Շահրիզադե: Հարուկի Մուրակամի

4789

Հարուկի Մուրակամիի ամենավերջին պատմվածքներից է«Շահրիզադե»-ն: Էրոտիկ պատմվածքն առաջին անգամ տպագրվել է The New Yorker ամսագրում 2014 թվականի հոկտեմբերի 13-ին: Հայերեն թարգմանվում է առաջին անգամ:

Ամեն անգամ՝ սեքսով զբաղվելուց հետո, «Հազար ու մեկ գիշերվա» Շահրիզադե թագուհու նման նա Հաբարային մի տարօրինակ և գրավիչ պատմություն էր պատմում: Թեև Հաբարան, ի տարբերություն թագավորի, հաջորդ առավոտ նրա գլուխը կտրելու մտադրություն չուներ: (Ինչևէ, Հաբարան երբեք նրա մոտ չէր մնում մինչև առավոտ): Նա պատմում էր այդ պատմությունները, որովհետև պարզապես ուզում էր պատմել, որովհետև Հաբարան կարծում էր, որ սիրով զբաղվելուց հետո եկող անկենդան, ինտիմ պահերին նա հաճույք է ստանում անկողնում կծկված պառկելուց և զրուցելուց: Նաև հավանաբար այն պատճառով, որ ցանկանում էր մխիթարել Հաբարային, որը ստիպված էր ամեն օր տանը մնալ:

Այս պատճառով Հաբարան այս կնոջ անունը Շահրիզադե էր դրել: Նա երբեք նրան այդ անունով չէր դիմում, սակայն իր օրագրում այդպես էր նրան կոչում: Читать далее

Реклама