Ակնարկներ: Ակսել Բակունց

Aksel-Bakoonts_HooysԳԱՎԱՌԱԿԱՆ ՆԱՄԱԿԱՆԻ (Ա)

Գորիս (Զանգեզուր), 18 դեկտ.

1

Մեր քաղաքը գրպանի քարտեզի վրա ամենևին մի փնտրեք, փոքր է, չեն նիշել, թեկուզ որպես միջակետ: Եթե հիշատակում են խոշոր ավանները, մեր քաղաքն էլ նրանց կարգում են դասում և նշանակում: Խորհրդային Միության մեջ հազարներով են մեր քաղաքի չափ բնակավայրեր, որոնք չունեն գործարանի և ոչ մի ծխնելույզ, ոչ մի անգամ սուլիչի ձայն չեն լսել, խոտով պատած և աղբոտ փողոցներով երբեք օթո չի անցել. քաղաքի մի ծայրից կարելի է մեկին մյուս ծայրից բարձրաձայն կանչել, և նա կգա, ճաշիդ կհասնի:

Մեծ քաղաքում կզարմանան, եթե մի օր երկաթուղի չլինի. մեր քաղաքն ուրախ է, եթե շաբաթը մի անգամ փոստ է գալիս: Այդ լուրը բերնե բերան տարածվում է. փոստը գալուց մի օր առաջ ենիմանում, որ արդեն այսինչ գյուղից ճանապարհվել է: Ցրիչ չկա. նամակդ ինքդ գնա ստացիր. մտիր փոստ և վարիչին ընկերաբար ասա, որպես մոտ ծանոթի՝

— Օհա՜ն, ես նամակ չունե՞մ.

Եթե դու չունենաս ոչինչ, գոնե կիմանաս, թե քաղաքում ուրիշ էլ ով նամակ կամ լրագիր ստացավ. հարցրու Օհանից, նա անգիր գիտե:

Մեր քաղաքը միայն մի ժամագործ ունի, որ ազատ ժամերին կոշիկ է կարկատում, պարապ չմնալու հաւմար: Քաղաքը փոքր է, հազիվ հիսուն ժամացույց լինի. դե հո ամեն ամիս չպիտի տանենժամագործի մոտ: Կառք չկա. միայն մի կառք գործկոմն ունի, բայց ճամփեքը առապար են, քարոտ, միայն տոն օրերին են լծում, ձիերը զարդարում գույնզգույն փնջերով ու զանգուլակներով ևման ածում քաղաքի կարճ ու լայն փողոցներով:

Քաղաքից գյուղ կամ ոտքով պիտի գնալ, կամ ձիով: Քաղաքում միայն եզան երկու սայլ կա, որ լծում են միայն այն դեպքում, երբ տուն շինելու համար հարկավոր է գետից քար բերել:

Շատ մարդ ձի չունի, իսկ կան բաժիններ, որ մի քանի ձի ունեն: Մեր քաղաքի բոլոր բաժինների վարիչները (նույնիսկ զագսի) ձի ունեն՝ շրջան գնալու համար: Եթե ժողովուրդը գիտե, որԱթասանց Իվանը փոխօգկոմի վարիչն է, նա շատ լավ ճանաչում է և նրա ձիուն, Իվանի ձիուն: Եթե այդ ձին մի ուրիշ մարդ նստի, տեսնողը պիտի ճանաչի և ասի.

— Էս ընկեր Իվանի ձին է…

Մեր փոքրիկ քաղաքում, որ երկաթուղուց 200 վերստ հեռու է, բարձր լեռներով շրջապատված, հնուց ավանդ մնացած սովորույթ շատ կա. իգիթ լինելու, լավ ձի քշելու, փողոցներով սրարշավանցնելու, գյուղին մոտենալիս ձիու սանձը մի քիչ թափահարելու, որ ձին վիզը կեռ պահի, բարձրախոս լինելու և էլի այսպես տեսակ-տեսակ շարժ ու ձև, իրեն կեցվածքին ու տեսքին վայելուչ ձևտալու անմիտ սովորույթ:

Անցյալ գարնանն էր, որ մեր քաղաքի գլխով առաջին անգամ աերոպլան թռավ, իսկական և ոչ թե հնարովի. շատերը նույնիսկ ձայնը լսեցին, մի խուլ դռռոց: Այդ օրը քաղաքն անօրինակ տեսքէր ստացել, ասես ժողովրդյան պատուհաս էր շարժվում դիմացի լեռներից: Աերոպլանը երևաց երկնքի կապույտում, մի քանի անգամ պտույտ տվեց քաղաքի գլխին և կորավ կապուտակհեռվում: Շատերը միայն այդ օրը համոզվեցին, որ աերոպլան («այերոպլանգա») կա, իսկ ոմանք էլ…(երդվյալ հակահեղափոխականները), որ խորհրդային իշխանությունը հաստատ է: Այդ օրըքաղաքի ամենից լավ օրն էր. դեռ մինչև հիմա էլ շատ մարդիկ մի բան հիշել տալու դեպքում, ավելացնում են:

— Հերու էր, էն որ այերոպլանգան շուռ էր գալիս երկնքում:

Շատ անիմաստ կլիներ մեր փոքրիկ քաղաքի գոյությունը, եթե նրա հիշատակման արժանի կողմերը՝ փոստը լիներ, կամ զագսի ձին և կամ թե անցալ տարվա աերոպլանը:

2

Խաղաղ և իր քեֆին ապրում է այս փոքրիկ քաղաքը, որ գրպանի քարտեզի վրա չի էլ նշանակված թեկուզ որպես միջակետ: Կարծես դիտմամբ հեռացել է այս անկյունը խուլ, որ իրենչխանգարեն, շատ եռ ու զեռով, ժխորի աղմուկով իրեն չնեղացնեն:

Ապրում է իր քեֆին, կատարում է այն ամենը, ինչ հարկ է, աշխատում է նմանվել մեծ քաղաքներին և օրինակ դառնալ շրջակա գյուղերի համար: Փոքրիկ այդ քաղաքը գավառի կենտրոնն է, նրան են նայում հարյուրավոր գյուղեր՝ թառած լեռան կատարին, խոր ձորերի մեջ ընկած գյուղեր:

Դրսի աշխարհի հետ ունեցած կապը փոստն է, որ գալիս է անկանոն, բեռը կես ճամփին թողնում, որ հետո վերադառնա բերի. կապը ծուռ ու մուռ խճուղին է, որ լղար եզան պես կողքի ճաղերն էցցել, կապը՝ հեռագրի մի բարակ թելն է, որ անցնում է տասնյակ վերստեր անմարդաբնակ սարերով, կտրում հավիտյան ձյունապատ լեռների կատարներ, իջնում անդնդախոր ձորեր և հասնումհեռավոր երկաթուղուն: Շատ հաճախ է գիծը կտրվում. ձյան հյուսեր, սարի քամի, փոթորիկ պոկում են սյունը տեղից: Սարերով անցնելիս մեկ էլ հանկարծ հանդիպում ես հեռագրասյուներիուղիղ շարքին ու բարակ երկաթալարին, որ կանչում է ասես հուսակտուր ու խեղճ՝ մեծ քաղաքին հաղորդում, որ այնտեղ, երկաթուղուց հարյուրավոր Վերստեր հեռու, լեռներով փակված միգետահովտի վրա անհոգ ընկած գավառական փոքրիկ քաղաքում ևս կա մոլեկուլյար աշխատանք, այնտեղ էլ են շինում, այնտեղ էլ է բաբախում թեկուզ մի երակ, որ տանում է դեպի սիրտը՝ լայնարձակ Միությունը Խորհրդային: Մարդ այնպես խղճահարվում է, երբ ձյունապատ լեռան գլխին՝ ժխորից հեռու, հանկարծ լսում է, թե ինչպես նվվում են երկաթի թելերը հեռագրի, ինքդ էլուզում ես կանչես, որ մեծ ճամփով անցնող գնացքը մի օր էլ շուռ տա ուղին իր և մխրճվի քնած լեռնապարն այս, լեռները վախենան, բազմանան գործարանները, խաղաղ ու հանդարտգետահովիտում այս վառվեն հսկա լապտերները քաղաքի:

Ամեն ինչ դանդաղ է, խաղաղ գավառական այս խուլ անկյունում: Շտապելու հարկ չկա. կենտրոնից հեռու լինելը, մարդաշատ քաղաքի կարիքներին անհաղորդ լինելը ստեղծում է անհրաժեշտմիջավայր, ուր առատորեն զարգանում է գավառացու մտավոր կարճությունը, նրա մեղկ և կենդանական կյանքը, որկրամոլ և թուլամորթ լինելը: Կատարյալ քաղքենի, օրինապաշտ, պինդփարած հնօրյա ադաթին՝ նավասարդին ու ձմռան երկար գիշերների զրույցներին:

3

Լեզո՛ւն, կենդանի խոսքը այս խուլ անկյունում…

Յոթ տարի է անցել Հոկտեմբերից, և դեռ մարդիկ կան՝ հին պիսարներ, որոնք հայերենը համարում են գյուղացու լեզու, անվայել «իրենց» շրջանի համար: Քա՜րը գլխին, թող համարեն. բայցզայրանում ես, երբ ժողովում են այդ ասում, և մեշչանական տիղմի մեջ սնված, չինովնիկի մունդիրի տակ աճած մի էքս-գործավար, որ այսօր մատենավար է սոսկական, — և անգամ թեկուզԽորաշխի վերստուգիչ հանձնաժողովի,— զայրանում ես, (երբ ընդհանուր ժողովում ձայն է խնդրում և խոսում…ռուսերեն, երբ լսողների կեսից ավելին իրենց քաղաքից ուրիշ քաղաք չենգնացել):

Եվ այն էլ ի՛նչ ռուսերեն…

Իր ելույթը պատճառաբանում է ազատ ցանկությամբ և մայրենի լեզու չիմանալով, այնինչ ստում է, հորինում:

Այդ Կարապետ Հախնազարիչը թեկուզ սոսկ մատենավար է, բայց նրանից շատ բան է կախված: Իրեն այնպես է դրել մանավանդ եկող-գնացող գյուղացիների մոտ, որ կասես վարիչն ինքն է, չափազանց պատասխանատու մի պաշտոնյա:

Մարդու խելք չի հասնում, երբ քննում է մեր խուլ անկյան «անքննելի» բաները: Ասես մի մեծ հեղեղից փախել և կորած, մոլորած այս մժեղ քաղաքում հանգիստ են առել նրանք, մրուրը հնի, ոտից ցգլուխ կեղծիք, կաշառք և ցածություն:

Իրեն պատասխանատու չի համարում և ոչ մի դեպքում: Եթե մեղադրես, կարդարանա հազար տեսակ, իսկ առիթը չի փախցնի «իր բազմանդամ ընտանիքի» համար մի կատեգորիա էլ ավելկորզելու, չնայած աշխատանքն էլ մի զատ չի, կես կատեգորիա արժե:

Նա ջուխտ ոտով ու կենտ գլխով անցյալի մեջ է թաղված, սիրով (իհարկե ծածուկ) է պատմում սրան-նրան, թե այսինչ պրիստավի ժամանակ իրենք ոնց կերան, ոնց «մեծավորը» մատը թափտվեց և գյուղացիք խոնարհվեցին: Ինչ խոսք, որ ներկա կարգերին հավան չի. անկետա լեցնելիս էլ «համակրող» գրելիս նայում է չորս կողմը, և տասն անգամ գույնը թռչում է, էլի գալիս:

Կարապետ Հախնազարիչը առիթը չի փախցնում կծելու, չնայած գիտե և քսվել, պոչը թափ տալ: Եթե նա վերաստուգիչի անդամ է, այդ որոշ «պալիտիկա» է, իր ակտիվ լինելն է ուզում ցույցտալ, գուցե մի օր պետք գա: Եվ անհաշտ հակառակորդ է նորին, իսկ պետական լեզուն հո նրա աչքի փուշն է: Որ մորթես, նա չի ասի երբեք «գործկոմ», այլ անպատճառ՝ «իսպալկոմ»: Հայերենխոսելիս էլ խառնում է այնքան ռուսերեն, որ շիլաճաշ է դուրս գալիս՝ անհամ, անհոտ:

4

Մեր փոքրիկ քաղաքում ուշադրության արժանի բան դեռ շատ կա:

Ինչպես ամեն քաղաք, մերն էլ ունի բուլվար ու հրապարակ: Ճիշտ է, մեր բուլվարում նստարան չկա, բայց լավ յոնջա է բուսնում՝ պառկիր կանաչի վրա ինչքան քեֆդ ուզի:

Շատ անգամ՝ մանավանդ գարնան, կարելի է տեսնել բուլվարի մի անկյունում նստած քաղաքի նախկին «հայրերին» (այժմ պարապ, հոգեպահուստով ապրող) անուշ զրույց անելիս: Բուլվարիմյուս անկյունում մի գյուղացի իր էշն է թողել կանաչ ուտելու, ինքն էլ դինջանում է կողքին:

«Հայրերի» խումբը ուշադրություն է գրավում: Առաջ հարուստ էին, խանութատեր. մեկը մի քարվանսարա ուներ, մյուսը՝ բաղ ու հող, տոկոսով տված փող: Հիմա չկա, բայց մրմուռը կա, զայրույթը մնում է: Նրանք երդվյալ հակահեղափոխականներ են, չնայած որ նրանց ուժը տկար է, խոսքերը ծիծաղ հարուցող:

Բայց մարդիկ ապրում են քաղաքականորեն, դեռ չեն մեռել: Նրանք սնվում են…պրովոկացիայով, իրենց հնարած լուրերով, սրանից-նրանից թերատ լսած ու հասկացած խոսքերով: Հերիք է, որմի լուր իմացան. մեկը ծաղկեցնում է, մյուսը եզրակացության հանգում, մեկէլը ապացուցում, որ «սրանք» երկար կյանք չունեն:

Յոթ Հոկտեմբեր է անցել, Եվրոպան իրար է անցել՝ Խորհրդային Միությունը շուտ ճանաչելու, իսկ փոքրիկ մեր քաղաքում (որ քարտեզի վրա լվի ծերտի չափ էլ չէ) դեռ համառում են ևհավատում «սպիտակ ձիավորին», հակահեղափոխության սուրբ Գևորգին, որ պիտի գա…Ավան ապոր՝ բանկում թողած մանեթները ետ տալու:

Կարապետ Հախնազարիչը գործն ավարտելուց հետո շտապում է նրանց մոտ, հավաքվում են և զրուցում, հուսադրում ու հորինում: Կարապետ Հախնազարիչը լուրջ հայտնում է, որ այսօր վռազժողով են հրավիրել նրանք, մի բան կա երևի:

— Երևի մի բան կա…

Մրմռում է խումբը ցմահ հակահեղափոխության, և հույսը, իբրև ձմռան անզոր արև, մի անգամ էլ շողում է նրանց պառավ դեմքերին…

ԳԱՎԱՌԱԿԱՆ ՆԱՄԱԿԱՆԻ (Բ)

1

Ձմռան էն թունդ ցրտերն են այժմ: Ցուրտ քամին ասես ուզում է մարդու մարմինը ծակել ու թափ անցնել: Ձեռներդ կապտում են ցրտից: Երջանիկ ես, եթե մի օջախի մոտ կարող ես մեկնվել կամթոնիրի մեջ ոտներդ կախել ու տաքանալ:

Անօգ մի կին, վարձու աշխատանքով ապրող՝ ջրկիր, լվացարար, թե տան ծառա, անօգ մի կին ամեն օր կուժն ուսին՝ այս ցուրտ ձմռան բոկոտն անցնում է մեր փողոցով՝ «խանումի» համար ջուրէ տանում:

Կրունկները սառել են, ճաքճքել, դարձել հաստ պադոշ՝ անզգա, առանց նյարդի: Այդ ավելցուկ մսի կտորներով մարմինն իրեն պաշտպանում է ձմռան ցրտից: Համարյա կիսամերկ է, ուռած, կապտած մարմնով: «Խանումը» նրան իր տան ներքնահարկում մի անկյուն է տվել ապրելու. դրա փոխարեն ծառայում է, ջուր բերում, լվացք անում:

Ամուսինը հաշմանդամ է, կինն է նրան պահում: Երեք ամիս աշխատելուց հետո նա կարողացել է չորս արշին բյազի արժեք ետ գցել: Մնացել է շիվար, չգիտե իր մերկությո՞ւնը ծածկի այդ չորսարշինով, թե՞ բարուր պատրաստի մանուկի համար, որ մուշ-մուշ քնել է կիսամերկ մոր արգանդում և չի զգում, թե մայրը ձմռան ցրտին «խանումի» համար ջուր է բերում:

Իբանիյեսը իր գրքերից մեկում շատ սիրուն նկարագրում է Մադրիդի աղքատներին, որոնք ապրում են քաղաքից դուրս և աղբակույտերը փորփորում մի բան գտնելու հուսով: Նրան եմ հիշում և նրա աղքատներին, երբ տեսնում եմ ձմռան ցրտին բոբիկ ոտքերով «խանումի» համար ջուր տանող կնոջ:

2

Գյուղը շա՞տ է փոխվել:

Հին կապերը թուլացել են, տեղ-տեղ մի թեթև հարվածի են սպասում, որ իսպառ վերանան: «Ամբողջ աշխարհն եկավ մեր առաջով անց կացավ», — պարծենկոտ ասում է ամեն մի թեկուզ փոքրգյուղ, որ ձիու հանգիստ ճանապարհ էլ չունի:

Մի չնչին օրինակ. ամեն ինչի հետ փոխվում է և գյուղացու տարազը: Առաջ չուխան էր ու մոթալ փափախը, բայց հիմա կեպկա էլ են դնում, շլյապա էլ: Ֆրենչն ու գալիֆեն մեր պապենականչուխայի հետ այժմ գյուղում կռիվ ունեն: Երիտասարդությունը «փրենջ» է ուզում. ի՞նչ խոսք, որ գյուղի դերձակները «փրենջը» ըստ իրենց «հայացնում» են: Մեր գյուղերում իսպառ վերացել էհին տարազով հարս գնալու սովորույթը, հինգ տարուց ավելի է մի դեպք չի եղել, որ «բերանը» ծածկած հարս տանեն:

Նոր կենցաղը գյուղում դեռ թույլ նվաճումներ է անում, սակայն գյուղն արդեն հակված է նորին: Հեղափոխական-կնունքը կամ, ինչպես գյուղում են ասում «կոմսոմոլի մկրտություն»-ը անցյալտարի ավելի քիչ կողմնակից ուներ, քան այս տարի: Անկուսակցական գյուղացին էլ է տանում իր մանուկին կոմսոմոլի «տերտերի» մոտ:

Այդ բանն առանց «շերտավորման» ու պայքարի չի լինում: Գյուղի պառավ կանայք, որոնք հարս ունեն և թոռներ և որոնք ավանդապաշտ են ու հնի փեշից պինդ բռնած, — արգելում են, որհարսները «կոմսոմոլի կնունքին» տանեն իրենց մանուկին:

— Աման, մեր օջախը միք հարամի:

Վերիշեն գյուղում կոմսոմոլի կնունքին այս տարի հարսները քիչ չեն կռվել պառավների հետ: Շատերը ծածուկ են տարել իրենց երեխաներին նոր ձևով մկրտելու: Մի այսպիսի դեպք է պատահելայս տարի այդ գյուղում. ծիծաղաշարժ է, բայց խիստ բնորոշ:

Մի կին որոշում է ինչպես էլ լինի իր մանուկին նոր ձևով կնքել: Երբ լուր է առնում, թե գյուղում արդեն նոր կնունք կա, ուզում է տանի: Սկեսուրը վրա է հասնում և արգելում. ահագին աղմուկ, աղաղակ: Հարսը համոզվելու է ձևացնում ու մի քիչ անց մանուկի հետ ծլկվում: Բայց կնունքն արդեն վերջացած է լինում: Ճանապարհին մարագի մոտ նա հանդիպում է մկրտությունկազմակերպողներին, դիմում է նրանց և խնդրում է իր մանկան էլ կնքել: Եվ հենց մարագի մոտ, փողոցում, կնքում են մանուկին:

Մեր գյուղերում դեռ շատ են նրանք, ծնոտն ու բերանը սպիտակ լաթի կտորով ծածկած, խոսելիս՝ ամաչկոտ ու անհամարձակ, սկեսրոջ և ամուսնու կրկնակի ահի տակ մեծացած մունջ հարսեր:Սակայն քիչ չեն և շրջապատի խավարին հաղթել կամեցող և «քաղաքի» կնոջ պես՝ «քաղաքավարի» ապրել ցանկացող գեղջկուհիներ:

3

Բռունը մի փոքրիկ գյուղ է, բլուրի արևկող լանջին: Ամեն անգամ, երբ լսում եմ գյուղում տարվելիք աշխատանքի մասին, միտս եմ բերում այդ փոքրիկ գյուղը՝ բլուրի լանջին:

Այս ձմռան էր, գյուղ-ժողով կար: Կիսամութ, ծխով լցված մի սենյակում գյուղացիք իրար կողքի ծալապատիկ նստոտել են գետնին, նստարան չկա: Սեղանի վրա պլպլում է սև նավթի ճրագը և մրով սենյակը լցնում: Սենյակում էլ նստելու տեղ չկա. այդպես լավ է, տաք է լինում, խոնավ գետնին ոտքերդ չեն պաղում:

— Հընգերնե՛ր, խնդրեմ նախ և առաջ տուվեցեք մին նախագահ…

Գյուղխորհուրդն է. ուրեմն ժողովը սկսված է համարվում.

— Արուսյակից հարմար նախագահ չկա, — ձայնեց մեկը, հետո երկրորդը և այդ ձայնը դարձավ մի կատարյալ օվացիա:

Քվեարկությունն ավելորդ է արդեն:

Առաջին անգամ ես այդտեղ տեսա կնոջ՝ գյուղի համայնական ժողովի նախագահ: Ի՞նչ ծածկեմ, առաջին պահ տարակուսանք ունեի և թեթև կասկած ժողովի աջողության մասին: Բայցժողովից հետո ես ինձ հանդիմանում էի կասկածիս համար:

Հետո գյուղացիք ինձ շատ բան պատմեցին ընկերոջ մասին: Նա դպրոցի միակ ուսուցիչն է, ակտիվ մասնակցություն ունի գյուղի անց ու դարձին, կոոպերատիվին ու նոր դպրոցի շինության:Աշխատում է գյուղում կազմակերպել լիկկայան, որի միակ դասատուն ինքն է լինելու: Գյուղացիք պատմում էին, որ ընկ. Արուսյակը ոչ միայն պարապում է դպրոցի երեխաների հետ, այլև հոգսէ տանում նրանց առողջապահության, դեղ է ձեռք բերում չքավոր աշակերտության համար: Դեպք է եղել, երբ ինքն է դեղ պատրաստել աշակերտների մեջ տարածված «քոսի» դեմ:

— Առավոտից մինչև արևամուտ դաս է տալիս. բա նրա գլուխը չի՞ ցավում էդքան աշխատանքից…

Հիշեցի մի հին պատմություն՝ «Խորհրդավոր միանձնուհի», բայց ընկեր Արուսյակը «միանձնուհի» չէ, այլ մի անխոնջ մշակ, որի կարևոր աշխատանքն արժանի է հիշատակման ուխրախուսանքի:

Եվ ամեն անգամ, երբ մտաբերում եմ Բռունը՝ բլուրի արևկող լանջին, սիրտս անկեղծ ուրախությամբ է լեցվում, որ մենք այսօր համեստ աշխատավորուհիներ ունենք, ցրված մեր հեռավորգյուղերում, որոնք մի-մի քլունգ առած անդադար փորում են հիմքերը գյուղական խավարի:

4

Մեծ քաղաքներում պոետներ շատ կան, որոնք հորինում են «Երկաթե երգեր», գրում «Վուլկան» ու «Տիտան», մի խոսքով մի ամբողջ «Հրաբխոպոեզիա»: Իսկ ո՞վ է գրել այն մասին, որՀերիքնազը այժմ դելեգատկա է, նա, որ երկու տարի առաջ չգիտեր ոչ գրել, ոչ կարդալ ու մինչ այդ իր օրում գրքի երես չէր տեսել:

Հերիքնազն այժմ էլի առաջվա պես է ապրում՝ սրա-նրա տան խմոր է հունցում, բուրդ լվանում, ջուր է բերում կամ լվացք անում: Ժամանակ չունի շատ պարապելու, երեխաների հոգսն ու կարիքը շատ է: Դրա համար էլ նա օրընդմեջ է հաճախում ետկեսօրյա դպրոց, մի օր աշխատում է՝ երկու օրվա համար: Ու դասերը սերտում է փոքրիկ ճրագի աղոտ լույսի տակ, երեխաներինքնեցնելուց հետո միայն:

— Անցյալ օրը դասի ժամանակ, — պատմում է ետկեսօրյա դպրոցի մի դասատու, — դուռը կամացուկ բացվեց ու դասարան մտավ մի թմբլիկ մանուկ՝ ուռած թշերով, ոտնամանի մեկը ձեռքին:Ներս մտավ ու զարմացած սկսեց նայել մեզ. իր տեսածը նրա համար օտարոտի էր: Մանուկը նայեց մի քիչ, պռոշ արեց, որ լա, երբ հանկարծ աշակերտուհիներից մեկը «վույ քոռանամ» ասեց ուարագ մոտեցավ մանուկին: Հերիքնազն էր, մայրը մանկան:

— Ես այս պատկերը չեմ մոռանա. նստել է Հերիքնազը նստարանին, մանուկը գրկին: Մի ձեռքով երեխան է գրկել, մյուսով գրատախտակից թվաբանության խնդիրն է ընդօրինակում իրտետրակում: Երբ նրան կանչեցի գրատախտակի մոտ խնդիրը լուծելու, փոքրիկն էլ հետն եկավ, մոր փեշից բռնած: Մայրը խնդիր է լուծում, իսկ մանուկն աչքերը չռած մերթ մորն է նայում, մերթ ինձ…

* * *

Քույրեր են՝ նա, որ դեռ ցուրտ ձմռան բոկոտն ջուր է տանում «խանումին» և նա, որ մանուկը գրկած գրատախտակի մոտ խնդիր է լուծում: Քույրեր են՝ և նա, որ արևածագից մինչև արևամուտդաս է տալիս դպրոցում, և ամաչկոտ հարսը գյուղի, որ ուզում է նոր ձևով կնքել իր մանկան, թեկուզ փողոցում, մարագի մոտ:

ԳԱՎԱՌԱԿԱՆ ՆԱՄԱԿԱՆԻ (Գ)

Բանակումբի դահլիճում նստելու տեղ չկա: Խորհուրդների համագումարն է: Եկել են հեռու գյուղերից, քերծի գլխին թառած արծիվի բներից, ծմակների խորքում ընկած շեներից: Եկել են՝ որըոտով, որը ձիով: Եկել են գործի, պակաս պռատի մասին խոսելու, թե ոնց անենք, որ ավելի լավ լինի:

Դահլիճն անզարդ է, պետք էլ չի, որ սիրուն լինի: Անելիք շատ կա, մարդու աչքին էլ չի ընկնում, թե ինչու զարդարված չի:

Բեմի վրա տեղավորվել է նախագահությունը: Մակիչ ամին էլ է այնտեղ, գլխով հազար անցք անցած Մակիչ ամին: Լուռ լսում է գործկոմի զեկուցումը մի տարվա աշխատանքի մասին: Լսում էգլուխը կախ, ուշադիր, ասես լարել է ուղեղն իր՝ հետևելու զեկուցման, արդյո՞ք ամեն ինչ ասաց, պակաս բան չմնա՞ց:

Զեկուցումը վերջացավ: Խոսում են իրար ետևից կարճ ու նաղդի մասին, ինչ որ հնարավոր է. խոսում են ազատ, իրենց մայրենի լեզվով (տեղական բարբառով): Մի գյուղում կոոպերատիվ չկա, մի տեղ «փոնթի» (ֆոնդ) հողը քիչ է, դպրոցի շենքն է թերատ մնացել:

Ուշադիր լսում է Մակիչ ամին, ասես հետևում է, թե մեկն ու մեկը կասի՞ այն, ինչ ինքն է մտածում: Չէ՜, պետք է խոսի:

Ու դեռ միտքը չպարզած, ներողություն է խնդրում, որ իր կորեկի պատմությունն է անելու: Փութ ու կես կորեկ է ցանել, բայց ուրիշը հնձել է ու տարել: Գյուղի խորհուրդն այդ չի արգելել, որովհետւև իր իրավունքից վեր է համարել: Մակիչ ամին դատարանի էլ չի դիմել. փութ ու կես կորեկի համար դատարան գնալն էլ մի բան չի: Ուրեմն հարկավոր է գյուղի խորհուրդին ավելիիրավունք տալ, — եզրակացնում է Մակիչ ամին:

Համագումարը աղմկահույզ ծափերով է ընդունում Մակիչ ամու ասածը կուլակի մասին:

Ո՞վ է կուլակը:

— Էն մարդը, որ խոտհարքը չի ջրել, բայց հարում ա, ով որ չի վարում, չի ցանում, բայց հնձում ա, նա ամենամեծ կուլակն ա:

— Էս ի՞նչ ա իմ հագիս (շորերն է ցույց տալիս), բայց տես որտեղ եմ կանգնած: Դեռ էդ հերիք չի, պակաս-պռատի մասին էլ եմ ասում: Կեցցե՛ մեր կառավարությունը…

Մակիչ ամին իր խոսքն ավարտեց, սրտինն ասեց ու նստեց տեղում: Եվ համագումարը միաձայն որոշեց գյուղխորհուրդներին իրավունք տալ 5 ռուբլու սահմաններում վճռել տեղում քրեական ևքաղաքացիական գործերը:

2

Սարերն ամայի, անկենդան:

Գարնան սկիզբն էր: Ձին կայտառ՝ կածանով նեղ ելնում էր սարն ի վեր, իսկ Սիմոն ամին պատմում էր, թե արտերը «խեյբատ» են, քարոտ ու հող, թե իրենք «բարահեր» (պարարտ) վարելահողչունեն:

Սիմոն ամին՝ չարքաշ ու ռամիկ, քար ու քոլի հետ ամբողջ տարին կռիվ է տալիս, մի քիչ հաց ու թազան ունենալու համար: Մեր գյուղերում հազար ու մի Սիմոն ամի ամեն լուսաբացի լարում ենմկանները բազուկների՝ քարից, հողից մի բան պոկում, մի բան ստեղծում:

— Մեր շենում հինգ տարուց ավել մաճ բռնել դժվար ա: Հողը «խեյբատ» ա, հոշուտ, տակը մեծ քարեր կան, գութանը դեմ ա առնում մեկ էլ, ու վա՛յ մաճկալին:

Ուրիշ տեղ եզները մանուկներ են քշում, մեզ մոտ տղամարդիկ: Պատահում է, որ ցնցումից մաճկալն ընկնում է, կամ եզն է սայթաքում:

— Դժար ա…Մենք էլ ենք ջարդվում, եզինքն էլ:

Ինքն էլ, եզն էլ:

Սիմոն ամին ջահել ժամանակ շատ է վարել, հիմա պառավել է, կաշին ծալ-ծալ կախվել է կզակի տակ:

— Հերու էր, — շարունակում է Սիմոն ամին, — Ղլեչուն Մադին վար անելիս խոփը հողին դեմ առավ բիրդան, Մադին ընկավ գութանի վրա, գութանը նրա փորը ճղեց:

Մադին արնակոլոլ ընկավ հենց իր քաշած ակոսի մեջ: Տունը անտեր է՝ կինը և երեք երեխան: Հաց չունեն, աշխատող չունեն: Հիմա Մադու դռներից էլ չեն կանչելու, թե

— Եզները հանե՛ք, էգուց վար ա…

Ձին կայտառ՝ կածանով նեղ ելնում էր սարն ի վեր: Սիմոն ամին՝ փշրված ու պառավ մի եզ, էլի պատմում էր, թե մաճ բռնելը ինչքան դժվար է…

3

Ուզուն մեշեն կուսական մի անտառ է, որ տասնյակ վերստ երկարություն ունի: Մինչև այժմ էլ շատ տեղեր կան անտառում՝ մնացած անաղարտ, ուր ոչ մի անգամ կացին չեն շարժել, ոչ մի ծառչեն կտրել:

Լուսնկա գիշերով անցնում ենք Ուզուն մեջով: Ես եմ, Դիլան դային՝ վաթսունամյա մի ծերունի և մի ուրիշ գյուղացի: Ձյունը փայլում է լուսնի լուսի տակ, հաստաբուն կաղնիներն ասեսքարացած հսկումի մեջ են:

— Է՛, էս ճանապարհով հազար անգամ եմ անցել…Հրես մեռնելու եմ, համա աչքս մեշին կարոտ մնաց:

Օրեր տեսած, կյանքում եփված մարդ է Դիլան դային: Ու պատմում է, թե առաջ հենց այդ ճանապարհով ստրաժնիկի առաջն ընկած ոնց է վազել մինչև քաղաք՝ ամբողջ քառասուն վերստ:

— Ես ոտով, ինքն ասլան ձիու վրա: Քրտինքից շապիկս մեջքիս էր կպել: Որսկան շան պես լեզուս կախ արած առաջին վազ էի տալիս: Որ մի քիչ ետանում էի, պլետով էր տալիս: Հիմա ո՛ւր, էնժամանակն ուր…

Ձիերը փռռացնում են: Ճանապարհ շատ ենք անցել, հոգնել են:

— Էս դատը հաստատ մնա, լավ դատ ա, համա մի բանի հավան չեմ, — ասում է Դիլան դային ու ջորին պահում ծառի մոտ, մի ճյուղ կտրում, որ ջորուն քշի:

Ասում է, թե ինչին հավան չի:

— Մեր շենում մի քանի ջահել-ջուհուլ կա: Նրանք ինձ տեսնելիս բարի օր են ասում, ես էլ «աստծու բարին» ասելիս նեղանում են, էլ խոսում չեն ինձ հետ, թե ինչ ա՝ աստված չկա:

Դիլան դային խոսում է դանդաղ, իր տարիքին համեմատ:

— Բա ես որ ասում եմ աստված կա, ես տեսե՞լ եմ: Լսել եմ էլի, ոնց որ լսել եմ, թե սա կաղնի ծառ ա: Նա ինչո՞ւ պետք ա իմ բարևից նեղանա: Տեսնանք արդյոք էդ մինը գրվա՞ծ ա կամինիստիծրագիրում:

Իր միտքն ավելի է պարզում, թե իր «միջուկը» փտած է, էսպես էլ մեռնելու է, բայց սիրտը չկոտրեն, ասած «աստծու բարին» ընդունեն:

Համաձայնվում եմ նրա հետ: Դիլան դայու բարևը պիտի ընդունել, ինչպես էլ ասի: Նա արդեն անուղղելի է, թող այդպես էլ ասի:

— Սոված են, տես ոնց են կանչում է՛, — ասաց մյուս գյուղացին:

Գայլեր էին, ոռնոցը ձորից էր գալիս: Ձմռան պարզկա գիշերին ոռնոցն արձագանք էր տալիս ձորերում և մի խուլ աղմուկ ասես լեցվում էր Ուզուն մեշայի թավուտներում: Ակամա զարզանդ եսզգում:

— Բան չկա. հրես գեղին մոտենում ենք, — սիրտ է տալիս Դիլան դային:

Ձիերն ասես հասկանում են մեզ և քայլերը մի քիչ արագացնում: Մի քիչ էլ, և շների հաչոցը լսելի եղավ: Գյուղը հեռու չէր:

* * *

Հոգնել ենք ճանապարհից ու մի կուշտ պանիր-հաց ուտելուց հետո իսկույն պառկում ենք: Սենյակի անկյունում բուխարին է. կրակը մերթ լուսավորում է ամբողջ սենյակը, մերթ հանդարտում:Փայտն առատ է և աժան, գյուղն անտառի մեջ է, վառում են ուզածի չափ:

Դիլան դային էլի իր պատմությունն է անում: «Արմենտուրքի» (Արմենտորգ) մասին է պատմում: Շատ գոհ է, որ իրենց շրջանում ժողդատարան են բացել: Էլ առաջվա պես ամեն հասարակգործի հարմար կարիք չկա քաղաք գնալու:

Ինչ-որ գործ ունի դատարանում և համոզված է, որ դատը հօգուտ իրեն են վճռելու:

— Շունչս շատ, ապրուստս քիչ, ուրեմն ես չունևոր եմ էլի, — եզրակացնում է նա:

Խոսքերն էլ մի տեսակ են, դեռ լեզուն չի ընտելացել նոր բառերի: Այդ երևույթն ընդհանուր է մեր գյուղերում: Խրթին բառն աշխատում են գեղավարի դարձնել ու ստացվում է մի տեսակհայերեն: Դիլան դային իր գործի մասին պատմելիս, ասաց,

— Անհարի ա (անհնարին), որ հնարապետության (հանրապետության) տված գործը ժողով դատարանը (ժողդատարանը) կարճատի:

Նոր կենցաղի հետ ստեղծվում է նոր լեզու, նոր բառեր: Շատ անգամ գյուղերում կարելի է լսել այսպիսի խոսք, թե «ընկերներ, օրակարգերը պրծավ» կամ մի այլ բնորոշ գեղավար դարձվածք:

Նինջը հաղթում է ինձ: Կիսաքուն վիճակում ականջիս է հասնում թառի ձայն: Մեկը երգում է դիմացի տան՝ ծոր տալով ու զգացված.

— Ավտամաբիլը ցոլա՛ց ու գնաց…

* * *

Առավոտ կանուխ հավաքվում ենք դպրոցում: Հարց ու փորձ են անում, իրենց հոգսերից պատմում: Մեկը հարցնում է նույնիսկ…Դոուեսի ծրագրի մասին: Է՛, որտեղից որտեղ. Դոուես ու Զեյվա…

Գյուղի ներքև դպրոցի շենքն է, մի փառահեղ շինություն, որ դեռ պատրաստ չի: Երկու տարի է գյուղն աշխատում է վրան, այս տարի մեջն էլ կպատրաստեն.

— Առաջ ուզում էինք մի փոքր շենք շինել, բայց — մեկ էլ պլանը փոխեցինք: Էս նորը լավ է:

Դասը սկսվում է: Աշակերտները չեն գրում, միայն կարդում են, որովհետև նստարան չկա: Նոր են շինում: Նստոտել են տախտակների վրա հիսունաչափ մանուկներ՝ կարմրաթուշ ու կայտառ, մեկը մյուսից ժիր է:

Այդ առաջին խմբակն է: Նրան հաջորդում է երկրորդը: Պարապմունքները տևում են մինչև երեկո, իսկ երեկոյան մեծահասակ անգրագետներն են պարապում:

— Մեզ էլ էսպես, որ կարդացնեին, հիմա մենք էլ մարդու շարքում կլինեինք, — սրտանց և շատ անկեղծ ասում է մեկը գյուղացիներից:

— Ընկեր Լենինն ասել ա, որ մինչի երեք տարին երկրագունտի բոլոր մարդիկ պետք ա գրագետ լինեն: Եթե շատ չկարան, գոնյա իրենց անունը պետք ա ձեռք քաշեն, — պատասխանում է նրանմի ուրիշը, որ «գերմանու պլեն» է եղել:

Գյուղը մի քիչ ծաղկեցնում է պատգամը լենինյան, բայց իմաստն ու ոգին ճիշտ է ըմբռնել:

Խոսում ենք գյուղի պակաս-պռատից: Նավթը թանկ արժե մի ֆունտ նավթին տալիս են 3 ֆունտ ցորեն: Կոոպերատիվ դեռ չունեն: Բաքվի հայրենակցական միությունն իր աջակցությունն էցույց տալիս. նոր դպրոցի կառուցման մեջ նա մեծ աշխատանք է թափել:

Քիչ անց ճանապարհվում եմ մի ուրիշ գյուղ: Դիլան դային ճանապարհ է գցում ինձ:

— Տեսա՞ր ուսումնարանը, — հարցնում է, — պալատ ա, խանի պալատ…

Ու մի բան էլ դեռ ավելի:

ՄԵՐ ԳՅՈՒՂԵՐՈԻՄ (Ա)

Ցածլիկ առաստաղով մի ընդարձակ սենյակ է Սիսիանի շրջգործկոմի «կանցիլարը»: Սանդուղքները ծուռ ու դիք, բարձրանալիս պիտի կռանաս, թե չէ՝ գլուխդ առաստաղին ես զարկելու:

Արտասովոր աղմուկ է, գնում են, գալիս: Գյուղխորհուրդների հերթական համագումարն է եկել են հայ, թուրք, մալական, շրջանի 37 գյուղից:

Ժամի 12-ն է արդեն: Սպասում են ամենից հեռու գյուղերի պատգամավորներին, որ նիստն սկսեն:

Զանգ չունեն: Մեկը կանչում է բարձրաձայն.

— Դե, ընկերներ, նստեցեք: Մելիք, էն սկամին մոտ քաշի, թող նստեն:

Մի կերպ տեղավորվում են, որոնք ոտքի վրա են, դռան մոտ:

Նախագահը հայտարարում է, որ այսօրվա օրակարգի խնդիրներն են լինելու գյուղատնտեսական և դպրոցական, հետո շինարարական աշխատանքները: Տեղերից պիտի զեկուցեն.

— Ուրիշ հարցեր կա՞ն:

— Դե դրանից էլ լավ հարցե՛ր, — ձայնում է մեկը:

Հաղթանդամ, թխադեմ մի տղամարդ, տեղական շալից գալիֆեն հագին, զինվորական կոշտ սապոգներով մոտենում է սեղանին: Շրջգործկոմի նախագահն է: Նայում է ընկերներին, ժպտում ուհնամաշ շինելի ջեբից հանում մի փոքր թուղթ:

— Երկու ամսում շոշափել ենք 408 հարց, մեծ մասամբ կրթական և շինարարական: Դեպի կառավարության հասցեին սերտ վերաբերմունք ա. շրջանում տիրված ա խաղաղ աշխատանք: Մենակմի գողություն ա եղել, էն էլ գողերը, հուսով ենք, որ կը բռնենք: Դե, կուշտ ենք, սերմի պակաս չունենք: Էդ էլ մեր տնտեսական դրության մասին:

Նայած որ էս տարվա ցանքսերի 20 պրոցենտը ցրտից վտանգի ճանկերում ա գտնվում, հողբաժանում ամեն տեղ չի եղել: Թյուրիմացություն ընդմիշտ էլ եղել ա: Ես կարող եմ մատնաշնչել միքանի թյուրիմացություն հողերի վերաբերյալ, բայց մեր կամիսիան կը որոշի այդ գյուղերի սահմանները: Հողը չափելումը գյուղում լավ մասնագետ չկան:

Կանգ է առնում մի պահ, մտքերը ժողովում: Ուզում է շրջանի դրությունը նկարագրել ճիշտ, իր պարզ ու անպաճույճ լեզվով:

— Սիսիանում բավական շին. աշխատանք ա տարվել, պետք է գնահատենք: Առաջ էնպես ճանապարհներ կային, որ էշ էլ չէր գնում, հիմա գյուղացիք շինել են, շատ տեղ արաբա էլ ա անցնում:Առաջ գետով անցնելիս պետք ա ոտքերդ հանեիր, հիմա լավ կամուրջներ կան: Շուտով հեռախոսական գիծ են անցկացնելու: Գյուղարանք կա, որ դպրոցի ֆունթամենտը դրել են, և 22 թվին 12դպրոց ունեինք, էս տարի 26, 1800 աշակերտ, 19 լիկկայան և 700 էլ սովորող: Սա էլ պակաս աշխատանք չի:

Չի հպարտանում: Ասես՝ ուզում է ասել, թե դեռ որտե՛ղ ենք, ինչե՛ր պիտի անենք: Ձայնը հաստատ, խոսքերը որոշ, ասես ամեն խոսքին պատասխանատու է զգում:

— Կոոպերատիվն առաջ վախճան դրության մեջ էր, և ժողովուրդի մասսային քիչ էր օգնում: Հիմա շրշանային կոոպերատիվ ունենք, և էդ կոոպերատիվդ առողջ հիմքերի վրա ա դրվում: Որպեսբանկը (շրջանում վարկ. ընկերության բանկ են ասում) ևս տալիս ա սերմացու և եզ, միջակ և չքավոր գյուղացու համար: Բանկը տվել ա ութ հազար ռուբլու օգնություն: Փօկը շրջանումս միտեսակ դրության մեջ ա: Վերջին ժամանակներս գյուղացիք անդամագրվում են Փօկի շուրջը, և Փօկը դառնում ա հետաքրքիր:

Կյանքը էսպես ա: Մեր միլիցիան օգնել ա գյուղի խորհրդին, և ոչ մի թյուրմացության առաջ չենք եղել տուրքերը գանձելու մեջ: Մենք, ճիշտ ա, մի քիչ ուշացել ենք, բայց տուրքը գանձվել ա:

— Մի քանի խոսք ևս կավելացնեմ ենթաբաժինների մասին, որի մեջ ա Զագսը: Շրջանիս գյուղացիության 90 տոկոսը կապված ա Զագսի շուրջը: Հոգևորական իշխանություն գոյություն չունի, ևՋագսի աշխատանքները լավ են գնում: Մի կարևոր խնդիր էլ Պետապն ա: Պետք ա գյուղերում հասկացնել նրա մասին:

Նոր պատգամավորներ են գալիս: Ընդմիջում են. զեկուցողը դադար է առնում և դառնում է մեկին՝ «Էն օթախում նստարան կա, բերեք նստեք», հետո էլի շարունակում է.

— Գոնյա պետք ա մեծ աշխատանք տանենք Պետապի մասին: Դե սրանով էլ իմ զեկուցումս պրծավ:

Հարցեր են տալիս, թե հեռախոսի սյուները որտեղից պիտի բերեն, թե թերի մնացած դպրոցական նոր շենքերը ե՞րբ պիտի պատրաստեն: Զեկուցողը պատասխանում է հարցերին ու հանկարծմի բան է մտաբերում:

— Հա, մոռացա ասել, որ մենք գյուղխորհրդի աշխատանքները կանոնավորել ենք: Այ, Լծենը հիմա լավ ա աշխատում. առաջ մի քիչ թույլ էր:

Էլի հարցնում են, թե ո՞նց անենք, որ գյուղերում անչափահասներին չամուսնացնեն:

— Դրա դեմ օրենքը տուգանք ա առնում և գրանցման չենք ենթարկում: Բայց դե էլի ապրում են ծածուկ, մինչև չափահաս դառնան (ոմանք ժպտում են): Դե դեպք ա եղել, որ քննել ենք, աղջկանը կամ տղին ասել ենք, թե սպասեք, ասում են՝ թե բանը բանից արդեն անց ա կացել, էլ ի՞նչ սպասենք (ծիծաղում են):

— Ես նրանով եմ իմանում, որ դպրոցը լավ է, որ հիմիկ գարունք ա, բայց էլ առաջվա պես երախոցը դպրոցից չեն հանում և ուղարկում տավարը կամ վարը, — ասում է մի գյուղացի: Նրան ի՞նչ, թե ըստ էության չեն խոսում: Միտք էր, եկավ, պիտի ասի, ու տեղից առաջարկում է ամեն ջանք թափել, որպեսզի դպրոց չունեցող գյուղացիներն էս երկու տարին դպրոց ունենան:

Մեկը բանաձև է առաջարկում՝ շրջգործկոմի գործունեությունը հաստատել:

— Կարճ ա գրած, է՛, դուք հետո մաքուրը կգրեք:

Զեկուցում է Բռնակոթ գյուղի ներկայացուցիչը գյուղի խորհրդի աշխատանքների մասին:

— Ունեցել ա 10 նիստ, շոշափած ա 45 հարց. էս երկու ամսում հասարակության ժողով 5 անգամ ա եղել: Ունենք 2061 շունչ, արական էլ, իգական էլ: Բաքվում ունենք 381 բանվոր, գյուղում կա560 հատ լծկան եզ, 1428 ոչխար, 33 ավանակ (ոմանք ծիծաղում են, մեկը տեղից ձայնում է՝ «մին էլ ասա»): Գյուղում կա Փօկ, 65 գութան: Գյուղում ունի դպրոց, որտեղ հաճախում են 157 (տեղիցհարցնում են՝ «ի՞նչ», «աշակե՜րտ, ի՞նչ» ժպտալով պատասխանում է զեկուցողը): Հետո սեկցիաները, — կուլտուրական աշխատում է լավ: Էս 2 ամսում գյուղում ծնվել է 17 երեխա, մեռել են 7(մի պատգամավոր տեղից՝ «Մեր գյուղում էս տարի հլա մեռնող չի եղել»): Չորս ճանապարհ ենք շինել, 400 մարդ ա աշխատել: Կապերատիրն ունի 175 անդամ: Լիկկայանը առայժմս լավ ա:

Հարցեր են տալիս.

— Ի՞նչքան տուրք եք տվել:

— 80 տոկոս տվել ենք, 20-ը մնում ա:

— Դաշտային աշխատանքների պատճառով աշակերտները դպրոցից չեն հակասո՞ւմ (երևի ուզում էր ասի պակասում):

— Չէ՜, չեն հակասում, — պատասխանում է:

— Մի դուռը բաց արեք, օդը փոխվի, — ասում է նախագահը:

Դուռը բացում են. ցածլիկ սենյակը ավելի է լուսավորվում: Դուրսը գարնան արևոտ օր է, ու հեռվից կանաչին են տալիս արտերը:

— Կզեկուցի Անգեղակոթն իր արածի մասին:

Կազմը բաղկացած է 38 հոգուց, ունեցել է 12 հատ նիստ, 7 հասարակական ժողով: Խորհուրդը 13 օրվա մեջ շինել ա մի մեծ ճանապարհ, աշխատել ա 1400 բանվոր: Որ կարելի ա ասել առաջ էդճանապարհով ուլախ չէր գնում, հիմա փոշտ էլ կգնա: Ծառատունկը բաղում տնկել ա 120 հատ, շինել ա 13 նստարան, պետք ա 25 հատ էլ շինի: Փօկն ունի 96 փութ ցորեն: Երեսուն տարի ա մերհողը չի բաժանվել: Էս տարի խորհուրդը որոշել ա գավառից բերել 7 հատ հողաբաժին, որ էս տարի հողի բողոքը միանգամից վերջանա:

Խրճիթ-ընթերցարանում պարապմունք լինում ա, գալիս են կուսակցական և գյուղացի ընկերներ: Գողություն չկա: ՄՈՊՐ-ի անդամ 35 հոգի, Պետապի հարկը գրում են: Էլ էնպես հարց չունիմ:

— Գյուղում կա՞ առողջապահական սեկցիա, — հարցնում է մեկը:

— Կա՜, — պատասխանում է:

— Ի՞նչ աշխատանք ա տանում:

— Դե պարզ ա ի՜նչ պիտի անի: Ծրագիրը իրագործում ա:

Հարցնում են, թե նախզինակոչները լիկկայան հաճախե՞լ են, թե ոչ, կոոպերատիվն ի՞նչպես է աշխատում և այլ բազմաթիվ հարցեր, որոնցով այսօր մեր գյուղն է զբաղված:

— Ավագ, էն կուլան մի դես տուր, -խնդրում է մեկը: Պաղ ջրով լի կուլան ձեռքե ձեռք է անցնում:

Խոսք է տրվում Ախլաթյան գյուղի նախագահ Կոնսուլին: Զարմացա, երբ այդ անունը լսեցի: Եվ ի՜նչ տեսակ ավել անուն չեն հնարում մեր գյուղերում:

Ցեխոտ պալտոն ուսին, մտրակը ձեռքին մոտենում է Կոնսուլը սեղանին:

— Կոնսուլ, վիզդ ինչո՞ւ ես կապել:

— Չիբան ա, — խռպոտ ձայնով պատասխանում է նա ու սկսում պատմել արած աշխատանքի մասին: Դարձյալ դպրոց, կամուրջ, ճանապարհ: Գյուղում բոլորն էլ կոոպերատիվի անդամ են: 500արշին տախտակ են քաշել նոր դպրոցի համար, քար են կտրել: Բաքվի բանվորներն օգնում են, ուղարկել են տետրակներ, գիրք, փող, ապակի: Կոնսուլը հայտնում է, որ գյուղը որոշել է ավելիսերտ կապվել քաղաքի բանվորների հետ:

Կոնսուլից հետո խոսում է մի ալևոր գյուղացի, որի գլխին դրած զինվորական հնացած գլխարկը չի սազում նրա պատկառելի միրուքին: Առաջարկում է, որ խորհրդի անդամները գյուղացոցհասկացնեն, թե երեխաներին դպրոցից չի կարելի հանել:

— Էսօր եթե նա հինգ փութի կամ հինգ գառան համար նա իրեն երեխային կույր ա թողնում ուսումի կողմից, մի քանի տարի հետո նա հինգ հարյուր փութի վնաս ա քաշելու:

Կոնսուլը պպզել է գետնին, ծնոտը հենել է ձեռքին և աչքերը ճպճպացնելով նայում է մեկ սրան, մեկ նրան:

Հարցնում են, թե լիկկայանում ի՞նչ են սովորել:

— Ես վարժապետ չեմ, որ իմանամ: Լիկկայանը գնացողը գիր չգիտե, դե նա էնտեղ գրագիտություն պիտի սովորի, էլ ուրիշ ի՞նչ պիտի անի:

Էլի խոսում են, պատմում արածի, պակաս-պռատի մասին: Համագումարը ասես մի նահապետական գերդաստան է, որ վաղվա աշխատանքն է բաժանում, թե ո՜վ է հանդ գնալու, ո՜վ հունձի, ո՜վ կալի:

Մի թուրք գյուղացի նախագահին է հարցնում թե՝

— Բըզըմ դարալարդա հա՞վախ օլաջայ բջիջլար:

«Մեր ձորերում ե՞րբ են բջիջներ լինելու». հեռու ձորերում դեռ թույլ են աշխատում, բայց այդ ձորերում էլ շուտով «բջիջլար օլաջայ»:

* * *

Արևը թեքվում է արդեն:

Պատուհանի ճեղքից շողերի մի խուրձ դիմացի պատին է ընկել, ասես շոյում է ընկ. Մյասնիկյանի պատկերը, որի շուրջ մեկը դաշտի ծաղիկներից փնջեր է շարել, խնամքով ու գորովով: Ասեսժպտում է մայր մտնող արևի շողերի միջից և ուրախ է, որ «մահվան կռիվ է հայտարարված հայ գյուղի տգիտության և աղքատության»…

ԲԻՉԱՆԱԳ

Սիսիանից Նախիջևան տանող ճանապարհն անցնում է Սալվարթուի լեռներով: Վեց ժամ անընդհատ պիտի բարձրանալ և ապա իջնել:

Ու վերև, գագաթից բացվում է մի հսկա տեսարան: Հեռվում կապույտ մշուշի մեջ երևում են Ղարադաղի ժայռերը, ավելի մոտ անտառոտ Ղափանը գանգուր մորթու պես փռվել է բլուրների վրա, իսկ արևմուտքում՝ Նախիջևանի հարթավայրը բերրի:

Հունիսին Սալվարթուի վրա դեռ ձյուն է լինում: Զուլալ առուները քչքչում են կայտառ, ծաղիկները գույնզգույն, կանաչ ֆոնի վրա, ասես գորգեր են փռած:

Ձմեռն է սոսկալի: Սիսիանի գյուղացին գիտե ինչ ասել է ձմռան բուքին Նախիջևանի սարն անցնել. քանի՛ հոգի են բքախեղդ եղել, ձի ու չարվադար մնացել ձյունի հաստ շերտերի տակ մինչևգարուն, մինչև հալոցքը ձյունի:

Լուսաբացը հեռու է դեռ: Վայրէջքն է սկսվում: Նեղ կածանն անցնում է փոքրիկ մացառուտների միջով: Քանի իջնում ենք, այնքան մացառուտը խտանում է ու վերջում դառնում անտառ:

— Որ մեշին հասնենք, տաք կլինի, — ասում է չարվադար Աբոն, որն իր գլխի մազի համրանքի չափ գնացել-եկել է այդ ճանապարհով ու գիտե ամեն քար ու քոլ:

Ցուրտ քամի է փչում, բայց ինչքան ներքև ենք իջնում, այնքան օդն ավելի տաքանում է: Աբոն փորձված է, ձիու կողքից է քայլում: Այդպես ավելի լավ է պաշտպանվել ցրտից:

Մեզ հանդիպում է մի մեծ քարվան: Արմենտորգի ապրանքն են փոխադրում: Հարցնում են, թե սարում հո ցուրտ չի: Աբոն գիտե բոլորին, ճանաչում է, ով որ գյուղից է:

Իջնում ենք նեղ կածանով: Մեկը ներքևից բարկացած կանչում է ձիուն, հայհոյում: Հավասարվում ենք: Ծանր բեռան տակ ձին չոքել է, չի կարողանում վեր կենալ:

— Թամահդ մի քիչ պակաս արա, էլի՜, բա էդ ձին էդքանը կտանի՞, որ բեռնել ես, — կանչում է Աբոն և մոտենում:

Օգնում ենք: Բեռը նորից բարձում է ու ճանապարհը շարունակում:

— Էհ, սրանք չարվադար ե՞ն: Հե՛յ գիտի ժամանակ: Էնպես ադաթ կար առաջ, որ եթե չարվադարը ճանապարհին իր ընկերոջ թողներ, էլ նրա հետ ոչ ոք ճանապարհ չէր գնա: Թողել են բեռը վերընկած, իրենք գնացել, — տրտնջում է Աբոն:

— Հասանք հա: Հրեն Բիչանագի ծուխն երևաց:

Ձորից ծուխ էր բարձրանում:

Բիչանագում առաջ մալական էր ապրում: Գյուղը կոչվում էր Կարմալինովկա: Պատերազմի տարիներում մալականները քոչել են ուրիշ գավառներ, որը՝ Շամախի, որը՝ Դիլիջան, որն էլՌուսաստան: Գյուղում այժմ թուրքեր են բնակվում:

Բիչանագը Նախիջևանի սահմաններումն է: Կտրված լինելով կենտրոնից և ընկած հեռու ձորում, Բիչանագն առաջ էլ իր ուրույն կյանքով էր ապրում: Այժմ էլ շարունակվում է այդ դրությունը:

Բիչանագում ոչ մի կազմակերպություն չկա. չկա կոոպերատիվ, դպրոց: Գյուղում կուսակցական մարդ չկա: Առանձին գյուղխորհուրդ չունեն: Նայում են Շահբուզ գյուղին, որ 20 վերստի վրա է:Հողաշինարարական աշխատանք ամենեվին չի տարված:

Գյուղում զանազան վեճեր լինելու դեպքում այս կամ այն ախսախկալն է վճիռ տալիս, համաձայն ադաթի ու հին սովորության:

— Սեյիդ ամու մոտ մի լավ չայ խմենք, — ասում է Աբոն:

Ձիերից իջնում ենք: Սեյիդ ամին բարևում է մեզ մի առանձին ախորժով և պես-պես շարժ ու ձևով ներս կանչում:

Նրա խրճիթը մալականի մի հին տուն է: Նոր կենվորը փոխել է ըստ ճաշակի: Տան անկյունում դեռ մնացել է ռուսական վառարանի մի մասը, որի վրա դարսած է աթար:

Թոնիրը թեժացրել են: Մուխն ու ալավը իրար են խառնվել: Սեյիդ ամու ամբողջ ընտանիքը բոլորել է թոնրի շուրջ: Ետ են քաշվում, մեզ էլ տեղ տալիս:

— Սարից եք եկել, մրսած կլինեք, — ասում է Սեյիդ ամին:

Թոնրի վրա մի խաչափառ երկաթ ձգված, վրան ապուրով լի մի կաթսա: Սեյիդ ամու պառավ կինը, չորացած ձեռքով՝ խառնում է ապուրը: Աչքիս այնպես է երևում, կարծես մխից սևացածշերեփն էլ կնոջ ձեռքի շարունակությունն է, և կինը ապուրը ձեռքով է խառնում:

Թոնրի շուրջը շարվել են երեք կիսամերկ մանուկներ՝ անլվա, ճպռոտ աչքերով: Նրանցից ամենափոքրը դժգոհ մռմռում է քթի տակ. հաց է ուզում:

— Եղբորս երեխաներն են, ես եմ պահում, — ասում է Սեյիդը:

Աբոն արդեն ձիերը տեղավորել է:

— Սեյիդ, մի լավ չայ գցի մեզ համար:

— Գլխիս վրա: — Ու ձայն տվավ:

Անկյունից, ասես թաքստոցից, դուրս եկավ մի մանկահասակ աղջիկ, սամավարն առավ ու դուրս գնաց:

— Նորապսակ է Սեյիդը. էս երեխան նրա թազա կնիկն է, — կամացուկ ասաց Աբոն: — Հինգ կնիկ է առել, չեն դիմացել, մեռել են, հիմա էլ էս երեխին է բերել:

Ներս մտավ մի երիտասարդ, որ անդամալույծի էր նման, ոտքերը զոռով էր քարշ տալիս ու խոսելիս էլ բերանը ծռմռատում:

— Սեյիդի տղան էլ էս է. հոր մեռնելուց հետո նա պիտի նրա տեղն անցնի: Էդպես է օրենքը, — բացատրում էր Աբոն:

Ապուրն արդեն եփվեց: Պառավ կինը հողե ամանների մեջ լեցրեց ապուրից, տվավ երեխաներին, մի կտոր էլ գարու բոքոն: Փոքրիկը, որ մռմռում էր քթի տակ, ի՛նչ ախորժով էր ուտում տաքապուրն ու գարու բոքոնը, ծպացնում շրթունքով ու գդալից ծլծլացնում կիսաբաց կրծքին, մերկ ոտքերին:

— Էհ ո՞նց ես, Սեյիդ ամի, — հարցնում է Աբոն: Սեյիդն աստծուն փառք է տալիս, գոհ է ապրուստից:

Մի բանից էր դժգոհում. որ ուժը պակասում է, ծերությունը հաղթել էր: Խոսում էր դանդաղ, ծոր տալով, կարծես աղոթք էր անում: Ժողովուրդն իրեն լավ է նայում, գյուղի գործերից շատերն իրձեռքով են անցնում:

Մանկամարդ կինը սամավարը բերեց, բաժակները շարեց և էլի քաշվեց անկյուն:

Թեյ եմ առաջարկում Սեյիդին: Իրենք շաքար չունեն, շատ վաղուց է, ինչ բերանը շաքար չի դրել: Հրաժարվում է:

— Դուք անուշ արեք:

Աբոն ինձ կամացուկ ասում է, որ Սեյիդը շատ մոլեռանդ է, «հարամ» մարդու շաքար կամ հաց չի գործածի:

Նորից առաջարկեցի: Ես էլ, ընկերս էլ, Աբոն էլ, կարծես խոսք մեկ էինք արել, որ Սեյիդին չայ տանք:

Վերջում համաձայնվեց, առավ իմ բաժակը, տվավ կնոջը և կարգադրեց, որ…14 անգամ լվա: Հետո խմեց:

Չոքել էր գետնին ուղտի պես, բաժակը բռնել էր ձեռքին, ոնց որ քահանան սկիհն է բռնում, մի կում էր անում, տնքում, լեզվով շաքարը բերանում խաղացնում ու մեկ-մեկ էլ ազատ ձեռքովմիրուքը սղալում:

Բաժակը լվալուց հետո «հարամն» այնպես էր հալածվել, որ Սեյիդը թեյից ետ կենալու միտք չուներ: Բաժակներն իրար ետևից դատարկում էր, առանց տեղից շարժվելու: Ասես մտքում դրել էրսամավարը դատարկել:

— Էն ո՞նց ես ասում, Սեյիդ, թե աստված հեռու պահի մին…Էն ոնց է, մի ասա, Սեյիդ ամի, — դիմեց Աբոն նրան ու ծածուկ էլ մեզ աչքով արավ:

Եվ առանձին պատկառանքով ու վեհությամբ (երևի այդպիսի դեմք ուներ Մովսեսը Սինայի պատգամները բերելու ժամանակ) Սեյիդ ամին միրուքը սղալելով ու փոքրիկ, փոս ընկած աչքերըկկոցելով, ասաց.

— Ալլահը թող մարդուն հեռու պահի նախ բեկի բանտարկությունից, հետո կնոջ խարդավանքից և վերջում էլ…

Նա արաբերեն էր ասում: Այդ երրորդ պատգամը վերաբերում էր Սեյիդի «հանդերձյալ» կյանքին: «Ըստ օրինաց» նրան բարձր տեղ թաղել, որ նրա հոգին ավելի մոտ լինի երկնքին:

Հետո նամազն էր, ավելի շուտ նամազի դասը: Որդին բերանը ծռմռելով կրկնում էր հոր ասած խոսքերը արագ, կատարում էր այն, ինչ հայրն էր անում:

Մենք լռել էինք: Տնեցիք անշարժ նստել էին: Միայն փոքրիկն էր, որ ապուրը կերել էր և փորը կուշտ՝ քորում էր ետևի փափուկ մսերն ու նայում աղոթողներին:

Նամազը վերջացավ: Աբոն ձիերը հանեց գոմից. բակում՝ դիմացի սենյակից լսեցինք կուփիչի հավասար զարկերի ձայն:

Սենյակի ներսում, գերանների վրա կարպետի հենք էր ամրացված, որի դիմաց նստել էր մի աղջիկ: Նա նուրբ ու բարակ մատներով գույնզգույն թելեր էր հագցնում հինածին և կարպետգործում:

Մեզ որ տեսավ, գլուխը կախեց, գլխի շալն ավելի քաշեց, որ երեսը չտեսնենք: Լղարիկ, բարակիրան մի աղջիկ է:

— Սեյիդի աղջիկն է, մայրը հերու մեռավ, — ականջիս փսփսաց Աբոն:

Աղջիկն իր օժիտն էր գործում: Սեյիդն ասաց, որ շուտով քյաբինը կտրելու է:

— Տեսնես ի՜նչ քավթառ մարմին պիտի գրկի այս փոքրիկին, ո՜ր ծերունու չորացած շրթունքները պիտի համբուրեն սրան, — զայրացած ասաց ընկերս ու դուրս եկավ:

Ես էլ դուրս եկա սենյակից: Դռան մոտ ետ նայեցի, աղջիկն էլ նայեց: Ու այնպե՛ս ծով խեղճություն, անտերունչ գառան վիշտ կար նրա աչքերում:

Հանկարծ լեզու առներ կարպետը գունավոր ու պատմեր, թե ինչ մտքեր է հյուսել աղջիկը հենքին, ինչպես ծանր հառաչել է կուփիչի զրնգան ձայնի հետ ու ինչպես նրա բարակ, դեղին մատներըամեն մի թելի հետ մի ծանր միտք են կապել կարպետին:

* * *

Մեր ճանապարհը շարունակեցինք Ղզլ-Բողազի ձորով, որի երկու կողմում տձև ապառաժներ և ահռելի քարակույտեր են: Ճանապարհի հետ, ձորով, կեռ ու մեռ հոսում է մի փոքրիկ վտակ, որհետո կորչում է Նախիջևանի տափարակում:

— Է՛, էն քաղաքի լուսավորությունը երբ է հասնելու էս մեր ձորերին, — լռությունը խախտելով ասաց չարվադար Աբոն: Ու վրա բերեց. — էս մեկը լավ ադաթ չի: Ախր ի՞նչ կյանք պիտի քաշի էնփոքր երեխան:

Ետ նայեցի Բիչանագին:

Տան կտուրի վրա պահապան արագիլի պես կանգնել էր Սեյիդ ամին, ձեռքերը կողքին. հեռվից ռուսերեն «ֆ» տառի էր նման:

Մի քիչ էլ ու ճանապարհը ծռվեց, Բիչանագն է՛լ չէր երեվում:

Ճանապարհն ասես վերջ չպիտի ունենար: Աջ ու ձախ ժայռեր, որոնց վրա, ոնց որ քյոսա մարդու բեղ, բուսել էին հատ ու կտոր թփեր, գորշ, մոխրագույն:

Վայրի բադերի մի երամ կռնչյունով անախորժ՝ սլացավ գետն ի վեր:

— Սրանց տեղ որ այրոպլան գա, էն ժամանակ ամեն ինչ լավ կլինի, — ասաց Աբոն:

ՄԵՐ ԳՅՈՒՂԵՐՈՒՄ (Գ)

Ուլու չայի ձախ ափին ընկած է Թազա գյուղը, որ հարյուր տարվա անցյալ ունի: Խոյեցի են, լեզուն չի զանազանվում իգդիրցու լեզվից: Տեղացիք նրանց «կլլան» են ասում:

Սիսիանում մի քանի «կլլան» գյուղեր կան, որոնք մինչև այժմ էլ, հարազատորեն պահել են իրանց բերած տարազն ու ադաթը:

Գյուղը ցավեր շատ ունի, բայց Թազա գյուղի հոգսը եզակի է:

— Մի տեղ լինե՛ր, քոչեինք, — ասում են գյուղացիք մասնավոր զրույցի ժամանակ, հասարակական ժողովում, ամեն պատեհ առթիվ:

— Մեր գեղի տեղը ժաժ է գալիս, տես, էս տները փքվել են: Մարդ է մնում փլվածի տակ, ապրանք է փչանում:

Գյուղատեղն անհարմար է: Վերի սարում մի փոքր լճակ կա, որից աղբյուրներ են սկսվում, անցնում գեղի տակով ու քերում հողի ստորին փափուկ շերտը: Ու հանկարծ տնատեղը նստում է, պատերը ճաքճաքում են: Կամ մի ուրիշ տեղ գետինը բարձրանում է, հարևան տներն իրարից հեռացնում:

Տան պատերի վրա կարելի է տեսնել մեծ ճեղքվածքներ: Գյուղի վերին թաղը քոչել է մի քիչ ներքև, չնայած որ այդ տեղն էլ ենթակա է «ժաժքի»:

Դպրոցի երկու պատն էլ ծռվել են ու ճեղքվել:

— Այս տարի պարապել ենք միշտ էլ վտանգի տակ, — ասում է ուսուցիչը:

Մի ուրիշ ցավ էլ ունեն: Գյուղի կողքին էլ ընկած է մի ձորակ, որի բերանը հենց գյուղի գլխին է վերջանում: Գարնան հեղեղի ժամանակ սելավը երդիկից է ներս թափվում:

— Հերու գարնան մի տուն ջրով լցվել էր: Խմորի տաշտը շոգենավի պես լողում էր: Մի երեխա էլ ջրախեղդ եղավ, չկարողացանք ազատել, — պատմում է մի գյուղացի ու նորից կրկնում.

— Մի տեղ լինե՛ր, քոչեինք:

Ուրիշ ցավ էլ ունեն: Գաղթելուց հետո, մինչև այժմ, 90 տարվա ընթացքում գյուղը չի աճում:

Այժմ էլ այնքան շունչ կա, որքան գաղթելուց հետո: Գյուղի ծննդյան մատյանում մեծ տոկոս է կազմում մանուկների մահացումը:

Շատ հաճախ լինում են վիժումներ կամ ծնվում են մեռած: Գյուղացիք այդ վերագրում են ջրին, որ բխում է ծծմբի հանքերից և անդուրեկան համ ունի:

Թազա գյուղը վատառողջ է:

Դեղնած, կանուխ թառամած դեմքեր, վաղահաս ծերացած կանայք և մանուկներ՝ վտիտ, ռախիտից տառապող, կեղտի մեջ: Փողոցներում աղբ ու ցեխաջուր, տներն անկարգ, իրար վրակուտակված, հողաշեն խրճիթներում միշտ էլ կիսախավար, խոնավության ու բորբոսի հոտ:

Հասկանում ես, թե ինչո՜ւ են ասում.

— Մի տե՛ղ լիներ, քոչեինք:

* * *

Ալելուն Սիսիանի հետամնաց գյուղերից մեկն է: Եվ իզուր չէ, որ «Մաճկալի» խմբագրությունն ընկ. Մյասնիկյանի նվիրած տասը թերթից մի օրինակը Ալելու գյուղին է ուղարկում:

Կեղտոտ է գյուղը, փողոցները ծուռ ու մուռ, տներն անհամաչափ, մեկի կտուրը փողոցին հավասար, մյուսինը՝ բարդու բարձրության:

Արևի տակ աղբակույտերն են նեխվում, ու փողոցում, շվաք անկյունում ծուլորեն մեկնվել է որոշ տարիք անցուծ մասը, գյուղի ալևորը, որ էլ հանդ չի գնում, հորանջում է, ծոր տալով՝ «Հե՛յ գիդիջահելություն» ասում ու պատմում մովրովի օրերից:

Մեկը կաշի է քերում ապակու փշրանքով, մեկէլը թաց ցողունից կթոցներ է գործում, մի ուրիշը՝ թազբեհ է քաշում, թոնթորում ինքն իրեն և դժգոհ՝ աներես ճանճերին քշում:

Միայն անցյալ տարի են դպրոց շինել, բայց շատ անհաջող, շենքի տակը խոնավ է, դիրքն անհարմար, պատուհանները նեղլիկ:

— Ձմռան օրերին մենք ցերեկով ճրագ ենք վառում կամ դռները բաց թողնում, որ լույս լինի, — գանգատվում էր ուսուցիչը:

Ծախս են արել, հեռու տեղից քար ու գերան բերել, գեղովի աշխատանք թափել ու ղեկավար չլինելու պատճառով, այդպիսի շենք կառուցել:

Դպրոցից զատ կուլտուրական ուրիշ օջախ չկա գյուղում: Խրճիթ-ընթերցարանն ուսուցչի բնակարանն է:

Պետապի մի երկու պլակատ, մի աերոպլանի նկար, որը գլխիվայր են փակցրել պատին: Մի քանի փոշեպատ գրքույկներ, «Բամբակի չոռը», «Քաղվածքներ և որոշումներ», «Աշխատանքիպաշտպանությունը քաղաքում» և էլ ուրիշ ոչինչ: Ահա խրճիթ-ընթերցարանի գրականությունը:

Լրագիր կանոնավոր չեն ստանում: Մինչև հասնում է Ալելու, սրա-նրա ձեռքին անհայտանում է կամ ով գիտե, փոստի ո՛ր գրասենյակում ամիսներով ընկնում: Մայիս ամսվա ընթացքում «Խ. Հ.» ստացել է միայն հինգ օրինակ:

Գրագետ քիչ կա, մատների վրա կարելի է հաշվել: Մի համախոսական գրելու դեպքում մի քանի հոգի «Վասն անգրագիտության» ստորագրում են ամբողջ գյուղի տեղակ:

Երիտասարդ սերունդը մի քիչ ուշադիր է, ավելի եռանդուն, բայց անգրագիտության վերացման աշխատանքը հարկավոր եռանդով չէ տարված:

Դպրոցական տարիք ունեցող երեխաների մի երրորդն է հաճախում դպրոց: Մի քանի աղջիկ են սովորում, այն էլ առաջին խմբակում:

Գրաճանաչ լինելուց հետո ծնողները նրանց հանում են դպրոցից՝ մարդու տալիս:

Փոքրահասակների ամուսնությունն «անշեղ» է կատարվում:

— Դե հլա սովորութ ա, էլի, վերջապես չի լինում ժխտել, — ժպտալով ասում էր խորհրդի նախագահը:

Հենց այդ նույն օրը մի դեպք էր եղել: Տասներկու տարեկան մի աղջիկ են առնում: Նախագահն արգելում է և տուգանք նշանակում: Գյուղացին տուգանքը տալիս է, բայց էլի աղջիկն առնում իրտղին:

— Ահա քո շտրափը, էլ հո չես կարա մի խոսք ասի, — ասում է, զուռնեն փչում է «տարանինան»:

Կոոպերատիվ չկա: Կենտրոնից հեռու է, ապրանք դժվար են ստանում, կոոպերատիվի գաղափարը դեռ հանրացած չէ, նախաձեռնող էլ չի եղել:

Չարչիներն են, որ խմբերով պարբերաբար գալիս են Նախիջևանից ու ապրանք բերում: Ինչ խոսք, որ քերթում են, մի տուփ լուցկին 2 գրվանքա ցորենով են տալիս: Հավաքում են յուղ, պանիր, ոչխար ու նորից վերադառնում Նախիջևան:

Ձմռան երկար գիշերներին ուսուցիչը մի խումբ աշակերտների հետ հրատարակել է պատի լրագիր:

Գարնան սկզբին աշակերտների մեծ մասը դպրոց չի հաճախել դաշտում աշխատելու համար: Թերթն էլ փակվել է մինչև աշուն:

Մեկը մի ոտանավոր է գրել, որ վերջանում է հետևյալ տողերով:

«Ամուր հիմքերով տարածենք լենինիզմ, հիմնովին տապալենք խավար կրոնիզմ»: № 2-ում խոշոր տառերով մի կոչ է գրված, որտեղ ասված է այսպես.

