Չեմ կարողացել, չեմ կարողանում ու երբեք էլ չեմ կարողանա: Խորխե Բուկայ

bycay-wideԵրբ ես փոքր էի, պաշտում էի կրկեսը, և կրկեսում ամենից շատ գազաններն էին ինձ դուր գալիս: Ինձ հատկապես փիղն էր գրավում, որը, ինչպես հետո իմացա, նաև մյուս երեխաների սիրելին էր: Ներկայացման ժամանակ այդ հսկայական վայրի կենդանին ցուցադրում էր իր անասելի քաշը, ուժը, չափսերը… Բայց իր ելույթից հետո մինչև հաջորդ ելույթի սկիզբը նա շղթայված էր, շղթայի մի ծայրը կապված էր փղի ոտքին, իսկ մյուսը` գետնի մեջ խրված ցցին:

Դա ընդամենը փայտի մի կտոր էր, որ միայն մի քանի սանտիմետր էր խրված հողի մեջ: Չնայած շղթան հաստ էր և ամուր, ինձ համար ակնհայտ էր, որ այդպիսի կենդանին, որն ընդունակ է ծառեր արմատախիլ անելու, հեշտությամբ կարող էր այդ ցիցը հանել ու փախչել:
Ինձ համար հանելուկ էր մնացել` ի՞նչն էր նրան պահում, ինչո՞ւ նա չէր փախչում: Читать далее

Դղյակ տանող Ճանապարհը: Սինյիտիրո Նակամուրա

nakamura-shinichiro-Մայրիկ, մենք ու՞ր ենք գնում,- հարցրեց աղջնակը` վարից նայելով մորը:
-Մենք հայրիկի հետ ենք գնում,- պատասխանեց մայրը:
-Հայրիկ, մենք ու՞ր ենք գնում,- հարցրեց աղջնակն այս անգամ հորը, ջանալով տեսնել նրա դեմքը:
-Մի լավ տեղ: Դու դա չես հասկանա,- նետեց հայրը և սեղմելով շրթունքները` քաշեց երեխայի ձեռքը:
-Բայց ու՞ր, ու՞ր,-չէր խաղաղվում աղջնակը:
-Մի շատ լավ տեղ,-հանգստացնող ձայնով պատասխանեց մայրը համառ փոքրիկին, հպանցիկ հայացք նետելով լռելյայն քայլող ամուսնու կողմը: Այնժամ աղջնակը երկու կողմերից իր թաթիկները բռնած ծնողներին թույլ տվեց, որ շարունակեն իրեն տանել մարդաշատ փողոցով: Նրան այսքան ուշ ժամի տնից դեռ երբեք չէին հանել: Շուրջն ամեն ինչ նոր էր նրա համար, և նա քայլում էր հոր ու մոր հետ` դիտելով խանութների լուսավոր ցուցափեղկերը: Եթե որևէ անցորդ փակում էր նրանց լույսերը, աղջնակը, լարված, այնպես էր շրջում գլուխը, որպեսզի ոչ մի պահ աչքից բաց չթողնի գրավիչ տեսարանը: Ահա, նա կրկին ձայն տվեց.
-Մայրիկ, ուտել եմ ուզում: Читать далее

Դանիլ Խարմս

desktop8

Ինձ հետաքրքրում է միայն «անհեթեթությունը», միայն այն, ինչը չունի որևէ գործնական իմաստ: Ինձ հետաքրքրում է կյանքը միայն իր անհեթեթ դրսևորմամբ:
Անվերջանալին. ահա բոլոր հարցերի պատասխանը: Բոլոր հարցերն ունեն մի պատասխան: Եվ այդ պատճառով չկան շատ հարցեր, կա միայն մեկ հարց: Այդ հարցն է` ի՞նչ է անվերջությունը: Դանիիլ Խարմս

 

Տեսողական խաբկանք

Սեմյոն Սեմյոնովիչը դրեց ակնոցը, նայեց սոճուն ու տեսավ, որ ծառի վրա նստել է մի մուժիկ ու իրեն բռունցք է ցույց տալիս։
Սեմյոն Սեմյոնովիչը հանեց ակնոցը, նայեց սոճուն ու տեսավ, որ ծառի վրա ոչ ոք էլ նստած չէ։
Սեմյոն Սեմյոնովիչը դրեց ակնոցը, նայեց սոճուն ու նորից տեսավ, որ ծառի վրա նստել է մի մուժիկ ու իրեն բռունցք է ցույց տալիս։
Սեմյոն Սեմյոնովիչը հանեց ակնոցը, նայեց սոճուն ու նորից տեսավ, որ ծառի վրա ոչ ոք էլ նստած չէ։
Սեմյոն Սեմյոնովիչը նորից դրեց ակնոցը, նայեց սոճուն ու նորից տեսավ, որ ծառի վրա նստել է մի մուժիկ ու իրեն բռունցք է ցույց տալիս։
Սեմյոն Սեմյոնովիչը չի ցանկանում հավատալ այդ երեւույթին, դրա համար էլ այդ երեւույթը համարում է տեսողական խաբկանք։

Читать далее