Ակումբի մասին

IMG_7738

Գրական ակումբը տարատարիք մարդկանց խումբ է, ով սիրում է ընթերցել, քննարկել իր ընթերցածը, լսել այլոց կարծիքները տվյալ ստեղծագործության մասին, բանավիճել, լինել համարձակ իրենց կարծիքներում, փորձել դուրս գալ մտավոր կաղապարներից, ազատ, անկաշկանդ շարադրել իր մտքերը: Մարդիկ են, ովքեր ցանկանում են լինել միասին՝ հեծանվի վրա, լողավազանում, մի խոսքով՝ ապրել և խոսել նաև գրականությունից:

Գրական ակումբը ենթադրում է քննարկումներ, բանավեճեր, սիրած հեղինակների, ստեղծագործությունների ներկայացումներ, հանդիպում ժամանակակից գրականության ներկայացուցիչների հետ, ինչպես նաև բացօթյա քննարկումներ կազմակերպելու նպատակով հեծանվաերթեր, ճամփորդություններ, արշավներ և այլն:

Գրական ակումբի անդամ կարող է դառնալ ինչպես կրթահամալիրում սովորող, աշխատող, այնպես էլ կրթահամալիրի սահմաններից դուրս գտնվող այն ընթերցասեր անձը, ով առկա կամ հեռակա մասնակցում է ակումբի աշխատանքներին, քննարկումներին, բանավեճերին  հանդես է գալիս ամենատարբեր նախաձեռնություններով, առաջարկություններով, առաջարկում է նախագծեր և իրականացնում է դրանք, իր գրառումներն անում է ակումբի բլոգում:

Նպատակը

  • ստեղծել ընթերցասեր մարդկանց համագործակցություն՝ հնարավորություն տալով ընթերցված նյութը առավել համակողմանի քննարկելու և առավել խորությամբ ընկալելու
  • համաշխարհային գրականության դասական ստեղծագործությունների միջոցով հնարավորություն տալ հաղորդակցվելու համամարդկային արժեքների հետ՝ ապրումակցման և անձնական խոհի միջոցով խորացնելով սեփական աշխարհընկալումն ու լայնացնելով աշխարհայացքը
  • խոսքի արվեստի միջոցով նպաստել գեղագիտական աշխարհընկալման զարգացմանը
  • զարգացնել գրական ճաշակ՝ նպաստելով ընդհանուր ճաշակի բարձրացմանը
  • օգտագործել ՏՀՏ-ն` որպես գրական-գեղարվեստական  բազմաբնույթ շտեմարանի   հետ շփման ամենամատչելի  և  արդյունավետ միջոց
  • արդի գրականության ներկայացուցիչների հետ հանդիպումների միջոցով ծանոթ լինել ժամանակակից գրականությանն ու զարգացման ուղղություններին:

Խնդիրները

  • գեղարվեստական ստեղծագործության ընթերցումը դարձնել ներքին պահանջմունք
  • ստեղծագործությունների ընտրությունը կատարել հիմնականում դասական գրականությունից
  • ընտրել այնպիսի ստեղծագործություններ, որ հասանելի լինեն ակումբի անդամի մտքին և բավարարեն հոգևոր պահանջները
  • հասկանալի դարձնել  հեղինակի ասելիքը` ստեղծագործության գաղափարը
  • գրական վերլուծությունը կազմակերպել այնպես, որ արժևորվի ստեղծագործությունն իր արտահայտման ձևի մեջ՝ պատկերների, պատկերավորման միջոցների և արտահայտչության մյուս ձևերի միջոցով
  • որպես ընթերցանության նյութ՝ օգտագործել նաև ինտերնետային համապատասխան կայքերը:

Կազմակերպումը

  • Կազմակերպել քննարկումների ամենատարբեր ձևաչափեր
  • Քննարկում-բանավեճերը կազմակերպել ինչպես կրթահամալիրում, այնպես էլ կրթահամալիրից դուրս
  • Ակումբի անդամին հնարավորություն  տալ անկաշկանդ ինքնարտահայտվելու համադրելու և հակադրելու իր աշխարհայացքն ու մտորումները, զգացողություններն ու ընկալումները, լսել այլող կարծիքները
  • Առաջարկել համացանցային գրական կայքեր` ըստ ակումբի անդամի նախասիրության, ընթերցելու և ներկայացնելու համար
  • Խրախուսել նախաձեռնությունները:
Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

w

Connecting to %s