«Ընկեր գյուղացինե՛ր, ստիպե՛ք, որ ձեր երեխաները տանը դաստիարակվեն մարքսիզմի հոգով»:

Ու մի քիչ հետո՝

«Մեր դպրոցի աշակերտությունը գտել է, որ մարզանքը մարդկության կյանքում ամենաառաջին տեղն է բռնում»:

Մի կիսատ պոեմ — ձոն կա, ուր հեղինակն ամպագոռգոռ լեզվով Ալելուի պսպղուն աստղերին հրամայում է չքանալ անհետ, որովհետև «ավելի փայլուն են մտքերը Իլյիչի»:

Շատ զգացված շարադրել է մի աշակերտ իր մտքերը Լենինի մահվան տարեդարձի առթիվ:

«Համաշխարհային պրոլետարիատի հանճարեղ արծիվը, թռավ մեզանից: Խելքի, կամքի, գործի ծովը չորացավ»:

Մի ուրիշ համարում խմբագրությունը դիմում է Ասատուրին և ասում՝

— Ասատո՜ւր, թող զուռնեդ և հետևիր կոմունիզմին…

* * *

Այս տարվա երաշտը տեղ-տեղ խանձել է արտերը: Բերքը հերվա չափ չի լինելու: Գյուղացին մտահոգ է, և համայնքի ժողովին Չեմբերլենի մասին էլ որ խոսեն, էլի նա իր կորեկի մասին է ասելու:

Նրա հանդն ու տավարն է այն առանցքը, որի շուրջը պտույտ է գալիս գյուղացու դանդաղաշարժ միտքը:

Գյուղը դեռ մութ է: Ալելուն էլ մութ գյուղերից է, չնայած որ «Նոր պայթում» լրագիր ունի ու մի տարեկան ուսումնարան:

Եթե կայուն ժողով է, գեղամիջում մեկ-մեկ հավաքվում են, ու եկողն անպատճառ պիտի մոտենա քեզ, ձեռքդ սեղմի, հալդ հարցնի, թեկուզ առաջին անգամ է տեսնում:

Ամռան զով գիշեր է: Լուսնյակի շողքն անձև ստվերներ է կախել, աթարի դեզերը ձիգ ու սրածայր են երևում: Նստոտել են գետնին գերանի ու քարի վրա:

Լսում են ու հետո բացվում են, մտքի կծիկը ետ տալիս:

Ինչքան խայտաբղետ, կարծիքները, հոգսերը զանազան: Քաղաքի երես տեսածն ու ջահելը ավելի շուտ է հասկանում:

Մի ուրիշը, որ օրն ի բուն վար ու ցանքսի հետ է, որի միտքը խոպան է, հերվա հարոս արտի պես, տեղով մի ադաթ, քարացած սովորույթ, նորին դեմ է, քաղաքին կասկածով է նայում:

— Մեզ ագրամոն հարկավոր չի:

Գյուղատնտես չի ուզում: Դեռ ավելին. կասկածում է, որ «ագրամոնը» կարող է իրան օգուտ տալ:

— Թե որ ագրանովը մեզ նման գեղացի ա, ի՞նչ պիտի ասի. նրա ասածը ես շուտուց գիտեմ, թե որ նրա իմացածը սովորովի ա, իսկի զատ չի կարա տալ, ուզում ա տեղով մի կրակ էլ դառնա:

Համոզում եմ: Խամ արջառի պես լուծին չի մոտիկանում, կանգնած տեղից մի քայլ առաջանալ չի ուզում:

Այս տարի երաշտ է եղել: Ու խուլ գյուղերում գյուղացիք էլի «ճոլի» են ման ածել, մատաղ հավաքել, խաչերին ոչխար մատաղ արել: Մատաղը կերել են, ու մի կաթ անձրև էլ լի կաթեր: Վաղուցմոռացված մի սովորույթ այս տարի երաշտի հետ հարություն է առել: Մի հեթանոս սովորույթ, ով գիտե, ո՜ր դարից մնացած:

Հավաքվում են մի խումբ կանայք, տղամարդու շորեր հագնում, եզան տեղ լծվում գութանին մի քանի զույգ, մի պառավ նան էլ մաճն է բռնում:

Գետն են «վարում», գետի ափի ավազուտը կամ աղբյուրի մոտ: Վարում են, անեծքներ կարդում, «չարը խափանում»: Ու եթե գիշերով հանկարծ մի քիչ անձրևեց, գեղը մաճկալ նանին սրբոցկարգն է դասում:

* * *

Մազրան հեռվից գեղեցիկ է երևում: Կարմիր կավից ցեխապատ խրճիթները կանաչ մարգերի վրա մի առանձին գրավչություն ունեն:

Մազրան Նախիջևանի սարերի ստորոտին է, մի բարձր բլուրի գագաթին թառած:

Էլի նույն արևկող մարդիկ, գեղամիջում զրույց անող ալեվորներ:

— Հա՛, տերտեր, էն ո՞ր առաջնորդն էր որ…

Ու տերտերը պատասխանում է, թե էն ո՜ր առաջնորդն էր, որ մի սինի փլավը միանգամից էր ուտում:

Մազրան հնուց դպրոց ունի: Երկու ուսուցիչ հերթով պարապում են շատ անգամ մինչև երեկո, բայց էլի չեն հասցնում:

Կոոպերատիվն ապրանք չունի: 21 թ. ծծմբոտ լուցկիների մի կիտուկ, մի քանի կտոր սապոն, թեյի պնակներ, ձիու պայտ ու մի քիչ էլ տեղական ծխախոտ:

— Լուցկիները գյուղացիք ձրի էլ չեն առնում, դե լավն էլ չունենք, — ասում էր կոոպերատիվի գործակատարը, որը խանութի հովում կարդում էր Շիրվանզադեի ժողովածուն:

Նախագահը շաբաթօրյակ է կազմել դպրոցի փլած պատը շինելու: Տունը մի ֆահլա պիտի տա: Հավաքում է ցուցակի համաձայն, աշխատանքը բաժանում ու ճամփու դնում: Հարցնում եմ գյուղիդրության, խորհրդի աշխատանքների մասին:

— Դե գեղ ա, էլի, կառավարում ենք, — ուսերը շարժելով ասաց նա ու մի քիչ հետո ավելացրեց, — չէ, հիմա էնքան էլ հակայություն չկա:

ՍԱՐԱԼՈՒ

Գյազբելը Զանգեզուրի բարձր սարերից մեկն է: Ամռան շոգին, երբ ներքև՝ ձորում արևն անխիղճ խանձում է, ու արտերը դեղնին են տալիս, Գյազբելի գագաթին ու լանջերին տեղ-տեղ դեռ ձյունկա, ու կանաչ մարգերում՝ գույնզգույն ծաղիկների գորգեր:

Սարի լանջին, մի քիչ փոս ընկած տեղերում, օբաներ են, արանից սար բարձրացած քոչվորների վրանները` խմբերով կամ հատ-հատ, սառնորակ աղբյուրի մոտ, կանաչի վրա:

Սարալուի յուրդերն են:

— Գյազբելին ղուրբան, մենք հո առանց նրան կկոտորվենք, — ասում էր մի չոբան ու պատմում, թե «դաշնակլար»-ը երբ փակել էր ճանապարհները ու էլ սար չէին բարձրանում, ամռան շոգինժողովուրդը կոտորվում էր, ոչխարը սատկոտում: Օձն ու կարիճը մի կողմից, արանի մոծակը մյուս կողմից հանգիստ չէին տալիս:

Սարալուն — քրդեր են, մի ամբողջ համայնք, նահապետական վարք ու բարքով, «պատվավոր» խաշնարած: Մի քանի գյուղեր են՝ Քյուրդստանի հարավային մասից: Գարունը բացվելու հետքոչի ծայրը բացվում է: Չորս օր ու գիշեր գալիս են անվերջ ու Գյազբելին հասնում, սառնորակ աղբյուրներից մի կուշտ խմում:

Առաջին օրերը ջերմն անպակաս է լինում: Կլիմայի զգալի փոփոխումը իրենն անում է: Բայց հետո վարժվում են սարի օդին:

* * *

Մի ուրույն կյանք կա յուրդերում, դարերով ստեղծված վարք ու բարք, որ ասես մազաչափ անգամ չի փոխվել:

Ահա չոբանը, թաղիքի յափունջին ուսերին, մի ահագին, գլուխը երկաթապատ մահակ ձեռքին, կանգնել է երկու մեծ քարերի միջև և ոչխարն է համարում:

Ուզում եմ մոտենալ, արգելում են: Չոբանը թույլ չի տալիս, որ ուրիշ մի օքմին «աղայի» ոչխարներին մոտենա:

— Եթե դագանակով չտա, շներին կարող է «քըս» տալ, — ասում են:

Ոչխարը սուրուներով է, գալիս են և մեկ-մեկ անցնում երկու քարի արանքով, իսկ չոբանը մահակի ծայրով անցնող ոչխարների մեջքին է խփում և ինչ-որ մի բան ասում:

— Չի համրում, նա մինչև հարյուրը դժվար թե կարողանա ուղիղ հաշվել, — ասում են ինձ:

Նշաններով է համարում: Ամեն մի ոչխար մի նշան ունի՝ մեկի դմակը կախ է, մյուսի ականջն է կտրած, երրորդի գլխին սպիտակ նշան կա և այլն: Ու ամբողջ հոտը նա այդ նշաններով ստուգումէ և իմանում, թե ճակատը դամղած ոչխարը չկա:

Համրանքի մի հին ձև է, գուցե ավելի հին, քան փայտի վրա խաչեր քաշելը: Եվ ինչ հիշողություն ու վարժություն է պետք, որ հինգ հարյուր ոչխարի միջից մեկը պակասելու դեպքում իմանա:

Չոբան կա, որ տարիներով գյուղի երես չի տեսնում:

Ամառը սարերում, ձմեռը հարավի տաք հովիտներում: Ինձ մի հովիվ ցույց տվին, — աժդահա մի տղամարդ, — որ քսան տարուց ավել է տաք կերակուր չէր կերել:

Նրանք միս եփելու մի առանձին ձև ունեն: Ոչխարը մորթում են, մաշկում, միսն ու դմակը խանչալով մանրացնում, լցնում նույն մորթու մեջ և թաղում հողի տակ: Հողով ծածկելուց հետո վրանկրակ են անում, աթար դարսում և իրենք հեռանում:

Երկու օրից հետո վերադառնում են և հողի տակ թաղած մորթին հանում, եփած միսն ուտում:

Անչափ հավատարիմ են: Իրենց հոտն ապահով պահելու համար ամեն ինչ կանեն:

«Աղան» էլ օգտագործում է նրանց: Ամբողջ տարին չոբանը ոչխարի հետ է լինում՝ անձրևի, կարկուտի տակ թրջվում, այրվում և դրա փոխարեն տարվա վերջում ստանում մի երկու ոչխար:

* * *

Վրաններն ենք վերադառնում: Իրար ձեն են տալիս, թե քաղաքից մարդ է եկել: Ու գալիս են սարի գագաթից, ձորերից, լանջերից, մոթալ փափախներով, թխադեմ, բարձրախոս և խանչալիցանբաժան սարալուեցիք:

Մեկը հողի պակասությունից է գանգատվում, մյուսը թե՝ ոչխարը սատկոտում է, երրորդը տուրքերի մասին է հարցնում:

Վեճեր միշտ էլ լինում են. երբեմն բանը հասնում է դագանակի կամ խանչալի: Եվ ախսախկալն է, որ դատ է անում, մի կողմին համոզում, երկրորդ կողմին հանդիմանում, մի կերպ հաշտեցնում:

Չեն ուզում, որ բանը հասնի դատարանին: Այդ նախ ծախսի հետ է կապված, հետո՝ հնամյա ադաթը ոտնակոխ անել է նշանակում:

— Ջանըմ, հիմա լավ է, ամեն բան հեշտացել է, — ասում է հինայած մորուքով մի ծերունի, որի հանդեպ մյուսները մի խորին պատկառանք են տածում:

Ու սկսվում է «շուրա հուքումաթի» գովասանքը: Իհարկե, այժմ լավ է, բայց հնից մնացած շողոքորթ ձևերը ոսկրացել են: Բեկն ու պրիստավը նրանց սովորեցրել են մանվածապատդարձվածքներ, երկմիտ խոսքեր, ակնարկներ, զգույշ և առատ գովասանք, շարբաթած անուշ խոսքերով:

Եվ այդ ալևորը պատմում է հին մի դեպք, թե ինչպես հարևանը կացնով տալիս է ու նրա գոմեշի պոչը կտրում:

Երկու տարի գործը դատարանում քաշքշում են, գնում է գալիս, մի գոմշի գին էլ կաշառք տալիս:

Վերջը դատ են անում:

— Է, «փադիշահի» օրենք, դատավորը ռուս, ես էլ մի անլեզու հայվան: Մի Ալիշ բեյ կար, մեր Սարալուի բեկերից: Էն էլ դիլբանջ էր (թարգման): Դատավորը խոսեց, ասեց, Ալիշ բեյի վրա «չորտ-չորտ» արեց ու վեր կացավ գնաց:

Հիմա Ալիշ բեյը ոնց էկարմրել:

Հարցնում եմ նրան, թե բանն ինչումն է: Ալիշ բեյը թե՝

— Էս անտեր միլլաթը ոչ գոմեշ ունի, ոչ կացին: Ես ռուսերեն ո՞նց ասեմ, թե գոմեշի պոչը կացնով կտրեց: Հերսոտեց, գնաց…Հապա, էսպես բաներ:

Ու դանդաղ շոյում է իր հինայած փառահեղ միրուքը, իսկ մյուսները ծիծաղում են:

* * *

Ծալապատիկ նստոտել ենք վրանի տակ:

Մի երիտասարդ կին, մանուկը մեջքին կապած, ներս ու դուրս է անում, օջախն է վառում: Սկեսուրը հիվանդ պառկած է վրանի մի անկյունում:

Ներս է մտնում մի պառավ, ձեռքին հողե գավաթ, կանաչավուն հեղուկով լեցված: Պառավը հեքիմն է ամբողջ յուրդերի: Մի բան լինելու դեպքում նրան են կանչում: Ամեն ցավի դեղ ունի. խոտ էքաղում, եփում, ջուրը հիվանդին խմեցնում կամ ինչ-որ մածուցիկ նյութ շինում և փետուրով քսում վերքի վրա:

Հիվանդը, որ տաքության մեջ էր, վեր ելավ, նստեց անկողնու մեջ, նայեց գավաթին ու զզվանքով ասաց.

— Անա, զահրումար է…

Բայց խմեց, խմեց մինչև վերջին կաթիլը, հետո զզվանքից էլ թափահարեց, ընկավ կեղտոտ բարձի վրա: Քիչ հետո՝ գունատվեց, քաթան դարձավ, աչքերը գլուխն ընկան, մարելու պես եղավ:

Իսկ հեքիմ պառավը պպզել էր հիվանդի սնարի մոտ, անթարթ նայում էր հիվանդի դեմքին, ասես այնտեղ կարդում էր գաղտնի մի թալիսման, որոնց իմաստը արևելքի հեքիմներին է հայտնի:

Իսկ հարսը օջախի մոտ հաց թխելու պատրաստություն էր տեսնում: Երևի այդպես էր հաց թխում և մարդը հնում, երբ առաջին անգամ կրակին վարժվեց: Եվ ոչ մի գործիք, ոչ մի թոնիր: Միփայտյա տաշտակի մեջ խմոր էր արել, որից գունդեր էր պոկում, ձեռքերի մեջ տափակեցնում և գցում մոխրի վրա կամ օջախի քարից փակցնում: Ճիշտ այդպես մեր գյուղերում ջրաղացպանն էբաղարջ թխում: Հետո մոխրաթաթախ բլիթները դարսեց իրար վրա ու դրեց վրանի մի անկյունում, ուր կանաչը աճել էր փարթամորեն:

Թեյ բերին: Ծաղկավոր պնակներ, բաժակները նախշուն: Ինչքան գունեղ և վառ ճաշակ ունի արևելքն ալեհեր: Շաքարը՝ սպիտակ տեղ չեր մնացել: Կինը մի քանի փալասի մեջ էր փաթաթել ևսանդուղում պահել ազիզ օրվա համար:

— Սար տեղ է, շաքար դժվար է ճարվում, — ասում են նրանք:

Չարչիներն են առուտուր անում, նրանք են քոչվորին ապրանք տալիս: Ամեն մեկը մի փոքրիկ պարկ ուսին՝ միջին լուցկի, սապոն և ուլունք, ասեղ ու շաքար, պտտվում են սարեսար ևօբաներում իրենց ապրանքը յուղ ու պանրով փոխում: Մի տուփ լուցկին մի գրվանքա պանրով են առնում: Ամբողջ ապրանքը սպառելուց հետո, յուղ ու պանիրը ծախում են մոտակա գյուղումկամ քաղաք են տանում, ծախում, պարկը նոր ապրանքով լեցված էլի յուրդերի ճամփան բռնում:

Թեյ ենք խմում: Ծպպացնում են, շաքարի մի փոքրիկ կտոր բերանում լեզվով խաղացնում ու ամեն կումից հետո տնքում: Ի՛նչ ախորժակով են խմում և կարագի ահագին կտորներ կուլ տալիս, մոխրոտ բլիթը ծամում: Մի անգամ կուլ տված կարագը քաղաքում մի ընտանիքի օրեկան բաժինն է:

Իզուր է որոնել գրավիչ մի կողմ յուրդերում, Գյազբելի գլխին:

Մենակ սարն է կանաչ, օդը անարատ, թարմ կաթի պես և աղբյուրը պաղջուր: Իսկ ինքը սարվորը՝ տգետ բնության արհավիրքին ենթակա, հիվանդանալիս՝ զահրումար խմող, ցեխի ու կեղտիմեջ, քաղաքի բարիքից զուրկ:

* * *

Մայուն է, որ լսվում է:

Անվարժ մարդուն թվում է, թե ձորը ոչխարով լեցվեց, քարերն էլ են մայում:

Ճաշվա կիթն է: Ոչխարը սարից իջել է, գառն ու ոչխարը խառնվել են իրար:

Սկեսուրը տնքալով՝ հարսին պատվիրում է շտապել, թե չէ գառները կծծեն: Ու կինը ջահել, մանուկը շալակին, շարժումներով վարժ, կթում է, ամանը դատարկում, նորից կթում: Թարմ կաթըփրփուր է տալիս, յուղի կաթիլները ոսկու ավազի պես լողում են կաթի երեսին: Կինը կաթը քամում է մի կեղտոտ փալասի կտորով, մրից սևացած կաթսայի մեջ:

Ամեն ինչ պապենական ձևով է դեռ, և այդքան աշխատանքն ու առատ բարիքը կորչում է իզուր: Մի քիչ յուղ են ստանալու, մնացածը թան է, շներն են լակելու:

— Տեսնո՞ւմ ես էն չոբանին, — ասում է կողքիս նստած մեկը, մատը դեպի առաջ մեկնելով.

— Մարդան-բեյն է, երկու հազար ոչխարատեր:

Նայում եմ ու չեմ հավատում, թե այդ գզգզված կարպետի մեջ կոլոլված կարճ ու բրդոտ չոբանը, աթարի դեզի պես սրածայր մի փափախ գլխին, որ սուլոցով ոչխարներին մի կողմ է քշում, թենա երկու հազար ոչխար ունի:

Մարդան-բեյը մեզ տեսնելուն պես մոտեցավ «սելամ» տվավ ու կռթնեց մահակին: Կատարյալ չոբան, որի գլուխն ով գիտե քանի տարի է տաք ջուր չի տեսել և ոչ էլ սապոն, որ իր սուր դանակովև՛ ոչխար է մաշկում, և՛ երես է ածիլում, որ լուցկի չունի, այլ կայծաքար ու մի կեռ պողպատ էլ կողքից կախ:

Ուրիշ ապրանք էլ ունի` ձի, կով, ուղտ: Վեց տղա ունի, վեցն էլ ամուսնացած: Իհարկե կարող է հովիվ վարձել, բայց իր ապրանքն ինքն է ուզում պահել:

Կռթնել է մահակին, ոտքերը չռել, մկրատի բաց բերանի պես, ու մի ձեռքով էլ ետևի փափուկ մասերն է քորում այնպես, ինչպես եզն է քսում վիզը մի ծառի կամ քարի և քորում ախորժով:

Փորձում եմ խոսել նրա հետ, բայց նրա ուշքը ոչխարի կողմն է. տեսավ, որ կիթը վերջացել է, իսկույն շտապեց դեպի այն կողմը:

Այնքան շատ կարկատան կար Մարդան-բեյի շալե շալվարի վրա…

* * *

Իրիկուն է դառնում:

Արևի շողերը ամպի ճերմակ քուլաներն են ներկում՝ մեկ կարմրագույն, մեկ նարնջագույն:

Ցուրտ է: Առանց յափունջու վրանի տակ նստել չի լինում:

Արանից մեկն եկել է, պատմում է գյուղից: Հունձն արդեն սկսվել է այնտեղ, շոգ է անտանելի: Բերքի մասին են հարցնում:

Եկվորը պատասխանում է ընդհանուր առմամբ, բայց ամեն մեկն աշխատում է իր արտից տեղեկություն իմանալ: Եվ հարցեր է, որ տալիս են:

— Դե, էգուց կանուխ պիտի գնանք:

Հինայած մորուքով ծերունին է, ոո Ալիշ-բեյի դիլբանջ լինելուց էր պատմել:

Եվ որոշում են լուսաբացին ճանապարհ ընկնել: Տղամարդիկ պիտի գնան, հունձն անեն և էլի ետ գան:

Այնտեղ գյուղում մարդ չի մնացել:

Շոգին դիմանալ չի լինում: Դռները շատ անգամ թողնում են բաց և իրենք սար քոչում: Գյուղում թողնում են մի քանի պահապան, որոնք արագիլի նման, կտուրների վրա, իրենց համար բարձրտեղ են շինում՝ մոծակից ու կարիճից անվտանգ լինելու:

Վաղը պիտի գնան, հնձեն արտերը, խուրձերը թողնեն արտում ու վերադառնան: Կալը ուշ են կասում, աշունքվա մոտ, սարից իջնելու ժամանակ:

Իմ տանտերն էլ է պատրաստություն տեսնում: Սրաքարն ու մանգաղն է հազրում, տրեխի ծակ տեղերն է կարկատում: Իսկ հիվանդ սկեսուրը հարսին պատվիրում է ճամփի համար պաշարշինել:

Մութ է արդեն:

Օբաների առաջ խարույկներ են վառվել: Մի տեղ իրիկվա ընթրիք են եփում, մի ուրիշ տեղ սարից մի քոչվոր է թրջած շորերը չորացնում:

Խարույկները թեժանում են, երբ մի կապ չոր ցախ են գցում… բոցը բարձրանում է, կայծեր են թռչում վեր, պսպղում մութի մեջ ու հանգում:

Խարույկի շուրջը նստոտել են, խոսում են բարձրաձայն, մեկը զիլ ձայնով նախիրից ետ մնացած կովին է ետ կանչում: Եվ ձորերը թնդում են նրա ձայնից:

Աղմուկը հանդարտվում է, խարույկների կրակը թուլանում, մերթ էլի բռնկվում: Շներն են հաչում. կլանչում է մեկն այս ձորից, մյուսը ոռնում է զիլ, և երկյուղ է ազդում, անմեկնելի մի զարզանդ:Կոլոլվում եմ յափունջուս մեջ ու թիկն տալիս:

Քիչ անց, սարի ետևից, արծաթ սինու պես, կոլոր լուսնյակի պռունկն է երևում, ասես մի անտես ձեռք սարի ետևից բարձրացնում է նրան:

Խաղաղ է յուրդերում: Շներն էլ չեն հաչում: Վրանի առաջ կովերը մուշ-մուշ որոճում են: Ձորակից լսվում է բայաթու մի մեղմ ձայն, որ թրթռալով հանգում է օդի խաղաղ ոլորտում:

ԿՅՈՐԱ

(Գյուղի տպավորություններ)

Քերծերի մեջ պահված մի գյուղ է Կյորան՝ սրածայր ժայռերով, քարանձավներով շրջապատված, գետնափոր տներով, ուր արևի շողերի մի խուրձ է թափանցում փոքրիկ հերդիկից և հազիվ էլուսավորում քարայրի ներսը:

Ծնկներդ դողում են ու ցավում, մինչև նեղ կածանով Կյորա կիջնես:

— Ինչպես են ապրում, ինչո՞ւ այս խորխորատից դուրս չեն եկել,— պատրաստվում ես հարցնելու հանդիպած գյուղացուն:

Իրենք էլ են բեզարել:

— Ոչ մի շինարար աշխատանք չենք ուզում կատարել, — ասում են գյուղացիք:

— Ղզլբաշի ժամանակ Կյորան «պենդոտ» (բերդ) է եղել: Մեր պապերը դրա համար են հավաքվել էստեղ,— ասում էր մի ալևոր:

— Հիմա փուչ տեղ է, էստեղ ապրել չի լինի:

«Պենդոտի» ավերակները մինչև այժմ էլ կան: Ձորի երկու ափին բարձր ժայռերի մեջ թաքստոցներ և անցքեր կան, որտեղից կրակել են ղզլբաշի ժամանակ: Այդ ամրոցում գյուղացիք հիմա խոտեն դարսում:

Կյորան աղքատ է, անչափ աղքատ: Յոթանասուն ծուխն ունի մի ձի և մի ջորի: Ամենից ունևոր գյուղացին ունի 20 ոչխար, 2 կով, մի կամ երկու լծկան և մի էշ: 25 տուն լծկան ու կթան չունեն:

— Հավ էլ չունեն իսկի, նրանց շեմքում կատու էլ չի մլավում:

Աղքատներն ամառը հասկաքաղ են անում, մի փոքր հարցով սրա-նրա արտը քաղհանում, շալակով փայտ են բերում, ծախում կամ թե հարևան գյուղերում մշակ վարձվում: 20 տուն գաղթել էԲաքու և աշխատում է նավթահորերում: Այնտեղ նրանք ավելի լավ են ապրում, քան գյուղում և գյուղ վերադառնալու մտադրություն էլ չունեն.

Դպրոց չունեն: Եկող տարվա համար որոշել են մի սենյակ պատրաստել: Նստարանների վարձը Բաքվի միությունն է խոստացել տալ:

— Վարժապետ չունենք, մեր գյուղը դժվար թե գան, — ասում են գյուղացիք:

Իրենց գյուղից մեկին ուղարկել են Բաքու, որպեսզի կուրսերում ավարտի, ուսուցչության պատրաստվի: Հիմա էլ ցենզի խնդիր կա, խեղճը շվարել է, հույս չունի, թե կկարողանա քննությունտալ:

— Աղքատ ենք, համա գիտակից, — մի առանձին հպարտությամբ ասում է ընկեր Արամայիսը՝ բջջի քարտուղարը:

Գյուղում կա 60 պիոներ, որոնք լավ կազմակերպված են, կանանց միությունը 45 անդամ ունի: Ձմեռվա ընթացքում կանոնավոր պարապել են:

— Նոր կենցաղն սկսել է տիրապետել, — ասում է ընկեր Արամայիսը և պատմում է, թե ինչպես է մեռնում գյուղում չքավոր մի երիտասարդ: Քահանան պատրաստվում է թաղելու, իսկ իրենքմինչև լուսաբաց նստում են ու սովորում հեղափոխական երգեր, դրոշակ պատրաստում և առավոտյան մեծ շուքով թաղում:

Հողը պակաս է, տեղը քարոտ:

Հողային խնդիրը խճճված է:

Այս տարի ցանքսերը երաշտից ու ձմռան ցրտերից վնասվել են. մուկն էլ մի կողմից է վնասել:

Հույս են դրել այգիների վրա, գուցե մի բան ստացվի: Այգիներում էլ հիվանդություններ են տարածվել, իսկ գյուղացիք՝ բժշկության ձևերին անծանոթ են:

— Էս Կյորում ապրելով մի լայն օրի հասնելու չենք, — ասում է մի գյուղացի, որ եկել էր մեզնից նոր լուր իմ անալու: Գյուղը ջուր էլ չունի:

Դարերի ընթացքում որքա՛ն աշխատել են ջրի փոքրիկ առվակները քերծից քերծ տանելու: Մի տեղ ժայռն են ծակել մի քանի սաժեն երկարությամբ, մի այլ տեղ հսկա թմբեր շիինել կամ նավերանցկացրել, որոնք լարախաղի պարանի պևս ձգվում են մի քերծի գլխից դեպի մյուսը: Եվ ինչպիսի վտանգավոր ձևով են մաքրում այդ նավերը կամ ժայռեր պայթեցնում նոր առուանցկացնելու: Պատահել է, որ նավի գլխից մարդիկ ձորի անդունդն են ընկել: Սարի գլխին մի տափարակ տեղ կա, գյուղի համար շատ հարմար, և ահա որոշել են ամբողջ գյուղով ձորից դուրսգալ և այդ տափարակում նոր գյուղ հիմնել, սակայն որոշումն անկատար է մնացել, միջոց չունեն:

— Էս հեռու ձորին ո՞վ է օգնում, — ասում են, — օգնություն որ լինի, մենք էստեղ չենք ապրի:

Վտանգավոր էլ է: Շատ անգամ ժայռերը փլվում են, մարդ ու անասուն տակովն անում: Քանի՛ գլուխ անասուն է գլորվել նեղ կածանից դեպի անդունդը: Հենց հիմա էլ գյուղի վերևում մի ահռելիժայռ կա, որը ճաքել է և մոտ է փլելու: Եթե դինամիտ լինի, վտանգը կարելի է կանխել:

Մի քանի տարի շարունակ գյուղը դաշտում ջրի ակունք է փնտրել: Դաշտում էլ ջուր չկա: Գութանավորին էշով են ջուր տանում:

Ջրորսների այդ բազմությունը շատ տեղեր է փորել, ջուր գտնելու հույսով: Եվ գյուղում որքան են ուրախացել, երբ մի գեղեցիկ օր, հողի երեսին խոնավ շերտը վարելուց հետո, կանոնավոր առուէ գոյացել: Փրկության ուղին գտել են, ելք են ստեղծել, բայց միջոց չունեն նոր գյուղ հիմնելու:

Ջրորսները հիմա էլ շարունակում են ջրի ակունք փնտրել լերկ ժայռերի մոտ, ամռան կիզիչ արևի տակ:

* * *

Աղբյուրի մոտ հանգստանում ենք: Կին ու աղջիկ ջրի են գալիս: Մեզ տեսնելիս մի քիչ շփոթվում են, ոմանք երեսը կիսով չափ ծածկում: Լսում եմ ինչպես միմյանց հարցնում են, թե ովքեր ենսրանք:

— Ամոթ չլինի հարցնեի ո՞րտեղացի եք, — դառնում է մեզ մի տարիքավոր կին, կուժը աղբրի տակ դնելով:

Ես պատասխանում եմ, ու մի քիչ անց՝ էլի հարցնում է, այս անգամ՝ թե ինչու ենք եկել:

— Նանի՛, եկել ենք բաղերին ճար խփենք, — ասում է մի կոմսոմոլ:

Նանին չի հավատում, թե այգիները դեղ սրսկելով կարելի է բուժել:

Նայում է մեզ, մեր գործիքներին ու ծոր տալով ասում.

— Է՛, դրանով բան չի լինի: Ցավը տվովի է, ինչ կարող եք անել:

«Տվովի» ասելիս, գլուխը դեպի երկինք է բարձրացնում, ինչպես հավը ջուր խմելիս:

Նանին գնաց ու քիչ հետո մի փոքրիկ տղայի թևից բռնած հետ եկավ:

— Կարա՞ք սրան մի ճար արեք, մինուճարս է, — ասեց ու փոքրիկի շապիկը վեր քաշեց: Երեխայի պորտի տակ մի մեծ ուռուցք կար, որից նա շատ էր նեղվում:

Ասում եմ, որ բժիշկի մոտ տանի:

— Բա դուք մի ճար չունե՞ք, — նորից է հարցնում ու զղջալով հետ դառնում:

Աղբյուրին է մոտենում մի պատանի, ծաղկատար դեմքով, ծաղկից կուրացած աչքերով: Փայտով գետինը շոշափելով՝ նա հասնում է աղբյուրին, մի կուշտ խմում է ու էլի հեռանում:

— Կույր է, գիշերն էլ մենակ հանդ է գնում, եզները պահում: Տան միակ աշխատավորն է, — ասում է գզիրը, որ երկու ժամ գյուղում ման գալուց հետո հազիվ կարողացել է մի լղար էշ գտնել, դեղորայքն ու գործիքներն այգիները տանելու համար:

Ճանապարհ ենք ընկնում: Այգիները չորս վերստ հեռու են: Պետք է բարձրանալ սարն ի վեր, իջնել, նորից վեր ելնել ու այսպես մի քանի անգամ:

Որոտում է, անձրև է գալու, շտապում ենք: Գզիրը բզում է էշին և մերթ ընդ մերթ հետևից հրում:

— Մի տուն է պահում է՛, ութ շունչ էս քուռակին են նայում, — ասում է և սրածայր մահակով կրկին բզում:

Անձրևը կաթկաթում է և հանկարծ փոխվում կարկտի:

Տասը րոպե չանցած՝ գետինն սպիտակին է տալիս: Կարկտին հաջորդում է անձրևը, վարար անձրև, ասես դույլերով են ջուր թափում:

Գզիրը ավելի է բզում, նզովում, «վաշ» անում, որ կարկուտն արտերին վնասեց, որ հեղեղ է լինելու և նորից ու նորից հրում, բզում իշին:

Այգիները դեռ հեռու են, որոշում ենք վերադառնալ: Մեր եկած ճանապարհն անճանաչելի էր դառել: Ամեն քայլի վրա մանր վտակներ, պղտոր անձրևաջուր ու սրընթաց գետակներ, որ շառաչով, ահագին քարեր տանելով թավալգլոր իջնում էին սարի լանջով:

Ցեխ է, սայթաքում ենք: Շորերս սպունգի պես անձրև է ծծել:

Արագացնում ենք մեր քայլերը:

Վայրէջքն ավելի հեշտ է: Աղբյուրի մոտ, ձորի միջով, մի ահագին գետ է անցնում:

Մի կերպ քարերի վրայով ցատկում ենք վազում ու մտնում առաջին պատահած գոմը:

Գզիրը տոնից տուն է ընկնում՝ փոխնորդ շորեր հավաքելու: Մեկից մի բլուզ, մյուսից՝ տրեխ, երրորդից շապիկ է բերում մեզ:

— Մի տան լավ շորեր կար, չտվին, — ասում է գզիրը, — Բաքվից են բերել, ազիզ են պահում:

Անձրևը չի դադարում:

Հավաքվում ենք «կանցելարը», որ ներքնահարկ մի սենյակ է:

Հեղեղը փոքրիկ լճակներ է գոյացրել կանցելարի հողե հատակի վրա:

Գզիրը ցախ է բերում, հենց կանցելարում էլ կրակ անում: Տաքանում ենք: Գյուղացիք մեկ-մեկ հավաքվում են:

Բոլորն էլ բոբիկ, թրջված, ոմանք մի հնամաշ կարպետ ուսերին: Խռնվում են կրակի շուրջը:

Խոսքը հեղեղի մասին է: Մի տեղ հեղեղը արտն է սրբել, տարել, մի ուրիշ տեղ այգում կարասներն են ջարդվել, ոչխար է ընկել հեղեղի բերանը, ջաղացի առուն է քանդվել:

— Դրանց էշը ջրի մեջ տաշեղի նման վեր ու վար էր անում, — հայտնում է մեկը:

Մի քանի օր առաջ արտերը երաշտից խանձվում էին, հիմա էլ հեղեղն է վնասել:

— Էդ լավ եղավ, որ թրջվեցիք, — ասում է մեզ մի ալեվոր, — գյուղացու հալն իմացե՛ք:

Խորհրդի նախագահը գանգատվում է, որ մկների դեմ պայքարն ուշացնում են: Ինքն այդ մասին վաղուց է հայտնել շրջգործկոմին:

Հետո պարզվեց, որ մկների մասին ուղարկված դիմումը շրջգործկոմի գրասենյակից հողբաձին է հասել…տաս օրվա ընթացքում, այնինչ երկուսի միջև միայն մի արշինանոց պատ կա, դռներն էլիրար կից են:

* * *

Կանցելարում կրակը թեժացնում ենք:

Բաքվից նոր եկած մի բանվոր, որ հանդում թրջվել ու ցեխոտվել է, մոտենում է կրակին:

— Է՛հ, տասը տարի քաղաքում չարչարվես, մի քանի օր գյուղում չապրես: Էս ինչ հալ է՛…

Սկսում է Բաքուն գովել:

— Ութ ժամ աշխատի, եկ տանը քնի՛ր, ինչքան ուզես:

Կուչ ենք եկել կրակի շուրջը: Բոցը կարմիր լեզվակներով լիզում է ցախերն ու լուսավորում ներքնահարկ կանցելարը: Անձրևը չի դադարում:

Դուրսը մութ է արդեն: Քամուց խշշում են դարավոր ընկուզենիները, իսկ ձորերում հեղեղն է վշշում, ահագին քարեր իր երախի մեջ առած: Մթի հետ զարզանդ է իջնում գյուղի վրա:

Մոթալ փափախի տակ, չիբուխին զոռ տալով, մի միտք են անում գյուղացիք.

— Ինչքա՛ն վնաս տվեց հեղեղն այսօր…

ՄԵՐ ԳՅՈՒՂԵՐՈԻՄ (Դ)

Գյուղը դեռ հնի փեշը բաց չի թողել, էլի ծածուկ, թե ափաշկարա գյուղի զորբան աշխատում է զավթել սրա կամ նրա այգին, արտը, կալն ու մարագը: Աղբերամեջ հողը բաժինք անելիս մեծեղբայրը շատ հաճախ էլի չաղ բաժին է ստանում, երբեմնի «մեծահարկը», որ մեր գյուղերում դեռ մոռացված չէ:

Հողային հանձնաժողովները շատ գործեր են քննում, մեկը մյուսից բնորոշ գյուղի ներկա իրադարձի, ներքին աշխարհի տեսակետից:

Ահա մեկը, «մեծ տեգրը», որ բռնություն է գործ դրել և ուժով գրավել իր եղբոր այրի կնոջ կալ ու մարագը: Տիրապետել է, փլած պատը նորոգել, մի քանի վկաներ հավաքել, հաստատելու, որ այդկալն ու մարագը դեռ «Օհան քյոխվի ժամանակից իրեն հայրենիքն էր»:

Ահա և ամաչկոտ տեգրակինը, որ հանձնաժողովի առաշ էլ քաշվելով է խոսում, շուտ-շուտ շալի տուտը քաշացնում, ձեռքերով, մատներով զանազան նշաններ անում և հասկացնում, որ մեծտեգրը խաբել է նրան սովի տարին:

Ահա մի ուրիշ եղբայր, որ իրեն բաժին ընկած հողամասում նոր տան պատն այնպես է շարել, որ արևի լույսից զրկել է հին տանն ապրող մորն ու եղբորը:

— Ընկե՜ր դատավոր, նամության մեջ կոտորվում ենք, ասի՝ պատը մի քիչ դես քաշի, — լացակումած խնդրում է:

— Հնար չկա, լինիլ չի, — ասում է մյուս եղբայրը և ասածի վրա կանգնում:

Ահա մի նիհարավուն պատանի, չոբան, երբեմնի գերդաստանի միակ ժառանգը, մի քիչ խելապակաս, խոսելիս՝ փսլինքը շաղ է տալիս: Խաբել են, հայրական հողը մի քանի փութ կորեկով առել:Կորեկը կերել է, հիմա «ղաբալան» (պայմանագիրը) էլ է հետ տալիս, կերած կորեկն էլ: Ահա «ղաբալան»:

«Մենք Խնձորեսկ գյուղացի Փարսադան Թոխսանց և այրի կին Ագյուլ Թոխսանց որպես որբի խնամատար հանգուցյալ Սհակ Թոխսանցի ծախեցինք նույն որբին պատկանյալ Կուրաթին գետանվանյալ տեղի ջրովի հողից մի մասը քեզ համագյուղացի Արսեն Ջանունցիդ վրա, որի սահմանները հետևյալն են»:

Թվում է սահմանները, մանրամասն. «Շաբունցի հողամասի պատի տակին մեկ կապույտ քարից ուղիղ կտրի մինչև պատի տակի մեծ բոլսովի լափռի ծառն» և այլն, և այլն: Սահմաններըթվելուց հետո ավելացնում է.

«Այս վերոհիշյալ հողամասն իր հիշած սահմաններով ծախեցինք քեզ Արսեն Ջանունցիդ վրա գումարով հարյուր հինգ մանեթ ոսկի փողով, որի գումարը ստացինք լիովին այս ծախածհողամասը որպես քո սեփականություն իրավունք ունիս տիրապետելու որդուց որդի ազգե ազգ եթե լինի և հակառակ խոսողներ ազգականներից և այլ մարդկանցից ընդդեմ այն ղաբալուսմենք խնամատարներս լինենք պատասխանատու օրենքով սույն ծախած հողամասի ճանապարհը լինի որբերի հողամասով»:

Հարյուր հինգ մանեթ ոսկի չի ստացել, այլ 3 փութ ցորեն, մի փ. բրինձ և տասնվեց փութ կորեկ: Գրված է այդչափ, որ «եթե լինի և հակառակ խոսողներ ազգականներից և այլ մարդկանցիցընդեմ այն ղաբալուս» — չկարենան ասել, թե աժան է ծախված:

Ղաբալի տակ ստորագրել են տասը վկա, իսկ գյուղխորհուրդն ավելացրել է.

«Ուղիղ իմանալով սույն ղաբալաս հաստատեցինք Խնձորեսկի Գործկոմի նախագահության կազմ»:

Հողհանձնաժողովը, սակայն, «ուղիղ չիմացավ սույն ղաբալան» և լուծարքի ենթարկեց:

* * *

Մի ուրիշ կալվածագիր, որ ասորական՝ երկրներ ավերող, քաղաքներ գրավող և քարե քանդակների վրա արքայական սնապարծությամբ այդ արշավանքների մասին պատմող թագավորի ոճնունի, իր նզովքով հանդերձ: Այս անգամ «ղաբալա» չի, այլ կալվածագիր, գրված համարյա թե «երկաթագիր», հինավուրց «պատիվներով», սղումներով: Սկսվում է այսպես:

«Ես, ներքո ստորագրող որ եմ Զանգեզուր գավառի Ալի ղուլիշեն գյուղի բնակչուհիՆնախշուն Պատրապետյանս այսու վաճառել եմ իմ Քյումբաթի ձոր անվանյալ տեղում գտնվող թութի այգիսընդքեզ համագյուղացի մեր Գալուստ Ավագիմյանիդ որի դիմաց ըստացի քեզնից ութանասուն փութ ցորեն այդ գումարը ըստացի այսօրվանից լիովին և հետ այսու իրավունք ունիստիրապետելու վերև հիշված այգուն որդոց որդի: Այգու սահմանները սոքա են»:

Դարձյալ մանրամասն թվում է սահմանները՝ «հարավակողմից մինչև մեծ քարը, էնտեղից կտրի անցնի», — իսկ և իսկ երկու տերության սահմանագիծ: Հետո վերջում ասում է.

«Այսուհետ դու հանդիսանում ես այդ բաղին տեր ու տիրական, եթե այդ բաղի վերաբերյալ որևիցե մեկս ազգական բարեկամներից մեկն ու մեկը խոսելու լինի խոսքը լինի անընդունակ ևպատասխանատու լինի օրենքի առաջ ոչ ոքի իրավունք չի տրվում ձեռնամուխ լինելու վերև հիշված այգուն բացի քեզանից և քո որդկերանքից գուցե թե ես Նախշունս փոշմանելի լինեմ և հետդարձնեմ բաղը պարտավորվում եմ մեկ հարյուր ռուբլի ոսկի տալ իսկ եթե ես Գալուստս փոշմանեցի և ուզեցա վերադարձնել զրկվում եմ իմ տված ութանասուն փութ ցորենից կալվածագիրըգրված է Նախշուն Պատրապետյանի համոզմունքով»:

Կալվածագիրը Նախշունի «համոզմունքով» գրելուց հետո «մեր Գալուստը դառնում է տեր ու տիրական», սակայն «ազգական բարեկամներից մեկը խոսում է օրենքի առաջ», և նրա խոսքըլինում է «ընդունակ», «մեր Գալուստը» զրկվում է «որդոց որդի ազգե ազգ տեր և տիրական լինելուց»: Գործի քննությունը պարզում է, որ «մեր Գալուստը» ութանասուն փութ ցորեն չի տվել, իսկգյուղխորհուրդը հաստատում է, որ «Գալուստը գյուղիս գործկոմից ծածուկ առել ա Նախշունի բաղը»:

Քննությունը շարունակվում է, դատ է կատարվում, որին որպես արձագանք գյուղխորհուրդը վերջին անգամ գրում է, թե «Նախշունը իր այգին վերադարձրել ա Գալուստից և էլ չի ծախել իսկինքը գնացել ա Բաքու»:

Եվ «մեր Գալուստը» չկարողացավ «որդոց որդի ազգե ազգ» «տեր ու տիրականի» պես «տիրապետելու» Նախշունի այգուն:

* * *

Բայց գյուղում ափաշկարա ուրիշ ավելի կարևոր երևույթներ են տեղի ունենում:

Քար ու քերծի տակ դարեր շարունակ կուչ գալուց, կածաններով, ձորերի բաշով վերուվար անելուց, գետնափոր անձավներում ապրելուց գյուղը բեզարել է, էլ չի ուզում: Գյուղում մեծից մինչևփոքրը մի միտք են անում. «նոր գյուղատեղը ձևել ինջիների ձեռքով և ինջիները պիտի ճանապարհն այնպես վերցնի արաբա բանելու համար»:

Ահա ինչ են ուզում այն գյուղերը, որոնք ձորերի մեջ են, ժայռերի կատարին, մթին ծմակների ետև, հարմար ճանապարհներից զուրկ, եզան արաբի կարոտ:

Տասնյակ գյուղեր ունենք այդպես, որոնք համախոսական թերթեր են կազմում, ժողովներ անում, նոր գյուղատեղը որոշում: Մի քիչ վարկ և տեղահան կլինի հին գյուղը՝ ձորի գլխին կթողնիմամռոտած քարերով եկեղեցին խանգարված և սարահարթում կփռվի շեն ու արձակ, ուղիղ փողոցներով, կոկիկ տներով:

Ահա ինչ են գրում համախոսական թերթում.

«Հավաքվելով հասարակության ժողովարանը նախագահությամբ գյուղի Գործկոմի առ այն թե առաջին հարցն է գյուղը ամբողջությամբ տեղափոխել դաշտը վերանորոգել նոր գյուղբնակություն հաստատելու թե հասարակությանս և թե օրենքին հայտնի է գյուղը միանգամից անվայել անհարմար տեղ է նեղվածք դժվարին ամեն կերպ անհարմար որպես գյուղ միանգամիցանունթունակ է հասարակության»:

Դրա համար էլ ստորագրում են «սեփական ստորագրությամբ» և հետո նորից ավելացնում, որ հին գյուղը «միանգամից անվայել անհարմար տեղ է նեղվածք դժվարին և միանգամիցանընդունակ հասարակության»:

Իսկ «ընդունակ» տեղ նրանք կստանան:

ԽՈՏ

Երբ «Կատարի խաչի» բարձունքից նայում եք ներքև, խոր ձորին, որի միջով արծաթե գոտու պես ձգված հոսում է Որոտան գետը և պսպղին տալիս այգիների մութ կանաչի մեջ, երբ նայում եքձորին ու գետին, որի երկու ափերը վայրի ընկուզենիներ են բուսած՝ հաստարմատ, դարավոր, իսկ քիչ վերև, ժայռի ծերպերին, գյուղերն են թառել. ամեն մեկը ցինի մի բուն, — չեք ուզումհեռանալ «Կատարի խաչից», նեղլիկ կածանով իջնել ներքև:

— Չու, չու, — լսվում է ընդհատ մի ձայն քերծերի ետևից:

Էշը բարձրանում է զառիվերով, ականջները լոշ շարժում, և նստողի երկար ոտքերն էլ մորթած հավի վզի պես կախվել են մինչև գետին:

Հարցնում եմ Որոտանի մասին:

— Մի շահու էլ օգուտ չի տալիս, — ասում է և էշը պահում. — եղած չեղած մեզ համար մի հաշիվ ա…հալա տարին մի քանի գլուխ ապրանք ա ռեխ գցում, տանում…

Իսկ եթե բետոնի հունի մեջ դնես, բանգին երկաթե շլյուզներ կախես, շառաչելով թափի, ջուր տա լանջերի ցամաք մացառուտին, քանի միլիոն շահու օգուտ կտա…

Ապերը կարծես միտքս հասկանում է և ասում, որ այդ էլ կլինի:

— Հաստատ մնա էս կառավարությունը: Ոսկին դիր գլխիդ ման եկ. մեկէլ օրը իմ մի աջառս կորել էր, գնացի Բարկուշատի ձորում գտա: Բա ես կարող էի առաջ Բարկուշատ գնա՞լ:

Նայում եմ ճամփի գլխին ցցված ժայռերին, որոնք մի թեթև, ցնցումի են պատրաստ, որ պոկվեն, գլորվեն ներքև:

— Վախիլ մի՛, բան չի լինի, — ասում է էշավորը, ոտներով էշի փորին խփում:

— Ամեն տարի չի վեր ընկնում, էնպես, պատահում ա…Հերու մի քերծ պոկվեց, լավ էր եկավ մի մարագի դեմ առավ, թե չէ գյուղի կեսը կջարդեր, ոնց որ հնձանի խավող…

Ապերն իր ճանապարհն է շարունակում, ես՝ իմ: Իջնում եմ զառիվարով, աչքս վեր ցցված ժայռերին, որոնք կախվել են ճանապարհի վրա, կռացել:

Ամեն տարի հեղեղը փորում է հիմքը, մաշում, և ժայռերն ավելի են թեքվում:

Մի քիչ ներքև արդեն ընկուզենիներ են բուսած քարերի, ժայռերի արանքում:

Մագիլների պես խրել են արմատները փխրուն ավազահողի մեջ, քարերը տեղահան արել:

Ագռավներն են, որ ընկույզը կտցահարելիս կորցրել են, ընկույզը քարի տակ է ընկել, խոնավություն ծծել ու ծլել:

Մի մարդ, փեշը լիքը քար, ժայռի գլխից քար է շպրտում ընկուզենուն, իսկ ագռավները կռնչոցով պտույտ են անում հարևան ծառերի շուրջը:

— Շատ խելոք ա ագռավը, — ասում է նա: — Ընկուզը կտուցին թռնում է բարձր, վերից գցում քարի վրա, ջարդում և ապա թռնում՝ ուտելու:

Քիչ հետո արդեն գյուղն է, Խոտը, թաղված այգիների մեջ, տները գորշ խորանարդներ անկարգ, խառնիխուռն, փողոցները ծուռ ու նեղլիկ, փողոցներում աղբ, ընկույզի կճեպներ, խաղողիչոփեր:

* * *

— Ընկեր, կարելի՞ ա նվիրել ձեր անունները. — դիմում է մի երիտասարդ, կարմրաթուշ, կարճլիկ: Բատրակ է, հարցմունք ունի: Իր և տիրոջ մեջ անհամաձայնություն կա: Աշունքացել է: Շուտովլիկկայան է բացվելու, իսկ իրեն առաջարկում են խոզերը տանել անտառի ձմեռանոցում պահել:

— Նա էնպես մի դիփ ա, մին անհայտ ա, որ եթե ձեռքերս էլ մոմ անեմ, նրա առաջ վառեմ, էլի ոխը սրտում պիտի պահի:

Քիչ հետո էլ խոզատերն է գալիս, խառնվում է մեր զրույցին և թոնթորում, թե նա ինչպես է խոզերը թողել, գանգատի եկել:

— Կոնգարեսը որ որոշում ա դրել, ուրեմն որ բատրակը լավ աշխատի, ես էլ նրան լավ հաց տամ, լավ փող տամ:

Լսել է կոնգարեսի մասին, տեղյակ է, իր շահին աչքաբաց: Խոսելիս մեջքին է ընկնում, փորը ցցում, նայում կողքին կանգնած հարևաններին, ասածին հավանություն ստանալու հուսով: Եվխոսելիս թափահարում է իրեն, զրնգում է արծաթ գոտին:

— Կառավարության հարկ տալի՞ս եմ, — հարցնում է և ինքն էլ իսկույն պատասխանում, — տալիս եմ: Դե ինձ հրաման տուր հարստանամ, ինչքան ուզում ես տուրք տամ…

Բայց վերջում համաձայնվում է բատրակին ձմեռը լիկկայան ուղարկել: Հեռանալուց հետո գզիրն է կամացուկ ասում նրա մասին.

— Էս տարի տուրքը պակաս ա, մեծ-մեծ խոսում ա…Մի տեսնեիր հերու ոնց էր խեղճացել, համ էլ կատարը կեծ էր…

— Դե հիմիկուց դեն էլ էդ ա, անտեր գինին խմում են, կատարնին կեծացնում, դատաստաննին քաղցրացնում, — ավելացնում է մի ուրիշը, շաշված մոլորված աչքերով:

Նրա «դատաստանն» էլ դառը չէր:

Գրասենյակը՝ խոնավ, մութ, հողե հատակ, մի քանի գերաններ պատերի տակ շարած: Սեղանի վրա ընկած և խունացած թերթերով չափաբերական մատյանը հին, կազմը մաշած, տեղ-տեղբորբոսնած:

Խոտում, ուր սևենի խաղողը փաթաթվում է բարձր ծառերին, ուր հնձաններում սևենի խաղողից քաղցրահամ գինին են ստանում և խմում փթերով, հողի մեծ գավաթներով, ուր «առաջներումմեծամեծ չինովնիկները գալիս էին, լակում»: Խոտում՝ առաջներում մի տեր Անդրիաս է եղել, որ մեռել է, հիշողություն թողել չափաբերական մատյանը կիսամաշ, թունդ հարբողի համբավ ևխարխուլ եկեղեցի, որի դուռը փակ է մնացել նրա մահից հետո: Հիմա մի ինվալիդ տղա կա, որ երբեմն բանում է եկեղեցու դուռը, ապրում հուսով, որ հազարափրկիչը ոտը կուղղի:

— Բայց հազարափրկիչը մի շահու օգուտ չի տալիս:

Թերթում եմ չափաբերականը, 80-ական թվերն են, մանրամասն գրած, «յաղագս ծնելոց և դավանության», «յաղագս ննջեցելոց և պատճառք մահվան», սյունակներ «յաղագս ննջեցելոց», որոնցդիմաց տեր Անդրիասը խնամքով գրել է «պատճառ մահվան» — կարմրուկ, ծաղիկ: Հարյուրներով են մեռել տասնյակ տարիներ առաջ, երբ պրիստավ կար, քյոխվա ու տեր Անդրիաս, մեռել ենծաղկից, կարմրուկից, որպես աշնան ճանճեր, իսկ տեր Անդրիասը թաղել է օրական երեքին, չորսին, խմել սևենի գինին «ննջեցելոց հիշատակ» և չափաբերականում նշանակել՝ «իհանգըստարան առհասարակ գերեզմանատան է թաղյալ»:

Այդպես ապրել է տեր Անդրիասը, խմել, «պատճառ մահվան» գրել՝ «փորացավոց», «փորձանքից», «մեծամահից», մինչև որ դաշնակների օրերն են եկել, սով ու տիֆ, և ալևոր տերտերը, որ էլգինի չէր ճարում խմելու՝ պատճառ մահվան է գրել «դիփոց», «գնդակից», «խփված» և լուսանցքում ավելացրել «հակառակ օրինաց»:

Մի օր էլ ինքն է մեռել, և նույն մատյանում ժամի տիրացուն գրել է. «Տեր Անդրիաս հանգյավ ի տեր»:

* * *

Երեկոյան ներկայացում կա: Գզիրը՝ կենդանի աֆիշա, կտուրներից կանչում է զիլ «թատրոն կա, այ ժողովուրդ»:

Քիչ հետո մեկ-մեկ հավաքվում են, ամենից շուտ երեխաներն են գալիս և դռան արանքից ներս նայում, թե ինչպես են բեմը սարքում:

— Ամեն բանը լավ ա, մենակ ծմակն (անտառը) ա պինդ: Էդ էլ որ մի կանոնի գա, էլ ուրիշ պահանջմունք չունենք, — ասում է գյուղխորհրդի նախագահը:

Գյուղի դիմաց անտառներ կան, արոտատեղ չունեն, տավարն անտառի ձմեռանոցներում են պահում:

Գյուղում մի ուրիշ «թյուրիմացություն» է եղել, որի առթիվ նախագահն արձանագրություն է կազմել:

«Առաքել Թյունանյանը գնալով իր այգին ջրելու և նույնպես առաջարկված է եղել, որ Շողեր Հայրապետյանը ջուր տանի Թյունանյանի այգովը և Առաքելն արգելք է հանդիսանում Շողերինջուրը կապելու իր այգովը և կանչելով թե՝ ինչո՞ւ ես ջուրդ կապել իմ այգովը և Շողերը վերադառնում է գյուղ և ասում է, որ Առաքելն իր այգուց կանչել է, ինձ՝ Շողերին տարել, որ ուժովբռնաբարի, այդ դեպքումը եղել են շրջակայքում երեք հոգի 15 քայլի վրա և ոչինչ չեն ցույց տալիս Շողերի մասին…»:

— Գնանք, տեսնենք մեր տղերքն ինչ դերեր են կատարում, ո՞նց են թատրոն տալիս, — առաջարկում է մեկը:

Թատրոնի շենքը գյուղխորհրդի կողքին է, մի հին կամարակապ սենյակ, նեղ և երկար, փոքրիկ պատուհանով: Սենյակի վերի մասը հարմարեցրել են բեմի համար, բեմի պատերը ցախերով էգործած, ցեխով պատած:

Անկյունում պատի մեջ մի փոքր անցք կա, որի ետևից հուշարարն է հուշում:

Դերակատարները գյուղխորհրդի անդամներն են, կոմսոմոլներ, գյուղացիք: Հինգ պիես գիտեն, շատ անգամ են ներկայացրել, ամեն մարդ իր դերն անգիր գիտե:

— Ընկերներ, հլա մի քիչ նստեցեք, մինչև բեմը սարքենք…

Նստոտում են տախտակների վրա՝ առաջին կարգերում տղամարդիկ, հետո կանայք, իսկ դռան մոտ երեխաները, գզիրն է կարգը պահպանում:

Բեմի առաջ դհոլ են խփում, թառ ածում, պար գալիս, իսկ բեմի վրա վռազ աշխատանք են տանում, դռներից վարագույրներ կախում, շորերը փոխում: Գաջով ներկած ցեխապատի վրա կարմիրներկով մեկը նկարել է ծառեր, երկու Մասիսն, ուրիշ նախշեր:

Վարագույրը բացվում է, դհոլն էլ չեն խփում: Բեմից մեկը խոսում է նորակոչիկների մասին, որոնք վաղը ճանապարհվում են բանակ:

— Մենք էս թատրոնն ի պատիվ նրանց ենք տալիս…

Խոսքը վերջացնելուց հետո հեռանում է, որպեսզի բեմի ետևում չուխան հանի, ուրիշ փափախ դնի և մասնակցի ներկայացման:

Մի կոմսոմոլ տղա կնոջ դեր է տանում, բոլորն անգրիմ են, շատ անգամ տեղական բարբառն են գործածում. «Տորթ»-ը հնչում է «Տորթն»-ի, որ շրջակա գյուղերից է:

Բայց և այնպես հանդիսականների անկեղծ և սրտանց ծիծաղը ձեզ էլ է վարակում: Եվ ոչ ոքի աչքին չի ընկնում այն, որ դերասանները տրեխով են, շալե շալվարով ու խաղում են «բուրժուազի» դեր:

Ուշ գիշերին ներկայացումը վերջանում է:

— Թատրոնը պրծավ, — ազդարարում է գզիրը: Ցրվում են տները նեղլիկ քարոտ փողոցներով, հանգչում են ճրագները, և մի խոր մրափ իջնում է բեզարած գյուղի վրա:

Թատրոնում դեռ ճրագ կա, մի խումբ ջահելներ խոսում են նոր ներկայացման մասին, դերերն են բաժանում, արած սխալները շտկում: Եվ երբ հանգչում է վերջին ճրագը, ցրվելիս՝ նորակոչիկներից մեկն ասում է դերակատարներին.

— Ընկերնե՛ր, ձեր տված էս օրվա պատիվը մենք հուր հավիտյան մտահան չենք անի:

ՄԵՐ ԳՅՈԻՂԵՐՈԻՄ (Ե)

Դուման է սարերում, խոնավություն է կաթում ամպերից, ցուրտ է, ցեխ: Քամին քշում է քուչաները ամպի, մի պահ բացում ձորերը խոր, սարի անտառապատ լանջերը, հետո հանդարտում, ևամպերը, լորձունքոտ խխունջի պես, շարժվում են, լիզում սարի փեշերը, էլի ձորը լցնում ամպի սպիտակ քուլաներով:

Եվ երբ քաշվում են ամպերը, ներքև՝ ձորում երևում է գյուղը՝ քարակույտերի պես, տները՝ տափակ կտուրով, իրար վրա, մեկի բակը մյուսին կտուր: Դեղնել են ծառերը, եզները այգիներիցանկապատն են քարուքանդ անում և, վարից պրծած, ծառերի չոր տերևներն ուտում:

Վայրէջքը՝ լայն ու կոկիկ ճանապարհով է: Նոր են շինել, հինգ հազարի չափ բանող ձեռք է աշխատել, տասնյակ կապեր են դինամիտով պայթեցրել, քարապատ արել, սալել, սայլի ճանապարհշինել: Բայց գյուղը սայլ չունի դեռ:

Իջնում եմ. ձին՝ վարժ քարոտ ճամփին, գլուխը կախ հետևում է ինձ: Քիչ հետո հասնում եմ պառավին, որ բոբիկ ոտքերով, էշն առաջ արած, իջնում է ճամփով: Հալ է հարցնում, նպատակըգնալուս: Գլուխը երերաց, խոր թառանչ քաշեց նանին, մեռած որդու մասին պատմեց:

— Վանիս մեռավ, հեղափոխության գործերին գլուխը զոհ տվավ: Էն ժամանակ, որ իմ Վանին բալշևիկ էր, էս ձորերում մինն էլ հասկանում չէր հեղափոխության գործերից: Մեռավ, ինձ էս օրինթողեց…

Նանին լացակումեց, ձայնը դողաց պինդ ձգած լարի պես: Հետո արցունքը կուլ տալով կամացուկ ասաց.

— Մահ բաժանողի կռները կոտրի, բա ինձ թողաց, նրան տարա՞վ…

Էշը, դատարկ կողովները մեջքին, իջնում էր վայրէջքով: Պառավը, — բոբիկ, ոտքի կաշին ճաքճքաւծ, կոշտացած, — տնքալով էշն էր քշում և շարունակում թոնթորալ ինքն իրեն: Նա իր Վանուգերեզմանի տեղն էլ չգիտեր, չէր տեսել ու միշտ միտք էր անում, թե ինչու է ապրում դեռ:

* * *

Գյուղամիջում, կալի քարերին, նստոտել են գյուղացիք: Խոսակցությունը դադարում է, երբ մոտենում եմ նրանց: Մեկը նրանցից մոտենում է, ձեռք տալիս: Նախագահն է:

— Գնանք, մի քիչ հանգստացի, — ասում է, ուղեկցում դեպի տուն:

Ծխից սևացած պատերի վրա գույնզգույն պլակատներ, լրագրի պատկերազարդ հավելվածներ, անկյունում սեղանն է, վրան մատյաններ, գրքեր:

— Կանցելար չունենք, մեր տանն եմ պահում դավթարները, — ասում է և պատուհանից ձեն տալիս գզիրին, որ իմաց տա, թե ժողով է լինելու:

Հարցնում եմ գյուղից:

— Գյուղ ա էլի, կառավարում ենք…Մի քիչ դժվար ա, շտրաֆի իրավունք չկա, դե թակել չի կարելի, մի քիչ դժվար ա…

Եթե մեկը մյուսից մի խուրձ է գողանում կամ արտն է անարդար վարում, տուժողը գանգատվում է, և խորհուրդը եթե չի կարողանում տուժողին բավարարել, ելքի միակ ճանապարհը դեպիժողդատարան է տանում: Իսկ այդ կապված է ծախքի հետ, գնալու գալու հետ:

Զրույցի վրա ներս է մտնում մի երեխա, քիթ մռութը մրոտ, փափախի փոստը ծակ:

— Անդրի դայի, մեր չալ հավը էն ա Շաբանենց գոմում դուսաղ. տալիս չեն…

Լավ, Մաթին (գզիրը) կը գա, կուղարկեմ: — Երեխան հեռանում է, իսկ նախագահը, որ տրեխների քանդած թելն էր կապում, դարձավ ինձ, թե՝

— Աչքը հենց քյասիբի հավին է տեսնում, անխիղճ…

Եվ կուշտ հայհոյեց, դինջացավ:

— Բա մի ուժդ չլինի երեք օրով նրան գոմում նստեցնես…

Ներս է մտնում մի ուրիշ գյուղացի, սպիտակամազ, երբեմնի «ախսախկալ».

— Ընկեր, ախր մի գանգատ ունեմ…

— Զո՜ւր ա, զուր գանգատդ, — ասում է նրան գյուղխորհրդի նախագահը:

— Հա, հենց դու մի գլուխ զուր ասի. տեսնենք ընկերն ինչ ա խորհուրդ տեսնում…

Հին վեճ է. մինչև այժմ տասն անգամ գանգատ տված կը լինի հողբաժին, խորհրդին: Մերժել են, բայց այդ մտքի հետ չի հաշտվում:

— Ոնց թե, բա ես հալալ դատած փող եմ տվել ժամանակին:

Հողի վեճ է. տասնյակ տարիներ առաջ հող է գնել հարևանից, նոր հողաբաժանման ժամանակ հաշվի չեն առել պայմանագիրը՝ հին, խունացած, պատռոտած:

«Միամտության թուղթ հորինեցավ 1888 ամին…», այսպես է սկսվում պայմանագիրը. «ութ մանեթ թղթադրամով» մի դեսյատին հող է գնել, պայման կապել, հիմա հողաբաժանման ժամանակհաշվի չեն առնում:

— Զուր ա գանգատդ, ապեր, քեզ նոր հող կը տան, — ասում եմ. իսկ նա աչքերը չռած նայում է ինձ, շրթունքները շարժում: Հենվել է փայտին, դողում է ձեռքը, դողում է ձեռքին պահած «թուղթըմիամտության»:

Բացատրում եմ, թե ինչու է գանգատը զուր: Լսեց, կանգնեց մի քիչ, հեռացավ անխոս: Իմ խոսքս էլ էր իզուր նրա համար:

— Եկող տարի էլի էդ թուղթը պիտի նշանց տա…Ռամիկ ժողովուրդ ա: Բայց ջահել դասակարգը շրջված ա…

Նոր սերունդը սովորելու ծարավ է, ժողովներին միշտ գալիս է, ավելի աչքաբաց է, նորին հարմարվող:

— Քեզ օրինակ ասեմ այ հենց մեր Մաթին, գզիրը:

Մաթին զորակոչի է ենթարկվել, ազատել են. Մաթին բողոքել է, չեն լսել: Եվ մտքում մեխել է ամուր՝ փախչել բանակ, կամավոր գնալ:

— Ճանապարհից ենք ետ տվել: Բայց միտքն էլի ծուռ ա: Ուշքը էն ա Կարմիր բանակում:

Գնում ենք ժողովի: Ցեխ է փողոցներում, խրվում ենք ցեխի մեջ, աշխատում չոր տեղով գնալ:

— Ընկեր, բա ծմակի (անտառի) մասին…Գազեթում գրված էր, որ թույլ են տալու: Մեր ժողովուրդը դրա մասին շատ ա հետաքրքիր:

Ասում է և ճարպիկ ոստյունով մի քարից մյուսի վրա ցատկում:

Եվ ժողովին էլ անտառն է խոսակցության առարկան. լրագրում գրված է, կարդացել են, ուրախացել, բայց անտառապահը առաջվա պես խիստ է, ասում է, որ հրաման դեռ չի ստացել:

Մի ուրիշ գանգատ: Կոոպերատիվ ունեն, բայց փող չկա ապրանք գնելու: Մթերք՝ ինչքան ասես, բայց կոոպերատիվը դրամով է առուտուր անում, մթերք չի վերցնում՝ յուղ, պանիր, ցորեն:Տեղում պահանջ չկա, ամեն մարդ էլ իր պաշարն ունի, իսկ ավելցուկը սպառելու տեղ չկա:

— Եթե ցորենն ընդունեն, սաղ գյուղով կոոպերատիվի անդամ կգրվենք:

Կոոպերատիվն էլ ընդունած մթերքում վնաս է արել: Ցորնի գներն իջել են, ձեռնտու չի համարում մթերք հավաքել:

— Մինչև քաղաք տանեմ, փութին տասը կոպեկ քրեհ եմ տալու, բա մեր օգուտը ինչո՞ւմն ա, — վիճում է վարչության՝ նախագահը նրանց հետ, որոնք մթերք են առաջարկում:

— Լավ, դու բյազը կապերատիրում ցից ես արել, իմ ցորենն էլ չես առնում: Բա ես ի՞նչ անեմ, բյազիդ նայեմ, կշտանա՞մ…

Վեճը երկար է տևում: Վերջում համաձայնության են գալիս մթերքը հանձնել քաղաքում, շուկայի գնով:

— Ծմակի հարցն էլ որ էսպես վերջանար, մեր փափախը ծուռ կը դնեինք…

Տուրքի մասին են խոսում: Դժգոհ չեն: Շատերը հարկաթերթ ստանալուց երկմտել են, դիմել խորհրդին, թե ինչու է քիչ, գուցե սխալ լինի: Ստուգել են, տեսել, որ սխալ չի, այդքան էլ պիտի լիներ:Եվ քեֆ ու զուռնով են տուրքերը գանձում, շատերը միանգամից են մտցնում:

* * *

— Գնանք դպրոցը տեսնելու, — առաջարկում է ընկեր Անդրին:

Գյուղում հերու դպրոց չկար, հիմա հարյուր աշակերտ ունեն, տեղ չկա: Մեկը աչքացավոտ, մի հին, կեղտոտ գոգնոց է փաթաթել փափախին, աչքերը ծածկել, — հնամաշ չուխով մի գյուղացիկանգնել է դպրոցի դռան առաջ:

— Վե կալ, վարժապետ, մեղք ա, սրան էլ վե կալ, — խնդրում է, չորս տակ ծալած մի թուղթ ուղղելով ուսուցչին: Հոր մոտ կանգնել է որդին, բոբիկ, պորտը բաց: Փսլինք է քթի տակ, տղան սրբումէ թևով և վայր սլլող շալվարը ձգում:

— Տեղ չկա, Հաբուդ ապեր: Երկուսին ընդունել եմ ձեր տնից, էլ տեղ չկա, նստարան չկա…

— Վնաս չունի, թող կանգնի, Հո չի մեռնի…

Էլի է խնդրում, դիմումը զոռով ուսուցչի ձեռքին դնում և հեռանում: Որդին մնում է: Եվ հեռվից Հաբուդ ապերը նորից է կանչում:

— Վե կալ վարժապետ, քե մատաղ…

Ուսուցիչը շիվար է:

— Ընդունեմ, տեսնում եք տեղ չկա, չընդունեմ, լսեցի՞ք ինչ ասեց Հաբուդ ամին:

Դիմումն եմ կարդում, ուղղած «ուսումնարանի տեսուչին»: Հարուդ ամին է խնդրում որդուն ընդունեն, «որ ինձ նման չմնա անկիրթ»:

Դպրոցը երկու սենյակից է. մի հին, կիսավեր տուն, նեղլիկ պատուհաններով: Մի կերպ հարմարեցրել են, սվաղել, ապակու տեղ թուղթ փակցրել պատուհաններին: Նստարան դեռ չունեն, երկարտախտակներ են, քարերի վրա շարքով դարսած:

— Էս հեչ, — ասում է մի գյուղացի, — եկող տարի նոր դպրոց ենք շինելու:

Գնում ենք նոր դպրոցի տեղր նայելու: Քար ու ավազ են բերել, քարերը պայթեցրել, տեղը հարթել: Անտառում հարյուր գերան ունեն, կլպած, տաշած: Դպրոցի տեղը մի քիչ հեռու է գյուղից:

— Ոչինչ, ժամանակով իլիստրիկի ճրագ էլ կը բերենք, ճանապարհին ֆանարներ կը կախենք, լույս կը լինի…

Տուն ենք դառնում: Մթնում է, դրսում՝ դուման է սարերում, խոնավություն է կաթում սարերից, ցուրտ է, փողոցներում՝ ցեխ:

Շարվում ենք շուրջը թեժ թոնրի: Կրակը ճարճատյունով լափում է գերանները չոր, հրի լեզուները թռնում են վեր, կայծերը մի պահ սենյակի կիսամութն են լուսավորում, որպես «իլիստրիիկի» ճրագներ…

ԼԾԵՆ

Ճամփի լայնքը քառորդ մետր, այծի ճամփա, քերծերի վրայով: Այնքա՛ն տրեխ, սմբակ ու կճղակ է թակել քարերին, փորել, արահետ արել: Ներքև՝ Որոտանը փրփրած, պղնձագույն ժայռերի մեջոռնում է, քարերը կրծում, բայց փլվում են ժայռերը վերի, թափվում ձորի մեջ:

Կածանը Լծենի ցաքուտների միջով իջնում է դեպի գետը, տեղ-տեղ անցնում փայտե կապերի վրայով և իջնում դեպի Որոտանի միակ անցքը, հետո զառիվայրով օձապտույտ ձգվում է բարձր, դեպի փեշերը անտառապատ սարերի:

Երբ ձյուն է լինում, սառչում է անցքը, կապերը պնդանում են, գյուղը օրերով կտրվում է դրսից, կածանով գնացնող եկող չի լինում:

Լծենը հարյուր տարի առաջ Խոյից գաղթել է, եկել ապառաժի գլխին թառել: Հինգ տուն են եղել, հիմա վաթսունից անց է: Անտառները կտրատել են, ծառերը արմատահան արել: տեղը կորեկ, հաճար վարել, շալակով հող կրել, թափել քարերի վրա, բոստանատեղ սարքել: Ներքև` ձորում, Որոտանի ափին, ժայռերի ճեղքերում ծառեր են տնկել՝ ընկուզենի, բալ:

Գյուղի տեղը դառն է, քամու բերան, բաղ ու բարահիր հողից զուրկ: Եթե սարալանջը վարելիս մաճկալը մաճն է բռնում, մեկն էլ մաճկալին է պահում, որ չգլորվի ներքև:

Գերդաստաններ կան քսան շնչով, նահապետական վարք ու բարքով: Իրար ազգ ու բարեկամ են, հարսանիքին՝ ամբողջ գյուղով պիտի լինեն, ուտեն, խմեն:

Շատ քիչ է դրսից մարդ գալիս Լծեն: Ո՞վ է գլխից ձեռք վեր կալել քերծերի վրայով ժամերով գնալ, ցաքուտի միջով Որոտանի դժար անցը կտրել:

Երբ հարս ու աղջիկ կժերն ուսին իրիկվա ջրի համար աղբյուրի առաջ հերթի էին կանգնել, հոգնած բեզարած գյուղ մտանք:

* * *

Լծենի դպրոցը մի սենյակ ունի, մի խմբակ: Եթե գյուղում ժողով է լինում (իսկ Լծենում ժողով քիչ է լինում), դպրոցի սենյակում են հավաքվում:

Երեկոյան ժողովը հողերի հավասարման համար է: Գուցե ոչ մի գյուղում հողն այնքան թանկ չէ գյուղացու համար, որքան Լծենում: Կես օրավար վարելահողի վրա տասնյակ տարիներ միգերդաստան քրտինք է թափել, քարը ջոկել, ծառն արմատով հանել, ամեն գարնան արտի եզերքին բսնող թփերը կտրատել, կոխ կպել մաճի հետ, մինչև ցել անի:

— Էս հողերում երախտիք շատ է թափել մեր գյուղբ: Հիմա շատացել ենք, հողը չի հերիքում, — ասում է մի ալևոր, և չնայած, որ նախագահը նկատում է, թե հերթով խոսի, նա էլի շարունակումէ.

— Իմ միտս է, որ մեր գյուղում թավչի (տուրք) անելիս տասնչորս տուն կար, հիմա վաթսունը անց ա:

Մի ուրիշն է խոսում.

— Մենք գեղով մի արմատ ենք, մի ցեղ ենք: Հաստատ մնա սովետական իշխանը, սապոնը կա, շաքարը ճարվում ա, դե հիմա էլ պետք ա հողերը բաժին անենք, շատացել ենք:

Թեպետ բարքը նահապետական է, և ծերերը աշխատում են գյուղը հաշտ ու միաբան ներկայացնել, բայց հողերի մասին խոսելիս շահերն աններդաշնակ են, հակառակությունը՝ շատ:Հողաբաժանում դեռ չի եղել. նա, ով փափուկ բարահիր ունի, խոտատեղ և ջրովի, նա լուռ է, եղած դրության հետ հաշտ: Նա, ով մեռել թաղելու տեղ էլ չունի, ում բաժինը մի փութ կորեկի տեղ է, այնքան է պինդ կպած հողահավասարման, որքան փշատ թուփը՝ Լծենի հողին:

Գիշերը կես է դառնում, ժողովը դեռ վերջ չունի: Գյուղի ամբողջ ներքինը, այն՝ ինչ առաջին ակնարկից չես տեսնում, գյուղի առօրյան պարզվում է, մերկանում, որպես վահրոտ մարմին, պլոկված կաշիով, կոշտուկներով, մի տեղ ճարպոտ, մսակալած, մի տեղ կաշի ու ոսկոր:

Ահա մի ընտանիք, որ գյուղի ծխամատյանում նահապետական գերդաստան է հիշվում, պապ ու թոռնով, չորս հարսով, սկեսուրով պառավ, — ժողովում փոքր եղբայրը, որ ինվալիդ է գերմանուկռվի, ինվալիդը կռնատ մի ձեռքով կուրծքն է ծեծում և ետևի շարքից բղավում.

— Մեծ աղբերս ինձ ճնշում ա, նրա ձեռքին օր չեմ քաշում:

Պատմում է, թե ինչպես մեծ եղբայրը հին տան միակ սենյակի անկյունում պատ է քաշել, մի հավաբուն շինել, տրվել ինվալիդ եղբորը: Տունը ոչ դուռ ունի, ոչ պատուհան, փշրված պատի ճեղքովեն ներս ու դուրս անում:

— Էդ հարկավոր չի, էդ ժողովի բան չի, — սաստում է մի ալևոր, իսկ ինվալիդը ավելի է զայրանում, ձայնը բարձրացնում և փորձում ավելի առաջ գալ:

— Պիտի ասեմ, էս ժողովում պիտի ասեմ, որ բոլորն էլ իմանան: Ես հող չունեմ, տնատեղ չունեմ. ես իմ աղբոր եսիրն եմ, նրա տան ծառան, բա հիմիկվա օրենքը էդ վեր կունի՞…

Մեծ աղբերը աչքերը ոլորում է, սպառնալից նայում նրան: Մոտին կանգնած մի ծերունի նրա թևից քաշում է, հրամայում լռել:

Ինվալիդը աղմկում է, ուրիշներն են խառնվում, նախագահը փորձում է կարգ պահել, չի լինում:

Մեղադրում են իրար: Մի ճղոտված, մսերը բաց լծենցի գոռում է դռան մոտ կանգնած գյուղացու երեսին:

— Տուր է, ջրովուդ կեսը տուր ինձ, բա քեզ չորս կով լինի, դու խոտ էլ ծախես, ինձ մինն էլ չլիեի՞, տուր, որ ապրեմ. .. Գերասիմը (ինվալիդը) ճշմարիտ խոսք ա ասում, ի՞նչ եք վրա թափվում:

Ապա ետ է դառնում, նայում սենյակի կիսամութում նստած հարևաններին և ասում.

