Դղյակ տանող Ճանապարհը: Սինյիտիրո Նակամուրա

nakamura-shinichiro-Մայրիկ, մենք ու՞ր ենք գնում,- հարցրեց աղջնակը` վարից նայելով մորը:
-Մենք հայրիկի հետ ենք գնում,- պատասխանեց մայրը:
-Հայրիկ, մենք ու՞ր ենք գնում,- հարցրեց աղջնակն այս անգամ հորը, ջանալով տեսնել նրա դեմքը:
-Մի լավ տեղ: Դու դա չես հասկանա,- նետեց հայրը և սեղմելով շրթունքները` քաշեց երեխայի ձեռքը:
-Բայց ու՞ր, ու՞ր,-չէր խաղաղվում աղջնակը:
-Մի շատ լավ տեղ,-հանգստացնող ձայնով պատասխանեց մայրը համառ փոքրիկին, հպանցիկ հայացք նետելով լռելյայն քայլող ամուսնու կողմը: Այնժամ աղջնակը երկու կողմերից իր թաթիկները բռնած ծնողներին թույլ տվեց, որ շարունակեն իրեն տանել մարդաշատ փողոցով: Նրան այսքան ուշ ժամի տնից դեռ երբեք չէին հանել: Շուրջն ամեն ինչ նոր էր նրա համար, և նա քայլում էր հոր ու մոր հետ` դիտելով խանութների լուսավոր ցուցափեղկերը: Եթե որևէ անցորդ փակում էր նրանց լույսերը, աղջնակը, լարված, այնպես էր շրջում գլուխը, որպեսզի ոչ մի պահ աչքից բաց չթողնի գրավիչ տեսարանը: Ահա, նա կրկին ձայն տվեց.
-Մայրիկ, ուտել եմ ուզում: Читать далее