Ծերունին կամրջի մոտ: Էռնեստ Հեմինգուեյ

%d0%b1%d0%b5%d0%b7-%d0%bd%d0%b0%d0%b7%d0%b2%d0%b0%d0%bd%d0%b8%d1%8fՊողպատյա շրջանակով ակնոցով և շատ փոշոտ շորերով մի ծերունի նստած էր ճամփեզրին: Գետի լայնքով մի նավակամուրջ կար, որի վրայով անցնում էին սայլեր, բեռնատար ավտոմեքենաներ, տղամարդիկ, կանայք ու երեխաներ: Ջորիներով լծված սայլերը, որոնց անվաճաղերից հրում էին զինվորները, կամրջի ծայրին երերալով բարձրանում էին ուղղաբերձ ափը: Բեռնատար ավտոմեքենաներն այդ հատվածում դժվարությամբ և ամեն ինչ տրորելով առաջ էին անցնում, իսկ գյուղացիները դանդաղորեն քայլում էին` մինչև կոճերը փոշու մեջ խրված: Բայց ծերունին նստել մնացել էր այնտեղ: Նա չափազանց հոգնած էր ճանապարհը շարունակելու համար:

Իմ գործը կամուրջն անցնելն էր, այն կողմի կամրջագլխի ամրությունը հետազոտելը և պարզելը, թե մինչև ուր է առաջացել թշնամին: Ես դա արեցի և վերադարձա կամրջի մոտ: Այժմ արդեն այնքան շատ սայլեր չկային, և շատ քիչ մարդ էր ոտքի վրա մնացել, բայց ծերունին դեռ այնտեղ էր:

— Որտեղի՞ց ես գալիս,- հարցրեցի ես նրան:

— Սան Կառլոսից,- ասաց նա ու ժպտաց:

Читать далее

Կատուն անձրևի տակ: Էռնեստ Հեմինգուեյ

hemingway-1957
 Հյուրանոցում միայն երկու ամերիկացի կային: Սենյակ բարձրանալիս կամ իջնելիս նրանք չէին ճանաչում աստիճաններին իրենց հանդիպող ոչ մի կենվորի: Ամերիկացիների սենյակը երկրորդ հարկում էր, որի պատուհանները դիմահայաց էին ծովին: Պատուհաններից երևում էին նաև զբոսայգին և պատերազմի զոհերի հուշարձանը: Զբոսայգում բարձր արմավենիներ ու կանաչ նստարաններ կային: Արևոտ եղանակին այնտեղ միշտ ինչ-որ նկարիչ էր լինում՝ իր նկարակալով: Նկարիչներին դուր էին գալիս սաղարթախիտ արմավենիները, ծովին ու այգիներին դիմահայաց հյուրանոցների փայլուն գույները: Իտալացիները, երկար ճանապարհ կտրելով, գալիս էին պատերազմի զոհերի հուշարձանը դիտելու, որ բրոնզաձույլ էր և փայլփլում էր անձրևի տակ: Անձրևում էր: Կաթիլները մեկիկ- մեկիկ պոկվում էին արմավենիների սաղարթներից: Խճապատ ծառուղիներում փոքրիկ լճակներ էին գոյոցել: Անձրևի տակ փրփրածուփ ծովի ալիքները երկար շերտերով փշրվում էին ափին, հետո ավազը լափլիզելով նահանջում ետ, նորից ետ էին գալիս ու փշրվում՝ երկար շերտով, անձրևի տակ: Հրապարակում, հուշարձանի մոտ ավտոմեքենաներ էին մնացել: Դիմացի սրճարանի դռան շեմին մատուցողը կանգնել, նայում էր դատարկ հրապարակին:

Читать далее

Օձը: Վիլյամ Սարոյան

saroyan62Երբ մայիս ամսին քայլում էր այգու միջով, նա տեսավ մի փոքրիկ մոխրագույն օձ, որ փախչում էր նրանից խոտի ու տերևների տակ, և գնաց օձի ետևից, ձեոքին մի երկար ճիպոտ բռնած, զգալով այն բնազդական վախը, որ սողունները պատճառում են մարդուն։

«Ա՜հ,– մտածեց,— չարիքի մեր խորհրդանշա՜նը», և ճիպոտով դիպավ օձին, որը գալարվեց: Օձը բարձրացրեց գլուխը և խփեց ճիպոտին, ապա սլացավ խոտի միջով, շտապ, ահաբեկված, և նա գնաց օձի ետևից։

Շատ գեղեցիկ էր օձր և զարմանալիորեն ճարպիկ, բայց նա որոշեց միառժամանակ հետևել ու ինչ-որ բան իմանալ դրա մասին։

Փոքրիկ մոխրագույն օձը նրան տարավ այգու խորքերը, այնպես որ նա հիմա աչքից հեռու էր և առանձին՝ օձի հետ։ Նա իրեն հանցավոր էր զգում, որ օձին հալածելով խախտում է այգու այս կամ այն օրենքը, որևէ մեկը կարող էր հայտնաբերել իրեն, ուստի պատասխան պատրաստեց։ Մտածեց, որ կասի՝ «Ես ժամանակակից բարոյականությունն եմ ուսումնասիրում», և կամ «Ես քանդակագործ եմ և ուսումնասիրում եմ սողունների կառուցվածքը»։ Այսպես թե այնպես, խելքի մոտ մի բացատրություն էր տալու։

