Գյուղացին: Վիլյամ Սարոյան

f563c879b923b5_563c879b9279b.thumbՍարգիս անունով մի մարդ 1908-ին Հայաստանի Գյուլտիկ գյուղից Ամերիկա եկավ:  Դեռ 30 տարեկան չկար: Խիտ, կարճ կտրած մազերով, սև, հաստ բեղերով աժդահա մի գյուղացի էր: Քաշը հավանաբար մի 100 կիլո կլիներ, բայց գեր չէր երևում, և ուներ տարօրինակ ու թախծոտ հայացք: Գյուլտիկում առանձնապես հայտնի մարդ չէր: Գյուլտիկում առհասարակ հայտնի մարդիկ չկային: Բայց նա լավ ընկերներ ուներ՝ հայեր, քրդեր, թուրքեր, արաբներ, հրեաներ, հույներ, բուլղարներ և ուրիշ ազգի ու ցեղի մարդիկ: Նրանց հետ խոսում էր հայերեն, թուրքերեն, քրդերեն, արաբերեն և, հեռանալով, շատ ընկերներ էր թողել Գյուլտիկում: Читать далее

Реклама

Մթնաձորի չարքը: Ակսել Բակունց

maxresdefault

Կտուրի վրա նստած մի ալևոր, որ եզան մազոտ կաշի էր քերում և պատմություն անում քարերին նստոտած շինականներին, երբ կանգնեց փեշերից մազը թափ տալու, աչքն ընկավ դիմացի ճամփին, ձեռքը ճակատին պահեց, որ արևի շողերը ջրակալած աչքերին չխանգարեն ճամփով եկողներին ավելի լավ տեսնելու:

— Կասես էն մինն էլ կնիկ ա…

Մյուսներն էլ ետ նայեցին, մի պահ մոռացան ալևորի պատմությունը:

— Ի՜նչ էլ անխիղճ մարդ են, ենիշումն (վայրէջք) էլ ձի կնստե՞ն:

— Ձին իրենցը լիներ, նստիլ չէին… Читать далее

Միրհավը: Ակսել Բակունց

timthumbԱշուն էր, պայծառ աշուն…

Օդը մաքուր էր, արցունքի պես ջինջ։ Կապտավուն սարերին այնքան մոտ, այնքան պարզ էին երևում, որ հեռվից կարելի էր համրել նրանց մաքուր լանջերի բոլոր ձորակները, կարմրին տվող մասրենու թփերը։

Աշուն էր՝ տերևաթափով, արևի նվազ ջերմությամբ, դառնաշունչ քամիով, որ ծառերի ճղներից պոկում էր դեղնած տերևները, խմբերով քշում, տանում հեռու ձորերը։ Նույնիսկ քարափի հաստաբուն կաղնին խոնարհվում էր քամու առաջ։ Ամայի ձորերում, դեղնակարմիր անտառի և հնձած արտերի վրա իջել էր մի պայծառ տխրություն։ Ջինջ օդի սառնության մեջ զգացվում էր առաջին ձյունի շունչը։ Читать далее

Ակսել Բակունց

downloadՀովնաթան Մարչ (Երգիծական վիպակ)

Խոնարհ աղջիկը (Պատմվածք)

Սպիտակ ձի (Պատմվածք)

Մթնաձոր (Պատմվածքների շարք)

Սև ցելերի սերմնացանը (Պատմվածքների շարք)

Անձրևը (Պատմվածքների շարք)

Եղբայրության ընկուզենիները (Պատմվածք) Читать далее

Շահրիզադե: Հարուկի Մուրակամի

4789

Հարուկի Մուրակամիի ամենավերջին պատմվածքներից է«Շահրիզադե»-ն: Էրոտիկ պատմվածքն առաջին անգամ տպագրվել է The New Yorker ամսագրում 2014 թվականի հոկտեմբերի 13-ին: Հայերեն թարգմանվում է առաջին անգամ:

Ամեն անգամ՝ սեքսով զբաղվելուց հետո, «Հազար ու մեկ գիշերվա» Շահրիզադե թագուհու նման նա Հաբարային մի տարօրինակ և գրավիչ պատմություն էր պատմում: Թեև Հաբարան, ի տարբերություն թագավորի, հաջորդ առավոտ նրա գլուխը կտրելու մտադրություն չուներ: (Ինչևէ, Հաբարան երբեք նրա մոտ չէր մնում մինչև առավոտ): Նա պատմում էր այդ պատմությունները, որովհետև պարզապես ուզում էր պատմել, որովհետև Հաբարան կարծում էր, որ սիրով զբաղվելուց հետո եկող անկենդան, ինտիմ պահերին նա հաճույք է ստանում անկողնում կծկված պառկելուց և զրուցելուց: Նաև հավանաբար այն պատճառով, որ ցանկանում էր մխիթարել Հաբարային, որը ստիպված էր ամեն օր տանը մնալ:

Այս պատճառով Հաբարան այս կնոջ անունը Շահրիզադե էր դրել: Նա երբեք նրան այդ անունով չէր դիմում, սակայն իր օրագրում այդպես էր նրան կոչում: Читать далее