Ճագարներ լուսնի տակ: Դինո Բուցատի

Dino_buzzati-300x398Պարտեզում լուսինն է և խոտի ու բույսերի հոտը, որն  հիշեցնում  է որոշ անցած-գնացած առավոտներ (երբևէ եղե՞լ  են դրանք), երբ լուսադեմին, երկարաճիտ կոշիկներով ու հրացանով, դուրս էինք գալիս որսի: Բայց հիմա խաղաղավետ լուսին է, հանգած պատուհաններ, շատրվանն այլև չի ցայտում. լռություն: Մարգագետնին  չորս-հինգ, փոքրիկ սև կետեր են: Ամեն անգամ շարժվում են` զվարճալի, արագ ցատկերով, առանց փոքր իսկ աղմուկի: Ծաղկանոցների ստվերում` ասես սպասում են: Ճագարներ են: Պարտեզը, խոտը, այդ անուշ բուրմունքը, անդորրագին լուսինը, գիշերն ` այնքան անսահման ու հեշտագին, որ ներսումդ ցավ ես զգում անհասկանալի պատճառներով, այս ամբողջ հիասքանչ գիշերը իրենցն է: Երջանի՞կ են: Ցատկոտում են  զույգ-զույգ, նրանց թաթերից  ամենաթեթև սոսափյուն իսկ չի լսվում: Կարծես ստվերներ լինեն: Պստիկ ուրվականներ, անօգնական ոգիներն այս գյուղի, որը քնած է շուրջ բոլորը, տեսանելի` լուսնի ներքո, այնտեղ` շատ հեռվում: Ու թույլ կայծկլտում են նաև ժայռի հեռավոր պատերը, մենակյաց լեռները: Читать далее

Առնետները: Դինո Բուցատի

12

Տեսնես ի՞նչ եղան իմ բարեկամ Կորիոները: Ի՞նչ է կատարվում նրանց գյուղական հին ամառանոցում, որ Դոգանելլա է կոչվում: Անհիշելի ժամանակներից, ամեն ամառ նրանք մի քանի շաբաթով ինձ հրավիրում էին իրենց ամառանոցը: Այս տարի առաջին անգամն էր, որ չհրավիրեցին: Ջովաննին ինձ մի քանի տող է գրել` ներողություն խնդրելու համար: Հետաքրքիր նամակ է, որն աղոտ կերպով ակնարկում է ընտանեկան դժվարություններն ու տհաճությունները ու չի բացատրում ոչինչ: Читать далее