— Սո՞ւտ եմ ասում, այ ժողովուրդ…Մի գեղում մի քանի տուն ճնշում ա էլի, խի՞ չեք խոսում, պապանձվել եք, որ էգուց պատերի տակ փսփսաք…

Մի քանի հոգի կանչում են.

— Դուզ խոսք ա, ճչմարիտն էդ ա:

Գերասիմը ավելի է ոգևարվում.

— Դե մի տուր, ժողովի գիրքը բեր, էն որ գրել ես, թե ի գիտություն, տուր ընկերն էլ կարդա, իմանա ի գիտությունը որն ա…

Նախագահը ուզում է կոծկի, թե այդ հին բան է, ժողովին չի վերաբերում, բայց Գերասիմը համառ է: Թերթում եմ գյուղի խորհրդի մատյանը.

«Լսեցին. Ընկ. Ավագը զեկուցում տվավ, որ Գերասիմը, որն որ հանդում վար անելիս ուշքը գնաց»:

«Որոշեցին. Ընդունեցինք ի գիտություն»:

— Բա ես ընկնավոր ե՞մ, որ վար անելիս ուշքս գնա: Աղբերս ա թակել, այ ասում եմ, էդ ա ի գիտությունը… — կանչում է Գերասիմը:

Աղբերը փորձում է վրա հարձակվել, պահում են, հետո զոռով ժողովից դուրս անում: Սաստում են Գերասիմին, թե լեզուդ հավաք արա, գեղը խայտառակ մի անի:

Ժողովը տևում է մինչև աքլորականչ: Որոշումը կտրուկ է, հաստատ. հողերը բաժանել, չունևորին կալ ու մարագի տեղ տալ: Գերասիմին ընտրում են հեղկոմի անդամ:

* * *

Լուսաբացին գյուղից դուրս եկանք: Գերեզմանատան մոտ Գերասիմն ու ճղոտված, մսերը բաց լծենցին սպասում էին մեզ: Մոտեցան, բարի լուս տվին, Գերասիմը թե՝

— Կարճ ասեմ. մեզ տնատեղ շուտ հասցրեք, հողերը բաժին արեք, թե չէ մեզ կխեղդեն:

Ճղոտվածը չխոսեց: Պռոշները կապտել էին…

ԱՐՄԱՇ

Տափարակի հողերը տեղ-տեղ ճերմակին են տալիս, ասես աշունքվա առավոտը եղյամ է ցողել:

Շորաքյաթ հողեր են, ոռոգման կարոտ: Շուտով ջուրը կլինի, հողն սպունգի պես կծծի ջուրը, հողը կփափկանա, և այնտեղ, ուր այժմ փշեր են բուսել և ուղտի խոտ, կլինի բամբակ, արևի տակկլցվեն ողկույզները խաղողի, ցորենն առատ բերք կտա:

Ավերակ գյուղեր են, քանդված ցեխապատեր: Առանց ծածկ, առանց դուռ ու լուսամուտ: Տարիներ առաջ տափարակի վրայով մահվան թաթառ է անցել և հրդեհել տները: Գյուղերի մոտշամբուտները շատացել են, հասել գյուղին: Եղեգնուտն իր մեջ է առել շատ ավերակներ:

Տափարակի վրա վրաններ կան, տեղ-տեղ՝ հատ-հատ, տեղ-տեղ՝ խմբով: Դեղնագույն վրանների տակ ապրում են նրանք, որոնց ոտքերը տարագրության հազար վերստեր և շատ սահմաններեն կտրել, տեսել են ծովեր, անցել են ծովեր: Երբեմնի մշակներ են սրանք, հողի մարդիկ, որոնք ճամփան կորցրած երամի պես թռել են, հազար մղոն անցել և իջել տափարակի վրա, վրաններզարկել:

Գարունքին վար ու ցանքս են արել, այժմ տներ են կառուցում. նոր գյուղեր են հիմնվում: Արմաշն այդ գյուղերից է, գյուղ՝ վրանների տակ, վրանների մոտ ավերակ տներ: Քանդում ենավերակները, կառուցում նոր տներ: Տունը պատրաստ լինելուց հետո մի ընտանիք թողնում է վրանը, տեղավորվում նոր տանը:

Վրանները լայն են և երկար: Մի քանի ընտանիք միասին են ապրում, մի վրանի տակ: Վրանի մի անկյունում օրորոցի մեջ երեխան է քնած, կողքին մայրը նստել, հետը քերած սերմերն է ջոկում, որ վաղը ցանի ստացած հողում: Վրանի առաջ վազվզում են երեխաները, մի պառավ կին ցեխից հավաբուն է շինում, հենց վրանի մոտ:

Մի ծեր մարդ, որի հագին տեսած երկրներից մի-մի կտոր շոր կա, հույն զինվորի շինելից մինչև ամերիկյան շլյապը, երեք սպիտակ գառնուկների խոտ է տալիս: Նստել է գառնուկների մոտ, նայում է նրանց և ուրախ է անսահման, որ կյանքի արևմուտին մի անգամ էլ դառներն իր քաղած խոտը կերան:

Վրանների մոտ գերաններ կան թափված: Տաշում են, սարքում, մի տեղ աղյուս են պատրաստում, մի ուրիշ տեղ քար են տաշում, ավերակ տները քանդում են, որ ավերակների տեղ աղյուսնաղյուսի վրա նոր տներ կառուցեն, նոր Արմաշ, և դադրած, տարիների տարագրությունից բեզարած մարմինները հանգստանան:

* * *

Տրակտորները հերկում են վաղուց չվարած արտերը, որտեղ եղեգն է բուսել և ուղտի խոտ, անմշակ մնալուց հողը շորաքյաթ է դարձել, ասես աշունքվա առավոտը եղյամ է ցողել: Տրակտորներշատ կան, հերկում են լուսաբացից մինչև արևմուտը, վայրի խոտերն արմատահան են լինում, արևի տակ սևին են տալիս պարարտ ցելեր:

Թխսկան դնող պառավը, որ ցեխից հավաբուն է շինել, թիթեղյա տաշտի մեջ ծխախոտի սերմ է ցանել, իր հետ հեռուներից բերած ծխախոտի սերմ: Ծլել են սերմերը, պառավն անհամբեր է, շուտ-շուտ գնում է մոտակա ցելին նայում, թե ե՞րբ պիտի մարգեր կապեն, որ ինքը ցանած սածիլը տնկի:

— Ուշի ընկանք, — ասում է, — թեզ գայինք նե, հիմակ տուն ու տեղնիս հազիր կընեինք:

Եվ ինչքան անհամբեր է տուն ու տեղ հազիր անելու, ի՞նչպես է դիմացել տարիներ մինչև այսօր, երբ մյուսները գերաններն են տաշում, աղյուս են թրծում, երբ պառավը գիտե արդեն իրապագա տան տեղը:

Վրանի մոտ մի փոքր տեղ պառավը փորել է բահով, երկու մարգ արել:

— Աստեղ աղվոր սխտոր կըլլա, — ասում է, ծիծաղում: Խոպան հողը չգիտեր, որ Կավալայից, Սիրիայի, ավազուտներից ծովերի վրայով մի օր մի պառավ պիտի գա սխտոր ցանելու: Կասկածումէր և պառավը, թե պիտի ուտի՞ իր ցանած սխտորն օրերից մի օր:

Վրանների մոտ տրակտորներ կան ընկած, բանած եզան նման ասես հանգստանում են շվաքում:

Գանգուր մազերով մի տղա ուլի նման ցատկոտում է տրակտորի վրա, մի ուրիշը փայտի կտորներից տուն է շինել, վազում է վրանից բերանով ջուր բերում, ցեխ անում, տրակտորի շվաքումշինած տան կտուրը ցեխելու:

Խոսեցնում եմ գանգուր մազերով տղային, անունն եմ հարցնում:

— Ան հայերեն չհասկնար, — ասում է տրակտորի շվաքում տուն շինող երեխան: Տաճկերեն եմ հարցնում:

— Ժիրայր, — ասում է. մայրը ձայն է տայիս վրանից, որ ջրի սայլը եկել է արդեն, թող ջրի գնա: Ժիրայրը թռնում է գնդակի պես:

Խմելու ջուրը հեռվից են բերում: Երբ Արմաշում էլ վրաններ չեն լինի, պառավը կշտանա սխտորից, սպիտակ գառնուկները մեծանան և ծնեն, երբ Արմաշը գյուղ դառնա, սարի աղբյուրից ջուրըխողովակներով կբերվի մինչև գյուղ:

Ջրի սայլի մոտ հերթի են կանգնում: Ամեն մեկի ձեռքին մի տեսակ ջրաման կա: Ահա մեկը, որ բենզինի դատարկ բակը հարմարեցրել է ջրամանի, մյուսը՝ Յուվայի կավե կուժ ունի, երրորդը՝ փայտե փոքրիկ տակառ, երկար շղթայով, չորրորդը՝ պղնձե սափոր:

Ջրի սայլի մոտ հերթի են կանգնել, ինչպես մեր գյուղերում աղբյուրի մոտ: Էլի այն զրույցները կան՝ ջրի մոտ՝ մի ջահել կին, ուրիշ վրանում ապրող իր բարեկամ կնոջից խորհուրդ է հարցնում.

— Տղաս կարմրուկ է հանել, — ասում է:

— Տաք պահե, փայտ չունես նե, եկե տար, — ասում է բարեկամ կինը, սափորը մոտեցնում ջրի տակառի ծորակին:

* * *

Արևը թեքվում է, իրիկունը հով է բերում, հովի հետ մի սառնություն է իջնում աղանձված դաշտերի վրա:

Վրանների առաջ իրիկվա կրակներն են վառվում: Ասես եկվորներ չեն, այլ սար բարձրացած գյուղացիք: Եթե իրիկվա հետ հանդից նախիրը գար, բառաչեին կովերը, կուրծքը լի լիզեինհորթերին, եթե նախիրի հետ աղմուկ գար արոտներից հեռավոր, շները հաչեին իրիկվա դեմ, կթվար այնպես, թե վրանների տակ ապրողները նորեկներ չեն՝ տարագրությունից բեզարած, այլսարվորներ:

Վար ու ցանքսից վերադառնում են գյուղացիք, տրակտորներն աղմկում են մոտակա հողերում, կիսատ մնացած տեղերում: Տրակտորներն, ասես, հսկա թռչուններ են, պողպատ թևերով, իջել ենեղեգնուտի մեջ, կռնչում են քնելուց առաջ և պառկում փափուկ բներում:

Հովին նստել են կրակի մոտ, հանդից են խոսում, վար ու ցանքսից: Թուրքեր կան, հարևան գյուղերից են, օգնում են նրանց, վար ու ցանքսին մասնակցում:

Նրանք տեղացի են, գիտեն, թե բամբակը ե՜րբ պիտի ցանել, գարին քանի՜ անգամ պիտի ջրել, ո՜ր հողում ցորենը լավ բերք կտա: Հովին նստել են կրակի շուրջ, զրույց են անում:

— Հեյդար, դու ինձի ան ըսե, գարին սեյրակ ցանե՞նք նե, թե ղալին, — հարցնում է մեկը և իսկույն ավելացնում.

— Մեր տեղն ըլլայինք ես գիտցածս կընեի, համա աս հողերուն վալադ (ծանոթ) չեմ:

Հեյդարը պատմում է, թե ինչո՞ւ պիտի խիտ ցանել, թե Արմաշի հողերում ինչո՜ւ է խիտ ցանածը բերք տալիս: Պատմում է, կարծես թե մի էպոսից անգիր կտորներ է ասում, դարերի փորձովստուգված կանոններ գարու, բամբակի մշակության մասին:

— Ծըգարա մը վառե, Հեյդա՛ր, — ասում է մեկը և ծխախոտի քիսեն մեկնում նրան:

Հեյդարը ծխում է, գովում ծխախոտի համն ու հոտը: Հարցնում է, թե ո՞ր երկրում են մշակում:

— Աս թութունի սերմը հետս բերած եմ, — ասում է ծգարա տվողը, — պիտի ցանեմ ես…

Հեյդարը հարցնում է, թե Արմաշի հողերում կբուսնի՞ այդ ծխախոտը:

— Հելբեթ (իհարկե) կբուսնի…մինակ թե լեզուն գիտենալու է, — ասում է և Հեյդարին բացատրում, թե ի՜նչպես են ծխախոտ մշակում:

Խոսք է ընկնում մոծակի մասին: Պատմում է, որ իրենց այրած տեղերը՝

— Ասկից շատ շոգ էր, մենք շոգին կդիմանանք:

— Ճանըմ, մժեղը հարուստին կուտե, ան արյուն շատ ունի, մենք աղքատ ենք, — ասում է մեկը, կրակի մեջ նետում փայտի կտորներ:

— Մենք մժեղին կուտենք, — հարում է մեկը, ծիծաղելով: Ծիծաղում են և մյուսները: Զրույցը ուրիշ նյութի շուրջ է դառնում:

Մեկը, որ երկրներ է տեսել, բազմատեսակ ժողովուրդներ, սովի ու նեղության օրեր քաշել, հերթի կանգնել ամերիկյան օֆիսի առաջ՝ հացի փշրանք ստանալու, «Ազգային մարմնի» դռներըմաշել, — պատմում է իր գլխով անցած նեղ օրերի մի պատմություն, թե ի՜նչպես հեռու մի երկրում առավոտից մինչև իրիկուն շալակով քար էր կրում, քարը ջարդում, խիճ անում, ի՜նչպես քարնընկավ ոտքին, ուշաթափ ընկավ քարհանքում:

— Եսիրի նման էինք, Հեյդար, — ասում է և շարունակում պատմությունը:

Լուսինն արծաթ սինու պես ելավ ամպերի հետևից, լուսնի տակ Արարատը զույգ, գագաթը ձյունոտ: Ասես Լուսինն ու գագաթը ձյունոտ նույն մարմարից էին շինած:

Հեյդարը նայում էր կրակին, վերհիշում նման մի պատմություն:

Արմաշի մոտ, բլուրների վրա, Վեդիի խաների գերեզմաններն են, ամեն մինը քարապատ մի բուրգ: Այդ այն օրերին էր, երբ բուրգերի տակ թաղված խաները դեռ ողջ էին, Հեյդարի մեջքը ճկունէր, ջահել, խանի ձեռքին եզան ճիլերից մի լախտ…

ՇԱԹՐԻԶ

Սյուսանի սարերը, Քարկուշատի տափարակին հասնելուց առաջ, խառնվել են իրար, խոր անդունդներ գոյացրել. ուղղաձիգ ժայռեր՝ պղնձագույն քարով, տեղ-տեղ բարձրացել, որպես սրածայրգագաթներ, որոնց վրա ամպերը նստում են, գագաթները թաղում թանձր մառախուղի մեջ:

Անտառապատ են սարերը, և որովհետև նեղլիկ կածաններով շատ քիչ են անցուդարձ անում, անտառները մնացել են կուսական, ձյունն ու քամին տեղ-տեղ արմատախիլ են արել փչակովկաղնիները, ձգել ժայռից ժայռ: Սյուսանի անտառներում վայրի վարազներ կան, պախրա ու սևամորթ արջ: Ընկած գերանների վրայավ ժայռից ժայռ անցնում են արջերը, որպես լարախաղըպարանով, և բրդոտ թաթը մեկնում ժայռի ճեղքում բուն դրած վայրի մեղվին: Շոգ օրերին անմատչելի բարձունքից ծորում է մեղրը, պսպղին տալիս արևի տակ, որպես ոսկու հալոցք, փայտահատը բերանբաց նայում է մեղրի փայլին և լսում, թե ինչպես են բզզում մեղուները պղնձագույն ժայռերի վրա:

Ձիերը փնչոցով բարձրանում են կածանն ի վեր: Թվում է, թե սմբակներ չեն, այլ մագիլներ, որոնցով ձիերն ամուր բռնում են կածանի սրածայր քարերից և մագլցում: Թփերն ու ծառերը խառնվելեն իրար, պիտի կռացած բարձրանալ, ձիու բաշից բռնած, ձիուց թռնելուն միշտ պատրաստ, եթե սմբակը սայթաքի:

Ծառերի սաղարթը խիտ է, մճճվել են ճղներն իրար, և օրը ցերեկով մութ է թվում անտառում: Գիտես, որ հեռուներում կա արևոտ մի աշխարհ և լայն ճանապարհ, և երբ փակում ես աչքերդ, թվումէ, թե հեռանում ես այդ աշխարհից, իջնում ինչ-որ անդունդներ, որոնք գուցե գետնի տակ են տանում, մթնած ձորեր, ուր սև արջերն իրենց համար որջեր ունեն քարերի տակ, ծառի փչակներում:

Մի ցանկություն է ծնում ներսդ՝ կանչել բարձր, ինչքան թոքերդ ուժ ունեն, գուցե ծառերի հետևից մեկը կանչիդ արձագանք տա: Եվ ինչ տարօրինակ է թվում ժամացույցը Սյուսանիանտառներում, այնքան թույլ են նրա զարկերը: Ժամանակն այստեղ ուրիշ ընթացք ունի, որի նվազ միավորը դարն է:

Մոռացվել էր համարքն անցած շղթաների, երբ մի բլրակի լանջին, անտառի մեջ կարծես հանկարծ ցցվեց խանգարված մի եկեղեցի: Ոչ մի գիր, ոչ մի քանդակ: Բեմի մեջտեղ հաստաբուն կաղնիէր բուսել, ճյուղերը տարածել պատերի վրա, ճյուղերը խորանի նեղլիկ պատուհանից դուրս հանել: Ավերակը կարծես մի պատյան լիներ, հագցրած կաղնու ճյուղերին, պատած բնի չորս կողմը:Ովքեր են ապրել դարեր առաջ այս ձորերում, գուցե գյուղ է եղել կամ մենաստան:

Ծիծաղել են, աշխատել, լաց եղել, ծնվել ու մեռել: Հասել է մի օր, երբ էլ չեն ծխացել օջախները, անտառը կլանել է ամեն ինչ, տները դարձել են խղճոճկ քարակույտեր, թոնրի փոսերում գայլերեն պառկել, խաղացել ձագերի հետ: Մնացել են քարակույտեր, եկեղեցու պատերը, մի խղճուկ խաչ և անտառ, անվերջ անտառ:

Վայրէջքով իջնելիս ներքի անտառից հաչոցի ձայն եկավ: Դժվար էր որոշել, շուն է հաչում, թե աղվես: Եվ ինչքան մեծ եղավ մեր զարմանքը, երբ մի քիչ հետո վայրի տանձիներ տեսանք, շուրջըցանկապատ, ձորակում աղբյուր՝ առաջը նովդան, աղբյուրի մոտ ցորենի մի քանի հասկ, եզան, կովի թրիք:

Այստեղ կամ մոտիկ, շատ մոտիկ մարդիկ են ապրում, կենդանի մարդիկ: Ձիերն էլ ասես զգացին այդ և ասպանդակների զրնգոցով արագաքայլ իջան ձորը:

Մի բարձունք էլ, և հանկարծ ծառերի հետևից երևացին տներ, մարագներ: Զգացինք Քսենոֆոնի ուրախությունը, երբ նա ծովը տեսավ:

* * *

Ներքևից մեզ տեսան և քարացած մնացին: Ոմանք կալ էին կասում, մեկը ցանկապատն էր նորոգում, մի կին կտուրի վրա վայրի տանձ էր փռում՝ չորացնելու: Կալում եզներն էլ կանգ առան, որովհետև քշողի ճիպոտը ձեռին մնաց: Ցանկապատ նորոգողը մի պահ, փուշի կապը գրկին, նայեց մեզ և չիմացավ ո՜ւր դնի. կտուրի վրա կինը չոքած էլ մնաց, տանձի կիտուկն առաջին:

Առաջին տան ստվերում կանգ առանք: Հավաքվեցին՝ կալից, կտուրից, բակերից: Նրանք էլ էին զարմացել, ասես իրենց օրում դրսի մարդու երես չէին տեսել: Աչքիս ընկավ, թե ինչպես միքանիսը շատ ուշադիր նայեցին մեր ձիերի սարք ու կարգին:

Շաթրիզ գյուղն ունի երեսուն ծուխ: Թուրքեր են. հիսուն տարուց ավել է, որ բնակություն են հաստատել այդ ձորում: Գյուղը նայում է Զանգիլանի դայրային: Ոչինչ չունեն, ոչ խորհուրդ, ոչդպրոց, ոչ կոոպերատիվ: Ոչ մի գրագետ չկա: Իր օրում Շաթրիզը բժշկի երես չի տեսել:

Իզուր էինք քարտեզի վրա փորձում թեկուզ մոտավոր որոշել գյուղի տեղը: Գյուղացիք զարմացած նայում էին քարտեզին և երբ նրանք իմացան, որ գյուղի անունը չկա քարտեզում, հուզվեցին:

Մեկը հարց տվեց, թե ի՞նչ իրավունքով են հավաքում տուրք, եթե իրենց գյուղը չի նշված քարտեզի վրա: Եվ համարյա բոլորը միասին խնդրեցին նշանակել քարտեզի վրա Շաթրիզ գյուղը: Երբխոսքն ընկավ հողերի մասին, հասկանալի դարձավ նրանց պահանջը:

Շաթրիզն առաջներում օգտվել է Ջիվանշիրի բեկերի հողից: Այդ բեկերը հիմա էլ մնում են և շարունակում են տիրել իրենց հողերին: Շաթբիզը հող չունի, օգտվում է առապար տեղերից: Բեկերըջրարբի հողերն ուրիշներին են արենդով տալիս, հազար ու մի խորամանկ միջոցների են դիմում, հողերն իրենց ձեռքում պահելու:

Շաթրիզն ամենածանր պայմանով էլ խնդրում է բեկերից հող՝ կապալով մշակելու, բայց մերժում են, վախենալով, որ կապալի վարձը չեն տա: Դիմել են դայրային, ոչ մի պատասխան: Եվ երբնրանք իմացան, որ քարտեզի վրա գյուղը չկա, հուսահատվեցին, նրանց այնպես թվաց, թե երբեք հող չեն ստանալու:

Շաթրիզի երեսուն տունը 10 եզ ունի, երկու էշ, մի քանի այծ: Ձի չունեն, շատերը քլունգով են փորում հողր, ցանում կորեկ: Ուտում են կորեկ հաց կամ կորեկին խառնում գարի: Անասելիաղքատություն կա: Քիչ է այդպես ասել: Վարազն անտառում ավելի լավ է ապրում, քան շինականը Շաթրիզում:

Տան ստվերում նստել, պատմում էին գյուղի կյանքից: Մարդիկ տարիներով թեյ չեն խմում, թեյը հիվանդի համար սրտի ուզելիք է: Կողքիս նստել էր մեկը, որի բրդե շալվարի ճեղքից երևում էինմսերը:

Չկար մեկը, որի հագուստը գզգզված չլիներ, կեղտոտ. կտորը կեղտից փտած, գունավոր թելերով կտորներն իրարից կապած: Քաղաքի աղբակույտերում ընկած հին լաթերը գուցե հարսանիքիշոր լինի Շաթրիզի համար: Խոսք ընկավ սապոնի մասին:

— Որ գյուղը կրակ տան, ասեն կես գրվանքա սապոն հանեք, չենք կարող: Շորերը մոխրաջրով ենք լվանում…

Զարմանալի տներ կան Շաթրիզում: Տան միայն մի պատն է երևում, ցածլիկ դռնակով: Երեք պատը հողից է, կտուրներին՝ թփեր, մասրենի, վայրի տանձ: Կարմիր քարից են տները, և երբ ներս ուդուրս են անում, անծանոթին այնպես է թվում, թե նրանք ժայռի փչակի մեջ են մտնում կամ գետնի տակ, մի աղվեսաբուն, կտուրից դուրս գալու համար: Նույն դռնից մտնում են եզն ու այծը:Տնից տուն շատ նեղ արահետ է, կողքերին փշի թփեր: Կարծես ամեն տուն առանձնացած է ապրում, հարևանի մոտ գնալու հարկը չունի, դրա համար էլ ճանապարհ չի շինել:

Տուրքը հավաքել են: Շաթրիզը հիմա էլ զարմացած է, թե ինչպես են իմանում հարկատուների անունները, ինչպես են հարկ որոշում: Հարկահանը երբ հասել է Շաթրիզի բարձր քարի գլխին, ցաքուտի ետև պահված տնակին, շները հաչել են, տան տերը վերից ձայն է տվել, թե ո՞վ է եկողը:

— Կառավարության մարդ է, շները պահիր, — պատասխանել են ներքևից:

— Կառավարությունն է՞լ հասավ էս քարին, — ձայն է տվել տան տերը և շներին բանտարկել գոմում:

— Շնորհակալ ենք շուրայից, որ էս ձորերում դինջություն է պահում: Բայց էլ ուրիշ լազաթ չենք տեսել:

Լսել են, որ կա շուրայի իշխանություն, դրա սարսափից են չքացել անտառի ավազակները: Բայց Շաթրիզում շուրա դեռ չկա, ոչ էլ համն են առել:

Շուրայի իշխանության միակ ներկայացուցիչը Շաթրիզի համար անտառապահ Շաֆի բեյն է, մի հին գայլ, որ իրեն այդ ձորերում նույնքան ազատ է զգում և ինքնիշխան, որքան արջն անտառիթավուտներում:

Հիմա էլ նա բեյ է, Շաթրիզը՝ ռահաթ: Բեյի ձին գարի պիտի ուտի և ափսոսանքով գարու տերը պիտի նայի ձմեռվա պաշարին: Ո՞ւմ գանգատվեն: Առայժմ Շաֆի բեյի թաթն ավելի մոտ է, քան միուրիշ ձեռք, որ մի օր սուր դանակով այդ թաթն արմունկից պիտի կտրի:

Նկատելի էր, որ երկյուղով են գանգատվում: Քաշվում էին սկզբում, հետո բացվեցին: Իրար սիրտ էին տալիս և հազար անգամ խնդրում մի ելք, մի միջոց, իրենց ձայնը լսելի անելու ձորերից դեն, հայտնելու, որ մի ամբողջ գյուղ խեղդվում է աղքատության ճիրաններում, մարդկային պատկերն է կորցնում, արնաքամ լինում, օրն ի բուն կռվում փուշի, քարի հետ, փշերն արմատախիլանում, գարի ցանում, եզան հետ հավասար կալը ծեծում, կրում շալակով և բեռան տակ մտածում, թե ձմռանը սոված չպիտի՞ մնան կինն ու երեխան:

Մի տեղից ինքնաեռ ճարեցին: Գյուղում մի հատ կոտրած, ժանգոտած ինքնաեռ կա: Մի քանի անգամ լվացին, միջից սարդի ոստայն հանեցին: Երևի տարիներ առաջ մարդն առաջին ինքնաեռըհնարելիս նրան այդ կերպ է պատկերացրել մասերն անհամաչափ, անտաշ ու հաստ:

Կանայք փսփսոցով բաժակների հոգս էին քաշում: Մեկը կտուրից կտուր էր անցնում՝ թեյի բաժակ կամ պնակ ճարելու: Բոլորն էլ բոբիկ էին, երկար շրջազգեստով, թիկունքին տանը գործածբաճկոն, որի ծոպերից կախ էին արծաթ դրամներ, ապակու կտորտանք, ուլունքներ:

Քայլելիս զրնգում էին արծաթ ուլունքները, բարձրահասակ էին երևում և բարակիրան, կռանում էին, նայում ինքնաեռին, փչում: Թվում էր, թե սրբազան ծես են կատարում, ծունկ են չոքումինքնաեռի պղնձե կուռքի առաջ և համբուրում նրա ժանգոտ ունկերը:

* * *

Հեռանում ենք, նորից են խնդրում հողի մասին: Ո՛չ, չեն խնդրում, աղերսում են: Հարկավոր չեն արցունքներ, համոզելու, որ աղերսն անկեղծ է և խորերից:

Վերջին տան առաջ, կտուրի շվաքում, պառկած է մի հիվանդ, գլխին կեղտոտ շոր, նույնքան կեղտոտ ու կարկատած վերմակի տակ: Գլխատակին խոտի խուրձ է, վրան գառան մորթի:

Հիվանդի ոտքին վերքեր կան, ծունկը չի կարողանում ծռի: Վեցերորդ ամիսն է՝ պառկել է անօգ, մտքում մահը, որ ավելի հեշտ է թվում, քան ձմռան սոված մնալու սարսափը, երբ եղունգներով էլքերծի, Շաթրիզի քարերը մի բուռ կորեկ չպիտի տան: Անցնում են արևոտ օրերը, կտուրի շվաքից նա տեսնում է, թե ինչպես ամպ է նստում սարի գագաթին, ամպի հետ էլ աշնան սկիզբը:

Պատմում է վերքից, լաց է լինում, բայց աչքերը չեն թացանում: Կծկում է դեմքը, շրթունքները ծռմռոտում, արագ-արագ թարթում է արտևանունքները, բայց աչքերը ցամաք են:

Փոստի վրա, հիվանդի գլխավերև, նստել է դեղին մազերով մի մանուկ, թաշկինակի չափ՝ սպիտակ շապիկն ուսին: Զարմացած մերթ մեզ է նայում, մերթ հորը և ձեռքին բռնած ընկուզենուտերևներով քշում ճանճերը հոր դեմքից: Ահա մամը ոսկրացած դեմքով, աչքերը դեղին, ցամաքած շրթունքներով ցավի մասին է պատմում: Կողքին կանաչ մի շյուղ. մահվանն այնքան մոտ, ևմիամիտ, առանց հոգս:

Մեկը մեզ ճանապարհն է ցույց տալիս: Բարձրանում ենք մի անգամ էլ սարն ի վեր, իջնելուց, սարն իր ետև է առնում Շաթրիզը, բարձրահասակ կանանց, աղքատությունն ու երեխան, ընկուզենու տերևները ձեռքին: Նոր վերելք, նոր ձորեր և անվերջ անտառ:

Այժմ հեռու եմ Շաթրիզից: Գուցե Շաֆի բեյի ձին նորից է գարի ուտում Շաթրիզում, իսկ վերմակի տակ մի երեխա կրծում է կորեկ հաց և միտք անում, որ աշխարհը Շաթրիզի սարից դենը չիանցնում և այդ աշխարհում ամենից լավը հայրենական արջաբունն է և կորեկ հացը:

Եվ երբ հիշում եմ հեռու ձորերում ընկած Շաթրիզը, Սյուսանի անտառները, ինձ այնպես է թվում, թե դեղին մազերով մի մանուկ մոլորվել է անտառի թավուտում, ընկնում է, վեր կենում, բարակմատներրվ բռնում փշերից, նորից քայլում:

Սև մի արջ, Սյուսանի բրդոտ մի արջ, ընկած կաղնու փչակից դուրս է եկել և փափուկ թաթերի վրա հետևում է մանկան, պատրաստվում թաթով բամփելու նրան:

Դրանից է, որ ուզում ես բարձր, շատ բարձր կանչել օգնություն:

ԾԱՆՈԹ ԲԱԿԸ

Ես մի անգամ էլ տեսա ծանոթ բակը: Դարպասով ներս մտնելիս թվաց, թե պիտի մոտենար մշեցի Աբրոն` ծեր դռնապանը, պիտի հարցներ, թե ո՞ւմ եմ ուզում տեսնել: Դարպասի մոտ ոչդռնապանը կար, ոչ նրա տախտակյա տնակը:

Ինչքան փոխվե՛լ է բակը…Նոր մարդիկ են անց ու դարձ անում, և այնտեղ, որտեղ առաջ դուք շարք էիք կանգնեցնում ձեր «սան»-երին ժամ տանելու, այնտեղ արևառ դեմքով, ոտաբոբիկպիոներներն են մարզանք անում, կեծացած սալքարերի վրա թմբուկի զարկերի տակ քայլում:

— Մե՛կ, երկու, ա՛ջ, ձախ…

Այն ժամանակ, երբ մեր շարքերը սագերի պես օրորալով, գլուխները կախ, դեմքերին ձանձրույթ, ձգվում էին առվի մոտ բուսած լորենու ստվերից մինչև վանքի պատերը, դուք էլ հետևում էիքմեր շարքերին, ձեր քայլերն էլ առանց չափի, առանց թմբուկի զարկերի: Ինչ ծիծաղելի կլիներ, եթե մեկը հրաման տար.

— Մե՛կ, երկու, ա՛ջ, ձախ…

Գիտե՞ք, որ մեր ամբողջ կյանքը հիմա ռիթմով է, զարկերը չափով, դոփյունը շեշտակի: Իսկ առաջ, հենց այս նույն բակում, դպրոցի կամարների տակ դոփյուն չկար, խաղաղ էր, ինչպեսվանական խուց: Ծեգին ազդարարի զանգերն էին ծլնգում, սկսում էր օրը՝ երեկվա նման:

Բակում լորենիներ կան: Այն տարիներում էլ ամեն գարնան կանաչում էին ծառերը, և երբ դասարանում մի վարդապետ մեկնում էր «Կորնթացոց թղթի» իմաստը, բաց պատուհանից շատ աչքերէին նայում լորենու ճյուղերին, որոնց վրա սև սարյակները ոստյուններ էին անում, պահվում կանաչ սաղարթի մեջ: Իսկ մի աշակերտ գլուխը կախ, հայրսուրբից ծածուկ կարդում էր ծնկներիվրա դրած «Էրֆուրտի ծրագիրը»:

Գարնան այդ օրերը… դուք ամեն օր ցեխապատ պարիսպների վրա ճեղքեր էիք տեսնում, անցքեր, որ ձեզնից ծածուկ ձեր աշակերտներն էին փորել (դուք նրանց «սան» էիք ասում) և անտառփախել, քանի որ երկաթի դռների մոտ կանգնած մշեցի Աբրոն սրբազան տեսչից հրաման էր ուզում:

Սարերի հողերում այժմ բամբակ են ցանում: Գիտեմ, որ այժմ էլ զարմանում եք, թե ինչպես շոգեգութանի փայլուն խոփերը փափուկ հողն են շուռ տալիս: Սիրում էիք արորը՝ մի զույգ գոմեշլծած, մաճկալին՝ կեղտոտ թաշկինակը ճակատին, ճիպոտն օդում ճոճելով:

Եվ երբ լծի վրա նստած, բեզարած մի երգ էր մրմռում, դուք ժամերով կանգնում, նայում էիք նրան: Ձեզ այնպես էր թվում, թե դեռ ողջ են ոստանիկ իշխանները, դուք լսում էիք, թե ինչպեսարքայազնի բատրակները արարատյան շամբուտներում վարազին են հալածում:

Մարմրին էր տալիս արևը, այնքան ցածր էր խոնարհվում, ասես թաղվելու է տափարակի եղեգնուտում, ամպերն արևմուտքում վառվում էին, մեկը՝ ծիրանագույն, մյուսն արնագույն, կապույտն անափ ծովի նման էր երևում, հուր-հուրին տվող ամպերը գունավոր կղզիներ: Դուք նայում էիք, և ձեր շրթունքները իրիկվա աղոթքի պես կրկնում էին,

— Ո՜ տայր ինձ զծուխն ծխանի և զառավոտն նավասարդի…

Իմ խեղճ ու միամիտ վարժապետ, այդ ձեր սիրած հնօրյա երգն էր: Եվ երբ դառնայիք, լճի ափին, լորիների տակ հաստ հատորի էջերում խորասուզված ձեր «սան»-ին դուք պիտի պատմեիքՓավստոս Փյուզանդից, և ձեր դեմքին երանության ժպիտը պիտի փայլեր, մայր մտնող արևի պես:

Ասում են այժմ, երբ տրակտորն եք տեսնում, դուք շրջում եք ձեր երեսը և տուն վերադառնալուց պատուհանից նայում Արարատյան դաշտին: Լորենիներ չկան լճափին: Լինեին էլ, նրանց շվաքիտակ դուք չէիք տեսնի և ոչ մի «սան», որին պատմեիք Փավստոս Փյուզանդի մասին:

* * *

Վաղուց, շատ վաղուց չէի եղել: Եվ երբ վերջին անգամ դուրս եկա դարպասից, Աբրոն դռան մոտ էր: Այն օրից հետո այնքան շատ վայրեր եմ տեսել, այնպիսի օրեր եմ անցել, խորխորատ, հասկանո՞ւմ եք, մի խոր անդունդ է գծված, որի մյուս ափին եք մնացել դուք:

Բայց հերիք էր, որ բաց դարպասով ներս մտնեի, աչքիս ընկներ լայնարձակ բակը, պատուհանները երկաթ ճաղերով, «հյուսիսային» դռները, որ բաց էիք անում գարնան սկզբին, — հերիք էր, որպեսզի դուք ցցվեիք աչքիս առաջ, դռների մոտ:

Ձեզնից հեռանալուց հետո այնքան շատ երբեմնի պալատներ եմ մտել, վազելով եմ սանդուղքները բարձրացել, արքայական ընդարձակ սրահներում ինձ ազատ եմ զգացել, ասես մորենականհին խրճիթն էր: Բայց երբ բաց դարպասով ներս մտա, պահ մը կանգ առա, զարմացա, որ կապույտ դարպասները բաց են, մշեցի դռնապանը չկա:

Բարձրացա սանդուղքներով: Մեր ժամանակ էլ սանդուղքի երկաթները մաշվել էին, ծռվել, տախտակները տեղ-տեղ գոգացել էին՝ շատ կրունկ էր քսվել տախտակին: Պատերն սպիտակ էիններկած: Կլոր սրահը տեսա, որին «հանդիսարան» էինք ասում: Լենինի մեծադիր նկարը տեսա ոսկեգույն շրջանակի մեջ:

Հիշո՞ւմ եք՝ այդ շրջանակի մեջ սիրունատես մի կնոջ յուղաներկ նկարն էր. կնոջ գրկում՝ փամփլիկ երեխա, ձեռքին՝ շուշան: Ամեն մի նորեկի դուք բացատրում էիք, որ այդ կինը տիրամայրն է, շուշանն անարատ հղության նշանն է: Գիտեի՞ք դուք, թե ի՞նչ էին մտածում ձեր բեղ ու մորուսով «սաները» ամեն իրկուն նկարի առաջ, երբ մեկը կարդում էր «կանոնք պարկեշտության» ևբոլորը մտածում «անարատ» հղության մասին:

Չկա հին շրջանակը: Չգիտե՞ք արդյոք, թե ո՞ւր է շուշանով կինը: Դուք տեսել եք Լենինի նկարը նոր շրջանակի մեջ, տեսել եք և դուր չի եկել ձեզ: Այդ մասին ինձ պատմեց մի կոմսոմոլ տղա:

Սանդուղքներից իջնելիս աչքիս ընկան հին զանգերի կեռերը, խրված առաստաղի գերանին: Դուք զանգահարում էիք, երբ հարկավոր էր եկեղեցի գնալ: Եվ երբ պատմեցի այդ մասին, պիոներները ծիծաղեցին:

Բակում Գամառ Քաթիպայի բրոնզե կիսանդրին մնում է դեռ: Դուք պատմում էիք նրա մասին և ավելացնում, թե ի՜նչ է կամեցել նա, երբ ասել է. «Այս իմ մի հատիկ իղձը կատարեք»: Եվ եթե մեկըհարցներ, թե ինչո՞ւ կիսանդրին աչքեր չունի, խոռոչները պարապ են, դուք պիտի ասեիք հարյուր անգամ կրկնած խոսքը՝ բանաստեղծի ադամանդյա աչքերի մասին:

Տեսա բրոնզե կիսանդրին: Աչքի խոռոչներում սարդը ոստայն էր հյուսել, քողով պատել աչքերը, որովհետև նա էլ ձեզ նման մտքով տկար է, հասկանալու նոր օրերի իմաստը: Գլխին բրոնզեմազերը սառել էին, բարդ-բարդ փակչել իրար, ասես պոետը սապնոտ մազերն էր սանտրել:

Ասում են, առաջվա պես դուք դալիս եք, կանգնում արձանի առաջ, կարդում այն, ինչ անգիր գիտեք և մատով քերում ցեխի շիթերն արձանի կարմիր քարերից: Երբ քերում եք ցեխը, թիկունքովդառնում եք մի այլ արձանի, որ նոր է, ավելի բարձր և որի տակ թաղված մարդկանց «մի հատիկ իղձը» մեր օրերն էին: Նրանք խորթ են ձեզ, անհարազատ: Զարմանում եք, թե ինչո՞ւ ամենիրիկուն մի կարմիր ճրագ արձանի գլխից մանկան աչքի պես վառ թարթում է:

Այնպես հարմար է ձեզ բրոնզե կիսանդրին, սազական ձեր հոգուն, և երբ կանգնում եք անշարժ, գրերին նայում, դուք էլ մի կիսանդրի եք, մեռած քար, ձեր աչքերին էլ սարդը վաղուց ոստայն էհյուսել: Համոզված եք, որ ձեզ էլ թաղելու են վանքի մոտ, լորենու տակ, և ոչ ոք չպիտի գա ձեր շիրմաքարի ցեխերը քերելու:

* * *

Շոգ էր, շոգին խաղաղ էր բակը, անց ու դարձ անող չկար: Եվ եթե օձերը դուրս սողային բներից, խաղային պարիսպների վրա, ոչ մի ոտնաձայն նրանց չպիտի փախցներ:

Անցա բակով: Ահա ծառուղին… Հիշո՞ւմ եք` տասը տարի առաջ էր, է՜լ ավելի: Այստեղ «խմբեր» կային, «զենք ու զրահից թնդում էին լերինք» և դուք ամեն մի «սանի» պատմում էիք «ՇուշաննՇավարշանա», դրվագներ Ավարայրի օրերից, ավազի վրա գծում էիք կորած քաղաքներ, գովում Բասենը, Ալաշկերտը, որտեղ երբեք դուք չեք եղել: Մեր մանկական հոգիներում ձեր բառերըտղայական երազներ էին ծնում, և մեր ձեռքին բռնած կերոնները մեզ զենք ու նիզակ էին թվում:

Ահա ծառուղին…«վեհափառը օրհնում է հայ կամավորներին»: Դուք լալիս էիք, իսկ մենք ուրախ էինք, որ այդ օրը դաս չպիտի սերտեինք, դուք մեզ չպիտի պատմեիք, որ «Մեծն Բրիտանիանհարուստ է պողպատով ու քարածուխով», երկրորդ ժամին մի ուրիշը չպիտի ասեր Բրքիշո կաթուղիկոսի վարքը:

Դուք շատ անգամ եք պատմել, որ Անգլիայում պողպատ ու քարածուխ շատ կա, և երբեք չեք պատմել նրանց մասին, որոնք հալում են երկաթ, զոդում պողպատ: Եվ ինչքան հեռու է ձերպատմածը մեր օրերի անց ու դարձից, մեր գալիքից:

Հրճվանքից լալիս էիք և չէիք նկատում, թե ինչպես վառած կերոնները թեք էինք պահել, որ մոմը չկաթի մեր շորերին: Այդ օրը մշեցի Աբրոն էլ էր բացակա, և մենք իրիկվա դեմ անտառում գիժմոզիներ էինք:

Վանքի մոտ մարմար գերեզմանաքարեր կան: Գաղթական երկու բիձա քիսաներից ղույլասար թութուն հանեցին, թութունից մի քիչ թափվեց մարմարի վրա, և երբ բիձան ճաքճքած մատերովհավաքեց թութունը, նրա աչքին չընկավ քարի գիրը՝ «Նվագող վշտից հայրենյաց»:

Ես ձեզ պատահմամբ տեսա: Նստել էիք կամարի շվաքում, նայում էիք առվի ջրին: Անշարժ էիք ձուլածի պես: Ասես տարիներ առաջ նստել եք այդ կամարի տակ ու գիշեր ցերեկ նայում եք առվիջրին:

Պառավ ձկնորսն էլ այդպես նստում է գետի եզրին, ժամերով աչքերը չռում, հառում մի կետի: Եթե ձեզ այդպես նկարեին, իրավունք կունենային նկարի տակ գրելու «Հոգու խաղաղխանգարում»:

Դուք ինձ իսկույն չճանաչեցիք, բայց երբ հայտնեցի ազգս, «հիշում եմ» ասացիք, ժպտացիք: Ձեր բերանի խոռոչում ես ոչ մի ատամ չտեսա: Երևի դրանից էր, որ խոսելիս դուք բառերն ասեսլնդերքի տակ ծամում էիք, լեզվով հրում:

Տեսա մատենադարանը: Դուք այնտեղ եք աշխատում, հին ձեռագրերը կարգի եք բերում, համարակալում: Եվ երբ մագաղաթյա մի մատյան եք բաց անում, լուսանցքների գունավոր նախշերիննայում, դուք դարձյալ Բյուզանդին եք հիշում, ձեր աչքերը մագաղաթի վրա մի հին պատմություն են կարդում:

Սենյակի անկյունում, մաշված բազմոցի վրա մռռում էր Վանա պառավ կատուն: Դուք ցույց էիք տալիս «նախնական երկրից» մի վավերագիր, և երբ ակնոցները հանեցիք՝ Ներսես կաթուղիկոսինամակը ցույց տալու, ինձ թվաց, թե դուք կույր եք, աչքեր էլ չունեք:

Պարարտամարմին մի կին սև վուալի տակից նեղլիկ պատուհանների շարքում որոնում էր ծանոթ պատուհանը: Ինչո՞ւ Զանգեզուր չեք ասում, այլ Սյունյաց աշխարհ: Պատուհանից ալեխառնմորուքով մի գլուխ երևաց, ժպտաց: Վուալով կինը դռնակով ներս մտավ: Միրուքը պատուհանը փակեց, փեղկի ետևից երևաց և վուալը:

Ինչ սառն էր ձեր սենյակում, ձեր բառերը՝ անսահման ձանձրույթ: Հեռանալիս դուք տրտունջ հայտնեցիք, որ նոր սերունդը էլ առաջվա գրքերը չի կարդում, նրանցից և ոչ ոք չի հարցնում այն, ինչ իմաստն է ձեր կյանքի: Ի՞նչ կանեիք, եթե մատենադարանում մագաղաթյա գրքեր չլինեին…

…Երեկոյան քաղաքում հրավառություն կար: Պղնձե փողերը հնչում էին հաղթական մարշով: Ջահեր էին վառել և դրոշների կարմիրը ջահերի լույսով արնագայն էր թվում: Մեկը բարձր ու զիլխոսում էր պատշգամբից: Պղնձե փողերի հաղթական մարշը արձագանքի պես էր հնչում:

Իսկ դուք տոնական այդ իրիկուն աղմուկից հեռու կարդում էիք հինգերորդ դարի մագաղաթ…

ԿԱԾԱՆՈՎ

Արևը կախ էր ընկել դեպի մայրամուտ, երբ մենք մեր ետևում թողինք Ահնաձորի անտառները և ծերունի անտառապահի վերջին պատմությունն այն մասին, թե ինչպես ձմռան լուսնկա միգիշեր արջը դուրս եկավ կաղնուտից, ինքն էլ բերդանով էր և այլն: Որսորդի սովորական պատմություն, որի իրական լինելը դժվար է որոշել, քանի որ վկան արջն է ու լուսինը: Արջը իբր թեվիրավոր փախավ:

Նեղլիկ կածանը, որ անտառի խորքերում հաճախ էր կորչում չոր տերևների մեջ, անտառից դուրս գալուց հետո ավելի լայնացավ, ձիերը փնչոցով բարձրացան սարն ի վեր:

Գագաթին Կատարի խաչի սպիտակ ժայռերը մեջք-մեջքի տված բարձր բուրգ էին կազմել: Մարդու աշխատանք չկա այնտեղ, ոչ ոք չէր տաշել սպիտակ ժայռերը: Բայց այնքան նման ենսրբատաշ պարիսպների:

— Քերծերի գլխին խաչ կա, — ասաց անտառապահը, երբ նկատեց, որ մեր հայացքները դեպի ժայռերն են ուղղած:

— Առաջներում շատ էին ուխտ գալիս: Ետևի կողմից ճանապարհ կա: Մեկ-մեկ բարձրանում են, մտնում քարայրի մեջ: Մութ քարայր է, ոչ գիր կա, ոչ խաչ: Վերևից, մթին քարատակում, ջուր էկաթում: Էնքան են ման եկել, բայց չեն գտել ջրի ակը:

— Իսկ ջուրն ի՞նչ է լինում, — հարցրեց ընկերս անտառապահին:

— Կորչում է քարատակում: Հենց էն ջրի համար են ուխտ գալիս:

Պատմեց, որ գյուղերում հավատք կա, թե Կատարի խաչը չբերք կանանց արգանդում պտուղ է ծնում: Գալիս են, ոտաբոբիկ բարձրանում սպիտակ ժայռի կատարը, չոքե-չոք մտնումքարանձավի մեջ, կանգնում, որ ջուր կաթի մազերին, կրծքին, ձեռներին: Եվ հետո չորեքթաթ դուրս են գալիս:

— Վախենալու տեղ է. ես մի անգամ գնացել եմ: Էն տարին…

Թփի տակից աղվեսի ճուտը դուրս թռավ, փախավ սարն ի վեր: Անտառապահի խոսքը բերանում մնաց: Ետևից հո՛յ տվավ, մտրակեց ձիուն, բայց ձին քայլերն էլ չարագացրեց, հայտնելով, որեթե տիրոջ տարիքը ներում է աղվեսի ետևից վազել, այդ նա պիտի անի սեփական ոտքերով: Ծերունին մի անգամ էլ մտրակեց, հայհոյեց ձիուն: Ձին հայհոյանքն էլ կուլ տվավ:

Մենք տեսանք, թե ինչպես աղվեսը պահվեց քարերի արանքում: Երբ կածանը հասավ գագաթին, ձիերի ոտնաձայնից աղվեսը թաքստոցից դուրս եկավ, մի վայրկյան նայեց մեզ, պոչը հավաքեցու նորից փախավ, այս անգամ դեպի սարահարթը, որի վրա երևում Էին դեռ չհնձած արտեր:

Հսկա մի անգղ, արծվի չափ, սպիտակ ժայռերի գլխին թևերին արավ, նախ բարձրացավ վեր, ապա թևերն իրար հավաքած՝ քարի պես ընկավ արտերի մեջ: Անգղը տեսավ աղվեսի ճուտին:

Պայքար սկսվեց, մահվան և կյանքի կռիվ: Մերթ անգղն էր վայր ընկնում, աղվեսը փրցնում էր մի փետուր նրա թևից, մերթ աղվեսն էր պառկում մեջքի վրա, թաթերով պաշտպանվում անգղիմագիլներից ու կեռ կտուցից:

Հանկարծ անգղը թևին արավ, թռավ վեր, աղվեսի ճուտը ճանկերի մեջ: Օդում կռիվը շարունակվեց միայն մի քանի վայրկյան, որովհետև անգղը բաց թողեց աղվեսին, պտույտներ արեց ևնստեց Կատարի խաչի գլխին:

Աղվեսն ընկավ արտի մեջ: Մի րոպե հետո վեր կացավ, սկսեց վազել: Տարօրինակ էր վազում, գլուխը մի կողմի վրա թեքած՝ մերթ առաջ էր գնում, ընկնում, մերթ կողքի ծռվում, վազում, ասեսչէր տեսնում ոչ քար, ոչ թուփ: Անտառապահը հասավ աղվեսին, բռնեց: Մեզ թվաց, թե աղվեսը վազեց նրա կողմը:

Աղվեսի աչքերից արյուն էր կաթում: Անգղը կտցահարել էր աչքերը հանել: Դրանից էր, որ աղվեսը տարօրինակ էր վազում: Ոչինչ չէր տեսնում:

Ծերունին բաց թողեց աղվեսին: Գլորվելով, գլուխը շարժելով կույր աղվեսը կորավ անտառում:

— Անիրավը միշտ աչքերն է ուտում, — ասաց անտառապահը անգղի մասին:

Շարունակեցինք ճանապարհը: Իրիկնապահ էր, գնալիք տեղը հեռու: Ձիերն էլ էին բեզարել: Կատարի խաչի ժայռերը հեռվում ավելի պարզ էին երևում, ասես սարի գլխին ամպ էր նստել:

Ձորում մթնեց, բայց աստղալույսի տակ կարելի էր որոշել արահետը, քար ու խութ: Մի ստվեր մեզնից մի քիչ հեռու բարձրանում էր ձորն ի վեր:

Երբ հավասարվեցինք, մթնում հազիվ կարելի եղավ տեսնել մարդու պառավ դեմքը: Այնքան դանդաղ էր քայլում և արագ հևում, ասես շունչը պիտի տար:

— Ի՞նչ մարդ ես, ա՛պեր, ո՞ւր ես գնում, — հարցրի: Կանգնեց, շունչ առավ, հետո պատասխանեց.

— Շինական եմ, հրեն է՛ մեր շենը, — և մահակը մեկնեց հեռուն: Եթե ցերեկ էլ լիներ, դժվար թե հեռվում երևար նրա գյուղը:

— Բա ո՞ւր էս կես գիշերին, մենակ…

— Տաշքենդ եմ գնալու, տղիս մոտ: Հրես լուսնյակ կլինի… — դանդաղ պատասխանեց նա, շարունակելով ճանապարհը:

Մինչև Տաշքենդ այդ շնչով, այդքան թույլ ոտքերով: Դեռ քանի ժամ պիտի քայլեր մինչև հասներ մոտակա գյուղը: Այն հարցին, թե ո՞վ է որդին, ծերունին անորոշ պատասխան տվավ:

— Մեծավոր ա…Երկիրիս գործերը նրա ձեռքովն ա անց կենում:

— Ինչի՞ ես գնում:

— Այ որդի, բա իմ հալը տեսնում չե՞ս, մի ոտս գերեզմանումն ա: Էսօր-էգուց որ մեռնեմ, բա իմ մյուլքիս, կալ ու մարագիս ո՞վ ա տիրանալու: Թողնեմ, որ շուն ու գել ցրիվ տա՞ն…

Մի րոպե շունչ առավ, հետո ավելացրեց.

— Գա, երեսի ջրով եղածն իրան տամ, ինձ էլ պարտակի հողում, հետո գերեզմանիս ուշունց չտա:

Գյուղում կալ ու մարագ ունի, թթենու այգի, երկու կով, մի եզ: Կինը գարունքին է մեռել, էլ ոչ ոք չունի, որդուց բացի:

— Դե նամակով գրեիր էլի, — ասաց ընկերս:

— Նամակը իմ խոսքիս չի հասնի, որ կանգնեմ, երեսին ասեմ…

Եվ համարյա թե ասաց այն, ինչ մտքում որոշել էր որդուն ասել Տաշքենդ հասնելուց: Խոսքից երևաց, որ նա տրտնջում է որդուն ուսում տալուց:

— Կողքիս նստած կլինեիր…Էդ բոլորը գրքի սևն ու սպիտակը արեց:

Նրան դժվար էր և՜ խոսել, և՜ ձորով բարձրանալ: Դժվար էր նաև քայլել ձիերի հետ, թեկուզ ձիերն էլ կամաց էին փոխում ոտքերը: Մի քիչ հետո մարդն սկսեց ետ մնալ: Մեր և նրա միչևտարածությունը աննկատ շատացավ, չգիտեմ լսե՞ց նա մեր մնաս բարովը:

Մի անգամ էլ իջանք, մի այլ ձոր անցանք, բարձրացանք և ուշ գիշեր լուսնի լուսով դիմացի գյուղը տեսանք: Շան հաչոցը մեզ ամայի ձորում թվաց որպես քաղցր կանչ:

Տան տերը ճրագը վառեց: Ճրագի տակ գետնին փռած կարպետը տեսանք և ջարդված, բեզարած պառկեցինք կարպետի վրա:

— Տեսնես հիմի որտեղ է էն մարդը, — ասաց ընկերս:

— Բա աղվեսը կույր աչքերով, — ձայն տվավ ծերունի անտառապահը սենյակի մյուս անկյունից:

Մութ ձորեր, անտառ, նեղ արահետ… Աղվեսը թաթով արնոտ աչքերն է սրբում: Մի մարդ դանդաղ քայլելով գալիս է կանգնում, շունչ առնում, արահետով բարձրանում: Կատարի խաչիքարանձավում գիշեր-ցերեկ անհայտ ակնից պղտոր ջուր է կաթում, կորչում քարերի մեջ:

* * *

Առավոտը սովորական էր: Աշնան սկզբի առավոտ գյուղում, մի քանի կալում եզները կամներն էին քաշում, մեկը ուռի ճիպոտներից քթոց էր հյուսում, բոստաններում կարտոֆիլ էին հավաքում:

Հողի վեճեր, գանգատ: Ծառը շվաք է անում հարևանի արտին, տերը ծառը չի կտրում, ամեն օր կռիվ, խոսք ու զրույց: Վեճը հին է, ամեն տարի ծառը տերևակալելու հետ էլ վեճը նորոգվում է, աշունքադեմ վերջանում: Իսկ ծառն ամեն տարի ճյուղ է տալիս և փթերով ընկույզ:

— Նա ինձ համար ծառ չի, որդու տեղ ա…Բա ես նրա ճյուղին կարա՞մ կացնով տալ, — ասում է տերը:

— Ես կտամ, ես, — կանչում է արտատերը:

— Դու իմ գլխին էլ կտաս, քեզ ո՞վ կթողնի…

Մեկը Պետապից էր գանգատվում: Հագին անգլիական շինել էր, վրայից ծվենները կախ չուխա: Պետապը տոկոսներն ուզում է, ինքն էլ չքավոր է, միջոց չունի:

Հետո, գյուղից դուրս գալիս, նախագահը պատմեց Պետապից գանգատվողի մասին: Երկու օր առաջ նա դատարանի որոշմամբ քսան ռուբլի տուգանք էր տվել մի կնոջ անպատկառ հայհոյելուհամար, Դատարանում առաջարկել էին հաշտվել, ներողություն խնդրել կնոջից տուգանքից ազատվելու համար: Կինը համաձայնվել է: Բայց նա կանչել է.

— Էդքան էլ կտամ, էդ լիրբի առաջ խոնարհվիլ չեմ…

Կանչել է և ասել մի ուրիշ ծանր խոսք, որի համար կրկնակի պիտի տուգանեին, բայց դատավորը վճռի ընթերցումը հերիք է համարել:

Գյուղից ներքև, տափարակի վրա, ֆուրգոնի շուրջը խմբվել էր բազմություն: Օտարություն էին գնում մոտ տաս հոգի՝ կին, երեխա: Ոմանք լալիս էին, գոգնոցի ծայրով արցունքները սրբում ևարցունքի միջից բարևներ հիշում նրանց, որոնք հեռու գնացին մեկէլ տարին:

Մի պառավ կին հարսին է ճանապարհ դնում թոռան հետ: Պատվիրում է իրերին լավ նայել, երեխային տաք պահել:

— Իվանին ասա, որ ցելերը ցաքելիս անպատճառ գա…Թե կարանք մի եզ առնենք:

Մյուսը խանգարում է սկեսրոջ խոսքը, մի կապոց ձավար ու չորաթան մեկնում հարսին՝ հանձնելու իր աղջկան, որը նույն քաղաքումն է ապրում: Այդ կինը ուրիշ պատվերներ էլ է տալիս. սկեսուրն առիթից օգտվելով, մոտենում է ու հազարերորդ անգամ համբուրում թոռան թշերը: Համբուրում է այնպես պինդ, որ պռոշների տեղը կարմրում է: Իսկ տղան ֆուրգոնում դարսածիրերի վրայից նայում է նրանց, որոնք խռնվել են ֆուրգոնի շուրջը:

Ձիերն իրար բաշ են շոյում, զրնգում են նրանց վզից կախած զանգուլակները:

— Դե՜, շուտ, եդացանք, օրը մթնեց, — կանչում է ֆուրգոնի տերը բլրակով արագ իջնող մեկին, որը հենց ճանապարհվելու ժամանակ հիշել էր իր մի բարեկամին, ետ վազել նրան էլ տեսնելու:

Գնացողներին բոլորն են սիրտ տալիս, գնացողները իրենց վերջին ցանկությունն են հայտնում, որ հետո սրբությամբ պիտի կատարեն գյուղում մնացողները և ամեն անգամ հիշելիս թառանչքաշեն:

Մի կին ֆուրգոնի ճաղերին մոտեցավ, մեկը ներսից կնոջը մոտեցրեց երկու տարեկան երեխայի: Ճաղերի ետևից մանուկը բանտարկյալի էր նման: Սակայն բանտարկյալը ժպտում էր, թաթըմեկնում կնոջը:

Բլրակով արագ իջնողը մոտեցավ, տեղավորվեց: Ֆուրգոնի տերը մտրակը շարժեց, ձիերը ուժ արին, ֆուրգոնը շարժեցին: Կանչերը, ձեռքի շարժումներն ավելի շատացան: Մեկը բարձրաձայնհեկեկաց: Մի քանիսը կախ ընկան ֆուրգոնի ետևից և այդպես նորից կրկնեցին այն խոսքերը, որ շատ անգամ էին ասել:

Կինը ֆուրգոնը շարժվելիս քայլեց հենց ֆուրգոնի հետ: Ետևի մեծ անիվը դառնում էր, երբեմն քսվում կնոջ շորերին: Ճաղերի ետևից երևաց մանկան գլուխը: Ներսից մի ձեռք կռացրեց նրանայնքան, որ մայրը համբուրեց, ձեռքերը փաթաթեց նրան, իսկ ֆուրգոնը շարժվում էր, ետևի անիվը երբեմն քսվում էր կնոջ շորերին, ֆուրգոնի հետ քայլում էր և կինը:

Ետևից մեկը կանչեց, որ հերիք է: Կինը հեռացավ, ֆուրգոնն անցավ: Լաց էր լինում և լացից ուսերը ցնցվում էին: Սպասեցին այնքան, մինչև ֆուրգոնը ծռվեց ձախ, ծածկվեց բլրակի ետև:Դանդաղ ու ծանրաքայլ վերադարձան ետ:

Այդպես դառնում են գյուղի գերեզմանատնից, խումբ-խումբ, գլուխները կամացուկ օրորալով: Ամենից վերջին քայլում էր այն կինը, որ վերջին համբուրողը եղավ: Կինը մի քանի անգամ ետդարձավ, նայեց: Ֆուրգոնն էլ չերևաց:

Մեր ճանապարհը դարձյալ զառիվայրով էր: Ծերունի անտառապահը մեզ ցույց տվեց ճանապարհը, մի քանի անգամ ասաց, թե Կարմիր քարին հասնելուց պիտի աջ գնալ, մոտեցավ, ձեռք տվավմեզ:

— Աղվեսը, կույր աղվեսը, — հիշեցրեց նրան ընկերս: Անտառապահը ծիծաղեց:

— Գիշերս գայլերը երևի ցրիվ են տվել… Կույրը շատ չի ապրի:

Սպասեց այնքան, մինչև բարձրացանք զառիվայրի գլուխը: Հետո ձին թեքեց գյուղի կողմը:

Այդ երկրում մի շաբաթ մնացինք: Վերջին սարի գագաթից երևաց ընդարձակ հարթությունը, որի հորիզոնը հալվել, խառնվել էր երկնքի կապույտին: Թվում էր, թե կապուտակ ծով է և ոչ ցամաքտափաստան:

Ձիերը ետ տարան ծանոթ սարերը, քարատակ գոմերը, ուր ծնվել են նրանք, կերել գարի ու սարի խոտ և վարժվել մագլցելու քարափները, փնչոցով զառիվայրը բարձրանալու:

Մի քիչ ներքև լայն ճանապարհին կանգնել էր փոշոտ մեքենան, մենակ մնացած բուղայի պես մռնչում էր:

Փակում էիր աչքերդ, և քեզ թվում էր, թե նավակ է օրորվում ջրերի վրա: Մեքենան փոշու ամպ էր թողնում ետևից և ծածկում եկած ճանապարհը: Ավազի հատիկները անիվների տակից թռչումէին հեռու:

Ճանապարհի կեսին մեքենան դանդաղեցրեց ընթացքը: Մի ֆուրգոն անիվը ջարդել, մնացել էր: Տերը ձին նստել, գնացել էր նոր անիվ բերելու:

Մեքենան շատ զգույշ, համարյա սողալով, անցավ ֆուրգոնի կողքով: Կապոցների վրա նստողները նայեցին մեզ: Մեկը թե`

— Ա՛յ մաշին…ի՛նչ եմ ասել…

Ֆուրգոնի ծայրին նստել էր Տաշքենդ գնացող ծերունին: Փոշի էր նստել փափախին, սպիտակ միրուքին, շորերին:

Երբ մեքենան կամացուկ անցավ ֆուրգոնի կողքով, մի վայրկյան միայն տեսա նրան: Փոշոտ արտևանունքի տակ ինձ թվաց, թե աչքի պարապ խոռոչներ են: Ծերունին տեղից չշարժվեց:

ԿՈԻՐԻՍԵՑԻ ԱՆԴՐԵԱՍԻ ԴԻՄՈԻՄԸ

Այս պատմությունը սկսվում է այն օրից, երբ հողաբաժանության հերթը հասնում է Մեղրու գավառի Կուրիս գյուղին: Հողաչափը ջորու վրա նստած հենց որ հասնում է գյուղ և իր թղթերը ցույցտալիս, հավաքվում են, ժողով անում, հողկոմ ընտրում, հողերի ցուցակը կազմում: Մյուս օրը սկսում են հողերը չափել:

Այսպես տևում է տասներկու օր: Կուրիսը փոքր գյուղ է, ունի մոտ հիսուն ծուխ: Հողն էլ քիչ է, շնչին հասնում է 800 քառ, սաժեն: Տասներկու օրում հողերը բաժանելուց հետո, հողաչափըհամայնքի ժողով է գումարում: Կուրիսի համայնքը հաստատում է հողերի բաժանքը, չքավորները ուրախությամբ ստորագրում են արձանագրությունը: Ով մինչ այդ հող չուներ, ուրիշի հողերնէր վարձով վարում, հող է ստանում:

Թղթերը խուրջինի մեջ դրած, հողաչափը նստում է ջորին, մնաս բարով ասում Կուրիսին, ուրիշ գյուղ գնում: Այսպես անցնում են ամիսներ, մոռացվում է Կուրիսն էլ, նրա հողաբաժանքիպատմությունն էլ:

ԿՈԻՐԻՍԻ ՀՈՂԱԲԱԺԱՆՔԸ

Աշունքվա մի օր փոստը բերում է մի դիմում, վրան գրած՝ «Հայաստանի Գերագույն Խորհուրդին»: Փոստի ցրիչը միտք է անում, թե այս ինչ «Գերագույն Խորհուրդ» է և որոշում է, որ երևիԿենտգործկոմը կլինի: Եվ իսկապես ցրիչը չի սխալվում, դիմումը պիտի հասներ հենց այդտեղ:

Ո՞վ էր գրել դիմումը և ինչի՞ մասին: Կուրիս գյուղացի Անդրեաս Հովհաննիսյանը նույն գյուղի հողաբաժանքի մասին: Կարդում են, զարմանում: Այսպե՞ս էլ դիմում, մի՞թե այդքանանարդարություն է եղել հողերը բաժանելիս: Ի՞նչ էր գրել կուրիսեցի Անդրեասը իր սեփական ձեռքով, թղթի չոր երեսի վրա:

«Կուրիսում հողերը չափելիս ոչինչ չեն խնայել: Քարերը, քոլերը, պատերը, անպետք հողերը չափել են, բաժանել»:

Եվ դրանից տուժել է «չքավոր դասակարգը», հողաչափը ոչ մի ուշադրություն չի դարձրել գյուղացոց բողոքին, սպառնացել է ծեծով, գյուղացիք էլ սուս են արել, համաձայնվել բաժանքին: Այդգրելուց հետո Անդրեասը իր ցավից է գրում.

«Ինձանից խլեցին իմ սեփական հողերս, որոնք ինձ ապրուստի միջոց էին տալիս: Հինգ հարյուր վազ ունեցող խաղողի այգի եմ տվել, կարծելով թե ձեռք կվերցնեն ինձանից: Սակայնորտեղ…Առանց իմ կամքը հարցնելու խլել են ինձանից ամենալավ հողերս, ինձ զրկելով ապրուստից…»:

Դիմումի վրա, վերև բերած այս խոսքերի դիմաց «Գերագույն Խորհուրդից» մի ընկեր կարմիր մատիտով նշանակել է «չքավոր դասակարգ», երևի քննիչին հիշեցնելու համար ԱնդրեասՀովհաննիսյանի այն խոսքը, թե «հողաչափը չքավոր դասակարգին ճնշել է»:

Հողաբաժանքի դեմ բողոքելուց հետո կուրիսցի Անդրեասը ավելորդ չի համարել նկարագրել գյուղի ներքին կյանքը, նրա պակաս կողմերը, որպեսզի կարդացողի համար պարզ լինի, թե ինչքանծանր դրության մեջ է Կուրիսը և ինչքան արդար է ինքը՝ Անդրեասը:

ԳԱՅԼԵՐՆ ՈԻՏՈԻՄ ԵՆ ԳԱՌՆԵՐԻՆ

«Մեզանում այն է նկատվում, — գրել է Անդրեասը, — որ ջուրս պղտորել ես, պետք է քեզ ուտեմ»:

Երևի ուզում է հիշեցնել գայլի և գառան պատմությունը, ցույց տալու համար, թե ինչպիսի գայլեր կան Կուրիս գյուղում, գայլեր, որոնք մի պատճառ են փնտրում Անդրեաս Հովհաննիսյանի«չքավոր դասակարգին» գառան պես կուլ տալու: Դրանից հետո Անդրեասը գրել է.

«Տեղն է գալիս Միքայել Նալբանդյանի խոսքը, թե ազատություն կա, բանտից շատ նեղ է: Կուրիսում մի ահռելի ուսումնարան ենք կառուցել և ես 2 տարի տուժել եմ, մեջքիս գաճ ու քար կրելով, որից ավելի քայքայվել եմ»:

Եվ դարձյալ խոսքը շուռ է տալիս հողի մասին:

«Իսկ հողը շնչի են վերածում: Խնդրում եմ հինգ շնչի իսկական հող թողնել ինձ: Հավատացնում եմ, որ իմ հողերս ինձ համար իբրև կանոնավոր ապրելու միջոց շատ քիչ են: Նաև մի սխալ, որինձ տվել են չորս շնչի, այնինչ ես հինգ շունչ եմ»:

Այս բոլորը կարդալուց հետո մարդ ակամա զարմանում է այն հողաչափի վրա, որ ջորու վրա նստած եկավ, չափեց ու գնաց և գրեց, թե հողաբաժանքը կանոնավոր է, և բողոք չկա:

ԱՆԴՐԵԱՍԸ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ է ՉՔԱՎՈՐ ԴԱՍԱԿԱՐԳԻՆ

«Ձեզանից բարձր էլ ո՞ւմ դիմենք, — հարցնում է Անդրեասը «Գերագույն Խորհրդին» և ավելացնում.

— Տեղն է գալիս Ռաֆայել Պատկանյանի «Վանեցոց գանգատը». «Աստված, որ դու շատ բարի ես, մենք վար, դու վեր, շատ հեռու ես, խոշոր գործերով կպարապվես, ապա որին մենքգանգատվենք»:

«Վանեցոց գանգատն» անելուց հետո կուրիսեցի Անդրեասը բողոքում է գյուղում կատարված մի շարք գողությունների մասին, որի դեմ խորհուրդը ոչ մի միջոց ձեռք չի առել: Օրինակ, ամառվաընթացքում նրա պատշգամբից գողացել են մի կարպետ, գողն այդպես էլ անպատիժ մնացել է:

«Մեզանում օրենքները գոյություն չունեն, թալանում են ամեն բան ազատ կերպով: Հույս ունեմ, որ Գերագույն Խորհուրդը ուշադրություն կդարձնե այս չարիքը վերացնելու»:

Ներողություն խնդրելով, որ երկար է գրում, Անդրեասը, գանգատվելով գյուղի…հավերից («ինչո՞ւ հավերը չեն բանտարկում, որ ցանքսը չփչացնեն», — գրում է կուրիսցին) հայտնում է, որփոստի ծախքը չկարողանալով գտնել, դիմումն ուղարկում է շատ ուշ:

Հե՛յ գիտի «չքավոր դասակարգ»:

ԴԻՄՈՒՄԸ ՀԱՍԱՎ «ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻՆ»

Հենց որ գործավարը այս դիմումը դնում է «Գերագույն Խորհրդի» մի ընկերոջ սեղանի վրա և այդ ընկերն էլ ուշի ուշով կարդում է կուրիսցու գրածը, հենց նույն օրն էլ կարգադրվում է քննել, տեղում մանրամասն ստուգել, թե ինչե՞ր է կատարվում Կուրիսում, ի՞նչ թալանի մասին է խոսքը, ո՞վ էր այն հողաչափը, որ ցեխը ձյունով ծածկեց, ձյունը հալվեց ու տակից ցեխը երևաց:

Բավականին ժամանակ անցավ, մինչև այդ կարգադրությունը ձեռքե ձեռք անցնելով, հասավ Կուրիս գյուղը: Փոքրիկ թղթի հետ միասին գյուղ գնացին և մի քանի մարդիկ, ժողով անելու ևքննելու, թե երբ է թալան եղել, ինչ գողեր են, որ ազատ ման են գալիս և ինչիցն է, որ Կուրիս գյուղում օրենքները չեն գործում և գառներին, ջուրը պղտորելու համար, գայլերն ուտում են:

Ժողով են կանչում, ժողովում հողաբաժանքի հարցն են դնում, գողության, թալանի, կորած կարպետի, մի խոսքով այն բոլոր հարցերի, որի մասին կուրիսցին գրել է իր դիմումի մեջ:

Հնարավորություն չկա ժողովին մասնակցող գյուղացիների ասածները մեկ-մեկ գրելու, ինչպես և նրանց գրավոր ցուցմունքները տալու: Եթե Կուրիսի գյուղխորհուրդը մի թուղթ էր ստացել«շտապ քննություն կատարելու» մասին, այդ ժողովից հետո Կուրիս գյուղի հողաբաժանքի և Անդրեաս Հովհաննիսյանի գրած հարցերի մասին դրանից ավել թուղթ է գրվում:

Ի՞նչ է պարզել քննությունը, ի՞նչ է ասում Կուրիսի չքավոր դասակարգը Անդրեաս Հովհաննիսյանի մասին:

Ամենից առաջ հաստատվում է, որ նրա հինգերորդ շունչը, որին հող չեն տվել, ծնվել է հողը բաժանելուց հետո: Իհարկե, հողաչափը հանցավոր է, որ հուլիսին է հողերը բաժանել և երեք ամիս չիսպասել, որ Անդրեասը մի ժառանգ էլ ունենար:

Անդրեասը Կուրիսի հողով հարուստ մարդն է եղել: Տարիներ շարունակ նրա հողերի վրա ուրիշներն են մշակություն արել, իսկ ինքը քաղաքներում ապրելով, ազատ ժամերին կարդացել էՌաֆայել Պատկանյանի վանեցոց գանգատները:

Ոչ մի այգի չի տվել, հինգ հարյուր վազով: Անդրեասը հողով լրիվ բավարարված է և նույնիսկ մի քիչ էլ ավելի: Այդպես էլ գրված է համայնքի արձանագրության մեջ.

«Անդրեաս Հովհաննիսյանը Պատվակ անվանվող տեղում ուներ երկու մեծ հողամաս: Այդ հողամասերից մեկը, որ ավելի վատ էր, կտրված է, իսկ մյուսը, որն ավելի լավ է, թողնված է իրեն: Նաստացել է հողատերի նորմայով և լավ կատեգորիա»:

Մարկայի փող չունեցող Անդրեասը, որ իր դիմումն ուշացրել էր դրա պատճառով, միջակից բարձր տնտեսություն ունի, գյուղի ունևորներից է: Իսկ ի՞նչ գողություն է, որ կատարվել է Կուրիսումև գողերին անպատիժ են թողել:

ԿՈԻՐԻՍՈԻՄ ԳՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԹԱԼԱՆ

Կուրիս գյուղում երկու տարվա ընթացքում անթիվ անհամար գողություն է եղել: Տարել են մի ուլ և երկու հավ: Ուլը հետ է մնացել հոտից, կուրիսցի երկու ջահել ուլին պառկեցրել են փոսի մեջ ևդանակը խրել կոկորդում: Ուլը բղավել է, օգնություն կանչել գյուղխորհրդից, բայց նախագահը չի լսել և կուրիսցի երկու ջահել ուլը անուշ են արել, բայց մյուս օրն ևեթ վճարել են ուլի արժեքը:Իսկ հավերը գողացել են անհայտ չարագործներ: Կալը կալսելիս հարևանի երկու հավ դեզի վրա քուջուջ անելու համար արժանացել են մահվան և տապակվել են կալատիրոջ կաթսայում:

Կուրիս գյուղում եղել է մի չտեսնված թալան, որի համար իրավունք ուներ Անդրեասը բողոք տալու «Գերագույն Խորհրդին»: Գյուղի հովիվը ամառվա շոգին անցնում է մի բոստանի կողքով, աչքն ընկնում է կանաչ վարունգին: Սարի չոբա՛ն, Կուրիսի վարունգ…Հովիվը թռնում է ցանկապատի վրայով, ծոցը լցնում է վարունգով: Հարա՛յ-հրոց, աղմուկ-աղաղակ: Հովիվը կարողանում էմիայն վարունգի կեսը կուլ տալ, որովհետև տերը վրա է հասնում, բկից բռնում: Ահա միակ թալանը երկու տարվա րնթացքում:

Ժողովում քննում են Անդրեաս Հովհաննիսյանի պատշգամբից գողացած կարպետի պատմությունը: Այս ամենից զարմանալին է: Դուրս է գալիս, որ կարպետն ուրիշինն է եղել, կարպետը կորելէ գյուղի դպրոցից: Մեկը վեր է կենում և հայտարարում, որ ինքը «կասկածում է Անդրեաս Հովհաննիսյանի վրա նույն կարպետի մասին»:

ՔՆՆՈԻԹՅՈԻՆ ՄԻՆՉԵՎ «ՅՈԹ ՊՈՐՏԸ»

Ասում է ինչքան անտառի խորքը մտնես, այնքան շատ ցախ կհավաքես: Քննում են Անդրեասի «յոթ պորտը», և պարզվում է, որ հնում կուրիսցին ինչ-որ պատմություն է ունեցել, որի համարնրան գյուղից հեռացրել են:

«Անդրեաս Հովհաննիսյանը խարդախ մարդ է: Հողաբաժանքից հետո լարված դրության մեջ է մեր գյուղում: Նա անցյալում էլ խարդախ մարդ էր, որին հեռացրինք գյուղիցս: Եվ միայն վերջերսէ եկել գյուղ…»:

Այսպես են ասել գյուղացիք նրա մասին, քննության ժամանակ:

Կա մի հեքիաթ, թե ինչպես երկու սոված մարդ թագավորի ախոռի կտրան մի հատ չամիչ են գտնում, փորում են կտուրը, ավելի շատ են գտնում, վերջը ծակում են և ընկնում չամիչով լի ախոռը:

Քննության ժամանակ փորել են, մի չամիչ են գտել, մի քիչ հետո երկուսը, երեքը, և վերջն ընկել են Անդրեասի ախոռը, այսինքն գտել են իսկական պատճառը, որի մասին արձանագրության մեջմիայն երկու խոսք է ասված:

Անդրեասը մի ուրիշ գյուղացու շատ ծածուկ հայտնել է.

