Փղի սպանությունը: Ջորջ Օրուել

orwell1

Ջորջ Օրուելի կենսագրական տվյալները տես այստեղ:

Մոուլմեյնում` Ստորին Բիրմայում, մեծ թվով մարդիկ էին ինձ ատում. դա միակ անգամն էր, երբ ես այնքան կարևոր էի, որ այդպիսի բան պատահեր ինձ: Ես ծառայում էի որպես ոստիկանության ենթասպա մի քաղաքում, որտեղ հակաեվրոպական կրքերը շատ սուր էին, թեև առանձնանում էին աննպատակ ու չնչին դրսևորումներով: Ոչ ոք համարձակություն չուներ զանգվածային անկարգություններ կազմակերպելու, բայց եթե եվրոպացի կինը միայնակ անցներ շուկայով, ինչ-որ մեկն անպայման նրա զգեստի վրա բետելի հյութ կթափեր: Որպես ոստիկան` ես ակնհայտ թիրախ էի և ծաղրանքների էի ենթարկվում, երբ թվում էր` այդպես վարվելն անվտանգ էր: Երբ որևէ ճարպիկ բիրմացի ֆուտբոլի դաշտում տապալում էր ինձ գետնին, իսկ մրցավարն (մեկ այլ բիրմացի) այլ ուղղությամբ էր նայում, ամբոխը սոսկալի ծիծաղով էր բռնկվում: Մեկ անգամ չէ, որ նման բան է պատահել: Ի վերջո, ամենուր հանդիպող` քմծիծաղը դեղին դեմքերին դաջված երիտասարդներն ու անվտանգ հեռավորությունից իմ հետևից հնչող վիրավորանքները սկսեցին ուժեղ ազդել նյարդերիս վրա: Իսկ ամենից վատը երիտասարդ բուդդիստ քահանաներն էին: Քաղաքում մի քանի հազար քահանա կար, և թվում էր` նրանցից ոչ ոք այլ անելիք չուներ, քան կանգնել փողոցի անկյուններում ու ծաղրել եվրոպացիներին: Читать далее