Ո՜վ Հիսուս, որտե՞ղ ես։ Զոհրե Շա’աբանի։ Վերլուծություն

93Վերլուծությունը՝ Քրիստինե Հովսեփյանի

Զոհրե Շա աբանին իր «Ո՛վ Հիսուս, որտե՞ղ ես» ստեղծագործության մեջ արծարծում է մի հարց, որը մշտապես արդիական է: Խոսքը  Ավետարանական մի դրվագի մասին է, որտեղ քաղաքի բնակիչները հրապարակ քարշ տալով մի կնոջ, ում մեղադրում էին պոռնկության մեջ, ցանկանում էին քարկոծել նրան, և Քրիստոս ականատես լինելով այդ տեսարանին,  այնտեղ հավաքված ամբոխին մի հարց է ուղղում՝ առանց գլուխը գետնից վեր բարձրացնելու ձեռքի փայտով ինչ որ բան գրելով հողի վրա. «Ձեզնից ո՞վ է անմեղ, թող նա առաջինը  քարը նետի»: Читать далее

Ստեղծագործող ժամանակակից։ Աննա Հարությունյան

anna

Աննա Հարությունյանի բլոգը

Տեսանյութ։ Պատմում է Աննա Հարությունյանը — Մամա Մարդ 

«Ժենիկը», մաս 1-ին  — Գրանիշ

«Ժենիկը», մաս 2-րդ — Գրանիշ

Ո՜վ Հիսուս, որտե՞ղ ես։ Զոհրե Շա’աբանի

AstvacashunchԼույսերը մարելուն պես՝ քչփչոցները կտրվեցին: Վարագույրը բարձրացավ: Փարվիզը կուլիսից նայեց բեմի խավարին. լուսավորությունը դանդաղորեն սփռվեց տեսարանի վրա, որի կենտրոնում մի ծառ էր դրված, իսկ բեմահարթակը ծածկված էր մանր ու խոշոր քարերով: Սպասեց թմբուկների ձայնին, բայց երբ լռությունը երկարեց, նայեց լուսաձայնային տեխնիկայի կողմը՝ աշխատողը խառնվել էր իրար: Սիավոշին տեսավ, որ նրա կողմը գնաց, և մի քանի վայրկյան հետո թմբուկների խուլ ձայնը բարձրացավ: Փարվիզը շշնջյունով ձայնակցեց թմբուկներին՝ «թըրը՛մփ… թըրը՛մփ… թըրը՛մփ….», այնքան էլ լավ չթվաց իրեն, վաղվա ներկայացան համար փոքր-ինչ պետք է փոփոխել: Ինքն իրեն ասաց. «Սա իմ կյանքի ամենալավ բեմադրությունն է: Ամեն ինչ պետք է կատարյալ լինի»: Թմբուկների ձայնը դադարեց: Լռություն, և հետո՝ կանանց բղավոցներ: Տասներկու կին քաշքշելով բեմի մեջտեղ բերեցին պատառոտված շորերով գեղեցիկ մի կնոջ: Գեղեցկուհին դուրս էր պրծնում մի քանիսի ձեռքերից և ընկնում մյուսների ճանկերը: Նա աղաղակեց. Читать далее

Մայիսյան ամենամյա 14-րդ ստեղծագործական հավաք

20190430_144851_resized (1)1․ Գրական ակումբը որպես Բլեյան ցանցի օղակ

2․ Գրական ակումբը մասնագիտական զարգացման օղակ

Գրական ստեղծագործությունների վերլուծություններ Читать далее

Երեք ինչու։ Ակուտագավա Րյունոսկե

Akutagawa-Ryunosuke1Ինչո՞ւ Ֆաուստը հանդիպեց սատանային

Ֆաուստը ծառայում էր Աստծուն: Եվ եթե այդպես է, ապա խնձորը նրա համար «չարի եւ բարու իմացության պտուղն էր»: Ամեն անգամ խնձոր տեսնելիս նա հիշում էր Եդեմական այգու եւ Ադամի ու Եվայի մասին:

Բայց մի անգամ ձյուն տեղալուց հետո Ֆաուստը նայեց խնձորին եւ հիշեց թարմ, հյութեղ գույներով արված մի նկար, որը տեսել էր ինչ-որ մեծ վանքում: Այդ ժամանակվանից ի վեր հինավուրց պատկերացումը խնձորի մասին` որպես «չարի ու բարու իմացության ծառի պտուղի», միավորվեց նրա համար «նատյուրմորտ» ժամանակակից հասկացությանը:

Ենթարկվելով ինչ-որ բարեպաշտական զգացողության, Ֆաուստը կյանքում գեթ մեկ անգամ խնձոր չէր համտեսել: Բայց մի գիշեր, երբ դրսում մոլեգնում էր փոթորիկը, նա հանկարծ սովածացավ, խնձոր խորովեց եւ կերավ այն: Այդ պահից ի վեր խնձորը նրա գիտակցության մեջ միաձուլվեց նաեւ սնունդ հասկացությանը: Այժմ խնձոր տեսնելիս նա հիշում էր Մովսեսի տասը պատվիրանները, խորհրդածում էր գույների ներդաշնակության մասին եւ միաժամանակ փորի մեջ ղռղռոց էր զգում: Читать далее

Ինչպես Բիսէյն էր հավատում։ Ագուտագավա Ռյունոսկե

Akutagava-1
Բիսէյը կանգնած էր ցածում` կամրջի տակ, և սպասում էր նրան:
Բարձրում, նրա գլխավերևում, պատատուկներով կիսով չափ պարուրված քարե բարձր բազրիքի ետևում, ժամանակ առ ժամանակ երևում էին կամրջով անցնողների սպիտակ քղանցքները` մայրամուտի վառ արեգակով լուսավորված և քամուց թեթևակիորեն ծածանվող… Իսկ նա չէր գալիս:
Փոքր-ինչ անհանգստացած` Բիսէյը մոտեցավ և սկսեց նայել հանդարտ գետին, որով չէր լողում և ոչ մի նավակ:
Գետի երկայնքով սեղմ պատնեշ կազմած` աճում էր կանաչ եղեգնուտը, իսկ եղեգնուտի վրա այստեղ-այնտեղ կորվել էին ուռիների խիտ սաղարթները: Իսկ գետը թեև լայն էր, սակայն եղեգնուտներով սեղմված ջրի մակերևույթը նեղ էր թվում: Մաքուր ջրի ժապավենը, ոսկեզօծելով սադափային միակ ամպաքուլայի արտացոլումը, հանդարտ գլորվում էր եղեգնուտների միջով… Իսկ նա չէր գալիս:
Բիսէյը հետ քաշվեց ջրից և առափնյա ծանծաղուտով ետ ու առաջ քայլելով` ունկ դրեց մթնշաղով լցվող մեղմորեն հագեցող լռությանը:

Читать далее