Անասնաֆերմա: Ջորջ Օլվեր

18078192

Անասնաֆերմա: Ջորջ Օլվեր

Ստեղծագործությունը կարդացեք այստեղ:

Դիտարկումները՝ Մարիետ Սիմոնյանի

Երբ գեղարվեստական ստեղծագործությունն սկսվում և ավարտվում է ստեղծագործության գաղափարի քննարկում-վերլուծումով, ուզում եմ ասել` դե լավ էլի, բա եղա՞վ…. Եթե գործի  արժանիքը միայն ասելիքն է, դե մի քանի նախադասությամբ կասվեր, կվերջացվեր,  դրա համար վեպ ու վիպա՞կ պիտի գրվեր: Բա գեղարվեստական ստեղծագործության արժեքը միայն էդ գաղափա՞րն է: Բա ինչո՞վ է ինքը գեղարվեստական: Չեմ ասում, որ չկան փոքրածավալ գրական ստեղծագործություններ`առակներ, հոքուներ, թանկաներ ու էլի բաներ, բայց նրանք էլ գեղարվեստականությունն ապահովելու իրենց կերպն ունեն: Գիտեմ, որ էլի հավերժական թեմայի մասին եմ խոսում` ձև՞, թե՞ բովանդակություն: Հ. Թումանյանը կասեր` էդ ի՞նչ նոր բովանդակություն պիտի բերեք, որ Աստվածաշնչում արտահայտված չէ:  Իսկ գեղարվեստական գրականությունը խոսքի արվեստ է, բառի ուժ, պատկերի ազդեցություն, մտքի խաղ: Ստեղծագործության լեզուն, ոճը, պատկերավորման միջոցները, կերպարներն ու դրանց զարգացումը, գաղափարի արտահայտմանն ուղղված միջոցների գործածությունը,  գործի ուժեղ և թույլ կողմերի քննարկումը ու էլի շատ բաներ պակաս կարևոր ու հետաքրքիր չեն, քան գաղափարի քննարկումը:

Նկարում Ջորջ Օրվելի «Անասնաֆերմա» վիպակի ակումբային  քննարկումն է կրթահամալիրի Մեդիա-կենտրոնում: Սա արդեն երրորդ քննարկումն է: Պարբերականությունը պահելը կարծում եմ` կարևոր է: Լավ է, որ քննարկումներին գալիս են սովորողներ: Լավ է, որ խմբին նոր մարդիկ են միանում: Էլի ու էլի շնորհակալություն Հասմիկ Ղազարյանին, որ կարևորեց, կազմակերպեց, հավաքեց:

Նախ`թարգմանության մասին: Թարգմանիչը Արտաշես Էմինն է: Հրաշալի է, որ բնագրից է թարգմանված`անգլերենից: Միջնորդավորված թարգմանությունները լավ չեն, հավաստի չեն հենց գեղարվեստականության առումով. դե գաղափարը ոնց էլ լինի, փոխանցվում է, բայց այ գեղարվեստականությունը կարող է մեծապես տուժել. համենայնդեպս՝ հեղինակի վրձնի հարվածների ու ստեղծած գույների մասին հստակ պատկերացում չես ունենա: Ա.Էմինի թարգմանությունն ընդհանուր առմամբ հաջողված է: Գուցե առանձին արտահայտությունների այլ հայերեն ձևակերպումներ կարելի էր տալ,  բայց դա առանձին խոսակցություն է, ու տարբերակներ միշտ կարելի է առաջարկել: Այնպես որ, լավ թարգմանություն է: Ստեղծագործության ոճը պարզ է, հստակ, միտքն արտահայտվում է առանց խճողումների: Պատումը սահուն է, բնական, չունի արհեստականություն: Թվում է՝ հեղինակը մեծ ջանք չի գործադրում պատկերներ ստեղծելու համար, բայց տեսարանները վառ են, տեսանելի, զգացողություններ են առաջացնում, տանում են դեպի ապրումակցում:  Երևում է, որ գրողը լավ է տիրապետում բառի ուժին, օգտագործում է տեղին և, եթե ճիգն էլ չի զգացվում, դա արդեն հեղինակի վարպետության մասին է խոսում: Ինչ վերաբերում է կերպարներին: Կերպարները միակողմանի են, որը   պայմանավորված է  գաղափարի միագծությամբ, և այդ պատճառով կերպար-անհատների կողքին շատ  են  նաև կերպարային խմբեր, որոնք դարձել են գաղափար ձևավորող դեկոր-բաղկացուցիչներ: Ներկայացված չեն  կերպարի ներքին դրամատիզմը, ներքին խմորումն ու պայքարը: Կերպարի զարգացումը, եթե այն կա, երևում է սյուժետային գործողությունների ու հեղինակային ու կերպարային առանձին արտահայտությունների մեջ: Եվ վիպակի դրամատիզմն ու դինամիզմը ավելի շատ արտահատվում է նկարագրությունների, գործողությունների,  սյուժետային գծի զարգացման, քան կերպարների զգացողությունների, մտորումների, ներքին բախումների ու հոգեկան ապրումների միջոցով: Սրանք կերպարներ և կերպարային խմբեր են իրենց հատուկ կնիքով՝ նման Մայակովսկու Что такое хорошо и что такое плохо հայտնի ստեղծագործության  ձևակերպումներին: Կարծում եմ, այսպիսի բևեռացում ունեցող կերպարներն ու միակողմանի ներկայացվող գաղափարը թուլացնում են ստեղծագործությունը: Չնայած այն բանին, որ  ստեղծագործությունը ներկայացվում է որպես  1917թ. դեպքերի և դրանց հաջորդող իրադարձությունների նկարագրություն, կարծում եմ, որ ներկայացված խնդիրներն ու հիմնահարցերն առնչվում են մարդկության հավերժական թեմաների հետ, ավելի խոր արմատներ ունեն, ավելի նուրբ ոլորտներ են շոշափում, քան որևէ հասարակարգի հիմնախնդիրներն են: Ինչևէ, խնդիրս «Անասնաֆերմայի» մանրակրկիտ վերլուծությունը չէ, այլ մի քանի դիտարկում անելը: Այնպես որ, այսքանով բավարարվենք:

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s