Ամբողջ աշխարհը և բուն իսկ դրախտը: Վիլյամ Սարոյան:

l-ZnYHXVuqZLԲարձրացել էինք մեր ծառը և նայում էինք աշխարհին, որ փռվել էր ներքևում և ամբողջ շրջակայքում, և մեկ էլ հայրս եկավ բլուրն ի վեր, օգտվելով մեր գաղտնի արահետից, կարծես թե ամեն ինչ գիտեր արդեն: Ուղղակի մոտեցավ մեր ծառին:
— Վար իջիր,— ասաց:— Գնում ենք:
— Հենց նոր ենք ելել այստեղ,— ասացի:
— Վար իջիր,— ասաց հայրս:— Եվ շուտ արա:
— Մի քիչ էլ չե՞նք կարող մնալ այստեղ:
— Իջնելո՞ւ ես, թե չէ:
— Դե լավ, Գրեգ,— ասացի,— պետք է գնամ:
— Վերջապես պիտի բարեհաճե՞ս իջնել: Читать далее

Ընտրությունների նախօրեին: Յարոսլավ Հաշեկ

jaroslav-hasek— Երբեք,- մլադոչեխերի ընտրական հանձնաժողովի ներկայացուցչին առարկեց սոցիալ-դեմոկրատների վիշեհրադյան հանձնաժողովի անդամը:- Աստծո սիրուն, մի քիչ խիղճ ունեցեք. հազար կռոնը շատ քիչ է: Ձեր առաջարկած գնով նույնիսկ մեր ամենաբարի անդամը չի կարող ասել. «Եկեք քվեարկենք մլադոչեխ Մետելկայի օգտին»: Մենք չենք կարող այդքան նվաստանալ: Հազար կռոնի եղածն ի՞նչ է: Հո մուրացկաններ չե՞նք: Այսօր ընտրելու համընդհանուր իրավունք գոյություն ունի: Իսկ ընտրելու համընդհանուր իրավունքի դիմաց ի՞նչ է ձեր հազար կռոնը: Հազար կռո՜ն: Ո՞վ իրեն թույլ կտա հազար կռոնի համար համոզմունք փոխել: Երբեք: Դուք պիտի գիտակցեք, որ քաղաքական համոզմունքը յուրաքանչյուրի հարստությունն է, և այդ հարստությունը անհնար է գնել… Читать далее

Օգոստոս: Հրանտ Մաթևոսյան

59140Անդրոն սայլ է սարքում. սռնին տաշի՝ լուծը պիտի խանձի. լծի ծակերն անելը րոպեի գործ է, բայց դեռ մի քանի ճաղ պակաս է: Տնաշեններն էնպես են բանեցնում, կարծես ամեն անգամ երկնքից է ընկնում: Ճիշտն ասած, լավ էլ անում են. աշխօրն աշխօր է, իսկ ահա ուրիշները չարչարվում են բաց արևի տակ: Իրիկունը պիտի գյուղամեջ իջնել, եզ խնդրել Սանասարից. փայտը սարում պիտի որ վերջացած լինի: Կգնա, կովերը կտեսնի, Աշխենը լավ մածուն կունենա, մածուն կուտի…

Այդ այդպես, շատ լավ, բայց սայլի առեղը Անդրոյին դուր չեկավ. դեռ ծառը կտրելիս էլ դուր չէր եկել. գլուխը, ոչինչ, հավաք ու կլոր էր, մինչև սռնին նույնիսկ գեղեցիկ էր, բայց սռնուց հետո Անդրոն ինչպես էլ տաշեց, մնաց դրսի վրա ծուռ: Պիտի շղթա գցել, լարել ու լարանի մեջ թողնել մի երկու օր: Читать далее