— Դու մի քիչ հեռու կաց, ես խորհուրդը ցրեմ: Այդ մասին ես աշխատում եմ:

Եվ նույն ճանապարհով մի թուղթ էլ գնաց, ուղղված Կուրիս գյուղի բնակիչ Անդրեաս Հովհաննիսյանին: Կուրիսցին կարդաց, աչքերը չռեց:

— Ձեր դիմումը թողված է անհետևանք…

«ՍՈԲՈԻՉ»

Էլեկտրական մեծ լամպերը լույսով ողողել էին կայարանի պերրոնն ու զուգահեռ ընկած երկաթգծերը: Անձրևը նոր էր դադարել, և լույսի տակ պերրոնի սալահատակը փայլփլում էր մաքուրսրբած հայելու պես, իսկ ռելսերն ասես ապակե ձողեր լինեին: Անձրևաջուրը խառնվել էր ռելսերի մոտ թափված մազութին և շպալների արանքում գոյացրել սև, փոքրիկ լճակներ, որոնց յուղոտմակերեսն արտացոլում էր լամպերի լույսը:

Հերթական գնացքն ուղևորվել էր: Մի քանի՝ աչքերն անքնությունից ուռած ուղևորներ հենվել էին փայտի մեծ աթոռներին, ննջում էին, ոտների արանքում կապոցներ, տոպրակներ: Կարմիր-կանաչ լապտերներով կոնդուկտորներ, անբաժան կողովը կամ մեծ կողպեքով արկղը թևի տակ, գնում գալիս էին, մտնում հերթապահի սենյակը կամ զանգի մոտ կանգնած զրուցում: Կեղտոտգոգնոցով մեկն ավլում էր առանց այն էլ անձրևից լվացված պերրոնը:

Երրորդ գծի վրա տասնհինգի մոտ ապրանքատար վագոններ կային, առանց շոգեմեքենայի: Յուրաքանչյուր վագոնի առաջ խռնվել էին տղամարդ ու կին, կանչում էին, ծիծաղում, խոսում:Պերրոնի վրա անց ու դարձ անողները երբեմն կանգնում էին, նայում վագոնների կողմը, ծիծաղում, եթե լսվում էր սուր մի խոսք կամ հանաք:

Վսեոբուչի գնացող գյուղացի երիտասարդներ էին: Հեռվի մթության մեջ, մերթ ընդ մերթ, գիշերահավի պես կանչում էր շոգեմեքենան, որ պիտի գար, տասնհինգ վագոններն առներ ու տաներ:

Երգ, աղմուկ, աղաղակ և այդ ամենի հետ մի քանի զուռնա ու դհոլ, մի զիլ ծլնգացնող դուդուկ, որ ծղրտում էր առավոտյան գետի ափը վազող սագերի պես:

Յուրաքանչյուր վագոնի առաջ հավաքվել էին գնացողների հարազատները, նրանց խառնվել էին և կոնդուկտորներ, կայարանի հերթապահ ծառայողներ, կառապաններ և սոսկականուղևորներ, որոնք հաջորդ գնացքով պիտի մեկնեին:

Մի վագոնում քյալալեցիք էին, մյուսում հոռոմցիք, երրորդում մաստարեցիք ու թալինցիք: Վագոնից վագոն ձայն էին տալիս, ամեն վագոն աշխատում էր իր զուռնան զլել, իր վրա դարձնելամբոխի ուշադրությունը, ամենից համով խոսք ասել և ծիծաղեցնել, ծիծաղու կոտորել:

— Գյադա չալե, տո չալե, — ձայն էր տալիս մի հոռոմցի, որ ուրախությունից, թե գինուց հարբել, անվերջ երգում էր, պարում: Ընկերները նրան մի կերպ բարձրացնում են, տեղավորումվագոնում: Բայց հոռոմցին վագոնի մեջ էլ է պարում. շխրտում են հատակի տախտակներն ու մեկ էլ՝ հո՛պ, վագոնից թռնում է ներքև, պարը շարունակում:

— Ջոկապետ ջան, հորդ հոգուն մեռնիմ…Տո, թողեք խաղամ…

Մյուսները ծափ են զարկում: Հոռոմցու կենտպարը քիչ հետո դառնում է շուրջպար: Պարում են բոլորը՝ «սոբուչ» գնացողները, կառապան ու միլիցիոներ, կոնդուկտոր ու տելեֆոնիստ: Պարինզոռով խառնում են և մի պառավ կնոջ, որ մինչ այդ որդուց չէր հեռանում, խոսում էր, և ամեն խոսքի հետ արցունքն էր ծլլում:

Պարում էր պառավը մյուսների հետ, ճվում էին, ճչում, իսկ պառավը պարելիս էլ աղլուխով արցունքն էր սրբում:

— Ով ծափ չզարկի, կնիկը մեռնի…

— Տո Լևոն, ծափ տու, Շուշանդ մոռցա՞ր:

Ու Լևոնը ծափ է տալիս, ծափի հետ միտքը թռչում է Մաստարա՝ Շուշանի մոտ:

Մյուս վագոնի առաջ մի այլ խումբ է պարում: Աշխատում են գետնին ավելի պինդ խփեն, զուռնան զիլ է կանչում պարողներից մեկը զուռնայից էլ բարձր ձայն է տալիս.

— Տո, հոռոմցիք, ուռած փորեր, ի՞նչ եք տզկել…Ջա՛ն քյալալացիք, տո չալե՛, Մուկուչ, «Հոպոպը» չալե:

Պարը փոխում են: Հոռոմցիների մոտ հավաքվածներից ոմանք նրանց մոտ են գնում, ուրիշ վագոններից են գալիս և ոգևորված զուռնան մեկ ծկլթում է, մեկ հանդարտ է կլկլում:

Հոռոմցին ճարպիկ շարժումով բարձրանում է վագոն և բարձր կանչում.

— Տո Տերտերանց Օնիկը չե՞մ ես…ընկերներ և բանվորներ, ես ձեր ջանին ղուրբան…խորհրդային իշխանության վով որ մտքեն հակառակ է, ես էնոր ականջը…

Ամբոխը հռհռում է, ընկերները փորձում են ներս տանել նրան, բայց հոռոմցին նրանց ոտների արանքով դուրս է պրծնում, թռչում գետնին ու նորից բղավում բեզարած զուռնաչուն.

— Տո չալե, ես քու կյանքին մեռնիմ…

Մի այլ վագոնում նստոտել են տախտակների վրա: Մոմի թրթռացող լույսի տակ հազիվ են երևում դեմքերը: Վագոնի կիսամութ անկյունում նստած մեկը մեղմ, լալկան ձայնով երգում է.

— Ընկել ե՛մ գերի՛…

— Օտար երկրներ…

Մյուսները ձայնակցում են այդ երգ-աղերսին, ամեն մեկը բառերի մեջ դնելով այլ իմաստ՝ կովի, եզան, հողի, Շուշանների հետ կապված:

— Նստել ես վագո՛ն…

— Սալդաթ բալա ջան:

Մի ծեր կոնդուկտոր, որ վերի վագոնների տակ կռանում, լապտերով նայում էր, մի պահ կանգնեց, լսեց այդ երգն ու դարձավ նրանց.

— Տո ա՜յ օղուլ, ի՞նչ կուլաս: Նիկալայի վախտն էղներ, մերդ լացացնեին: Սոբուչ կերթաս Դիլիջան, հո Սիբիր չե՛ն քշե…

Երգողները մի պահ լռում են. քիչ հետո մի ուրիշն է բարակ ձայնով ծոր տալիս այն մասին, որ «երկնքուց կախված է Սողոմոնի գիրքը, կարդացեք, իմացեք սալդաթի միտքը»…

Ուկրաինացի մի քանի զինվորներ, որոնք վերադառնում են պահակատեղից, խառնվում են ամբոխին, հարցնում՝ թե ովքեր են գնացողները: Մի կառապան գյումրեցու ռուսերենով նրանցհասկացնում է: Ուկրաինացիք հետաքրքրվում են զուռնայով, մոտենում են պարողների մի խմբի: Ու հանկարծ պարողները մեջ են առնում նրանց. ուկրաինացի զինվորները քահ քահծիծաղելով պարում են «Հոռոմի» եղանակ:

Գնացողներից մի քանիսն աղմուկից հեռու ինչ-որ պատվիրում են իրենց հարազատներին: Մեկն իր բիձուն պատվիրում է ոչ մի դեպքում եզը չծախել, կոմսոմոլ մի տղա բջջի անդամին թերիթողած գործի մասին է պատմում: Պառավ կինը դեռ լալիս է, բարեմաղթում.

— Գնացեք, աջողություն ձեզի…

Մի ուրիշը իր ազգական երիտասարդին սրտանց հուսադրում է.

— Էրթաս մարդ կդառնաս, բալաս:

Միլիցիոները մոտը կանգնած կառապանին պատմում է, ականջը դեմի վագոնից լսվող երգին.

— Վագո՛ն, մի ժաժ տա՛…

— Մեր Էրթլու վախտը էստեղ շիվան էր…Սաղ կնկտինք բիթտուն կուլային: Ողորմած հոգի Բերբեռ Մուկուչը իսա երգն որ ըսեր, մեռլատան պես կուլային…

Հոռոմցի Օնիկը պարից բեզարել է, բայց չի հանդարտում: Եվ զուռնան կտրելուց բարձր կանչում է.

— Ա՛խ մի տաք փոր էղնի, քաշեմ փորիս…

Հռնդոցից հարևան վագոնի դուդուկի ձայնը չի լսվում: Ամբոխից մեկը կանչում է.

— Ա՛յ մորդ լուսը չքոռնա, Օնիկ:

Հանկարծ հեռվի մութում զիլ ծկլթում է շոգեմեքենան և շոգու փնչոցով մոտենում է վագոններին:

Իրարանցումն ուժեղանում է: Մնաս բարով են ասում, իրար խառնվում, իրար կանչում: Ջոկապետները վագոնից վագոն են անցնում, նստեցնում: Զուռնայի ձայնը վագոնի ներսից է գալիս:

— Գնա՛ց, տո, էլե՛ք, էլե՛ք…

Վագոնները շրխկոցով իրար են հրում: Հնչում է սուլոցը, վագոններն օրորվում են շոգեմեքենայի ամեն մի փնչոցի հետ: Լսվում է մի բարակ ձայն, շարունակում են երգել:

— Վագոն, մի՛ ժա՛ժ տա՛…

Պառավ կինը մոտեցել է վագոնին, որդին կռացել է վրան.

— Իրավունք կառնեմ, կուգամ:

Շոգեմեքենան սուլեց:

— Գնա՛ց, գնա՛ց…

Մեկ էլ թնդաց զուռնան ու դհոլը…Բազմաթիվ ձեռքեր ու գլխարկներ օդում ճոճվեցին.

— Բարի ճանապարհ, աջողություն ձեզի…

Քիչ հետո վագոնները փայլփլուն ռելսերի վրայով սուրալով կորան մութի մեջ: Վերջին վագոնի ետքին կարմիր ճրագը թարթում էր որպես մանկան աչք: Պերրոնի վրա կանգնած պառավ կինըզսպված հեկեկում էր, աչքը կարմիր, փոքրիկ ճրագին…

ԿԱՊԸ

Ժողովը դեռ չէր սկսվել: Խորհրդի նախագահը հաճախակի կանչում էր միլիցիոներին, պատվիրում, որ ձայն տա վերի թաղին, կամ մոտիկ կանգնած մի երիտասարդի ճանապարհում այս ինչիտունը, որտեղ պետք է լինեն խորհրդի երկու անդամը, մի քանի գյուղացի: Գյուղի ծուռ ու մուռ փողոցներով գալիս էին մեկ-մեկ, խումբ-խումբ, ոմանք լուռ, ոմանք բարձր կանչելով: Եկողներըտեղավորվում էին հենց փողոցում, նստոտում քարերի վրա, պատերի տակ:

Մեկը կարդում էր նոր ստացած լրագիրը, գիրկապ անելով ասում այն ամենը, ինչ տպված է, նույնիսկ փակագծի մեջ շարած «Զակտագ»-ը:

— Գյանջայի գավառի Բանանց գյուղում անհայտ չարագործները գողացել են Մովսես Սահակյանի մի զույգ եզը…

— Է՛, բան կարդա, բան լսենք…Եզինք են էլի, կգողանան էլ, կգտնեն էլ: Տես Անգլիայի կողմերից ինչ կա…

Ընթերցողը շուռ է տալիս լրագիրը, կարդում «Արտաքին աշխարհից» …Եվ մի քիչ հետո, նույն տոնով ասում.

— Բա՛, գազեթի լավ տեղը կերել են…

Խոսքը պատռած անկյունի մասին էր:

— Մուքունց տանը պապիրոս քաշող չկա, բա էս ո՞վ արած կլինի, — հարցնում է ունկնդիրներից մեկը: Ընթերցողը մի ուրիշ սյունակի է անցնում:

Մի քիչ հեռու, մի ուրիշ խումբ տաք-տաք վիճում է ժողովի օրակարգի, հողերի բաժանքի մասին: Մի կողմը՝ արձակուրդով գյուղ եկած բանվորներ են, մյուսը՝ գյուղացիք:

— Համ ժալով ստանաս, համ էլ գաս էստեղ հող ստանա՞ս: Էդ ո՞նց կլինի…Դե քու կյանքդ ինձ տուր, իմ հողերը քեզ տամ, — ասում է մեկը և շուրջը նայում, կարծես ուզում է իմանալ, թե ինչկարծիքի են մյուսները:

— Դե քու երեսիդ ռանգը տուր, իմ ժալովը քեզ տամ: Գիշեր ցերեկ նավթի մեջ եմ թաթախ, քեզ ի՞նչ կա, փափախդ ծուռ դրած ոչխար ես պահում: Եկար էլի Բաքու, բա ինչո՞ւ չկացիր. սարիարաժանը միտդ եկավ հա՛…

— Դու ամեն շաբաթ բաղնիս չգնաս, կնկանդ հետ կլուբ չգնաս, կապրե՞ս…փափախս որ վեր ունեմ, քրտինքի հոտից կխեղդվես: Կնիկդ 10 դեյրա ունի, իմ երեխան մի հալավ էլ չունի…

— Տո՛ւր է, տո՛ւր, երեսիդ ռանգը տուր, — իր խոսքն է կրկնում բանվորը, ակնարկելով գյուղացու ուռած կարմիր թշերին:

— Հագիդ սապոգը տուր, երեսիս ռանգը տամ…

Բանվորն արագ շարժումով քաշում, հանում է հաստ սապոգը և մոտեցնում նրա քթին:

— Դ՜ե տուր:

— Է՛, ի՞նչ եք յավա-յավա խոսում, — մեջ է մտնում մի գյուղացի, — արաբոչին իրա տեղում, ռանչպարն իրա: Խոսք ունեք, խոսք ասեք…

— Բա սա արաբոչի է՞, — վրա է պրծնում մի ուրիշը: — Հրեն է՛, էն կտուրը ժեշտած տունը սրանը չի՞…Էդպես արաբոչի կլինի՞: Ա՛յ ռուսին արաբոչի ասի, որ օրն անում է, օրը ուտում, միտոպրակ էլ ծակած, վիզը քցած: Արաբոչին ռուսին կասեն…

— Սրանք էլ են ասում, է՛, թե ապրուստը դժվար է: Ութ ժամ բանում են, երկու սուտկա քնում, ամսեկան մի կովի գին ստանում: Ձմեռը ոչխարը տար արանում պահի, կիմանաս մեր հալը, — ասում է նա, ով համաձայնվում էր կարմիր թշերը բանվորի հնամաշ սապոգի հետ փոխելու:

— Դե արի մի օր իմ տեղը բանի, — վրա է տալիս մի երիտասարդ, որ մի տարի առաջ է գյուղից կտրվել, վերադարձել գյուղ և ծալը չկոտրած շորերը հագին, շուտ-շուտ ձեռքը տանում է կրծքիցկախած էժանագին ժամացույցի շղթային:

— Կնիժկադ տուր ինձ, քո տեղն էլ բանեմ, ընկերիդ տեղն էլ, — պատասխանում է մի գյուղացի:

— Ո՞ր կնիժկաս…

— Սավուզի:

— Արի ապրանքիդ հետ փոխենք, — տաքանում է երիտասարդը: — Միանգամից ձեռք քաշի քու տնտեսությունից, իմ տեղը քեզ տամ: Վրասեյսկի խոզ ես դառել, վզիդ հաստոցին տես, դուկարող ե՞ս Բաքու ապրես…

Վեճն ավելի է թնդում: Խառնվում են ուրիշները: Ոմանք լուռ են, միայն ծիծաղում են այս կամ այն կողմի սրամիտ պատասխանի վրա: Մի քանիսը վիճողներին տաքացնում են: Մի կոնտր, որանխոս կանգնել է վիճողների մեջ, ներքին հրճվանքով ժպտում է և սրան-նրան աչքով անում, երբեմն էլ բեղը մատին փաթաթում, ոլորում:

— Հագիս շորին նայի, — ասում է մի հին բանվոր, — տասը տարի առաջ եմ առել: Թե մի պարադ լինի կամ միտինգ, կհագնեմ, թե չէ էն քու ասած տոպրակն եմ հագնում: Իսկ դու գիտե՞ս ինչունես:

— Օդի մաքրություն…

Բոլորը ծիծաղում են սրամիտ պատասխանի համար, բացի ծեր բանվորից, որ մեկնում է կոշտուկներով պատած ձեռքերը և ասում.

— 50 հատ ոչխար ունես, իմ՞ս էլ էս ձեռքերն են:

— Մի ոչխար էլ ունենաս, ո՞վ պիտի պահի, առավոտն ո՞վ դեն անի: Ոչխարն ի՞նչ ես անում: Ես ոչխար եմ պահում, պանիրը դու ես ուտում, միսը դու ես ուտում: Իմ կերածս ի՞նչ է, — դառնում էչորս կողմ, նայում: Կոնտրն է պատասխանում.

— Չորաթան, — և բեղը ոլորում:

— Մի չորաթան ուտողն էլ դու ես, — վրա է տալիս երիտասարդ բանվորը: Կամացուկ զրնգում է կրծքից կախ շղթան: — Ատամներիդ տակ երկու փութ յուղ կլինի հիմա: Տարին մի անգամ գալիսես Բաքվա վակզալը, վեցհարյուր մանեթի առուտուր անում: Քու էդ կարկատած չուխայի աստառի տակ էլ չերվոն կլինես պահած: Ինչ քոռ գայլն ե՛ս…

Բեղը դադարում է ոլորելուց, ուզում է խոսի, բայց նրան հրում են, շրջանից դուրս անում:

— Նա եկավ վակզալը տեսավ, բա ե՞ս. հենց էսպես կարոտ մեռնե՞մ…Ի՞նչ ունեմ որ, մի մանգաղ, մի գոգնոց:

— Դու էլ ձմեռը կնկանդ ճիտ արա, քնի, — պատասխանում է մեկը, մյուսները հռհռում են:

— Մի վերմակ էլ չլինի, քցենք, տակը քնե՞նք: Կարպետի տակ ենք քնում, իսկ քաղաքում դու աբրեշումի վերմակ ունես:

— Դու հանգիստ արջաքուն ես տալիս, ես քնիս մեջ էլ եմ տորմոզ անում:

— Տնաշեն, բա վար անելիս որ կարկուտը տալիս է, գլուխդ ուռչում: Տորմոզ անելուց էլ հեշտ բա՞ն…

— Կարկուտից գլուխդ ուռչում է, գլուխդ հո տե՞ղն է մնում: Բա որ շտանգը գլխիդ տա, սողանի պես կլպի՞…

Վեճին խառնվում է գյուղական դպրոցի ծառան:

— Ես էլ մեր երկրի բանվորն եմ էլի՛ …Ուսումնարանում տասը ամիս ծառայել եմ, մինչև էսօր մի կոպեկ չեմ ստացել: Մեր երկիրն է մեղավոր:

— Բանվորն իր տեղը, գյուղացին` իր: Երկիրը չի բերքատու, — հայտարարում է մեկը: Խոսակցությունը հանդարտում է: Մի ծերունի ձայն է տալիս իր որդուն՝ շղթան կրծքից կախ երիտասարդբանվորին:

— Վերին հանդի գարին չորացավ, ի՞նչ ես պարապ կանգնել…Էս ժողովը ո՞րտեղից բերին բանի էս վատ ժամանակ:

Նրա կողքին նստած մի ուրիշ ծերունի ավելացնում է.

— Է՛հ, երկուսիդ վերջն էլ հողն է, — և սկսում պատմել մի առակ արծվի, ցինի և կաքավի մասին:

Սակայն ծերունու առակը մնում է թերի: Հավաքվածները շարվում են պատերի տակ: Քիչ հետո բացվում է ժողովը:

Նախագահը պատմում է.

— Ընկերնե՛ր, նախ և առաջ ստացված գրության մասին, որն որ ուղարկված է Բաքվի մեր գյուղական բանվորների միության կողմանից: Արդեն գյուղիս աղբյուրները շինելու համարհայրենակցությունից ստացված են 40 հատ վեց արշինանոց տուրուբաներ…

— Այ թե հա՛, — ձայն են տալիս այս ու այն կողմից:

— Ոչինչ, ջուրը խմեցինք…

— Էլի թե մի օգնություն լինի, Բաքվից է լինելու…

— Ընկերներ, լռություն պահպանեցեք, — սաստում է նախագահը, — օրակարգը չի պրծել: Նաև հայրենակցությունից ստացված է մի նամակ, որում որ գրված է տրակտորի ընկերությանմասին, թե ինչպես պետք է կազմենք և թե ինչ մեծամեծ օգուտներ կլինի գյուղիս այդ կողմանից և թե ինչ խոսքեր է ասված Լենինից տրակտորի մաշինի ընկերության մասին:

Եվ լռության մեջ գիրկապ անելով նախագահը կարդում է Բաքվի բանվորների շեֆ հանձնաժողովից ստացված նամակն այն մասին, թե անհրաժեշտ է գյուղում մեքենագործականընկերություն կազմել և ձեռք բերել տրակտոր:

— Նաև չքավոր տնտեսություններից բոլորովին չվերցնեք անդամավճար: Մենք մեր կողմանից հավաքել ենք և տրակտորի ընկերության անունով բանկում քցել ենք յոթ հարյուր ռուբլի ևկնիշկան ստացել…

Լսվում են ուրախության բացականչություններ:

Կանգնած ու նստոտած Ժողովականներին հրելով, մի կերպ անցնելով երիտասարդ բանվորը մոտենում է աչքերը նախագահի թղթին ուղղած, բերանը կիսաբաց գյուղացուն, որը քիչ թեքվել էմահակի վրա և այդպես էլ մնացել:

Երիտասարդը քաշում է նրա թևը:

— Հը՞, ո՞նց ես…

Գյուղացին սթափվում է, գլխի ընկնում, թե ինչի մասին է նա ակնարկում:

— Դե խոսք էր էլի՛, ասեցինք… ի՞նչ ես խորքերն ընկնում:

Նախագահը շարունակում է նամակի ընթերցումը:

ՕՁԻ ԲԵՐԱՆԻՑ

Երբ պատմում էին ինձ այս ամենը, կասկածում էի, որ գուցե թե դեպքերը շփոթում են իրար, գույները մի քիչ խտացնում, և ավելի հնարում, մանավանդ, որ մենք զրուցում էինք շատ գեղատեսիլմի բլրակի գագաթի վրա, որի մացառապատ փեշերն իջնում և խոր անդունդ ձոր են գոյացնում, այնքան են մոտ իրար, որ քարայծն էլ կարող է ցատկել: Եվ խոր ու նեղ ձորում մռռալով, քարերնիրար տալով անցնում է Մարցի գետը բաց արնագույն ջրով, որովհետև ակունքների մոտ կարմիր ու մսոտ հողեր կան:

Չատի բիձան էր ասում, թե ինքը շատ պարզ հիշում է այն ժամանակները, երբ պախրաները սուրուով էին գալիս և հենց մեր նստած տեղում արածում: Այն ժամանակ անտառների մեջ կորածայդ գյուղն էլ, ինչպես ալևորն էր պատմում, մոլորած պախրայի պես էր…

Ահա դրա համար էլ հենց թեկուզ Չատի բիձու պատմածից շատ բան ինձ անհավատալի էր, միամիտ առասպել վաղուց անցած այն ժամանակներից, երբ սպիտակ պախրաները լուսնյակգիշերներին խոտ պոկռտելով, իրար պոզահարելով անցնում էին այն անտառներով ու ձորերով, ուր հիմա շեն ու բարեկեցիկ գյուղեր կան ու ձորի միջով էլ օձապտույտ կեռմաններովվագոններն են անցնում, որպես ուլունքի շարան:

Ու երբ մեզ հետ նստողներից մեկը տեղից վեր կացավ ու ինձ մոտենալով հետ քաշեց շրթունքներն ու ցույց տվեց— ջարդուփշուր եղած, տեղ-տեղ սևացած ատամների շարքը և էլ հետ տեղընստելով ասաց, որ մինչև հիմա էլ մրմուռն զգում է, ես պատասխան չունեի նրան տալու:

Խուլ երկիր էր: Ձորերում և անտառներում ընկած այդ գետերը` Մարցը, Լորուտը, Շամուտը, Ահնիձորը, որոնց այժմ շրջանում կոչում են Մոտկորի հանրապետություն՝ անտառի խորքում ընկածՄոտկոր ավերակ գյուղի անվամբ, մի գյուղի, որի եղած լինելը հաստատվում է քարե կամոլրջի պատերով, որ հիմա էլ երևում է գետի երկու ափին, հին ճանապարհի հետքով և վերջապեսբնակավայրերի խարխլած, կիսաքանդ պատերով, որոնց փլցրել և քարերն իրար են խառնել կաղնին ու լորին և գյուղը կորցրել իրենց թավուտում, — Մոտկորի հանրապետության այդ գյուղերնայն ժամանակ, երբ Չատի բիձան երեխա էր, խաղաղ ապրում էին:

— Ոչ մովրով կար, ոչ էլ խարջ ու տիրություն…մեր կռիվը գայլերի դեմ էր, մեր տանջանքն անտառում վարելահող շքելու համար էր:

Կտրատել են անտառը, ապառաժ տեղերը բարեբեր հող դարձրել, փորել առուներ և ճիլկուտի ջրերը դուրս տարել առուներով, տեղը ցանել կորեկ, գարի: Ամեն տարի մի բան են ավելացրել, բազմացել են ծխերը և եղած տների կողքին նոր տներ են կառուցել:

Խուլ այդ երկրում, այն ժամանակ, երբ Չատի բիձան, որ վերջին քսան տարվա ընթացքում ոտքը գյուղից դուրս չի դրել, որովհետև շատ է ծեր, — երբ Չատի բիձան հորիկն էր քշում, մի օր լուր էստացվում, որ հեռու մի քաղաքում թուղթ են հանել այն մասին, թե ձորի գյուղերն ու անտառը դեռ էն գլխից, երբ բնակություն էլ չի եղել, պատկանում են Էջմիածնի վանքին: Այդ թուղթը մինչևօրս էլ տեսնող չի եղել, թեկուզ նրա մասին շատ առասպել է հորինված: Ասելիս են եղել, որ այդ հասարակ թուղթ չի, այլ ջեյրանի կաշի, որի վրա ոսկետառ գրված է ռուսաց թագավորիբարևագիրը հայոց կաթողիկոսին և հենց այդտեղ էլ հիշված է, որ Մարցի ու մյուս գյուղերի անտառն ու հողերը վանքինն են և անեծք էլ կա գրված նրա համար, ով կհանդգնի հակառակ խոսելոսկե գրչով գրածին:

Եվ այդ թղթով էլ սկիզբ է առնում դաժան ու խստաբարո մարդկանց դինաստիան, որոնք, ճիշտ է, ազգակցական կապ իրար հետ չունեին, սակայն լուսավորչական սինոդի կարգադրությամբմեկը մյուսին էր հանձնում եզան ջղերից հուսած մտրակը և Մարցում եղած ընդարձակ շտեմարանի ու «վանքի տան» բանալիները և գնում հոգևոր հայրերի օրհնությամբ վայելելու այն, ինչռամիկ հոտի մսիցն էր պոկված:

Այն, ինչ կատարել են նրանք, որոնք սրբազան սինոդի գործերում հիշատակվում են որպես «Մարցի վանքապատկան հողերի և անտառների պարոն կառավարիչ», իսկ գյուղերում՝ թավադ ուխան, — ինչ կատարվել է նրանց ձեռքով Մոտեորի գյուղերում, գուցե թե առասպել թվա նոր սերնդի համար, որի երևակայությունն անվարժ է պատկերացնելու մտրակի հարվածների տակմռնչացող շինականին, որ արցունքն է կուլ տվել և կես ուշաթափ վիճակում մի կերպ իրեն աղբյուրին հասցրել, պատառոտած մսերից արյունը լվանալու:

Աղա Դարչո, Մարտիրոս, կուրթանեցի Տիգրան, Շահ Աբասով, Ռոստոմ, — ահա Մոտկորի գյուղերում թագավորած դինաստիան: Սրանցից ամեն մեկը տարբեր ձևով էր գջլում, մեկը մյուսինգերազանցում էր շահատակության, ծեծի ու բանտարկության չափի մեջ: Բոլորն էլ ծեծել են, քիթ ու պռունգ ջարդել, անհնազանդ շինականին սոված, ծարավ գոմում պահել:

Կուրթանեցի Տիգրանի օրոք մահակով էին ծեծում նրան, ով կհանդգներ հակառակ խոսք ասելու և կամ չտար այն, ինչ սահմանում էր ինքր՝ «պարոն կառավարիչը»: Ռոստոմիտիրապետության օրոք մահակը վերացավ և նրան փոխարինեց պլաստուն կազակներից վերցրած պլետը, որով ծեծում էին մարմնի բաց մասերին՝ թիկունքին, ուսերին, ոտքերին: Ռոստոմը, որդինաստիայի վերջին ներկայացուցիչը եղավ, «հանցավորին» կապել էր տալիս սյունին և ծեծում այնքան, մինչև պլետի կոթը ցավեցներ իր ձեռքը, որից հետո պլետը հանձնում էր իր շքախմբիցորևէ մեկին:

Դարչոյի հաջորդ Մարտիրոսի բարքերն ավելի կոպիտ էին: Նա չէր գործադրում ոչ մահակ և ոչ էլ պլետ: Նրա հետ ման եկող մարդիկ հաստ սապոգներ ունեին, պնդագլուխ մեխերով, նրա հետման եկող մարդիկ ունեին փթանոցի պես բռունցքներ: Տրորում էին սապոգի տակ, մեխերը խրվում էր մսերի մեջ և սապոգի տակ էին մնում մսի կտորները: Ու եթե թավադն աչքով աներ ուբռունցքը ցույց տար, կարկտի պես էին թափվում բռունցքի հարվածները, արնակոլոլ «մեղավորն» ընկնում էր գետին և փորսող տալով աղերսում:

— Պլետը միշտ մեր գլխից անպակաս էր, — Չատի բիձու պատմությունն ընդհատեց գյուղացիներից մեկը, — էն է հա՛, փախչում էինք, քոչում, որ վանքի ձեռիցն ազատվենք: Եթե էսօր էլաղքատ ենք, նրանց աղքատն ենք: Ճանճի պես հյութներս քաշում էին, թողնում չեչը…Ես երկու տղա ունեի, մեկ էլ ես, օրնիբուն աշխատում էինք ու միշտ էլ սոված մնում…

* * *

Մարցի և հարևան գյուղերի յուրաքանչյուր ծուխ վանքին էր տալիս տասը խուրձից մեկը, ամեն կովից երկու գրվանքա յուղ, տունը մի ռուբլի անտառից փայտ բերելու համար, ոչխարի մի օրվակիթը, տասը սայլ խոտից մի սայլ, հարյուր խոզից հինգ խոզ անտառում կաղին ու աճար ուտելու համար: Բացի տասանորդից հօգուտ վանքի գանձում էին «աթոռահաս», — յուրաքանչյուրպսակի համար 3 ռուբլի և «հոգեբաժին» — մեռնողից մի ռուբլի:

Բայց այդ միայն «ոսկի գրիչով» սահմանածն էր: Իրականում ավելին էին գանձում: Բերքը հասնելուց, երբ խուրձեր էին անում, ոչ ոք իրավունք չուներ խուրձը կալ բերելու: Պիտի սպասեին, որթավադը գար, դաշտերում ման գար, խուրձերը հաշվեր և իր ցուցակում նշանակեր: Կալը կարող էին կալսել միայն նրանից հրաման ստանալուց հետո: Եվ վա՛յ նրան, ում հետ թշնամությունուներ, խուրձերն ավելի էր նշանակում, հրամանն ուշ տալիս, անձրևի տակ հասկը ծլում էր, խուրձերը սևանում էին, բերքն իզուր կորչում, իսկ աշնանը նա պիտի տար այն, ինչ նշանակած էրցուցակում:

Թավադը մենակ չէր ման գալիս: Նրանք իրենց ստորադրյալ ձիավորներն ունեին: Շահ-Աբասովը քսանից ավելի ձիավորներ ուներ, որոնց մի մասն անտառապահներ էին, սակայն բերքըհավաքելուց նրա հետ էին ման գալիս և սանձերը թույլ թողնում, որ ձիերը խժռեն գարու խուրձերը:

Թավադի մարդիկ ռոճիկ չէին ստանում, թեկուզ օրնիբուն ձիու վրա էին և որպես անգղներ պտտում էին գյուղերի վրա ու որս ճարելիս վրա տալիս:

— Դու ինձ բռնի, ես գիտեմ իմ շահին ումնից կառնեմ, — ասում էին նրանք թավադին և գործի մտնելու հենց առաջին օրից աշխատում էին շահել տիրոջ վստահությունը:

Եվ այն օրից մինչև հիմա գյուղում շատ խոսքեր են մնացել, որ օտար մարդուն հասկանալի չեն: Եթե մեկը դաժան է, նրա մասին ասում են, որ «Ռոստոմ մարդ» է, եթե ձին հարեվանի արտն էընկնում և հասկերն ուտում, գանգատավորը ձիատիրոջ հասցեին գյուղի հրապարակում մի քանի խոսք ասելուց, պիտի հիշի «թավադների ձիուն»:

Ամեն գյուղում նրանք ունեին իրենց հավատարիմ մարդիկ, որոնք, ինչպես Չատի բիձան էր ասում, շպիոն էին, թավադի աչքն ու ականջը: Նրանք հաղորդում էին, թե գյուղում ինչեր են խոսում, ո՞վ է ամենից շատ տրտնջում, ո՞վ է առաջարկում գնալ քաղաք, օրենքին դիմել և կամ խնդրագիր ուղարկել Էջմիածնի սինոդին, որ տուրքը քչացնեն և կամ թողնեն, որ վանքի նշանակածըգյուղն ինքը գանձի առանց թավադի ու նրա մարդկանց:

Հենց մյուս օրն էլ ծեծ էր ուտում նա, ով համարձակվել էր բերանը բաց անել, և կամ տուգանք էին գրում, իսկույն արձանագրություն կազմում, որ նրա խոզերն անտառն են փչացրել. գործըգնում էր պրիստավին:

Ռոստոմի ժամանակ այդ էլ էր վերացված: Էջմիածնի սինոդից նշանակված «պարոն կառավարիչը» գյուղացիների ներկայությամբ պրիստավի վրա էլ էր գոռգոռում: Վերջինս միշտ նրանց հլուգործակատարն էր, իսկ Ռոստոմի ժամանակ նրան հետևող ձիավորներից ամեն մինը մի պրիստավի ուժ և իշխանություն ուներ, որովհետև կարողանում էր ծեծել ում ցանկանար, բանտարկել ևնույնիսկ սպանել:

— Ում հետ թշնամի լինեին, ավելին ուզեին…ժողովրդի մեջ լեզու չկար, ով ուզեր խոսի, գլխին տալիս էին: Մի ձմեռ էլ երեք մարդ ենք ջոկել, որ գնան Թիֆլիս քաղաքում մի ադվակատ բռնենվանքից մեզ ազատելու: Թե էն սհաթին ով խաբար հասցրեց նրան, չիմացանք: Առավոտը կանուխ ճանապարհ են ընկնում…Մին էլ տեսնենք իրիկնադեմին խոզարածը հարայ է կանչում: Ասինքգել է վրա տվել կամ մի փորձանք պատահած կլինի…Գնացինք, տեսնենք մեր մարդիկ արնակոլոլ՝ ձյունի մեջ վեր ընկած… Տվել էին աչքունքը խառնել իրար…Մեկն էլ իմ ողորմած հոգի քեռինէր: Նա հենց դրա վրա էլ մեռավ…

Խոզարածն անտառում տեսնում է երկու ձիավորի, գլուխները բաշլուղով պինդ փաթաթած: Նա ճանաչում է ձիավորներից մեկին: Ու քիչ հետո, երբ ձիավորները դուրս են գալիս անտառից ուգյուղի ճանապարհով իջնում, խոզարածը լսում է ծեծվող մարդկանց ձայներ, հասնում է և տեսնում նրանց գետնին վեր թափած, արնի ու ձյունի մեջ շաղախված:

— Մեր գյուղում, — շարունակեց Չատի բիձան,— մի մեծ կալ կա…Ղավալանց կալ ենք ասում: Մի առավոտ վեր կացանք տեսնենք հիսուն զույգ եզ գերաններից կապոտած: Թավադի մարդիկն էլընկել էին հանդերն ու անտառը, որսկան շների պես ման էին զալիս, թե էլի եզներ գտնեն, բերեն կապոտեն, որ ամբողջ գյուղից տուգանք առնեն: Մեզ հարևան մի աղքատ մարդ տեսնում է, որիր եզն էլ են կապել…Ոնց է հաջողացնում, եզը փախցնում է: Հենց էդ ժամանակ թավադը նրա առաջը կտրում է, պլետի տակ առնում… Ձիավորները եկան նրա տունը քրքրեցին: Կնկա գլխիշորն էլ տարան…Անմարդի խոսք չի լինի՝ կնանոց ոտնաշորն էլ էին տանում…էնքան անիրավ էին: Տախտակը ծակել էին, մեր վիզը գցել, մեր գլխին էլ պոպոք կոտրում…

* * *

Առաջին կառավարիչ Դարչոն իր թավադության վերջին տարիներում Մարց գյուղում կառուցում է ընդարձակ մի տուն, որ շրջակայքում հայտնի էր վանքի տուն անունով: Ավելի բերդի էր նման, քան գյուղի տան: Հաստ և անտաշ քարերով ամուր պարսպած էր վանքի տունը, որի դարպասները բացվում էին ներս ընդունելու ցորնով, գարիով, բրդով ու խոտով բարձած ձիերի քարվանն ուսայլերի շարքը: Ներսում տեսակ-տեսակ և գետնահարկ ամբարներ կային՝ ցորենինը ջոկ, գարունը ջոկ: Ամեն տարի ամբարները բերնե-բերան լցվում էին, ուրիշ տեղից վաճառական մարդիկէին գալիս, գնում ցորենն ու գարին, և գյուղացիք իրենց ձիերով ու սայլերով վանքի ցորենը ձյուն ձմռանը պիտի ամբարներից կրեին և տանեին մինչև երկաթուղու կայարանը կամ շրջանիկենտրոնը և թափեին այնտեղ, ուր կհրամայեր վաճառականը: Վանքի տան պարիսպների ետև ուրիշ շենքեր էլ կային, կար ախոռ, ուր թավադների ու նրանց մարդկանց ձիերն էին գարիուտում. կար և մի սենյակ, ուր երբեմն իջևանում էր թավադը գյուղ գալուց:

Քանի եզ ու սայլ է ջարդվել վանքի տան քար ու գերանը կրելուց: Առաջին թավադն այդ տունը կառուցել է պլետի զոռով և նույնիսկ պատերը շարող վարպետներին, որոնք ուրիշ գյուղից են եղել, ոչինչ չի տվել: Սառած և դժվարին կածաններով, նեղ ու քարոտ կապերով անտառի խորքից Դարչոն ձմեռվա ցրտին կրել է տալիս գերանները:

— Ոտ ջարդող էլ եղավ, մատներ էլ սառան, փետացան, եզներ էլ ջարդվեցին…Հաստ գերա՛ն, նեղ ճանապարհ…եզների ոտը սոթ է տալիս, խեղճ հայվանները տնքում են, ուժ տալիս, կաշվիփոկերը կտրատում ու չեն կարողանում դարիվերը բարձրանալ: Մենք էլ եզների նման, նրանց հետ հավասար չարչարվում էինք: Մենք եզների կողքաճաղերն էինք վեր հատում, թավադիմարզիկն էլ ձիերն էին քշում մեզ վրա, կանչում, ուշունց տալիս, ձեռն ընկնողի ուսով չափում մտրակը…

Վանքի տանն էին իջնում և հոգևոր հայրերը, որոնք տարին կամ երկու տարին մի անգամ այցի էին դուրս գալիս օրհնելու հավատացյալ հոտին և ստուգելու մայր աթոռի կալվածքները:Պատահում էր, որ նրանք ընդունում էին գյուղացոց, «լսում» թավադի ահից շատ զուսպ և խոնարհ աղերսող շինականին: Լսում էին և հորդոր կարդում, որ հարկավոր չէ և մահացու մեղք է մայրաթոռի անտառներում փայտ կտրել, շռայլում օրհնություններ և մուշ-մուշ մրափում բմբուլե բարձի վրա:

Դարչոյին հաջորդում է Մարտիրոսը, որ իր նախորդից օրինակ վերցնելով անտառի զանազան մասերում շինել է տալիս պահականոցներ, որոնց կառուցման վրա աշխատեցնում է նույնիսկկանանց: Այդ տարիներում սով է եղել և թեկուզ վանքի տան ամբարներում դեռ հին ցորենը մնում էր, մի բուռ հատիկ անգամ չի տվել այն աղքատներին, որոնք ոսկրոտ երեխաների ձեռքիցբռնած անտառներում էին թափառում, ուտում վայրի մրգեր, քանդում տատրակների բները և աղավնի որսում:

Կիսախելագար մարդ էր նա: Ամենից շատ սիրում էր իր շներին, որոնք բոլորն էլ մի գույնի և մի բոյի էին: Որսորդ էր, թեկուզ հրացանով շատ քիչ էր որս անում: Նա շներին բաց էր թողնումանտառում, ինքն էլ նրանց հետ վազում, հարայ տալիս, խրտնեցնում պախրաներին, որջերից դուրս բերում վայրի գազաններին, և շներն օղակ կազմած վրա էին վազում, իսկ ինքը դանակըձեռքին հարմար վայրկյանի էր սպասում, որ վրա թռչի և դանակը խրի վիրավոր գազանի ծոծրակի մեջ:

Նրա շների վզին երկաթե օղակներ կար հագցրած, օղակների մեջ կեռ ու ցից-ցից մեխեր, որ քրքրում էին որսի միսն այն ժամանակ, երբ շները երախները բաց արած վրա էին վազում ևկծոտում: Ամեն անգամ որսից վերադառնալուց հետո թավադը բրդով սրբում էր արևոտ մեխերը, մաքրում մսի կտորներից և օղակները հանում, որ մեխերը խարտոցով սրի: Նրա շներն այնպեսէին վարժվել, որ օղակները հագցնելուց հետո այլևս հանգիստ չէին մնում: Իսկ Մարտիրոսն առանձին հաճույքով նրանց գրգռում էր, դարպասը փակում և գազազած շների բերանը գցումփողոցում հենց այդ րոպեին բռնած խոզի մի ճուտ և կամ հոտից ետ մնացած ոչխար:

Կուրթանեցի Տիգրանը ոչ տուն է կառուցել և ոչ էլ պահականոց: Նա մի նպատակ ուներ՝ որքան և ինչպես կարելի էր փող շատ հավաքել: Աժան գներով վաճառում էր անտառը, սինոդինգրություններ ուղարկում, որ ժողովուրդն աղքատ է, պարտքերը չեն կարողանում տալ, այնինչ ոչ մեկի օրոք այնքան շատ դրամ չի գանձվել գյուղերից, որքան նրա օրոք: Հենց լսում էր, որայսինչ գյուղացին վաճառել է մի բան կամ մի տեղից ձեռք է բերել մի քանի ռուբլի, իսկույն նրան տուգանում էր այն գումարի չափ, որի մասին նա լսել էր: Պատահում էր, որ փողոցով անցնելիսմի երեխայի ձեռքին երկու կոպեկանոց է տեսնում: Նա ոչ միայն խլում է պղնձե դրամը, այլև երեխայի հորը կանչում և տուգանում…քսան ռուբլի:

— Եթե լակոտի ձեռին երկու կոպեկ ես դրել, ուրեմն քեզ քսան մանեթ պիտի լինի:

Նրա մարդիկ իզուր տեղը չէին ծեծում: Ու հենց առաջին հարվածից հետո, եթե ծեծվողը Կուրթանեցուն խոստանար մի ռուբլի, ծեծը կդադարեր, պարանների կապերը կթուլացնեին, որկարողանար գնալ և բերել:

Կուրթանեցու մասին երկու բան են պատմում: Մեկ այն, որ նա միջնորդություն է հարուցել վանքին հասանելիք «հոգեբաժին» մի ռուբլին երկուտակելու, քանի որ առաջվա չափ չեն մեռնում, դրա համար էլ մուտքը սակավ է: Երկրորդ արարքը գյուղում խանութ բանալն է: Մարցում առաջին խանութը բացվել է Կուրթանեցու օրով, խանութպանը եղել է նրա մարդը, որ կարողացել էերկու թե երեք տարում հավաքել այնքան, որ իրավունք է համարել հայտարարելու, թե Մարց գյուղում ինքը ժանգոտ կոպեկ էլ չի թողել, որ եկեղեցում պառավ կանայք պատարագի ժամանակգանձակի մեջ գցեն:

Տիգրան Կուրթանեցին հեռանում է, հետն առնում պարկերով ոսկի, իր հաջորդին թողնում քայքայված տնտեսություն ու պարտքեր:

Նրա հաջորդը՝ Շահ-Աբասյան ազգանունով մի օքմին, որին հենց առաջին օրը գյուղում անվանում են Շահ-Աբաս, Եփրեմ եպիսկոպոսի շնորհիվ («տեսնում է նրան», ինչպես ասում էր Չատիբիձան) կարողանում է գնել վանքի թավադ լինելու պաշտոնը և Մարցի մսից կտրել այնքան, ինչքան թուրը զորություն ուներ:

Նրա օրը կարճ է տևում, որպես դաժան դև հանկարծ հայտնվում է Ռոստոմը, որ մինչ այդ աղքատ անտառապահ էր, ուներ լղար մի ձի և ժանգոտ թվանք: Նա մոռացնել է տալիս բոլորին ևհասցնում այն վիճակին, որ Մարց գյուղում երանի տալով են սկսում մտաբերել Դարչոյին ու Մարտիրոսին և կասկածում, թե չլինի՞ ծնվել է ինքը Նեռը, և աշխարհը հասել է իր վախճանին:

Անտառապահը դառնում է ահեղ մի արքա, սանձարձակ ու վայրենի:

* * *

Ռոստոմը մոտակա գյուղիցն էր: Նրան ծանոթ էին անտառի բոլոր կածանները, սակայն ավելի լավ գիտեր այն ուղին, որով խուլ այդ երկրում կարելի է ունենալ անբավ գանձ, դառնալկատաղած եզ և պոզահարել ամեն խոչընդոտ:

Նա միանգամից իրեն բաց չթողեց: Ասպարեզ մտավ իբր բարեսիրտ, նազով քայլեց, շատ կամաց, որ հետո ոստյուն անի և ճանկերը խոր խրի:

— Խոսալ մի, նրա անունը մի տա…Մենք մատուռ պիտի շինենք նրանից մեզ ազատողի համար, — ասաց մի գյուղացի, երբ Չատի բիձան անցած օրերի պատմությունը հասցրեց մինչև Ռոստոմիգյուղ գալը:

— Որտեղ մի լավ բան տեսներ, խլում էր…մեկի դռանը մի չաղլիկ ոչխար տեսներ, պիտի ասեր, սա ինձ է վայել… Եթե մեկի հագին մի լավ շոր տեսներ, էդ քեզ չի սազում կասեր, տուր ինձ…հեռուերեսից, լավ շունն էլ էր խլում, տանում: Տասը մանեթ տար մեկին պարտք, ամեն տեղ կտարածեր, թե ինքն աղքատին ձեռ է բռնում: Մեկ էլ կգար, կասեր, թե հիմա տուր, թե չէ էգուց առավոտքսան մանեթ կառնեմ…Եվ առնում էլ էր…Ո՞վ էր նրա առաջին կարում խոսք ասի: Ժողովուրդն ուռու պես դողում էր: Պրիստավի վրա մատն էնպես թափ տվավ, ասես գեղի գզիրն է առաջինկանգնած:

Շատ չի անցնում, Ռոստոմը վճարում է պարտքերը, քայքայված տնտեսությունը կարգի բերում և ամրացնում պրեսը, որի տակ ճմլվում է գյուղը, ինչպես ձիթհանքի քարերի տակ կտավատիբլիթները: Հոսում է յուղը, որ քրտինք էր և արցունք, սինոդի սրբազան հայրերը գոհ էին, որ ամեն ինչ կարգի է գալիս:

Մի քանի տարում նա ստեղծում է իր տնտեսությունը: Ուներ ութ հարյուր ոչխար, տասր ձի, քառասունից ավելի կով, մոտ հարյուր փեթակ մեղու: Այդքան միջոցից նա մի փութ մեղր էլ չէրծախում: Շրջանակներով ոսկեգույն մեղրը նվեր էր ուղարկում գավառապետին և այլ մեծամեծ չինովնիկների, որոնք քննում էին գյուղացիների գանգատը:

Ռոստոմն անում է այն, ինչ մինչ այդ ոչ ոք չէր արել: Գյուղի սիրուն հարսն էլ նրա աչքին դառնում է գեր ոչխար, ոչ միայն իր հոտին էր սազական: Եվ եթե նրան չէր հաջողվում ուզածն անել, տուգանք էր գրում, միևնույն ժամանակ իմաց տալիս, որ եթե կնոջն ուղարկի իրեն մոտ, կարող է տուգանքը ջնջել:

Մի անգամ աչքն ընկնում է մեկի կնոջ: Հետևում է, և այն րոպեին, երբ միամիտ կինն աղբյուրն է գնում, թաքստոցից դուրս է թռչում, փորձում նրան բռնել: Սարսափահար կինը փախչում է: Հենցնույն օրն էլ Ռոստոմն իմաց է տալիս այդ կնոջ ամուսնուն, որ պրիստավին արդեն մատնել է նրանից գանձվելիք տուգանքի մասին: Մարդ են մեջ գցում և միայն նրա միակ կովն առնելուցհետո՝ Ռոստոմը համաձայնվում է տուգանքը զիջել: Իսկ կովին կոչում է նրա կնոջ անունով:

Լինում են մարդիկ, որոնք փորձում են նրան համոզել, որ խալխի նամուսին ձեռք չտա, լավ չի վերջանա, արյուն կխաղա մեջտեղ: Ու միշտ նույն պատասխանն էր տալիս.

— Առաջի գնդակը թող ես արձակեմ…նրանից հետո ինչ ուզում է թող լինի:

— Էլ առաջվա լղար ձիով չէր ման գալիս: Նրա տակին հրեղեն մի ձի էր, որի նմանը չկար ամբողջ շրջանում: Զույգ սանձերով հազիվ էին կարողանում գլուխը պահել: Ու եթե վրնջար, ձորերնարձագանք էին տալիս, իսկ թռչելուց պայտերը զրնգալով դիպչում էին քարերին և կայծեր էին թռչում սմբակներից:

Շամուլտ գյուղում Դայնանց պառավի հետ պատահածը մինչև հիմա էլ բերնեբերան են պատմում: Ռոստոմը նրանց հին ծանոթն էր և առանձին շնորհ էր համարում իր հին ծանոթի տաննիջնել: Մի օր էլ, երբ հյուր է գալիս նրանց մոտ, ձին տանում են գամում կապում, իրեն էլ հյուրասիրում:

— Երբ քնից զարթնում է, գնում է գոմը ձիուն նայելու: Տեսնում է, որ իր կապածը չի:

— Պառավ, էս ձիու գլխով մի բան է անցել…սրան ուրիշ ձիու վրա են քաշել…

Պառավը երդվում է, որ ինքը տեղեկություն չունի, գոմն էլ չի եկել: Անցնում է մի տարի, և հանկարծ Ռոստոմին լուր են բերում, որ Շամուաում մի ձի քուռակ է բերել, քուռակը նրա ձիուցն է, նրանման: Երբ ստուգում է և քուռակը տեսնում, անմիջապես խլում է քուռակը, գյուղացուն էլ տուգանում անտառից փայտ գողանալու համար:

— Դու ի՞նչ մարդ ես, որ իմ ձիու նմանն ունենաս…

— Էլ համբերելու հնար չկար…մի գիշեր էլ խելք-խելքի տվինք, ասինք մարդ ուղարկենք Էջմիածին, կաթողիկոսի ձեռ ու ոտն ընկնենք, գուցե թե մեզ խղճա, էս անիրավին փոխի, մեզանիցհեռացնի…քսանհինգ մարդով ճանապարհ ընկանք: Ասինք, վնաս չունի, թող շատ լինենք, որ առաջներս չկտրեն: Էնպես էլ չարացած էինք, որ եթե պրիստավն էլ գար մեր առաջը, քարկոծ էինքանելու…Ամենքս իրեն համար հաց վեր կալանք, ոտով ճանապարհ ընկանք, գնացինք Փամբակի գյուղերով դեպի Սիպտակի սարերը, վրա եկանք Աբարանի գյուղերը…Ամեն տեղ էլ մեր դարդնէինք պատմում, մեզ տանում էին, տեղ տալիս: Մի քանի դժվար տեղեր էլ գյուղացիք մեզ վալադ մարդ տվին, որ անցկացնի…Չորս օրում հասանք Էջմիածին, ջարդված. կոտրատված, որիտրեխներն էր ցրիվ եկել, որն էլ ճամփի շատը հենց բոբիկ էր գնացել: Էդպես հասանք կաթողիկոսի պալատի մոտ, պատերի տակ նստոտեցինք: Մի քիչ որ շունչ առանք, իրիկնապահին, տեսնենք մի քանի վարդապետ եկան մեր կողքով անցան, ժամ էին գնում: Նրանցից մեկը մոտեցավ հարցրեց, թե ո՞րտեղացի ենք, ինչո՞ւ ենք պատերի տակ…ասաց՝ գնացեք, էգուց արեք, կաթողիկոսը հիմա չի ընդունում…վերջը ինչ երկարացնեմ, երեք օր մնացինք պատերի տակ: Մենք էլ տաքին անվարժ ժողովուրդ…խաշվեցինք, իմ ոտերս մաշկահան էր եղել: Երեք օրի վրամեզ կանչեցին…գնացինք մի սրբազանի մոտ. նա հենց կաթողիկոսի մոտն էլ լինում էր: Մեր ցավն ասինք, լսեց, հետո թե դուք գնացեք, ես կարգադրություն կանեմ: Վերջն էլ մի վարդապետիկանչեց, հրամայեց, որ թանգարանը բաց անի, մեզ ցույց տա միջին եղած բաները: Հետներս մի քանի կոպեկ էինք տարել ճանապարհի ծախս… էն էլ թանգարանում խաչհամբույր տվինք. դատարկ ջիբով դուրս եկանք…

Ու մի քիչ հետո, ասես անցկացած ճանապարհը մտաբերելով, Չատի բիձան ավելացրեց,

— Զուր էլ գնացինք…եպիսկոպոսը հլա մինչի օրս էլ կարգադրություն է անում: Փամբակի կողմերում ճամփին մեզ մի մարդ պատահեց, հարցրեց, թե ինչ մարդիկ ենք…մի քիչ միտք արեց ու ինձթե՝ բիձա, ձեր գյուղում թվանք կճարվի՞, ես էլ ասի, բա առանց թվանքի գյուղ կլինի՞ …թե մի կտրիճ տղա չկա՞, որ նրա փորը ծխով լցնի, ազատի ձեզ…ասեց ու ձին մտրակեց…իսկի չիմացանք էլթե ով էր:

Անցնում է երկու-երեք ձմեռ: Ցուրտ մի գիշեր, երբ բուքը պտույտ էր տալիս կտուրների վրա և երդիկներով ձյուն թափում, երբ գայլն անգամ դուրս չէր գալիս իր թաքստոցից, Մարց գյուղում միձիավոր ծեծում է քարափի գլխին կուչ եկած տնակի դուռը. ներսում ոչ լույս կար, ոչ էլ շունն էր հաչում: Ձիավորը ձին կապում է դռնակից, բարձրանում թամբի վրա, ապա պատի գլխով թռչում:

Ձիավորը վանքապատկան անտառի պահակներից էր, որ Ռոստոմի հրամանով այդ բուքին եկել էր տանտիրոջը վանքի տունը կանչելու քննության, քանի որ անտառից գողացած գերաններիհետքերն անհետանում էին հենց նրա տան մոտ:

Տանը վայնասուն է բարձրանում: Տկլոր երեխաները դուրս են թափվում վերմակի տակից: Հիվանդ հայրը խնդրում է պահակին, որ կգա լույսը բացվելուց, որ հիմա ուժ չունի տեղից վերկենալու: Դուռը մի անգամ էլ է բացվում, բուքը ձյուն է շպրտում, և երեխաները տեսնում են, թե ինչպես յափունջավոր մի մարդ մոր թևից բռնած դուրս տարավ:

— Նրան գերի էին տարել, որ առավոտը մարդը գնար վանքի տունը…

Երկու շաբաթ չանցած անտառի ճանապարհին երեք անգամ կրակում են: Եվ մինչև անտառապահները գյուղից դուրս կվազեին կրակոցի վրա, գետի մյուս ափին, անտառի միջից վրնջալովդուրս է փախչում սպիտակ ձին՝ Ռոստոմի արնոտ դիակը թամքից կախ ընկած, մի ոտքն ասպանդակի մեջ:

— Համարյա չիմացանք, թե ով սպանեց նրան: Երեք հոգի են եղել, ձյունի վրա ոտնատեղերը տեսանք…Ծառի տակ փոս էին արել, նստել…Շատ էլ պապիրոս էին քաշել. մենակ էն, որ տունըքարափի գլխին էր… Եփրեմ էր անունը…երեքից մին նա էր… էն երկուսը մինչի օրս էլ չիմացվեց: Հենց դրանով էլ Եփրեմի տունը փչացավ…պատերը մնում են քարափի գլխին…կնիկըգարունքվա դեմ մեռավ. երեխեքն էլ բարեկամներ տարան, մեծ տղան հիմա զինվորության մեջ է:

— Իսկ Եփրե՞մը, — հարցրի ես:

— Էդ գործով փչացավ: Եկան քննություն արին, անասելի չարչարանք քաշեցինք: Կալմեջ էին արել մեզ ու տավարի նման պլետով վեր էին հատում…Հրես սրա ատամները էն ժամանակփշրեցին…Սևքարեցի մի ուրյադնիկ կա, անունը Սահակ: Նրա նման անխիղճ ծեծող հավատա, որ ամբողջ Կավկազա հողում չլիներ:

Տանում են Եփրեմին, հարևան գյուղիցն էլ նոր պսակված մի երիտասարդի, որ, ինչպես Չատի բիձան էր ասում, մի գյուղ արժեր՝ աշխատավոր, խոնարհ ու համեստ…Տանում են պրիստավիմոտ, քննություն են անում, երկուսին էլ ուղարկում բերդ: Բայց տեղ չեն հասնում…Ռոստոմի մարդիկ վրա են տալիս և երկուսին էլ թրերով մորթում, գլուխը մի ձոր քցում, թևը՝ մի: Ահ ու դողովհարազատները սիրտ են անում գնալ և ձորերից հավաքել թրատված մարմինները: Միայն երիտասարդի գլուխը չեն գտնում, իսկ մյուսի մարմնից էլ գայլերը պոկռտել էին կրծքի մսերը:

Է՛…ոնց անց կացան էն օրերը, ով կհավատար, թե մեզ համար էլ մի օր լույս է բացվելու: Օձի բերանից մեզ ազատեցիք…Երևի կարդացած կլինես, որ էն վաղ ժամանակներում ճորտ ու պարոն ենեղել…Մենք ճորտ էինք, պարոնն էլ հո խիղճ չուներ…Ազատությունը որ եկավ, մի գիշերում վանքի տունը ցրիվ տվինք, քարերը ձորը թափինք: Էն օրվանից թավադի հետքն էլ չքացավ, վանքիննէլ…

Իջանք բլրակից: Մութն էր, և ամառվա աստղալույսի տակ հազիվ կարելի էր նշմարել ճանապարհն ու քարերը: Ինչքան իջնում էինք, այնքան խլանում էր Մարց գետի աղմուկը. ասես գետն էրավելի խոր թաղվում: Չատի բիձան առաջից էր քայլում, փայտով գետինը շոշափում, քարը փոսից որոշելու: Իսկ ներքևում պլպլում էին գյուղի մարմանդ ճրագները:

ՊԵՄԶԱՅԻ ՀԱՆՔԵՐՈՒՄ

Անի կայարան՝ ցամաք դաշտի մեջ մի քանի սպիտակ տներ՝ պառավ ակացիաների ստվերի տակ. հողածածկ խրճիթներ՝ մակաղած հոտի նման: Կայարանի հերթապահը դժկամորեն մոտենումէ պղնձյա զանգին, ասես կսկծում է, որ գնացքն այդքան քիչ է կանգնում: Ապա շոգեմեքենայի զիլ սուլոցը, որից դողում են ակացիաները: Գռռալով գլորվում են վագոնները, ռելսերի վրաթողնում տաք գոլորշի, մազութի կաթիլներ: Առաջին կեռմանում մի անգամ էլ է ծվծվում մեքենան, ինչպես ճայը ծովի վրա ու ծածկվում է բլուրների հետև, հետքից ցամաք հողի վրա նետումծխի ժապավեն:

— Ընկեր, որտե՞ղ է «Անի-Պեմզան», — հարցնում եմ:

— Պեմզայի զաղե՞քը, — պատասխանում է ինձ զանգահարը և ձեռքով ցույց տալիս դիմացի բլուրի կողմը: — Ահա ճամփեն…

Անիվների զուգահեռ հետքը խոր ակոսներ է գծել, ոտքով ու ձիով մարդիկ են անցել, տրորել ու հարթել ճանապարհը: Դեռ ծեծված ճանապարհ չէ, տեղ-տեղ անցնում է դեղնած ծղնոտի ու խոտիվրայով, իջնում շատ «ուսուլով», ինչպես տեղացիք են ասում և ապա նույնքան հանդարտ բարձրանում:

Չի երևում ոչ մի թուփ, ոչ մի թռչուն: Լռությունն այնքան խորն է, որ կարող ես լսել սրտիդ բաբախումը:

Ահա և բլուրը: Հետ եմ նայում. մերկ բազկի նման կեռ է տվել ճանապարհը: Ներքևում կայարանի շենքն ու ծառերը օազի նման են, ավելի շուտ կանաչ պարտեզ՝ ցամաք դաշտում: Իսկ եթե ջուրլինե՛ր, և դաշտն ու բլուրները թաղվեին կանաչի տակ, սպիտակ տները հասնեին Ալագյազի կապույտ գագաթին:

Ճանապարհն անմռունչ եզան նման կախում է գլուխը: Կայարանը, ծառերը, պղնձյա զանգը կարծես սուզվում են ջրի տակ: Արևմուտքում բացվում է մի այլ անծայր տափարակ, եզերված բարձրլեռների պարսպով:

Ու հանկարծ չոր ու ցամաք ձորի մոտ, բարձրավանդակի վրա շարեշար ընկած քարաշեն երկհարկանի տներ, որոնց սպիտակ պատերն ու թիթեղյա ներկված կտուրները չեն համակերպվումշրջապատի ամայության և ծանր լռությանը: Ուրախությունից ուզում ես կանչել Քսենոֆոնի նման, երբ ծովը տեսավ:

Իսկ քառորդ ժամից հետո, բարձր տան սենյակում, որի դուռն անընդդատ բաց ու խուփ են անում, մտնում ու դուրս գալիս, հարցնում, երկար ու կտրուկ պատասխան ստանում այն ընկերոջից, որին բոլորը Քրիստափոր են կանչում և որը բավական աղմուկով կնքում է թղթեր, ստորագրում և միևնույն ժամանակ հրահանգներ տալիս մի քանի լեզուներով, բայց այն առոգանությամբ, որունի լեզուն աշխատանքի բովում սովորած մարդը, — երբ տեսնում ենք այդ ամենը՝ ջրի մեջ ընկած ձյունի նման հալվում է ցամաք դաշտի ծանր պատկերը:

— Էստեղ առաջ ոչինչ չի եղել… Քրդերը փորել են մեծ զաղաներ, Խարկովի վակզալի չափ, — ասում է Քրիստափորը և ծիծաղում իր համեմատության վրա: — Այնինչ — ոսկի կա թաղված հողիտակ:

Եվ շտապ մեկին կարգադրում է ինժեներին կանչելու, երկրորդին գիշերվա հերթի աշխատողներին դինամիտ տալու, ու օգտվելով վայրկյանի դադարից հանում է սեղանի դարակից մի թերթ, մեկնում ինձ:

— Նա, կարդա…Իտալիայում պեմզայի փութը 22 մանեթ է ոսկով… Մերը նրանցից լավն է: Զալատոյե դելո, ի՞նչ ես ասում…Կրուգոմ պեմզա: Մեր տակին էլ է պեմզա:

Եվ նա հետ է քաշում աթոռը, կասես պեմզան հատակին է թափված:

Քրիստափորը «ուռում» է, երեսուն տարվա շախտյոր: Նա աշխատել է Չիատուրում, գերմանացիների մոտ, Ալավերդի, Շամլուղ: Կապսում ջրանցքի թունելի քարերը պայթեցնելու գործը նա էղեկավարել:

— Պադաժդի, դարագոյ, — նորից է դառնում ինձ: — Հիմա կգնաս շախտերը, կտեսնես…

Շախտի անունը տալուց աչքերը փայլում են, դեմքն այլ կերպարանք է առնում: Հասկանում եմ, թե ինչու այդպիսի թափով է զարկում կնիքը: Վարժված ձեռքը ռիթմով կրկնում է 30 տարվաարածը՝ քլունգը զարկում է հանքին:

* * *

Ներքև ձորում պեմզայի մանրուքն ու ավազը բլրանման կիտուկներ են կազմել: Փայտյա բարձր կամուրջի վրայով վագոնները գլորվում են, շրջվում, և պեմզան թափվում է ցած, ծանր ու մեծկտորները գլորվում են ավելի հեռու, մանրերը՝ մոտիկ: Բահերով լցնում են կլոր մաղերի մեջ, որոնց պտտելուց հողի փշրանքը մաղվում է, և մնում է ոսկեգույն պեմզան:

Հենց այդտեղ էլ բաժանվում են տեսակների՝ «էքսպորտ» և «շինարար» պեմզա: Առաջինը, որ ավելի խոշոր կտորներ է, տեղափոխում են այլ շենք, ուր կանայք թիթեղյա տաշտերի մեջ լվանումեն, կոշտ խոզանակով քերում և լցնում միանման պարկեր, որոնց վրա մի կին անընդհատ դրոշմում է. «ANI-ARMENIA»: Ու այդ պարկերը նավի խորքերում դարսած լողալու են ծովեր, օվկիանոսներ…

Բարձրանում ենք պեմզայի կիտուկների վրայով: Իմ ուղեկիցը՝ նիհար ու բարի աչքերով երևանցի Հովհաննեսը, պատմում է, թե ինչ դժվար էր սկզբի տարին:

,— Կոոպերատիվ չկար, ապրում էինք պալատկաների տակ…գալիս էին, մի օր աշխատում, փախչում: Մի խոսք, տաժանակրելի աշխատանք էր… Այ, տեսնում ես մադը, Քրիստափորի շինածն է, ձևը նա է տվել:

Ձագարաձև մի արկղ է, ինչպես ջրաղացի ցորնատունը: Արկղի ներքևում փակցրած են նոսր ու խիտ մաղեր, իսկ ավելի ներքև տախտակի մի ուրիշ արկղ է, շարժական հատակով: Այդ ամբողջբուրդը շարժվում է էլեկտրական ուժով:

Հանքով բարձած վագոնները մոտենում են արկղին, դատարկվում և հետ վերադառնում: Էլեկտրական մազը և՜ ջոկում է պեմզան, և՜ հողն ու մանրուքը լցնում ներքին արկղի մեջ, որի հատակըբացում են, հողը դատարկ վագոնների մեջ լցնում և հեռու թափում:

— Առաջ մենք էինք գլորում վագոնետը, հիմա ձիերն են քաշում…Միանգամից հինգը-վեցը, — պատմում էր Հովհաննեսը: Մոտենում ենք հանքի բերանին: Կամարաձև կտրվածք է, մաքուր ուչոր, պատերը կոկ, ինչպես գյուղական թոնիրը:

— Սա իմանո՞ւմ ես, ուրիշ շախտի պես չի…Օդը մաքուր, ամառը զով, ձմեռը տաք…Մի քիչ դինամիտի ծուխն ա, թե չէ ի՞նչ կա, ոնց որ Աստաֆյանը…

Բարակ ռելսերն ուղղաձիգ սլանում են ներս: Էլեկտրական ճրագները պլպլում են: Իսկ դուրսն այնպե՛ս արև էր: Պաղ քամի է փչում: Հովհաննեսը վառում է ձեռքի լամպարը: Հեռվից լսվում էթույլ գվվոց, և կանչ. «Հե՛յ…», արձագանքը դրնգում է գետնի տակ, կտուրից մանրիկ փշրանքներ են թափվում:

— Էս կողմն արի, — ձայն է տալիս Հովհաննեսը և պահվում պատի մեջ փորված նիշում:

Հետևում եմ նրան, ու մի րոպե անց լաբիրինթի կիսամութում երևում է ձիու սիլուետը, որ սլանամ է հողմի նման: Հետևից գլորվում են ծանր բարձած վագոնները:

Դուրս ենք գալիս թաքստոցից ու շարունակում մեր ճանապարհը: Շտոյլնյան ճյուղավորվում է, գնում ավելի խոր, բաժանվում են էլեկտրալարերը, վագոնետի գծերը: Դատարկ է, լուռ:Հանքափորները շատ հեռվում են:

Հովհաննեսը հաճախ ձեռքի լամպը մոտեցնում է պատին և ցույց տալիս այն երակը, որի համեմատ և փորում են:

— Սրա վերևը ֆող ա, պեմզան տակն ա…Սա որ ցածրացավ, ուրեմն իմացի, որ պեմզան խորը գնաց: Մեր նշանն էս տամարն ա: Երակը սև շերտով անընդհատ հետևում է, մերթ բարակնում, մերթ լայնանում:

— Սրան էլ խոլխոլ ենք ասում: Սա նշան է տալիս, որ էքսպորտի պեմզա կա, լավ, իմանում ես…Համարյա ֆող չկա էսպես տեղում:

«Խոլխոլը» բնական փչակներ են, լցված պեմզայի խոշոր կտորներով, ասես պարկի մեջ ոսկորներ են լցված:

— Հը՞, աղջի, քնե՞լ ես…Քանի՞ վագոն են հանել: — Նիշից դուրս եկավ մի կին, զգուշությամբ ծածկելով գիրքը:

— 97, — պատասխանեց կինը Հովհաննեսին: Նրա նստած տեղը երկաթագծի ցանցի կենտրոնն է: Հանքահորի զանազան մասերից վագոնետները նրա կողքով են անցնում: Տարօրինակ էր նրահաշվելու ձևը: Բարակ տախտակի վրա դրված են թվեր ըստ կարգի: Յուրաքանչյուրի մոտ լուցկու հաստությամբ անցք: Կինը մեխի չափ երկաթը տեղափոխում է թվից թիվ և ուզած վայրկյանինասում վագոնների հաշիվը:

Հովհաննեսը հաշվետախտակին էր նայում, իսկ ես ձեռքս մեկնեցի նրա գրքին: Ահռելի ծանրությամբ սարի տակ, գետնի խորքում, իր նեղլիկ նիշի մեջ վագոնետից-վագոնետ այդ աղջիկը գիրկապ անելով կարդում էր Չեխովի «Կաշտանկան»: Այդ օրը նա 9-րդ էջն էր շրջել:

Մենք ծռվեցինք ձախ: Աղջիկը կուչ եկավ իր տեղում, գլուխը կախեց գրքի վրա…Հեռվից լսվեց ահարկու «հեյը»:

Մութն ավելի թանձրացավ: Իմ ուղեկցի լամպարը լուսավորում էր նեղ շտրեկների դար ու փոսը: Տեղ-տեղ պեմզայի կիտուկներ էին դարսած: Վագոնները դեռ նրանց չէին մոտեցել:

— Այ խոլխոլը…Հինգ վագոն պեմզա կա էս փոքր տեղը, — ասաց Հովհաննեսը և լույսը դարձրեց: Կարծես դիտմամբ իրար վրա շարած քարե պատ էր: Ու լույսի տակ աչքիս ընկավ հանքիպատին փորած մուրճն ու մանգաղը…

— Բրոնյի տղերքն են սարքել, — բացատրեց Հովհաննեսը, լուսավորելով լաբիրինթի կամարները, բազմաթիվ անցքերը, հրապարակները կամ ինչպես նա էր ասում, գաբոյները, շտրեկները:

Լույսերը նորից շատացան: Սակայն նրանք շարժվում էին կամ օրորվում: Ձայներ էին լսվում, մեկը երգում էր խուլ ու մեղմ: Երկու ստվերներ, տաչկաները գլորելով, անցան մեր մոտով, ծռվեցինդեպի երկաթգիծը:

Մենք հանքի խորքերում էինք: Նրանց մոտ, որոնք շապիկն էլ են հանում, որ ավելի համարձակ քլունգով խփեն փուխր հանքին: Քարերը խշրտալով գլորվում էին փոշու ամպի մեջ, նավթիճրագներն աղոտ փայլով էին լուսավորում:

Մի ուրիշ անկյունում պերֆորատորի պողպատյա բրիչով անցքեր էին փորում դինամիտի համար:

* * *

Մայրամուտ էր, երբ հանքից դուրս եկանք: Սակայն ոչ նախկին մուտքից:

— Ամենապերվի հանքը սա էր, — ասաց Հովհաննեսը: Մուտքը Լոռվա ճորերի տունելի նման բարձր ու կամարաձև, շատ ողորկ ու հարթ սարքած: Մուտքի ճակատին չորացած ճյուղերից պսակ, արևից ու անձրևից խանձված ֆաներայի վրա խունացած տառեր… «ցե մեր Հայաստանի նոր հանքեր. 1925 թ.»:

— Հիմա մի սմենան դուրս կգա, գիշերվանը կմտնի…Ամբողջ սուտկան աշխատանք կա…

Ու մենք իջանք տների կողմը: Փայտյա կամրջի մոտ եզան սայլերի շարանն էր: Բարձում էին պեմզան՝ կայարան տանելու համար:

Տների մոտ մեզ միացավ հանքերից դուրս եկող բանվորների մի խումբ: Նրանք շտապում էին լվացարանների կողմը: Ճանապարհին, թափ տալով փոշին շորերից ու երկարավիզ կոշիկներից, Ուրալից եկած մի ռուս հանքափոր իր հույն ընկերոջն ինչ-որ բան էր պատմում իր երկրից ու նրա հանքերից: Մի հայ բանվոր կոտրատած ռուսերենով նոր զորացրված կարմիր բանակայինինսովորեցնում էր արտհագուստ ստանալու կարգը: Քիչ հետո թիթեղյա թեյամանները շրխկացնելով գորշ բլուզով մարդիկ գնացին դեպի կուբերը:

Բայց և այնպես շրջապատի ցամաք ու մռայլ տեսքն իր կնիքն է դնում պեմզայի «զաղեքի» վրա: Շենքերր դեռ չեն ժպտում, թեկուզ ներսը մաքուր է, մահճակալները կարգով շարած: Ոչ ծառ կա, ոչ կանաչ, ոչ հանգստանալու վայր: Քիչ են ընտանիքով ապրող բանվորները. չհաշված սևագործները, որոնք տնից մի քանի օրով են կտրվում, մեծ մասն ապրում է զորանոցային կյանքով:

Թեյից հետո, երբ դուրս եկան բակը հանգստանալու, շատերը հետները հացի փշրանք էին բերել շների համար և թեկուզ մի քիչ կոշտ կերպով, սակայն սրտանց, ուրախությամբ հացիփշրանքները շպրտում էին շներին և շոյում նրանց: Մի քանի հոգի կանգնել էին բակում եղած միակ կանաչ, նոր տնկած ծառի մոտ և նայում էին տերևներին: Նրանցից մեկը կռացավ ումատներով տնտղեց հողը, արդյոք չի՞ չորացել: Բանվորներից ոմանք, մանավանդ նորերը երբեմն բարձրանում՝ են մոտակա բլուրը և Ալագյազի լանջերին ընկած կանաչ օազների մեջ ջոկումիրենց գյուղը, տեսողությունը լարում ավելին տեսնելու:

Բակում պատերի տակ նստում են, հավաքվում, ոմանք ծխում են, ոմանք զրուցում: Մի խումբ երիտասարդներ քաշքշում են ֆուտբոլի գնդակը: Գալիս է զուռնաչին, թևով սրբում զուռնիլեզվակը և սկսում: Կլոր պարի օղակը լայնանում է, մերթ սեղմվում: Մի ռուս կին անցնում է բակի լայնքով. բազմաթիվ հայացքներ հետևում են: Անկյունում մի այլ խումբ Շիրակի մղկտող ումիալար երգով կանչում է. «Շուշան ջան, ա՛րի»…

