Ինչո՞ւ գրել: Ժան-Պոլ Սարտր

2391885

Շվեդական ակադեմիան 1964-ին գրականության բնագավառի իր Նոբելյան մրցանակը շնորհում է Ժան-Պոլ Սարտրին, սակայն վերջինս հրաժարվում է մրցանակից՝ չցանկանալով պարտական լինել որևէ սոցիալական ինստիտուտի և դրանով վտանգել իր անկախությունը։

(հատված «Ի՞նչ է գրականությունը» էսսեից)

Գրել` նշանակում է քողազերծել աշխարհն ու միաժամանակ այն առաջակել որպես պարտականություն ընթերցասերի մեծահոգությանը: Գրել` ասել է թե դիմել այլոց գիտակցությանը` ընդունելու էականը որպես էության ամբողջություն: Գրել` նշանակում է ցանկանալ ապրել այդ էականը միջնորդ մարդկանց կողմից: Սակայն ինչպես իրական աշխարհի մի մասն իրեն գործողության մեջ է դրսևորում, այնպես էլ մյուս մասը չափն անցնում է` այն փոփոխելու համար: Վիպասանի աշխարհն անմտություն կարտահայտեր, եթե չբացահայտվեր հեղինակի գերազանցելիությունը: Դա հաճախ է նկատելի եղել: Պատմության մեջ նպատակն իր գոյության իմաստը բխեցնում է ոչ թե նրան վեր հանող նկարագրությունների քանակից և երկարությունից, այլ տարաբնույթ կերպարների միջև առկա բարդ կապերից: Читать далее

Реклама

Կորսված օրերը: Դինո Բուցատի

0_b9fa8_d9395780_xl

Մի քանի օր հետո, ինչ դարձել էր շքեղ ամառանոցի տեր, Էռնեստ Կաձիրան տուն վերադառնալով, հեռվից նկատեց մի մարդու, ով մի արկղ ուսերի վրա դրած` դուրս ելավ ցանկապատի երկրորդական դռնից ու այն դրեց մի բեռնատարի վրա: Չհասցրեց հասնել նրան` նախքան նա կմեկներ: Այդժամ նստեց մեքենան ու գնաց նրա ետևից: Բեռնատարը գնաց երկար, մինչև քաղաքի ամենահեռու ծայրամասը ու կանգ առավ մի ձորի պռնկին:
Կաձիրան իջավ մեքենայից ու գնաց տեսնելու: Անծանոթը վայր բերեց արկղը բեռնատարի վրայից, ու մի քանի քայլ անելուց հետո, այն շպրտեց քարափին, ուր լցված էին արդեն հազարավոր այդպիսի արկղեր: Читать далее

Կաթիլը: Դինո Բուցատի

12

Ջրի մի կաթիլ է բարձրանում աստիճաններով: Լսու՞մ ես: Մեկնված մահճակալի վրա, մթության մեջ, hետևում եմ նրա հանելուկային ընթացքին:
Ինչպե՞ս է անում: Թռչկոտո՞ւմ է: Տի՛կ, տի՛կ,- լսվում է մերթ ընդ մերթ: Հետո կաթիլը կանգ է առնում և գուցե ողջ մնացյալ գիշերն էլ ձայն չի հանում:
Եվ սակայն, շարունակում է բարձրանալ: Աստիճան առ աստիճան, գնում է վեր, ի տարբերություն մյուս կաթիլների, որոնք իջնում եմ ուղիղ ընթացքով` ենթարկվելով ձգողականության ուժին, ու վերջում բոլորին հայտնի մի փոքր չլմփոց են արձակում:
Իսկ սա` ոչ. հետզհետե վեր է ելնում հսկա շենքի E մուտքի աստիճանավանդակներով:
Այդ կաթիլը մենք չէ, որ նկատեցինք` նրբազգաց ու տպավորվող մեծահասակներս, այլ առաջին հարկի մի սպասուհի-աղջնակ, տգեղ, պստիկ, անտեղյակ մի արարած: Նա դա նկատեց մի իրիկուն, ուշ ժամի, երբ բոլորն արդեն գնացել էին քնելու: Քիչ անց, այլևս չդիմացավ, իջավ մահճակալից ու վազեց արթնացնելու տիրուհուն: Читать далее

Իրանական ժամանակակից պոեզիա

iranian_poetry-1

Իրանական ժամանակակից պոեզիա

Ռասուլ Յունան

Խորքերում

Խորքերում ապրելն ապահով է,
բայց տգեղ:
Խորքերում ապրող ձկները
չեն բռնվում,
բայց ոչ արևածագն են տեսնում,
ոչ էլ՝ նավերը:
Հիմա մի սիրուն ձի
մտնում է ծովը.
նրան էլ չեն տեսնի:
Այո, տխուր է խորքերում ապրելը: Читать далее

Նոբելյան բանախոսություն: Ոիլյամ Ֆոլքներ

William-Folkner

Ես գիտեմ, որ այս պարգևն ինձ չի տրվել իմ անձի համար, այլ իմ աշխատանքի, կյանքի աշխատանքի, մարդկային հոգու ծանր աշխատանքի և տառապանքի դիմաց, ոչ թե հանուն փառքի ու շահի, այլ մարդկային հոգին ունենալով իբրև նյութ ու դրա հիման վրա ստեղծելու այն, ինչ նախկինում գոյություն չի ունեցել: Դրա համար ընդունում եմ, որ այս մրցանակը հենց ինձ համար է:
Ինձ համար դժվար չի լինելու գտնել պարգևատրման գումարային կողմի կիրառումը` իր նպատակի և ծագման նշանակությանը համապատասխան: Читать далее