Այսօր տոն է Սուրբ Ծննդյան, ավետիս…

img_5440Սուրբ Ծննդյան օրվա կազմակերպման նախագիծ

Ծրագրում

  • Նախածննդյան շրջանում՝ մինչև հունվարի 5-ը, mskh.am-ում, ուսումնական բլոգներում հրապարակվում են հոգևոր մեդիա-ընթերցումներ, էլեկտրոնային բացիկներ,  Սուրբ Ծննդյան տոնի նախապատրաստության ընտանեկան պատումներ  —  (պատասխանատու՝  Գրական ակումբ, դասավանդողներ, սովորողներ)

Հունվարի 5. ժամը 16.00-21.00: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր: Հյուսիսային դպրոց

  • Հոգևոր ընթերցումներ՝ հատվածներ Նոր Կտակարանից, սաղմոսներից, հատվածներ Սուրբ Պատարագից, այլ  — գրական ակումբ և ընկերներ
  • Սուրբ Ծննդյան ավետիսներ, մաղթանքներ
  • Հոգևոր երգեր`«Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբ
  • Հոգևոր երգեր՝ «Խազիկներ» պատանեկան երգչախումբ
  • Ազգային պարեգեր
  • Զատկական սեղան, հյուրասիրություն

17.00-19.30 — Սուրբ Ծննդյան պատարագ 

Միածին Որդուն աղոթք

Այլ ամեն կողմից տարակուսանքներով շրջապատված՝ սրտով պղծվածներս և ունկնդրության կարոտյալներս
Քեզ ենք նայում, մեր տկար բնությունը կրած քահանայապե՛տդ Հիսուս:
Ո՜վ Դու, որ մեզ համար մեղապարտ եղար, որպեսզի մենք Քեզանով արդարանանք:
Ո՜վ Դու, որ մեզ համար երկրավոր եղար, որպեսզի մենք Քեզանով երկնավորներ լինենք:
Ո՜վ Դու, որ մեզ համար հաց եղար, որպեսզի մենք, Քեզ ճաշակելով, սրբվենք:
Տո՛ւր Քո ցավերով լի Մարմինը՝ որպես ամենայն սրտի սրբարար կերակուր:
Մատռվակի՛ր Քո Արյան անմեղ վտակը՝ կաթեցնելով ի հագուրդ անմեղության մարդկանց որդիների:  Читать далее

Реклама

Նվաճողը: Կնուտ Համսուն

knut-hamsun-3Երիտասարդ մարդկանց մի խումբ թիավարում էր դեպի կղզին։ Հաղթանդամ ու ջահել պարոններից մեկը նավակի մեջ ոտքի կանգնեց ու սկսեց բանաստեղծություն արտասանել։ Տիկնայք ուշադիր լսում էին։ Սակայն նրանցից ամենաերիտասարդի՝ լուսե ծամերով ու խոսուն դիմագծերով կենսուրախ մի կին, աչքունքով հետևում էր թիավար պատանուն և մյուսների թիկունքից ժպտում նրան։ Նկատելով՝ պարոնն սկսեց ավելի բարձրաձայն արտասանել, իսկ դեմքը շառագունեց։ Մեկ էլ հանկարծակի լռեց, ապա շրջվելով դեպի անուշադիր գեղեցկուհին` ասաց.

— Դուք իրավացի եք, իմ բանաստեղծությունները լավը չեն։ Բայց ես կարող եմ մի բան պատմել, որ, կարծում եմ, ավելի հետաքրքիր կլինի։ Երբ ափ հասնենք, կպատմեմ։ Читать далее

Գնդապետն ասում է՝ սիրում եմ: Սերգեյ Դովլաթով

14171936_2107890132768656_1865087953_n— Մեր աշխարհն անհեթեթ է,— ասում եմ կնոջս,— ու մարդու թշնամին տնեցիք են իր։

Կինս բարկանում է, չնայած կատակով եմ ասում։

Ի պատասխան լսում եմ.

— Քո թշնամին էժանանոց պորտվեյնն ու ներկված շիկահերներն են։

— Ուրեմն ես ճշմարիտ քրիստոնյա եմ։ Քանզի Քրիստոս ուսուցանում էր սիրել թշնամիներին։

Այս խոսակցությունը շարունակվում է արդեն քսան տարի։ Համարյա քսան տարի… Читать далее

Մտածումի շիթեր: Վահան Թոթովենց

downloadԵրբ մարդ չկրնար աշխատել՝ կա՛մ կը լռե կա՛մ կուլա։ Լռությունը Անհունին կրկներևույթն է տիեզերքին վրա։ Մարդ ընդհանրապես կուլա, որովհետև ամեն մարդ չկրնար Անհունության շարունակությունն ըլլալ։

Լույսի շարունակությունը, պատկերներու հաճախանքը, կյանքի խավարակուռ անկյունները թափանցելու Ուժը՝ դեպի գերեզման ստույգ վազք մը կը նշանակե։ Ընդհանրապես բանաստեղծները շուտ կը մեռնին, որովհետև շուտ կը տեսնեն։

***Գանգեր կան, որոնց մեջ կրնա սեղմվիլ վերջալուսային հորիզոնի մը բովանդակ կարմիրը, մրրկահույզ օվկիանոսին գիշերվան մը հառաչանքը, Անհունություն մը, խավար մը աստղազարդ, և արևելյան զեփյուռի մը տարագիր թևը։ Читать далее