Սիրով հրավիրում ենք

IMG_5360

Սիրելի՛ ընթերցասեր ընկեր՝ ուսուցիչ, սովորող, ընթերցասեր մարդ: Գրական ակումբը շարունակում է իր գրական ընթերցում-քննարկումները: Այս շաբաթվա  ստեղծագործությունն է Վիլյամ Սարոյանի «Ծիծաղ» պատմվածքը: Սիրով սպասում ենք Ձեզ:

Գրական ակումբի պարապմունքներ՝ յուրաքանչյուր երեքշաբթի, ժամը՝ 14.30-15.30, Գեղարվեստի «Հարթակում»: Կարող եք մասնակցել նաև առցանց: Մեր ֆեյբուքյան էջն է:

Реклама

ԾԻԾԱ՛Ղ: Վիլյամ Սարոյան

timthumb— Դուք ուզում եք, որ ես ծիծաղե՞մ:
Նա իրեն միայնակ և անզոր էր զգում դատարկ դասարանում, բոլոր տղաները տուն էին գնում՝ Դեն Սիդը, Ջեյմս Միսիպպոն, Դիկ Կորկորանը, նրանք բոլորը քայլում էին Հարավային Խաղաղականի երկաթգծի երկայնքով՝ ծիծաղելով, խաղալով, իսկ Միսս Ուիսիգի այս խելացնոր միտքը տանջում էր իրեն:
— Այո:
Անժպիտ շուրթեր, դողոցք, աչքեր, այդքան սրտառուչ մելամաղձություն:
— Բայց ես չեմ ուզում ծիծաղել:
Տարօրինակ էր: Ամբողջ աշխարհը, իրադարձությունները, դրանց առաջացման ուղիները:
— Ծիծաղի՛ր:
Աճող էլեկտրական լարվածությունը, ուսուցչուհու համառությունը, մարմնի ու ձեռքերի ջղային շարժումները, նրանից եկող սառնությունը և տղայի ատելի վիճակը:
— Ախր ինչու՞: Читать далее