Հատվածներ «Ռազմական օդաչու» գրքից: Ս.Էքզյուպերի

gi9sor9lu2vzo91n5lox36afxylbzut6Դորոթի Թոմսոնը խնդրեց ինձ ձեզ մի քանի խոսք ասել, և ես ուրախությամբ համաձայնեցի։ Ես այստեղ ինձ չեմ զգում այն գրողը, որ դիմում է ինչ֊որ երևակայական լսարանի։ Ինձ թվում է՝ պարզապես նստել եմ ձեր մեջ, բարի կամքի երիտասարդներիդ շրջանում, նստել եմ որպես ընկեր և ձեզ հետ միասին խորհում եմ այն հարցերից մեկի մասին, որոնք մեզ առանձնապես հուզում են։ Իսկ գլխավորը՝ ձեզ հետ խոսում եմ այնպես, ինչպես կուզենայի խոսել իմ հայրենակիցների հետ։ Բայց նրանք հեռու են։ Դո՛ւք եղեք, խնդրում եմ, ինձ բարեկամ։

Դուք ռազմական ժամանակներում եք ապրում։ Դուք երիտասարդ եք։ Դուք ձեզ վարժեցնում եք, որպեսզի աշխատեք և կռվեք ձեր երկրի համար։ Բայց դուք գիտեք, որ խոսքն ավելի մեծ բանի մասին է, քան ձեր երկրի բախտն է։ Թղթախաղի է դրված ամբողջ աշխարհի բախտը։ Եվ դուք ձեզ վարժեցնում եք, որպեսզի աշխատեք և կռվեք ամբողջ աշխարհի ազատության համար։ Читать далее

Վերլուծություններ

14215299_1296971553659944_1617130441_o

Լուսինե Բուշ — «Մակույկում». Ջերոմ Սելինջեր

Լուսինե Բուշ — «Բան ունեմ ասելու». Վիլյամ Սարոյան

Գոհար Բալջյան — «Այնտեղ, ուր մաքուր է ու լուսավոր» էռ. Հեմինգուեյ

Մարիետ Սիմոնյան —  «Բան ունեմ ասելու». Վիլյամ Սարոյան

Կատյա Գրիգորյան — Բան ունեմ ասելու

Այնտեղ, ուր մաքուր է ու լուսավոր: Էռնեստ Հեմինգուեյ

images

Արդեն ուշ էր, եւ բոլորը թողել էին սրճարանը, բացի մի ծերունուց, որ նստած էր ծառի տերեւների՝ էլեկտրական լույսից առաջացած ստվերում։ Ցերեկը փողոցը փոշոտ էր, իսկ գիշերը ցողն իջել էր փոշու վրա, եւ ծերունին սիրում էր մինչ ուշ ժամն այդ նստել այդտեղ, քանզի խուլ էր, եւ հիմա՝ գիշերով, սրճարանը խաղաղ էր, ու ինքն էլ զգում էր այդ տարբերությունը։ Սրճարանի երկու մատուցողները տեսնում էին, որ ծերունին մի թեթեւ գինով է, ու թեեւ նա լավ հաճախորդ էր, գիտեին, որ եթե չափից դուրս հարբի, կհեռանա առանց վճարելու, ուստի շարունակ աչքները վրան էին պահում։

— Անցած շաբաթ սա փորձել էր ինքնասպան լինել,— ասաց մատուցողներից մեկը։

— Ինչի՞։

— Հուսահատ էր։

— Ինչի՞ համար։

— Հե՛չ բանի։

— Էդ ի՞նչ գիտես՝ հեչ բանի։

— Շատ փող ունի, ա՛յ թե ինչի։

Նրանք նստած էին մի սեղանի մոտ, որ կիպ կպած էր սրճարանի դռան մոտի պատին, ու նայում էին տեռասին, որտեղ բոլոր սեղանները դատարկ էին, բացի այն մեկից, որի մոտ ծերուկն էր նստած՝ քամուց թեթեւ շարժվող թառի տերեւների ստվերում։ Մի աղջիկ ու զինվոր անցան առջեւի փողոցով։ Փողոցի լույսը ցոլաց զինվորի օձիքի վրայի պղնձե տարբերանշանին։ Աղջիկը գլխաբաց էր ու շտապով քայլում էր զինվորի կողքից։ Читать далее