Իրակլի Սամսոնաձե․ մեր կողքին ապրող գրողը

irakli-smasonadze

Մարգարիտ Սարգսյան

Գրականությունը բառ ասվածի հզոր զենքն է։ Հետաքրքիրն այն է, որ ժամանակի հետ ավելի ու ավելի պարզ է դառնում, որ լավ գրականությունը պարզ գրականությունն է՝ առանց սիրուն բառերի, զարդերի։ Դժվար գայթակղություն է։ Բոլորն են ուզում խելացի երևալ՝ բարդ բառեր, սուր համեմատություններ, նորաձև ոճ, առաջինը լինելու գայթակղություն, չասվածն ասելու մղում։ Գրական լավ տեքսը հենց այս ամենից դուրս է ստեղծվում, եթե հաղթահարվեց այս ամենը, տեքստը շահում է, ոչ՝ դառնում հերթական անցողիկը։ Չկան նոր թեմաներ․ բոլորթեմաների մասին խոսվել, ասվել է՝ սեր, մահ, պատերազմ, հայրենասիրություն․․․Խնդիրն ինչպես ասվելու մեջ է։Հմտությունն այն է, որ օգտագործած բառերդ հասնեն մարդուն՝ հասնեն ու փոխեն, հուզեն, շարժեն, մղեն, ինտելեկտակիր լինեն։

Գրականության զարգացման պատմությունն էլ գալիս է փաստելու, որ պարզ գործերն ապրում են, խրթինները՝ դառնում մի խմբի սեփականություն կամ՝ մոռացվում։ Պարզը չի նշանակում հիմար։

Հետաքրքիր երևույթ է գրական տեքստը․ անընդհատ ուսումնասիրելի ու նոր։ Անծանոթ հեղինակը, ընթերցողը հերոսը հանդիպում են ու միանգամից զգում, հասկանում, եթե խաբեություն ու կեղծիք կա։

Մի քանի անուն կուզեի առանձնացնել, անդրադառնալ՝ Միլան Կունդերա, Ալեն Գինզբերգ, Իրակլի Սամսոնաձե։

Մեր ժամանակակիցը․ Իրակլի Սամսոնաձե, Ականջաբաղձ

Տեքստին, տեքսատակիր բառին բնորոշ խտացումները հանդիպում են վրաց ժամանակակցի`Իրակլի Սամսոնաձեի «Ականջաբաղձ» գրքում: Տեղեկատվության կարգով նշեմ, որ Սամսոնաձեն վրաց ժամանակակից գրականության հետաքրքիր ստեղծագործողներից է, արձակագիր է ու դրամատուրգ: Նրա շուրջ տասնհինգ պիեսներ բեմադրվել են Վրաստանի տարբեր թատրոններում:

Բոլոր բնորոշում-խտացումները թվում են պարզ ու ժամանակակից մարդու համար ապրված, սակայն իրականում թարմ են ու հետաքրքիր: Տեքսատային մատուցումը, որի մասին վերը խոսել եմ, իր մեջ պարզություն է պարունակում, ժամանակների խաղ: Սամսոնաձեի բառախաղը կարճ է։ Հերթական անգամ ժամանակակից գրականությունը (20, 21-րդ դարերի) կոտրում է արձակի ու չափածոյի սահմանները: Սամսոնաձեի արձակը կտրուկ-առնական է, միաժամանկ՝ հնչեղ: Ժամանակների խառնուրդը՝ ապառնի, ներկա ու անցյալ (ունենայի, ունեմ, ունեի) տողատակերում մտքեր է փոխանցում, սյուժե գծում, որն ինքդ քո կյանքով կարող ես լցնել: Պարտադրող տեքստը չի կարող գրականություն լինել. Հոդված՝ գուցե, հրաման, հրահանգ…ոչ՝ գրականություն: Սամսոնաձեն չի պարտադրում:

Ազատ ես և ընթերցանության, և տողատակեր լցնելու, և չհամաձայնել-ըդդիմանալու հարցում: Կտրուկ, միավանկ բառերն ու դրանց կրկնություններն այս տեքստում ամենուր են: Էսպես հեղինակը և ոճային է դառնում, և ժամանակակից մարդու կյանքի ռիթմին համահունչ՝ արագ:

Հիմա ընթերցանության տեմպն արագացել է. Նույնը պահանջվում է գրական տեքստից՝ ընթացք: Կանգնած տեքստերն այլևս դժվար են ընկալվում: Հատվածներ`լսեք.