Քրիստափորը հաշիվներ է անում և պատմում, թե ինչքան պիտի մեծանա Անի-պեմզան, երբ երկաթուղու գիծն ավարտվի, գնացքը հասնի մինչև հանքերը: Շուտով ստացվելու են մեքենաներ, պեմզայի փոշին մամլելու համար: Փոշին շաղախի համար անփոխարինելի է: Պեմզայի հալոցքը սառչում է, ապակի դառնում: Անսպառ է պաշարը, մինչ խորքը կարելի է գնալ և խլուրդի նմանփորել ու հանել: Բացվում են նոր հանքեր, հարուստ «էքսպորտի» պեմզայով:

— Պադաժդի դարագոյ…մենք Իտալիային կխփենք…

Մթնում է: Վառվում են շախմատի կարգով շարված էլեկտրական ճրագները, գոռում են բարաբանները: Սրտի նման բաբախում է դինամոն: Լույսի տակ պեմզայի փոշին կաթնագույն փայլ էստանում: Հանքահորի առաջ երևում են ստվերներ, որոնց ձեռքի ճրագներն ասես գետնի վրայով են քարշ գալիս:

Բլուրներն ընկղմվում են խավարի մեջ: Լուսավորված զաղան լողացող նավի է նմանվում, որի լույսերը ճոճվում են: Օդը սառնանում է, իսկ հանքի խորքում, ճրագի տակ քրտնած բրոնզիփայլով բազուկները կծկվում են, բրիչով սարը քանդելու:

ՎԱՐԴԱԳՈՒՅՆ ՏՈՒՖԻ ԵՐԿՐՈՒՄ

Բլուրի ստորոտին, հարթության վրա մի սովորական գյուղ, տները՝ հարթ կտուրով, կտուրներին՝ ամռանը դեղնած դեզեր, աշնանն ու ձմռանը՝ աթարի սև կույտեր ու մգլած խոտի խուրձեր:Գյուղի մեջտեղը քարաշեն ժամը, նրա շուրջը՝ հանգստացող տավարի նման տները, իբր սիմվոլ այն խոսքի, որ դարեր շարունակ ասել են եկեղեցու բեմից՝ «եղիցի հոտ և հովիվ մի»: Ժամիստվերում «հայոց եկեղեցական-ծխական» դպրոցի խեղճ ու կրակ շինությունը, նեղլիկ պատուհաններով, ինչպես խուցը, ներսը՝ կիսամութ, հողից հատակ, ծռված, ջարդված նստարաններ, դուրսը փոքրիկ բակը, որ միանում է ժամի գավթին:

Տները քարակույտերի են նման. հեռվից չի երևում ոչ դուռ, ոչ լուսամուտ: Քարակույտերը շատ են ընկել, գոյացրել ծուռ ու նեղլիկ, մճճված փողոցներ, ուր կեղտն ու ցեխը չորանում է, տրորվումոտների տակ, պնդանում, որ անձրևին ու ձյունին նորից թազանա, արևի տակ գարշահոտությունը տարածի:

Ամեն մի կույտը, լինի տուն, օդա, գոմ, մարագ, հավաբուն, հաստ և ամուր քարերից է շարած, եթե շարողն ուժ է ունեցել, տաշել է, եթե ոչ քարը դրված է այնպես, ինչպես հանքից են հանել:Քարով է պատած բակը, կալը, բանջարանոցը, «բասմայի» տեղը և վերջապես տան կից փոքրիկ տարածությունը, որ ոչ կալ է, ոչ բանջարանոց և ոչ էլ բասմայի տեղ, այլ տան կից հողի պահեստ, որի շուրջը քարով պատել են պապերը, նրանց պապերը, և սերունդը ժառանգել է քարապատ կառուցվածքն ու հողը, որպես «հայրենիք», օջախ, անձեռնմխելի սեփականություն:

Ավելացրեք այդ գորշ, անհաճո պատկերին մի քանի դեղնած բարդիներ, որ հասնում են գյուղի ծայրին և շվաքարան են ամռան տապին նախրից հետ մնացած հորթի ու կաղ ոչխարի համար, բարդիներ, որ ոչ մեծանում են, ոչ չորանում ու միայն մի ամիս է նրանց սաղարթը կանաչ, իսկ հետո դեղնած՝ փոշով ծածկած, — ահա ձեզ Շորագյալի գյուղը, ուր ապրել են հազարներովԱղասի, Օնիկ, փորփրել հողն արորով, թոնրի միջից սևացած օդայում քաջք ու հրաշքի հավատացել, կրծել ցամաք հացն ու վիզն անմռունչ մեկնել: Այսպես է Շորագյալի գյուղի արտաքինը` չորու ցամաք, քար ու քարափ: Այդպես երևաց մեր աչքին Արթիկը, երբ հեռվից նկատվեց կիսակործան «Ամենափրկիչը», բայց Լենինականից դուրս գալուց արդեն նկատելի էր, որ ճանապարհըճռռան սայլի գծածը չի: Ավտոները գնացել ու եկել էին, ճանապարհը տրորել, տեղ-տեղ դար ու փոսը հարթել: Առաջին գյուղում այն ընդունելությունը, որ մարդիկ, երեխաները, հորթերը ցույց ենտալիս ավտոյին, ապացույց է, որ ճանապարհը մեքենայի համար նոր է բանուկ դարձել: Երեխաները բղավում էին, ճչում, կանայք, նույնիսկ հասակավոր կանայք, վազում էին կտուրներիվրայով, կախ ընկնում փողոցի վրա: Մի գյուղում, երբ մեքենան կանգնեց՝ դիմացից եկող նախիրը չխրտնեցնելու համար, կողքի տան սրահում պառկած հիվանդ ծերունին գլուխը վեր հանեց, զարմացած նայեց, ու երբ մեքենան շարժվեց, հիվանդը գլխաշորը պոկեց և օդում ճոճեց:

Ճանապարհին հանդիպում էինք բեռնած ֆուրգոնների, սայլերի. կրում էին տախտակ, բետոն, երկաթե ձողեր: Մի տեղ ճանապարհը սարքում էին: Զգացվում էր, որ մոտերքում մի կենտրոնքաշում է այդ ֆուրգոններին, սայլերին, մարդկանց, որոնք մտազբաղ գնում էին: Նոր տնկած սյուների շարքն ուղիղ գծով կտրում էր արտ, բլուր, քարափ և ձգվում դեպի Ալագյազը, որիկապույտ գագաթները պարզ երևում էին հեռվում, իբր ամպերից կախված ապարանք. ճանապարհի ձախ կողմը սպիտակին էին տալիս նոր հողաբլուրները, կամուրջի կապերը, որոնց վրայովվագոնները պիտի սլանան դեպի Արթիկ:

Մեքենան մի անգամ էլ իջնում է, կտրում ձորակը և սլանում սլաքի նման ձգվող ճանապարհով: Ահա հին գյուղը:

— Եթե վարդագույն տուֆը չլիներ, Արթիկի անունը մինչև Բելգիա չէր հասնի, — ասում է ընկերս: Ահա կայարանը:

Գյուղի ծայրին դեղնած բարդիների մոտ, երեք նոր շինության պատերը փայլփլում են արևի տակ: Արթիկի կայարանը. գնացքներն այստեղից ուղիղ մարշրուտով պիտի գնան հեռուները, հազարավոր վերստեր կտրելով: Մի խումբ բանվորներ քանդում են շենքերի առջև ընկած հողաբլուրը՝ ապագա պերրոնի համար:

Աջ կողմն ընկած է «Արթիկ-տուֆի» ապագա ավանը, գլխավոր շինությունները, տաս-տասներկու կորպուսներ, մի կամ երկու հարկանի: Շենքերի առաջ ընդարձակ ծածկոցն է. վերևում, բլուրների վրա երկաթյա սյուներ, տախտակի կույտեր, իսկ ճիշտ մեջտեղը՝ անդեզիտի բլուրի վրա վիթխարի տրանսֆորմատորը, դեռ ծածկված գերաններով, սանդուղքներով ուտախտակներով:

Հրապարակում մեքենան կանգնում է: Թեկուզ մայրամուտ է, բայց աշխատանքը եռում է: Ընդարձակ ծածկոցների տակ սղոցում են, ռանդում, դուռ ու լուսամուտ պատրաստում, կուպր ենեփում՝ տան ծածկի գերանների գլուխը կուպրելու, կրի և բետոնի շաղախ են պատրաստում, ավազ մաղում, թիթեղագործը պատի վառարանների համար կլոր վահաններ է սարքում: Մի քանիհոգի սայլերը բարձում են գերաններով, բարակ ռելսերով, սև երկաթյա խողովակներով, և սայլերը ճըռռ հա ճըռ բարձրանում են, ցրվում զանազան կողմի վրա այն նոր ճանապարհներով, որերակների նման ցրիվ են եկել բլուրների վրա:

— Տու դա՛, տու դա՛, — գոռում է շենքի պատին կանգնածը: Իսկ ներքևից մի քանի հոգի հրում են գերանը և ռիթմով տնքում:

Դրսում թափած են ցեմենտի տակառներ, ապակիով լիք արկղներ, յուղի ու մազութի բիդոններ, վագոնետներ, ռելսեր, պատրաստ դռների ու լուսամուտների բուրգեր, թիթեղ ու տախտակ, գերան ու շպալ, կղմինդր ու աղյուս: Գետինը պատած է տաշեղով, երկաթի ու թիթեղի կտորտանքով: Երբեմն տաշեղների արանքից քարը մամռոտած լանջն է դուրս ցցել: Ամեն ինչ այստեղփոխվել է՝ գետնի երեսը, ճանապարհը, հողն ու խոտը:

Ռելսերի կույտի վրա նստել է մի բիձա և դանդաղ, հոգնած մարդու ախորժակով հաց է ուտում: Մոտենում եմ, խոսեցնում, հացի փշրանքները զգուշությամբ հավաքում է բռան մեջ ևպատասխանում իմ հարցին:

— Հրաշք որ ասել են, էս է: Սա ոսկի աղբյուր է, լիություն և լուսավորություն: Վագոնը կգա, դռանդ կչոքի, պատից կախ չէր, բերին ճակտից կախ արին: Մեր կնկտիք բոբլիկ էին, հիմա կարմիրտուպլի կհագնեն…Մի խոսք` գտած գանձն է, որ էսքան հազար տարի հողի տակ պառկած էր…

Գրասենյակի մոտ խռնվել են մի խումբ գյուղացիներ, որոնք օրավարձ աշխատում են: Ներսից մեկը փորձում է կարգ սահմանել պատուհանի առաջ խռնված բազմության համար: Լսվում ենանկապ խոսքեր, ոմանք իրար են հրում, մեկը կատակ է անում, մյուսը զայրանում է, մի քանիսը գոռում են «սրով, սրով», «ղալաբալաղ միք էնե», սակայն իրենք էլ խանգարում են հերթը, սաստկացնում աղմուկն ու ժխորը:

— Ինչի՞ կնեղենաս…

— Ինձ գրել է սևագործ բանվոր…Մենք քարի հետ կչարչարվինք: Դեկրետը մեզ լեռնային բանվոր կսեպե…

— Վրա քշելով չի էղնի…

— Քարի հետ զօր ու գիշեր խաղամ, ինձ կաչկաչու հետ հավասար տաս…

— Կեցի կասիրը կանչի, այ օղուլ…

— Բերմսբերգի վրա արտաժամյա ո՞վ է աշխատել, — ներսից բղավում է հաշվապահը:

— Ճամփա տվեք ստորագրեմ, — ընկերներին բոթելով առաջ է ընկնում մեկը:

— Տո դե լավ…

— Տո մի յավաշ է՛, արտաժամյա ստանամ:

— Սեթո, — բառաչում է մեկը, — ես առանցի գրամոտնի եմ…

Այդ ժխորի մեջ երկու հոգի իրար հետ վիճում են, թե որտեղ է հեշտ աշխատել՝ վագոնների վրա, թե՞ քարհանքում: Ներսից նորից կանչում են:

— Ականջ էրեք, — բղավում են մի քանի հոգի միաբերան:

— Ով որ գրքույկ չունի, թող չկայնի, — հայտարարում է հաշվապահը:

— Ըհա, օղորմի հորդ, — պատասխանում է նրան պատուհանի տակ խռնվածներից մեկը: Սակայն ոչ ոք չի գնում: Փող ստացողները կոշտ մատներով համրում են ստացածը. չերվոնեցը խշշումէ: Ստացողը փողը խոր կոխում է ծոցը կամ ծոցի գրպանը և շտապում տուն:

Քարհանքը մոտիկ է: Տներից վեր բլուրի գագաթին մի քանի տեղ քար են հանում տեղական ձևով. ծանր մուրճերով զարկում են պողպատ սեպերին, կոճակների նման սեպերը շար են ընկնումփափուկ տուֆի լանջին, խրվում ներս ու մի հարված էլ՝ հանքը ճեղք է տալիս, ինչպես շաքարի գունդը: Տուֆը կամ ավելի ճիշտ տուֆի լավան ճեղքվում է հավասար և ուղիղ գծով: Քարի այսհատկության վրա է հիմնված տեղական ձևը:

Այս քարհանքի հանույթն օգտագործում են նոր կառուցվող տների համար: Ոչ մի տեղ մեզանում տների պատերն այդքան արագ չեն բարձրանում, որքան «Արթիկ-տուֆում», նոր շինած տներիցմեկի պատերը շարել էին ութ օրում, իսկ տունը երկհարկանի էր, միջին մեծության:

Վերի քարհանքի նորությունը նեղ գծանի վագոնետներն են, որոնցով քարերի փշրանքն են թափում, քարհանքները մաքրում և ապա կտրած քարը դարձյալ ռելսերի վրայով տեղափոխում ցած, կառուցումների վայրը:

Ամենահետաքրքիրը մեքենայացված քարամշակումն է, որտեղ կենտրոնացված է համարյա ամբողջ աշխատանքը: Բլուրի լանջին տեղ-տեղ ռելսերի գծերը խաչաձևում են իրար: Սևխողովակների շարանը ցույց է տալիս, որ հեռվից, Ալագյազի փեշերից ջուր է բերվելու: Տեղ-տեղ անցնում են քառակուսի կտրվածքով հորերի կողքով, որոնց բերանին փայտյա վերելակներ են, հաստ պարանով փաթաթված:

Ինչքան հեշտ են տուֆը փորում: Այդ հորերը կամ ինչպես Արթիկում են ասում՝ շուրֆերն ավելի հաճախակի են երևում: Թեկուզ արևը նոր է ելել, բայց աշխատանքը եռում է: Ահա երկու հոգիբահով հող են քանդում. նրանք փորում են շուրֆի բերանը: Նրա կողքին բավական խոր են գնացել. շուրֆի բերանին կանգնած մեկը փաթաթում է պարանը և բարձրացնում քարի փշրանքով լիվեդրոն: Շուրֆի հատակին նստած է փորողը, նույն սեպերն ու մուրճը, ինչ որ քարհանքում: Մի քանիսն այնքան խոր էին գնացել, որ վերևից նայելով հազիվ կարելի էր նրանց նշմարել հորիմթության մեջ:

Շուրֆը քանդելը քարը մեքենայով հանելու առաջին աշխատանքն է: Շուրֆի խորությունը տուֆի շերտի հաստությունն է ցույց տալիս: Այդ հորերում դրվում են սղոցող սյուները՝ մոնտանսյորները, որոնք հենարան են պտտվող պողպատյա լարի, որը և կտրում է քարհանքն այնքան թեթև, ինչպես տատը թելով կտրում է փափուկ սապոնը:

Ահա և մոնտանսյորները: Եթե ձեզ չբացատրեն, դժվար է կապակցել այն բոլորը, ինչ աչքիդ առաջն է: Շուրֆերի ներսում ցցված են հաստ ռելսերի չափ երկաթներ, որոնց ծայրին անիվներ ենպտտվում: Այդպիսի սյուներ շատ են, տարբեր հեռավորության վրա: Պողպատյա լարն անընդհատ շրջան է տալիս. տեսնում եք ինչպես են անիվները դառնում, բայց թվում է, թե լարը չիշարժվում:

Մի գծի վրա ընկած շուրֆերի մեջ մոնտանսյորի սյունից մինչև մյուս մոնտանսյորի լարը թափով իջնում է և սղոցի նման խրվում տուֆի մեջ: Յուրաքանչյուր մոնտանսյորի մոտ փոքրիկ արկղ է, կվարցի կարծր ավազով. ջրախառն ավազը ծորակով թափվում է բարակ նովդանի մեջ, ջուրն ավազը լցնում է լարի կտրած ճեղքի մեջ, ավազն ընկնում է լարի տակ, գոյացնում սղոցիատամները և լարի թափից ու ճնշումից ավազը սղոցում է տուֆին, ինչպես փափուկ գերան:

Կապույտ բլուզներով 5 — 6 երիտասարդներ շուրֆերի մոտ հսկում են. մեկն ավազի հոսանքն է կանոնավորում, մյուսը՝ լարի ընթացքը. մի քանի հոգի փայտյա սանդուղքներով իջնում են ցած՝ ստուգելու արդյո՞ք լարը չի հասել մինչև քարի տակը: Բոլորն էլ նոր են, դեռ սովորում են: Նրանց ղեկավարող վարպետը և՜ բացատրում է մի խումբ այցելուներին, և՜ կարգադրություններանում երիտասարդներին: Երբեմն նա ձեռքը մեկնում է լարին. ցեխախառն կապտավուն ջուրը կաթկթում է մատների արանքով: Լարի ջերմությունն ու կապտավուն ջուրը նրա համար նշան է, թե ինչ է անում լարը գետնի խորքում:

Շուրֆերը փորված են իրարից հավասար հեռավորության վրա, քառակուսիներով: Պողպատյա լարը այդ քառակուսիները կտրատում է, ապա բաժանում ավելի մանր մասերի. մոտեցնում ենբարձրացնող կրանը, քարի սղոցած կտորները մեքենան բարձրացնում է, օդում պտույտ անում և հսկա քարերը դարսում, իբրև աղյուսի կույտ:

Դեռ նոր են՝ շուրֆերն էլ մոնտանսյորն էլ, բարձրացնող կրանն էլ և այն մարդիկ, որոնք աշխատում են և սովորում: Գործը դեռ չի մեծացել. քարհանքերը, ինչպես և հղկող ժամանակավորգործարանը, որտեղ կարբորունդը և ադամանդյա սղոցները հղկում են տուֆը, կոկում այնպես, որ քարը ապակու նման ողորկ է դառնում: Քարհանքը, ժամանակավոր գործարանն աշխատումեն փոքրիկ էլեկտրակայանի էներգիայով:

Շուտով Արթիկն էներգիա կստանա Լենինականից; Եվ երբ կառուցվեն երկաթուղու այն չորս գիծը, որ նոր կայարանից ճյուղավորվելով հասնելու են մինչև քարհանքերն ու ապագա մեծգործարանը, — այն ժամանակ վիթխարի կաբել կրանը քարերը կբարձրացնի և շարժական կամուրջների վրայով կիջեցնի բաց վագոնների վրա, կդարսի և վագոնները կշարժվեն:

* * *

Երեկոյան, մի ընկեր, որ ղեկավարն է ամբողջ աշխատանքի և որն Արթիկ է եկել դեռ այն ժամանակ, երբ մի քար էլ չէր հանված, դիրեկտորի կաբինետում դարչնագույն թղթի վրա ցույց է տալիսայն ամենը, ինչ կա և ինչ պիտի լինի: Սպիտակ գծերի ու հորիզոնականների այդ կծիկը նա հետ է տալիս հանդարտ ու վստահ:

— Ահա նոր կայարանը…Չորս երկաթգիծ…Այ այս մեկը մոտենում է մեր ժամանակավոր գործարանին, որից մի քիչ ներքև գարնանը պիտի շինենք հսկա գործարան…Մեքենաներն սկսել ենքստանալ, մեծ մասն արտասահմանից է:

Առիթից օգտվելով նա մի անգամ էլ է հիշեցնում գործի դժվարությունը: Միության մեջ տուֆը չի մշակվել, արտասահմանում չկա: Քարի մշակումն ամենից լավ Բելգիայում է դրված, սակայնայնտեղ էլ չկա տուֆ: Բելգիայի գրանիտի և մարմարի մոտ 50 քարհանքերը միասին չեն տալիս այնքան քար, ինլքան պիտի տա Արթիկը եկող տարի: Իսկ հնգամյակի վերջում Արթիկը պիտիտա մի միլիոն խոր. մետր քար: Բելգիական գրանիտն ու մարմարը էժան շինանյութ չեն. նրանց շատ մեքենաները մեզ ձեռնտու չեն: Տուֆի յուրաքանչյուր խորանարդ մետրը փոխարինում էհիսուն աղյուսի: Եվ միայն գործի վիթխարի մասշտաբը հնարավորություն կտա արտադրանքն էժանացնելու:

— Ահա մեր ջրմուղը…Սրա վրա էլ բավական աշխատանք է թափվել: Մեզ ջուր հարկավոր է ոչ միայն կոմունալ կարիքների համար, ինչպես բաղնիսը, բնակարանները, այլև քարի հանմանհամար…ջուրը բերում ենք Մանթաշի ձորից, երևի լսած կլինես…

Ու ժպտում է, երբ խոսքն ընկնում է ապագայի ծաղկանոցներին…փոքրիկ անտառին: Նա զուսպ ժլատությամբ մի քանի խոսք է ասում այդ մասին, և ապա նորից անցնում դժվարություններին:

— Ահա Բրեմսբերգի գիծը…Հիսուն վագոն օղակ-օղակ պիտի վերի քարհանքերից իջնեն, քարը դատարկեն պահեստներում և նորից բարձրանան…Բրեմսբերգի նախատիպն ունենք…նորն ավելիմեծ վագոնետներ պիտի ունենա…Ահա մեր պահեստները, երկաթգծերի միջև…էս շենքն էլ փուռն է…ահա ակումբը…շինությունների այս խումբը բանվորական բնակարաններ են…մի քանիսնարդեն պատրաստ է:

Ու նորից է անց կենում դժվարություններին: Բանվորական որակյալ ուժի կարիքը մեծ է. տուֆի մասնագետ բանվոր չկա, պիտի պատրաստել աշխատանքներին զուգընթաց, որովհետև այլվայրերում տուֆի մշակում չկա, ընդօրինակելը հնարավոր չէ: Աշխատանքը նորանոր խնդիրներ է առաջացնում:

— Այ օրինակ էսպիսի բան…Մենք չէինք նախատեսել, որ տուֆը բնական ճեղքվածքներ ունի. — և նկարում է թղթի վրա շուրֆը, նրա չորս պատը, ճեղքվածքները, որոնք դժվարացնում ենմիահավասար խորանարդներ ստանալը, իսկ այդ հանգամանքը կարող է թանկացնել քարը, եթե միջոցը չգտնենք…պիտի գտնենք և միայն մենք, էստեղ, տեղն ու տեղը…

Գյուղում կան մարդիկ, որոնք փնթփնթում են, թե քարամշակման ընդարձակումը պիտի իրենց հողազուրկ անի: Դեպքեր են եղել, որ չարամտորեն ջուրը թաց են թողել, ճանապարհը քանդելուհամար, փայտե կամուրջների գերանները գողացել են:

— Դրանք բոլորը գլուխ գալու բան են…մի քիչ թեթևանանք, սկսելու ենք գյուղում աշխատանք տանել: Վերջ ի վերջո մեր ռեզերվը շրջակայքի գյուղերն են: Այ քեզ մի խնդիր էլ. — ու պատմում է, որ հնգամյակի վերջում տրանսպորտը կարող է բավական դանդաղեցնել քարի տեղափոխումը, եթե Լենինական — Թիֆլիս գիծը տեղ-տեղ չլայնացվի:

— Նոր գիծ է Արթիկը, բայց մեծ գործ է…Եթե մենք տարին մի միլիոն կուբամետր քար տանք, մոտ չորս հարյուր տարի կհերիքի այն պաշարը, որ ունի ուսումնասիրված ռայոնը…իսկ շատ տեղերկան, որ դեռ հետազոտված չեն:

…Կես գիշերից անց է: Դուրս ենք գալիս բակը. քնել է գյուղը. շները կենտահաչ են տալիս լուսնի վրա: Հեռվում Լենինականի ճրագները թարթում են: Ալագյազի պաղ քամին սլանում է դաշտն իվայր: Լեռան ձյունապատ գագաթը շողշողում է…իսկ ներքև դաշտում սպիտակին են տալիս երկաթգծի հողաբլուրը, նոր կայարանը: Շուտով, շատ շուտով, շոգեմեքենայի մուխը կխառնվիԱլագյազի ամպերին:

ՄԵՐ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕԳՆՈՒՄ ԵՆ ՉՔԱՎՈՐ ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻՆ

Խորհրդային տնտեսության կառավարիչը խոսում էր մշակների հետ, երբ մոտակա գյուղի չքավոր գյուղացիների պատգամավորներն ու գյուղատնտեսը ներս մտան:

Գյուղատնտեսը մի կողմ քաշեց կառավարչին ու բացատրեց գործի դրությունը:

— Հա՛, բանն էսպես է. հիմի էս մարդկանց հույսը քեզ վրա է, պիտի մի ճար անես:

— Գիտե՞ք ինչ կա, — ասաց կառավարիչը, — տեսնում եմ, որ թունդ նեղն եք ընկել. բայց ո՞նց անենք, երկու տրակտոր ունենք. մեկը մեզ համար հարկավոր է, մյուսն էլ փչացել է:

Դանելն առաջ ընկավ.

— Ընկե՛ր ջան, որ էսօր քո դուռն ենք եկել, իմացի՛ր, որ տեղներս շատ նեղ է, պետք է մեր կուլակներից մեզ ազատեք. էն է` ատամները սրած սպասում են, որ մեզ գզեն: Հատուկ խնդրում ենքմեզ վրա քաղցր աչք ունենաք:

— Ընկեր Ոսկան, էս մեր փչացած տրակտորը պիտի նորոգենք, իրենց տանք: Հիմի քեզ վրա է, ինչ ուզում ես արա, հնարքով լինի, թե հրաշքով՝ պիտի էս մարդկանց տրակտոր տաս: Իսկ դուք, ընկերներ, հո լսեցի՞ք. մի շաբաթից հետո կգաք ու կտանեք տրակտորը:

— Շնորհակալ ենք, մնաք բարով:

Գյուղի պատգամավորները ճանապարհվեցին դեպի գյուղ…

Մի շաբաթից հետո գյուղում ձայն ընկավ տրակտորի գալու մասին. Էլ մարդ չմնաց, դուրս եկավ թամաշա անելու: Սկսած գյուղի ծայրի ջրաղացից մինչև կոոպերատիվի հրապարակըտրակտորն անցնում էր անընդհատ «կեցցեների» ուղեկցությամբ:

ՀԱՂԹԱԿԱՆ ՀԱՎԱՔԸ

Այնքան ոտքեր, այնքան անիվ ցամաք այս անապատը երբեք չեն կոխել: Հողերը մունջ են եղել, անբերք, և միայն վայրի կապառի փշոտ թփերն են խոր խրել իրենց ջլուտ արմատները:Հռնդացել է անտիրական քամին, ավազի շեղջակույտերը շիկացել են, և անապատի աբորիգենը՝ գորշ օձը, լիզել է կապառի դառը պտուղը:

Գուցե գլորվել է մոլորված մի սայլ, անիվներն ակոսներ են գծել ու քամին ավրել է ակոսների ծիրը: Մարդը երկյուղով է անցել դեպի հեռվի կավե հյուղերը և երգել է մենակ մարդու տխուր երգը:

Հետո երկաթ գծերը կտրել են անջուր տափարակը, իրարից շատ հեռու շարել ստանցիոն տնակները՝ իրար նման, որպես երկու մունդիր: Եղել է քարե ջրամբար, պերրոնի առաջ դեղնած ակացի, տխուր զանգեր և գնացքը կարոտով ուղեկցող սլաքավար: Եվ երբ թափառել է քամին, ավազով ծեծել տնակները, կայարանի կենվորները նույնպիսի երկյուղ են ապրել, ինչպես կավե հյուղերիբնիկները:

Այս տափարակներում ջարդվել է «հայոց եռագույնը», և սարսափահար մի ամբոխ, կոխկրտելով դիակներ, խուճապի մատնված փախել է, ինչպես նախիրը հրդեհից, փախել է հրկիզելով, ավերելով, ցամաք անապատում դեգերել են գաղթականներ, ծարավից նեղված խմել են աղուտի ջրերը, մայրը փորփրել է դառնահամ արմտիք, և փոսերի մեջ, անջուր հեղեղատներում մնացելեն մանուկների կմախքներ՝ սպիտա՛կ, մարմար ոսկորներ, որոնց կույտերը ֆոսֆորյա լույով առկայծել են ամայության մեջ, երբ տափարակի վրա խոնարհվել է աստղազարդ գիշերը:

Իսկ տափարակը մնում էր մունջ, անմարդաբնակ, մինչև այն օրը, երբ բարձրացավ կարմիր աստղը Արարատյան դաշտում, երբ այնքա՛ն ոտքեր, այնքան երկաթ անիվներ ակոսեցին, տրորեցին, և կապույտ բրեզենտավոր մարդիկ առաջին անգամ իջեցրին քլունգները նոր քաղաքի հիմքերի համար:

Լուսաբացին ելան բարձին սայլերը, ֆուրգոնները, զարդարեցին ձիերի ճակատը ուռենու թարմ ճյուղերով, կարմիր փնջեր հյուսեցին ձիերի բաշին, մեքենաները յուղեցին, — գյուղերից, կոլխոզներից ծայր առավ տոնական թափորը՝ անմիջական, անթումբ բամբակի դաշտերի միջով, բարդիների արանքով սայլերի ճանապարհով, խճուղով դեպի Սարդարապատ: Շարժվեցինմերձարաքսյան գյուղերից, շարժվեցին երգելով, թմբուկով, նվագով…

Այս տափարակով երբեք այսքան առույգ, այսպես զվարթ ու հաղթական բանակ չէր անցել:

Նրանք չունեն արնոտված, գնդակներից խանձված դրոշներ, և ոչ մի ասեղնագործ գազան չի փողփողում դրոշների վրա: Ուռենու անտաշ ձողեր են՝ ծայրին վճիտ կարմիրը, դրոշակակիրը զենքու զրահ չունի. արևառ մարդ է, քամուց, անձրևից ծեծված: Ու քայլում է, գլուխը բարձր, ձողն ուսին: Քամին խաղում է դրոշակի հետ, բաց գլխի մազերի հետ: Քայլում է հոսանքի դեմ. որպես նորառաջնորդ, հողի մարդկանց կոփված բրիգադիր:

Ոչ ամրոց են ավերել, ոչ հրկիզել են քաղաքներ: Այս բանակը պայքարել է բամբակի անկախության համար, փշրել է դիմադրության թմբեր, պողպատյա խոփերով քանդել է հինկապիտալիստական հողատիրության ամբարտակը և որպես վարար հեղեղ ճեղքել է նոր հուն: Նրանց մկաններով է սևացել անծայրածիր դաշտը, ուր բամբակի անեզր մարգերը հերոսականաշխատանքի, արիության ու պատվո էջեր են:

Փչում է հողմը թաց շնչով, բարդիներից կաթկթում է գիշերվա ցողը: Այն ժամն է, երբ ջինջ օդում բուրում է ճամփի եզրի փշատենին, երբ թանձր ճահճուտում արածում են արագիլները, խոնարհում գլուխները, իբրև թե ընթերցում են, ապա վեր բարձրանում և մի ոտքի վրա արձանացած դիտում չտեսնված երթը:

Ահա միացան երկու ճանապարհ, երկուսն էլ սևացած սայլերով, ֆուրգոններով, մեքենաներով: Ողջունում են, կանչում, իրար են նետում ուռենու ճյուղերը, և հարյուրավոր աղջիկներ սայլերիվրա երգում են «Մանանի երգը»: Փչում է հողմը, խաղում են մազերը, և իբրև կայծեր թրթռում են մազերի գունավոր ժապավենները:

Ինչքան մոտենում են կայարանին, այնքան ավելի շատ են միանում այդ վտակները, ձգվում է նրանց շղթան օձապտույտ, ոլոր-մոլոր, ինչպես պառկել է խճուղին: Կարծես ճանապարհ չի, այլգետի սպիտակ հուն. ահա առաջին ալիքները իրար հրելով գալիս են՝ թմբուկներով, պղնձյա փողերով: Ու չի երևում վերջը, հեռու է վերջը. սևին է տալիս, ինչպես Արազի առափնյա բարդիներիշարքը:

Հոսանքը կանգ առավ կայարանի առաջ:

Գունդերը, բրիգադները իրենց դրոշակներով, իրենց երբերով անցան գիծը, իսկ ֆուրգոնները, սայլերը, մեքենաները ծռվեցին ձախ, պտույտ անելու, որպեսզի կարգով շար ընկնեն շրջանակիվրա: Իսկ մարդկային ալիքները լցնում են տափարակը, որ եզերված է կիոսկների, սպիտակ վրանների, փայտաշեն ծածկոցների և դրոշակազարդ սյուների շրջանակով:

Գալիս են, գալիս հազարներ, գալիս են ու ցրվում դեպի կիոսկները, վրանները: Ահա մի ամբողջ մսուր՝ իր սարքով, ահա փայտաշեն մի տնակ՝ ճակատին գունավոր պլակատ այն մասին, որ 33թվին ռայոնում անգրագետ մարդ չպիտի լինի: Մանտյորները շտապում են, դեռ բոլոր սյուներից ռուպորները չեն կախված, այնինչ բազմությունը կուտակվում է, ամբիոնից արդեն երգում են ևխումբ-խումբ հավաքվում են սյուների շուրջը:

Շրջանակի կենտրոնում մեքենաներն են՝ տրակտորները, շարքացանները, ինչպես հեծյալ գնդի ձիերը զորահանդեսի ժամանակ: Հեծվորները մոտերքումն են, նրանցից յուրաքանչյուրի աչքըմեքենայի կողմն է:

Բոլորը ճանաչում են տրակտորները, գիտեն ով է տեղ բռնում: Հարցրու ո՞րն է «Արտաշի տրակտորը», և քեզ կոլխոզնիկը ցույց կտա աստղաձև շար ընկած տրակտորների արանքում այնտրակտորը և դեռ մի քանի խոսք էլ կասի Արտաշի մասին, նրա վարը կպատմի, նրա «հունարը»: Նրանք գիտեն տրակտորները, գիտեն Կորմիկի շարքացանը, և եթե աղջիկները բանեցնում ենվիթխարի կալսիչը, այդ դեռ հետաքրքիր է, որովհետև «մեր Աշխենը» համարձակ չի մոտենում արագ դարձող փոկերին:

Արևը բարձրանում է, շոգ է: Վրանների տակ, ծածկոցների ստվերում արդեն տեղեր են գրավում: Թիկն եմ տալիս մի գերանի և նայում եմ անցնող բազմության ոտքերին: Երբ համրում եմ մինչև58-ը, մտքումս ասում եմ՝ մի «տրեխավոր» և ապա նորից եմ շարունակում հաշվելը: Ո՞ւր կորան տրեխները: Սապոգներ են, բոթեր, նույնիսկ դեղին կոշիկներ, իսկ կանանց ոտքին՝ բարձրակրունկ տուֆլիներ: Հազվագյուտ չեն մետաքս գուլպաները, սպիտակ, նոր հարթուկած բատիստը, վզին՝ կաշնե: Համարյա բոլորը մաքուր ածելած երեսով են, ծոցում երևում է մատիտիմետաղյա գլուխը: Ես ուշադրությամբ եմ դիտում կողքիս վրանը, միայն մեկն է սպիտակ միրուքով. նա գլուխը դրել է թևի վրա ու ննջում է: Մնացածը երիտասարդներ են, տղամարդիկ:

Տեղավորվում են ընտանիքով: Ինձ մոտ նստել է մեկը, երկու երեխայի հետ: Շորերը մաքուր են, շալվարի ծալքը մատնում է այն, որ զգեստը նոր է սնդուկից հանել: Խոսեցնում եմ. նախկինգաղթական է, բարբառի հետքը դեռ մնում է: Նա փաթաթում է ծխախոտ, արծաթյա «կութին» մեկնում է ինձ և ծուխը պնչերից հանելով ասում.

— Անուշ պյանի ռադիոնը…

Իսկ ռադիոն կախված էր մեր գլխավերևը, վրանի գագաթից: Վրանի տակ նստողների վրա նա մաղում է ուրախ երգ, ինչպես գարնան ջերմ անձրևը: Ապա դադարում է:

— Միջում երկու հրոպե, — կրկնում է հարևանս և ապա երեխաների փոքրիկ ճակատից կոշտացած ձեռքերով սրբում քրտինքը:

Ականջիս հասնում է մի ուրիշ խմբի խոսակցություն: Նյութը նոր կոմբինատի հիմնադրամն է: Խոսում են խմելու ջրի մասին, մեկը Երևանից է ուզում ջուրը բերեն, մյուսը Ալագյազիաղբյուրներից:

— Էդ ջուրն էլ որ բերինք, Զակավկազի մեջ էսպես քաղաք չի լինի…

— Դահի լավ կապրենք, — վրա է բերում երկրորդը և ավելացնում, — էս բոլորը կոլխոզի վրա էլավ…

Զվարթ աղջկա զրնգան ձայնը թրթռում է սյունից սյուն, վրանից վրան: Տարիքով մի մարդ իր զարմանքն է հայտնում, որ Երևանից երգը այսքան պարզ է լսում:

— Տո հուստո՞ւց ա Երևան, — ծիծաղում է մեկը և մատը մեկնում դեպի ամբիոնը: Այ տես… մեր Շողոն է, Աբեթնակի աղջիկը:

Մարդը չռում է աչքերը կրկնապատիկ զարմանքով:

Հետո սուլում է գնացքը, թնդում է նվագախումբը: Գալիս են Լենինականի գելեդացիան, տեքստիլը, նրանք, որոնք բամբակի սպիտակ քուլաները դարձնում են ծաղկավոր չիթ, հենց այս չիթը, որ փռփռում է աղջիկների հագին:

Գալիս է մի ուրիշ գնացք՝ հարավից. Նախիջևանից: Իրար հետևից փոշեթաթախ ավտոները իբրև գորշ թռչուններ հավաքվում են, շար ընկնում:

Բազմությունը խռնվում է: Հազարամյա ավազն է խշշում ոտքերի տակ, կապարի թոփերը տրորում են նրանք, որոնք սյուների տակ, վրանների առաջ կլոր պարի ընդարձակ օղակներ են կազմելև թռչում են, օրորվում թմբուկի զարկով:

Մի անկյունը հիշեցնում է գյուղական տոնավաճառ: Թափել են մրգեր՝ կողովներով, պարկերով: Եռուզեռը բանկոոպի կրպակների առջև է. պայթում են մեկը մյուսի ետևից արզնու, գարեջրիշշերի խցանները, երբեմն էլ շշերը: Խմում են տեղն ու տեղը շշերից, բռնով, գավաթներով: Ոմանք կրծում են սառույցի թափանցիկ փշրանքներ, ոմանք էլ դեպի վրանների ստվերումտեղավորված կանանց ու երեխաների խմբերն են կրում գարեջուր, արզնի, լիմոնադ:

Իսկ վրանների հետև մի այլ կյանք է: Հանդիպել են իրար երիտասարդ տղա ու աղջիկ: Մի զույգ տարուբեր գնում են գալիս, կիզող արևի տակ, մի ուրիշը՝ ստվեր է արել թերթերով, երրորդը՝ ավելի հեռուն է գնում, հեռվի կապույտը, ուր տափարակը լեռնանում է և հասնում մինչև Ալագյազի փեշերը: Աղջիկը փրցնում է փշոտ թուփերից մի ճյուղ, մեկ մեկ փետում տերևները և երևի չիզգում, որ փշերը ծակծկում են մատները:

Ուրախության մի ալիք անցավ վրանից վրան, խմբից խումբ: Օտարոտի տարազով, զոլ զոլ շորերով, քոլոզներով ստուդիան է եկել, «Առյուծ Մհերի» թմբուկով: Բազմությունը փլվում է նրանցկողմը, անանցանելի մի պատնեշ օղակում է նրանց, լռում են գյուղական դհոլները, ամբողջ դաշտում թնդում է միայն ստուդիայի թմբուկը:

Հանկարծ ռուպորները ազդարարեցին միտինգի սկիզբը: Զինվորական նվագախմբի հաղթական հնչյունները խլացրին թմբուկի դղրդոցը, շողշողացին պղնձի լայներախ փողերը ևբազմության գլուխն անցած փողահարները մոտեցան ամբիոնին:

— Ընկերներ: Այսօր, Սարդարապատի ռայոնի կոլխոզնիկները տալիս են ռապորտ բամբակի ֆրոնտի հաղթանակների մասին: Փշրելով դասակարգային թշնամու դիմադրությունը…լենինյանկուսակցության ղեկավարությամբ…դեպի նորանոր հաղթանակներ…

Մենք խոսք ենք տալիս կատարելու և գերակատարելու 53 հազար հեկտար բամբակի պլանը…Մեր հակառակորդները՝ կուլակը, դաշնակը փորձում են պայթեցնել մեր կոլխոզները: Նրանքանկյունից կրակում են մեր ակտիվ մարտիկների վրա, նրանք հրկիզում են…բայց մենք կփշրենք նրանց ոտնձգությունները…

Ծափերի տարափը հողմի նման փրցնում է ռադիոյի բառերը: Ալեկոծվում է բազմությունը: Մի խումբ բարձր աղաղակում է՝ ուռռա, և ինչպես որոտը՝ այդ կանչին արձագանքում են նորանորխմբեր, ապա խուլ արձագանքը գնում է հալվելու հեռվում:

Խոսում է երկրորդը, երրորդը: Ռադիոն նմանեցնում է ձայները, նրբին ելևէջները ջնջում: Այնպես է թվում, կարծես խոսողը մեկն է, մի հրամանատար, որ բանակի ցնծության աղաղակների տակհաղորդում է տրոֆեյների մասին:

Հետո հանկարծ տիրում է խոր լռություն: Չի շարժվում ոչինչ, ոչ ոք չի խոսում: Լսելի է, թե ինչպես են ծփում դրոշակները:

Կարդում են կոլխոզնիկների հանդիսավոր երդումը, նոր հաղթանակների մրցականչը, ուղղված բոլոր կոլխոզնիկներին՝ մինչև Մուղանի տափարակը, մինչև չքնաղ Աբխազիան, մինչև Ալպյանսարահարթները: Ու գնում է այդ կանչը ռադիո ալիքների հետ «մինչև Հելեսպոնտ, մինչև ծովը Վրկանա»…

Աղաղակները, ծափերը, ուռաները, փողերի հաղթական երգը միախառնվում են իրար, և բազմության ցնծությունը ելք է ստանում»:

…Բարդիների ստվերները երկարում են, սյուները գետնի վրա գծում են երկարաձիգ ակոսներ:

Վրանների հետևը թարմ հողի թմբեր են: Ելնում են վեր նրանք, որոնք բարձր ազդարարեցին, որ այդ օրն արարատյան հին տափարակում, հազարամյա մունջ հողերի վրա հիմնադրվում էսոցիալիստական նոր քաղաք:

Դաշտերի վրա իջնում է երեկոն…Վերադառնում են ֆուրգոնները, մեքենաները: Կոլխոզնիկները վերադառնում են ծանրախոհ, նոր հաղթանակների հոգսով: Եվ լայնածավալ դաշտի վրա, ինչպես առատ անձրև, մաղում է աղջիկների հնչեղ երգը:

ԳՅՈՒՂԱՇԽԱՏԱՎՈՐԻ ՏԵՏՐԱԿԻՑ

Մութն ընկնելիս՝ մեկ-մեկ գալիս են գյուղխորհրդի անդամները:

— Դե՛, սկսենք, — հայտնում է ընկերս, որ ամբողջ օրը ոտքով շրջել է գյուղի դաշտերը, մեկ առ մեկ ցուցակ կազմել ցանած ցորենի ու բամբակի հերկի:

Նիստն սկսվեց: Նախագահում է գյուղխորհրդի նախագահը՝ Պողոսը:

Մեր նպատակն է ստուգել հողերի տարածությունը, հաշվել ազատ հողերը, տնտեսությունների թիվը և ըստ այդ տվյալների՝ տնտեսությունների վրա բաշխել 275 հեկտարը: Տվյալներ պիտիքաղեինք հողամատյանից, այսպես կոչված «լրացուցիչ ցուցակից», Պողոսի դավթարից, որ չգիտեմ ինչու ծոցումն էր պահում, և…մնացածների հիշողություններից:

Լիտր առ լիտր հաշվում ենք ցորենը բազմաթիվ և բազմանուն տեղերում. «Ներքին չայիր», «Ճամփի տակ», «Խարաբեք», «Ցուրտ հողեր», «Ղամշկուտ», «Բարսեղի տափ» և հազար ու միանուններ, որոնք կազմում են Քյոթանլվի հողերի քարտեզը: Հողամատյանը կազմել են 1923 թ.: Նրանից հետո փոփոխություններ են եղել, մեռել են, ծխեր են հանգել, բաժանվել են, ծնվել են, վերաբնակիչներ են եկել: Եվ ծխերի փոփոխության հետ էլ փոփոխվել է հողամատյանը: «Ղամշկուտի» 9 լիտրը, որ մատյանում գրված է Սահակ Էյվազյանի անունով, այժմ դերձակ Համոյիձեռքին է: Իսկ Համոն 27 թվին է գյուղ եկել, ճշգրիտ հայտնի չի, թե քանի շունչ է:

Եվ նման բյուր փոփոխություններ՝ ջնջում, ավելացում: Մեր ընտրած միջոցը խիստ դժվար էր, բայց միակը: Միայն այդ կերպ կարելի է ստույգ որոշել, թե ո՜վ և ինչքա՜ն պիտի բամբակ ցանի:

Եվ ինչ տարօրինակ, չլսված, շատ անգամ անհասկանալի անունների ենք հանդիպում… «Կակտոս Ռուփյան»…«Ղանդիոս Սհակյան» կամ, ինչպես գյուղում են ասում, թոփալ Ղանդո: «ՊիոնԽաչատրյան»…Այրի կին է, ունի երեք տղա՝ 16, 10 և 7 տարեկան, անունները Մանթաշով (մեծը), Լիազոր (ծնվել է 19 թ., երբ Դաշնակցության պարենավորման լիազորները գազազել էին) ևԼենտրոշա: Մեծի անվան արտահնչումը շրջապատը ձևակերպել է «Մանթաշ», իսկ ցուցակում մնացել է հինը:

— Դրա անունն էլ պիտի փոխվի, — տրտնջում է Պողոսը, կարծես անհաշիվ հոգսի ու պարտականության շարքում այդ էլ իր տեղն ունի: — Գաղափարի պակասությունիցն է…Պիոնին քանիանգամ ասի՝ խառնի՜ կարմիր կնունքին, թող էթա…

— Տո, անունն ի՜նչ նշան: Ասա ինքը նոր ծրագրով շարժվի, — պատասխանում է մյուսը:

— Գարեգին Ռվազյան, — կարդում եմ: — Ցորենը քանի՞ հեկտար է…

Անսպասելի կերպով տիրում է, ինչպես ասում են, գերեզմանային լռություն: Լսելի է, թե ինչպես լամպի պատրույգը ծծում է նավթը:

— Էդտեղ մի քիչ սպասի, — դանդաղ ասում է մեկը, որին դռան մոտ թիկնելու պատճառով, մինչ այդ չէինք նկատել: Եվ առաջ է գալիս, ծխախոտը սեղանի ծայրին դնում ու սառնասրտությամբ, ինչպես դատավճիռն են կարդում, բառերը հատ-հատ արտասանում.

— Սա որ կա, մեր գյուղի ամենապերվի կուլակն ա…Մինչև անգամ ես կարող եմ ասել, որ էվելի մեծ մասշտաբի կհարմարի: Դրո՞ւստ ա, թե չէ, ընկերներ, — դիմում է նա: Եվ 10-15 հոգիմիանգամից արձագանքում են.

— Դրուստ ա…

Իսկ նա ոգևորված շարունակում է.

— «Ներքին չայիրը» ցորեն ա. «ճամփի տակը» ցորեն ա, — էդ 65 լիտր…Էն որ հիմա կարդացիք, էն Պիոն Խաչատրյանի հողերը կիսու ցանել է ցորեն…Փօկի «Բարսեղի տափը» կիսու ցանել էցորեն…Դե քցի չոտքը, տես 120 լիտրը թամամեց, ինքն էլ 3 նաֆար: Ուրեմն թե պիտի Երևանու բազարումը փութն օխտը մանեթով ծախի: Հա, էն Կոլոյի հողը ցորեն ա…Էլ ո՞րն ասեմ: Ինքն էլպատերի տակը նստած սրան-նրան ծաղրի տակ ա քցում, թե չքավորի կնկա ջանը դուրս գա չանաք անելով: Էդպիսի հակահոգին ա…բաս:

Եվ նորից քաշվում է տեղը:

Մյուսներն արտահայտվեցին: Առաջինի ասածը կարծես շեշտակի հարված էր: Լեզուները բացվեց. կարծես ավելի կողմնորոշվեցին, նույնիսկ մեկը պահանջեց, որ արդեն ընթերցած ցուցակըվերանայվի:

— Տո նրա արարքը մինչի լուս պատմես, չի վերջանա…էն ի՛նչ աղվեսն ա, գիտո՞ւմ ես…Նրա պոլի տակը քանդես, հավատա, որ էս րոպեին էլ ոսկի կգտնես: Դուք ոնց եք ճանաչում նրան…

Շարունակում ենք ընթերցումը:

— Մկրտիչ Աստվածատրյան, — կարդում եմ ցուցակը:

— Էս ո՞վ է, — հարցնում է Պողոսը:

— Մկրտիչ Սարգսյան կլինի, — ուղղում է «անարխիստը»:

— Նա էլ կա, — պատասխանում եմ և սպասում, որ մարդիկ մոտենան ու գտնեն:

Առաջին դեպքը չի: Ոմանք հոր անունով են գրված, ոմանք՝ պապի, ոմանք էլ՝ պապերի պապի: Մի եղբայրը հոր անունով է, մյուսը՝ պապի: Կանայք կան՝ հայրական ազգանունով, այնինչնրանք ամուսնացել են, ազգանունը փոխել: Եվ ընդհակառակը. առաջին ամուսնության ազգանունը այժմ չկա, քանի որ երկրորդ անգամ է ամուսնացել: Ազգանվան փոփոխությունը կախվածէ եղել և գրողից: Եվ վերջապես, ինչպես Քյոթանլվում, այնպես էլ բոլոր գյուղերում, իսկական անվան հետ ոմանք ունեն և՛ ավելորդ անուն, և՛ ազգանուն: Քսան րոպե մենք կորցրինք, մինչևկարողացանք ստուգել, թե ով է Գևորգ Օհանյանը: Բանից դուրս եկավ, որ նրան կոչում են «Ծուռ բոշա»:

— Հը՞, գտա՞ք, — հարցնում եմ:

— Տո, ջանըմ, էդպես մարդ չկա մեր գեղում…

— Խաչոյենց թազա փեսեն չլինի՞, մոտ գալով հարցնում է մեկը:

— Տո, չէ՜…նա որտեղի՞ց Աստվածատրյան…

— Էհե՛յ,— բղավում է դռան մոտ կանգնածը,— Ասոյի Մկրեն է, Մկրեն…

Պողոսը ձեռքը ճակատին է խփում.

— Վայ, Մկրե՛ …ո՛նց էի մոռացել…

Արդեն հոգնել են, մի քանի հոգի կիսամթում, գլուխները սեղանին, մուշ-մուշ քնել են: Ճրագում նավթը հատնում է, բայց պիտի ցուցակները կազմել, ստուգումը վերջացնել, որպեսզի վաղըորոշենք, թե ո՜վ ինչքա՜ն պիտի բամբակ ցանի:

Շարունակում ենք ցուցակի ստուգումը:

Հանկարծ դուռը թափով բացում են, դուռը չրխկոցով կպչում է պատին ու հետ գալիս: Քնածները զարթնում են:

— Էս ի՞նչ ժողով ա,— գոռում է աչքերն արնոտ մեկը, գզգզված, ծվենները կախ շինելս ուսին: Եվ առաջանում է. — ձեզ ո՞վ է կանչել…. Էս ի՞նչ եք անում:

Հազիվ է ոտների վրա կանգնում: Սեթոն ուզում է մոտենալ: Արգելում ենք:

— Հին ռեժիմի ժամանակն ա՞, հը՞, խոսեք, է՛…

Սեթոն չի կարողանում զսպել իրեն: Հարբածը փորձում է խփել նրան: Պողոսը տեղից վեր է թռչում: Ներս է մտնում երկրորդը ու բարակ, ներքին սարսափից կետ-կետ ձայնով բոռում է.

— Մեզ մորթեցի՛ք…Մեզ մորթեցի՛ք… — գոռում է ու ասես ինքն էլ իր ձայնից վախեցած, քարացած նայում է մեզ:

— Ինկերնե՛ր և քաղաքացիներ…Չքավոր գյուղացինե՛ր…Ես ձե՛ր…Չքավորներ և ինկերնե՛ր…

Առաջին հարբածին մի կերպ դուրս են անում: Իսկ երկրորդն ինքն է գնում և մրթմրթում.

— Ինկերնե՛ր…և չքավորնե՛ր…

Դուրս ենք գալիս բակը: Մի քանի ստվեր իսկույն պահվում են եկեղեցու պատի հետևում: Կտուրի վրայով թփթփալով մեկը վազեց և թռավ ներքև: Նա երևի ընկավ փափուկ աղբակույտի վրա, որովհետև ընկնելու ձայնը չլսվեց:

— Լա՛վ, գնա՛նք…

— Տեսա՞ք, որ ասում էի կդժգոհե՛ն, — վրա է բերում մեկը: Նա չի կարողանում իր ներքին հրճվանքը զսպել: Նրանք այն երկուսը, որ ներս մտան, զարմանալի նման էին իրար: Երկուսն էլ նիհար, մաշված, երկուսն էլ պատառոտված շինելով, մեկը կեպին գլխին, մյուսը՝ աղտոտ թաշկինակով: Առաջինի մի կողքը ցեխոտ էր. երևի ընկել էր փողոցում:

— Ո՞ւմ մոտ են եղել, — հարցնում է Պողոսը իր հարևանին:

— Իբր թե չե՞ս իմանում, — կշտամբում է հարևանը:

— Լա՛վ, հետո կպարզենք…Առայժմ պատահածի արձանագրությունը կազմի…

— Շրա՛խկ, — և փշրվում է մի պատուհան, ապակին զրնգում է:

— Խրճիթն էր, — կանչում է Սեթոն ու դուրս թռնում:

Մոտակա տներում շները հաչում են: Հեռվից լսվում է սուլոցի ձայն: Մութն է: Ճրագը Պողոսի ձեռքին դողում է: Մոտենում ենք խրճիթին: Ջարդել են պատուհանը. ապակու կտորտանքը թափվածեն գետնին, ներսը: Չթրծած աղյուսի կտոր է ընկած պատի տակ: Քար չի երևում: Գուցե փայտով են խփել կամ բռունցքով:

— Թե մի կպարզեմ՝ ո՛վ է՛ր… — զայրանում է Պողոսը:

— Մի ամիս չկա շուշեքի քցելուն, — ասում է մեկը և տնտղում մյուս ապակիները: — Էս մեկն էլ ճաքել է…

— Էդ կար…էդ քցելուց էդպես եղավ…

Քիչ հետո նորից ենք շարունակում աշխատանքը: Էլ ոչ ոք չի քնում: Այդ պատահարը սրում է նրանց միտքն էլ, լսողությունն էլ: Ավելի արագ ենք թերթում մատյանը, մարդկանց ավելի հեշտ ենքճանաչում:

Մոտ 200 հեկտար «տեղ» արդեն արել ենք…Աքլորները կանչում են: Միայն պատրույգի նավթն է վառվում: Խաչիկը հավաքում է մատյանները, մեր ցուցակները, և դուրս ենք գալիսգյուղխորհրդից:

* * *

Մութն է: Իսկ Սեթոն գնաց ու չեկավ:

Կոմսոմոլի շաբաթօրյակը…

Երեկոյան Խաչիկն ամեն ինչ կազմակերպել էր: Հայտնի էին ջոկերը, ղեկավարները. յուրաքանչյուր ջոկ գիտեր, թե ո՜ր չքավորի բամբակի ցողունները պիտի հավաքի, ո՜ւր պիտի թափեն աղբնու մոխիրը: Առաջին երթն էր, որին պիտի հաջորդեր ավելի հզորը, ավելի բազմամարդը: Այն եռուզեռը, որ նկատելի էր ու սկսել էր ալիքի նման բարձրանալ, առաջին ելքն էր գտնում այդ պարզ, անպաճույճ թափորով:

Գնացին երգելով, կատակներով, գնացին՝ տղա ու աղջիկ, հանաքով ու ծիծաղով: Գնացին և իրենց հետ տարան մի խումբ «անկուս» պատանիների, մեծահասակ պիոներների, դպրոցիաշակերտների: Մի քանի երեխաներ, ցեխը կոխ տալով, վազում էին երթի հետևից:

Առավոտյան դեմ գյուղ եկավ մի «Ֆորձոն» էլ: Եկավ ու խոփերը բարձրացրած, բազեի նման սլաց փողոցով. նրա ծանրությունից փայտե կամուրջն օրորվեց, բենզինի ու նավթի ծուխ շպրտեցաթարի դեզերին, ցեխե պատերին ու սլացավ դեպի չիմանը, ուր երկու տրակտոր պտտվում էին իրար հետևից ընդարձակ տափարակում, պտտվում, ինչպես հիպպոդրոմում ձիերը և սևակոսներ էին գծում:

Մի տրակտոր էլ: Այդ նշանակում է՝ օրը մեկ ու կես հեկտար ցել: Եթե տասն օր արև անի՝ 15 հեկտար: Բայց մենք երկուսն էլ ունենք: Ու պիտի նորերը գան, մի ամբողջ կալոն, պիտի գա ծանր«Կելսը», որի լայներախ խոփերը ամենակարծր հողն էլ թեթև են շրջում:

Պիտի գա տրակտորների կալոնը, «Ֆորձոն»-ներ ու ծանր «Կելսը». սակայն արև է ու դեռ չկան: Իսկ յուրաքանչյուր օրը վճռական նշանակություն ունի մեր պլանի համար: Եթե հանկարծ ձյունի, հողերը կմնան խոպան, գարնանը չենք հասցնի և՜ վարը, և՜ ցանքը:

Հարկավոր է գութաններն էլ հանել:

Մոտենում ենք գյուղխորհրդրն: Հավաքված խոսում են նրանք, ովքեր երեկ կային: Նոր դեմքեր էլ կան: Արդեն տեղեկացել են մեր աշխատանքի մասին: Գյուղխորհրդի անդամներն են պատմել, կոմերիտականներն են ագիտացիա արել տներում, իրենց բարեկամներին ու ծնողներին համոզել, որ բամբակի կոնտրակտ կնքեն:

Ուրեմն մեզ էլ պրծում չկա, էլի, — ասում է Պողոսը, գրպանից հաց հանելով:

Նրա աշխատանքը շատ է: Գետափի ամրացման համար ամեն օր պիտի 20-25 բանվոր տա, պիտի տեղավորի տրակտորիստներին, գյուղական ճանապարհների և կամուրջների նորոգմանգործին պիտի հետևի և սովորական կարգով Քյոթանլվի պես վեց գյուղի առօրյային ընթացք տա:

Պողոսն անլվա է, ոտքերը բոպիկ: Ցեխոտ չուստի վրա կախվել են վարտիքի կապերը:

— Դուք սկսեք, մի ես տեսնեմ ինչ արեց կատարածուն…

Եվ չուստերը շլոփ-շլոփ քաշ տալով, գնաց կոոպերատիվի կողմը:

Բակը մտավ երիտասարդ մի աղջիկ, հնամաշ վերարկուն ուսերին. նրան հետևում էր մի ծեր կին: Երբ շրջվեցինք նրա կողմը, աղջիկն ամաչեց, կարմրեց: Նա կաղում էր. գուցե դրա համար կաս-կարմիր եղավ նրա երեսը: Ապա մոտեցավ ու, գլուխը վեր բարձրացնելով, շեշտակի նայեց մեզ:

— Սրան էլ գրե՜ք…Սրա նման մեր գյուղում բամբակ ցանող չկա…

— Հրանուշ, մեռնես դու…Էս էլ քանի՛ հոգու բերիր:

— Չորսը, — պատասխանեց նա ու հանդիմանական շեշտով ասաց.

— Բա ամոթ չի՞, որ շրջանի մեջ ամեն տեղ մեր գյուղի վատությունից են խոսում:

Նրա աչքերը բոցկլտացին: Աղջիկը ձեռքերը խրել էր վերարկուի գրպանը, կարծես ձեռքում մի ինչ-որ բան էր պահել:

Զգացի, որ առանձին մի բան է ուզում ասել, գուցե թուղթ է գրպանում: Ընկերս հասկացավ ու բակում կանգնածների հետ ներս մտավ «կանցելարը»: Պառավն էլ գնաց:

Սեթոն տրակտորի մոտ սպասում է ձեզ…

Գյուղից դուրս, կամուրջի մոտ, մի փոքրիկ տնակից՝ դեմ հանդիման ելավ Հրանուշը: Զարմացա: Ի՞նչպես էր նա այդքան ճանապարհը կտրել ինձանից շուտ:

— Սեթոն հրես կգա…ներս մտեք, — ասաց նա:

Այդ «ներսը» նոր ու փոքրիկ խրճիթ էր, եղեգնածածկ կտուրով: Մի կին կռացել էր օրորոցի վրա: Օջախի մոտ չոքել էր մի 4 — 5 տարեկան տղա: Ներս մտնելիս նա նայեց ինձ և էլի առաջվադիրքն ընդունեց: Խրճիթի կահկարասին պարզ էր, բայց մաքուր: Հասարակ թախտի վրա փռված էր նոր գործած կարպետը: Այդ տունը, փոքրիկ բակը, շատ նման էր այն հնձաններին, որհազվագյուտ չեն ընդարձակ այգիներում:

— Էս իմ քույրս է, — ասաց Հրանուշը, թախտին նստելով: Նրա շարժ ու ձևի մեջ անսահման պարզություն կար և համարձակություն: Նա խոսում էր, ինչպես հին ծանոթի հետ: Եվ առաջինխոսքից իր ուրախությունը հայտնեց, որ մենք «պինդ ենք բռնացրել»:

— Որտեղի՞ց իմացար…

— Խաչիկն էլ ասաց, Սեթոն էլ:

— Դու կոմերիտակա՞ն ես:

— 28 թվից…

— Ինչո՞ւ շաբաթօրյակին չես գնացել, — հարցրի և հանկարծ հիշելով նրա կաղ լինելը, իսկույն իւոսքս դարձրի.

— Սեթոն ե՞րբ է էս օթախը շինել…

— Մի տարի չկա, — պատասխանեց Հրանուշը: Նա կարմրել էր, ինչպես բակը մտնելուց:

Տիրեց լռություն: Ես ուզում էի մի կերպ նրան սիրաշահել, բայց հենց այդ րոպեին Սեթոն ներս մտավ:

— Հրանուշ, չայնիկը դնեիր էլի օջախում, — և դառնալով ինձ, — բարի լուս…

Հրանուշը վեր կացավ:

— Ես թեյ խմել եմ, Սեթո՛:

— Դու խմել ես, ե՜ս չեմ խմել, — ծիծաղելով ասաց նա, պսպղացին առողջ ատամների զույգ սպիտակ շարքերը: — Դի՛ր, ախչի… — ու կնոջը դառնալով, ասաց. — Ուտելու բան չկա՞…

Կինը կռացած տեղն սկսեց արագ օրորել երեխային:

— Սեթո՛, կանչե՞լ ես ինձ…

— Հա, Հրանո՜ւշ, հայաթի դուռը դիր:

Ու մոտիկ նստելով, ասաց.

— Գիտե՞ս, ես իրիկունը խի դռան մոտն էի կանգնել:

— Չէ՛:

— Ես գլխի էի, որ էդպես մի բան պիտի լինի…Դե, օտար չես, քեզ կարելի յա ասել: Էն Ռվազյանը, որ ասում էինք իրիկունը, նա էստեղի հակաների գլխավորն ա…Ժողովում շատ բան չէր կարելիասել…Դու տեհա՞ր, որ նրա անունը տալուց, քարտուղարը մի տեսակ ռանգը փոխեց:

— Աչքիս չընկավ:

— Հա, էդպես եղավ…Իմ տեղը մութն էր, ձերը լույս: Լամպը ձեր առաջին էր, կարող ա, որ չտեսնայիր: Ես իմանում էի, որ գալու են, համա ուզում էի իմ աչքով տենայի…որ դուրս եկանք եկեղեցումոտ, շվաք տեհա՞ր:

— Տեսա:

— Էն հենց ինքն էր:

— Ո՞վ,

— Ռվազի թոռն, ո՞վ…

— Սեթո՛, գուցե ս՞խալ ես…— Սեթոն պռոշը ծպացրեց, գլուխն օրորեց:

— Ինչ որ քեզ ասում եմ, հաշվի, թե աչքովդ ես տեհել…Ես հավատարիմ մարդ ունեմ…

— Որտե՞ղ:

— Նրանց միջին: Էն նմուտում խաբարը կբերի:

— Ո՞վ է:

— Նրա բատրակը՝ Կոլոն: Ինքը եզիդի յա, համա հայերեն ինձանից լավ ա իմանում: Դուք հլա չեկած, ես արդեն իմանում էի, որ գալու եք…Քո անումդ չէի իմանում, համա Խաչիկին, մեկ էլ էնգյուղատնտեսին գիտեի:

Հետաքրքրությունս արդեն փոխվում էր զարմանքի: Հրանուշը կռացել էր օջախի վրա, նայում էր սևացած թեյամանին:

— Դուք որ շրջանումն եք եղել, նա էլ է էնտեղ եղել…Իրիկունը կանչել է մի քանի հոգի:

— Շատվո՞ր են:

— Մեր գյուղում 4 — 5 հոգի են…Ուրիշ տեղից էլ են գալի: Մի եզիդի շեյխ կա, նա ամիսը երկու ոտք գալիս ա…Բուրդ ա բերում, պանիր, ոչխար…Նրանք աշնա են:

— Գիտեմ, գիտեմ…

— Ոնց որ ես ու դու, — Սեթոն նորից ժպտաց: — Հա, Կոլոն լավ չի լսել, բայց ասում ա՝ շատ են խոսել, մինչի աքլորականչը համարյա թե նստել են:

— Էն ո՞վ քար խփեց պատուհանին, — անհամբեր հարցրի ես:

— Ինքը:

— Ռվազյա՞նը:

— Հա:

— Բա ի՞նչ իմացար:

— Էդ խոսքին եմ գալի: Երեկ կանչում ա բողազից խեղճ մի քանի մարդու. մինը մեր Սհակին. — ինձ էլ ազգական ա հաշվում, մինն էն Գաբոյի տղին, էն որ առաջինը մտավ, ուզեց էլ ինձ խփի…

— Ո՞վ, Սեթ, — սրտնեղած հարցրեց Հրանուշը:

— Գաբոյի տղան…

— Կանչում ա, թե գոմի կտուրը քանդված ա, օգնեք, որ սարքեմ. դրանց լավ խմացնում ա…Որ տաքանում են, թե՝ շրջանից մարդիկ են եկել, չքավորների տները գրում են: Ո՞նց թե՝ ես դրանցըսենցը, ընենցը…Մեր Սհակն էլ շաշ ա, կատարը տաքացավ թե չէ, էլ լեզուն չի պահի: Գալիս են, որ խանգարեն…վերջը տեհար ինքդ: Իսկ իրանք հեռու են կանգնում…Մենք որ ներս ենք մտնում, ինքը մոտենում ա, շուշեն ջարդում: Քարով չի խփել, ձեռքի փետովը…

— Քեզ ո՞վ ասաց:

— Կոլոն, ո՞վ: Մինը շվացրեց… լսեցի՞ր:

— Հա:

— Էն Կոլոն էր: — Ուրեմն թե՝ զարթուն եմ, էլի…

— Նրա սովորցրած խոսքերը քեզ ո՞վ ասաց, Սեթո:

— Ինքը, Սհակը…Ես որ դուրս եկա, վազի դեպի կամուրջը: Ասի՝ աչքովս տեսնեմ: Տեսա…Կոլոյի քեչեն էլ քցել էր ուսին: Սհակը պատի տակ մեկնվել էր…Ես եմ նրան տուն տարել: Մի լաց էրլինում, ո՛ր, — ու քահ-քահ ծիծաղեց: — Գոռում ա տանը՝ «ինկերներ և չքավորներ»…Գոռում ա ու կրծքին խփում:

— Զահրումար խմի թող, — զայրացած բացականչեց Սեթոյի կինը, թախտին փռելով երեսսրբիչը, որ սփռոցի տեղ էր ծառայում:

— Ես ուրիշ բան եմ ասում, էդ գլխավորը չի, — ասաց Սեթոն, երեսսրբիչի ծոպերը հարդարելով: — Նրանք խորհրդում մի մարդ ունեն, գլխի չեմ, թե ով ա:

— Ինչի՞ց գիտես, որ ունեն:

— Ինչ որոշեն, ինչ խոսան՝ էն ա նրանց ականջում:

— Քարտուղարը չլինի՞:

— Չէ՛, նրա գալուց առաջ էլ կար էդ կապակցությունը…Ես ուրիշի վրա եմ կասկածավոր:

— Ո՞ւմ:

— Հաստատ իմանամ, հետո, — այնպես ինքնավստահ ասաց նա, որ կարծես կասկածի հետք անգամ չէր կարող լինել, որ պիտի իմանա վաղ թե ուշ:

Հրանուշը թեյամանը մոտեցրեց: Ես վեր կացա գնալու:

— Մի ստաքան խմի, հետո…Հրանո՜ւշ, տես հո մարդ չի՞ երևում:

Հրանուշը բակի դռնակը բաց արեց:

— Չէ՛:

— Հենց կիմանաս թե վախից եմ էսպես…Չէ, զգուշությունը լավ բան ա: Իրանք էլ շատ հարիֆ են՝ իմանան, թե ով ա նրանց սեկրետը գողանում…Էհ, վերջը դրանց վեր ենք քցելու, համա մի քիչչարչարում են…

Կես ժամ հետո ես գյուղխորհրդումն էի:

— Ա մարդ, էսքան ուշանալ կլինի՞: — Հանդիմանեց գյուղատնտեսը: Տես ինչքան պայմանագիր եմ կնքել, — թղթերի կույտը ցույց տվավ Խաչիկը:

— Դաշտումն էի…

«Կանցելարում» տեղ չկա: Իրար հրմշտկելով մոտենում են Խաչիկի սեղանին: Ծեր, ջահել, կին ու տղամարդ: Նրանք, որոնք գրվել են, դուրս չեն գալիս: Մեկն սպասում է տեսնի իր հարևանըքանի՞ լիտրի պիտի գրվի, որպեսզի հանդիմանի կամ զայրանա, եթե իրենից պակաս գրել տա, մյուսն աչքը դրել է ֆոնդի հողին, սպասում է, որ այդ մասին «առանձին» խնդրի. երրորդը՝ որովհետև դուրսը ցուրտ է, գնալու էլ տեղ չունի: Համոզում եմ, հանդիմանում, զայրանում, ծիծաղում:

— Պարթև Աբրահամյան, — կանչում է Խաչիկը: Լռում են. հեկեկում է մի կին՝ չորացած, մաշված…Խաչիկը ցուցակում կարդաց նրա մահացած որդու անունը, ինչպես դրված էրհողամատյանում, երբ նա էր ծխի գլուխը: Մայրը գլուխը շրջում է պատին, անձայն հեկեկում, սև գոգնոցի ծայրով աչքը սրբում: Ու շշնջում է.

— Քոռանաս, աստված… Աչքդ դրան տեհա՞վ:

— Անցածն անցել է, մե՜րս… Հանգստացի՛ր, — ասում է Պողոսը:

Այս խոսքից մոր հեկեկանքը սաստկանում է: Նա էլ չի կարողանում իրեն զսպել, երեխայի նման «Պարթև» կանչելով դուրս է գնում, թողնելով և՜ բամբակը, և՛ պայմանագիրը:

— Զարմանալի բան ա: Չորս տարին թամամեց, էլի անունը տալուց էսպես փլվում է, — մռմռաց մեկը:

— Դրան մոր ջիգար են ասում, է՜, — վրա բերեց մյուսը:

— Տուր ինձ նրա պայմանը, ես կտանեմ նրանց տունը, — ասում է մի երիտասարդ:

Մոտենում են երկու պառավ կին:

— Գրա ինձ, — ասում է մեկը:

— Ոչ, ընկեր Խաչիկ, դա գիդա՞ս ինչ պառա՜վ ա…

— Դրա նման բամբակը բեջարող չկա: Հերու մրցանակ ստացավ:

— Ինչքա՞ն գրեմ:

— Վաթսուն լիտր, — հանդարտ ասում է նա: Մի քանիսը զարմացած բացականչում են.

— Ա՜յ պառավ, հեկտար ու կես բամբակ կարա՞ս ցանի…

— Էս ոսկի ձեռքերով, — ասում է ու ձեռքերն իրար տալիս: Ծիծաղում են: Մաշված, մաքառված ձեռքեր են, չորացած կաշի ու ոսկոր: Ով գիտե՝ քանի՛ հազար փութ բամբակ են մշակել այդ «ոսկի» ձեռքերը:

Մյուս պառավը նրանից քիչ է վերցնում:

— Հերիք է դրան… ոտները քամոտ են… — ասում են Խաչիկի մոտ կանգնածները: Բայց պառավը մի պայման է դնում, որ իր հողը գութանով վարեն:

— Ինչի՞:

— Չեմ ուզում: Օրես դենն ինձ սազ չի էդ մաշինեքերը…— Ծիծաղը վեր է ածվում հռհռոցի: Առաջին պառավը հանդիմանում է.

— Գութնվորին մի շալ լավաշ, մի ղազան փլավ տաս լավ ա՞, հա՞ …

— Էդպես ա կարգը: — Մյուսների հռհռոցը նրան այնքան չզայրացրեց, որքան առաջին պառավի այդ խոսքը: Ու ձեռքը ձեռքին խփելով ասաց.

