Ժոզե Սարամագո: Նոբելյան բանախոսություն

1434566144_965255_1434566493_noticia_normal

Նոբելյան բանախոսություն

Այն մասին, թե հերոսներն ինչպես են արհեստ սովորեցնում հեղինակին
Երբևէ ինձ հանդիպած մարդկանցից ամենաիմաստունը ո՛չ կարդալ գիտեր, ո՛չ գրել: Առավոտյան ժամը չորսին, երբ նոր օրն ավետող արեգակը հազիվ սկսում էր ծիկրակել Ֆրանսիայի հեռավոր երկնքում, ինչ-որ տեղ, նա ելնում էր թախտից և արոտի քշում կես դյուժինի չափ խոզերին, որոնց արգանդի բեղունությունից էր կախված էր իր ու կնոջ կուշտ ու սոված լինելը: Մորս ծնողներն ապրում էին այդ մի քանի խոզը պահելով, դրանց շնորհիվ, իսկ գոճիները վաճառում էին Ալենտեժո գավառի Ազինյագա գյուղի իրենց հարևաններին: Читать далее