Մի մտքին հաջորդում է մյուսը: Միտքը սեղմում է բառերը: Չէ, կլանում է: Անսպասելի լեզու առած համրի նման: Գրել: Գրող: Գրողը պիտի գրի:

Կամ`

Վախոն հավատում էր, որ մի օր անպայման մեծ փող կկտրի: Փող կտրել: Փողը կտրեցի: Փողը կտրվեց: Որտեղից եկավ այս բառը: Հաստատվեց: Հա: Ժամանակի շունչը: Ժամանակի բնավորությունը: Բառերից զգացվող ծամանակի դրսևորումը:

Բաղաձայնույթներն ու առձայնույթները ու դրանց միջոցով տեսարանի, զգացողության ընդգծումը նույնպես ժամանակակից արձակի հզոր զենքերից է, ինչն էլ բավականին վարպետորեն կիրառել է վրաց արձակագիրը․

Սերունդը սերնդացել ու սերնդացման մեջ սերնդացնում է սերնդականներին։

Ընթերցելիս լարում չես զգում: Լարումը`տեքստում կեղծիքի մեծ չափաբաժնի առկայությունն է, խոսակցական լեզվով`ձև տալ, ձև բռնելը: Չկան:

Տեսարանները, ապրումները մեր տարածաշրջանի, երկրների համար բնորոշ։ Կասկածներն ու վախերը մեզ համար արդիական, ապրված ու ապրվող։

Մարդկանց չեն էլ մեղադրում: Հիմա անցել են այլ ձևի ստի ու խաբեության: Ու հա մի գլուխ հիշում են:

Նախնիների հասարակության մեջ ցույցեր հաճախ են լինում… Զանգվածների վրա ներգործության ամենալավ միջոցը մասսայի կոլեկտիվ մտածողությունն է: Ունեի: Կայի: Կայի: Այս հասարակությունը նախկինների հասարակություն է: Ես այս հասարակության արժանավոր անդամն էի: Առաջ գրում էի: Հետո դարձա մանր մաքսանենգ: Նախկին գրող՝ նախկինների հասարակության մեջ: Ես էլ՝ նրանց նման: Տաքսու վարորդը նախկին շինարար է: Շինարարական ֆիրմայի տերը՝ նախկին բժիշկ: Կարգին տղեն <<կալկուլյատոր>> է ձեռք բերել: Մարզիկը քաղաքագետ դառնալ է երազում: Գեղջուկը վաճառական է դարձել: Կայսրությունը փլուզվել է: Մարդիկ հիշում են: Բերանն արնոտ այս կայսրության մեջ ես էս էի, ես էն էի: Այն սուտ խաբեության մեջ ես էս ունեի, ես էն ունեի:

Քաղաքականացված ժամանակի մեջ: Կատարվում են համաշխարհային մասշտաբի տեղաշարժեր: Ինձ՝ փոքր երկրիս խեղճուկրակ որդուս, հետաքրքիր է մի բան միայն. Կփրկվի արդյոք իմ երկիրն այս շրջապտույտից

