Վ.Սարոյանի «Գնացքները» մեզ հասցրին Հացավան

 

Դպրոցը փոքր էր, միհարկանի: Կանաչազուրկ տարածության մեջ կծկված գորշ շինություն էր՝ ձուլված խանձված խոտին: Սովորողների թիվը 37 է, ուսուցիչներինը`13: Տնօրինուհին`Սուսան Սահակյանը, առույգ, կենսախինդ, շեն բառուբանով կին էր, ում հանգամանքները 1992թ-ին մայրաքաղաքից Հացավան էին բերել: Եկել էր որպես տնօրեն, բնավորվել որպես բնակիչ: Եկել էր ու մնացել: Եվ հիմա արդեն մեծացած աղջիկը մեղադրում էր մորը. արդար չի համարում, որ մայրն իր երիտասարդությունը քաղաքի աղմուկում է անցկացրել, իրեն բերել այդ աշխարհից քշված, մեռելային լռության մեջ թաղված գյուղը: Բերել է, որ ինքն էս անկյունում ի՞նչ անի: Տիկին Սուսանի զրույցի թեման դպրոցն էր`իր հոգսերով, գյուղը, որ ջրի խնդիր ունի, դրա համար էլ կանաչ չունի, դեղին-խանձագույն է: Հետո այլ աղբյուրներից իմացա, որ Իշխան Զաքարյանն է հեքիաթի վիշապի նման նստել ջրի ակին, գյուղի հասանելիք ջրով ողողում է իր հեկտարները, գյուղին թողնելով դատարկ խողովակները`լցված բերվելիք ջրի դատարկ, օր օրի մեռնող հույսով: Читать далее

Գովք ձանձրույթի: Իոսիֆ Բրոդսկի

Bro1.jpgԲայց թե չզորես պահել թագավորությունդ
Եվ գաս, հանց հայրդ՝ քեզնից առաջ եկած այնտեղ,
Ուր միտքը մեղադրում է և զգացմունքը՝ ծաղրում,
Հավատա ցավիդ… [1]

 (Ու. Հ. Օդեն, «Ալոնսոն՝ Ֆերդինանդին»)

 Ձեզ սպասվելիք կյանքի նշանակալի մասում ձանձրույթն է տիրապետող լինելու: Պատճառը, որ ուզում եմ խոսել այսօր դրա շուրջ, այսպիսի հանդիսավոր առիթով, այն է, որ ես հավատացած եմ՝ ոչ մի հումանիտար համալսարան ձեզ չի պատրաստում այդպիսի դիպվածի, և Դարթմըթն էլ բացառություն չէ: Ո՛չ հումանիտար և ո՛չ էլ ճշգրիտ գիտությունները ձանձրույթի դասընթացներ չեն առաջարկում: Լավագույն դեպքում, նրանք կարող են ծանոթացնել ձեզ այդ զգացումին՝ ենթարկվել ստիպելու եղանակով: Բայց ի՞նչ ասել է պատահական շփումը՝ անբուժելի հիվանդության համեմատ: Ամբիոնից եկող վատթարագույն միապաղաղ ձայնը կամ աչք հոգնեցնող դասագիրքը՝ ճոռոմ անգլերենով, ոչինչ են ի համեմատ այն հոգեբանական Սահարայի, որ սկիզբ է առնում անմիջապես ձեր ննջասենյակում և ճնշում հորիզոնը: Читать далее

Գրական ակումբի մասին: Նելի Արղության

41525933_2130317096992048_7617372529522376704_nԳրական ակումբ:
Ի՞նչ է սա , որտեղ դասախոսում և միայն իր կարծիքն է հայտնում ակումբի ղեկավա՞րը, և բոլորը միաձայն համամի՞տ են վերջինիս հետ։
Իհարկե, ո՛չ:

Գրական ակումբ, որտեղ բոլորը իրավունք ունեն արտահայտվելու, բացահայտելու, հիշողությունների գիրկն ընկնելու, համեմատելու. այլընտրանքը միշտ առաջնային է կրթահամալիրում։ Читать далее

Գրական ակումբը՝ Հացավան արտագնա քննարկման

10523919_798928900146820_2710172137326869988_n

Մեկնումը՝ 29.09.2018, ժամը՝ 9.00, Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտից

Վերադարձը՝ 17.00՝ Հացավանից

Ծրագիրը.
9
.00 — հոգևոր ընթերցումներ՝ Սուրբ Երրորդություն եկեղեցում
9. 45 — չարենցյան ընթերցումներ Չարենցի կամարում
11.00 — 14.00 — հանդիպում Հացավանի դպրոցի ուսուցիչների հետ

15.00 -16,00- քայլք Հացավանում, ծանոթացում գյուղի հետ
16,00 — 17,00- հյուրընկալություն մեր գործընկերներ Առնոլդ Բլեյանի, Աստղիկ Իսրայելյանի տանը
17.00 -Վերադարձ

Մեզ հետ վերցնում ենք՝
կոմիտասյան երգարաններ
ֆոտոխցիկներ
բրդուճներ:

Հացավան գյուղի դպրոցի տնօրեն՝ Սուսանա Սահակյան
Հեռախոսահամարը՝ 093.58.26.23
էլ. հասցեն՝ susannasahakyan@mail.ru

Մասնակիցներ.

