Կարմիր բոժոժ: Կոբո Աբե

Այն օրերին ես ծայրահեղ կարիքի մեջ էի ապրում: Չնայած դրան` համարյա չէի զգում ողբալի վիճակս: Աղքատությունը նույնքան բնականորեն էր սերտաճել ինձ, որքան սեփական կաշիս:
Թերևս աղքատությունն ինձ ծառայում էր որպես մանվածք, որից ես գործում էի իմ վիպակներն ու պատմվածքները: Առանձնապես` այս «Կարմիր բոժոժը», որն ասես իմ մի մասնիկը լիներ: Ըստ երևույթին, գործ ստեղծելու համար գրողը միշտ ստիպված է լինում իրենից ինչ-որ մաս պոկել, որպեսզի արարի:

Читать далее

Բան ունեմ ասելու: Պիես: Վ. Սարոյան

William-Saroyan-e1459950048498

(Ռադիոպիես)

ԵՐԵԽԱՆԵՐԻ Սուրբ Ծննդյան երեկոն ռադիոյով հաղորդվում է Ափից Ափ: Նվագախումբը նվագում է “Ղողանջե´ք զանգերը”, ԵՐԵԽԱՆԵՐԸ  երգում են ամբողջ ձայնով: Երգն ավարտվում է,  ԵՐԵԽԱՆԵՐԸ ծափահարում են ու աղաղակում:

ՀԱՂՈՐԴԱՎԱՐ
(Սիրալիրությամբ)
Հրաշալի էր, երեխանե´ր: Դե, ի՞նչ, զվարճանում ենք, չէ՞:

ԵՐԵԽԱՆԵՐ
(Բացականչելով)
Այոոոո՜:

Читать далее

Եվ դու ընտրյալն ես: Օշո

օշո

Դուք չեք կարող այլ բան լինել: Դուք պիտի լինեք հենց այնպիսին, ինչպիսին կաք: Գոյին դուք հենց այդպիսին եք պետք:

Մի անգամ արքան մտնում է այգի և տեսնում տհաճ հոտ արձակող և մեռնող ծառեր, ծաղիկներ, թփեր:Կաղնին ասում է, որ մեռնում է այն ցավից, որ չի կարող այնքան սլացիկ լինել, ինչքան սոճին:Սոճին ասում է, որ իր մահվան պատճառն այն է, որ ինքը չի տալիս այնպիսի բերք, ինչ տալիս է խաղողի որթը: Իսկ խաղողի որթը մեռնում էր այն վշտից, որ  չի ծաղկում վարդենու պես: Շուտով արքան գտնում է մի բույս, որը ուրախություն էր պարգևում իր ծաղիկներով և թարմությամբ: Հարցուփորձից հետո, արքան ստանում է բույսի հետևյալ պատասխանը.

Читать далее