Գերդաստանի խենթությունը: Վ. Սարոյան

2604288Խենթանալը գերդաստանի համար չգրված օրենքի կամ սուրբ պարտականության նման մի բան էր: Քանի դեռ գերդաստանի որեւէ անդամ չէր խենթացել, ուրեմն բոլորի համար պարզ է, որ նա թեև հասունացել, բայց հոգով տակավին տղեկ է մնացել: Ու եթե նա այդպես էլ չէր խենթանում, ուրեմն նրա մոտ մի բան էն գլխից պակաս է, և ինչ էլ անի, երբեք չի հասնի նրանց, ովքեր վաղուց եղել ու անցել են սուրբ երանելիների հերոսական արահետով:
Պիտի խոստովանել, որ գերդաստանում շատ հազվադեպ էին առանց այդ տենդի բռնկման դառնում երեսուն տարեկան: Քիչ չեն եղել նաև նրանք, որ այդ ճամփան քանիցս անցել են եւ որից հետո համարվել իմաստուն, նույնիսկ սուրբ, ասես ուխտագնացության են մեկնել Երուսաղեմ, թեեւ որոշ առումով այդ ամենը հենց այդպես էր, որ կար:
Կանանց հարցը թերևս միքիչ այլ էր: Նրանց հանդեպ տղամարդկանց նահապետական պահանջներն այնքան խիստ էին ու անառարկելի, որ այդ աներևույթ խենթությունը կանանց շուրջը թեւածում էր փաստորեն ամբողջ կյանքի ընթացքում, և հետևաբար դրա քողարկումը զուտ թվացյալ պատրանք էր բոլորի համար: Читать далее

Реклама

Զահրատ

zahrat-banasteghcuty-u76413-1Կաղանդ Պապային մօրուքը

Կաղանդ Պապային մօրուքը ճերմակ է
ԱԼԻՒՐի նման

Ըսէ — Կաղանդ Պապա
Մօրուքէդ ՀԱՑ կը շինուի՞

Կաղանդի ծառ մը

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Երկու բան պէտք է
Նախ ծառ մը — յետոյ զարդեր ծառին վրայ

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Երեք բան պէտք է
— Ծառէն զարդէն զատ
Հաւատքը գալիք աղուոր օրերու

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Մէկ բան կը բաւէ — ոչ ծառ ոչ ալ զարդ —
Ատիկա խիճերն ադամանդ կարծող
Միամիտ հոգւոյս բարի խաբկանքն է

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Արդէն պատրանքը լրիւ կը բաւէ

Բարի տարի ձեզ եւ բարի պատրանք

Читать далее

Իմ ճշմարտությունը: Լուի Արագոն

Foto-Aragon

Բանաստեղծություններ

ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Դուք ուզո՞ւմ եք պատկերացում կազմել այսօրվա երիտասարդության վիճակի և այն սարսափի ճիչերի մասին, որ բարձրացնում են նրանց ավագները: Այս հարցում իմ տեսակետը արդարացնում է երիտասարդներին, որովհետև ես ունեմ մի հին սկզբունք, ջահել խենթուկների հետ են նվաճում ծեր բլուրները: Եվ ես կարծում եմ, որ մարդկանց բաժանումը ծերերի և երիտասարդների նույնքան լուրջ է, որքան, ասենք, թուխերի և շեկերի բաժանումը: Բայց պետք է ընդունել, որ տղամարդկանց և կանանց մեծամասնությունը տարիքի առաջանալու հետ մեկտեղ մոռանում է, թե ինչպիսին է եղել իր երիտասարդությունը, և հետևաբար չի կարողանում հասկանալ իրենից հետո եկող երիտասարդությանը: Դա երիտասար-դության մեջ առաջացնում է բազմաթիվ տարաձայնություններ և նրան մղում է երբեմն նույնիսկ չտրամաբանված ըմբոստության: Սակայն ո՞վ կարող է նրանցից պահանջել կյանքում քայլել մեկի կամ մյուսի գծած պլանով: Читать далее

Պատահարներ: Դանիել Խարմս

desktop8

ԵՐԻՏԱՍԱՐԴԸ, ՈՐ ԶԱՐՄԱՑՐԵՑ ՊԱՀԱԿԻՆ

— Այ թե ինչ,— ասաց պահակը` զննելով ճանճին, ախր սրան որ ատաղձագործական սոսինձ քսենք, հավանաբար, սրա վերջը կգա: Այ թե պատմություն կլինի: Մի սովորական սոսնձից:
— Է՜յ, դու, անտառապահ,— ձայն տվեց պահակին երիտասարդը` դեղին ձեռնոցներով: Պահակն անմիջապես հասկացավ, որ այդ իրեն են դիմում, բայց շարունակեց ճանճին դիտել:
— Քեզ հետ չե՞նք, ի՛նչ է,— նորից բղավեց երիտասարդը:
— Անասո՛ւն:
Պահակը մատով ճզմեց ճանճին և, գլուխը երիտասարդի կողմը չշրջելով, ասաց.
— Դու ի՛նչ ես, անամոթ, ղժղժոցդ դրել, լսում եմ, էլի: Գոռգոռալու կարիք չկա:
Դեղին ձեոնոցներով երիտասարդը թափ տվեց անդրավարտիքը և քաղաքավարի ասաց.
— Ասացեք, պապիկ, այստեղից ինչպես գնամ երկինք: Читать далее