  1. Արմինե Թոփչյան
  2. Կարինե Բաբուջյան
  3. Արևիկ Ներսիսյան
  4. Հասմիկ Սարգսյան
  5. Լևոն Սարգսյան
  6. Դիանա Գևորգյան
  7. Տաթևիկ Սահակյան
  8. Սիդոնյա Վիրաբյան
  9. Արփինե Կիրակոսյան
  10. Գոհար Բալջյան
  11. Հռիփսիմե Առաքելյան
  12. Լուսինե Բուշ
  13. Մարիետ Սիմոնյան
  14. Հասմիկ Թոփչյան
  15. Սյուզան Սարգսյան
  16. Ծաղիկ Գասպարյան

 

 

Գնացքները: Վիլյամ Սարոյան

saroyanՆա այդպես ժամերով կանգնում էր պատուհանի առջև և մոռացած ամեն ինչ, ավելի շուտ քնատ, քան արթուն, նայում էր անթարթ, սևեռուն հայացքով։ Նրան հանգիստ չէր տալիս անտնության զգացումը, իսկ սեփական տանը լինելու փաստն ավելի էր շեշտում այն։ Այդ տանը աշխարհ էր եկել և ապրել իր կյանքի առաջին տասնյոթ տարիները։
Հունիսից մինչև սեպտեմբեր, արդեն չորս ամիս, տանն էր, բայց դարձյալ անտուն էր զգում իրեն, չնայած հիանալի ամառային եղանակին, վաղուց ծանոթ վայրերին, ծերացած, բայց միշտ անփոփոխ ու հարազատ դեմքերին, ամառային հրաշք երկնքին և ամառային բույրերին, որ առաջին իսկ շնչից զվարթացնում էին ու խտտում հոգին, չնայած անհեթեթ քաղաքի անհեթեթ ձայներին, խղճուկ պուրակների շատրվաններին, չնայած առավոտի, կեսօրվա և իրիկնային քաղաքի խժբժոցին, որը հետո կամաց-կամաց մարում էր, և փողոցները դառնում էին սառն ու ամայի։ Читать далее

Ճառ մարզադաշտում: Իոսիֆ Բրոդսկի

Այս ճառը Բրոդսկին կարդացել է 1988-ին` Էրբորում գտնվող Միչիգանի համալսարանի շրջանա­վարտների համար: Թարգմանությունն իրականացվել է ըստ  Joseph Brodsky: «On Grief and Reason…), 1995 hրատարակության:

Կյանքը բազմաթիվ կանոններով, բայց առանց մրցավարի խաղ է: Մենք ավելի շատ դիտարկելով ենք այն սովորում խաղալ, քան ինչ-որ գրքեր, այդ թվում նաև Սուրբ Գիրքը, քրքրելով: Հենց այս պատճառով էլ բնավ զարմանալի չէ, որ այսքան շատերն են անազնիվ խաղում, այսքան քչերն են հաղթում, այսքան շատերն են պարտվում: Читать далее

Առաջին օրը դպրոցում: Վիլյամ Սարոյան

f563c879b923b5_563c879b9279b.thumb

Ջիմ անունով մի փոքրիկ տղա, բժիշկ Լուի Դևիի անդրանիկ ու միակ որդին, առաջին անգամ դպրոց գնաց: Նրա հայրը ֆրանսիացի էր, քառասնամյա թիկնեղ մի տղամարդ, որի պատանեկության տարիներն անցել էին աղքատության, ձախորդությունների ու փառամոլ երազանքների մեջ: Ջիմի մայրը մեռել էր տղայի ծնվելու ժամանակ, և միակ կինը, որին մտերիմ էր, շվեդուհի Էմին էր՝ իրենց տնտեսուհին:

Հենց նա էլ Ջիմին տոնական զգեստ հագցրեց ու տարավ դպրոց: Ջիմը սիրում էր Էմիին, բայց դադարեց սիրելուց, որովհետև նա իրեն դպրոց էր տանում: Ջիմն այդպես էլ ասաց նրան: Ամբողջ ճանապարհին նա այդ էր կրկնում: Читать далее