— Բրինձն էլ իստակել հազրել եմ…քեզ ի՞նչ: — Հռհռոցը սաստկացավ:

— Պառավները կռվան…Տո, կպան իրար, — կանչեց մեկը:

— Շնորհակալ եմ, — ասաց ու հեռացավ պառավը, պայմանագիրը գոտկալի տակ պահելով:

* * *

…Այսօր եռյակից գրություն ստացանք: Ժամը 12-ին տրակտորների կալոնը պիտի մտնի Քյոթանլու: Գրել են, որ աշխատանքը մյուս գյուղերում էլ հաջող է: Նորից են հիշեցնում, որ համայնականժողովում չմոռանանք սոցիալիստական մրցության պայմանագիրը կնքելու: Պիտի գան հարևան թուրք գյուղից: Ուղարկել են և լրագրեր…Թեկուզ խրճիթն ստանում է, բայց գալու օրից թերթինչենք նայել: Եռյակից գրում են, ոը շուտով կենտրոնից մեր շրջանն է գալու բանվորական բրիգադը…

Հաշվեցինք մեր աշխատանքը: Ութ գութան երեք օր է՝ վարում են…Տրակտորները բավական տեղ ցել են արել: Նրանցից միայն մեկը կեսօր չի աշխատել՝ բոլտը կոտրվելու պատճառով: Հինգօրում 29 հեկտար վարել են:

— Նու 30 ասենք…44-ն էլ կար…74: — Եվ Խաչիկը տոկոսն է որոշում:

Հրանուշը երեկ գնաց. նա սովորում է շրջանի յոթնամյակում: Շաբաթ օրերը գալիս է, մի օր մնում, մյուս օրը վեց օրվա հաց շալակին գնում: Եթե սայլ է պատահում, նստում է: Գնում է՝ մեր եկածճանապարհով, բամբակի դաշտերի և կանաչ արտերի միջով…Ուրախ գնաց և ափսոսաց, որ չի տեսնելու տրակտորների մուտքը Քյոթանլու:

— Եկան, եկան…

Երեխաները վազեցին առաջ: Հրապարակում խմբված ժողովուրդն առաջ շարժվեց: Երևաց առաջին «Ֆորձոնը», հետո երկրորդը, երրորդը, չորրորդը…վեց «Ֆորձոն»: Իսկ ամենից վերջը՝ ծանր«Կեյսը», նոր խոփերը վեր ցցած, որ չցեխոտվեն: Փրփփրթում էին տրակտորները, ու նրանց աղմուկի մեջ որոշակի կարելի էր ջոկել «Կեյսի» աղմուկը, ասես փնթփնթում էր, որ իրեն ամենիցվերջն են գցել ու զայրացած պահանջում էր խոպան ու կարծր մսահող, որ ցրիվ տա, փշրի…

Ժողովը հրապարակում եղավ: Մարդիկ նստոտեցին տրակտորների վրա, հենվեցին նրա անիվներին: Ու երբ հարևան գյուղի պատգամավորներն եկան, ժողովը վերածնվեց անպաճույճ, անզարդ միտինգի:

Երեկոյան դեմ տրակտորներն անցան հրապարակով, մտան կայանի բակը:

Հողե պատերը դողում էին նրանց թափից: «Կեյսը» թևով դիպավ ավերակ պատին ու փլցրեց մի շերտ, որ խանգարում էր նրա երթը…

ՄԱՐՄԱՐԻ ՏՈԻՆ ԿԱՌՈՒՑՈՂԸ

Երբ առնում եմ գրիչը նկարագրելու իմ հանդիպումը մի պարզ կոլտնտեսականի՝ Հայրոյի հետ, որի նման հարյուր հազարներ կան մեր երկրում, — պատմելու և մեր զրույցը երբ, ինչպես ասումեն, վկան երեկոյան երկինքն էր և պղտոր առուն, որ Հայրոն բաժան-բաժան արձակել էր բամբակի մարգերի վրա, — ես ահագին ջանք եմ թափում այս նկարագրության ընթացքում սեղմածպահելու ներքին երկու զսպանակ՝ լեռնացած ուրախության և արդար գովքի, որին արժանի են հողի այդ մշակները, Արարատյան դաշտի չքնաղ երեկոն, կանաչ այգիները, ծիրանագույնամպերը և այն իմաստուն խաղաղությունը, որ իջնում է արգավանդ դաշտի վրա, փշատենու սաղարթին, թպրտացող խարույկների և հոգնած մարդկանց վրա, որոնք երգելով դաշտերիցդառնում են տուն:

Ես թողել էի մեծ ճանապարհը և արտերի միջնակներով, առուի հետ գնում էի դիմացի գյուղը, որի առաջին խրճիթները նշմարվում էին ուռիների արունքից:

Առվի եզրին հանդիպեցի միջին տարիքով մի մարդու, որ կռթնել էր բահին և հետևում էր մարգերի վրա կապած ջրին:

— Վարար չե՞ս կապել ջուրը… — և կռացա նոր ծլած բամբակենիների վրա, որ դողում էին ջրի թափից:

— Էս ջուր վարար պիտի, որ հող քիչ խմի…

Ինչո՞ւ պիտի հողը ջուր քիչ խմի և ինչո՞ւ քիչ ջուր խմելու համար մարգերում ջուրը պիտի սրընթաց գնա: Գուցե նա ճշմարիտը չի ասում: Եվ իմ հարցը մոտենում է հեռվից:

— Ո՞ւմ բամբակն է:

— Մերն է, — պատասխանեց և անցավ մի ուրիշ մարգի, որի ծայրը հեռվում չէր նշմարվում:

— Կոլխոզի՞ բամբակն է…

Նրա հայացքն արտահայտեց և՛ զարմանք, և՛ հանդիմանություն, և՛ խորամանկ հեգնանք. իմ հարցն անտեղի էր:

— Մերն է, մեր կոլխոզինը…

Նա հանգիստ, ինչպես երկրորդ անգամ բացատրում են դասը, կրկնեց, որ այս սառնայի հողերը ծանր կավ են, բամբակը դեռ «մանուկ» է և եթե ջուրը լճանա, հողի երեսին կնստի ծանր կեղևը ևկավի ամուր շերտը կխեղդի բամբակին: Որպես ավելորդ ապացույց, նա ասաց և այն, որ նրա կյանքի շատ տարիները «խաղացե»լ են հենց այդ հողերի վրա:

Հետո զրույցն առավ այս տարվա ցորեններին, նորից շուռ եկավ բամբակի վրա, անձրևների և քաղհանի շուրջը պտտվեց, ինչպես ջուրը, որ խշշալով գնում էր, պտույտ անում հողի կոշտերիշուրջը և գլուխը կախում դեպի մարգի եզրը: Երբ խոսք ընկավ աշխօրերի և աշխատանքի մասին, նա ծոցից հանեց խնամքով պահած գրքույկը, որից հայտնի էր, որ նրան անվանում են Հայրո, ևՀայրոն արդեն ուներ 73 աշխօր:

— Կա՞ ձեր տանը ուրիշ աշխատող:

— Կինս է: Նրան էլ կա 29 աշխօր…Երեխաները չեն թողնում, թե չէ ավելի կառներ:

— Ինչքա՞ն պիտի ստանաք:

— Եթե անցյալ տարվա պես բերք հավաքենք, մեզ կընկնի մինչև 30 փութ: Բայց էս տարի աշխօրին ավելի կհասնի. համ ցանքերը լավ են, համ աշխատանք հավասով կանեն:

— Դու կհասցնե՞ս երեք հարյուրի:

— Ավելին:

Սկսվում է մի խոսակցություն, որ հետաքրքիր է ոչ միայն նրա համար, ով կարողանում է թվերը բազմապատկել և աշխատանքը վերածել ցորենի, բամբակի և ռուբլիների: Նրապատասխանների մեջ կա ստույգ ճշտություն: Նրա լեզուն առաջվա պրիմիտիվ բարբառը չէ, նա արդեն գիտի նոր և դժվար բարդություններ և սովորել է նախատեսել և կշռադատել:

Կհարցնեիր առաջ հողի մարդուն, թե ինչպե՞ս են ցանքերը և ի՞նչ է ակնկալում իր վաստակի դիմաց: Նա կտարակուսեր պատասխանելու այդ ծանր հարցին: Նախ ո՞վ ես, և ինչո՞ւ ես հարցնում. ապա որտեղից իմանար, երբ դեռ հեռու է բերքահավաքը և մինչև բերքը տուն տաներ, տասը բաժին պիտի տար՝ պարտքատիրոջ, խարջ հավաքողին, «աթոռամաս», հանդապահին ևհողատերին: Եվ նա խեղճության դրոշմը դեմքին երկյուղով կնայեր վերև և կասեր.

— Տեսնենք ինչպես կլինի…Եթե մի ուտելու հաց գա, փառք իրեն…էդ էլ մեր բախտը: Այ էս արտը լավ հաց կտա, թե չէ իմ հողից ի՞նչ ես հարցնում…

Իրեն հողում ամեն ինչ վատ, հարևանի հողը՝ հարուստ, իրենց գյուղը՝ աղքատ ու խեղճ, հարևան գյուղը՝ առատության աղբյուր, վերջապես իրենց երկիրը՝ ցամաք (եթե միայն նրամտածողության հորիզոնը ավելի լայն բացվեր, քան գյուղի հողերի սահմանը), մյուս երկրները՝ դրախտ: Այսպես էր խեղճության հին լեզուն, որ կոչվում էր «ցորեն լեզու» անծանոթ մարդուհարցասիրաթյան դեպքում, դրսից եկողին՝ անճարակ և աղերսով նկարագրելու իր վիճակը:

Հայրոն և նրա նման հարյուր հազարները յուրաքանչյուր օր գիտեն իրենց և հարևանի աշխատանքը: Սրանք տեղյակ են ոչ միայն իրենց կոլխոզի, այլև հարևան կոլխոզի դրությանը: Գիտեն ևայն, որ իրենց ձեռքումն է ավելացնելու աշխատանքի օրերը և օրվա միջինը՝ ցորենով, բամբակով, խաղողով:

— Սկզբից մեր կոլխոզն Էնքան չէր ամրացել, ինչքան էս վեց ամիսն ամրացավ: Զտեցինք մաքուր, ազատվեցինք լոդրներից և հիմա տեսնո՞ւմ ես, արևը մայր է մտել, բայց տես դաշտերումինչքան աշխատող կա…

— Հայրո, դու գիտե՞ս քո հին հողամասի հին սահմանները:

— Ա՛յ, — և ձեռքը մեկնում է դեպի անեզր դաշտերը:

— Խառնվե՛ց գնաց… — ժպտում է նա: — Այ, էնտեղ մի թումբ կար, — իսկ ես չեմ կարողանում որոշել, թե ո՞րտեղ թումբ կար, — էդ թմբի տեղից մինչև հին առուն էր:

Բայց թումբը հարթել են և լցրել հին առուն:

— Ես հարցնում եմ քո շնչաբաժին հողիդ մասին, մինչև կոլխոզ մտնելդ: Ի՞նչ եկամուտ էիր ստանում…

Նա դժվարանում է պատասխանել:

— Ի՞նչ եկամուտ պիտի ստանար մի բատրակ, որ ուներ երեք անձ և ոչ տուն, ոչ կթան…Քարոտ, անմշակ հող էր: Բեջարեցի երկու տարի, սերմ ձգեցի, սերմ առա և երկու տարի էլ պիտի քրտինքթափեի, մինչև հողը դառնար պիտանի: Ինձ որտեղից էդքան ուժ:

Եվ պատմեց իր կյանքը, իր կռիվը՝ հողի համար, մի աղքատ խրճիթի և «կթանի» համար, որ ցամաք չմնային ինքը և երեխաները:

Նա պատանի էր, երբ հեռու մի երկրից, որ անմարմին հուշ է նրա գլխում, տեղահան արված և պատերազմի արհավիրքներից սարսափած բազմության հետ գաղթեց այս անծանոթ դաշտը:Շրջեց որպես անօթևան, և հենց այդպիսի կավահող, Հայրոյի բամբակներից ոչ հեռու, գերեզման դարձավ մի ամբողջ տոհմի, որի վերջին շառավիղն էր այդ նիհար պատանին:

Հետո՝ բատրակ: Կիզիչ արև, դառնահամ ջրեր, ցամաք հաց, մի փալաս, որ նրան պաշտպանում էր և անձրևից, և գիշերային սառնությունից: Առաջը՝ մռայլ և անթափանց խավար: Թվում էր, որվախճանը չկար այդ անուրախ կյանքի:

Սակայն բացվեց այդ առավոտը և ի՛նչ արշալույսով…

— Ես գիտեի, թե ամենաբախտավորն եմ, երբ ինձ հին առվի տակ հող հատկացրին…

Հայրոն նորից կրկնեց, թե նրա համար ինչքան դժվար էր ոտքի կանգնելը, հետո ինչպես մտավ կոլեկտիվ, ինչպես երկու ամիս «փչում էր մեկ տաք, մեկ հով» և օրորվում էր ինչպես լեռանկատարի խոտը: Մտնի՞- չմտնի՞: Թե մի քիչ էլ ծանրանա իր բազուկների վրա և քաշված մի կողմը՝ ապրի առանձին: Այս էլ նա պատմեց ճշմարիտ խոսքերով, ինչպես եղել է՝ ցամաք, որպես նրահին հողը:

Բայց այն, ինչ նա պատմեց խոր դառնությամբ, ամենից զարհուրելին թվաց ինձ: Եվ դեռ երկար ես նայում էի այդ պարզ և ոչ խորամանկ դեմքին, որի վրա հին խեղճության դրոշմը քերվել էր. ևդառնում էին նորոգ վեհության և երկաթյա կամքի կրակները, հին «շինականի» խարխլված պատկերի միջից բարձրանում էր համայնական դաշտերի նոր մարդը:

…Ծնվեց անդրանիկ որդին: Հայրոն այն ժամանակ ապրում էր ավերակ հնձանում և դեռ չուներ ոչ հողաբաժին, և ոչ բահ: Ընտանիքը քնում էր այն փալասի վրա, որ պարգևել էր տերը ծառային:Չորեքթաթ գնաց այդ մանուկը հայրական փալասի վրա և հնձանի դռնակից տեսավ լուռ մի երկինք և համր պատ հենց հնձանի առաջ և պատի ետևը՝ հեքիաթային այգի: Հետո ոտքի ելավմանուկը և կամեցավ տեսնել այդ այգին՝ արգելանքի պատի ետևը: Եվ միայն մի անգամ մագլցեց վերև…Հետո անոթացավ, մաշվեց և եղավ անզոր հասկ: Եկավ գարունը և մի առավոտ էլչզարթնեց տղան, ինչպես բնի մեջ սառած թռչունի ձագը:

— Այնպես պատահեց, որ այդ օրը եկավ հողաչափը: Հողերը պիտի բաժանեին ըստ շնչերի…Ես շատ միտք արի և…

Եվ Հայրոն որոշում է գյուղի խորհուրդից թաքցնել որդու մահը, որ չնվազի շնչերի թիվը, և չփոքրանա այն հողը, որ հասնելու է իրեն:

— Գնում էի գյուղխորհուրդ, սպասում…Գալիս էի տուն՝ լալիս էր մայրը դեղնած դիակի վրա…

Չորս օր նա արտասվեց այն հասարակ դագաղի վրա, որ հայրը գաղտնի հյուսել էր ուռենու կլեպներից: Չորրորդ օրը նրան հող տվին, որից հետո մեռած շունչը գրանցվեց գյուղականծխամատյանում:

— Դժվար, անմարդավայել կյանքից ընկանք էս լույս ճանապարհը…

* * *

Մենք միասին վերադարձանք գյուղը:

Հասանք նրա տնակը: Դուրս վազեցին երկու ժիր մանուկներ, ապա երևաց կինը: Ամեն ինչի վրա կար համեստության և խնամքի հետք:

Հին տան առաջ թափված էին տաշած քարեր, որոնք սպիտակին էին տալիս. կային և ուռենու գերաններ:

— Դաշտում դու ինձ հարցնում էիր, թե ի՞նչ պիտի անեմ, եթե այս տարի երեք հարյուրից ավել աշխօր ունենամ…Ես շուկա կհանեմ ավելցուկը և տուն կշինեմ, նոր տուն…

Հայրոն ինձնից հարցրեց, թե նոր տան համար և՞ս պիտի հատկացնել բակ՝ տնամերձ բանջարանոցի համար:

— Այն ժամանակ ես կտնկեմ իմ տան չորս կողմը ծառեր և տունս կլինի պալատ:

Ապա ոգևորվելով, թևիցս քաշեց.

— Մի տես ինչեր եմ առել նոր տան համար:

Հին, խարխլված խրճիթի մի անկյունում ես տեսա մարմարե լվացարան, մի նոր մահճակալ և երկու աթոռ: Նրանք խնամքով փաթաթված էին խսիրի մեջ:

— Էս լվացարանը իմ աշխօրով եմ առել, — միջամտեց կինը, — և պիտի պահեմ մինչև նոր տունը…

Ես հրաժեշտ տվի նրանց:

Իմ սրտում փլվեց լեռնացած ուրախությունը, և լուսնի տակ, ուռիների ստվերների մեջ, օրորվեցին վաղվա մարմարի տները, ուր խլրտում է նորոգ մարդկանց առօրյան:

Դրանից էր, որ չքնաղ թվաց և լիալուսինը արտերի վրա, Արարատյան դաշտի գիշերը, և այն ձայները, որ գալիս էին ծաղկած այգիներից:

ՄԻ ԿԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ Է

Նա կհամբուրի երեխաներին և նրանց կպատվիրի լսել տատին, ապա հրաժեշտ կտա ամուսնուն և կասի, որ «տատ, մուղայիթ մնա»: Շողոն կպատասխանի. «բա հո մենք մեռած չե՞նք…»: Հետոնրա ձեռքը կսեղմեն Հոռոմսիմը, Ջավո մայրիկը, Ոսկինարը և բրիգադի ուրիշ կանայք, որոնք նրա հետ չանաքել են ու գոգնոցով «պարարտ» են թափել և մատներով հատիկ-հատիկ հունդըթաղել են հողի մեջ:

Իսկ դուրսը՝ տան առաջ, արդեն սպասում է մեքենան…Այդ կինը՝ Թանկագինը կամ ինչպես գյուղում կոչում են՝ Թանդոն, մի անգամ ևս կնայի իր բակի ջրաքարին և, ո՞վ գիտե, էլ ուրիշ ինչերկտեսնի նրա աչքը, ինչեր կտեսնի այդ գեղջկուհին, որ և՜ մայր է, և՜ տանտիրուհի, և՜ պատվոգրով պարգեվատրված կոլտնտեսուհի, և, որն ահա իր կյանքում առաջին անգամ ճանապարհ էգնում իբրև Հայաստանի խորհուրդների համագումարի պատգամավոր:

Փողոցում ոնց որ թե հարսանիք է, և կարծես տնից դուրս են բերում հարսին, բայց չեն լալիս, ինչպես լաց են լինում հարսի հարազատները, այլ այս և այն կողմից կանչում են.

— Թանգո, մեր կոլխոզի նամուսը, հա՛…

— Ծննդակայանի հարցը չմոռանաս…

— Մեկ էլ տեսար տարան Անդրկովկաս…

— Թանգո, դե քեզ տեսնեմ, — և կոլտնտեսության նախագահը սեղմում է նրա ձեռքը: — Բարի ճանապարհ…

Նա մի անգամ էլ գրկում է իր փոքրիկ աղջկան, որին մի անգամ ես հարցրի.

— Բալիկ, մայրիկիդ հետ կերթա՞ս Երևան…

— Երթամ Երևան կորե՛մ…

Ապա մեքենան կճեղքի փողոցի ցեխը, Թանգոն ետ կնայի հեռացող գյուղին, հարևաններին և ընկերներին, որոնք դեռ նայում են ավտոյին՝ երանությամբ և կարոտով, ապա գյուղը հետզհետեկընկղմվի փոսի մեջ և միայն կերևան ամայի հնձանները, որտեղ գիշերել են բրիգադները, գիշերել է նաև ինքը՝ չանաքավոր և քաղհանավոր Թանգոն:

Կոլտնտեսության վարչության ժողովին մի կին նստած էր կիսամութ անկյունում: Երկու սև աչքեր լարված նայում Էին նախագահին: Իսկ նախագահը պատճառաբանում էր գյուղումհիվանդանոց և ծննդակայան կառուցելու անհրաժեշտությունը:

Երբ նախագահը խոսքը վերջացրեց, առաջին ելույթն ունեցողը ինչ-որ դժկամեց: Նա ակնարկեց, որ իրենց համար այդպիսի կառուցումը ծանր կլինի, որ այդ շենքերը պիտի նստեն աշխօրերիվրա: Պարզ էր, որ դեմ է: Եվ ինչպես վերջին ու զորեղ արգումենտը, նա հայտարարեց, որ «էդ բանը (ծննդաբերությունը) սեզոնային բան է», և ուրեմն ծննդակայանն ամբողջ տարին չիաշխատի:

Այդքանն ասաց: Ապա անկյունում նստած կինը տեղից վեր թռավ և այնպես լվաց առարկողին, այնպես ծեփեց, որ «սեզոնային բանի» վրա միամիտ հռհռացողները ցնցվեցին, կարծես նրանցհանկարծ անցկացրեցին սառը ջրվեժի տակով:

— Ամոթ քեզ: Եվ դեռ բրիգադիր ես…իսկ քանի՞ կին են մեռել մեր գյուղում երեխայի վրա…Հաշիվ արե՞լ ես: Իսկ ինչո՞ւ նրանք մեռան, որովհետև բժիշկ չկար և չկար ծննդակայան: Էլ հերիք է: Ե՜վծննդակայանը, և՜ մսուրը մենք էնպես պիտի պահենք, ոնց մեր աչքի լույսը: Հո միայն աշխօր գցելու համար չե՞նք քրտինք թափել:

Եվ ծննդակայանի հարցը որոշվեց:

— Ո՞վ էր այդ կինը, — հարցրի նախագահին:

— Մեր Թանգոն է: Պարգևատրված հարվածային: Մեր գյուղից առաջին պատգամավորը Հայաստանի համագումարին…

Նախագահն ուրիշ շատ բան պատմեց այդ և առհասարակ կոլտնտեսության կանանց մասին: Ինձ ամենից ավելի էր հետաքրքրում այդ, որովհետև իմ հիշողության մեջ դեռ թարմ են այնառարկությունները, որ անում էին գյուղացի կանայք առաջին ձմեռը, երբ մեր երկրում բարձրացավ կոլեկտիվացման ալիքը:

«Ես իմ երեխին մսուր չեմ տա…», «կոլխոզում երեխան հորը չի ճանաչի», «մեր երեխաները ժամով հաց ուտողը չեն», «կոլխոզի երեխաներին պիտի քշեն Մոսկվա», և ի՛նչ ասես որ այն ձմեռկանանց բերանով չէր քարոզում դասակարգային թշնամին:

Ներս եմ մտնում այդ հին տան շեմքով:

Ամեն ինչ ծանոթ է, ամեն ինչ հին է. ջրի սև քարը՝ հենակների վրա, հավաբունը՝ կավե մի փոքրիկ խրճիթ առանց լուսամուտի, տան դուռը, որի ունկը շողում է ինչպես օնիքս մարմար, — այնքան ձեռքեր բռնել են այդ ունկից, և դուռը երգելով բացվել է:

Արտաքինից ոչինչ չի փոխվել: Նորը ներսն է, տանը: Եվ այդ նորը վկայում է ոչ միայն այն, որ կոլտնտեսականները գնում են ունևոր կյանքի ուղիով, այլ և այն, որ նրանցից ոմանք արդենսովորել են «մաքուր նստել»: Տուն կա, որտեղ գուցե միայն թախտն է հին, նաև կարպետը. մնացածը՝ մահճակալները, սեղանը, աթոռները, պատեֆոնը, պահարանները, մինչև պատառաքաղնու ափսեները նոր են, բայց այդ ամենը դարսված են անկարգ, և կոլտնտեսականը, որ հագնում է և՜ կոշիկ, և՜ կրկնակոշիկ, դեռ չի սովորել կրկնակոշիկները նախասենյակում հանել ու տուն էմտնում ցեխոտ ոտքերով և գուցե դեռ անլվա նստում է ճաշի, ինչպես երբեմն:

Բայց այս տանն ամեն ինչ մաքուր էր. ունեին կախարան վերարկուների համար, և սեղանի վրա դրված էր մոխրամանը: Ուրախ վառվում էր թիթեղյա վառարանը, և երկու փոքրիկ աղջիկ՝ մաքուր լվացված և մաքուր շորերով նստել էին վառարանի մոտ: Նրանցից մեկն այն չար աղջիկն էր, որ ասում էր.

— Երթամ Երևան կորե՛մ…

Նա բերում է երեք տետրակ՝ իր, քրոջ և մոր: Թանգոն ժպտում է, երբ թերթում եմ իր տետրը: Զարմանալի նման են այդ գրերն աշխատանքի մեջ մաշված նրա ոսկրոտ մատներին: Նա պատմումէ, թե ինչ դժվարությամբ սովորեց գրել: Պատմում է և անդադար, ինչպես բաց թողած մեքենա, աշխատում է. մեկ վառարանին է մոտենում, մեկ՝ պահարանին, աչքը նկատում է ինչ-որ թերի, ևկողքով անցնելով շտկում է սփռոցի ծայրը:

— Երեկ լավ ծեփեցիր, Թանդո…

— Ախր մի անհատ ասեր, էլի ցավ չէր. ասողը բրիգադիր էր…

Հետզհետե հավաքվում են կանայք՝ Շողոն, Հոռոմսիմը, հետո Ջավո մայրիկը և ուրիշներ:

— Ջավո մայրիկ, ինչո՞ւ Թանգոյին ընտրեցին պատգամավոր…

— Առաջաքաշ է, դրա համար: Դու Թանգոյին դաշտում տեսնեիր. կրակ էր, կրակ: Էնքան բամբակ որ տվել ենք, էս մատներն են տվել: Կարկուտը որ ջարդեց բամբակը, թողեց չոփը. առավոտըտեսնեմ՝ ՄՏ կայանի Խաչիկը մեր հանդը կանգնած: Ասի Խաչիկ, ինչո՞ւ ես ձեռքդ ծոցդ դրել. թե հապա, Ջավո մայրիկ, ի՞նչ անեմ, պլանը ծռվեց, էս կարկուտը քանդեց մեզ: Ասի Խաչիկ, դու հոգսմի արա. էս հողից քեզ էնքան բամբակ տանք, որ մեջը լողաս: Դու միայն «պարարտ» հասցրու: Թե՝ ճի՞շտ էս ասում մայրիկ. ասի՝ Ջավոն սուտ չի ասի:

— Ասում ես Թանգոյին ինչու համար ընտրեցին…Գիշեր-ցերեկ հանդումն էր. մենք բոլորս քուն չունեինք, մինչև կանաչեց բամբակը: Բամբակը տվինք, համա Խաչիկը չի ուղարկել ինձխոստացած մինթանան…

— Բոլորդ եք աշխատել, հապա ինչո՞ւ Թանդգյին ընտրեցին պատգամավոր: Թող քեզ ընտրեին, Ջավո մայրիկ…

— Հո միայն բամբակը չի՞, — խոսքին խառնվում է մի տարիքավոր կին, — Թանգոն առաջին կինն էր, որ հենց էն գլխից մտավ կոլեկտիվ և մինչև վերջ անսասան մնաց:

— Իսկ դո՞ւ:

— Ե՞ս, — և բարձրանում է այնպիսի զվարթ ծիծաղ, որ մատնում է, թե իմ հարցը դեմ առավ մի «փակ» պատմության:

Եվ նույն ծիծաղով նրանք բաց են անում այդ փակ դուռը, և հենց ինքը՝ այդ տարիքով կինն սկսում է պատմել:

Բանից դուրս եկավ, որ դեմ առ դեմ նստած է հենց այն կինը, որը համատարածի օրերին «խմբապետ» էր ու քաշում էր եկեղեցու զանգերը և արդեն պատրաստել էր նավթը՝ հրդեհելու առաջինհիմնադիրների տները:

— Թանգոյի տունը կա՞ր ցուցակիդ մեջ…

— Կար, բա չկա՞ր, — և կինը մղկտում է, խնդրում է, որ այլևս չհիշվի այն տարին: Նա վաղուց է կոլեկտիվի մեջ, աշխատում է ազնիվ, համայնական աշխատանքի բովում սրբելով հնի ժանգը:

— Ասում ես ինչու Թանգոյին ենք ընտրել: Էն խառն օրերի՜ն դու տեսնեիր նրան: Կրակ էր կտրել: Թանգոն չլիներ, ոչ մի կին չէր մնա կոլխոզում:

Իմ սրտում ես արդեն թեր եմ քվեարկել Թանգոյին, և մտքիս մեջ նորից զարթնում է այն առաջին ձմեռը:

— Մայրիկ, — դառնում եմ տարիքավոր կնոջը, — երեխաները հիմա ո՞նց են դեպի մսուրը…

— Մսուրը…Ես մի թոռ ունեմ, որ հենց նեղանում է թե չէ, ասում է՝ շորերս տվեք, գնում եմ մսուր: Էնտեղ լավ է, ասում է, երգ կա, խաղալիք կա, քաղցր թեյ կա…Էն մեկէլն էլ, — և դառնում էհարևանուհիներին, որոնք գիտեն, թե ո՜վ է «էն մեկէլը», — երեկ թե՝ տատի, ես գնում եմ մանկապարտեզ. վարժուհի պիտի դառնամ, հետո մի վարժապետ պիտի առնեմ, ձեր տնից գնամ…Էդպեսէ մսուրը: Մեր տներից լավ է…

Ինձ հետաքրքրում են կնոջ դիրքը և իրավունքները կոլտնտեսության մեջ: Հիմա նա ինքնուրույն աշխատող է, և նրա աշխօրերը գրանցվում են առանձին: Կանայք պատմում են, որ դեպքերկան, երբ կինը տղամարդուց ավելի շատ աշխօր է «քցում»: Եվ պատահել է, որ կինը բաժանվել է ամուսնուց հենց միայն նրա համար, որ վերջինս քիչ աշխօր ունի:

Թանգոյի տանը պատմեցին հետևյալը. մի կին, որ աշխօրի պատճառով բաժանվել էր ամուսնուց, «թասիբի» է բերում վերջինիս, և երբ ամուսինը ևս սկսում է լավ աշխատել, նրանք նորիցմիանում են մի ընտանիքի մեջ:

Երեխաները շատ են հետաքրքրվում ծնողների աշխատանքով. երբեմն նրանք մտնում են գրասենյակ և հաշվապահից տեղեկանում են, թե ո՞վ շատ աշխօր ունի՝ հա՞յրը, թե մայրը: Ինձպատմեցին մի փոքրիկ տղայի մասին, որը տանը սարքել էր կարմիր և սև տախտակ: Եվ ամեն օր տղան հորը բարձրացնում էր սև տախտակին: Այդ համառ երեխան հորը «հալածում» էայնքան, մինչև մի օր հորը հաջողվում է կնոջ հետ միասին դրվել կարմիր տախտակին:

Բայց և այնպես դեռ կան կնոջն այպանելու դեպքեր: Պատահում է, որ կանայք գիշերով գնում են դաշտ, և մի ոմն բամբասում է կոլտնտեսուհուն, նրա մասին ասելով անառակ խոսք: Դեռ չիհալվել արհամարհանքը դեպի կինն իբրև լավ աշխատողի: Իսկ ինչքա՛ն եռանդ ունեն կոլտնտեսության կանայք՝ դառնալու և՜ հաշվապահ, և՜ բրիգադիր, և՜ դաշտավար:

— Հիմա ապրելը հեշտացավ: Մեր սիրտը խաղաղվեց…Ուրախությունով ենք աշխատում, և մեր աչքին աշխատանքը հեշտ է երևում: Մնաց որ սովորենք ապրելու ձևը, — և Ոսկինարը, ոսկի միմայր, բարակ ձայնով խոսում է, կարծես երգ է երգում, այնպես քաղցր ծոր է տալիս նա բառերը, — մնաց որ լավ տներ շինենք, տները լցնենք ուրախությունով…Ես ապրեմ էնքան, մինչև տեսնեմնոր տները, բոլորը նոր: Էլ չլինեն էս քար ու քանդ տները, էս աժդահա պատերը, էս ցեխոտ հայաթները, թոնրի ծուխը, էս սևացած օճորքը…Առաջներում, որ աղջիկ էինք մարդու տալիս, մեկըպատճառ էր լինում. մեր լեզվով նրան ասում էինք սաբաբ: Եթե աղջիկը վատ տեղ էր ընկնում, սաբաբին նզովում էինք. եթե լավ տուն էր՝ օրհնանք էր, որ թափում էինք նրա գլխին: Հիմա մենքօրհնում ենք էս կոլեկտիվի սաբաբին…

— Ո՞վ է սաբաբը, մայրիկ:

— Հրեն է,— և մատը մեկնում է դեպի պատը:

Կարծես այս խոսքերը լսեց և ընկ. ՍՏԱԼԻՆԸ: Լսեց և ժպտում է նկարի միջից, ժպտում է բարի և իմաստուն ժպիտով:

* * *

Համագումարի դահլիճում մի կին պատգամավոր ուշադիր լսում է:

Նա մայր է, նա աշխատավորուհի է և ահա եկել է օրենքներ սահմանելու: Նրա դեմքի մկանները ձգվում են. նա լսում է և անծանոթ բառեր, լարում է միտքը, որ բոլորը հասկանա, որովհետևվերադարձին նրան հարցնելու են Ոսկինարը, Ջավո մայրիկը, Երջոն և հարյուր Հոռոմսիմ: Նրա ոսկրոտ մատները դողդողալով գծում են բառեր և խոսքեր. Բլոկնոտի էջերի վրա գյուղից նա բերելէ մի քանի բառեր՝ «ծննդակայան», «մոտորաղացի հարցը», «լույսի մասին»:

Երբեմն նրա աչքերի առաջ փեղկվում է բեմը…Ահա իրենց փողոցը՝ իր հարազատները, նրանց ժպիտը և նախագահի վերջին պատվերը.

— Քեզ տեսնեմ, Թանգո…

Հետո նա դուրս է գալիս, շրջում է միջանցքներում: Լսում է ձայներ քաղաքներից ու հանքերից, գործարաններից և դաշտերից. այդ ամենը ձուլվում է, ինչպես որոտացող, նա հզորանում է, ևգեղջուկ բարբառով մի պատգամավոր կին խոսում է գյուղերի մասին…

Հազարներ ու հարյուր հազարներ հիմա ժպտում են ինչպես առաջնորդը՝ բարի և իմաստուն ժպիտով:

ԽՈՍՈւՄ ԵՆ ՋԱՎՈՅԻ ԲՆԱԿԱՐԱՆԻՑ

1

Ասում եմ՝ պարզ գրեմ և նույնիսկ գորշ, անզարդ և անպաճույճ, թեև հիշում եմ այն գիշերը, ձյունը, որ աստղալույս էր մաղում քնած խրճիթների վրա, համր պատերը խարույկի բոցերիցկարմրած, պարողների երկար ստվերները և այն սև ծուխը, որ գունդ-գունդ բարձրանում էր և դժվար էր հալվում, որովհետև չոր տերևների ծուխ չէր, ոչ էլ ցախ էին վառել, ոչ արքատ, որայրվում է յուղոտ փայլով, այլ վառել էին…և հենց այստեղ կորչում է ձյունը, աստղալույսը, մնում է միայն խարույկը, որից դժվարությամբ էր անջատվում սև ծուխը: Կրակը ծանր էր վառվում, որովհետև այրվում էին հին խսիրներ, լաթ, փալասներ, այրվում էր դարավոր կեղտը, խեղճությունը, որ քե՜զ, Արարատյան չքնաղ դաշտ, դարձրել էր դառնության հովիտ:

Ջավոն այրում էր տնամեջը, Ջավոյի «տունն» էր այրվում, — ինչպես բղավում էին դեպի խարույկը վազող գյուղացիները, իսկ մեկը երկաթե շամփուրով խառնում էր կրակը, այրվող լաթերըթռցնում էր վեր և ձյունի հետ կայծեր էին մաղում գյուղի վրա:

Ո՞վ է Ջավոն և ինչո՞ւ էր խարույկ վառել, ինչո՞ւ էր և՜ տխուր, և՜ զայրացած, և՜ ուրախ այնքան, որ պարում էր խարույկի շուրջը, պարում էր երգելով, և նրա հետ պարում էին նրա նմանները…

Ջավոն չքավոր էր: Էր` և ուզում ես այս այրող բառի վրայով անցնել հեշտ, ինչպես պարողները թռչում էին խարույկի վրայով, ուզում ես, որ այդ մոռացված բառ դառնա և չքանա, ինչպես այնծուխը, որ այնքան դժվար հեռանում էր Ջավոյի այրվող հնից: Չքավոր էր, — և պատկերացնում ենք մի խարխուլ տուն, մի այրի կին, որ կթան չուներ, չուներ այգի, հաց, լծկան և ուներ «մի տունլիքը սոված մանուկներ», երկու հոգնած ձեռքեր, մատները՝ մեռած-հողագույն, որովհետև տասը, քսան և երեսուն տարի այդ մատներն ուրիշի համար քաղհանել են, մանել, լվացել և հաց ենեփել: Կարելի է նկարագրել խավար գիշերին նրա ցուրտ օջախը, ճրագը՝ մի աչք, որ ահա հավիտյան կփակվի, և ճախարակի առաջ այդ կինը երգում է այն, որ կոչվում էր «հայ ժողովրդականերգ»: Ընթերցողը կարող է պատկերացնել և ավելին, բայց նա պետք է մտներ Ջավոյի տունը, որպեսզի տեսներ, թե հնից ի՛նչ ահավոր չքավորություն էինք ժառանգել:

Կարծես քիչ էր, որ տան հատակը հող էր, այլև, — տունը գետնափոր էր. հերիք չէր, որ դռնակը նեղ էր, այլև ներս մտնելուց պետք է կռանայիր և կիսամթնում դեռ պիտի տրորեիր աչքերդ, մինչևթոնրածխի և ինչ-որ գաղջ բորբոսնահոտի մեջ տեսնեիր պատերը, ապա «կահ-կարասին» — ամեն ինչ հողի գույն, մաշված և կարկատած: Այդ տների մասին էին ասում, թե՝ վառես, խանձահոտչի գա…

Աշնան մի ցուրտ օր մտա Ջավոյի տունը: Նրա մասին պատմել էին, որ համատարածի ձմեռը «խչմար է վերցրել», — մի արտահայտություն, որով դաշտի գյուղերում այժմ հեգնում են այն ձմեռըկոլեկտիվն այպանողներին: Նաև հետաքրքիր էր տեսնել չքավորությունը «դասական վիճակում»:

Որովհետև աթոռ չկար և ոչ էլ նստարան կար, — մնում էր տեղավորվել թոնրի պռունկին՝ խսիրի վրա և ոտքերը կախել թոնրի մեջ:

Երկար կլինի պատմել մեր զրույցը: Ջավոն շատ բան պատմեց և՜ հնից, և՜ նորից, — բայց ամենից խոր իմ հիշողության մեջ տպավորվեց նրա պատասխանն իմ հարցին.

— Ջավո, կառավարությունը, որ քեզ ասի ինչ ուզես կտանք՝ ի՞նչ կուզես…

— Մի շքած, սարքած օթախ՝ բարձր բալկոնով…Էլ զատ չեմ ուզի…Ինձ թող նոր օթախից տանեն թաղեն:

Բաց դռնից նայում էի դուրս: Նայում էի այն «հորիզոնին», որ երևում էր Ջավոյի տան ներսից, և նույնն էր երևում տան բակից. հարևանի խուլ պատը, — ուրիշ ոչինչ չէր երևում: Մի մեռած պատհիսուն տարի փակել է նրա հորիզոնը: Ես մտաբերում էին Լոնդոնի այն բանվորուհուն, որին հարցրել են, թե որտեղ է Անգլիան և նա պատասխանել է. «…Ենթադրում եմ, որ այդպիսի երկիրերևի գոյություն ունի, բայց մինչև այժմ դրա մասին ոչինչ չեմ լսել…»:

Եվ ինչի՞ մասին կարելի է լսել, եթե հիսուն տարի ապրես այդ տանը, աչքերիդ առաջ նույն պատը, ուսերիդ վրա՝ նույն հոգսը…

2

Դեռ այն ցուրտ աշունքին, երբ թոնրի առաջ Ջավոն պատմում էր իր կյանքը, նրա խոր հառաչի հետ դուրս թռան նաև հետևյալ բառերը.

— Նոր օթախ որ ունեցա, պիտի վառեմ, մոխիր անեմ էս զնդանը…

Ճշմարիտ, որ տուն չէր, այլ խավար զնդան էր, բայց ճշմարի՞տ էր նրա ցանկությունը՝ մոխիր անել և քամուն տալ հենց, օրինակ, այն խսիրը, որ փռված էր թոնրի պռունկին և որի վրա նստելէինք ես և ինքը: Ճշմարի՞տ ցանկություն էր այդ, թե դառնության ճիչ:

Այս նոյեմբերի 24-ին Արշալույս գյուղում Ջավոն խարույկ էր վառել:

Արդեն գիշեր էր, և կրակի լույսով կարմրավուն էին երևվում հին տան պատերը և այն պատը, որ հիսուն տարի նրա տան առաջը փակել էր, և չէին երևում ո՛չ լեռները, ո՛չ լայն դաշտը, այլ միայներևում էր երկնքի մի պատառը, ինչպես բանտի պատուհանից:

— Ջավո մայրիկ, էս ի՞նչ էր, — և մեկը շամփուրով կրակից հանում է մի այրվող փալաս:

— Էն իմ բարձի երեսն էր…

— Ջավո, հապա է՞ս ինչ էր, — և բարձրացնում է նոր լաթ, ասելով, — ինչքան էլ ծանր է…

— Վրան հազար կարկատան կա…

— Ջավո, սրա վրա կակո՞ւղ էիր քնում, — և մի ուրիշը ոտքով դեպի կրակն է հրում թաղիքի կտորը:

— Մեջը հազար լու կար, — և բարձր ծիծաղում են. մեկը ձեռքի ճրագից նավթ է թափում մի հնամաշ գլխարկի վրա, որ Ջավոն հանում է պատի ճեղքից:

— Հարութի փոստը, Հարութի փոստը…

— Քսան տարի գլխին էր: Ինքը մեռավ, սա մնաց, — և հնամաշ գլխարկը նետում են կրակի մեջ:

Մի ուրիշը վերցնում է կավե կոծկած պտուկը, — բայց Ջավոն խլում է նրա ձեռքից, ինքն է ուզում փշրել, զարկում է գետնով, պտուկը չի ջարդվում:

— Հին է, երեսը պինդ է, — և երկրորդն է զարկում, բայց դարձյալ չի կոտրվում պտուկը, որ ով գիտի քանի սերունդի ձեռք է մաշել, եղել է օջախի «հարստությունը», ճաքել է՝ կոծկել են, ջուր ենկրել, վարժվել են այնպես, որ այդ չնչին իրը դարձել է տան հարազատը:

Երրորդ անգամ պտուկը Ջավոյի որդին է առնում, մոտենում է սալ քարին, բարձրացնում և այնպես թափով է զարկում, որ փշուր-փշուր զրնգում են բեկորները:

— Ջարդի՛, իմ ջիգյարը վառեց, — ասում է Ջավոն: Մյուսները ծիծաղում են, բայց Ջավոյի դեմքը մռայլվում է: Նա մտազբաղ է. կարծես մի բան է հիշում, մտքով այստեղ չի, — նայում էխարույկին, բայց հիշողության մեջ ուրիշ կրակներ են…ծեծե՞լ են նրան, երբ Ջավոն հարս էր և կավե պտուկի ունկը դեռ մնում էր, — լա՞ց է եղել, — մի ինչ-որ ծանր հիշողություն փշրվում է նրահոգու մեջ:

Կանչում են, թե՝ Ջավո՛, թող գերանները վառենք: Իսկ գերանները՝ ծուռ, որդնակեր, — դողում են, երբ պարողների դոփյունից գետինը թնդում է:

— Ձմեռս հապա ի՞նչ պիտի վառեմ…

— Ջավո, պիտի վառե՞ս բոլորը…

— Հապա ի՞նչ. առաջ-առաջ էս դուռը պիտի վառեմ, — և դուռը խուլ ճռնչում է, դուռը երգում է գուցե վերջին անգամ:

Ինչ-որ բան է կատարվում Ջավոյի հետ. նա մերթ ինքը երգում և պարում է և նրա երկար ստվերը թրթռում է պատերի վրա, մերթ պարողների շարքից դուրս է գալիս և ձեռքերը կրծքին ծալածնայում է կրակին: Նայում է դառն կսկիծով. կարծես ուզում է հիշողության մեջ տպավորել պատկերն այն աղքատ իրերի, որ նրա տունն էր, «տնամեջը», նրա անբաժան ընկերը հիսուն տարի:

Նրա հոգու մեջ հրդեհվում էր մի ուրիշ խարույկ. սև ծխի նման բարդ-բարդ հեռանում էր կարիքը, քաղցի ահը. այրվում էր կեղտը, հոգսը, վախը և բոցերի մեջ թրծվում էր նորոգ ոգին:

— Ախ իմ կորած հիսուն տարի…

— Ջավո մայրիկ, կգա՞ս, թաքուն լա՞ց կլինես օջախիդ վրա:

— Սև մնա:

— Էլ ինչ սև մնա, որ ահա մոխիրը քամուն տվիր…

3

Երթը հին տնից դեպի նորը նման էր հարսանիքի:

Ջավոն կարծես նորահարս էր, որին տանում էին լապտերների լույսով և ցնծության աղաղակներով: Կարծես հիսուն տարի գետնափոր զնդանում Ջավոն շղթայված էր անուրախ կյանքիսյունին, և ահա փշրել են դուռը, այրել են հին զնդանը և նրան տանում են:

— Ջավո՛, հիմա քեզ մի մարդ է պետք, — կատակում է մի ընկեր, որին նույնպես թվում է, թե Ջավոն նորահարս է:

— Օխտը աշխօրով մի մարդ կառնեմ…

— Էդ ի՞նչ էժան է մարդը, Ջավո:

— Մարդ կա, որ մի աշխօր էլ չարժի, գիտե՞ս,,.

— Սարդը թանկ է, կնիկն է էժան:

— Հիմա կնիկ չկա, ականջներիդ բամբակը հանիր…հիմա կնիկ չկա, հասկացա՞ր, — և Ջավոն մի քանի անգամ է կրկնում այդ խոսքը: Ուզում է ասել, որ հիմա չկա անխոս, խեղճ, վիզը ծռածգեղջկուհին, որ «կնիկ» էր, որ ձայն չուներ և ճնշված, արհամարհված «կինարմատ» էր:

Մտնում ենք Ջավոյի նոր տունը: Մտնում ենք, բայց չենք կռանում և չենք իջնում գետնի խորքը, այլ նոր սանդուղքով բարձրանում ենք պատշգամբը: Ջավոն սանդուղքի գլխից կանչում էբազմության.

— Այ դուք բարով, հազար բարով եկաք…

Ահա սրահը, նոր սենյակը՝ Ջավոյի երազը: Զույգ լուսամուտները նայում են փողոցի վրա: Պատերը նոր են սպիտակացրել, և սենյակում դեռ մնում է գաջի թաց հոտը: Իրերը նոր են՝ վառարանը, սեղանը, մահճակալը: Ջավոն մոտենում է վառարանին:

— Շնորհավոր, Ջավո մայրիկ…կարա՞ս վառես:

— Նստեք, հաց բերեմ, գինի բերեմ…Շեն մնա իմ հարյուր ութսուն աշխօրը…

Նոր տունը Ջավոն նվեր է ստացել: Նրան նվիրել է կոլեկտիվը՝ անձնուրաց աշխատանքի համար: Այստեղ առաջ կոլեկտիվի գրասենյակն էր:

— Ջավո, զանգ տուր Երևան:

— Ես կշվարեմ…Զանգ տամ ի՞նչ ասեմ:

— Ասա՝ խոսում են Ջավոյի բնակարանից…

Եվ այդ խոսքով ասվում է ամեն ինչ:

Խոսում են Ջավոյի բնակարանից…Ի՞նչ պիտի ասեին երեք տարի առաջ, և ի՞նչ բնակարան կար, և ինչպե՞ս պիտի խոսեր, վերջապես ո՞վ էր Ջավոն, ո՞վ գիտեր նրան: Նրա բնակարանումհառաչում էին, այնտեղ ցուրտ էր, խավար էր, Ջավոյի տանը մրսում էին:

Խոսում են Ջավոյի բնակարանից…Եթե հնար լիներ այդ գիշեր նրա հեռախոսը միացնելու լայնահաղորդ կենտրոնին, կմոտենար ինքը՝ Ջավոն և ուրախ ձայնով ամբողջ աշխարհին կասեր.

— Ես եմ խոսում, Ջավոն…Մենք ենք տվել բամբակի ամենաբարձր բերքը Հայաստանում…Ես գոհ եմ, ես հարուստ եմ, և եթե հարյուր մարդ գա, առատ սեղան բաց կանեմ և կասեմ բարով, հազարբարով եկաք իմ նոր տունը:

Ապա կհնչեն տանը հավաքված բազմության ուրախ աղմուկը, ծիծաղը, նրանց հանաքները, նրանց երգերը: Եվ բարձրաձայն կլսվի Ջավոյի կանչը սանդուղքի գլխից, երբ լապտերը ձեռքինընդունում էր առաջին հյուրերին:

— Շեն մնա Ստալինը, — էս ամենը նա տվեց…

Նրա պատշգամբից աստղալույսով երևում էր դաշտը մինչև հեռվի ձյունոտ լեռները: Այլևս չկար համր պատը, խեղճության խավար պատը: Այստեղից Ջավոյի աչքերը կտեսնեն ընդարձակհորիզոն, մինչև անեզր հեռուն:

Այդ էի մտածում նաև այն պարզ և համեստ մարդկանց մասին, որոնք կոչվում են ռայոնի ընկերներ: Նրանցից երկուսը ներկա էին՝ խարույկից մինչև նոր տունը, և Ջավոն նրանց նստեցրեցսեղանի գլխավերևը: Նրանք քաշվել էին մի կողմ, երբ ահագին կանչերով գյուղացիները բորբոքում էին Ջավոյի խարույկը, պարում էին կանայք, պարում էր և Ջավոն: Նրանցից մեկը Ջավոյինհանդարտ սովորեցնում էր, թե ինչպես օգտվել հեռախոսից: Սովորեցնում էր նույն համառ համբերությամբ, ինչպես համոզել էր, որ «խչմար անելով» Ջավոն դեռ երկար կմնար գետնահարկնկուղում, — սովորեցրել էր, որ համայնական քրտնաջան աշխատանքը բերում է երջանկություն աշխատավորին:

Նրանք առաջինը բարձրացան նոր տան սանդուղքով: Նրանց հետքերով բարձրացան երեկվա գյուղացիները՝ Արշալույսի կոլտնտեսության այսօրվա հերոսները: Եվ նոր տանը նրանց առաջինխոսքը եղավ գարնան ցանքի և նոր բերքի մասին:

Մի անհաղթ բանակ, երկաթե մարդկանց մի նոր ցեղ, գետնի խավարից հանել է աղքատ և ոտնահարված մարդուն, առաջնորդում է անդուլ և անկանգ, բարձրացնում է վեր և ինչքանբարձրանում, այնքան հզորանում է թափը, այնքան պայծառ է շողշողում մեր վազը:

Ա. ԲԱԿՈՒՆՑ

ՆԱԽԱՇԱՎԻՂ

Առակաց բանքս է հրաշալի
Երգողն է սուրբ և պանծալի
Րաբունեաց րաբուն բարի
Որոյ Վարդան վերայ կոչի

Ա

«Վա՛յ ինձ, ով իմ որդիներ, որ աշխարհ պիտի գաք ինձնից հետո, որովհետև ցանկանում եմ ձեզ տեսնել և չեմ կարով: Քանի որ գերեզմանի մեջ արդեն հող եմ դարձել: Ապա ուրեմն այս գրքովկխոսեմ ձեզ հետ մինչև հինգ և մինչև յոթ սերունդ և հոգով կմնամ ձեր մեջ», — այսպես ավանդել է Վարդան Այգեցին, մի վանական, որ հեղինակել է բազմաթիվ առակախառն քարոզներ և որիանունով են կոչել միջնադարյան հայ առակների և մանրավեպերի ձեռագիր ժողովածուները, մերթ անվանելով «Գիրք առակաց ասացեալ վարդապետին Վարդանայ ի պէտս հոգւոյ և մարմնոյպիտանի», մերթ՝ «Վարդան Այգեցի վարդապետի ասացեալ» և մերթ՝ «Վարդանա գիրք»:

Այս և այլ այսպիսի վերնագրերով հայտնի ձեռագրերը մինչև XVII դարն անընդհատ փոփոխվել են և ապա քարացել՝ երբ Ամստերդամում 1668 թվին տպագրվել է հայ առակների առաջինժողովածուն՝ «Գիրք աշխարհաց և առասպելաբանութեանց, որ է Աղուէսագիրք» վերնագրով:

Ո՞վ էր Վարդան Այգեկցին կամ Այգեցին, որին հետնորդները տարբերելու համար XIII դարի մյուս Վարդաններից, անվանել են Մեծ Վարդան: Դժբախտաբար, շատ թերի են տեղեկություններընրա կյանքի և գործունեության մասին, և այն, ինչ որ հայտնի է, մեծ մասամբ քաղված է նրա քարոզներից և թղթերից:

Ստույգ հայտնի չէ նրա ծննդյան թվականը: Հիշատակարանների մեջ այն ժամանակ սովորություն չէր նշանակել ծննդյան թվականը: Իր քարոզների մեջ մի քանի անգամ նա հիշատակում է իրծննդավայրը՝ Մարաթը կամ Մարաթոն, որ Հալեպի մերձակա մի ավան էր և էր այն ժամանակի սիրիական հայ գաղութներից մեկը: Ուրեմն, եթե ծննդավայրի անունով կոչելու լինենքՎարդանին, ապա նրան պետք է անվանել Վարդան Մարաթեցի («Վարդան…որ ի Մարաթայ», ինչպես ինքն է գրել): Սակայն հայտնի փաստ է, որ հաճախ վանականներն իրենց կոչում էին ոչ թեծննդավայրի, այլ այն վանքին կամ մենաստաններին կից դպրոցի անունով, որտեղ նրանք հռչակվել էին: Այդ ձևով էլ Մարաթեցին հռչակվում է Այգեկցի կամ Այգեցի, ի հիշատակ այնանապատի, ուր քաշվում է նա և ապրում մինչև մահ:

Վարդանը Մարաթից տեղափոխվում է Կիլիկիայի Արքակաղնի վանքը, որ աթոռանիստ վայր էր և նշանավոր էր իր դպրոցով, որտեղ հենց այդ ժամանակ բորբոքվել էր պայքարը Արևմուտքի ևԱրևելքի կողմնակիցների միջև: Հզորանում էր Ռուբինյան հարստությունը Կիլիկիայում: Քաղաքները ծաղկում էին. արևմուտքից բազմազգի վաճառականներ արտահանում և ներմուծում էինհարուստ ապրանքներ: Քաղաքները ճոխ վաճառանոցներ էին և շահաստաններ: Առևտրի հետ ծաղկում էր պերճությունը և շռայլությունը մի կողմից, մյուս կողմից, տնանկները և աղքատներըկազմում էին այնպիսի թիվ, որոնց ոտնահարվող իրավունքների պաշտպանության մասին խոսում է հենց ինքը Վարդանը: Քաղաքների հարստացման հետ միասին փոխվում էին նաևԿիլիկիայի հայերի, առաջին հերթին վաճառականների, բարքերը և լեզուն: Այսպես կոչված արևելքցիների պայքարն ընդդեմ արևմուտքից եկող հոսանքի, դասային շահերի քաղաքականպաշտպանությունից բացի, նպատակ ուներ նաև անաղարտ պահել հայ լեզուն և հայ եկեղեցին, որի հիմքերը խարխլում էին հենց այդ վաճառականները:

Արքակաղնի վանքում ուսանելուց հետո Վարդանն իբրև քարոզիչ հաստատվում է Կիլիկիայի Դլուկ քաղաքում: Նրա արտասանած քարոզները վկայում են, որ Մարաթեցին հարել էարևելցիների բանակին, այսինքն նրանց, որոնք իզուր ջանում էին պատվար կանգնել նոր հոսանքի դեմ: Այսպես, Վարդանը եկեղեցու բեմից հանդիմանում է քաղաքում ապրող կանանց, որոնք «սիրում են զուգվել և զարդարել աչքերը և երեսը զանազան դեղերով ի գայթակղություն պատանիների»: Նա խոսում է այն կանանց մասին, որոնք «չար դեղերով իրենց զրկում են ծնելուկարողությունից և այդ սովորեցնում են նաև ուրիշներին»: Նա դժոխքի դատաստանով է սպառնում նրանց, որոնք շահով դրամ են տալիս, զրկում են տնանկին և մշակին, խաբում են կշեռքիմեջ, կաթի մեջ ջուր են խառնում և առհասարակ խարդախ մարդիկ են: Նրան՝ իբրև խոստովանահոր, Դլուկի բնակիչները հավանորեն գաղտնի պատմել են նաև ավելի ծանր մեղքեր: Եվտարիներ հետո այդ մասին է ակնարկում Վարդանը՝ անապատի մեջ հիշելով վաղեմի Դլուկը: «Ես, ո՛վ իմ որդիներ, մանկությունից մինչև ծերություն շրջեցի աշխարհում և տեսա բազմաթիվմեղքեր և ավելի շատ գաղտնաբար լսեցի»:

Դլուկում նրան հալածում են: Արդյոք նրա՞նք էին հալածում, որոնց յուր քարոզներով խարազանում էր Վարդանը, թե կար այլ պատճառ. այդ մասին ոչինչ չի ավանդում ոչ ինքը և ոչ մի այլժամանակակից: Նա միայն դառնությամբ գրում է. «Վա՛յ նրան, ում իշխան կամ առաջնորդ կկարգեն այս չար և դաժան ժամանակ»:

Ապաստանելով Ամիթ քաղաքում և այնտեղ ևս խաղաղություն չգտնելով, Վարդանը որոշում է թողնել «աշխարհը» և անապատ քաշվել: Կիլիկյան հայ իշխան Պաղտինի օժանդակությամբ նահեռանում է Սև լեռան կողմերը՝ Անտիոքի մոտ, որտեղ ապրում էին քրձազգեստ և մենակյաց անապատականները: Նա տեղավորվում է Այգեկ կամ Այգի կոչված վայրում, և այնտեղից էլ մնում էԱյգեկցի կամ Այգեցի կոչումը: Հավանական է, որ այդ Այգեկը մի վանք էր և այգի՝ մրգաբեր ծառերով, որ մշակել էին հենց իրենք՝ անապատականները:

Պաղտին իշխանին ուղղած թղթի մեջ Այգեցին իր մասին հետևյալն է գրում. «Եվ ես ողորմելի Վարդանս գիտուններից տգետս…այս տառերը գրեցի Պաղտին իշխանի խնդրով…որովհետև մերբնիկ ժառանգությունից հալածական եղանք և եկանք Այգեկ…և հայոց թվականն էր ՈԿԱ (1212) և հայոց թագավորն էր Լևոնն Ռուբինյանց Կիլիկիայում»:

Սակայն անապատում ևս նա խաղաղություն չի գտնում: «Դլուկից եկանք Այգեկի սուրբ ուխտը, — գրում է Վարդանը, — և երեք տարի անց երկու անգամ պատահեց, որ ես և ուխտի երկուգլխավոր եղբայրներ նստեցինք և բամբասեցինք վանահորը և նրա բարեկամին»: Բայց այդ հասարակ բամբասանք չէր, որով անապատականները փարատում էին իրենց ձանձրույթը: Այդպայքար էր՝ ուղղված վանահոր, ավելի ճիշտ՝ Այգեկում տիրող բարքերի դեմ: Բանն այն է, որ անապատականներն ապրում էին փարթամ կյանքով, ունեին այգի և արտ, և ճգնելու փոխարենգիշերն աղաղակներով փախցնում էին վայրի գազաններին և ցերեկը պարսաքար էին արձակում թռչունների վրա, որպեսզի պաշտպանեն պտուղները և խաղողի ողկույզները: «Եվ այս ամենիվրա ավելանում է մեծագույն կորուստ, որովհետև վեճը և կռիվը, նախանձը և մախանքը չի պակասում, սա ի՜մն է և այն քո՜նն է (ասում են անապատականները): Եվ այն ժամանակ այդմենակյացի կյանք չէ, այլ աշխարհականի»: Ինքը՝ Վարդանը գլխավորում է պայքարն այդ բարքերի դեմ: «Երկու տարի է, որ սատանան մեր մեջ նախանձ սերմանեց և վեճ և աղաղակ մրգաբերծառերի համար: Եվ մենք մեծ պատերազմի և տրտմության մեջ էինք այս երկու տարին և չկարողացանք ելք գտնել»: Բայց «ելքը» ատնում են, և հավանորեն ինքը Վարդանն է ցույց տալիս ելքը:Մի կիրակի անապատականները հավաքվում են և տապարներն առնելով կտրատում են մրգաբեր ծառերը՝ գժտության աղբյուր թզենիները և ընկուզենիները, սերկևիլի և արքակաղնի ծառերը: «Եվ ես մեղավորս քաջալերում էի իմ եղբայրներին, թե մի երկնչեք, որովհետև այս վարձք է և ոչ դատապարտություն, պարծանք է անապատիս և ոչ նախատինք»:

1220 թվին Վարդան Այգեցին հայտնվում է Դրազարկի վանքում: Այդտեղ է դրել նա յուր առակը՝ «Վասն տասն վաճառականաց, որ են մարդիկ» և առակի մեկնությունը: Այդ մասին ինքըհետևյալն է պատմում. «Ես, ողորմելի Վարդան Մարաթեցիս, այս մենավոր խուցի մեջ, աստվածաբնակ ուխտի սահմաններում, որ կոչվում է Դրազարկ, կամեցա տասը առակավոր բանովձևացնել վաճառականներին և այն ութ որոգայթը, որ կա նրանց առաջ…Եվ շատ օրեր աշխատեցի և բազում անգամ սկսեցի և չհաջողվեց և տրտմելով վարանեցի և ստույգ իմացա, որ իմբազմաթիվ անօրենությունները խավարեցրին իմ միտքը և փակեցին իմ շրթունքները և կապեցին լեզուս…»: Բայց և այնպես ավարտում է յուր աշխատությունը, որ ուղղված էր ոխակալության, լեզվագարության, որովայնամոլության, զրկանքի, շնության, կախարդության և անզղջության դեմ:

Այգեցու մահվան թվականը հայտնի չէ: Նա հիշատակում է «խուժադուժ և անծանոթ ազգի» մուտքը Հայաստան: Խոսքը վերաբերում է մոնղոլներին, որոնք Հայաստան մտան 1220-իսկզբներին: Ինքն իր մասին գրում է, որ «ծերությունը և երկարատև ցավերը կուրացրին իմ միտքը և իմ աչքերը»: Եթե ընդունենք, որ նա իրոք ապրել է մինչև «զառանցյալ և գարշելի» ալևորությունը, ինչպես ինքն է գրում, ապա ուրեմն հիմք կա ասելու, որ նա 1220-ական թվականներին չի մեռել, այլ ավելի ուշ: Ըստ Ն. Մառի՝ Այգեցին XIII դարի 10-ական թվականներին դեռապրում էր:

Եվ մինչև խորին ծերություն Այգեցին խրատել է և բարոյախոսել, մարտնչել և խարազանել երբեմն եկեղեցիներում, երբեմն քաղաքի հրապարակներում և երբեմն առաքելով թղթեր ևառակախառն քարոզներ, միտ դնելով այն, որ «անպետք կայծաքարը և աննշան երկաթը պարգևում են հուր՝ ի սպաս մարդկային կյանքի»:

Բ

Մեզանում Վարդան Այգեցին առաջինը չէ, որ հորինել է առակներ: Նրանից առաջ արդեն հայտնի էր Մխիթար Գոշը, որը իրավամբ կարող է համարվել հայրը հայ առակաբանության: Հայտնի է, որ XI դարում դպրոցներում ավանդում էին առանձին առարկա՝ «առասպելավարժություն» անվան տակ: Հայ մատենագիրներից ոմանք ոչ միայն հաստատում են առակների և ժողովրդականզրույցների գոյությունը դեռևս վաղնջական ժամանակ, այլև ոմանք, թերևս, ակամա մեջ են բերում այն զրույցները, «Որ ի գռեհիկս պատմի առակեալ», ինչպես օրինակ, Գր. Մագիստրոսը, որըպատմում է արտուտի առակը: Ոմանք՝ ինչպես Անանիա Իմաստասերը, Հովհան Օձնեցին, Հովհան Մանդակունին և ուրիշները սիրել են «օրինակով» խոսել, մի ձև, որ այնքան մեծվարպետությամբ կիրառել է Վարդան Այգեցին:

Հայտնի է և այն, որ հայ հին պատմիչները և առհասարակ եկեղեցին չեն սիրել և հալածել են ժողովրդական զրույցները, որոնց թվում նաև հեքիաթը և առակը և երգը: Ներսես Շնորհալու մասինԿիրակոս Գանձակեցին գրում է. «Զի այնպէս էին կամք սրբոյն, զի հնար իցէ ոչ ոք խօսեսցի ի խօսս աշխարհականս, բա՜ց ի գրոց, ոչ ի գինարբուս և ոչ յայլ ուրախութիւնս: Վասն այնորիկ արարնա երգս և ուսոյց այնոցիկ, որ պահէին զբերդն. զի փոխանակ վայրապար ձայնից, զայն ասասցեն‡‡»: Բերդի զինվորները «ստորին» լեզվով պատմում էին «անառակ» զրույցներ: Այդպես էիննաև ռամիկները և վաճառականները գինարբուքի, այլ ուրախության և առհասարակ իրենց առօրյայի մեջ: Բայց այդպես էին նաև եկեղեցու դպիրները և հոգևորականների ստորին խավը, որգումարվում էր ռամիկների որդիներից: Հետևաբար, նրանց ավելի ախորժելի էին «վայրապար» զրույցները՝ պարզ լեզվով, քան խրթին և ճոռոմ ճարտասանությունը, տրամախոսությունը ևաստվածաբանական գիտելիքները: Գերազանցապես այդ խավից էին նաև այն՝ երբեմն անանուն գրիչները, որոնք դժվար տքնությամբ բազմացնում էին ձեռագրերը:

Եթե Ներսես Շնորհալին հնար էր որոնում, որպեսզի այլևս ոչ ոք խոսի «աշխարհի» լեզվով կամ գեղջուկ բարբառով, ապա միակողմանի կլիներ այդ փաստը բացատրել միայն իբրև ձգտում վերջտալու «ստորին» հայերենին: Կարելի է ենթադրել, որ զինվորները «վայրապար» խոսում էին բարբառով, որը հայերեն չէր, և ահա Շնորհալին նպատակ է դնում այնպիսիներին լեզուսովորեցնել և ինքը հեղինակում է առակներ և հանելուկներ, որ գրված են ոչ թե խրթին գրաբարով, այլ պարզ հայերեն:

Ահա, օրինակ, Շնորհալու մի հանելուկը նռան մասին.

Է նա կանաչ կոճակ բոլոր,
Անապակ գինով լցած տկճոր.
Կարմիր մեղուք ի ներս ադուոր,
Եեղբայր դու կեր զինչ մեղրի ծոր:

Ուրեմն հայ հին դպրության մեջ նոր չէր ոչ առակը և ոչ բարոյախոսությունն առհասարակ: Կային եկեղեցական քարոզիչներ, որոնք խոսել և գրել էին «օրինակով»: Եթե դպրոցներումավանդում էին «առասպելավարժությունն» իբրև առանձին առարկա, ապա կարելի է ենթադրել, որ գոյություն են ունեցել նաև դասագրքեր կամ առասպելների և առակների ժողովածուներ՝ իբրև նյութ դասավանդման: Եթե ավելացնենք և այն, որ Եզոպոսի առակները շատ վաղուց ծանոթ էին հայերին, ինչպես և «Վոլպիանու փիլիսոփային» (ըստ Թոմա Արծրունու) առակները, ապակարելի է ասել, որ Վարդանի առակների ժողովածուից առաջ եղել են առակների այլ ժողովածուներ, որոնք հետագայում կամ խառնվել են Վարդանի առակագրքերին և կամ եթե շարունակել ենառանձին մնալ, ապա վերակոչվել են Վարդանի անունով: Նույնիսկ հայ կենդանական վեպի որոշ տարրեր մտել են «Վարդանգրքերի» մեջ, և հետագա սերունդները շարունակել են ՎարդանԱյգեցուն վերագրել առակների ժողովածուների մեծ մասը:

«Եթե նույնիսկ պարզվի, — գրում է Ն. Մառը, — որ որևէ անհայտ քարոզիչ առակը կիրառել է ուսուցման ժամանակ, Վարդանի նշանակությունը դրանով չի նսեմանա: Վարդանը, որ ստեղծողնէր առակախառն քարոզի նոր տեսակի, ստացավ տաղանդավոր քարոզչի եզակի համբավ, հիմք դնելով առակների լայն օգտագործման՝ բարոյախոսական նպատակով: Որքան էլ պարզ լինենձևերը, որոնցով առասպելները և հեքիաթները դառնում են առակներ, հայ գրականության մեջ այդ ձևերն իբրև կիրառող առայժմ մենք ճանաչում ենք Վարդանին, և հենց նրաայլաբանությունները կարող են համարվել հայերի գրական այդ սեռի լավագույն օրինակները: Հետևաբար, առակները, որոնք Վարդանի ժողովածուների հիմնական շերտն են կազմում, ամբողջովին և հավիտյան կմնան կապված Վարդանի անվան, թեկուզ նրանցից մեկի կամ երկուսի վրա ուրիշ, ավելի հին հեղինակներ ունենան որևէ իրավունք»:

Մեզ այստեղ չի զբաղեցնում այն խնդիրը, թե Վարդանին վերագրված մոտ չորս հարյուր առակներից և մանրավեպերից քանիսն են Վարդանի բուն գործը և քանիսը հավելված են հետագայում, ինչպես և չենք զբաղվի առհասարակ առակների նշանակության քննությամբ: Բոլոր առակագիրներից և պատմիչներից առաջ առակը հորինել և պատմել է ինքը ժողովուրդը, և այդտեսակետից երկրորդական նշանակություն ունի առակագրի անձնավորության խնդիրը:

Վարդան Այգեցու նշանակությունը մեծ է ամենից առաջ իբրև առակներ ժողովող և առակները մեկնության հետ միասին ճաշակով և վարպետությամբ ամբողջացնող հեղինակ: Ահա Այգեցինկամենում է խարազանել ցանկասեր մարմինը և վեր հանել հոգին, իբրև մարդու բուն էություն: Կձանձրանար ունկնդիրը, եթե նա Ավետարանից մի նախադասություն բնաբան ընդունելով, հյուսեր քարոզը: Այգեցին դրա փոխարեն գործ է ածում պարզ զրույցի ձևը, ինչպես կյանք տեսած մի ծերունի կխրատեր որդուն, և ասում է. «Եզը մի լծիր էշի հետ. եզը որոճող է և էշը՝ ոչ: Այդպեսհոգին անջատ է մարմնից, որովհետև հոգին իմաստուն է և մարմինը ցանկասեր»:

Բերենք մի այլ օրինակ Վարդանի առակախառն քարոզներից. «Մի մարդ ուներ չորս էշ, երեքը՝ երիտասարդ և ուժով և մեկը՝ պառավ և վատուժ: Եվ տերը երեքին չէր բեռնում, այլ խնամում էր ևդարմանում. իսկ պառավ էշին ծանր էր բեռնում և ընկավ պառավ էշը և այլևս չկարողացավ տանել ծանր բեռ: Այսպես մարդս չորս ժամանակ ունի՝ տղայություն, երիտասարդություն, կատարյալ հասակ և ծերություն: Այն երեք հասակն, որ զորավոր են, մարդ չէ կամենում բառնալ բեռով, այլ պարարում և գիրացնում է ուտելով և ըմպելով և ամեն ծանր բեռ բառնում էծերացած մարմնի վրա»:

Վարդան Այգեցու այս և այս կարգի առակները բնորոշ են իրենց կատարյալ և ամբողջական արվեստով: Հետագայում առակները փոփոխության են ենթարկվել, մշակվել են՝ բերանացիպատմվելով, ապա տարբեր գրիչների ձեռքով գրի են առնվել, յուրաքանչյուր անգամ կրելով ժամանակի և պատմողի կնիքը: Այդպես առաջացել են առակների փոփոխակները, որոնքտարբերվում են և՜ մեկնությամբ, և՛ բովանդակությամբ, և՜ լեզվով:

Որքան էլ կրոնա-բարոյական մեկնաբանությամբ Այգեկցին ծանրաբեռնել է առակը, այնուհանդերձ նրա ստեղծագործությունը «աշխարհիկ» արվեստ է և ոչ հոգևոր: Նա մեկն է այնգագաթներից, որոնց վրայով է անցնում միջնադարյան հայ քաղաքային մշակույթի սահմանագիծը: Եթե Այգեցու առակներն ազատենք բարոյախոսական կցաններից, ապա կմնան զվարթ ևսրամիտ պատմություններ, երբեմն ուղղված հենց եկեղեցու և ֆեոդալների դեմ,-առակներ և իմաստուն մանրավեպեր, որ սիրելի էին միջնադարյան հայ վաճառականին և գյուղացուն:Նպատակ դնելով քարոզել հայ եկեղեցու հավատո հանգանակը քաղաքներում և գյուղերում, ամրապնդելու համար այդ եկեղեցու հիմքերը, որոնց խարխլում էր միջնադարյան քաղաքը, — Այգեցին քարոզը մատչելի դարձնելու համար լիաբուռն օգտվել է ժամանակի ժողովրդական բանահյուսությունից, վերամշակել է այն ըստ իր նպատակադրման, և այսպիսով գրի են առնվելբազմաթիվ անգիր զրույցներ: Առակախառն քարոզների հետ գրականության մեջ խուժել է առակը և մանրավեպը, իսկ վերջիններս իրենց հետ բերել են նաև ժողովրդական լեզու և ոճ, ևայսպիսով սկսել է ձևավորվել միջնադարյան հայ «աշխարհիկ» արձակը:

Սակայն այդ արձակը հետագա դարերում չծավալվեց և չդարձավ ամբողջական գործ: Այսպես չամբողջացավ նաև հայ ժողովրդական վեպը, ինչպես և միջնադարյան հայ բանաստեղծությանառանձին գոհարները չկապեցին ո՛չ թագ, ո՛չ պսակ:

Բայց և այնպես Վարդան Այգեցին կառուցող վարպետներից է այն հիմքի, որի վրա պետք է բարձրանար միջնադարյան հայ արձակի շենքը: Եվ եթե հետագա «անբարի և խավարայնի» ժամանակներում այդ շենքը չբարձրացավ, այնուհանդերձ, հիմքը վկայում է կառուցողների, նաև Վարդան Այգեցու մեծ վարպետությունը:

Գ

Մի քանի խոսք այս հրատարակության մասին:

Արդեն ասացինք, որ 1668 թ. Ամստերդամում լույս է տեսել առակների առաջին ժողովածուն «Աղվեսագիրք» վերնագրով: Երկրորդ անգամ տպագրվել է Մարսելում 1676-ին, երրորդը՝ 1683 թ. դարձյալ Մարսելում և չորրորդը Լիվոռնոյում՝ 1698 թվին: Այսպիսով, XVII դարի երկրորդ կեսին չորս անգամ տպագրվել են առակների ժողովածուները: Ըստ Ն. Մառի բացատրության, առաջինհրատարակիչը, ծանոթ լինելով եվրոպական լեզուների, կամեցել է առակների ժողովածուն նմանեցնել այդ ազգերի նույնանուն գրքերին, օրինակ, «Fuchsbuch»-ին և անվանել է «Աղվեսագիրք»:Ի դեպ. Ն. Մառը խորին ուսումնասիրությամբ հաստատել է, որ արաբական «Աղվեսագիրքը» թարգմանված է հայերենից, Վարդանի առակների մի որևէ ժողովածուից:

Ի նկատի ունենալով, որ այս հրատարակության մեջ կան և բուն Վարդան Այգեցու առակներ, ինչպես և այլ առակներ և մանրավեպեր, որ կան Վարդանի կամ Վարդանին վերագրած առակներիձեռագիր և տպագիր ժողովածուների մեջ, մենք ևս պահպանեցինք արդեն ընդունված «Աղվեսագիրք» անունը:

Տեքստի, ինչպես և ծանոթագրությունների համար հիմք ընդունելով Ն. Մառի եռահատոր աշխատությունը, «Ժողովածոյք առակաց Վարդանայ», որն աննման կոթող է միջնադարյան հայարձակի, — մենք հաճախ գերադասել ենք առակների այն վարիանտները, որոնք «գռեհիկ» հայերեն են և բովանդակությանբ ավելի հարուստ: Առակների մեկնաբանությունները չենք բերել, համարելով հնացած ավելորդաբանություն: Համարյա անփոփոխ են վերնագրերը: Բացի այդ, աշխատել ենք ըստ կարելույն պահել բնագրի ոճը, միաժամանակ նպատակ դնելով նյութըմատչելի դարձնել ընթերցողների լայն խավերին:

ՎԱՐԴԱՆ ԱՅԳԵՑԻ

ԱՂՎԵՍԱԳԻՐՔ

ԳԱՐՈԻ ՀԱՇԻՎ

Մի մարդ կալից գրաստով գարի էր կրում տուն: Եվ քուռակը մոր հետ գնում էր և հետ դառնում: Իսկ տանը, ուր կրում էին գարին, մի խոզ կար կապած, որին գիրացնում էին: Եվ գարինանպակաս էր նրանից, որպեսզի ուտի և գիրանա: Եվ քուռակն ասաց մորը. «Ինչո՞ւ համար այն խոզն առանց աշխատանքի ուտում է գարին, որ մենք կրում ենք մեծ դժվարությամբ, և մեզ, որչարչարվում ենք, օրը մի անգամ են գարի տալիս»: Մայրն ասաց. «Լսիր, որդյակ և մի շաբաթ ևս համբերիր, և ապա ես քեզ պատասխան կտամ, և քո աչքերով կտեսնես»:

Եվ մի շաբաթ հետո էշը և քուռակը բեռով տուն էին գալիս. քուռակը մորից առաջ էր գնում և լսեց խռնչոցի ահագին ձայն, որովհետև խոզը մորթում էին: Եվ խրտնեց քուռակը և հետ փախավդեպի մայրը, և մայրն ասաց. «Ի՞նչ եղավ քեզ, որդյա՛կ, սոսկում ես. մի վախենար խոզից, որովհետև նրանից գարու հաշիվն են ուզում»:

Եվ դարձյալ եկան կալը՝ գարի կրելու: Եվ երբ բարձած վերադարձան տուն, քուռակը բարձրացնելով ոտքի սմբակը, մորն ասաց. «Ո՛վ մայր, տես թե ոտքիս չի՞ փակչել գարու մի հատ, որ ինձնիցէլ հաշիվ ուզեն, ինչպես խոզից»:

ԱՅՐԻ ԿԻՆ ԵՎ ՈՐԴԻ

Մի այրի կին ուներ տասը այծ և մի որդի: Եվ ամեն օր որդին այծերը տանում էր արոտ, և մայրն ամեն օր մի շերեփ ջուր էր լցնում կաթի մեջ և փոխ էր տալիս հարևաններին: Եվ որդին մորնասաց, թե ինչո՞ւ ես այդպես ջուր լցնում կաթի մեջ և փոխ տալիս հարևաններին: Մայրն ասաց. «Որդի, մեր կաթն քիչ է, նրա համար եմ անում, որ մեր կաթը մի քիչ ավելի լինի, որ ձմեռը մեզթացան լինի»:

Իսկ մի օր, երբ որդին այծերն արոտ էր տարել, երկնքում ծնվեց մի փոքր ամպ, և անձրև եկավ, և հեղեղ եղավ, և այծերը սրբեց լցրեց գետը: Որդին տուն եկավ արևով և դատարկ և ձեռքին միայնփայտը: Մայրն ասաց. «Որդի, ո՞ւր են այծերը, և ինչո՞ւ դու այսօր արևով եկար»: Որդին ասաց. «Մայրիկ, այն մի շերեփ ջուրը, որ խառնում էիր կաթին և փոխ տալիս հարևաններին, հավաքվեց ևհեղեղ դարձավ և եկավ մեր այծերը տարավ, լցրեց գետը»:

ՄԻԱՅՆԱԿՅԱՑ ԵՎ ԳԱՄՓՌ ՇՈԻՆ

Մի միայնակյաց բնակվում էր մի գյուղի մոտ, և գյուղում նա սիրեց մի աղջիկ և բազում ժամանակ նրա հետ շնանում էր պոռնկությամբ: Եվ գյուղի տանուտերն ուներ մի գամփռ շուն, որ խիստպահող շուն էր և ամբողջ գյուղը պահում էր: Մի գիշեր միայնակյացն եկավ, որ շնանա այն կնոջ հետ, և գյուղի եզրին նրան հանդիպեց տանուտերի շունը և գամփռեց նրա վրա և նրան կծեց, ևարյունը ճապաղ արեց և շատ վերքեր արեց և նեղելով նրան քշեց: Եվ միայնակյացը լալով և արյունաթաթախ մտավ խուցը և դուռը փակեց, զղջաց և չոքեց աղոթքի, լաց եղավ և կուրծքըծեծելով ասաց. «Աստված, բազում ժամանակ է, որ շնացա և չվախեցա քո դատաստանից և ոչ դառն դժոխքից զարհուրեցի, բայց այս գիշեր զարհուրեցի մի գամփռ շնից և չկարողացաշնություն անել»:

