Սառցե մարդը: Հարուկի Մուրակամի

murakami

Հարուկի Մուրակամի

Ես ամուսնացած եմ Սառցե մարդու հետ:
Մենք ծանոթացել ենք մի հյուրանոցում` լեռնադահուկային հանգստավայրում: Դժվար է պատկերացնել ավելի հարմար վայր` Սառցե մարդուն հանդիպելու համար: Նա հյուրանոցի նախասրահում էր, որ մարդաշատ էր` լի երիտասարդների ամբոխով: Նա նստած էր բուխարուց հնարավորինս հեռու մի անկյունում` գրքի մեջ կլանված: Գրեթե կեսօր էր, սակայն թվում էր, թե պարզ, սառն առավոտվա լույսը ամբողջովին պարուրել է նրան: «Տե´ս, Սառցե մարդն է», – շշնջաց ընկերուհիներիցս մեկը: Այն ժամանակ ես գաղափար անգամ չունեի, թե ինչպիսին էր Սառցե մարդը: Ընկերուհիս նույնպես չէր կարող օգնել ինձ: Նա միայն գիտեր, որ գոյություն ուներ մեկը, ով կրում էր Սառցե մարդ անունը: «Նա, անշուշտ, պատրաստված է սառույցից», – ավելացրեց նա` դեմքին լուրջ արտահայտություն տալով: Այնքան լուրջ, ասես խոսքը ոչ թե Սառցե մարդու, այլ ուրվականի կամ ինչ-որ վարակիչ հիվանդի մասին էր: Читать далее

Գաստոնը: Վիլյամ Սարոյան

william_saroyan_2Ինչպես որոշել էին, դեղձ էին ուտելու աղջնակի ցերեկային նինջից հետո։ Եվ հիմա նա նստած է այն տղամարդու դիմաց, որ միանգամայն օտար կլիներ իրեն, եթե իր հայրը չլիներ։ Նրանք արդեն մի հարյուր տարի ի վեր, թե՞ անցյալ օրվանից նորից միասին էին (չնայած աղջնակը չէր հիշում՝ առաջ երբ են միասին եղել)։ Ինչևէ, նրանք նորից միասին էին, և տղամարդը մի տեսակ զվարճալի տեսք ուներ։ Նախ՝ ուներ աղջնակի՝ երբևէ որևէ մեկի դեմքին տեսած ամենամեծ բեղերը։ Ըստ նրա՝ դա նույնիսկ բեղ էլ չէր, այլ գորշ ու կարմիր մազերի մի փունջ՝ քթի տակ ու բերանի անկյունների շուրջը։ Հետո՝ կապույտ-սպիտակ շերտերով բլուզ էր հագել վերնաշապիկի ու փողկապի փոխարեն ու վերարկու չուներ։ Թևերը ծածկված էին նույն մազերով, բայց մի քիչ բարակ ու ավելի բաց գույնի։ Կապույտ, լայն տաբատով էր ու առանց գուլպա-կոշիկների։ Ոտաբոբիկ էր։
Իհարկե, ինքն էլ էր ոտաբոբիկ։ Տղամարդը տանն էր, ինքն էլ նրա հետ նրա Փարիզի տանն էր, եթե իհարկե դա կարելի էր տուն համարել։ Նա շատ ծեր էր, մանավանդ երիտասարդ մեկի համար. ինչպես ասաց, երեսունվեց։ Իսկ ինքը՝ վեց տարեկան մի աղջնակ, որը օգոստոսյան շատ շոգ մի կեսօրի հենց նոր արթնացել էր քնից։ Առավոտյան՝ շրջակայքում կարճ զբոսանքի ժամանակ ինքը փոքր խանութի դռան առաջ՝ արկղի մեջ դեղձեր էր տեսել ու կանգնել, նայել էր դրանց։ Տղամարդն էլ մի կիլոգրամ գնել էր։

