Ճպուռն ու մրջյունը: Սոմերսեթ Մոեմ

somerset_moem__luna_i_grosh._teatr._rasskazyԵրբ ես փոքրիկ տղա էի, ինձ ստիպում էին անգիր անել Լաֆոնտենի հայտնի առակները և ամեն մի առակի բարոյախոսությունը ինձ ջանասիրաբար բացատրում էին: Իմ սովորածների մեջ էր «Ճպուռն ու մրջյունը», որի նպատակն է ապացուցելու երիտասարդությանը, որ այս կատարելությունից հեռու աշխարհում աշխատասիրությունը վարձատրվում է, իսկ թեթևամտությունը` պատժվում: Այս սքանչելի առակում (ներողություն եմ խնդրում այնպիսի մի բան պատմելու համար, որ ամեն մի կիրթ մարդ քիչ թե շատ գիտի) մրջյունը լարված ամառ է անցկացնում, հավաքելով իր ձմեռվա պաշարը, մինչդեռ ճպուռը նստած խոտի ցողունի վրա իր համար երգում է: Գալիս է ձմեռը, և մրջյունը բավականաչափ ապահովված է պաշարով, իսկ ճպուռի մառանը դատարկ է: Վերջինս գնում է մրջյունի մոտ և խնդրում է մի քիչ ուտելիք: Այնժամ մրջյունը տալիս է իր դասական հարցը. Читать далее

Реклама

Կատուն: Մերի Վիլկինս Ֆրիմեն

mary_eleanor_wilkins_freeman_cph.3b05405Ձյուն էր տեղում, և Կատվի մորթին խիստ ծանրացել էր դրանից, սակայն նա անվրդով տեսք ուներ: Կռացած էր, պատրաստ գարնանը մահանալու, քանի որ ժամերով նստած էր մնացել: Գիշերը էր, բայց ոչ մի տարբերություն, բոլոր ժամերը նույնն էին Կատվի համար, երբ նա սպասում էր որսի: Բացի այդ, նա մարդկային կամքին ենթարկվելու կարիք չուներ, քանի որ այդ ձմռանը մենակ էր մնացել: Աշխարհում ոչ մի տեղ նրան կանչող ձայն չկար, ոչ մի օջախի վրա չկար նրան սպասող կերակուր: Նա լիովին ազատ էր, բացառությամբ իր սեփական ցանկությունների, որոնք բռնանում էին նրա վրա, երբ դժգոհ էր լինում, ինչպես հիմա: Читать далее

Անծանոթ աղջիկը: Ռաբինդրանաթ Թագոր

maxresdefaultՀիմա ես ութսունյոթ տարեկան եմ։ Իմ կյանքը հետաքրքիր է ոչ թե իր երկարատևությամբ ու առաքինությամբ, այլ մի իրադարձությամբ, որի մասին հիշողությունը առանձնապես թանկ է ինձ համար։ Այն իմ կյանքում նույնքան կարևոր դեր է խաղացել, որքան մեղուն ծաղկի կյանքում։
Իմ պատմությունը մեծ չէ, և ես կարճ կպատմեմ։ Նրանց, ովքեր հասկանում են, որ փոքրը դեռ չի նշանակում աննշան, պատմությունս անշուշտ դուր կգա։
Այն ժամանակ ես նոր էի հանձնել կոլեջի քննությունները։ Մանուկ հասակումս արդեն իմ ուսուցիչը բոլոր հիմքերն ուներ ծիծաղելու հաճելի արտաքինիս վրա և, համեմատելով ինձ շիմուլի ծաղկի հետ, անվանելու «գեղեցիկ անպտուղ ծաղիկ»։ Երբ փոքր էի, դրանից խիստ վիրավորվում էի, սակայն տարիների ընթացքում եկա այն մտքին, որ եթե նորից ապրելու լինեի, ապա դարձյալ, համենայն դեպս, ավելի լավ է գեղեցիկ լինել, թեկուզ դա ուսուցչին առիթ տա ծաղրելու։ Читать далее

27 Դեկտեմբերի 2018, 1528 — Ն

img_5415

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՊՈՂՈՏԱՅԻ` ԱԲՈՎՅԱՆ, ՓԱՎՍՏՈՍ ԲՈՒԶԱՆԴԻ, ԵԶՆԻԿ ԿՈՂԲԱՑՈՒ ԵՎ ԱՐԱՄԻ ՓՈՂՈՑՆԵՐՈՎ ՊԱՐՓԱԿՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 61-րդ հոդվածով, «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության oտարման մաuին» oրենքի 4-րդ, 5-րդ, 7-րդ հոդվածների և 16-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով և հիմք ընդունելով Երևան քաղաքի գլխավոր հատակագիծն ու դրա հիման վրա առաջացած քաղաքի զարգացման հեռանկարները, Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի գոտևորման նախագիծը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

Читать далее

Վիլյամ Սարոյանի որդին հոր հիվանդության և իրենց բարդ հարաբերությունների մասին

Երեկ երեկոյան քույրս՝ Լյուսին, հեռաձայնեց և հայտնեց, որ հորս փաստաբանը՝ Արամ Գևորգյանը, զանգահարել է իրեն և տեղեկացրել, որ հայրս մեռնում է քաղցկեղից: Սկզբում նա առաջագեղձի քաղցկեղ ուներ, որը, ակներևաբար, կարող էր բուժվել, բայց նա չհետևեց իրեն և այն տարածվեց դեպի լյարդը, իսկ հիմա հասել է ոսկորներին:
Ես անմիջապես գիտակցեցի, որ այս լուրը իմանալուց առաջ մեր միջև եղած տարաձայնությունները այլևս կորցրեցին իրենց նշանակությունը:
Անցյալ սեպտեմբերին նրան ասել էին, որ նա չի բոլորի 1981 թվականը: Նա չուզեց հիվանդանոց գնալ և մինչև այժմ ոչ մի նկատելի ցավ չուներ, թեև Լյուսին ասաց, որ գիշերները ինչ-որ ցավ է զգում:
Նա յոթանասուներկու տարեկան է, ապրել է առողջ, երկար կյանք: Նախանցյալ գիշեր ես կարդում էի նրա մի գիրքը, որը հրատարակվել է միայն հինգ տարի առաջ. «Որդիները գալիս ու գնում են, մայրերը՝ հարատևում»: Դա շատ լավ գիրք էր՝ գրված Սարոյանի վերելքի ժամանակաշրջանի մակարդակով: Էդուարդ Հոկլենդը այդպես էր գնահատել այս գիրքը «Նյու Յորք թայմզի» գրախոսությունների բաժնում, մի բան, որ շատ դուր էր եկել հորս:

Читать далее