ԱՅԾԵՐ ԵՎ ԳԱՅԼԵՐ

Հավաքվեցին այծերը միասին և պատգամ ուղարկեցին գայլերի ազգին և ասացին, թե ինչու մեր մեջ լինի անհաշտ խռովություն, այլ ոչ թե խաղաղություն: Եվ հավաքվեցին գայլերը ևուրախացան մեծ ուրախությամբ և նամակով պատգամ ուղարկեցին այծերի ազգին, նաև անթիվ ընծաներ: Եվ գրեցին այծերին. «Լսեցինք ձեր բարի խորհուրդը և գոհանամք աստծուց, որովհետև մեզ համար մեծ խնդություն է և խաղաղություն. նաև իմացնում ենք ձերդ իմաստության, որ հովիվն ու շներն են պատճառ և սկիզբ մեր խռովության և կռվի. և եթե նրանցվերացնենք մեջտեղից, շուտով լինի խաղաղություն»: Եվ այս լսեցին այծերը, հաստատեցին և ասացին. «Իրավացի են գայլերը, որ մեզ սպանում են, որովհետև շները և հովիվը նրանց հալածումեն մեզնից»: Եվ այծերը վտարեցին շներին և հովվին և երդվեցին, որ հարյուր տարի մնան անխախտելի սիրով: Եվ այծերը ցրվեցին լեռները և դաշտերը և սկսեցին ուրախ լինել և ցնծալ ևխաղալ, որովհետև արածում էին լավ արոտներում, ուտում էին համեղ խոտեր, խմում էին պաղ ջրեր և խնդում էին և վազվզում էին, փառք տալով, որ հասան բարի ժամանակի:

Եվ գայլերը համբերեցին հարյուր օր, ապա հավաքվեցին դաս-դաս, ընկան այծերի վրա և կերան:

ԵՐԿՈԻ ՆԿԱՐԻՉ

Մի ոմն թագավոր շինեց գեղեցիկ դարպաս և կամեցավ զարդարել այնպիսի նկարներով, որոնց նման ոչ մի տեղ չէր եղել: Եվ ընտրեց երկու նկարիչների և մեկին տվեց մի պատը, մյուսին՝ մյուսպատը և նրանց միջև վարագույր քաշեց: Եվ երբ նկարիչներն ավարտեցին իրենց գործը, թագավորը եկավ, որ տեսնի նրանց գործը և տեսավ, որ մեկը նկարել էր գեղեցիկ պատկեր և շատհավանեց: Իսկ մյուսը բնավ ոչինչ չէր նկարել. նա պատը շատ գեղեցիկ սարքել էր և կոկել հայելուց ավելի լավ: Երբ թագավորը տեսավ, որ չէր նկարել, այլ միայն կոկել էր, զարմացավ և ասաց. «Դու ի՞նչ ես արել»: Նա ասաց. «Ես ցույց կտամ իմ գործը»: Եվ ապա վեր քաշեց միջի վարագույրը և երբ լույսը ծագեց և լուսավորեց կոկած պատը, այն ժամանակ մթնեց նկարազարդ պատը, որովհետև հայելու մեջ երևում էին այն բոլոր պատկերները, որ նկարված էին մյուս պատի վրա: Եվ թագավորն ասաց. «Այս մյուսից գեղեցիկ է»:

ԱՌՅՈԻԾ ԵՎ ԱՂՎԵՍ

Մի առյուծ կորյուն ծնեց, և հավաքվեցին կենդանիները կորյունին տեսնելու և ուրախանալու: Աղվեսն եկավ և հանդեսի ժամանակ, բազմության մեջ առյուծին նախատեց բարձրաձայն ևանարգեց, թե այդ է քո զորությունը, որ ծնում ես միայն մի կորյուն և ոչ բազմաթիվ: Առյուծը հանդարտաբար պատասխանեց և ասաց. «Այո՛, ես ծնում եմ մի կորյուն, բայց առյուծ եմ ծնում և ո՛չքեզ նման աղվես»:

ԻՄԱՍՏՈՒՆ ԴԱՏԱՎՈՐ

Մի մարդ ուներ չար կին, և կինը կռվեց նրա հետ և ասաց. «Կարծում ես թե քո երեք որդիները քեզնի՞ց են: Մեկն է քեզնից, իսկ երկուսը՝ բիճ են»: Եվ նա հարցրեց, թե ո՞րն է իմը, և կինը չասաց: Եվերբ հայրը մեռնում էր, ասաց.« Իմ ամբողջ կայքը թող լինի իմ հարազատ որդուն»: Եվ եղբայրները կռվում էին իրար հետ. մեկն ասում էր, թե ես եմ հարազատ որդին, և մյուսը՝ թե ես եմ: Եվգնացին մի իմաստուն դատավորի մոտ: Եվ դատավորը հրամայեց նրանց հորը հանել գերեզմանից և նետ արձակել նրա վրա: Ով հորը զարկեր նետով, և նետը ծակեր հոր մարմինը, նա էրհարազատ որդին: Եվ երկու որդիները զարկեցին հորը, իսկ ճշմարիտ որդին դանակը քաշեց, որ սպանի եղբայրներին և լաց եղավ դառն արտասուքով և թաղեց հոր մարմինը:

Եվ իմացան, որ նա էր հարազատ որդին և նրան ավին հայրենի կայքը:

ԱՌՅՈԻԾ ԵՎ ԳԱՅԼ ԵՎ ԱՂՎԵՍ

Առյուծն և գայլն և աղվեսն եղբայր եղան և որսի ելան և գտան մի խոյ, մի ոչխար, որ է մաքի և մի գառ: Ճաշի ժամին առյուծն ասաց գայլին, թե բաժանիր մեր մեջ այդ որսը: Եվ գայլն ասաց. «Ո՛վթագավոր, աստված արդեն բաժանել է՝ խոյը քեզ, մաքին ինձ և գառն աղվեսին»: Եվ առյուծը բարկանալով, ապտակ զարկեց գայլի ծնոտին, և դուրս թռան գայլի աչքերը, և նա նստեց և դառնլաց եղավ: Եվ դարձյալ ասաց առյուծն աղվեսին, թե բաժանիր ոչխարները մեր մեջ: Եվ աղվեսն ասաց. «Ո՛վ թագավոր, աստված արդեն բաժանել է՝ խոյը քեզ՝ ճաշին, մաքին քեզ՝ հրամենքին ևգառը քեզ՝ ընթրիքին»: Եվ առյուծն ասաց. «Ո՛վ խորամանկ աղվես, քեզ ո՞վ սովորեցրեց այդպես ճիշտ բաժանել»:

Եվ աղվեսն ասաց. «Ինձ սովորեցրին գայլի աչքերը, որ դուրս թռան»:

ԳԻՆԻ

Մի թագավոր մի որդի ուներ և հրաման արեց նայիպներին, թե ամեն օր ձեզնից մեկը թող տանի իմ որդուն և պատվի: Եվ տանում էին: Եվ մի օր մի նայիպ պատվելու էր տարել թագավորիորդուն և երեկոյան նրան տարավ թագավորի տունը, և ինքը գնաց: Թագավորի որդին խիստ գինով էր և հարբած դուրս եկավ, ընկավ աղբանոցը և մեռավ: Եվ թագավորը հրամայեց, թե իմիշխանության ներքո ինչքան այգի կա՝ փակեք և կարասները կոտրատեք: Եվ այդպես արին:

Եվ մի այրի կին մի որդի ուներ, և այրի կինը պահեց յուր հնձանը և գինին և ամեն առավոտ և երեկո հացի վրա երկու թաս գինի էր տալիս որդուն, Եվ այրի կնոջ որդին մի գիշեր դուրս եկավ, սպանեց թագավորի առյուծին, և թագավորն առավոտյան հրամայեց, թե ով որ սպանել է իմ առյուծին, եթե գա և ինձ պատմի՝ նրան չեմ պատժի: Եվ եկան այրի կինը և նրա որդին: Թագավորընրան հարցրեց, թե ինչպես սպանեցիր առյուծին: Եվ նա ասաց, թե գիշերով դուրս եկա, հանդիպեցի առյուծին և սպանեցի: Եվ մայրն ասաց, թե նրան գինով է սնուցել և պատմեց, թե ինչպես էգինով սնուցել:

Եվ թագավորը հրաման արձակեց, թե այգի տնկեք և գինին այնպես խմեք, որ առյուծ սպանեք և ոչ թե աղբանոցում մեռնեք:

ԻՄԱՍՏՈՒՆ ԱՎԱԳ ԷՇ

Շատ էշեր գնում էին արքունի գործով, և նրանց մեջ կար մի ավագ էշ՝ իմաստուն և մեծ, քան մյուսները: Եվ ամենքը նրան պատվում էին, որպես հայր և առաջնորդ: Եվ ահա բարձրանում էին միսար, և նա խառանչեց և գոռաց սաստիկ ահագին և հետևի կողմից մեծամեծ ճայթյուն արձակեց: Եկան մյուս էշերը և ասացին. «Ո՛վ պատվական հայր, քո առջևի ձայնից բոլորս ունենք, իսկ ի՞նչէր այն ահագին ճայթյունը, որ քո հետևի կողմից ելավ. աղաչում ենք, ասա՜ մեզ»:

Եվ նա ասաց. «Ո՛վ իմ որդիներ, ձեր առաջ սուտ չեմ երդվի և ճշմարիտ կասեմ, որ առջևի ձայնի զորությունից բնավ չեմ կարող իմանալ, թե ուրիշ ինչ ճայթյուն է ելնում իմ հետևի կողմից»:

ՄԻԱՄԻՏ ԳՈՂԵՐ

Երկու գող բարձրացան մի մեծատան կտուր և կամեցան երդով վայր իջնել և գողություն անել: Եվ լուսնկա էր: Եվ մեծատուն մարդն իմացավ, որ գողերը երդիկի մոտ են: Եվ կինը մարդունասաց, թե այս ամեն գանձերը և ոսկին և կերպասը քեզ ո՞րտեղից են: Եվ մեծատուն մարդն ասաց. «Գնում էի գողության, մեծատուն մարդկանց երդիկով իջնում էի, և լուսնկա էր, ինչպես այժմ, ևլուսնի շողերը երդիկից ներս էին ընկնում, ինչպես այժմ, և ես գրկում էի շողերի սյունը և վայր էի իջնում և այնպիսի մի բան էի ասում, որ ինչքան գեղեցիկ կերպաս կար այդ տանը, երևում էրինձ, և կապում էի լուսնի շողերին և վեր բարձրանում: Եվ այս ամենն այդպես եմ վաստակել»:

Երբ գողերն այդ բանը լսեցին, խիստ ուրախացան և հավատացին այդ ցնորամիտ բանին և լուսնի շողերը գրկելով երդից վայր ընկան և ջարդվեցին:

ԵՂԵԳՆ ԵՎ ԾԱՌԵՐ

Մի թագավոր զբոսանքի ելավ շրջելու լեռներում և հովիտներում: Եվ տեսավ, որ մեծամեծ ծառեր կային՝ կոտրատված և փշրված, և միայն մի եղեգ կար՝ կանգուն անարատ: Եվ թագավորնասաց. «Ո՛վ եղեգ, ասա ինձ, թե ինչպես հաստատուն ես մնացել, երբ մեծամեծ ծառերը փշրվել են»: Եվ եղեգն ասաց. «Ո՛վ թագավոր, երբ սաստիկ հողմ բարձրացավ, ծառերը հպարտությամբհակառակ կանգնեցին հողմի դեմ, և հողմը նրանց փշրեց. իսկ ես խոնարհվեցի հողմի կամքով և ահա կանգուն եմ»:

ԻՇԽԱՆ ԵՎ ԱՅՐԻ ԿԻՆ

Մի իշխան կար խիստ չար և անիրավ: Եվ նույն քաղաքում ապրում էր մի այրի կին, և իշխանը հարկ պահանջելով նեղում էր նրան, և այրի կինն աղոթում էր, որ իշխանն ունենա խաղաղ ևերկար կյանք: Գնացին, ասացին իշխանին, թե քո չարության համար աղոթում է այրին: Եվ իշխանը եկավ և ասաց. «Ես քեզ բարիք չեմ արել, ո՛վ կին, դու ինձ համար ինչո՞ւ ես աղոթում»:

Այրի կինն ասաց. «Քո հայրը վատ մարդ էր. ես անիծեցի և նա մեռավ: Դու նստեցիր նրա տեղը՝ ավելի խիստ չար: Եվ այժմ վախենում եմ, որ մեռնես, և քո որդին քեզնից ավելի չար լինի»:

ԻՄԱՍՏՈՒՆ ԶԻՆՎՈՐ

Մի ոմն իմաստուն զինվոր պատերազմ էր գնում, և նա երկու ոտքով կաղ էր: Եվ զինվորներից մեկը նրան ասաց. «Ո՛վ ողորմելի, ու՞ր ես գնում: Քեզ իսկույն կսպանեն, որովհետև փախչել չեսկարող»: Եվ նա ասաց. «Ո՛վ անմիտ, ես չեմ գնում պատերազմ՝ փախչելու, այլ կանգնելու և կռվելու և հաղթելու»:

ԹԱԳԱՎՈՐ ԵՎ ՕՁ

Կար մի թագավոր, և ուներ նա մի սիրելի օձ, որ նրան ամեն օր բերում էր մի կարմիր դահեկան: Եվ թագավորն ունեցավ մի մանուկ, որին սնուցում էր գահի վրա և օձը նետում էր մանկանպարանոցով, և այդպես խաղում էին օձն ու մանուկը: Եվ երբ մանուկը մեծացավ, մի անգամ խաղի ժամանակ սուրը հանեց և կտրեց օձի պոչը և գետին գցեց: Եվ զայրացավ օձը, թույնովզարկեց մանուկին, և մանուկն իսկույն մեռավ, և օձը գնաց օտար երկիր: Եվ երբ թագավորն եկավ և մանուկին օձի թույնից սևացած և մեռած տեսավ և օձի պոչը գետնին ընկած, իմացավ, որ յուրմանուկն է թրով կտրել օձի պոչը: Եվ սգաց որդուն, տարավ թաղեց գերեզմանում:

Եվ անցավ մի առ ժամանակ, և թագավորը խնդրակներ ուղարկեց այն օձի մոտ և ասաց. «Գիտեմ, որ առաջ իմ որդին է ծռություն արել. նա կտրել է քո պոչը, ապա դու կծել ես նրան: Ինչ որեղավ՝ եղավ, և իզուր գնացիր: Արի, և մենք կլինենք առաջվա նման իրար սիրելի և միասին կապրենք»: Իսկ օձը պատասխան տվեց և ասաց. «Այդպես չէ. քանի որ ես պիտի նայեմ իմ պոչի վրա, իսկ դու քո որդու գերեզմանին, ուրեմն մեր միջից թշնամությունը չի վերանա: Լավն այն է, որ դու և ես իրարից հեռանանք, որպեսզի այլ ուրիշ մեծագույն չարիք չծնվի մեր մեջ»:

ԱՌՅՈԻԾ ԵՎ ԱՂՎԵՍ ԵՎ ԱՐՋ

Առյուծն հիվանդացավ, և ամեն կենդանիները եկան նրան տեսության. միայն աղվեսն ուշացավ: Արջը չարախոսեց նրան, և աղվեսն դռնամուտից լսեց և ներս ընկնելով թավալվեց առյուծիառաջ: Առյուծն ասաց աղվեսին. «Բարի ժամի չեկար, գարշելի, ասա ինձ, ինչո՞ւ ուշացար»: Աղվեսն ասաց. «Մի՜ բարկանար, բարի թագավոր, երդվում եմ քո գլխով, որ քո առողջության համարայցելեցի շատ բժշկապետների և մեծ չարչարանք քաշեցի, բայց իմացա դեղը քո բժշկության»: Եվ առյուծն ասաց. «Բարի եկար, իմաստուն կենդանի, ի՞նչն է այդ դեղը»: Աղվեսն ասաց. «Խիստպիտանի է և դյուրին. բժշկապետներն ասացին, թե կենդանի հանեք արջի մորթին և տաք-տաք գցեք առյուծի վրա, և իսկույն մորթին ցավը կհանի հիվանդից»: Եվ առյուծը հրամայեց. արջինբռնեցին և սկսեցին հանել մորթին: Իսկ նա վայում էր և արձակում մեծամեծ ոռնոց:

Եվ աղվեսն ասաց. «Այդ ամենը քեզ և նրան, ով արքունիք մտնելով կչարախոսի մեկին»:

ԿԱԹ ՄԵՂՈԻ ՊԱՏՃԱՌ ՊԱՏԵՐԱԶՄԻ

Մի մարդ խանութ ուներ և մեղր էր ծախում, և մեղրից մի կաթ կաթեց գետնին, և մի պիծակ նստեց կաթի վրա, և կատուն վազեց և պիծակին առավ, և նրանից հետո շունը վազեց և կատվինառավ, և խանութի տերը շանը զարկեց և սպանեց: Եվ այն գյուղին դրացի մի գյուղ կար, և շունն այդ գրքից էր: Երբ շան տերն իմացավ, թե խանութպանն սպանել է յուր շանը, այն ժամանակեկավ և սպանեց խանութպանին: Հետո երկու կողմից վեր կացան գյուղացիք և միմյանց հետ մեծ պատերազմ արին, և նրանց միջև կոտորած եղավ, և երկու կողմից կենդանի մնաց մի մարդ՝ միկաթ մեղրի համար:

ԿՏԱԿ ՎԱՍՆ ԳԱՆՁԻ

Մի իմաստուն և աղքատ մարդ ուներ ծույլ որդիներ: Մահվան ժամին նա կանչեց որդիներին և ասաց. «Ո՛վ զավակներ, իմ նախնիները շատ գանձ են թաղել մեր այգում, և ես ձեզ ցույց չեմ տանրա տեղը: Այդ գանձը կգտնի նա, ով շատ աշխատի և խոր փորի»: Եվ հոր մահից հետո որդիներն սկսեցին աշխատել մեծ եռանդով և խորագույն էին վարում, որովհետև յուրաքանչյուրնաշխատում էր, որ ինքը գտնի գանձը:

Եվ այգին սկսեց աճել և զորանալ և առատ բերք տվեց և նրանց հարստացրեց գանձերով:

ՈԻՂՏ ԵՎ ԳԱՅԼ ԵՎ ԱՂՎԵՍ

Ուղտը և գայլը և աղվեսը եղբայր եղան և ճանապարհ ընկան և ճանապարհին գտան մի բլիթ հաց և միմյանց ասացին, թե ով ավագ է, թող նա ուտի: Եվ սկսեցին ասել իրենց տարիքը: Աղվեսնասաց. «Ես այն աղվեսն եմ, որի անունը Ադամը դրեց»: Գայլն ասաց. «Ես այն գայլն եմ, որին Նոյը տապանն առավ»: Եվ ուղտը տեսնելով, որ նրանք իրենից ավագ դուրս եկան և հացը պիտիառնեն, հացը բերանն առավ և բարձրացնելով ասաց. «Մի՞թե ես երեկվա տղան եմ, որ այսչափ մեծացրել եմ իմ սրունքները»:

Եվ սկսեց հացն ուտել: Իսկ աղվեսը և գայլը ցատկելով նրա շուրջը, ոչինչ չկարողացան անել և փախան:

ԿՌՈԻՆԿ` ԹԱԳԱՎՈՐ ԹՌՉՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԷՇ

Հավաքվեցին թռչունները և ասացին, թե որի ձայնը զորավոր է, նրան մեզ թագավոր դնենք, որպեսզի պատերազմի ժամին կանչի մեզ: Եվ կռունկը երկինք բարձրացավ և գոչեց նրանհավանեցին թռչունները և օծեցին թագավոր: Էշը եկավ և ասաց. «Այ, եթե ինձ ոտի տեղ անեիք, որ նրա փոխարեն ես բարձրանայի, դուք կլսեիք, թե ում ձայնն է զորավոր»:

ԵԶՆ ԵՎ ՁԻ

Եզը և ձին խոսեցին միմյանց հետ: Եզն ասաց. «Դու ո՞վ ես կամ ի՞նչի պետք ես»: Ձին ասաց. «Ես ձի եմ և ինձ թագավորները և իշխանները և պարոնները զարդարում են ոսկով և արծաթով ևբազմում են ինձ վրա»: Եզն ասաց. «Ամբողջ աշխարհի բարեկեցությունն եմ ես, որովհետև ես եմ վաստակում և չարչարվում և հոգնում, և ապա դու և քո թագավորն ուտում եք: Եվ բոլոր մարդիկուտում են իմ վաստակը, և եթե չվաստակեմ դու և քո թագավորն իսկույն կմեռնեք: Եվ դու երախտամոռ մի լինիր»:

ՀԻՄԱՐ ԵՎ ՁՄԵՐՈԻԿ

Մի հիմար և միամիտ մարդ ուներ մի դահեկան և առնելով դահեկանը գնաց քաղաք մի էշ գնելու և շրջեց քաղաքում և շուկայում և չգտավ մի դահեկանի էշ, ապա կրկին եկավ շուկա և տեսավ միմեծ ձմերուկ և հիացմամբ հարցրեց. «Այս ի՞նչ է»: Եվ վաճառականներն իմացան, որ նա հիմար է և ասացին, թե հնդու էշի ձու է և կհանի հնդու մեծ էշ: Եվ ուրախանալով մարդը, տվեց դահեկանըև առավ հնդու էշի ձուն: Եվ վաճառականները նրան պատվիրեցին, թե ձեռքիդ զգույշ տար, թե չէ կկոտրվի և էշը միջից կփախչի: Եվ ձմերուկը ձեռքին մարդն սկսեց գնալ զառիվայրճանապարհով, և նրա ոտքը սայթաքեց, ձմերուկը ձեռքից դուրս պրծավ և գլորվեց խիտ անտառի մեջ, և անտառից մի նապաստակ վազեց և սկսեց փախչել, իսկ մարդը կարծեց, թե ձուն կոտրվելէ, և ահա էշը ելել և փախչում է: Եվ հետևից վազելով կանչում էր նապաստակին և ձայն էր տալիս. «Ա՛յ հնդու էշ, վա՛յ ինձ, մի փախչիր. քուռի՛, քուռի՛, խնայիր ինձ և վերադարձիր»:

ԷՇԻՆ ԹՈՌ ԾՆՎԵՑ

Էշին ավետիս տվին՝ թե ցնծա՜ և ուրախ եղիր և մեծ ընծա պարգևիր, որովհետև քեզ թոռ ծնվեց: Եվ էշն ասաց. «Վա՛յ ինձ, բարեկամներ, եթե հարյուր թոռ էլ ծնվի, չեն թեթևացնի ծանրություննիմ մեջքի բեռան»:

ԱՂՔԱՏ ԵՎ ԱՎԵՏԱՐԱՆ

Մի աղքատ մի գյուղ եկավ և մտավ գյուղի եկեղեցին, որ խարխուլ էր և անձրևակեղ: Եվ այն աղքատը անձրևաթաց էր և քաղցած և հագել էր պատառոտուն զգեստ և դողում էր և հոգնել էրճանապարհից: Եվ ներս մտավ քահանան, սկսեց ժամ ասել: Առավ ավետարանը և կարդաց այն էջը, ուր գրված էր, թե օտարական էի՝ ընդունեցիք ինձ, մերկ էի՝ հագցրիք ինձ, քաղցած էի՝ կերակրեցիք ինձ, ծարավ էի՝ հագեցրիք ինձ: Այն աղքատը լսեց և ուրախացավ. «Այս ինձ համար է ասված, և ահա շուտով կկատարեն իմ կամքը»: Իսկ քահանան ժամն արձակեց և գնաց տուն, ևաղքատին թողեց եկեղեցու մեջ և հոգ չտարավ նրա մասին: Եվ աղքատն ասաց. «Այն գիրն, որ կարդաց, նա սուտ էր»: Եվ առավ ավետարանը, վրան քար դրեց և սուզեց ջրի մեջ: Եվ քահանանեկեղեցի գալով ավետարանը չգտավ և աղքատին ասաց. «Ո՞ւր է ավետարանը»: Եվ աղքատն ասաց քահանային. «Ի՞նչ ես անում սուտ ավետարանը, և ես տարա ջուրը գցեցի»: Եվ քահանանբարկանալով սկսեց ծեծել աղքատին, և աղքատն ասաց. «Ինչո՞ւ ես ծեծում ինձ, անիրավ. եթե հավատում ես, թե ավետարանն աստծո ճշմարիտ խոսքն է, ապա ինչո՞ւ չես կատարում նրակամքը: Որովհետև ես օտարական եմ, և ինձ չեք ընդունում, մերկ եմ, և ինձ չեք հագցնում, քաղցած եմ, և չեք կերակրում ինձ, ծարավ եմ, և ջուր չեք տալիս: Մի՞թե աստված այդ բաներիպակասությունն ուներ և այդ ամենն իրեն համար ասաց»:

ՀԱՅՐ ՈԻ ՈՐԴԻ

Մի մարդ աղջիկ առավ որդու համար, և որդին ամուսնացավ աղջկա հետ և երբ միավորվեց նրա հետ, շատ հիացավ ամուսնության գործի վրա և ուրախացավ և սկսեց հորը խրատելամուսնության գործի մասին:

Եվ հայրն ասաց. «Ո՜վ որդյակ, ես ամուսնության գործով ծնեցի քեզ, և այժմ դու՞ ես խրատում ինձ»:

ՄԱՐԴ ԵՎ ԸՆԿՈԻՅԶ ԵՎ ՁՄԵՐՈԻԿ

Մի մարդ ընկույզի ծառի տակ ձմերուկ էր ցանել: Եվ պտուղի ժամանակ եկավ, տեսավ մեծամեծ ձմերուկները և ծառին նայեց, տեսավ, որ ընկույզը մանր էր: Մարդն ասաց. «Տեր աստված, ինչ որստեղծել ես՝ ամենը կարգին է և մի բանի նման: Իսկ այս երկու պտուղը անկարգ են և բանի նման չեն»: Մարդն ասում էր, որ ընկույզի տեղ ձմերուկ պիտի լիներ ծառին, և ընկույզը ձմերուկի թփիվրա: Եվ նա պառկեց ծառի տակ և նայեց ծառին, և հանկարծ մի ընկույզ պոկվեց ծառից և շատ պինդ կպավ նրա ճակատին և ճակատը պատռեց և արյուն ելավ: Եվ մարդը վեր կացավ տեղից ևաղաղակեց. «Տեր աստված, ինչ որ ստեղծել ես, ամենը կարգին է և կատարյալ, և ով չհավանի քո ստեղծածը, նրա ճակատը թող իմից վատ լինի, որովհետև եթե ընկույզի տեղ ձմերուկ լիներ, ինձպիտի սպաներ»:

ԵԿԵՂԵՑԻ ԵՎ ՋՐԱՂԱՑ

Եկեղեցին պարծեցավ յուր սրբությամբ և ասաց, թե «Ես եմ տաճար աստծո և դեպի ինձ են գալիս քահանաները և ժողովուրդը աղոթք մատուցանելու աստծուն և պատարագ, և հաշտվում էաստված աշխարհի հետ, և մեղքերին թողություն է լինում»: Այն ժամանակ ջրաղացն ասաց եկեղեցուն, թե «Ինչ որ դու ասում ես, արդար է և ճշմարիտ, բայց դու իմ երախտիքը մի մոռանա, որգիշեր ցերեկ աշխատում եմ և դատում այն, ինչ որ ուտում են քահանաները և ժողովուրդը և ապա քեզ են գալիս աղոթելու և երկրպագելու աստծուն»:

ԱՄԵՆԱԳԵՏ ՄԱՐԴ

Մի թագավոր կամեցավ աշտարակ շինել, և աշտարակը քանի ցերեկը շինում էին, գիշերը փուլ էր գալիս: Եվ նա հավաքեց յուր գիտուններին և պատճառը հարցրեց: Նրանք ասացին. «Եթեկամենում ես, որ այլևս չփլի, դու գտիր մի տգետ մարդ, որից ավելի տգետ մարդ չլինի, և նրան կենդանի դիր պատի մեջ, և պատը թող շարեն. և այլևս չի՜ փլչի»: Եվ թագավորն ասաց. «Այդ բանիընտրությունը ևս դուք արեք և գտեք մի տգետ մարդ, որին կենդանի թաղեն պատի մեջ»:

Եվ գիտունները նստեցին միասին որոշելու, թե ի՞նչ տեղ կարող են գտնել տգետ մարդ, և մեկն ասաց. «Ձկնորսն է տգետ, քանի որ նրա առն ու տալը մարդու հետ չի, այլ ջրի և ձկների»: Իսկոմանք ասացին. իշապանը, որ իշու հետ է լինում և յուր ողջ կյանքն անց է կացնում գրաստի հետ, շրջելով լեռ և անտառ: Ոմանք ծովարարին ասացին, իսկ ոմանք հովվին, որ ամառ-ձմեռոչխարների հետ շրջում է լեռներում, չի մտնում գյուղ կամ քաղաք: Եվ հավանություն արին և կամեցան հովվին բերել:

Այն ժամանակ գիտուններից մի ոմն ասաց, թե՝ «Մեր թագավորը մի հովիվ ունի, որ ծնվել է սարում ոչխարների մեջ և սնվել է այնտեղ և յուր կյանքում ոչ գյուղ է մտել, ոչ քաղաք»: Եվուղարկեցին տաս ձիավոր, որպեսզի մարդուն բերեն: Եվ ձիավորները գնացին գտան հովվին, որ կթում էր ոչխարը, և ողջունելով ասացին. «Թագավորը քեզ կանչում է»: Հովիվն ասաց. «Ես իմկյանքում ոչ քաղաք եմ գնացել և ոչ գյուղ. ինձ ինչո՞ւ է կանչում»: Իսկ նրանք խորամանկությամբ ասացին՝ «Չենք իմանում»: Իսկ հովիվը պատվեց նրանց, գառ մորթեց և պանիր բերեց ևուրախացրեց նրանց և երդմամբ հարցրեց կանչելու պատճառը: Եվ նրանք ասացին, թե այս պատճառով է քեզ կանչում, որովհետև թագավորի գիտուններն ասել են, որ մի տգետ մարդու պետքէ դնել պատի մեջ, որպեսզի պատը շեն մնա:

Այն ժամանակ հովիվը ծիծաղեց և ասաց. «Հիմարը և տգետն այն գիտուններն են, որ այդպիսի ընտրություն են արել»: Եվ մի ոչխար բերելով ասաց. «Ես ձեզ ցույց կտամ իմ տգիտությունը» : Եվասաց. «Այս ոչխարը երկու գառ ունի փորում, մինը էգ է, և մյուսը՝ որձ. մեկի գլուխը սև է և մյուսինը՝ սպիտակ»: Եվ ոչխարը մորթեց և գառները փորից հանեց, և այնպես էր, ինչպես ասաց: Եվ միայլ ոչխար բերելով ասաց. «Այս ոչխարը մեկ գառ ունի փորում. մարմինը սև է, գլուխն սպիտակ և ինքը որձ»: Եվ մորթեցին, տեսան այնպես: Եվ հովիվն ասաց. «Ոչխարի այս երկու հոտը, որ կաձեր առաջ, ամենին գիտեմ, թե որն է ծնելու և որն է ստերջ և որն է որձ ծնելու և որը՝ էգ և որը սև կամ սպիտակ և որը սև ու սպիտակ պուտերով: Ձեր գիտունները կարո՞ղ են այդ իմանալ»:Ձիավորներն ասացին. «Ոչ, ամենևին»: Հովիվն ասաց. «Ուրեմն իմացեք, որ ես չեմ այն հիմարը և տգետը, որին դուք փնտրում եք: Իսկ եթե կամենաք, ես ցույց կտամ տգետ մարդուն: Թագավորըթող յուր նայիպին բռնի, թալանի և ինչ ունի ամենն առնի և քաղաքի հրապարակում նրան կախի և չարաչար տանջի, որպես զի բոլոր քաղաքացիները տեսնեն. ապա նայիպին թող տանենթաքցնեն և ասեն, թե նրան սպանեցին: Եվ երեք օր քաղաքում թող կանչեն, թե ինչ մարդ որ կգա և հանձն կառնի նայիպի գործը, նրա ամեն ապրանք այդ մարդուն կտանք և նրան կնշանակենքթագավորի նայիպ: Այն մարդը, որ կտեսնի այդ խաղքը և կլսի ինչ որ արին նայիպի գլխին և առաջանալով կասի, թե ես ուզում եմ լինել նայիպ, այն մարդն է հիմար և տգետ, նրան բռնեցեք ևկենդանի դրեք պատի մեջ, որպեսզի այլևս պատը չփլչի և շեն մնա»:

Իսկ նրանք եկան և թագավորին պատմեցին, և թագավորն արեց այնպես, ինչպես հովիվն ասել էր, և մինչդեռ քաղաքում կանչում էին, թե ով գա և հանձն առնի նայիպի գործը ևիշխանությունը, նա կստանա նրա ապրանքը և հողը, այն ժամանակ մոտ վազեց մի ջրմի և թոնի մարդ և ասաց, թե ես հանձն կառնեմ այդ գործը: Եվ նրան հարցրին, թե տեսա՞ր ինչ արիննայիպի գլխին: Նա ասաց. «Այո՛, տեսա»:

Եվ իսկույն առան նրան և տարան, կենդանի դրին պատի մեջ և պատը հաստատուն մնաց:

ԱՂՎԵՍ ԵՎ ՈՐՍՈՐԴ

Որսորդը շներով տառապում և նեղում էր աղվեսին: Եվ աղվեսը դարձավ և ասաց. «Աղաչում եմ քեզ, ասա, թե ինչո՞ւ համար ես ինձ նեղում»: Եվ որսորդն ասաց. «Որպեսզի հանեմ քո մորթին»:Աղվեսը կանգնեց և ասաց. « Տեր աստված, փառք քեզ, որ սրա ուզածն այս է: Իսկ ես կարծում էի, թե ինձ ուզում է նշանակել մեր գավառի հավարած կամ թռչնոցի վանահայր»:

ԻՇԽԱՆԱՎՈՐ ԵՎ ԻՄԱՍՏՈՒՆ

Կար մի աշխարհակալ իշխանավոր, և նա ուներ մի խիստ գեղեցիկ տղա: Եվ իշխանավորն ասաց, թե գեղեցիկ աղջիկ կառնեմ, որ կին լինի իմ որդուն, և ունենամ գեղեցիկ թոռներ՝ ժառանգ իմգահի: Եվ գնաց բերեց մի գեղեցիկ հարս և դեռ թոռ չէր ունեցել, երբ որդին մեռավ և հարսը մնաց: Եվ ինքը կամեցավ հարսին առնել և հարցրեց իմաստուններին, թե «կա՞ իրավունք», և նրանքասացին, թե չկա իրավունք, որ հայրն առնի հարսին: Եվ նա չկամեցավ լսել նրանց և գտավ մի այլ իմաստուն, որ նրա սիրելին էր, և այդ իմաստունն ասաց իշխանավորին. «Աշխարհումյոթանասուներկու ազգ կա, և նրանցից ոչ մեկին չի հասնում այդ, բայց քեզ կհասնի»: Եվ իշխանավորն ասաց, թե «Ինչու աշխարհի յոթանասուներկու ազգին չի հասնում այդ, իսկ իրենկհասնի»: Եվ իմաստունն ասաց. «Վախենում եմ պատճառն ասել, որովհետև կսպանես ինձ»: Եվ նա երդվեց չպատժել նրան, եթե պատճառն ասի:

Այն ժամանակ իմաստունն ասաց. «Որովհետև դու ամեն ազգից դուրս ես, և քո վրա չկա իշխանություն, և ինչ կամենաս, կարող ես անել»:

ԱՂՎԵՍ ԵՎ ԹՂԹԱՏԱՐ ԳԱՅԼ

Աղվեսը մի գրած թուղթ գտավ և տարավ գայլին և ասաց. «Այս չափ ժամանակ աշխատեցի և բարեխոս մարդիկ մեջ գցեցի և իշխանից քեզ համար թուղթ հանեցի, որ ամեն գյուղ՝ ուրհանդիպես, քեզ պիտի տա մի ոչխար: Եվ ոչ շուն և ոչ մարդ քեզ չպիտի նեղեն»: Եվ այդպես խաբեց գայլին, և միասին գնացին մի գյուղ, և աղվեսը նստեց բլուրի վրա և թուղթը տվեց գայլին: Երբգայլը գյուղի մեջ մտավ, վրա թափվեցին շները, և մարդիկ և նրան գզեցին և գանահարեցին: Եվ արյունաթաթախ գայլը հազիվ ազատվելով հասավ աղվեսին: Եվ աղվեսն ասաց. «Ինչո՞ւ թուղթըցույց չտվիր»:

Եվ գայլն ասաց. «Ցույց տվի, բայց գյուղում հազար շուն կար, որ գիր չգիտեր»:

ԱՅՐԻ ԿԻՆ ԵՎ ԽՈՐԹ ՈՐԴԻ

Մի այրի կին ուներ մի կով, և նրա խորթ որդին ուներ մի էշ: Եվ խորթ որդին գողանում էր կովի կերը տալիս էշին: Եվ այրի կինն աստծուն աղաչեց, որ աստված էշին մեռցնի: Բայց կովը մեռավ, ևայրին լաց եղավ և ասաց. «Ո՞վ աստված, մի՞թե չկարողացար էշը կովից տարբերել»:

ՀԱԼԱԼ ՄԱՐԴ

Մի երիտասարդ ուխտել էր հարամ բան ամենևին չուտել, և մի օր նա գնաց գետի եզրը և տեսավ, որ ջուրը մի խնձոր էր բերում: Երիտասարդն առավ և խնձորը կերավ անոթի, ապա միտն ընկավիր ուխտը և խղճմտանքով գնաց գետն ի վեր, գտավ մի այգի և իմացավ, որ խնձորն այդ այգուց էր: Երիտասարդն ասաց այգետիրոջ. «Ողորմիր ինձ և առ խնձորի գինը կամ հալալ արա, որովհետև ես հարամ բան ամենևին չեմ կերել»: Եվ բուրաստանի տերն ասաց. «Կեսը, որ իմն է, հալալ քեզ, և կեսը՝ իմ եղբորն է, նրան տեր չեմ: Եվ իմ եղբայրը հեռու է այստեղից վեց օրվաճանապարհ»: Եվ երիտասարդը ճանապարհ ընկավ և գտավ այն մարդուն, ասաց. «Կամ առ քո կես խնձորի գինը և կամ հալալ արա ինձ»: Եվ մարդն ասաց. «Ոչ գինը կառնեմ և ոչ հալալ կանեմ:Թե կուզես, որ հալալ անեմ, ես մի աղջիկ ունեմ՝ որ ոչ ականջ ունի և ոչ լեզու և ոչ ձեռք և ոչ ոտք, նրան քեզ կին առ, որ հալալ անեմ»:

Երիտասարդն անճարացած առավ այդ աղջկան, և երբ առագաստ մտան, տեսավ, որ աղջիկը ամենևին առողջ էր: Եվ երիտասարդն աներոջն ասաց, թե ինչո՞ւ էիր ծաղրում քո աղջկան: Եվ նաասաց. «Ես ճշմարիտ էի, որովհետև ծնված օրից իմ աղջիկը արեգակի լույսը երդից է տեսել և օտար մարդու ձայն չի լսել և օտարի հետ չի խոսել և ձեռքով մեղք չի շոշափել և ոտքը դռնից դուրսչի դրել: Եվ ես քեզ նման հալալ մարդ էի ուզում, և ահա դու եկար»:

ԱՌՅՈԻԾ ԵՎ ՄԱՐԴ

Մի զորավոր առյուծ նստել էր ճանապարհին, և տեսակ-տեսակ գազաններ այդ ճանապարհով գալիս էին դողալով և անցնում: Առյուծը հարցրեց նրանց. «Ինչո՞ւ եք փախչում և ո՞ւմ ահից եքզարհուրած փախչում»: Եվ նրանք ասացին. «Փախի՜ր և դու, որովհետև ահա գալիս է մարդը»: Եվ առյուծն ասաց. «Ո՞վ է մարդը, և ի՞նչ է նա, և ի՞նչ է նրա ուժը և նրա կերպարանքը, որփախչում եք նրանից»: Եվ նրանք ասացին. «Կգա, կտեսնի քեզ և քեզ վա՛յ կլինի»:

Եվ ահա յուր հանդից եկավ մի հողագործ մարդ: Եվ առյուծն ասաց. «Մի՞թե դու ես այն մարդը, որ փախցնում է գազաններին»: Եվ նա ասաց. «Այո՛, ես եմ»: Առյուծն ասաց. «Արի՛ կռվենք»: Մարդնասաց. «Այո՛, բայց քո զենքերը քեզ հետ են, իսկ իմը՝ տանն են: Եկ նախ կապեմ քեզ, որպեսզի չփախչես, մինչև ես գնամ առնեմ իմ զենքը, և ապա կռվենք»: Առյուծն ասաց. «Երդվիր, կգաս, և եսկլսեմ քեզ»: Մարդը երդվեց, և առյուծն ասաց. «Հիմա կապիր ինձ և գնա շուտ ու դարձիր»: Մարդը հանեց պարանը և առյուծին պինդ կապով կապեց կաղնու ծառին և ծառից կտրեց մի բիր ևսկսեց զարկել առյուծին:

Եվ առյուծը գոչեց, «Եթե դու մարդ ես, ավելի խիստ և անխնա զարկիր իմ կողերին, որովհետև այս խելքին այդպես է վայել»:

ՄՈԻԿՆ ԵՎ ՈԻՂՏ

Մի մուկ հպարտացավ: Կորավ նրա իմաստությունը, և նրա սիրտը լցվեց հպարտությամբ: Մուկը գնաց ուղտի մոտ և ասաց ուղտին. «Ինձ հրաման տուր քո կճղակի մեջ բուն դնեմ և այնտեղբնակվեմ»: Եվ ուղտն ասաց. «Քեզ վնաս կլինի, որովհետև հանկարծ կոխ կտամ քեզ և կմեռնես»: Մուկն ասաց. «Քո սմբակը կակուղ է, և ինձ վնաս չի լինի»: Ուղտն ասաց. «Քո արյունը քոգլուխը»: Եվ մուկը ուղտի կճղակի մեջ շինեց իր բունը: Մի անգամ ուղտը ծանր բեռան տակ քայլեց և հանկարծակի կոխ տվեց մուկին: Եվ մուկը ճչաց, և նրա փորից դուրս եկավ ճրագուն, որովհետև մուկը գեր էր:

Այդ տեսնելով ուղտն ասաց. «Ահա, եղբայր, հենց այդ էր նեղում քեզ, որ դուրս ելավ քո փորից»:

ԱՐՎԵՍՏ ԿՆՈՋ

Մի մարդ շրջում էր երկրե երկիր, և կինն ինչ հնար որ աներ, նա գրում էր թղթի վրա: Եվ նա երեք մեծ բեռներ շինեց և դեռևս գնում էր և թղթի վրա գրում կնոջ հնարը, որով կինը խաբում էրմարդուն: Եվ նա մտավ մի քաղաք, և քաղաքի դռան մոտ կար մի խիստ հնարագետ կին և այդ կինը մարդուն ասաց. «Բարի եկար»: Եվ կինը մեծարեց նրան և տուն տարավ, կարծելով, թե այնմարդը շատ ունի կերպաս և ոսկի և արծաթ: Երբ երեկո եղավ, կինն ասաց այն մարդուն. «Բեռներդ քո ի՞նչ է, գուցե իմ պետքերի համար մի բան առնեմ»: Եվ նա ասաց. «Ոչինչ չունեմ ծախու»:Եվ կինն ասաց. «Ապա այդ, որ ունիս, ի՞նչ է»: Եվ նա ասաց. «Կնոջ հնար է. ինչ կին որ հնար է արել, շրջել եմ և գրել և բարձել և եկել եմ այստեղ, որ ուրիշ հնար գրեմ»: Եվ կինն ասաց. «Բարիեկար»:

Եվ այն ժամանակ կինը կամեցավ բեռներն այրել և հնարն իմացավ: Տան մեջ կար մի փուռ, որ կտաներ երեք բեռ թուղթ, և կինը բարկ վառեց փուռը և ձուկ տապակեց և դրեց հյուրի առաջ: Եվինքը վեր կացավ, դռները պինդ փակեց և խիստ բարձր ձայնով ճչաց հավար կանչելով, և եկան դրացիները սուսերներով և բիրերով և բախեցին տան դուռը: Եվ կինն ասաց այն մարդուն. «Եթեկամենում ես, որ քեզ սպանել չտամ, թղթերը տուր այրեմ փռի մեջ, իսկ եթե ոչ՝ կասեմ, որ այս մարդը բռնաբարեց ինձ և քեզ սպանել կտամ»:

Եվ մարդը բեռները տվեց նրան, և կինը երեք բեռն այրեց փռի մեջ և տան դռները բաց անելով ասաց. «Քանի տարի է իմ հորեղբոր որդին գնացել էր և ահա եկավ, և ես նրան ձուկ տվի ուտելու ևփուշը բկի մեջ մնաց և զորով ազատվեց մահից»: Եվ եկան տեսան, որ ձուկը նրա առջևն էր, և գնացին:

ԳԱՅԼ ԵՎ ԱՂՎԵՍ ԵՎ ՋՈՐԻ

Գայլն և աղվեսն և ջորին եղբայր եղան և գնացին և երբ սովեցին և որսի չհանդիպեցին, ասացին. «Եկեք ուտենք նրան, ով տարիքով փոքր է»: Այսպես ասացին գայլը և աղվեսը, որովհետևկամենում էին ջորուն ուտել: Եվ գայլին հարցրին, թե ո՞ր տարվա գայլն ես, և նա ասաց, թե ես այն գայլն եմ, որին Նոյը տապանն առավ: Եվ աղվեսն առաջ եկավ և ասաց. «Օ՛ դու տասը ազգովինձանից փոքր ես, և ես այն աղվեսն եմ, որին աստված ստեղծեց»: Եվ շորին եկավ և ասաց. «Իմ ծննդյան թվականը գրված է սմբակիս վրա, եկեք, կարդացեք և տեսեք քանի տարեկան եմ»: Եվոտքը բարձրացրեց: Աղվեսն ասաց գայլին. «Գիտեմ, որ դու դպրոցում եղել ես, արի գիրը կարդա»: Եվ գայլը հավատաց և գնաց կարդալու: Եվ ջորին ասաց. «Առաջ արի, որովհետև գիրս մանր է»:Եվ նա առաջ գնաց, և ջորին սաստիկ ուժով զարկեց գայլի ճակատին և ջախջախեց, և գայլը գնաց կողկոնձալով: Եվ աղվեսն ասաց գայլին. «Արի մի տող էլ կա, այն էլ կարդա»:

Գայլն ասաց. «Ես ինչ գիտեի գիրը. մենք ազգե ազգ մսագործ ենք և մսագործի որդի»:

ԳՈՂ ՔԱՀԱՆԱ ԵՎ ԱՅՐԻ ԿԻՆ

Մի քահանա գողացավ այրի կնոջ կովը և ախոռը կապեց: Եվ կինն իմացավ և քահանային ասաց. «Տեր հայր, հասավ իմ մահվան ժամը. գնանք ախոռ, որ խոստովանեմ մեղքերս»: Եվ այնժամանակ քահանան կովը տարավ ներսի տուն, այնտեղից ժամատուն և այնտեղից եկեղեցի: Եվ կինն ասաց. «Տեր հայր, վերջին խոստովանությունը մահից առաջ պետք է անել եկեղեցում»: Եվքահանան կովը բեմ բարձրացրեց և վարագույրը քաշեց նրա վրա: Երբ նրանք եկեղեցին մտան և նստեցին, այն ժամանակ կինը բարձրացրեց վարագույրը և կովին ասաց.

«Ո՛վ գարշելի, ես քեզ կով գիտեի և այժմ քեզ ո՞վ արեց պատարագիչ, ասա՜ ինձ»:

ԱՆԶԳԱՄ ԿԻՆ

Մի մարդ տրտում նստել էր քարի տակ և քնեց մի պահ և զարթնեց և չէր ուզում տուն գնալ: Եվ հանկարծ եկան երկու ճնճղուկ, նստեցին քարի վրա և մարդուն հարցրին, թե ինչո՞ւ նա տրտում է:Եվ մարդն ասաց, որ «Տրտում է, որովհետև աղքատ է»: Ճնճղուկներն ասացին. «Կխոստանա՞ս երբեք չասել ոչ ոքի, եթե քեզ ոսկու տեղ ցույց տանք»: Եվ մարդը խոստացավ և երդվեց, և նրանքասացին. «Այդ քարի տակ յոթ կարաս ոսկի կա թաղած, հանիր և տուն տար և եթե ասես մեկին, թե որտեղից է ոսկին, իսկույն կմեռնես»: Եվ մարդն ուրախացավ, գնաց յուր տուն, բրիչն առավ ևգիշերով եկավ գաղտնի հանեց ոսկին և տարավ յուր տուն, սկսեց փարթամանալ և շքեղ տներ շինել, ունեցավ ձիեր և ջորիներ և եզներ և ոչխարի հոտեր և այլ ամենայն ինչ, որ վայել է աշխարհսիրողին:

Եվ մի օր եզն ասաց մյուս եզան, թե «Ես ի՞նչ անեմ, որովհետև ամեն օր անխնա լծում են ինձ»: Էշը, որ նրան մոտիկ էր, ասաց. «Վաղը սուտ հիվանդ եղիր և հազա: Երբ այդ տեսնեն, կխղճան ևայլևս քեզ չեն լծի»: Եվ այս լսելով մարդը ծիծաղեց և մշակներին ասաց, թե այսօր չէ վաղը, այսինչ նշան էշը հիվանդ եզան տեղ լծեք: Մշակն առավոտյան էշը տարավ և լծեց մինչև իրիկուն, ևերբ տուն եկավ, էշն ասաց հիվանդ եզան. «Ողորմելի եզնուկ, դու չգիտես, թե արտում ինչ էին ասում, ասում էին, թե այն հիվանդ եզը վաղը մորթենք, որ չսատկի»: Լսիր ինձ և ոտքի կաց և առողջեղիր, գնա լուծդ քաշիր, որ քեզ չմորթեն: Քեզ համար ավելի լավ է բանել, քան կյանքից զրկվել»: Այսպես ասաց էշը, որպես զի այլևս նրան չտանեն լծելու, որովհետև այդ օրը շատ էր աշխատել:Եվ այս լսելով մարդը նորից ծիծաղեց:

Այն ժամանակ նրա կինն ասաց. «Ո՛վ մարդ, մենք աղքատ էինք և հանկարծ հարստացանք և այսչափ ապրանքի և բարիքի տեր եղանք և ժամ առ ժամ կենում և ինքդ քեզ ծիծաղում ես, ինձինչո՞ւ չես ասում, թե որտեղից է այս ամենը, և դու ինչու ես ծիծաղում»: Մարդն ասաց. «Ո՛վ դու կին, եթե ասեմ, իսկույն կմեռնեմ. դրա համար չեմ ասում»: Իսկ կինը հանդգնեց և ասաց, «Ճարչկա, պետք է ասես»: Իսկ նա չէր ուզում ասել, բայց կինը նրան խիստ նեղեց և ասաց. «Պետք է որ ասես ինձ, եթե մեռնես էլ: Եթե ոչ՝ ես ինձ կսպանեմ»: Եվ մարդն անճարացավ և ասաց. «Ո՛վ կին, հավատա ինձ, որ առանց տարակուսանքի կմեռնեմ, թե որ ասեմ և երբ թույլ չես տալիս, երեք օր սպասիր, մինչև մատաղ անեմ, քահանաներին և աղքատներին կերակրեմ, ապա քեզ ասեմ ևմեռնեմ»: Եվ չար կինը հազիվ հանձն առավ երեք օր սպասել:

Եվ մարդը մորթեց շատ ոչխարներ և գառներ և կանչեց քաղաքի քահանաներին, կարգավորներին և աղքատներին, և նստեցին ճաշի և մինչդեռ ուտում էին և ըմպում, այն մարդն սպասում էր:

Եվ մարդն ուներ շան լակոտ, որ տան մեջ նստել էր լի տրտմությամբ և սգով, և նույնիսկ արտասուք էին թափվում նրա աչքերից: Եվ իսկույն հանկարծակի եկավ աքլորը հպարտ և խրոխտալովև ներս մտավ, և նրա հետ կային քսան-երեսուն հավ աջից և ձախից: Շան լակոտն սկսեց աքլորին ասել. «Ո՛վ լիրբ և անաղուհաց, ի՞նչ ես խրոխտացել և տեսակ տեսակ ձայն ես հանում, չգիտե՞սոր մեր տերը վաղը յուր գաղտնիքը պիտի կնոջն ասի և մեռնի: Իսկ դու լալու փոխարեն ուրախ ես»: Աքլորն ասաց. «Ձվերս ի վայր թե կմեռնի. ես որ նրա ծառան եմ, քսան-երեսուն կին ունեմ ևնրանց զավթ եմ արել, իսկ նա չի՞ կարող մեկին իր հրամանքով պահել»: Շան լակոտն ասաց. «Ի՞նչ անի անզգամ կնոջն»: Աքլորն ասաց. «Երբ ամենքը վեր կենան մատաղից, թող առնի երեք-չորս դալար փայտ, դուռը փակի և կնոջն ասի՝ արի քեզ ասեմ իմ գաղտնիքը և նրան բռնի մերկացնի և կապի մի սյունից և այնքան ծեծի նրա կողերին և այլ տեղերին, որ ողջ տեղ չմնա, ամենըկապուտկի և ասի, թե չար կին, լավ է, որ դու մեռնես, քան թե ես, և դռնից հանելով նրան դուրս վարի, ասելով՝ գնա կորիր, ես այլ կին կառնեմ և քեզ չեմ ուզում»:

Եվ աքլորից լսելով այս բարի խրատը, այն մարդը դարձյալ ծիծաղեց: Եվ անզգամ կինը տեսնելով այդ, ամբոխի մեջ մոտեցավ նրան, չամաչելով ոչ մարդկանցից և ոչ քահանաներից և մարդունասաց. «Այժմ ինչո՞ւ ծիծաղեցիր, ասա ինձ և պատմիր, թե ինչպես հարստացար»: Եվ մարդն աղաչեց. «Մի քիչ համբերի, թող հյուրերը գնան, և ես քեզ ասեմ. այժմ ամոթ է նրանց առաջ բանասել»:

Եվ երբ ամենքը գնացին, ընտանիքը դուրս հանեց և դուռն ամուր փակեց և ըստ աքլորի խրատի ձեռքն առավ կնոջը, ջարդեց ամեն ոսկորները և դուրս արեց: Իսկ կինը զղջալով նրա ոտքնընկավ լալով և աղաչում էր ասելով. «Աստծու սիրուն, ինձ բան մի ասա և ամեն օր ինձ այսպես ծեծի, միայն ինձ դուրս մի՜ անի և քեզնից մի՜ հեռացրու, որպեսզի աշխարհում խաղք չլինեմ»:

Եվ այսպես մահից ազատվեց մարդը աքլորի խրատով:

ԴՐԱԽՏ ԵՎ ԳԵՂՋՈՒԿ ՄԱՐԴ

Մի գեղջուկ մարդ աղը շալակին բարձրանում էր դժվար սարով, և տոթ ժամանակ էր: Եվ շատ հոգնեց մարդը և, բեռը վայր դնելով, սկսեց բամբասել Ադամին և Եվային, թե ինչո՞ւ նրանքանհամբերությամբ դուրս եկան դրախտից: Եվ իսկույն երևաց հրեշտակը և նրան ասաց. «Եթե քեզ դրախտ տանեմ, դու կհամբերե՞ս»: Եվ գեղջուկն ասաց. «Ե՞րբ լինի այդ»: Եվ հանկարծ քունիջավ նրա վրա, և տեսավ, որ դրախտն է ընկել և շատ ուրախացավ: Եվ ապա տեսավ, որ դրախտի մեջ մարդիկ կտրատում են դեռաբույս ծառերը և չհամբերելով ասաց. «Այդ ի՞նչ մարդիկ եք, որչոր ծառերը թողած, կտրատում եք կանաչ ծառերը»: Եվ աչքերը բաց արեց, տեսավ, որ դարձյալ նստել է աղի բեռան մոտ և սկսեց դառն արտասվել: Եվ գեղջուկ մարդը նորից տեսավ հրեշտակինև ասաց. «Այլևս չեմ խոսի»: Եվ նա նորից դրախտ ընկավ և տեսավ, որ մարդիկ կտրած ճյուղերը և փայտը շալակ են կապել և չեն կարողանում շալակել, բայց դեռ դարսում են ճյուղ և փայտ: Եվչհամբերեց և ասաց. «Ո՛վ անխելքներ, թեթևացրեք ձեր բեռը, որ կարողանաք շալակել»: Եվ գեղջուկ մարդը նորից զարթնեց դժվար սարի վրա և սկսեց արտասվել և հրեշտակը երրորդ անգամնրան դրախտ տարավ, և նա տեսավ մի մեծ քար, որից կապել էին տասներկու լուծ եզ, և ամեն մեկը յուր կողմն էր քաշում, և քարը չէր շարժվում: Եվ մարդը դարձյալ չհամբերեց և կանչեց. «Ո՛վհիմարներ, մի կողմի վրա քաշեք և միասին քաշեք, որ քարը տեղից շարժեք»:

Եվ զարթնելով գեղջուկ մարդն ասաց. «Լավ է ես իմ աղը շալակեմ»: Եվ բարձրացավ դժվար սարով:

ԾԱՆՈԹՈԻԹՅՈԻՆՆԵՐ

  1. «Արաբերեն թարգմանության կողքին պետք է դնել վրացերեն թարգմանությանը Վարդանի հատկապես այն ժողովածուի, որ կոչվում է«Աղվեսագիրք» (Ն. Մառ, «ժողովածոյք», էջ 574):Վրացերեն թարգմանության հայտաբերամը պարտական ենք գիտնական Ե. Տակայիշվիլուն: Վրաց թարգմանչի«Աղվեսագիրքը» ավելի մոտիկ է հայ տպագիր հրատարակության տեքստին, քան այս բնագրին, որի վրա աշխատել է արաբ թարգմանիչը: Նույն էջի ծանոթության տակ Ն. Մառը գրում է, որ ըստ Ե. Տակայիշվիլու ենթադրության «Աղվեսագիրքը» վրացերենթարգմանված է XIX դարում: Ն. Մառը ենթադրում է, որ առաջին թարգմանությունը կարող է եղած լինել XVIII դարում: Այդ կապակցությամբ հետաքրքիր է նաև Ն. Մառի դիտողությունը«Աղվեսագրքի» և Սաբա Սուլխան Օրբելիանու «Գիրք իմաստության և կեղծիքի» մասին, գրված 1719 թվից հետո, երբ Օրբելիանին վերադարձել էր Եվրոպայից, և «Աղվեսագիրքն» արդեն չորսանգամ տպագրված էր, «գուցե և թարգմանված վրացերեն»: (Ն. Մառ, § 54):
  2. «Գարու հաշիվ». — Առակն ունի մի քանի վարիանտ: Վերնագիրն է«Կոզեոն և ավանակ և խոզք»: Օգտվել ենք Ստեփաննոսի ժողովածուի մեջ եղած վարիանտից: Առակն սկսվում է այսպես. «Ասի յոլոմբիական, թէ այր մի կրէր գրաստով…»: Սակայն Ոլիմպիանոսի անվան հիշատակությունը դեռ ապացույց չէ, որ սկզբնաղբյուրը նրա ժողովածուն է: Մի վարիանտ ունի առակիայսպիսի մեկնություն. «Խոզերը մարմնասեր մարդիկ են և փափկասերները և անդարձ մեղավորները և իշխանները, իսկ քուռակները` աղքատները»:
  3. «Այրի կին և որդի». — Սկսվում է«ասի յառակաց» բառերով: Այրին կաթը«խափ» է տալիս, որ փոխադրել ենք «հարևանին փոխ տալ»: Մեզանում մինչև վերջերս դեռ մնում էր «խափի» սովորությունը, ըստ որի հարևաններն իրար հերթով փոխ էին տալիս օրվա կաթը՝ մի անգամ մերան անելու համար:
  4. «Միայնակյաց և գամփռ շուն». — Բնագրում միայնակյացը զղջում է«և նույն ժամին պոռնկության դևը թողնում է նրան, որովհետև նա զղջաց»:
  5. «Այծեր և գայլեր». — Առակն ունի մի քանի վարիանտ: Նման է«Ապաշխարող գայլը» առակին, որ դարձյալ Վարդանի առակներից է: Ն. Մառը 1893 թվին, Արագածի վրա պեղումներիժամանակ ձեռք է բերում մի ձեռագիր՝1320 թվի: Այդ ձեռագրի մեջ կա այս առակը, գրված դիվանագիտական գրությունների բարձր ոճով. օրինակ՝ գայլերը, այծերին ուղղած իրենց թուղթնսկսում են այսպես. «Առ ամենիմաստ երջանիկ աստվածասեր և այծերի սուրբ ազգին գրում ենք մենք, գայլերի չարաբարո և մեղավոր և լիրբ ազգս…»: »Նման առակ ունի նաև Եզոպոսը:
  6. «Երկու նկարիչ». — Այս առակը գտնվել է Դավիթ Ղրիմեցու ձեռագրի մեջ, Վարդան Այգեցու այլ առակների հետ, որոնց սկզբում կան այս տողերը. «Այս առակները հավաքեցի և գրեցի(«ժողովեալ գրեցի») ես մեղավորս Վարդան, մենակյացների ձորում իմ հոգևոր որդիների համար»: «Ժողովեալ գրեցի», — ճիշտ բնորոշումն է Վարդանի, իբրև առակագրի Աև նյութի, որ մինչ այդանգիր զրույց էր:
  7. «Առյուծ և աղվես». — Ունի նաև Եզոպոսը: Լոհմանն ունի«Նապաստակ և առյուծ» վերնագրով: Այս առակն աննշան տարբերությամբ կա նաև սիրիական առակների ժողովածուների մեջ:
  8. «Իմաստուն դատավոր». — Առակը սկսվում է«ասի ՛ի պատմութեանց» բառերով: Բուն Վարդանի առակների մեջ չկա: Վերագրվում է Վարդանին՝Ստեփասնոսի ժողովածուի հիման վրա:
  9. «Առյուծ և գայլ և աղվես». — Առակն ունի մի քանի վարիանտ՝տարբեր ժողովածուների մեջ: Նման առակ ունի Եզոպոսը, արաբական«Աղվեսագիրքը», սիրիական առակների ժողովածուն:Եզոպոսի մոտ գայլի փոխարեն էշն է. կա առակի հայերեն մի վարիանտը, ըստ որի արջս է ստանում «առյուծի բաժինը»:
  10. «Գինի». — Առաջին անգամ հրատարակել է Ղևոնդ վ. Հովնանյանը(«Հանդես ամսօրյա», 1890, XI): Այս առակը մեջ է բերված«Գիրք առակաց ասացեալ վարդապետին Վարդանայ ի պէտսհոգւոյ և մարմնոյ պիտանի» ձեռագիր մատյանում, գրված 1617 թվին: Տեքստի լեզուն և ոճը ևս վկայում են, որ այս առակը Վարդանին վերագրել են հետագայում:
  11. «Իմաստուն ավագէշ». — Այս առակն աննշան տարբերությամբ կա թե Վարդանի ժողովածուների և թե«Բարոյախոսի» մեջ: Իմաստուն ավագէշի առակին կցված մեկնությունից հայտնի էանում, թե«մարդկային ազգը փառասիրությունից և ագահությունից հիմարանալով չի մտածում այն ահագին տանջանքի մասին, որ նրան սպասում է «յետ այս կենաց…»:
  12. «Միամիտ գողեր». — Առակ Ստեփաննոսի ժողովածուից: Ըստ Ն. Մառի՝ժոդովածուն կազմողին ծանոթ է եղել«Աղվեսագիրք» անունը («հիշեցեք…Ստեփաննոս վարդապետին, որ ժողովրդին(խրատելու համար գրել տվեց առակներ, որոնց մեջ աղվեսը մարդկանց օգուտի համար է): Ընդունելով, որ «գրել տվեց» («ետ գրել») կնոսնակի արտագրել տվեց, — կարելի է ենթադրել, որգոյություն է ունեցել անհայտ մի ձեռագիր, որից Ստեփաննոսի պատվերով 1669 թվին կազմել են այս նոր ժողովածուն:
  13. «Եղեգն և ծառեր». — Ըստ մի վարիանտի՝ «թագաւորն հնդկաց ել ի զբօսանս շրջել…»: Այդ հիման վրա կարելի է ասել, որ«հայկական այս առակը համառոտումն է արևելյան առակի» (Ն. Մառ): Նման սյուժե հայտնի էր դեռևս Սոֆոկլեսին: Վարդանին վերագրած ամենահին ժողովածուների մեջ այս առակը մեջ է բերված հետևյալ մեկնաբանությամբ. «Ցուցանե առակս, թե պարտէ սիրել խոնարհություն, հեզություն և համբերություն և հնազանդվել. շատերն են սատակել հպարտությամբ»: Ավելորդ է ասել, թե ինչ հնազանդություն էին պահանջում եկեղեցուներկայացուցիչները«հավատացյալ հոտից»:
  14. «Իշխան և այրի կին».— Այս առակը վերագրել են Հովհան Ծործորեցուն: Ն. Մառը հավանական հեղինակ համարում է Մխիթար Գոշին: Այն սակավաթիվ առակներից է, որ զերծ են մնացելբարոյախոսական մեկնությունից: Առակն ունի միայն մի վարիանտ՝Հովհան Ծործորեցուն վերագրած«Քարոզ գրքի» մեջ:
  15. «Թագավոր և օձ». — Հրատարակել է Ղ. վ. Հովնանյանը, 1890 թ.: Նման սյուժե ունի նաև«Կալիլա և Դիմնան»: Դրանով պիտի բացատրել, որ հայերեն տեքստը՝ «Թագավոր և օձ և որդիթագավորին» սկսվում է«ասի յառակաց» բառերով: Բացի Ամստերդամի «Աղվեսագրքի» (1668) վարիանտից, կան և հայերեն այլ վարիանտներ: Մենք հիմք ընդունել ենք Ստեփաննոսիժողովածուի վարիանտը, որ ավելի կենդանի լեզվով է և ընդարձակ: Այդ առակը վերջանամ է հետևյալ խրատով. «Հին թշնամին նոր սիրելի չի լինիր, և ճար չկա, որ այլ լինի. ով միտս ունի, իմասցի»:
  16. «Առյուծ և աղվես և արջ». — Առակը հայտնի է չորս վարիանտով: Առակի վերջի գռեհկությունները կրճատել ենք: Նման առակ ունի նաև Եզոպոսը. այս առթիվ Ն. Մառը հետևյալ միտքն էհայտնել. «Հայկական տեքստը հաճախ ներկայացնում է հունարենում անհայտ խմբագրություն, և այս դեպքում հայ այլաբանական գրականությունը մեզ համար կարող է պահած լինելԵզոպոսի առակի կորած վարիանտը» (Ն. Մառ, 478):
  17. «Կաթ մեղու պատճառ պատերազմի». — Զետեղել ենք նաև իբրև սկզբնաղբյուր Հովհ. Թումանյանի«Մի կաթիլ մեղրի»: Ավելի սեղմ ունի«Պանչանտրա», սանսկրիտ մատյանը, ըստ որիորսորդն է գտնում մեղրի խորիսխը և ուզում է ծախել, մի կաթիլ կաթում է գետնին և այլն: Անհավանական համարելով սանսկրիտից անմիջապես հայերենի փոխադրելը, Դ. վ. Հովնանյանըենթադրում է, որ արաբ թարգմանաթյունից է մտել Ոսկեփորիկի և Վարդանի առակների ժողովածուների մեջ: Ըստ Ն. Մառի՝ «Աղվեսագրքի» մեջ անցել է «Կալիյա և Դիմնայից»:
  18. «Կտակ վասն գանձի», — «Ցուցանե առակս, թե աշխատանքը մեծ բարիք է և շատ օգուտ թե այս և թե այն կյանքում»: Ամենատարածված առակներից մեկն է մեզանում, և մինչև այժմ, մանավանդ այգեգործական շրջաններում, պատմում են, ակնարկելով այցին խոր փորելուց ստացվող օգուտը՝առակի գանձը:
  19. «Ուղտ և գայլ և աղվես». — Այս առակն ունի մի քանի խմբագրություն, տարբեր բարոյախոսական մեկնությամբ: Այսպես, ըստ մի վարիանտի՝ «ցուցանե առակս, թե աղքատը չպետք է ձգտիմեծատան հետևից և ոչ էլ կռվի մտնի նրա հետ»: Մյուսի մեկնությունը՝ «ցուցանե, թե մեծատունները և առաջնորդները ծծում են ժողովրդի ուղեղը, և շատերն են աղքատանում»: Տարբերսոցիալական խավեր նույն առակը մեկնել են՝յուրաքանչյուրն ըստ յուր աշխարհայեցողության: Մեծատունները և եկեղեցին քարոզել են, որ աղքատը չպիտի կռվի նրանց դեմ և պիտի հաշտվիիր վիճակին. իսկ աղքատն արդեն գիտակցել էր, որ մեծատունները և հոգևոր առաջնորդներն են յուր թշվառության պատճառը:
  20. «Եզն և ձի». — Առակն արտացոլում է սոցիալական անհավասարության գիտակցությունը գյուղացիական խավերում՝վաղնջական ժամանակ և նրանց բողոքը՝ֆեոդալների դեմ: Այս կարգիառակ է նաև «Եկեղեցին և ջրաղացը», որով եկեղեցին համարվում է պորտաբույծ և «ջրաղացի», այսինքն՝ գյուղացիության քրտինքով ապրող: Առաջին առակի մեկնությունը՝ «ցուցանե առակս, թե մարդ կա, որ աշխատում է եզան նման և մարդ կա, որ միշտ ձի է հեծնում և ավերում է աշխարհը: Եվ եթե աշխատավորը եզան նման չաշխատի, ապա կմեռնի ձին և ձիավորը». այսմեկնությունն ապացույց է այդ գիտակցության զարթոնքի, և դեռևս երկար ժամանակ այդ առակն ավանդվել է, ինչպես հաստատում է աստապատցիներից գրի առած նույն առակի հետևյալվարիանտը (Նավասարդյան, Հայ. ժող. հեք., 7):

«Ոսկե թամբով ձին բեռնած եզան ասավ.
— Ես ձի ամ ձիավորին
— Ոսկի աթոռ ամ թագավորին.
Եզն ասավ.
— Ես եզ ամ եզնավորին.
Ոսկե աթոռ ամ ռըշպարին,
Ես չդատեմ արտն ու գարին,
Ղառղառնին պոչիդ տակին կշարվին»:

  1. «Հիմար և ձմերուկ».-Մի վարիանտն ունի«ասի յառակաց» ձևը, որից կարելի է ենթադրել առակի մուտքը հայերեն ժողովածուների մեջ՝գրավոր այլ աղբյուրից: Մխիթար Գոշն ունի այսպիսիառակ, բովանդակությամբ մի քիչ տարբեր (անփորձ մարդը սեխն ընդունում է ջայլամի ձվի տեղ և այլն): Հայ ժողովրդական բանահյուսությանը հայտնի են նման առակներ և ասացվածքներ:
  2. «Աղքատ և ավետարան». — Մի ձեռագրի մեջ՝ «Աղքատ և յերեց և ավետարան»: Կագմել ենք երկու վարիանտից: Բնագրում առակն այսպես չի վերջանում, ըստ մեկի՝ «քահանան ամոթալիեղավ», իսկ ըստ մյուս վարիանտի աղքատը քահանային մեկնաբանում է ավետարանի նշանակությունը, ինչպես մի ջերմեռանդ հավատացյալ: Այդ մասը համարելով բարոյախոսական կցան, որ վարպետությամբ ժամանակին միացրել են առակին, — զատել ենք բուն առակից:
  3. «Հայր ու որդի». — Բնագիրը չունի«և այժմ դո՞ւ ես խրատում ինձ» բառերը: Առակը վերջանում է հոր խրատով՝ամուսնությունը «սրբությամբ գործելու մասին»:
  4. «Մարդ և ընկույզ և ձմերուկ». — Աննշան տարբերությամբ այս առակը կա մի քանի ժողովածուների մեջ:
  5. «Եկեղեցի և ջրաղաց». — Տե՛ս ծան. 20: Առակին կցված է հետևյալ մեկնությունը. «ցուցանե առակս, թե կան աշխարհի մարդիկ, որոնք միշտ աշխատում և դատում են, ինչպես մեղու, ևթագավորները և իշխանները և ամենայն մարդիկ ուտում են նրանց վաստակը և ապա եկեղեցի գնալով աղոթում են աստծուն և հիշում»:
  6. «Ամենատգետ մարդ». — Սկսվում է«ասի յառակաց» բառերով: Արևելյան ծագումն ակներև է:

«Ջրմի և թոնի» մարդ (մի ձեռագրում՝ «ջմրի և նոթի») կարելի է հասկանալ իբրև «ջրմուրի և թոնի մարդ» — խիստ ծարավ և թաթավ մարդ: Գուցե ակնարկում է այդպիսի մարդուանկարելիությունը, և ուրեմն հովիվը ծաղրում է թագավորի գիտուններին: Կարելի է հասկանալ, որ հենց ինքը՝ ամենատգետը՝ արտասովոր մարդ էր՝ և խիստ ծարավ և թաթավ ու թաց:

  1. «Աղվես և որսորդ». — Բնագիրը՝ «Աղուէս և որսորդք». աղվեսին հալածում են որսորդները: Աղվեսը կարծում է, որ իրեն ուզում են նշանակել«ճիտանոցի հայրապետ»: Աղվեսի բերանովառակագիրը ծաղրում է վանահայրերին և եկեղեցականներին ընդհանրապես:
  2. «Իշխանավոր և իմաստուն». — Երկու վարիանտն ունեն«Մելիք և կարդացող» վերնագիրը, թեև տեքստի մեջ սուլթանն է, որ ղադիից ֆեթվա է ուզում ամուսնության համար: Առակը նաևծաղր է բազմակնության սովորության: Խմբագրելու ընթացքում դուրս ենք թողել այդպիսի բասերը: Առակը վերջանում է սուլթանի զղջումով(«և եկեալ սուլտայն ի զղջումն»): Այդ մասը չենքթարգմանել, իբրև առակի միտումնավոր վերջավորության, որի նպատակն է ցույց տալ կրոնի զորությունը:
  3. «Աղվես և թղթատար գայլ». — Օգտվել ենք Ամստերդամի«Աղվեսագրքի» վարիանտից, որի վերջը տարբեր է և թույլ: Երբ գայլն ընկնում է շների բերանը, աղվեսին խնդրում է բերել թուղթը:Աղվեսը հեռվից կանչում է. «Ո՛վ գայլ, այդ գյուղում կարդացող չկա, լսող չկա. ի՜նչ կա որ թուղթը բերեմ»: Եվ շները գայլին սպանում են: Ավելի հաջող համարելով առաջին վարիանտի վերջը, մենք այն կցել ենք Ամստերդամի«Աղվեսագրքի» վարիանտին:

Առաջին վարիանտը վերջանամ է հետևյալ իմաստությամբ, որ բերում ենք առանց թարգմանելու, «ցուցանէ առակս, թէ մի վիճիր և մի անկանիր ի մէջ վիճողաց և բազում տգիտաց ևաներկեղաց, այլ իմաստաթեամբ փախիր ի դիւաց և ի նոցին կամակատարաց և յանիրաւաց»:

  1. «Հալալ մարդ». — Առակից հանել ենք հետևյալ նախադասությունները. «Զի գրած է ի հաքմաթն, թէ յանօթէց զխնծորն ուտելն գաւուրն տրտմութիւն տանի», նաև՝ «և աստուած էրետ ինձ ևարախացեալք յոյժ և փառս ետուն աստուծոյ»: Վերջին նախադասության տեղ ավելացրել ենք. «և ահա դու եկար»:
  2. «Առյուծ և մարդ». — Այս առակի մասին Ն. Մառը գրել է. «Առակն ունի երեք խմբագրություն, որոնցից մեկի համար բնորոշ են ժողովրդական ձևերը և դարձվածքները և ավելի մանրամասնէ…Մեզ համար միանգամայն հավանական է Եզոպոսի առակի հունական տեքստի գոյությանը, միանգամայն համապատասխան հայկական վերսիային» (Ն. Մառ, 483): Մենք հիմք ընդունել ենք«ժողովրդական ձևերով» հարուստ վարիանտը:
  3. «Արվեստ կնոջ». — Բնագրում՝ «Արուեստք կնոջ»: Այս մանրավեպի մեկնությանը գրված է«գեղջուկ բառով», որ բերում ենք ընթերցողին ծանոթացնելու այդ լեզվին. «Ցուցանե առակս, թեմարդ հետ ֆելվոր կնոջ հուն ոչ կարե յելներ(«Ի հուն ելանել = գլուխ հանել» — Ա. Բ.), որպես ասեն գեղջուկ բառով, թե կնկայն ֆելն բեռնելով է և հաղթե մարդկան. և մարդ ոչ կարե դիմանալկնկայն ֆելին»…
  4. «Անզգամ կին». — Այս մանրավեպի սկիզբը՝ուր պատմվում է ծովային թագավորի և մարդու բարեկամության մասին, և թե ինչպես այդ մարդը սովորում է կենդանիների լեզուն՝կրճատելենք և ավելացրել հետևյալ պարբերությանը. «Եվ մարդուն հարցրին, թե ինչո՞ւ նա տրտում նստել է: Եվ մարդն ասաց, որ տրտում է, որովհետև աղքատ է: Ծտերն ասացին. «Կխոստանա՞ս երբեքչասել ոչ ոքի, եթե քեզ ոսկու տեղ ցույց տանք», և մարդը խոստացավ և երդվեց, և ծտերն ասացին. «Այդ քարի տակ յոթ կարաս ոսկի կա թաղած, հանի և տուն տար և եթե ասես մեկին, թեորտեղից է ոսկին, իսկույն կմեռնես»: Եվ մարդը ուրախացավ»…
  5. «Դրախտ և գեղջուկ մարդ».-Կոչվում է«Քրիստոնեայ և այլազգի, այլև օրինակ վիճի յաղագս հաւատոյ», որի մեջ«այլազգին» պատմում է մի «օրինակով բան», որի վերնագիրն է «Աղն կսկծի»:Որովհետև Ամստերդամի «Աղվեսագրքի» մեջ կար այդ առակն առանց ներածության և ավելի գրավիչ (տե՛ս նաև Ղ. վ. Հովնանյան, «Հետազօտ. նախնեաց ռամկօրէնի վրայ», Մասն Ա., տետր Բ., 282), — մենք գերադասեցինք այդ վարիանտը, վերամշակելով առակի վերջին մասը:

ՎԱՂԸ ՄԱՐՏԻ 8-Ն Է

Մարանենց հին տունն այդ օրը անճանաչելի էր դարձել: Մգլոտած օճորքը սրբել, մաքրել էին, գետինը լավ ավլել, պատերի ճեղքերը թղթով կալել ու շարվեշար կախ արել նկարներ, կարմիրշորով նկարների չորս կողմը սարքել: Եվ այնքան վա՛ռ էր երևում պատերի վրա կարմիր գույնը:

Երբ Մարանենց պառավը շեմքից ներս մտավ, զարմացած մնաց:

— Ախչի, էս հո հարսանքատուն եք շինել մեր ղարադամը…

— Մինա հորքիր, դու էգուց արի, հարսանիքն էգուց կտեսնես, — ձայն տվեց Աննան, որ քթոցի վրա բարձրացած աշխատում էր կարպետի մի ծայրը հագցնել պատին մեխած սեպին:

— Բա էդ ի՞նչ, — հարցրեց պառավ Մինան, մի քիչ առաջանալով:

— Էս բեմ ա, բե՛մ…Էգուց թատրոն ենք տալու, — պատասխանեց կինը և, կարպետի ծայրը սեպին հագցնելուց հետո, քթոցը մոտեցրեց մյուս պատին, վաղվա ներկայացման համար կարպետիցվարագույր սարքելու:

Պառավ Մինան մոտեցավ մի ուրիշ կնոջ, որ թղթեր էր խմորում ու փակցնում պատերին: Հարցրեց նրան, թե ի՞նչ թղթեր են, գլուխն օրորեց ու իրեն-իրեն խոսելով, դուրս գնաց: Կանանցից մեկընրա ետևից չանչ արեց, մյուսը նախատեց չանչ անողին:

— Ի՞նչ ա հասկանում, է՛, խեղճը, որ չանչ ես անում…

— Էն չի՞ հասկանում: Գիտե՞ս ինչ սատանան ա: Ասենք հիմա ա խեղճացել: Մարանենց Մինան մի ժամանակ ուներ որ՛…

— Ձեռքովը գա, հիմա էլ կանի, — ձայնեց մի ուրիշ կին, որ օգնում էր Աննային՝ բեմը սարքելու:

— Ասում են հարսին գերեզման գցողը սա է եղել…Էնքան թուք ու մուր է տվել երեսին, ծեծել…Հիմա եկել ու քաղցր զրույց ա ուզում անի մեզ հետ: Էգուց տես ինչեր ա պատմելու մեր մասին…

Աննան և սարքում էր բեմը, և կես ականջ լսում ընկերների խոսք ու զրույցը Մարանենց պառավի մասին: Եվ երբ բեմից իջավ, որ հեռվից նայի պատերից կախ կարպետներին, հանկարծ աչքնընկավ սեղանին ու սեղանի վրա դրած շալին: Աչքն ընկավ, ու մի վայրկյան աչքը սառած մնաց.