Գրականությունը քաղաքականություն է՝ գրական քաղաքականության մեջ կանոններ չկան, բայց խաղն ավելի ազնիվ է՝ մարդակենտրոն՝ մահեր չկան։ Ամենակարևորը տարածքի ու նվաճման խնդիրն է այլ կերպ դրված․ գրական նվաճումը՝ մարդկային մտքի, զգացմունքի վրա է աշխատում և չի ճանաչում ազգություն: Գրական կառավարություն չկա․ հենց սրա համար է ամեն ինչ հումանիստական է՝տեքստի նվաճման քաղաքականությունն ու մարդկայինը բավականին տարբեր են՝ տեքստինն ազատ է կախումներից ու կուսակցություններից, ստից, կեղծիքից․ դրանք դատապարտված են, որքան արագ հայտնվում են հրապարակում, այնքան արագ էլ կորչում։ Սամսոնաձեի գրականությունը իր երկրի ու իր երկրի բնակչին՝ քաղաքացուն, հուզող խնդիրների մասին է։ Ռուսաստանի վարած քաղաքականության ու մեզ շրջապատող խաբեության, պատերազմի ու դրանից խեղված ճակատագրերի մասին։

Մարդկանց ուղղորդում է մենության վախը։ Դրա համար էլ միավորվում են տարբեր կուսակցություններ ու հասարակական կազմակերպություններ։ Գլխավոր գաղափարախոսի թափուր տեղի համար միմյանց հետ սուր պատերազմի մեջ խրված։ Կուսակցությունների ռազմավարական նպատակներ։ Արհմիությունների ռազմավարական նպատակներ։ Տարբեր սոցիալական խավերի տարբեր ռազմավարական նպատակներ։ Ամենուր մոլի, անհագուրդ ընչաքաղցություն։ Ամեն մեկն ունի իր նպատակներն ու ճշմարտությունը։ Արդարությանը հետնամուտ մարդն էստեղ գլուխ է կորցնում։

Հիմա նստել եմ բազկաթոռի մեջ և երկու միմյանց հակառակորդ քաղաքագետների շաղակրատանքի վրա եմ ժամանակ սպանում։ Շշմեցուցիչ ինքնավստահություն՝ առ սեփական ճշմարտացիությունը։ Ճիշտ է։ Շատ չիշտ է։ Սա էլ։ Նա էլ։ Եթե անդունդի եզրին կանգնած հայրենիքը, ազգն ու երկիրը փրկի։ Ոչ էլ նրա։ Չէ մի, չէ։ Նրա։ Բարբաջանք։ Բարբաջանք։ Այս բարբաջանքին ունկնդիր ու ակնդիր մարդն ուզած-չուզած ինչ-որ մեկի կողքին է կանգնում։ Այս պահից էլ դառնում է պոտենցիալ ռազմավար։ Ընտրազանգված-էլեկտարատի մի միավոր։

Փոքր երկրի ու շարքային համարվող քաղաքացու մտորումներ, որոնք մարդու անձնական կյանքի, հասարական գործունեության, մտքերի, ընկալումների դրամատիկ ու միայնակ շղթա են, բայց դրամատիզմն անլաց է՝ առանց ավելորդ ճիչերի, նվաստացման։ Մեզ կարող ենք գտնել այս տեքստում՝ մեզ՝ ժամանակակից մարդկանց՝  իրենց տարբեր դրսևորումներով։ Կովկասցիների հատուկ բնավորության գծեր ու կենցաղ, ժամանակաից մարդուն հուզող հարցեր ու անվերջանալի մենակության զգացողություն։ Նշեմ, որ մենակ մարդու, մենակության խնդիրը 21-րդ դարի գրականության համար առանցքային է՝ ուրբանիզացիոն խառնաշփոթն ու մենակ մարդը, ով ապրում է, գործում, սիրում, ընկերներ ունի, բայց մենակ է՝ չլքող մի զգացողություն, որն անընդհատ մեր ուղեկիցն է։

«Ականջաբաղձ»-ը հետաքրքիր է բովանդակային, տեքստային տեսանկյուններից․ մերօրյա մտորումներն այս տեքստում տարբեր դրսևորումներ են ստանում։ Վերանանք տեքստում արտացոլված ժամանակաշրջանից․ արդիական է։

Մեջբերումները․ Իրակլի Սամսոնաձե, «Ականջաբաղձ», Երևան, Անտարես, 2014

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

w

Connecting to %s