Ո՜վ Հիսուս, որտե՞ղ ես։ Զոհրե Շա’աբանի։ Վերլուծություն

93Վերլուծությունը՝ Քրիստինե Հովսեփյանի

Զոհրե Շա աբանին իր «Ո՛վ Հիսուս, որտե՞ղ ես» ստեղծագործության մեջ արծարծում է մի հարց, որը մշտապես արդիական է: Խոսքը  Ավետարանական մի դրվագի մասին է, որտեղ քաղաքի բնակիչները հրապարակ քարշ տալով մի կնոջ, ում մեղադրում էին պոռնկության մեջ, ցանկանում էին քարկոծել նրան, և Քրիստոս ականատես լինելով այդ տեսարանին,  այնտեղ հավաքված ամբոխին մի հարց է ուղղում՝ առանց գլուխը գետնից վեր բարձրացնելու ձեռքի փայտով ինչ որ բան գրելով հողի վրա. «Ձեզնից ո՞վ է անմեղ, թող նա առաջինը  քարը նետի»:

Այդ օրվանից անցել են ավելի քան երկու հազար տարիներ, բայց  մարդկանց մի ստվար զանգված չի փոխվել չեն փոխվել նրանց բարքերը, չի եկել նրանց  համար աշխարհ Փրկիչը, ով ազատել էր կնոջը դատաստանից՝  հորդորելով դատաստան տեսնողներին նայել իրենց ներսը, անդրադարձ  ունենալ, քննել իրենց զանցառությունները, հասկանալ՝  որքանով են իրենք արժանի դատել ուրիշ մեկին , և  մի՞թե իրենք իսկ արժանի չեն դատաստանի…Բայց ցավով պետք է նկատելոր կան մարդիկովքեր  չեն կամենում  քննել իրենց  ներսը, անտեսում  և կարծես չլսելու են տալիս Քրիստոսի խոսքը, համոզելով իրենց, որ այդ հարցն ամենևին էլ իրենց չի  տրված…Այս ամենը  վառ ընդգծված է Շա ‘ աբանիի այս ստեղծագործության մեջ.   Բեմադրված ներկայացման մեջ, նախօրոք պատվիրված կեղծ քարերի փոխարեն իրական քարերով քարկոծեցին մեկին, ով խաղում էր պոռնիկի դերը, այո խաղում էր, և ամենևին էլ անբարո կին չէր, այլ ընդհակառակը, համեստ,  բայց շատ գեղեցիկ արտաքինով, բեմադրողի համակրանքին արժանացած մի դերեսանուհի էր, ով շատ ավելի փորձառու դերասանուհիների ձեռքից՝ առանց իր կամքի խլել էր ներկայացման գլխավոր դերասանուհու դերը և գրավել բոլոր դերասանների սրտերը, որոնք այլևս ուշադրություն չէին դարձնում խմբի մնացած դերասանուհիներին:

Այսպիսով՝ նախանձ կանայք և վախկոտ տղամարդիկ քարկոծ առան մի անմեղ կնոջ. և  հակադրվելով Շա ‘ աբանիի վերնագրին թե «Ո՛վ Հիսուս, որտե՞ղ ես», կարելի է հարց ուղղել՝ ո՛վ մարդիկ, որտե՞ղ եք…

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s