Месяц: Октябрь 2018
Գրական-հայրենագիտական ճամփորդություն դեպի Չանախչի
Նոյեմբերի 1
Սկիզբը՝ 9.00 — Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտից
Ավարտը՝ 18.00
Արածոյով դեպի Արաքս
Ծրագրում.
Այց Պարույր Սևակի տուն-թանգարան, այգի
- Հանդիպում Չանախչիի դպրոցում:
- Քայլք Չանախչիում՝ ուղևորվելով դեպի բանաստեղծի հայրականուն տուն
- Կարդում ենք Սևակ՝ քննարկում բանաստեղծի այգում։
- Քայլարշավ դեպի Գեղամավանք (գյուղի վերևի հատված)
- Գեղամավանք՝ հյուրասիրություն։
- Քայլարշավ դեպի Վերին Չանախչի (Զանգակատունը նախկինում այդպես է կոչվել՝ Վերին և Ներքին Չանախչի)՝ Հորթում կոչվող տարածք։
094034448 Ավետիք Գրիգորյան (գիտաշխատող)
094 631024 Թամար Գաբրիելյան (պատմության ուսուցիչ)
093 892813 Թամար Հովհաննիսյան (դպրոցի տնօրեն)
094 172525 — Սևակավանի տնօրեն՝ Մանուշակ Մանուկյան —
Ժոզե Սարամագո: Նոբելյան բանախոսություն
Նոբելյան բանախոսություն
Այն մասին, թե հերոսներն ինչպես են արհեստ սովորեցնում հեղինակին
Երբևէ ինձ հանդիպած մարդկանցից ամենաիմաստունը ո՛չ կարդալ գիտեր, ո՛չ գրել: Առավոտյան ժամը չորսին, երբ նոր օրն ավետող արեգակը հազիվ սկսում էր ծիկրակել Ֆրանսիայի հեռավոր երկնքում, ինչ-որ տեղ, նա ելնում էր թախտից և արոտի քշում կես դյուժինի չափ խոզերին, որոնց արգանդի բեղունությունից էր կախված էր իր ու կնոջ կուշտ ու սոված լինելը: Մորս ծնողներն ապրում էին այդ մի քանի խոզը պահելով, դրանց շնորհիվ, իսկ գոճիները վաճառում էին Ալենտեժո գավառի Ազինյագա գյուղի իրենց հարևաններին: Читать далее
Գրական ակումբի հյուրն է Լիլիթ Բլեյանը
Հոկտեմբերի 23, ժամը 14.30, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Մայր դպրոց, Մեդիա դահլիճ
Ծրագրում..
Ինչպես խոսքը դարձնել երգ
- Հայերեն տեքստերը երաժշտության հետ ինտեգրելու յուրահատկությունները։
- Ինչպես մաքրել հայալեզու երգերը տարբեր լեզվական ազդեցություններից։
- Պոեզիան երգի վերածելու կարևոր հմտություններ
Ես սիրում եմ բառը: Գաբրիել Գարսիա Մարկես
— Ի՞նչն է խթանում ձեր գրելու ցանկությունը՝ պատկերը թե՞ ռիթմը:
— Պատկերը: Հիմքում միշտ կա մի պատկեր, որը հաճախ կտրված է որևէ պատմությունից, որևէ փաստից: Նախապես դա մի ինքնուրույն բջիջ է, որը չեմ կարող ասել ինչու և ինչպես, հանկարծ սկսում է բազմանալ: Որքան էլ աննշան լինի, այն կարող է զարգացման հնարավորաթյուն պարունակել և դառնալ առասպելորեն բեղուն: Որոշ դեպքերում այդ պատկերը նույնիսկ այնքան աննշան է, որ ինձանից բացի ոչ մեկին ոչինչ չի ասում: Ես հեռու եմ վերացական բաներից և տեսություններ չեմ սիրում. մի օրինակ բերեմ: Читать далее
Վանոն և Նիկոն. Էռլոմ Ախվլեդիանի
Վանոն, Նիկոն և որսորդությունը
Մի անգամ Նիկոն կարծում էր, որ Վանոն թռչուն է, իսկ ինքը` որսորդ:
Վանոն տխրել և մտածում էր. «Ի՞նչ անեմ, ախր ես թռչուն չեմ, ես Վանոն եմ»: Բայց Նիկոն չէր հավատում. գնեց մի երկփողանի հրացան և սկսեց երկնքին նայել: Սպասում էր, թե երբ պետք է Վանոն թռչի, որ ինքը սպանի նրան: Սակայն երկինքն այդպես էլ դատարկ մնաց:
Վանոն վախենում էր, որ հանկարծ իսկապես թռչուն կդառնա և վեր կբարձրանա, գրպաններում միշտ քար էր պահում, որ չթռչի, շատ էր ուտում, որ ծանրանա, չթռչի, չէր նայում ծիծեռնակներին, որ չսովորի թռչել, երկնքին չէր նայում, որ թռչելու ցանկություն չունենա: Читать далее