Այսօր տոն է Սուրբ Ծննդյան, ավետիս…

img_5440Հրավեր

Հունվարի 5, ժամը 16.00, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր: Հյուսիսային դպրոց

Խորհուրդ մեծ և սքանչելի
Որ յայսմ աւուր յայտնեցաւ,
Հովիւքն երգեն ընդ հրեշտակս`
Տան աւետիս աշխարհի:
Ծնաւ նոր արքայ
Ի Բեթղեհեմ քաղաքի,
Որդիք մարդկան, օրհնեցէք,
Զի վասն մեր մարմնացաւ:
Անբաւելին երկնի և երկրի
Ի խանձարուրս պատեցաւ,
Ոչ մեկնելով ի հօրէ`
Ի սուրբ այրին բազմեցաւ:  (Մովսես Խորենացի: Սուրբ Ծննդյան շարական)

Հրավիրում ենք բոլոր նրանց, ում համար Քրիստոսը՝ Որդին Աստծո, Ուսուցիչ է: Ում համար Քրիստոսի Ծնունդը Մե՜ծ Ավետիս է: Ովքեր ուզում են տոնել իրենց Ուսուցչի Ծնունդը միասին: Սիրով սպասում ենք Ձեզ:

Ծրագիրը տես այստեղ:
Սուրբծննդյան ընթերցումները՝ այստեղ:

Реклама

Սուրբծննդյան ընթերցումներ

Դավթի սաղմոս24: Կարդում է Հռիփսիմե Գալստյանը:

Մի դատիք՝ զի մի դատիցիք (հատված Նոր Կտակարանից): Կարդում է Մարիետ Սիմոնյանը:

Տասներկուսի առաքելությունը: Կարդում է Աշոտ Բլեյանը:

Պողոս Առաքյալի առաջին թուղթը կորնթացիներին: Կարդում է Քնարիկ Ներսիսյանը:

Հատված Նոր Կտակարանից: Կարդում է Աշոտ Բլեյանը:

Դավթի սաղմոս 36: Կարդում է Մանե Գևորգյանը:

Հատված Նոր Կտակարանից: Երանիներ: Կարդում է Աշոտ Բլեյանը:
http://ashotbleyan.mskh.am/ktakaranic/
Հատված Նոր Կտակարանից: Կարդում է Սոնա Փափազյանը:

Афанасий Фет, Рождественские стихи: Կարդում է Լուսինե Բուշը:

Մեղեդի ծննդի, Գիրգոր Նարեկացի: Կարդում է Քնարիկ Ներսիսյանը:

Գրիգոր Նարեկացի: «Մատյան ողբերգության»: Հատված: Կարդում է Մարիետ Սիմոնյանը:

Սաղմոս Դավթի: Իրական ճշմարտությունը: Կարդում է Կարինե Մամիկոնյանը: