Մինչ մարդկանց հետ հարաբերվելը և այդ հարաբերություններում ինքնարտահայտվելը, պետք է ճանաչենք ինքներս մեզ: «Մենք ոչինչ ենք առանց մյուսների»-ն վատ արտահայտություն է:
Դժբախտություններն ու առաջացած խնդիրները մենք հակված ենք բացատրելու արտաքին աշխարհով: Եվ ինչքան շատ ենք աշխատում կարգավորել արտաքին հարաբերությունները, այնքան շատ են լինում հիասթափությունները:
Իրականում պատճառը միշտ մեր ներսում է: Մենք սովորաբար մտածում ենք. «Ես այդքան էլ լավը չեմ: Ես արժանի չեմ մյուսներին»: Բայց մենք չենք կարող լիարժեք հարաբերվել մյուսների հետ` վատ մտածելով մեր մասին:
Երբ մենք մեզ լիարժեք չենք զգում, փնտրում ենք մեկին, ով կօգնի մեզ, կդարձնի ավելի լավը: Եվ գտնում ենք մեզ նման թերի մեկին, ով նույն փնտրտուքի մեջ է: Իսկ երբ հանդիպում են երկու թերարժեք հոգիներ, նրանք արագ հոգնեցնում են իրար, և նրանց հարաբերությունները արդեն իսկ դատապարտված են: Читать далее