Խեղճուկրակ արաբը: Վիլյամ Սարոյան

saroyanԽոսրով քեռիս, ինքը զայրացկոտ և արտակարգ տխուր մարդ, մի տարի բարեկամացավ հին երկրից գաղթած կարճահասակ մարդու հետ, որ ներքուստ ժայռի նման հանդարտ էր, և որի տխրությունը արտահայտվում էր ծնկից փոշու հատիկ թռցնելով ու երբեք չխոսելով։

Այս մարդը արաբ էր, անունը՝ Խալիլ։ Ութ տարեկան տղայից խոշոր չէր նա, բայց, ինչպես իմ Խոսրով քեռին, շատ խոշոր բեղեր ուներ։ Վաթսունը անց էր հավանաբար։ Չնայած բեղերին, սակայն, նա հոգով ավելի երեխայի, քան հասուն մարդու նման լինելու տպավորություն էր թողնում։ Աչքերը երեխայի աչքեր էին, բայց ասես լցված էին տարիների հուշերով, երկար տարիների, որոնց ընթացքում բաժանված էր եղել խորապես սիրելի բաներից, ինչպես գուցե իր բնիկ երկրից, իր հորից, մորից, եղբորից, իր ձիուց կամ մի որևէ այլ բանից։ Читать далее

Реклама