Օտարը: Ալբերտ Քամյու

gamu

Օտարը: Ալբերտ Քամյու

Ստեղծագործությունը կարդացեք այստեղ:

Դիտարկումները՝ Մարիետ Սիմոնյանի

Արվեստին յուրօրինակ մոտեցում ունեմ: Եթե այն ինձ խաղաղություն, ուրախություն, հոգեկան ներդաշնակություն չի բերում, մի կողմ եմ հրում: Հենց այդ առումով էլ Քամյուն իմ նախընտրած հեղինակը չէ. ծանր է ինձ համար: Իհարկե, մեծ արվեստագետ է, հզոր գրիչ ունի: Ստեղծած պատկերները ազդեցիկ են: Տպավորությունը մեծ է: Հենց այդ պատճառով էլ շատ է ճնշող: Բայց իհարկե հետաքրքիր քաշող ուժ ունի. ուզում ես մի կողմ դնել, զգում ես, որ  ճնշում է, բայց ձգում է: Մի տեսակ՝ ազատվել չես կարողանում: Դե, դա է երևի իսկական արվեստի ուժը, արվեստագետի մեծությունը:

Այս անգամ մեր ընթերցանության ինտելեկտուալ ակումբի հերթական քննարկվող գործը Ալբեր Քամյուի Օտարն էր:

Հայերեն թարգմանությունը չկարդացվեց. ոչ թարգմանությունն էր մի բան, ոչ թվայնացումը: Անցա ռուսերենին: Կարդացի մի շնչով: Բայց ավարտին թեթևացած շունչ քաշեցի: Համարձակ Քամյու. հիացած եմ հոգեբանական ամենանուրբ խնդիրների ընկալման և ներկայացման խորությամբ: Զարմանալի թեթևությամբ վեր է հանում հոգեկան վիճակներ, զգացողություններ, իրավիճակի դրսևորումներ, որոնք մարդ ինքն իրեն անգամ չի համարձակվում խոստովանել, ուր մնաց թե` բարձրաձայն: Ու հմայքը դրա մեջ է: Կարծես ամենախորքում թաքնված զգացողություններ են շոշափվում, որոնց մասին չես կարողացել, չես ցանկացել, չես համարձակվել մտածել անգամ: Մերկ է ցավեցնելու չափ. դա նաև մի տեսակ նեղացնող է: Կարդում ես ու հասկանում, այսինքն` գիտես. այդ ամենը մարդկային է, քո զգացողություններն են, բայց ընդունված չէ այդ մասին խոսել, ավելին` կբարձրաձայնես, հասարակությունը կգամի անարգանքի սյունին. կլինի այն, ինչ կատարվեց հերոսի հետ: Ի վերջո՝ Օտարին դատեցին սպանության, բայց մահապատժի ենթարկեցին այլ բանի համար:

Будут судить его за убийство, но пошлют на смертную
казнь только за то, что он не плакал на похоронах матери. Что
тут удивительного?

Զարմանալու ի՞նչ կա: Պատճառն ավելի լուրջ է, քան թվում է. խախտել ես հասարակության կողմից ամրագրված նորմերը.

Он заявил, что я порвал всякую связь с человеческим обществом. (դատախազն է հայտարարողը):

Քամյուի հերոսը խաղաղ ու հանգիստ է իր գործողությունների մեջ. մորը տեղափոխել է ծերանոց` պատճառաբանելով, որ իրենց հոգեկան կապը վաղուց կտրված էր, իրար հետ խոսելիք չունեին, չգիտի` մայրն այսօ՞ր է մահացել, թե՞ երեկ,  չգիտի` քանի՞ տարեկան էր, չի ուզում, որ դագաղը բաց անեն, լաց չի լինում մոր աճյունի վրա, իրեն թույլ է տալիս կաթով սուրճ խմել հուղարկավորումից առաջ, հուղարկավորությունից անմիջապես հետո սիրով է զբաղվում ընկերուհու հետ, ծիծաղաշարժ ֆիլմ է դիտում….

Հերոսը մեղքի զգացում չունի: Անմեղսունա՞կ է: Չէ, ինչո՞ւ: Կարդալիս ես այդպիսի ընկալում չունեցա (քննարկման ժամանակ Առնոլդ Բլեյանն ասաց, որ հերոսը Դոստոևսկու Ապուշին է հիշեցնում): Ուղղակի չոնի մեղքի զգացում ու վերջ: Նա շարժվել էր իր խղճի մտոք և իր ընկալումների սահմանում: Վա՞տ էր վարվել` մորը ծերանոց տանելով: Չէ՞ որ մայրը այնտեղ գտել էր իր սիրած տղամարդուն, որի հետ անցկացրել էր իր ապրած վերջին բոլոր ժամերը: Մի օր շո՞ւտ է մահացել, թե՞ ուշ, ո՞րն է տարբերությունը, դագաղը բացելու իմաստը ո՞րն է, ինչո՞ւ չէր կարելի  սուրճ խմել,  վիշտը լաց լինելո՞վ է արտահայտվում. էսպես կարելի է շարունակել… Բայց արի ու տես հասարակությունը չի ընդունում, այս ամենը չի տեղավորվում նրա բարոյական կոդեքսում:

Ինտելեկտուալ ակումբի քննարկման ժամանակ մեր անգլերենի ուսուցիչը`Լուսինե Բուշը (ի դեպ, շատ բարեհոգի, բարյացակամ նաև ազատամիտ մարդ), ասաց.«Միայն այն բանի համր, որ մոր տարիքը չէր հիշում, ես մահվան դատապարտեցի նրան»: Կա՞ն հարցեր: «No comment»` կասեր Լուսինե Բուշը:

Իսկ այ հերոսը (հեղինակը) այլ կարծիքի է.

Мне казалось, что я понимаю, почему она в конце жизни завела
себе “жениха”, почему она играла в возобновление жизни. Ведь
там, вокруг богадельни, где угасали человеческие жизни, вечера
тоже были подобны грустной передышке. На пороге смерти мама,
вероятно, испытывала чувство освобождения и готовности все пе-
режить заново. Никто, никто не имел права плакать над ней.

Տեսա՞ք անհատի ու հասարակության հակասությունը: Չնայած ամեն ինչին, Քամյուի հերոսը իմ հերոսն է: Սիրեցի նրան: Չէ, չեմ խղճում: Ինքը դրա կարիքը չունի էլ, թույլ էլ չի տա:

«Ну что я, я умру». Раньше, чем другие, – это несомненно. Но ведь всем известно, что жизнь не стоит того, чтобы цепляться за нее. В сущности, не имеет большого значения, умрешь ли ты в тридцать или в семьдесят лет, – в обоих случаях другие-то люди, мужчины и женщины, будут жить, и так идет уже многие тысячелетия.

Մեկ է` այն կարծիքին եմ, որ հասարակությունը ազնիվ չէ: Քամյուի այս ստեղծագործության մեջ անընդհատ կարելի է ցույց տալ հասարակական տարբեր խավերի խղճուկությունը: Գիլյոտի՞ն, ասում եք: Դա հասարակական կարծիք կոչվածի հիմնական զենքն է: Բայց արժե՞ ապրել կեղծիքի մեջ, որովհետև… Ավելի լավ չէ՞ մեռնել` կորցնելով գլուխը, քան ապրել անգլուխ` հարմարվելով հասարակությանը: Ընտրելու բան է, և այդ ընտրության մեջ կերևա մարդու իրական դեմքը: Մնացածը տեսություն է:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

w

Connecting to %s