Читать далее

Որոշ ժամանակ անց: Խորխե Լուիս Բորխես

%d0%b1%d0%b5%d0%b7-%d0%bd%d0%b0%d0%b7%d0%b2%d0%b0%d0%bd%d0%b8%d1%8fՈրրոշ ժամանակ անց հասկանում ես օգնության ձեռք մեկնելու և հոգին շղթայելու նուրբ տարբերությունը և սովորում ես, որ սերը չի նշանակում պառկել, ընկերակցությունը չի նշանակում ապահովություն, և սկսում ես սովորել…

Որ համբույրները պայմանագրեր չեն, և նվերները խոստումներ չեն: Սկսում ես ընդունել ջախջախիչ պարտություններդ  պարզ ճակատով և բաց աչքերով: Սովորում ես կառուցել բոլոր ճանապարհներդ այսօր, որովհետև վաղվա  հողը չափազանց անկայուն է  ծրագրերի համար, և երբեմն  մրգերը  ժամանակից շուտ են ընկնում:

Որոշ ժամանակ անց սովորում ես ասել`բավական է, քանի դեռ արևը չի այրել իր ջերմությամբ, ինչպես նաև սովորում ես տնկել սեփական այգիդ և զարդարել սեփական հոգիդ՝ ինչ- որ մեկին սպասելու փոխարեն, ով քեզ ծաղիկներ կբերի: Читать далее

Ժպիտը: Ռեյ Բրեդբերի

542483_479529338727785_669410331_n

Այս առավոտյան ժամը հինգին, երբ եղյամապատ գյուղերում դեռ կանչում էին աքաղաղները և ոչ մի տեղ կրակ չէր նշմարվում, քաղաքի հրապարակում արդեն հավաքվել էր մի հսկա բազմություն։ Ժամը յոթի մոտերքին շենքերի ավերակների վրա կախված մառախուղի պատառիկները հալվեցին վաղորդյան գունատ լույսի մեջ։ Երկու կամ երեք հոգիանոց փոքրիկ խմբերով մարդիկ լցրել էին ճանապարհները, այսօր շուկայի օրն էր և տոնակատարության օրը։

Տղան կանգնած էր զրույցով տարված տղամարդկանց ետևում։ Սրանց ձայները բարձր էին հնչում և թվում էր, թե սառն ու թափանցիկ օդի մեջ բառերը տարածվում են հեռո՜ւ-հեռուները։ Տղան դոփում էր, փչում իր կարմրած ու ճաքճքած ձեռքերին և նայում կեղտոտ քրջեր հագած մարդկանց հսկա բազմությանը, որ հերթ էր կանգնած։

Читать далее

Անցորդը: Ռեյ Բրեդբերի

%d0%b1%d0%b5%d0%b7-%d0%bd%d0%b0%d0%b7%d0%b2%d0%b0%d0%bd%d0%b8%d1%8fՆոյեմբերյան երեկոների ադամամութին քաղաքը լցնող խաղաղության, անդորրի մեջ մտնել, քայլել բետոնե անհարթ մայթերով և տրորել սալերի արանքներից ծլած խոտը, ձեռքերը գրպանները դրած քայլել լռությա ն միջով. ահա թե աշխարհում ինչն էր ամենից ավելի սիրում Լեոնհարդ Միդը։ Սիրում էր կանգնել խաչմերուկում, նայել լուսնի լույսով ողողված փողոցներին, մտորելով, թե ուր գնա։ Մի բան, որ եթե ճիշտը խոստովանենք, այնքան էլ էական չէր։ Նա մենակ, կամ գրեթե մենակ էր 2052 թվականի այդ աշխարհում։ Եվ, վերջապես, որոշելով, թե որ ուղղությամբ է գնալու, նա քայլում էր․ ու սառած օդը, սիգարի ծխի նման քուլա-քուլա տարածվում էր նրա շրթունքներից։

Երբեմն շատ հեռուներն էր գնում նա և տուն էր վերադառնում միայն կեսգիշերին։ Զննում էր տներն ու քոթեջները, և թվում էր նրան, թե քայլում է գերեզմանատան միջով, իսկ պատուհաններից նշմարվող լույսի թույլ շողերը նման էին լուսատտիկների կայծկլտող կրակներին։ Երբեմն գորշ, խաբուսիկ ստվերներն էին հայտնվում սենյակների ներսի պատերին, եթե միայն վարագույրները դեռ չէին քաշված, և կամ անորոշ շրշյուններ էին լսվում տների բաց պատուհաններից, տներ, որոնք նման էին շիրմաքարերի։

Читать далее

Իրակլի Սամսոնաձե․ մեր կողքին ապրող գրողը

irakli-smasonadze

Մարգարիտ Սարգսյան

Գրականությունը բառ ասվածի հզոր զենքն է։ Հետաքրքիրն այն է, որ ժամանակի հետ ավելի ու ավելի պարզ է դառնում, որ լավ գրականությունը պարզ գրականությունն է՝ առանց սիրուն բառերի, զարդերի։ Դժվար գայթակղություն է։ Բոլորն են ուզում խելացի երևալ՝ բարդ բառեր, սուր համեմատություններ, նորաձև ոճ, առաջինը լինելու գայթակղություն, չասվածն ասելու մղում։ Գրական լավ տեքսը հենց այս ամենից դուրս է ստեղծվում, եթե հաղթահարվեց այս ամենը, տեքստը շահում է, ոչ՝ դառնում հերթական անցողիկը։ Չկան նոր թեմաներ․ բոլորթեմաների մասին խոսվել, ասվել է՝ սեր, մահ, պատերազմ, հայրենասիրություն․․․Խնդիրն ինչպես ասվելու մեջ է։Հմտությունն այն է, որ օգտագործած բառերդ հասնեն մարդուն՝ հասնեն ու փոխեն, հուզեն, շարժեն, մղեն, ինտելեկտակիր լինեն։

Читать далее