Սառցե մարդը: Հարուկի Մուրակամի

murakami

Հարուկի Մուրակամի

Ես ամուսնացած եմ Սառցե մարդու հետ:
Մենք ծանոթացել ենք մի հյուրանոցում` լեռնադահուկային հանգստավայրում: Դժվար է պատկերացնել ավելի հարմար վայր` Սառցե մարդուն հանդիպելու համար: Նա հյուրանոցի նախասրահում էր, որ մարդաշատ էր` լի երիտասարդների ամբոխով: Նա նստած էր բուխարուց հնարավորինս հեռու մի անկյունում` գրքի մեջ կլանված: Գրեթե կեսօր էր, սակայն թվում էր, թե պարզ, սառն առավոտվա լույսը ամբողջովին պարուրել է նրան: «Տե´ս, Սառցե մարդն է», – շշնջաց ընկերուհիներիցս մեկը: Այն ժամանակ ես գաղափար անգամ չունեի, թե ինչպիսին էր Սառցե մարդը: Ընկերուհիս նույնպես չէր կարող օգնել ինձ: Նա միայն գիտեր, որ գոյություն ուներ մեկը, ով կրում էր Սառցե մարդ անունը: «Նա, անշուշտ, պատրաստված է սառույցից», – ավելացրեց նա` դեմքին լուրջ արտահայտություն տալով: Այնքան լուրջ, ասես խոսքը ոչ թե Սառցե մարդու, այլ ուրվականի կամ ինչ-որ վարակիչ հիվանդի մասին էր: Читать далее