Հիմա դեղձերը մեծ ափսեով դրված էին խաղասեղանի վրա, որի շուրջը իրենք նստած էին։ Յոթ հատ կար, բայց մեկը ճաքած էր։ Նույնքան լավն էր, որքան մյուսները՝ մարող կարմիրից մինչև բաց կանաչ գույնի, համարյա թենիսի գնդակի չափ, բայց ցողունի տեղը ճեղք կար, որ հասնում էր ուղիղ մինչև կորիզի սիրտը։ Читать далее

Լամա Գետրուլ Ռինպոչե

imagesՄինչ մարդկանց հետ հարաբերվելը և այդ հարաբերություններում ինքնարտահայտվելը, պետք է ճանաչենք ինքներս մեզ: «Մենք ոչինչ ենք առանց մյուսների»-ն  վատ արտահայտություն է:

Դժբախտություններն ու առաջացած խնդիրները մենք հակված ենք բացատրելու արտաքին աշխարհով: Եվ ինչքան շատ ենք աշխատում կարգավորել արտաքին հարաբերությունները, այնքան շատ են լինում հիասթափությունները:

Իրականում պատճառը միշտ մեր ներսում է: Մենք սովորաբար մտածում ենք. «Ես այդքան էլ լավը չեմ: Ես արժանի չեմ մյուսներին»: Բայց մենք չենք կարող լիարժեք հարաբերվել մյուսների հետ` վատ մտածելով մեր մասին:

Երբ մենք մեզ լիարժեք չենք զգում, փնտրում ենք մեկին, ով կօգնի մեզ, կդարձնի ավելի լավը: Եվ գտնում ենք մեզ նման թերի մեկին, ով  նույն փնտրտուքի մեջ է:  Իսկ երբ հանդիպում են երկու թերարժեք հոգիներ, նրանք արագ հոգնեցնում են իրար, և նրանց հարաբերությունները արդեն իսկ դատապարտված են: Читать далее

Փղի սպանությունը: Ջորջ Օրուել

orwell1

Ջորջ Օրուելի կենսագրական տվյալները տես այստեղ:

Մոուլմեյնում` Ստորին Բիրմայում, մեծ թվով մարդիկ էին ինձ ատում. դա միակ անգամն էր, երբ ես այնքան կարևոր էի, որ այդպիսի բան պատահեր ինձ: Ես ծառայում էի որպես ոստիկանության ենթասպա մի քաղաքում, որտեղ հակաեվրոպական կրքերը շատ սուր էին, թեև առանձնանում էին աննպատակ ու չնչին դրսևորումներով: Ոչ ոք համարձակություն չուներ զանգվածային անկարգություններ կազմակերպելու, բայց եթե եվրոպացի կինը միայնակ անցներ շուկայով, ինչ-որ մեկն անպայման նրա զգեստի վրա բետելի հյութ կթափեր: Որպես ոստիկան` ես ակնհայտ թիրախ էի և ծաղրանքների էի ենթարկվում, երբ թվում էր` այդպես վարվելն անվտանգ էր: Երբ որևէ ճարպիկ բիրմացի ֆուտբոլի դաշտում տապալում էր ինձ գետնին, իսկ մրցավարն (մեկ այլ բիրմացի) այլ ուղղությամբ էր նայում, ամբոխը սոսկալի ծիծաղով էր բռնկվում: Մեկ անգամ չէ, որ նման բան է պատահել: Ի վերջո, ամենուր հանդիպող` քմծիծաղը դեղին դեմքերին դաջված երիտասարդներն ու անվտանգ հեռավորությունից իմ հետևից հնչող վիրավորանքները սկսեցին ուժեղ ազդել նյարդերիս վրա: Իսկ ամենից վատը երիտասարդ բուդդիստ քահանաներն էին: Քաղաքում մի քանի հազար քահանա կար, և թվում էր` նրանցից ոչ ոք այլ անելիք չուներ, քան կանգնել փողոցի անկյուններում ու ծաղրել եվրոպացիներին: Читать далее