Մի հայտարարված սպանության խրոնիկա: Գարսիա Մարկես

garciamarquezԱյն օրը, երբ պետք է սպանեին նրան, Սանտյագո Նասարը արթնանում է առավոտյան 5-ն անց 30-ին, որպեսզի դիմավորի շոգենավը, որով պետք է ժամաներ եպիսկոպոսը: Երազում նա թզենիների անտառում էր, մեղմ անձրև էր մաղում, մի պահ նա իրեն երջանիկ զգաց, բայց արթնացավ ամբողջովին թռչունների ծերտում կորած: «Երազում միշտ ծառեր էր տեսնում, — 27 տարի անց վերհիշելով անիծյալ երկուշաբթվա մանրամասնությունները, ասաց ինձ նրա մայրը` Պլասիդա Լիներոն: — Անցյալ շաբաթ երազ էր տեսել, իբր թռչում է նրբաթիթեղից պատրաստված ինքնաթիռում` առանց արգելքի հանդիպելու, թռչում է նշենիների միջով», ասաց նա ինձ: Սակայն, անոթի փորով պատմած երազները ճիշտ գուշակողի բարի համբավը վայելելով, նա որդու այդ երազների միջև չի նկատում ոչ մի ճակատագրական կապ, ինչպես չէր նկատել առաջներում, երբ որդին արթնանալով առավոտյան, իր ծառազարդ երազներն էր պատմում նրան: Читать далее