Կարմիր բոժոժ: Կոբո Աբե: Վերլուծություն

Կոբո Աբե՝ Կարմիր բոժոժ20994370_1406625336052854_2911578474437456029_n

Վերլուծությունը՝ Մարինե Մխիթարյանի

Կոբո Աբե… Հայտնություն էր ինձ համար: 25-ում կարդալ գրողին, որի մասին չես էլ լսել, տպավորվել շրջապատից օտարանալու և մենություն փափագող ստեղծագործություններից ու, մեկ էլ հիմա կարդալ` 27-ում, ու նորից գտնել, ու հույս փափագել, որ ամեն անգամ կգտնես. չէ՞ որ անասելի դժվար է գտածը նորից գտնել:

Մենության` շրջապատից մեկուսացած լինելու խորը ազդեցությունը առաջին վայրկյանից սղոցեց ուղեղս: Ճապոնիայում տարբերվող, սուր աչք ու սուր միտք ունեցող գրող Աբեն իր մասի՞ն է այսպես խոսում՝ մենակ ու լքված, դատարկ ու անտուն: Այո, աղքատության մեջ հայտնված գրողը փոխել էր կյանքի հանդեպ մոտեցումը: Օտար էր ամեն ինչ, բայց կար ձգտումը՝ ունենալու այն, ինչ ունեն մյուսները: Իսկ ո՞վ է որոշել, որ ինքը չի կարող ունենալ այն, ինչ իրենը չէ. «Սակայն ինչո՞ւԻնչո՞ւ ամեն բան արդեն ինչոր մեկինն է և միայն այդ պատճառով իմը չէ: Մի՞ թե աշխարհում չկա ոչինչ, ինչը, լավ թող ոչ իմը, սակայն գոնե ոչ մեկինը չլինի» :

Ու մտքերի փոթորիկի մեջ փոքրիկ առկայծում. «Իսկ ի՞նչ, եթե մտքերիս շարանի մեջ մի ինչոր էական սխալ է աննկատ խցկվել» :

Գտնվեց, հեշտ տարբերակը գտնվեց: Ամեն ինչ սխալ չէր, պարզապես պետք էր այլ տեսանկյունից նայել: Տունը կա, հետո՞ ինչ, որ իրենը չէ, կարող է դառնալ: Իսկ օրե՞նքը…

Օրե՞նքը: Այն նույն օրենքը, որն ըստ Մոնտեսքյոյի՝ նման է սարդոստայնի ` փոքր միջատները խճճվում են նրա մեջ , իսկ մեծերը պատռելով անցնում են: Չանցավ, որովհետև հայտնվեց Նա, ով միշտ վերջում ասում է իր վճռական խոսքը և որոշում անորոշը: Իսկ վերջը որոշվել էր արդեն նրա փոխարեն առանձնանալ, օտարանալ ու ամփոփվել փոքրիկ բոժոժի մեջ. երևի դա միակ բանն էր, որ այդ պահին իրենն էր ու ոչ մեկինը չէր: Բայց նա սովորական բոժոժ չէր՝ ծառին կպած, նա ռելսերի վրա էր, նրա միջոցով գնալու էին, նա շարժ էր պարտադրելու: Ինչքա՜ն քիչ բան էր պետք նրան՝ փոքրիկ տուն ու մի քիչ ջերմություն: Իսկ աշխարհը սառն էր վաղուց…Նա արդեն տուն ուներ, արդեն օտար չէր՝ ՆՐԱ մշտական հսկողության ներքո: Այո, գտնվեց Նա, ով արդեն չէր զայրանում, ով հոգ կտանի նրա ու նրա նմանների մասին:

 

 

 

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s