Վ.Սարոյանի «Գնացքները» մեզ հասցրին Հացավան

 

Դպրոցը փոքր էր, միհարկանի: Կանաչազուրկ տարածության մեջ կծկված գորշ շինություն էր՝ ձուլված խանձված խոտին: Սովորողների թիվը 37 է, ուսուցիչներինը`13: Տնօրինուհին`Սուսան Սահակյանը, առույգ, կենսախինդ, շեն բառուբանով կին էր, ում հանգամանքները 1992թ-ին մայրաքաղաքից Հացավան էին բերել: Եկել էր որպես տնօրեն, բնավորվել որպես բնակիչ: Եկել էր ու մնացել: Եվ հիմա արդեն մեծացած աղջիկը մեղադրում էր մորը. արդար չի համարում, որ մայրն իր երիտասարդությունը քաղաքի աղմուկում է անցկացրել, իրեն բերել այդ աշխարհից քշված, մեռելային լռության մեջ թաղված գյուղը: Բերել է, որ ինքն էս անկյունում ի՞նչ անի: Տիկին Սուսանի զրույցի թեման դպրոցն էր`իր հոգսերով, գյուղը, որ ջրի խնդիր ունի, դրա համար էլ կանաչ չունի, դեղին-խանձագույն է: Հետո այլ աղբյուրներից իմացա, որ Իշխան Զաքարյանն է հեքիաթի վիշապի նման նստել ջրի ակին, գյուղի հասանելիք ջրով ողողում է իր հեկտարները, գյուղին թողնելով դատարկ խողովակները`լցված բերվելիք ջրի դատարկ, օր օրի մեռնող հույսով:

Ընդունելությունը ջերմ էր. բացսիրտ էին մարդիկ`առանց արհեստական ծեքծեքուն ձևականությունների: Անմիջական զրույց ստացվեց՝ մանկավարժությունից, գրական ակումբի օնլայն քննարկումներից, ամենամսյա առցանց ֆլեշմոբներից, «Բլեյան» ուսումնական ցանցից… Ո՜նց եմ սիրում, երբ մանկավարժները սկսում են սովորողների հետ կապված հումորային պատումներ անել: Սրտանց ծիծաղի, ընդհանուր հետաքրքրությունների, սովորողների հետ կապված զավեշտի մեջ միանգամից հալչում են բոլոր սառույցները, յուրային են դառնում մարդիկ:
Գրական քննարկման նյութը Վիլյամ Սարոյանի «Գնացքներն» էր: Դպրոցն իր փակ տարածքով տրամադրող չէր, այգի էլ չուներ: Գյուղապետը գյուղից դուրս ինչ-որ այգի էր առաջարկել: Դե, սա իհարկե անեկտոդների ժանրից է: Գաս, մտնես գյուղ ու կանաչ տարածք գտնելու համար դուրս գաս գյուղից: Այ, էսպես է լինում, երբ գյուղն անտեր է լինում: Գյուղամիջում դեպի կանաչ օազիս տանող ճանապարհն էինք հարցնում, երբ գյուղացիներից մեկը վստահորեն մոտեցավ և առաջարկեց իրենց բակ մտնել: Պարզվեց, որ մենք հենց իրենց այգու մոտ ենք կանգ առել հարցուփորձի:
Գիտե՞ք, սարոյանական կերպարները հորինվածք չեն, մտացածին, երազ-ցանկություններ չեն: Այս գյուղացի մարդը մեզ այնպես սիրով տեղավորեց իր այգում, այնպես աննկատ փայտյա սեղանը լցրեց խնձորով, նուշով, բաժակները՝ մրգահյութով, ծածկոց բերեց, որ մեզ հետ եկած կրտսեր սեբաստացիները հարմար տեղավորվեն, և էս ամենից հետո էնպես աննկատ հեռացավ, որ վերջում մի կերպ գտանք նրան, որ  մեր շնորհակալությունը հայտնենք: Ոչինչ չկարողացանք իմանալ էս մարդու մասին: Տեղացիներն էլ կցկտուր մի քանի բան ասացին: Իմացանք, որ մենակ ապրող մարդ է, ում երբեմն-երբեմն կին է այցելում: Ուրիշ բան չկարողացան ասել: Այ, էսպիսի խորհրդավոր կյանքով ապրող լուսավոր մարդ:
Անունդ նույնիսկ չիմացանք, Մարդ, բայց շնորհակալ ենք քեզնից:
Իսկ մեր գեղեցկուհի Աստղիկն ու հմայիլ Անդրեան այլ պատմություն են: Այնքա՜ն սիրով ընդունեցին մեզ, այնքա՜ն ջերմ հյուրընկալեցին, որ փառավորվեցինք: Կապտաչյա գեղանիներ, կեցցեք:
Մայրենիի ուսուցիչ Սեդայի, դասվար Վանուհու, տնօրեն տիկին Սուսանի հետ համագործակցելու պայմանավորվածություններ ձեռք բերեցինք: Փոքր քայլերի արվեստ ասվածը հանճարեղ է: Շարժվենք փոքր, բայց անընդհատ առաջ գնացող քայլերով:
Դե, իսկ մնացածը՝ արդեն տեսանյութում:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s