Փոքրիկ դրախտ: Խուլիո Կորտասար

Julio Cortazar por Mario Muchnik, para Cultura

Երջանկության ձևերը շատ են տարբեր: Գեներալ Օրանգուի ղեկավարած երկրի բնակիչները երջանիկ են այն օրվանից, երբ նրանց արյան մեջ ընկան ոսկե ձկնիկները: Ու պետք չէ զարմանալ դրանից: Քիչ կոպիտ՝ այդ ձկնիկերը ոսկե չեն, այլ ընդամենը` ոսկեգույն, սակայն բավական է տեսնել, թե ինչպես են փայլում ու ինչ կայտառ են, և դու ուզում ես ունենալ նրանցից: Իշխանությունն անմիջապես հասկացավ սա, երբ ինչ – որ մի բնագետ որսաց առաջին ձկնիկներին, ու սկսեցին արագորեն բազմացնել դրանց բարենպաստ պայմաններում: Читать далее

Գոյին դուք հենց այդպիսին եք պետք: Օշո

օշո
Դուք չեք կարող այլ բան լինել: Դուք պիտի լինեք հենց այնպիսին, ինչպիսին կաք: Գոյին դուք հենց այդպիսին եք պետք:
Մի անգամ արքան մտնում է այգի և տեսնում տհաճ հոտ արձակող և մեռնող ծառեր, ծաղիկներ, թփեր:Կաղնին ասում է, որ մեռնում է այն ցավից, որ չի կարող այնքան սլացիկ լինել, ինչքան սոճին:Սոճին ասում է, որ իր մահվան պատճառն այն է, որ ինքը չի տալիս այնպիսի բերք, ինչ տալիս է խաղողի որթը: Իսկ խաղողի որթը մեռնում էր այն վշտից, որ  չի ծաղկում վարդենու պես: Շուտով արքան գտնում է մի բույս, որը ուրախություն էր պարգևում իր ծաղիկներով և թարմությամբ: Հարցուփորձից հետո, արքան ստանում է բույսի հետևյալ պատասխանը:

— Ես այս ամենը ինքնին շնորհ եմ համարում: Չէ՞ որ երբ դու ինձ տնկեցիր, դու ուզում էիր, որ ես ուրախություն պարգևեմ քեզ: Եթե դու կաղնի, խաղող կամ վարդ ուզեիր, դու հենց դրանցից էլ կտնկեիր: Այդ պատճառով էլ ես մտածում եմ, որ ես չեմ կարող լինել այլ բան, բացի նրանից, ինչ որ եմ: Եվ ես աշխատում եմ զարգացնել իմ ունեցած  լավագույն որակները: Читать далее

Խնձորը: Հերբերտ Ուելս

is-1

Հերբերտ Ուելս  — կենսագրություն

― Պետք է ազատվեմ դրանից, ― ասաց վագոնի անկյունում նստած մարդը` հանկարծ խզելով լռությունը։

Հինչքլիֆն աչքերը բարձրացրեց։ Նա գրեթե չէր լսում։ Ամբողջ ուշադրությունը կենտրոնացրել էր իր ճամպրուկի բռնակներից կախված քոլեջյան գլխարկին։ Այն նշան էր նոր ձեռք բերված ուսուցչի պաշտոնի։ Նա ամբողջովին տարված էր գլխարկը դիտելով, հաճելի ակնկալություններով ու մի տեսակ երախտիքի զգացումով, որ վերջինս ծնել էր նրա մեջ։ Հինչքլիֆը հենց նոր էր ընդունվել Լոնդոնի համալսարան և պատրաստվում էր Հոլմհուդի միջնակարգ դպրոցում ուսուցչի կրտսեր օգնական դառնալ, որն, անկասկած, շատ նախանձելի պաշտոն էր։ Նա հայացքը սևեռեց իր ուղեկցին։ Читать далее