— Հը՞, զարմացա՞ր: Տես ի՛նչ շալ եմ առել, — ասաց շալի տերը, նկատելով Աննայի սառած հայացքը:

— Չէ՛, էնպես աչքս ընկավ…Աղչի, մի տեսեք բեմը պակաս տեղ հո չունի…

Ու մինչդեռ այս ու այն կողմից ձայն էին տալիս, մեկը՝ թե. կարպետը ծուռն է կախած, մյուսը՝ որ բեմը լավ է սարքած, — Աննայի աչքը շալին էր: Կամաց-կամաց դեմքի արտահայտությունըփոխվեց, զգաց, որ հոգնել է ու նստեց տախտակի վրա…

Այդպիսի շալ ուներ և քույրը: Փաթաթվում էր միջին, երևում էր միայն աչքն ու ունքը: Այնքան սիրուն էր Փառանձեմը ծաղկանկար շալով: Նստում էին տան առաջ, թթենու տակ, խաղեր էինանում: Փառանձեմը տիկնիկներ էր շենում, տալիս իրեն: Եվ իսկույն Աննան պիտի վազեր հարևանի աղջիկներին ցույց տալու իր նոր տիկնիկը:

Աննայի միտն ընկավ, թե ինչպես մի անգամ տեսավ քարերի վրա ընկած բարակ ու երկար պսպղուն կտոր…

Ուրախացած մոտ վազեց, որ վերցնի, Փառանձեմը տեսավ ու ծկլթաց: Քարերի վրա գարնան արևի տակ տաքացող օձը կամացուկ շուլալվեց ու պահվեց քարերի արանքում:

Աննան ժպտում էր:

— Էն ուր փախավ կտորը…

— Էն օձ էր, օձ…որ բռնեիր, ձեռքդ կկծեր, — ասաց Փառանձեմը ու գրկեց նրան:

Նստում էին թթենու տակ ու եթե տանը մարդ չէր լինում, Փառանձեմն Աննային ուղարկում էր հարևանի աղջկան կանչելու: Ծնողներն անհաշտ էին իրար, գնալ-գալ չունեին: Իսկ Փառանձեմնու հարևանի աղջիկը մոտ ընկերներ էին: Եվ հենց որ տանն էլ ուրիշ մարդ չլիներ, Փառանձեմը կասեր.

— Աննա, գնա Սրբուհուն կանչիր…Համա լեզուդ կկարեմ, որ ուրիշին ասել ես: Էլ տիկնիկ չեմ շինի քեզ համար:

— Ինչի՞ ես պարապ նստել, Աննա, — ձայն տվավ սեղանի վրա թուղթ խմորող կինը, — վե՛ր, գործ արա: Էգուց մարտի 8-ը լինի, դու պարապ նստե՞ս…

Աննան ցնցվեց, սթափվեց: Ձեռքերը մազերին տարավ, երեսի վրա կախ ընկած մազերը ետ քաշեց, մոտեցավ սեղանին: Մի կին պատմություն էր անում: Աննան խմորը մատով քսում էր թղթին, դեն դնում: Մի ուրիշը խմորած թղթերը փակցնում էր ղարադամի ծխից սևացած, հարյուր տարվա պատերին:

Մի անգամ էլ բակում նստել, միամիտ խաղում էին: Հանկարծ դուռը բացվեց, մայրը ներս մտավ ու Փառանձեմին ասաց.

— Գնա մազերդ սանրի…էն կապույտ դեյրադ էլ հագի: Տունը մարդ ա գալու:

— Բա ե՞ս … — հարցրեց Աննան: Մայրը չպատասխանեց, ավելն առավ և սկսեց արագ-արագ ավլել սրահը, գետնին խսիր փռել: Փառանձեմը նայեց, շատ նայեց Աննային, ու երբ մայրը միանգամ էլ կանչեց, վեր կացավ ու ներս մտավ տուն:

Մի քիչ հետո Մարանենց պառավն եկավ: Ու դեռ չէին քչփչացել իրար հետ մայրն ու Մարանենց Մինան, երբ ներս մտան հայրն ու մի ուրիշ երկար հասակով մարդ, որ կռանալիս գլուխը դռանըզարկեց ու թոնթորաց:

— Ափի, էլի մեր եղը պիտի ծախե՞ս, — հորը հարցրեց Աննան: Ի՛նչ ցուրտ էին այն մարդու մատները, երբ նա կռացավ և Աննայի թշերից բռնեց: Գոմում մի պառավ եզ կար: Ամեն գարնան մայրըմտադրվում էր ծախելու, առնողները գալիս-գնում էին, ու եզը մնում էր գոմումը: Այդպես էլ մնաց, մինչև որ մի առավոտ գոմում անշնչացած տեսան:

Թե ինչ կատարվեց այդ և հետագա օրերում, Աննան չէր կարող հասկանալ: Ու մի օր էլ շատ միս բերին, Փառանձեմի համար նոր շորեր առան, եկան հարևան ու բարեկամ, բակում կրակներվառեցին ու մեծ կաթսաները դրին կրակի վրա: Փառանձեմը լաց էր լինում: Աննան հենց որ հեռանում էր նրա մոտից, ուրախ-ուրախ թռչկոտում էր, եկողները միրգ էին տալիս: Բայց որմոտենում էր Փառանձեմին, ուրախությունը կորչում էր…

Մութը ընկնելուց՝ Փառանձեմը Աննայի հետ կամացուկ տնից դուրս եկավ: Գնացին Փառանձեմը տան ետևում պահվեց, Աննան վազեց Սրբուհու մոտ: Այն իրիկուն նրանք քիչ խոսեցին:Հանկարծ մայրն երևաց, տեսավ Սրբուհուն: Փառանձեմը աղաչեց, լաց եղավ.

— Ջա՛ն, էլ չեմ անի…Սիրտս ուզեց:

Մայրն էլ լաց եղավ, Սրբուհին էլ: Հետո բաժանվեցին: Տան անկյունում, ծռվելիս, Փառանձեմը հետ նայեց: Աննան տեսավ, թե ինչպես Սրբուհին կանգնել էր իր տեղում: Եվ երբ տուն մտան, Աննան քրոջը կամացուկ հարցրեց.

— Բա Սրբուհին գիշերս բոստանում պիտի քնի՞…

Փառանձեմը կռացավ, համբուրեց: Աննան զգաց, թե ինչպես արցունքները կաթեցին նրա աչքերից:

Զուռնի ձայնը երբ լսվեց, Աննան դուրս թռավ: Դարպասը բաց արին, ինչ-որ մարդիկ հարա՛յ-հրոցով, զուռնա դհոլով բակը մտան: Պարում էին բակում, ծափ էին տալիս: Մեկը բարձր կանչումէր… Դհոլի ձայնից դրմբում էր տունը: Գնում գալիս էին: Մեկը թե՝

— Աղչի, կորի է՛… ոտնատակ կլինես…

Աննան ետ եկավ քրոջը պատմելու, թե բակում ինչ լավ են պարում բակում, ինչքան շատ մարդ են եկել: Փառանձեմին հագցնում էին: Մրսում էր: Ծաղկանկար շալը գցել էր ուսին, լուռ կանգնելէր: Ինչ որ կանայք շորերն էին, շտկում, սիրտ էին տալիս: Ինչո՞ւ էին մոմ դրել Փառանձեմի ձեռքին: Մոմը դողում էր, կրակը թրթռում էր: Բարակ քող էին գցել Փառանձեմի գլխին, և մոմի լույսիտակ, քողի արանքից սփրթնած էր երևում Փառանձեմի դեմքը:

Մյուս առավոտ Աննան զարթնեց, զարմացած նայեց չորս կողմը: Իր տեղաշորում չէր քնել, շորերը հագին էր: Փառանձեմը չկար: Մայրը ուռած ու կարմրած աչքերով ներս ու դուրս էր անում, հավաքում ամանները, կարպետները:

Աննան նստեց տեղաշորում, աչքերը տրորեց, հետո նայեց մորը: Մայրը մոտեցավ, կռացավ ու նրան համբուրեց: Արցունքներն ասես մոր համբույրին էին սպասում, որ ծլլան: Երազի պես թվացլուսադեմին Փառանձեմի դեմքը: Ականջին ինչ-որ բան ասաց, պինդ համբուրեց: Իսկ Աննան տրտնջում էր, որ քունը տանում է:

Նույն օրն էլ գնաց քրոջը տեսնելու: Ուրիշ տուն էր, ուրիշ մարդիկ, և այդ ուրիշների մեջ լուռ ու անխոս Փառանձեմը: Երկար հասակով մարդը գրկեց, ուզեց համբուրի: Բայց Աննան դուրս թռավնրա գրկից, վազեց քրոջ մոտ: Բեղերն այնպես էին ծակում, և այնպես վատ հոտ էր գալիս նրա բերանից:

Այդ տանը մնաց մինչև իրիկուն: Բաժանվելիս Փառանձեմը նրան միրգ տվեց, կանչեց մի անկյուն և ասաց.

— Սրբուհուն կասես, որ կիրակի օրը մեր բոստանում ինձ տեսնի: Համա տես, որ ուրիշին ասել ես, էլ քեզ տիկնիկ…

Լացը խեղդեց, չկարողացավ խոսքը վերջացնի:

— Էստեղ լավ չի, արի գնանք մեր տուն, — ասաց Աննան: Փառանձեմը ժպտաց:

— Դե, մութն ընկնում ա, գնա, բալիկս: Նանին հիմա մենակ ա: Խելոք կաց…

Գնում էր գալիս: Մի քանի անգամ Փառանձեմը եկավ իրենց տուն: Առաջվանը չէր: Աննան ուզում էր, որ նստեին թթենու տակ, հավաքում էր գույնզգույն կտորներ, բայց Փառանձեմն էլ առաջվապես սիրուն տիկնիկներ չէր սարքում:

— Էլ հերիք ա, Աննա…Մարանենց պատերը սաղ թղթեցինք, — ասաց կինը, որը Աննայի խմորած թղթերը փակցնում էր պատերին:

Կինն իր պատմությունը դեռ չէր վերջացրել: Աննան լավ չէր լսել նրա պատմածը…Երկու ձիավոր էին…Կարճլիկ մարդը հենց նրանց տեսավ թե չէ…Էդ ժամանակ Մարանենց էս պառավը դեռջահել աղջիկ է լինում…

— Աննա, համ զրուցին ականջ արա, համ էլ սրանից մի հատ գրի, բեմի մեջ կախ տանք, — ասաց պատմություն անող կինը, Աննային մեկնելով թղթի մի կտոր և ապա բաց գիրքը:

Աննան գրքից պիտի արտագրեր մի քանի խոսք: Փորձեց, լավ դուրս չեկավ…Տառերը խառնվում էին իրար, շաղվում: Թուղթը շուռ տվավ մյուս երեսի վրա…

Ու մի օր էլ Աննան գնաց, Փառանձեմին անկողնում պառկած տեսավ: Գնացել էր կորեկ քաղելու, թռել էր առվի վրայով, ճմացել էր ոտքը, թաթի խաղը դուրս էր ընկել: Մինչև իրիկուն աշխատելէր արտում, երեկոյան կաղալով տուն էր եկել: Մյուս օրն անկողնուց վեր չէր կացել:

Փառանձեմը Աննային որտեսավ, ասես սիրտը բացվեց: Վերմակի մի տուտը բարձրացրեց: Աննան թեք ընկավ նրա կողքին: Մի կին տաք մոխիր էր լցնում պարկերի մեջ և շուտ-շուտ մոխրով լիպարկերը մոտեցնումՓառանձեմի ուռած ոտքի վրա: Քույրը ցավից տնքում էր, կինը սիրտ էր տալիս:

Այդ օրը մայրն էլ եկավ: Աննան անչափ ուրախ էր: Նրան թվում էր, թե ուրիշի տանը չեն, այլ իրենց, Փառանձեմը սուտ է պառկել, ոտքը չի էլ ուռել: Այնպես էր ուզում գլորվել ու խաղալ նրավերմակի վրա, ինչպես առաջ, երբ միատեղ էին քնում և ինքը կանուխ էր զարթնում, խաղում քրոջ մազերի հետ:

Մյուս օրը Մարանենց Մինան եկավ: Սպասում էին դալլաք Սիմոնին: Փառանձեմը մաշվել, դեղնել էր: Գիշերը քունը չէր տարել: Երբեմն տնքում էր, բայց մչինչ, և ոչ մի խոսք չէր ասում: ԴալլաքՍիմոնն եկավ, վերմակը վեր քաշեցին, և Աննան տեսավ քրոջ ուռած ու սպիտակ ոտքը:

Իրեն դուրս տարան: Բակում ուրիշ երեխաներ կային, խաղում էին: Աննան կանգնել ու նրանց էր նայում, երբ հանկարծ ականջովն ընկավ քրոջ ճիչը: Վազեց դեպի դուռը, հրեց. դուռը ներսիցփակել էին: Փառանձեմը ցավից ծկլթում էր, բարձր կանչում: Աննան դռան մոտ լաց էր լինում, ուսով դուռը հրում, բռունցքներով զարկում: Ներսից ոտնաձայն էր լսվում, գնում էին գալիս, ամանների շրխկոցի ձայն էր լսվում:

Դուռը հանկարծ բացվեց: Մի կին արնով լի տաշտը դուրս էր տանում: Աննան ներս մտնելիս կպավ տաշտին, քիչ մնաց տաշտն ընկներ կնոջ ձեռքից:

Փառանձեմն աչքերը բաց ու խուփ էր անում: Սպիտակել էր երեսը, շրթունքները կապտել էին: Աննան զարմացավ, թե ինչու Փառանձեմը նստում է ու իրեն ոչինչ չի ասում, չի կանչում՝ կողքիննստելու: Դալլաք Սիմոնը վերմակի ծայրին էր քսում արնոտ ածելին և հույս էր տալիս, որ երկու օրից ուռուցքը կքաշի:

— էն հարամ արյուն էր, էն որ դուրս եկավ, երկու օր էլ չի քաշի, ցավը կհանդարտի, ուռուցքը կնստի:

Մայրս անխոս էր: Կռացել էր, երբեմն ձեռքով սրբում էր Փառանձեմի ճակատի քրտինքը: Միայն Մարանենց Մինան էր, որ դալլաքի հետ զրուցում էր և մի պատմություն անում, թե ինչպեստարիներ առաջ մի ուրիշի գլխին էլ այդպիսի փորձանք է պատահել և թե ինչպես էր նա առողջացել:

— Փորձանք ա, կպատահի…Մարդս որ կա, մի անգիտուն հեյվան ա…Միայն Տերը կարող ա փորձանքը իմանա:

Սակայն օրեցօր ուռուցքը շատացավ, վերքը թարախոտեց: Փառանձեմը դժվար էր շնչում, չէր կարողանում տեղում շարժվել: Ո՜չ ուտում էր, ո՜չ խմում և ո՜չ էլ խոսում: Երբեմն աչքերը բաց էրանում, նայում սրան- նրան, շրթունքները շարժում, բայց ձայնը չէր լսվում, թեկուզ կռանում էլ էին և ականջները մոտեցնում բերանին:

Ու մի անգամ մայրը նայեց աղջկա դեմքին, շարժվող շրթունքներին, Աննային ասաց.

— Սրբուհուն ա ուզում, Աննա, գնա կանչի…

Երբ Սրբուհին ներս մտավ, Փառանձեմը ժպտաց: Չկարողացավ ոչ մի խոսք ասել: Աննան տեսավ, թե ինչպես Սրբուհին աչքերը սրբելով, դուրս եկավ սենյակից, մի անգամ էլ ետ նայեց բացդռնով և նրան կանչեց:

— Գիշերս գնանք մեզ մոտ, Աննա, նանեդ ու ափեդ էստեղ են մնալու…

Առավոտ կանուխ, երբ Սրբուհու հետ միասին Աննան մոտեցավ Փառանձեմենց բակին, ներսից վայնասունի ձայն լսեցին: Սրբուհին թողեց Աննայի ձեռքը, և, մազերը քանդելով, ներս վազեց:Փառանձեմը մեռել էր…

— Ի՞նչ եղավ, Աննա, հը՞, էդ ինչ է, աչքերդ ջրակալած են, — հարցրեց կինը, որ պատմությունն արդեն վերջացրել ու նայում էր, թե ինչպես է Աննան շուռ ու մուռ տալիս թուղթը:

Աննան փղձկաց, արցունքները թափվեցին սպիտակ թղթի վրա:

— Ինչո՞ւ ես լալիս, Աննա…գիժ հո չես…էգուց մարտի 8-ն է, դու ճառ ես ասելու…

— Հեչ, միտս եկավ մեր Փառանձեմը, — ասաց Աննան և արցունքները սրբեց: Տիրեց լռություն:

— Թե ողջ մնար, հիմա մեր միջի առաջավորը կլիներ…

— Էնքան էդպես անտերունչ ու անխոս մեռել ե՛ն…ի՞նչ էր մեր հալը: Բա կարո՞ղ են հիմա զոռով պսակեն, դալլաք Սիմոնին կթողնեի՞նք, որ նշտարեր…

Աննան ունքերն իրար հավաքեց, մոտեցրեց թանաքն ու փետուրի ծայրով թղթի վրա մեծ տառերով գրեց.

Խորհրդային իշխանությունը մեզ ազատություն բերեց, կեցցե մարտի 8-ի տոնը

Հետո վեր կացավ, գրածը կախեց բեմի ճակատից, մի քիչ նայեց ու թեթևություն զգաց:

Մութ էր, երբ կին ու աղջիկ ցրվեցին գյուղի ծուռ ու նեղլիկ փողոցներով: Ու հեռվից իրար կանչում էին.

— Աղջկերք, էգուց կանուխ կգաք, մարդ շատ կլինի, բոլորին իմաց կանեք…

Աննան քայլում էր մյուսների հետ: Վճռական և ուրախ շեշտ կար նրա ձայնի մեջ, երբ ընկերներից բաժանվելուց հետո գյուղի խաղաղ փողոցում բարձր կանչեց.

— Աղջկերք, վաղը մարտի 8-ն է…

ԵՐԲ ՈՐ ԲԱՑՎԵՆ ԴՌՆԵՐ ՀՈՒՍՈ

Սենդին նստել էր քաղաքային այգում և օրվա լրագիրն էր կարդում: նստարանի ճռնչոցը նրան սթափեցրեց: Փնչոցով նստարանի վրա նետեց իր «մարմին ծանրության» շքեղ հագնված միմարդ, որի վզկապը շատ էր նեղ ծնոտի կախ ընկած ծալքերի համար: Փորն այնքան էր դուրս ընկած, որ մարդը ուղիղ կանգնած ժամանակ իր ոտքերը չէր տեսնում:

— Լրագի՞ր կկարդաք կոր, — հարցրեց նորեկը, վիզը խեղդվողի պես ծռմռելով:

Սենդին հասկացավ, որ նորեկը օտարական է, երևի գաղութահայ: Երևանի այգում այդ բարբառը օտարոտի թվաց նրան, և պահ մի կեցավ, ապա գլխով դրական նշան տվավ:

— Ես ադ թերթերեն բան մը չեմ հասկընար, — շարունակեց նորեկը, — կրճատումներ ահռելի, Մեսրոպյան ուղղագրությունը այլանդակած կտեսնամ հոս: Ի՞նչ ըսել է նախգյուղփոխօգկոմ, շնչահեղձ կըլլա մարդ, մինչև արտասանե նե…

Եվ իրոք, այնպես խռռաց, ասես մսի շերտերի տակ թաղված կոկորդի մեջ մի անասուն մորթեցին: Նորեկը ուրիշ բաներից էլ տրտնջաց, և Սենդին հասկացավ, որ այդ դժգոհության պատճառնավելի շատ մլեկներն են և տոթը ցերեկվա:

Ո՞վ, ի՞նչ, ուրկից, — հարցական ու բացականչ բառերի տարափից, որ նորեկը տեղաց Սենդիի գլխին, երբ նա «աղվորիկ սիգարա մը ծխել կուզեր», — Սենդին հասկացավ, որ հարևանը «պարոնՔիրաջյանն» է, արտասահմանի աղքատախնամի լիազորը, եկել է Հայաստան «տեսնելու, թե ուսկից հարմար է նպաստել սա մեր տառապյալ ժողովրդին»:

«Ժողովուրդ» բառն արտասանելիս Քիրաջյանի հաստ շուրթերը ձգվում էին, խողովակ կազմում, որտեղից ելնում էր նախ՝ մի բառ, ապա տնքոց: Այդ տնքոցը, որ շատ խորից էր, թանձրամիսմարմնի խորերից, կարծես բառի արձագանքն էր:

Քիրաջյանը սկսեց պատմել, որ ինքը «հեռվեն եկած է մալառիային դեմ մաքառելու և ազգին ֆիզիքը ազնվացնելու»: Էլ ուրիշ շատ բան պատմեց, բայց Սենդին ուշադիր չէր լսում:

Նրան դուր էր գալիս մսի այդ հսկա զանգվածի՝ փորի մակընթաց ու տեղատու լինելը և այն անորոշ ձայները, որ ելնում էին մարմնի խորերից, իբր բողոք շոգի դեմ, մոծակների դեմ, նորուղղագրության դեմ:

Նա իմացավ, որ Քիրաջյանը «ագարակներու և ավանակներու տեր» է, գաղութահայ հարուստներից, որոնք աղքատախնամի գործերով են պարապում, եկեղեցու համար գանձանակ հավաքում, «հայասեր» օտարների պատվին ճոխ ընթրիք սարքում և ճառում՝ նստած, կանգնած, բաժակը ձեռքին, ճառում ավտոյի մեջ, ճառում հյուրի ձեռքը սեղմելիս: Իսկ հետո՞, այդ հետոն նրանցաշխատանքի իմաստն է, «ազգային» աստառը: Հետո նրանք դոլլար են ասում, Ֆրանկո-Մարսեյլ, կարատ, «քեմփեյն», — որ վարժապետն ու տիրացուն (իսկ Սենդին գաղութներում այդ երկուտիպերից շատերին էր տեսել) կարծում են, թե այդ նշանակում է «օտարների միջամտություն», «ազգային օջախ» և «անկախություն»:

Քիրաջյանը սրտնեղել սկսեց, իսկ Սենդին շարունակեց լրագրի ընթերցումը:

— Հրամանքնիդ ուսկի՞ց եք, — ելավ մի ձայն մսի գունդի խորերից (կամ թե՝ «Ձայնը հնչեց Էրզրումի հայոց լեռներեն»):

— Երկաթուղեցի:

— Ադ ըլլալու բան չէ. տեղ մը ծնած եք անշուշտ:

— Ես ծնած չեմ տակավին: Մայրս ծնել է ինձ գնացքի մեջ, բոլորովին պատահմամբ:

— Հոգիդ սիրեմ, պատմե. զիս շատ մեծարած պիտի ըլլաք, եթե հետս գավաթ մը սուրճ խմեք: Կտեսնամ, որ դուք ալ ինծի պես օտարական մըն եք:

Սենդին և Քիրաջյանը ուղղվեցին դեպի մոտակա սրճարան: Առաջինը միայն քայլում էր, երկրորդը և՛ քայլում, և՛ օրորվում: Սենդին հեռվից ձուլված էր երևում, իսկ ընկերը՝ կազմված մսի խոշորկտորների անկարգ միացումից: Եթե ոտքն առաջ շարժեր, փորն աջ ու ձախ պիտի օրորար, իսկ լանջն ու վիզը…օ՛, մի հարցնեք, այդ շարժումը ենթակա չէր մեխանիկայի և ոչ մի օրենքի:

Սրճարանում մի քանի մարդ «նարդի» էին խաղում: Անկյունում նստել էր մեկը, որ երեք գործ միանգամից էր անում. թեյ էր խմում, լրագիր կարդում և ճաղատ գլուխը ինքնագոհ շոյում:

Սենդին նստեց, իսկ Քիրաջյանը տեղավորվեց այնպես, որ նրա փորի բարձր գագաթը սեղանին դեմ առավ: Սուրճի երկու գավաթ, երկու բաժակ պաղ ջուր և անուշ մասլահաթ: Սենդին իրծննդյան պատմությունը սկսեց:

Խոսակցությունը երկար պիտի տևեր, եթե Սենդին չհիշեր, որ գնալիք տեղ ունի: Քիրաջյանը խնդրեց հանդիպել իրեն և հասցեն տվավ:

Նա հազիվ էր յուր թանձրամիս մարմնի ծանրությունը ոտքերին բարձել շարժվելու համար, երբ Սենդին ճարպիկ շարժումով նրա ձեռքը թոթովեց ու փողոց ելավ` ուրախ, կայտառ:

Իսկ երբ Քիրաջյանը ուզում էր սրճարանից դուրս գալ, նրան մոտեցան երկու հոգի, որոնցից մեկը`

— Պարոն Քիրաջյան, մի րոպե լսեք մեզ…

Քիրաջյանը դարձավ, նայեց վերից վար, շրթունքները շարժվեցին, կարծես ուզում էր ասել.

— Թող տվեք, պե՛, ի՞նչ կուզեք ինձմեն…

— Մենք գիտենք, որ դուք պատվական հայ եք, ազգասեր մեծատուն, մի րոպե լսեք մեր վեճը և դատեցեք: Մենք ձեր խոսքը կհարգենք, որովհետև…մենք բուրժվային կողմն ենք…(այս խոսքերըշշուկով արտասանեց): Ես նախկին եմ, ընկերս՝ վերակազմյալ:

Մարդկանց արտաքինը վստահություն ներշնչեց Քիրաջյանին, մանավանդ շնորհքով փողկապը նրանց:

Քիրաջյանը նորից սուրճ պատվիրեց, այս անգամ երեք գավաթ, և սկսեց դարձյալ անուշ մասլահաթ:

Թե ի՞նչ էին խոսում, հայտնի չեղավ ուրիշ մարդկանց: Սուրճ բերող աղջիկը նրանց խոսածից միայն հասկացավ, որ առժողկոմը Հայկոոպի կարասները չի տալիս, և որ շուտով կառավարությանընթացքը պիտի փոխվի, «աջ պիտի նստին», ինչպես ասում էր փողկապով մարդը…

* * *

Ցերեկվա շոգը սաստկացել էր:

Քիրաջյանի թոքերը իզուր էին փուքսերի պես մեկ ուռչում, մեկ տափակում: Աբովյան փողոցում անհրաժեշտ քանակով թթվածին չկար գաղութահայ աղքատախնամի համար, և քրտինքըծորում էր առատորեն, բաղնիսից նոր դուրս եկողի պես:

Փողոցում օրվա այդ ժամին, երբ արևը ճիշտ գագաթիդ է զարկում, համարյա ոչ ոք չկար: Մի քանի մրգավաճառ ջուր էին շաղ տալիս մայթի կեծացած քարերին: Անկյունի հովում մուշ-մուշ քնելէին մուշաները դադրած:

Մի մանուկ զի՛լ ձայնով կանչում էր, ծոր տալիս՝ «Պաղ աղբյուրի ջո՛ւր…»: Ճիշտ այդպես ցերեկվա շոգին գյուղում շոգից նեղված մի աքլոր կտուրից ծուլորեն իր ծուղրուղուն է կանչում:

— Բեր սրբեմ, է՛, — լսեց Քիրաջյանը և դանդաղ շարժումով պարանոցը թեքեց: Կոշիկ սրբող մի երեխա աշխուժով ցատկեց փայտե արկղին ու նորից կանչեց:

— Անունդ ի՞նչ է, տղաս, — հարցրեց նա:

— Վարազդատ: — Եվ իսկույն ավելացրեց.

— Բեր սրբեմ, է, լա՛վ սրբեմ…

Քիրաջյանը ժպտաց. «Երևելի հայկական անուն ունիս», — ասաց և դանդաղ հեռացավ դեպի տուն:

Նա սովորություն ուներ իր սենյակի պատուհանից դիտել Արարատին: Եվ ինչ մտքեր չէր հղանում այդ պահին ուղեզր «բարիգործական»:

Արարատին դիտելուց հետո, նա մոտեցավ իր երկար և ընդարձակ մահճակալին և անհոգորեն փռվեց, ձգվեց «մինչև ծովը Վրկանա»: Եվ մահճակալի զսպանակները ճռնչացին խուլ:

Իրիկվա հովը քնքշորեն շոյում էր շոգից խանձված դեմքերը մարդկանց, երբ Քիրաջյանը զարթնեց, սրբեց քրտինքը դեմքի և լվացվելու շտապեց:

— Կարելի՞ է,— լսվեց դրսից մի ձայն:

— Խնդրե՛մ, — եղավ պատասխանը: Ներս մտավ հասակն առած մի մարդ, կղերական թերթի նախկին խմբագիր, որ 40 տարի հայոց պատմություն էր ավանդել և հազար անգամ կրկնելաշակերտներին, թե հայ ժողովուրդը պիտի տիրանա «Արցախի և Տավրոսի լեռներին, հայոց պատմական թևերին»: Աշակերտները լսում էին նրան և դասամիջոցին երգում «Էրզրումից մինչևԲասեն»:

— Ես ձեզ բերել եմ գիտական մի շարադրություն, նվիրված Պետրոս հետադարձի հրաշագործությանց, — ասավ նա ու սեղանի վրա դրեց ձեռագրի ստվար մի հատոր:

— Սրանց չեմ տա, չեն տպի, անհավատներ են: Առեք ձեզ հետ տարեք՝ ձեզ մոտ տպելու:

— Աղեկ կըլլա, կառնի՛մ…Պետք է ազգին մտավորն ալ փրկել, մենակ ֆիզիքը հերիք չէ բնավ…

— Նաև եկա ձեզ հայտնելու սրբազանի կողմից, որ ձեր ներկայությամբ այս օրվա հավաքույթը պատվեք, — ու ժպտաց «Գետադարձը» ողորմելի ժպիտով, դեմքը կծկեց այնպես խեղճ, ասեսդիմացինը նրան մի բան էր ընծայելու:

Երկուսով էլ գնացին: «Հրաշագործությանց» հեղինակը մի առանձին հոգատարությամբ օգնեց Քիրաջյանին զգեստը մաքրելու: Ո՞վ գիտե, գուցե գտներ նա մի մեկենաս և վաղուց պատրաստձեռագիրն ազատվեր փոշուց:

* * *

Հավաքույթը անմեղ պատրվակով էր սարքված: Տիկին Վարդուհին էր հրավիրել, տարիքով մի կին, որ այժմ քաշվել է ասպարիզից, սակայն սրան նրան չի մոռանում պատմել «մի բաժակ թեյ»-իհետ կապված օրերի մասին, երբ ամեն կիրակի տուփերով հանգանակություն էր անում հօգուտ զինվորների, վիրավորների, երբ նահանգապետի կնոջ հետ զինվորական հիվանդանոցից տունչէր գալիս: Ի՛նչ լավ օրեր էին, ի՛նչ ուրախություն էր, և ինչ ջահել օֆիցերներ կային…կորավ, անցավ, շաղի պես գոլորշիացավ:

Եկել էր և Ղևոնդ սրբազանը, որին շատ էր դուր զալիս նստել տիկին Վարդուհու կողքին և սեղանի տակ ոտքը մոտեցնել նրա հաստլիկ սրունքներին: Հին գինու պես դուրալի ջերմություն էրհոսում սրբազանի արյան մեջ, և այդ ժամերին նա իրեն ավելի առույգ էր զգում:

Քիրաջյանի մուտքը ժպիտներով և հաճոյալի խոսքերով ընդունեցին: Կաղլիկ մի օքմին, որ ժամանակին մեծ կարողություն ուներ, իսկ այժմ՝ մատենավարի պաշտոն, իրենց տուն՝ մարդուղարկեց, թանկագին հյուրի համար մառանում պահած հին գինուց բերելու:

Ուրիշներ էլ կային, որոնց թվում և մի նախկին մինիստր, որը իր հուշերը գրի առնելով էր զբաղված: Սրբազանի կողքին նստել էին երկու հոգի, որոնցից մեկը ճարպակալել էր պատերազմիցառաջ, մյուսը՝ պատերազմի ընթացքում:

— Ինչպես եք տեսնում Երևանը, — Քիրաջյանին հարցրեց Ղևոնդ սրբազանը, միրուքի աջ ու ձախ կողմից շոյելով:

— Աղվոր կտեսնամ…Հոս ալ պատվական հայեր կան…

— Է՛, պարոն Քիրաջյան, լավ չի. չեն թողնում, որ մի շունչ քաշենք, — ասաց նա, որ ճարպոտել էր պատերազմի ընթացքում:

— Ամենայն ինչ անցավոր է, — վրա բերավ սրբազանը:

— Մայր աթոռը ողջ ըլլա…

— Օ՛, Էջմիածին, «մշտականաչ կիպարիս, Հայաստանյայց մրմունջների ընդունարան», անգիր և զգացված արտասանեց «Պետրոս Գետադարձը»:

Այդ բոլորին էլ դուր եկավ: Նույնիսկ տիկին Վարդուհին, որ այնքան էլ ջերմեռանդ հավատացյալ չէր, արտասվեց: Նա մտաբերեց փառահեղ մի մաղթանք, երբ «զենք ու զրահից թնդում էրլերինք», երբ ֆռռում էր կանանց միության պարահանդեսում…

Խոսեցին դեսից դենից, ազգային պատվիրակությունից ու պատրիարքարանի գործերից, սինոդի հին արարքներից և բնակարանների խտացումից: Յուրաքանչյուր ոք իր միտքը համեմում էրզսպած մի ցանկությամբ, և լուսավորչական այդ հավաքույթի առաքելական մրմունջներին հովանի էր Ղևոնդ սրբազանի խոսքը, թե «ամենայն ինչ անցավոր է»:

Միայն երկու ճարպագունդերն էին հետաքրքրվում նաղդով, դոլլարի և չերվոնեցի կուրսով:

Երբ ծածուկ ցանկությունների զեղումը ավարտեցին, և սրտանց խոսելը հերիք եղավ, տիկին Վարդուհին նրանց հարևան սենյակը հրավիրեց, ուր ձյունի պես ճերմակ սփռոցի վրա շարված էինպես-պես պնակներ, շիշեր և համեղ կերակուր: «Պետրոս Գետադարձի» աչքերը պղտորվեցին. վաղո՛ւց, շատ վաղուց էր, երբ վերջին անգամ նա խժռել էր հոբելյանական մի հավաքույթի ճոխսեղան:

Գինին թուլացնել սկսեց լեզվի կապանքները, մտքերը թև առան, թռան հեռո՛ւն, «դեպի երկիր», Նեբրովթ ու Սիփան, Տարոն ու Վան: Էլ «անկախ», էլ «ա՛խ Հայաստան», էլ «երբ պիտի գա հայթագավոր, դրոշակներ ծածա՛ն, ծածան» (այստեղ նախկին մինիստրը դեմքը խոժոռեց, նա ուզեց փաստացի ուղղում անել, թե Հայաստանը ռամկավար հանրապետություն պիտի լինի, բայցբարվոք համարեց լռել):

Քիրաջյանը ճառեց: Նա ասաց, որ ինքը եկել է Հայաստանի ճահիճները չորացնելու, նոր ջրանցքներ շինելու և այդ բոլորը կատարում է «չքնաղ Արմենիո» համար: Եվ բոլորը միասին բաժակներըչորացրին, գինին վետ-վետ խայտալով կոկորդից վար հոսեց:

Տիկին Վարդուհին հուզմունքից համարյա թե լալիս էր, իսկ սրբազանն ավելի էր մերձենում նրան: Մութ էր ուղեղի մեջ, և չգիտեր նա, թե ինչու այդպես առույգ է, գինի՞ն է ջերմացնում, թետիկնոջ ազդրերը պառավ:

— Ա՜յ, հասկանում եմ, լազաթ կա էլի՜, սրբազան, ապա ափսոս չի՞ լավ կամպանյան, — ասաց կաղլիկ օքմինը:

— Այո՛, այո՛, ամենայն ինչ անցավոր է…

Քիրաջյանը սկսեց երգել: Նրա ձայնը հնչում էր «Բամբ, որոտան», որպես խոշոր թմբուկի թնդյուն:

— Երբ որ բացվեն դռներ հուսո…

— Եվ մեր երկրեն փախ տա ձմեռ…

— Սավետ, սավետ, ասա սավետ էլի, — բարձրաձայն կանչեց ճարպագունդը վերջին:

— Ցանկամ տեսնել զիմ Կիլիկիա…

— Պարլամենտ, պարլամենտ, — ճոճանակի պես օրորվելով ոտքի կանգնեց նախկին մինիստրը և զգացման առատությունից գինու բաժակը ջարդեց: Հուսո դռները ավելի բացվեցին, համարյակրնկահան եղան, և հարբած ուղեղներում խելացի միտքը դարձավ հազվագյուտ:

…Քաղաքը հոգնած վաղուց էր քնել ամառվա կարճ և անհանգիստ քնով: Փողոցներում միայն ուշացած անցվորի կարելի էր հանդիպել և պահակների, որոնք մերթ ընդ մերթ սուլում էին:

Քիրաջյանը վերադառնում էր տուն «Պետրոս Գետադարձի» ուսին հենված: Խեղճը հազիվ էր դիմանում այդ ձանձրության, բայց չէր տրտնջում, թե չէ փողոցում Քիրաջյանը կարող էր փռվելհասակով մի, և կստացվեր «ազգային խայտառակչություն»:

Իր սենյակը մտնելուց առաջ՝ Քիրաջյանը փորձեց ըստ սովորույթի մի անգամ էլ Արարատի կողմը նայել, բայց, գլուխը դիպավ լվացարանի մարմարին, նա մրթմրթաց քթի տակ «չքնաղԱրմենիո» մասին և ընկավ մահճակալի վրա, առանց Արարատը տեսնելու:

* * *

Քիրաջյանը Երևանում մնաց մի ամսի չափ: Զեկուցումներ էր կազմում, տեղեկություններ էր հավաքում ճահիճները չորացնելու մասին, կենտվիճվարի հետ պայմանագիր էր հաստատումՀաբեշիստանի մարդասիրական կոմիտեից գրամեքենա ստանալու, այցելում էր Ղևոնդ սրբազանին, տիկին Վարդուհուն և ուրիշ շատերի, քիթը վեր էր քաշում, երբ փողոցով բահերն ուսինանցնում էին պատկոմները շարեշար, կանչում էր ինժեներների, տեխնիկների, պլան էր խնդրում, հաշիվներ էր կազմում, հետաքրքրվում էր Հայաստանի բնակչության մահ ու ծնունդով, ուտում էր «լուլա-քեպապ» սմաղով և առանց սմաղի, արհեստավորաց դպրոցի ծրագիր էր կազմում, առավոտյան մի ժամ ատամներն էր լվանում, օծում իրեն անուշահոտ ջրերով, օրը երկութաշկինակ փոխում, ժամերով նայում Արարատի ձյունապատ գագաթին, հոգու խորունկ թաքստոցներում որոճում «սեփական» մտքեր և այդ ամենից հոգնած նետում իրեն լայն ու արձակմահճակալի երկաթե զսպանակների վրա:

Մի անգամ էլ Սենդին նրան տեսավ նորքի բաղերում, օրիորդ Վիտուշի հետ: Քիրաջյանը ոտքերը մկրատի բերանի պես չռել էր՝ մարմնի կշիռը հավասար պահելու և, խոնավ շրթունքներըծպացնելով, ինչ-որ բան էր ասում օրիորդ Վիտուշին: Վիտուշն էլ ոտքերը անշնորհք քսում էր իրար, ինչպես ճանճն է քսում՝ շաքարը լիզելուց հետո: Սենդին ժպտաց քթի տակ. միտն ընկավՔիրաջյանի խոսքը «ազգին ֆիզիքն ազնվացնելու մասին»:

Սենդին նրան Դալմայի այգիների մոտ տեսավ: Այն հարցին, թե որ քամին է նրան քաղաքից այսքան հեռու բերել, Քիլաջյանը պատասխանեց, թե «հողերը դիտելու եկած եմ»:

Էլ նրան չտեսավ:

Քիրաջյանը վերադարձավ՝ պատմելու ազգային սրտերին հայրենիքի վերաշինության մասին, ասելու, որ «հոն ալ պատվական հայեր շատ կան»: Նա իր հետ տարավ մի քանի արկղտեղեկություններ, քաղվածքներ, պլան ու նախահաշիվ, կանոնագիր ու ծրագիր, նամակ ու լուսանկար: Արկղներում էր «Պետրոս Գետադարձի հրաշագործության պատմությունը», Ղեվոնդսրբազանի կոնդակը հավատացյալ հոտին, տիկին Վարդուհու բարևադիրր այն ջահել կամավորին, որ գնաց ու չեկավ:

Քիրաջյանը գնացքում տեղավորվել էր առոք փառոք, նա բացել էր մի մատյան և իր վերջին հուշերն էր նոթագրում «մշտականաչ կիպարիսի» մասին:

— Իմալ անուշ ֆոտ կուտա իսա մարդու ճակետ, — ասաց մշեցի մի գյուղացի, գնացքում նրա մոտով անցնելիս:

Նա չլսեց: Գնացքն արդեն Անիին էր մոտենում: Արարատի գագաթը ամպի ճերմակ քուլայի պես էր երևում:

Գնացքի պատուհանից նայում էր Քիրաջյանը ամպի քուլային, Ախուրյանին, և նրա մտքի առաջ ցցվում էր ազգային պատվիրակը, Վիլսոնը հանգուցյալ, հայասիրաց միությունը, մըսթըր Բյոլքը, որ դեսպան էր և խոսք էր տվել Հայաստանի անկախությունը պաշտպանել, եթե Հոլանդիան իր համաձայնությունը տա:

— Ձեր տոմսակը, — լսեց նա հատու մի ձայն ու շփոթված տոմսակը փնտրել սկսեց:

Խիստ և ահարկու մի ուժ տեսավ նա այդ ջահել պատանու մեջ, որ լրջմիտ իր պաշտոնն էր կատարում: Նրա մարմինը փշաքաղվեց ավելի, երբ մտաբերեց, որ Ղևոնդ սրբազանն անուժ է, նախկին ռամկավար Ադիլյանը զառամ է, հետևորդ չունի, իսկ պատկոմները միշտ երգում են՝ «Գնանք դեպի կարմիր ապագա…»:

Մութը իջավ, պատեց սար ու ձոր, գիշերը մի թանձր սավանով ծածկեց Շիրակի դաշտերն արգավանդ, և մութի հետ մի խուլ կասկած՝ օձի պես սողաց Քիրաջյանի ներսում: Նա կծկվեց անզոր, կուչ եկավ անկյունում:

Գնացքի անիվների դղրդոցը միալար՝ կարծես կրկնում էր անընդհատ, որ էլ երբեք, երբեք նա չի տեսնելու Արարատի գագաթը ճերմակ…

* * *

Ամիսներ անցան:

Մրգառատ աշունն եկավ՝ շիրայով համեղ, նուռ ու խաղողով: Ձյունի պես սպիտակ մարգերը բամբակի փռվել էին: Մի ուրախ շունչ եկավ ոսկեգույն խաղողի հետ, բամբակի բարդանների հետ:Հնձանի մոտ, մաճառով հարբած կատեպանը ծոր էր տալիս.

— Նռան կլեպ պռոշդ…

Սենդին սիրում էր բարձրանալ վեր, նստել ձորի գլխին և իրիկվա դեմ նայել քաղաքին: Ձորի մեջ Զանգին էր աղմկում խուլ վշշոցով, և երբ մութը ուղտերի դանդաղ քայլվածքով իջնում էրսարերից դեպի տափարակն անծայր, նա լսում էր մի անուշ զրնգոց, ասես արևառ դաշտերն էին զրուցում իրիկվա հովի հետ:

Մութը թանձրանում էր, հալվում էին մութի մեջ ամեն ինչ, և չարաճճի աչքերի պես թարթում էին լապտերները լուսառատ:

Սենդին մի քնքուշ կարոտով լսում էր ձայները խաղաղ իրիկվա և նայում կարմիր աստղին, որ վառվում էր բարձր, ամենից բա՛րձր, քաղաքը պարուրում շողերով իր կարմիր և գիշերվա մութիմեջ ժպտում չքնաղ ժպիտով…

ՇԱՏԵՐԻՑ ՄԵԿԸ

Յայջի դյուզը հեռվից նման է իրար վրա անկարգ թափված քարակույտերի: Փոքր-ինչ վերև կիսաբոլորաձև կանգնած են դիք ժայռերը՝ պատրաստ ցած փլչելու նվազագույն ցնցումից: Միայնխոտի դեղնած դեզերը, աթարի դարչնագույն բուրգերն ու բարակ ծուխն են մատնում, որ այստեղ գյուղ է:

Կատաղի գելխեղդները հաչոցով են դիմավորում մեզ: Մի հսկայամարմին տղա սիրով հանձն է առնում մեզ մինչև գյուղխորհուրդ ուղեկցել:

Համեմատաբար ընդարձակ մի բակում զվարթ ու աղմկոտ խաղում են երեխաները:

— Մեր դպրոցն է, — ասում է մեր ուղեկցորդը:

Զանգը հնչեց, և երեխաները դասամիջոցից հետո սկսեցին հավաքվել դասարան: Ձիս տղային տալով՝ ես մտա դպրոց:

Դպրոցի շենքը ոչնչով չի տարբերվում սովորական գյուղական խրճիթից: Միայն պատերն ավելի սպիտակ են թե՜ դրսից, թե՜ ներսից: Երկաթե ճաղերով երկու փոքրիկ պատուհանը Նիկոլայիժամանակվա նախնական կալանքի բանտախուց են հիշեցնում:

Ուսուցիչը՝ մի քիչ կորամեջք, հոգնաբեկ, տեսքից ֆլեգմատիկ, մոտեցավ, բարևեց ու սիրով թույլ տվեց դասը լսել:

Դպրոցը տեղավորված էր մի սենյակում: Ուսուցիչը պարապում էր առավոտից իրիկուն, նախ մեկ, հետո մյուս խմբի հետ, իսկ երեկոյան՝ լիկկայանում:

Չներկած, բավական կոպիտ նստարաններին մոտ քառասուն հոգի էր նստած: Պատերը մերկ են, քարտեզ չկա, եթե չհաշվենք պետապի կեղտոտված պլակատը: Անկյունում մեծ վառարան:Աթար են վառում, և դրանից դասարանում խեղդող, ծանր հոտ է: Աշակերտները հերթով մի քիչ աթար են բերում, օրվա վառելիքը:

Հայոց լեզվի դաս էր: Իմ ներկայությունը շեղում էր աշակերտների ուշադրությունը, և նրանց հետաքրքրասեր աչքերը շուտ-շուտ ինձ էին նայում: Նրանք իրար մեջ քչփչում էին:

Արևը լուսամատի ճաղերի միջից թույլ լուսավորում էր կիսախավարի մեջ թաղված մեծ դասարանը:

Մտան գյուղխորհրդի նախագահն ու երկու գյուղացի, բարձրաձայն բարևեցին ինձ: Ես դիտավորյալ խուսափում էի նրանց հետ զրույցի բռնվելուց, որ չխանգարեմ պարապմունքը: Բայց, երևում է, դա ընդունված բան է դասի ժամանակ ներս են մտնում գյուղացիները և, ուսուցչին դասից կտրելով, խոսում են անձնական գործերից:

Մի շիլաչք երեխա, վերջին նստարանին նստած, ամբողջ ժամանակ առաջինն էր պատասխանում:

— Տես է, շաշ ա, բայց բոլորից խելոք ա, — բարձր ասաց նախագահն ու ծիծաղեց: Աշակերտներն էլ ծիծաղեցին: Միայն ինքը, իր ֆիզիկական թերությունից նվաստացած, վիրավորված տեղընստեց, կարմրեց ու ձայնը կտրեց մինչև դասի վերջը:

Մի քիչ անց, վառարանի մոտ կանգնած, գյուղացիները խոսում էին դպրոցի առաջիկա վերանորոգման մասին, իսկ ուսուցիչը բացատրում էր երեխաներին, ինչպիսի գազաններ են լինում:

Երբ մենք դուրս եկանք, ես գյուղխորհրդի ընկերոջը հասկացրի, որ դասերին չի կարելի բարձր խոսել ու խանգարել պարապմունքներին:

Դպրոցական տարիքի բոլոր երեխաները սովորում են, բայց ուսուցչի գործը ծանր է: Ուժասպառության աստիճան ծանրաբեռնված է: Խիստ մեծ է երկրորդ ուսուցչի պահանջը:

— Դժվար է, ուժից վեր, — գանգատվում է ուսուցիչը` ընկ. Արշակը: — Իններորդ տարին է, որ ուսուցիչ եմ և զգում եմ, որ ուժերս շատ չեն բավականացնի:

Դասից հետո գնացինք նրանց տուն: Նույնպիսի խրճիթ է, ինչ որ դպրոցի շենքը, միայն պատերն ավելի սև են: Միակ լուսամուտին լրագրի յուղած թուղթ էր փակցրած, և դրանից սենյակումմութ էր: Հատակը հողից էր, բայց խոնավություն չկար: Սենյակի մեջտեղը մեծ սեղան, «Բաքու» թերթի հին համարով ծածկված: Սեղանի մոտ փայտե մահճակալ ու աթոռ, անկյունումվառարան, իսկ մուտքի մոտ կժով ջուր: Ահա և գյուղական ուսուցչի սենյակի ամբողջ կահավորանքը:

Առջևի պատին կավիճով ու ածուխով արված ինչ-որ գրություններ կան.

«Դավթից պղնձի ու բադյայի համար մի փութ կորեկ», «Անդրեասից՝ Մանուկի որդուց, ևս մի փութ գարի»:

Տեսնելով, որ փորձում եմ կարդալ պատի գրությունները, ընկ. Արշակը ժպտալով շտապեց բացատրել բանն ինչ է.

— Անցյալ տարի ամառն այստեղ կլայեգործ էր ապրում: Նրա նշումներն են, ումից ինչքան ստանալիք ունի:

Ընկ. Արշակն ամուսնացած է, ունի մի տղա: Կինը նույն գյուղից է, կիսագրագետ գեղջկուհի, ամբողջությամբ զբաղված է տնային տնտեսությամբ, եփել-թափելով:

— Աշխատանք շատ կա: Դպրոցից բացի գյուղխորհրդի մշտական քարտուղարն եմ: Եթե մեկին նամակ է պետք գրել կամ ստացածը կարդալ կամ մի դիմում գրել, բոլորն ինձ մոտ են գալիս, նույնիսկ դասի ժամին:

Միակ լրագիրը, որ կարդում է (այն էլ ոչ միշտ) տեղական «Ռաշպարն» է: Նա շատ բան չգիտե, ինչ է կատարվում մեծ քաղաքներում, ուրիշ երկրներում:

Եվ գրեթե ամեն ինչ իմանում է՝ սրանից նրանից լսելով: Գյուղացիներից մեկը քաղաք կգնա, այնտեղ մի բան կլսի ու կգա գյուղում կպատմի, որ Գերմանիան Անգլիայի հետ Ֆրանսիայի դեմպայման է կապել ու դրա նման այլ հիմարություններ:

Իսկ ընկ. Արշակը թերի միջնակարգ կրթություն ունի: Ինը տարի առաջ նա վերջին անգամ թողեց Բաքուն ու եկավ հայրենիք: Այն ժամանակվանից մշտապես ապրում է գյուղում: Եվ մի տեսակձուլվել է գյուղացիների տարերքին, դարձել համարյա մյուս գյուղացիների պես: Միայն աշխատում է լավ ուսուցիչ լինել, ետ չմնալ գոնե գավառական քաղաքի կյանքից:

— Մի ուրիշ թերություն էլ կա: Ռոճիկի համար ստիպված քաղաք ենք գնում: Իսկ այստեղից քաղաք ահագին ճանապարհ է, մի տասնութ վերստ: Ռոճիկը անկանոն են տալիս, երբեմն մաս-մաս:

Սեղանին ժողկրթբաժնից ստացած գրքերն են, որոնք հանրակրթական են, կան գրքեր նաև աշխատանքային դպրոցի և կոմպլեքսային մեթոդի մասին: Նրանք դեռ թղթատված չեն, և փոշուհաստ շերտ կա վրաները, որ ցույց է տալիս, թե շատ ժամանակ է անցել:

— Կարդալու ժամանակ չկա: Հոգնած գալիս ես, մի բան ուտում, իսկույն քունդ տանում է:

Ընկ. Արշակի կինը գործ է անում վառարանի մոտ, ընթրիք է պատրաստում: Նա էլ մյուս գեղջկուհիների պես ամաչկոտ ու «չխոսկան» է: Ինձ հետ նշաններով է խոսում, իմ ներկայությամբամուսնու հետ՝ շշուկով:

Ընկ. Արշակը հանում է տրեխները, պպզում, աթոռը ինձ տրամադրելով: Թութուն է ծխում (կանաչավուն տերևներ՝ աղբի հետ խառը), լրագրի թղթով խնամքով «ծգարա» է փաթաթում:

Իմ հարցին, թե ինչու իր համար լրագիր չի գրվում, նա մի տեսակ անօգնական օրորում է գլուխը, ժպտալով` շատ աշխատած ու հոգնած մարդու ժպիտով:

— Ինչ կա որ, կգրվեմ: Հասցեն չգիտեմ: ժողկրթբաժինը մեզ դրա մասին ոչինչ չի ասել:

Միակ հաճույքը նրա համար այն օրերն են, երբ գնում է քաղաք ռոճիկ ստանալու: Մի-երկու օր կմնա այնտեղ և թարմ տպավորություններով կվերադառնա աթարի բուրգերով, ծուռ փողոցներովիր գյուղը, իր դպրոցը:

— Շատ բան են տալիս նաև ուսուցիչների պատրաստման ամառային դասընթացները: Արդեն երկու տարի է, մեզ մոտ կան: Մի տեսակ լավ է լինել դասընթացին, թարմություն կա, թե չէ էսժայռերի մեջ լրիվ կկորչես, — խղճալի, միայնակ հոգու թախիծով ասում է նա:

Զրուցում ենք երկար, մինչև ուշ գիշեր: Ամեն ինչ նոր է ու հետաքրքիր նրա համար՝ ավիացիայի և ռադիոյի նվաճումները, ուսուցիչների համագումարն ու ջերմաքարշը: Նա խոստացավ թերթգրվել, որ մանրամասն իմանա ամեն ինչի մասին, որ խոսեցինք այդ գիշեր:

Մյուս առավոտ, երբ հրաժեշտ էի տալիս նրան, նա դասարանից դուրս եկավ ինձ ճանապարհ գցելու և ամուր սեղմեց ձեռքս:

— Ես կգրեմ թերթում քո կյանքի մասին, ընկ. Արշակ, — ասացի նրան:

— Է՛, ո՞վ եմ ես: Ռադիոյի, աերոպլանի մասին գրեցեք, — բարեհոգի արձագանքեց նա ու մտավ դասարան:

ԲԱԳՐԱՏԱՎԱՆ

Բոլոր սարերն ու ճանապարհները ձյունով են ծածկված: Ձին դժվարությամբ է ճանապարհ բացում ձյունի միջով: Սուր քամին ուղիղ աչքերիս է խփում: Դեռ շատ ճանապարհ կա, բայց մութնարդեն վրա է տալիս, և ես շտապում եմ մինչև գիշերն ընկնելը տեղ հասնել:

Ճամփա եմ ընկել Բագրատավան, Զանգեզուրի լեռներում կորած հեռու մի գյուղ: Գորիսից 70 վերստի վրա:

Բագրատավանն ու իր շրջանը մի ուրույն աշխարհ են: Այն գտնվում է 7000 ոտնաչափ բարձրության վրա: Նրա հիանալի արոտավայրերում անցյալներում լավագույն ցեղի կովեր ու ոչխարներէին արածում: Բագրատավանի կաթնամթերքը հայտնի էր իր սահմաններից դուրս և շուկայում բարձր գին ուներ:

Բագրատավանը ավելի շուտ քաղաք էր, քան գյուղ: Մինչև պատերազմը Բագրատավանում յուղի և պանրի երկու գործարան կար, մի քանի խանութ, վարկային և այլ ընկերություններ:

Բագրատավանում (Բազարչայ) մալականներ էին ապրում, որոնց վերաբնակեցրել էր ցարական կառավարությունը՝ տալով նրանց լավագույն հողերը: Հարևան գյուղերը այդքան հող և՜այդպիսի հարստություն չունեին: Հսում ասում էին՝ «Բազարչայի հողերում արևը մայր չի մտնում»: Հողերի այդպիսի անարդար բաշխումը բազարչայցիների ու մյուս գյուղերի բնակիչներիմիջև մեծ ընդհարումների պատճառ էր դառնում:

Պատերազմն ավերել է Բազարչայն ու քայքայել նրա հարուստ տնտեսությունը: Բագրատավանի վրայով շատ բախտախնդիրներ են անցել՝ «խմբեր», որոնց պետերը մեջ-մեջ էին արելանասուններին ու գյուղի մյուս հարստությունները: Բնակիչները փախել են: Մալականները քոչել են Կուբան և ուրիշ տեղեր:

Հիմա Բագրատավանում ապրում են մալականներ ու շրջապատի գյուղերից այստեղ տեղափոխված հայեր: Մալականները մոտ չորս հարյուր հոգի են, որ այստեղ են վերադարձել միայնսովետական իշխանության օրոք:

* * *

Բոլորովին մութ էր, երբ հասա Բագրատավան: Փողոցով անցնելիս՝ տներից մեկի միջից աղմուկ լսեցի: Տան պատուհանները լուսավորված էին: Ներս նայելով պատուհանից՝ ես տեսամալականների ժողովը: Իրար ետևից սեղանին էին մոտենում մարդիկ, ինչ-որ թուղթ էին ստորագրում ու մի կողմ քաշվում: Ինձ թվաց, թե ներկա եմ պրիգունների հավաքին:

Մի ջահել տղա դուրս եկավ տնից ու ինձ սենյակ տարավ: Իմ հարցին նա ժպտալով պատասխանեց.

— Բան չկա, ամերկոմից հագուստ ու կտորեղեն ենք ստացել, տղաները վիճում են բաժանելու ժամանակ:

Պարզվեց, որ ուղեկցորդս գյուղական ուսուցչի եղբայրն էր: Շուտով ուսուցիչս էլ հայտնվեց. Պավել Կուզմինինը բեղմորուք չունի: Համակրելի անձնավորություն է: Միայն մի միտք ունի՝ վերականգնել դպրոցը, դպրոցը կարգի գցել:

Պավելը կասկած հայտնեց, թե այս երեկո կարելի լինի մարդկանց ժողովի հավաքել: Ես համաձայնեցի: Տաքանալ էր պետք, շորերը չորացնել, հանգստանալ:

Մի հայ մտավ սենյակ, ինձ պաշտոնյա մարդու տեղ դնելով սկսեց գանգատվել, թե իրեն նեղում են: Բանն այն էր, որ 1918 թ. մալականների գնալուց օգտվելով, հարևան հայ գյուղերիբնակիչները գրավել էին մալականների տները: Հետո մալականները վերադարձել էին: Հենց այդ պատճառով էլ նրանց միջև վեճեր էին լինում: Ներս մտած մարդը գանգատվում էր, որ իրենիցմի սենյակ վերցրել ու տվել էին Պավել Կուզմինինին, որին առաջ պատկանել էր տունը: Գանգատվողն այնպես համառորեն էր խոսում, որ ստիպված եղանք նրա հետ անցնել իր սենյակը, որհենց այստեղ էր, ուսուցիչ Պավելի բնակարանի կողքին:

Ընդարձակ սենյակ էր, անկյունում ռուսական վառարան, իսկ հենց կողքին էլ նոր բնակչի շինած թոնիրն էր:

— Ախր թոնիրը ծուխ է անում: Ավելի լավ չի՞ ռուսական վառարանը:

Զրուցակիցս, սակայն, մնաց իր կարծիքին:

Մի քանի րոպեից հետո մտավ Պավելը, ձեռքին մախաղ: «Հագուստն» էր բերել, որ մի ժամ առաջ ստացել էր բաժանումից: Նրան բաժին էր ընկել մի հին սերթուկ, պանամա գլխարկ, մի զույգկոշիկ ու թուղթ:

— Բանի պետք չեն: Կծախեմ, տուժուրկա կառնեմ:

Պանամայի մեջ նամակ կար: Բարեգործն իր մաղթանքներն ավարտում էր այս բառերով.

«Մնացեք Քրիստոսի խոնարհ ծառա»:

Պավելը կարդում է ու ծիծաղում:

Հավաքվում են գյուղացիները: Սկսվում են գանգատները շորերի անարդար բաժանումից: Ոմանք գանգատվում են, որ իրենց ուրիշներից քիչ են տվել, մեկ ուրիշն ասում է, թե վեց հատտղամարդու գլխարկ է ստացել, իսկ տանն իրենից բացի ուրիշ տղամարդ չկա:

Պավելն ավելի շատ հետաքրքրվում է արտաքին աշխարհի նորություններով: Գյուղում համարյա թերթ չեն ստանում, իսկ քաղաքից եկածները պատահական համարներ են բերում:

Պավելը գյուղացիներին է ցույց տալիս ինձ մոտ գտնված գյուղացիական թերթի մի համարը: Հիանում է նկարներով:

— Այ, տե՛ս, թե ինչպես պիտի կովը կթել, — ասում է Պավելը, ցույց տալով թերթի նկարները:

— Ես էլ շատ լավ կկթեի, բայց կով չունեմ, — հառաչում է Պարամոնովը:

Գյուղում շատ տնտեսություններ կան, որ բոլորովին անասուն չունեն: Նոր-նոր են սկսում ձեռք բերել: Գյուղացիները ռացիոնալ անասնապահությունից լավ են հասկանում: Նրանք մեծհաճույքով խոսում են ցեղական անասունների մասին, տեղեկանում են, թե որտեղից կարելի է գութան ու սերմացու ճարել: Ես գյուղացիներին խորհուրդ եմ տալիս վարկ ստանալու համարարտել կազմակերպել: Որոշում ենք հաջորդ օրը ժողով գումարել պանրագործարան կազմակերպելու հարցով:

Մենք արտելից էինք խոսում, երբ սենյակ մտավ սպիտակ մորուքով մի բարձրահասակ ծերունի: Բոլորը, բացի Պավելից, վեր կացան ու հարգանքով գլուխ տվին: Ծերունին ինչ-որ բան ասաց ումյուսների հետ դուրս եկավ:

— Դա ադվենտիստներից է, աղանդավորների ժողովի է կանչում:

Բագրատավանում ադվենտիստներ ու պրիգուններ են ապրում: Վերջիններն ավելի մոլեռանդ են: Ամեն աղանդ իր աղոթատունն ունի:

Պավելի շուրջը մի քանի երիտասարդ են համախմբված: Նրանք «հավատ չունեն»: Գյուղում դրանց չեն սիրում, աշխատում են չեզոքացնել:

— Դուք չգիտեք, ինչքան մոլեռանդ են մեր պրիգունները: Որ չվախենային, մեզ հում-հում կուտեին, — ասում է Պավելը:

— Տգետ են, չեն հասկանում, Պավել, — ասում է Ուլյաշան, ինքնաեռի մեջ ածուխ գցելով.

Գյուղում թույլ է կոմսոմոլի բջիջը, որի ղեկավարն է Պավելը:

— Պրիգունները իրենց տղաներին մեր ժողովներին գալու չեն թողնում:

Դպրոցն առանձին շենք չունի: Հայկական ու ռուսական դպրոցները մի տան մեջ են: Ամեն դպրոց իր ուսուցիչն ունի:

Գյուղում կոոպերատիվ կա, բայց միշտ չէ, որ այնտեղ ապրանք է լինում: Մասնավոր խանութներ չկան:

Մենք զրուցում ենք մինչև ուշ գիշեր: Պավելն ինձ հանգիստ չի տալիս: Մի երեկոյում նա ուզում է իմանալ ամեն ինչ, որ կատարվում է աշխարհում, բայց որի մասին հեռավոր Բագրատավանումհամարյա ոչինչ չգիտեն:

Դրսում ոռնում է բուքը: Քամին սաստկանում է: Թվում է, տունը կքշի-կտանի:

— Մեզ մոտ այսպես է լինում վեց ամիս շարունակ: Վեց ամիս մենք կտրված ենք աշխարհից, — ասում է Պավելը, թեյը կում անելով:

* * *

Ձմեռվա երեկոն ձգվում է անվերջ: Քամին չի հանդարտում: Կարծես ուզում է մի գիշերվա մեջ ձյունով ծածկել ամբողջ գյուղը:

Խրճիթում ոչ ոք քնած չէ:

— Բուքն այսօր անպայման մեկին խեղդելու է: Հաճախ է այդպես լինում: Մեկնումեկին ձյունը ծածկում է, և միայն մի քանի ամիս անց, երբ պատահմամբ գտնում են դիակը, իմացվում է, որմարդ է զոհվել.

Գիշերվա մթնում պտտվում է քամին: Թվում է. մշուշի մեջ պրիգուններն են պտույտ գալիս ու նրանց մեջ այս սպիտակամորուս աղանդավորը, որն այդպես անբարյացակամ նայեց ինձ ուՊավելին:

— Եթե մի օր էլ այստեղ մնաս, — ասում է Ուլյաշան, — բոլոր ճամփաները կփակվեն: Դուրս գալ չես կարողանա:

Ես մի օր էլ մնացի Բագրատավանում: Ճանապարհ, իսկապես որ, չկար: Ցերեկը քամին հանդարտվեց:

— Տեսա՞ր դրան, այդ սև հագած մարդուն,— հարցրեց Պավելը, երբ մենք ճաշին տուն եկանք: — Դա պրիգունների մարգարեն է: Ամբողջ գյուղը դուրս էր եկել դրան դիմավորելու, բայց ինքըհայտնի խաբեբա է ու անառակ: Մի քանի տարի առաջ իր վառարանում մարդ էր խեղդել: Բոլորը գիտեն: Իսկ հիմա մարգարե է դարձել:

— Հերիք է, Պավել, լավ չի, — խնդրում է Ուլյաշան:

Այո՛, մալականների գյուղում աշխատանքը կրկնակի ծանր է:

ՄԵՐ ԳՅՈՒՂԵՐՈՒՄ (Բ)

I

Ժայռերի միջի փոքրիկ անձավը պատանի չոբանների գիշերելու տեղն է: Ցերեկը հոտն արածում է սարերում, իսկ իրիկունը ոչխարը քշում են ժայռերի տակ, ուր հսկում են նրանց կատաղիգայլախեղդ շները:

Փոքրիկ քարանձավ-ակումբը: Իրիկունները մուտքի առաջ պայծառ վառվում է խարույկըր: Նրա շուրջը նստում են չոբաններն ու ընթրիք են եփում՝ կարտոֆիլ, ոսպով ապուր կամ կաթ:

Գյուղը հեռու է, ձորում: Շաբաթվա մեջ միայն մեկ-երկու անգամ չոբաններից մեկը իջնում է գյուղ հաց, աղ բերելու:

Չոբանների մեջ բատրակներ ու կոմսոմոլներ կան: Նրանք բջիջ ունեն ու խիստ կարգապահություն: Կա բջջի քարտուղար, զեկուցումներ են կարդում, շաբաթը մեկ ժողով է լինում:

Քարտուղարը նոր է վերացրել իր այբբենական անգրագիտությունը: Ճրագի մոտ նստած թղթի կտորի վրա արձանագրություն է կազմում, գծում է տառերը, ասես նկարում է: Երբեմն մոռանումէ, թե որ տառն ինչպես է գրվում, այդ ժամանակ բացում է իր գիրքը, փնտրում է տառը, ու գտնելով, ժպտում է ինքնագոհ:

Ահա արձանագրություններից մեկը, որ կազմել է բջջի քարտուղարը: Մի կտոր փաթեթի թղթի վրա հասարակ մատիտով գրված է օրակարգը, և սյունակներ են քաշված:

Առաջին հարցի վերաբերյալ արձանագրության մեջ գրված է. «Ռեֆերատը զեկուցում կարդաց», հետո գծիկ և «որոշեցին»՝ «Բոլորը միաձայն հասկացան»: Երկրորդ հարցը հայհոյախոսությանմասին է: Որոշել են՝ «Կիրառել կյանքում»: Ստացվում է, որ բջիջը հայհոյանքի կողմնակից է: Բնավ: Նրանք որոշել են չհայհոյել: Քարտուղարի փոքրիկ «վրիպումն» է:

Այնուհետև նրանց անուններն են, ովքեր նկատողություն են ստացել, որը կռիվ անելու, որը իրեն անկարգ պահելու համար: Վերջում «լսեցին» «Գալուստ քահանայի մասին» և որոշեցին՝ «Աստծուն չհավատալ և տերտերի ոչխարը չարածեցնել»:

II

Գյուղի դպրոցում ներկայացում են տալիս: Կազմակերպիչները ամբողջ օրը վազվզուքի մեջ են, վարագույրի համար սավաններ են հավաքում, տախտակ, գորգեր: Բեմ չկա: Ստիպված ենինքները մի կերպ նաև բեմ սարքել:

Երեկոյան իրարանցումը մեծանում է:

Կամաց-կամաց հավաքվում են հանդիսականները: Ներկայացումը տալիս են ուսուցիչը, կոոպերատիվի գործակատարը, պիոներ հրահանգիչը և փոստի գրասենյակի աշխատակցուհին: Նակուլիսների (գորգերի) ետևում ծվծվան բարակ ձայնով երգի փորձ է անում՝ «Մայր Արաքսի»: Մեկր բեմի ետևից կանչում է.

— Վարդուշ, մոտդ քորոց չկա՞:

Մի քիչ բուրդ, խցան, մուր, խմոր ու լրագրի թուղթ՝ այս է ամբողջ գրիմը: Գրիմը անում է քոչվորական հարկի տեսուչը:

Գյուղում ներկայացումը մեծ իրադարձություն է: Երեխաները թռչկոտում են, խմբվում մուտքի մոտ, աղմկում են ու պատուհանից ներս նայում բեմին:

Կամաց-կամաց սրահը լցվում է գյուղացիներով: Այստեղ են ծծկեր երեխայով մի կին, փայտը ձեռքին մի ծերունի և գյուղացիք՝ սրածայր մեծ փափախներով, գութանից, օրվա աշխատանքիցեկած: Նրանք ծխում են ու հանդարտ զրուցում իրար հետ:

— Սուրեն, մուրճը տուր, — բղավում է դերասաններից մեկը: Վարագույրը պոկվել է, ու հետաքրքրասեր հասարակությունը նայում, է «զարդարված» բեմին:

Լսվում է, ինչպես փոստի աշխատակցուհին ասում է մյուսին.

— Ուրեմն, հենց որ դու դուրս գնաս, ես երդում եմ:

— Պարան է պետք: Աշոտ, վարագույրը տուր էստեղ…

Աշոտը օգնության դիմաց թույլտվություն է խնդրում նստելու հուշարարի մոտ, որը տեղավորվել է ներքևում ու պպզած նստել:

Դահլիճում հասարակությունը հուզվում է, մեկը կանչում է՝ «շուտ արեք», ծափահարում են, մի խոսքով, ինչպես քաղաքում:

— Վռամ, ցույց տուր, վարագույրը ո՞նց են բացում…

Վերջապես բեմը պատրաստ է: Բացում են վարագույրը, այսինքն՝ քորոցները հանում են, ու սավանները ցած են կախվում:

Մեջտեղում նստել է «աստված» ու հեռախոսի փողն է բռնել (լրագրի թղթից շինած): Կողքին Միքայել հրեշտակապետն է, Ահարոնյանը: Մտնում է եպիսկոպոսն ու խաշ է ուզում: Բեմի ետևիցբակում մի էշ զռում է: Դահլիճում քրքիջ է, դերասանները շփոթվում են, իսկ «աստված» զրույց է անում կոմսոմոլի կենտկոմի հետ:

Հրեշտակապետը՝ տրեխներով, պետառի էժանագին թիկնոցով, և աստվածածինը (փոստի աշխատակցուհին) միասին երգում են, իսկ ներքևից նվագակցում են մանդոլինան ու թառը:

Մի ժամ հետո ներկայացումը վերջացավ: Հանդիսականներին այդ մասին հայտնում է դերասաններից մեկը:

III

Կարելի է անցնել Շուշվա խճուղին, ու չնկատել, որ ժայռերի տակ ճանապարհի մոտ ծվարել է Ծակեր գյուղը:

Գիշերը խարխուլ տարանտասով մոտենում ենք չայխանային, որտեղ պետք է գիշերենք:

Հեռվից մանկական բարձր ձայներ են լսվում:

— Երեկոյան դպրոցն է, երեխաներն են պարապում, — ասում է չայխանայի տերը, տեսնելով, որ ես ուշադիր լսում եմ այդ խմբական ձայները: Եվ նա սիրով համաձայնում է ինձ տանել այդդպրոցը:

Փոքրիկ լամպով լուսավորված ընդարձակ սենյակում, մեջտեղում սեղան, տախտակների վրա տեղավորվել են երեխաները:

Իմ գալը խանգարեց նրանց, լռեցին ու զարմացած հայացքները հառեցին ինձ:

Երեխաների մեջ աչքի էր զարնում բարձր հասակով մի տրեխավոր գյուղացի՝ պատառոտված հագուստով: Իմ հարցին, թե ով է վարում պարապմունքները, նա մեղավոր մարդու տոնով ցածրպատասխանեց.

— Ես, — ու պատմեց Ծակերի երեկոյան դպրոցի ամբողջ պատմությունը…

— Մեր գյուղը հեռու է, դպրոց չկա, ուսուցիչ չեն ուղարկել: Ես էլ որոշեցի երեխաների հետ պարապել: Մի թերթում կարդացել եմ, Լենինը հրամայել է, որ անգրագիտությունը վերացնենք:

— Ձեր մասին գիտե՞ն, ռոճիկ ստանո՞ւմ եք:

— Չէ:

Ընկեր Միքայելը՝ բաքվեցի նախկին բանվոր, գրել կարդալ էր սովորել Բաքվում, իսկ հիմա գյուղում զբաղվում է իր տնտեսությամբ ու երեկոյան դպրոցով:

Երեսուն աշակերտ, նրանցից կեսը չոբան են, որոնք ամբողջ օրը այծերի հետ են Ծակերի ժայռերի վրա՝ հետները գրքերն առած, իսկ երեկոյան հավաքվում են դպրոցում:

Աշակերտները աշխույժ քչփչում են, իսկ մի քանիսը շարունակում են բարձրաձայն կարդալ դասը:

Պատին Իլյիչի պատկերն է: Եվ կարծես սիրալիր հայացքով նա հետևում է սրանց և ուրախ է, որ հեռու, մոռացված մի գյուղում, վսեմ գործ կատարելով, իր ավանդներն է իրագործում բաքվեցիբանվոր Միքայելը:

Սևուկ, նիհար մի աղջիկ մի տեսակ կծկվել ու սև աչքերը շուտ-շուտ թարթելով, մեկ ինձ է նայում, մեկ գրքին:

— Ո՞ւմ պատկերն է, — դիմում եմ ես նրան:

— Լենինի, — ասում է նա ու ամաչկոտ՝ գլուխը ցած կախում: Քչփչոցն ուժեղանում է:

— Ո՞վ էր Լենինը, — հարցնում եմ նրան:

— Ամբողջ աշխարհի աշխատավորների բարեկամը, — և նրա նիհար ձեռքերը օդում շրջան են գծում:

— Իսկ ո՞վ է հիմա Լենինի տեղը:

— Նրա ընկերները:

Չայխանայում մութ է:

Բոլորը քնած են:

Պառկում եմ թախտին ու քնի միջից լսում եմ երեխաների աշխույժ խմբական երգը:

Իսկ Ծակերի մռայլ ժայռերը, կարծես ակամա, արձագանքում են նրանց ձայներին, կարծես դժգոհ են, որ խանգարել են նրանց անդորրը դարավոր:

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s