Օգոստոս: Հրանտ Մաթևոսյան

59140Անդրոն սայլ է սարքում. սռնին տաշի՝ լուծը պիտի խանձի. լծի ծակերն անելը րոպեի գործ է, բայց դեռ մի քանի ճաղ պակաս է: Տնաշեններն էնպես են բանեցնում, կարծես ամեն անգամ երկնքից է ընկնում: Ճիշտն ասած, լավ էլ անում են. աշխօրն աշխօր է, իսկ ահա ուրիշները չարչարվում են բաց արևի տակ: Իրիկունը պիտի գյուղամեջ իջնել, եզ խնդրել Սանասարից. փայտը սարում պիտի որ վերջացած լինի: Կգնա, կովերը կտեսնի, Աշխենը լավ մածուն կունենա, մածուն կուտի…

Այդ այդպես, շատ լավ, բայց սայլի առեղը Անդրոյին դուր չեկավ. դեռ ծառը կտրելիս էլ դուր չէր եկել. գլուխը, ոչինչ, հավաք ու կլոր էր, մինչև սռնին նույնիսկ գեղեցիկ էր, բայց սռնուց հետո Անդրոն ինչպես էլ տաշեց, մնաց դրսի վրա ծուռ: Պիտի շղթա գցել, լարել ու լարանի մեջ թողնել մի երկու օր: Читать далее