Վայելքի Գյումրի։ Հանդիպում Ռոզա Հովհաննիսյանի հետ

Նախագիծը տես այստեղ։

Պատումներ

Հասմիկ Թոփչյան — Հանդիպում  գեղագիտական ազգային կենտրոնի Գյումրիի մասնաճյուղում

Մարինե Ամիրջանյան Մի օր արհեստի ու արվեստի քաղաք Գյումրիում

Հանդիպում Ռոզա Հովհաննիսյանի հետ։ Ֆիլմը՝ Սյուզան Սարգսյանի

Գրական ակումը շարունակում է օրը Մարմաշենի եկեղեցում՝ հայրենագիտական ճամփորդությամբ։ Տեսանյութը՝ Մարիետ Սիմոնյանի

 

 

Ստեղծագործ ժամանակակից։ Ռոզա Հովհաննիսյան

Ես ազատ սենյակ եմ:

Կենսական քառակուսի լինելուս համար

երբևէ չեմ դիմել գերատեսչությունների,

դիպվածին քսմսված երբևէ չեմ ապրվել,

չեմ բնակեցվել ապօրինի կամ օրինաբար,

չեմ զբաղեցվել հնաիրերով՝

ծակ կճուճներով ու նախաձևերով,

ծոցվոր հնարավորությունների կայծքարով: Читать далее

Գյումրի-Վահրամաբերդ-Երերույք

28070539_1750345288338505_4739829716845596888_o

Ժամանակացույցը

8:00. Մեկնում Երևանից՝ Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտից
9:00-9:30. Կանգառ  Ապարանում
11:00 -15.00 —  Գյումրի, գրական ընթերցումներ, հանդիպումներ։ Թափառում
15:00-17:00.Վահրամաբերդ, Մարմաշենի եկեղեցի
19:00. Ժամանում  Երևան Читать далее

Զբոսանք։ Արթուր Շնիցլեր

Արթուր-ՇնիցլերԴանդաղասահ մայրամուտ ապրող հունիսյան արև: Մայրուղու դիմաց լայնատարած ձգվում էր միօրինակ տների բարձր, երկարավուն շարքը՝ անհրապույր սպիտակադեղնավուն մարմրող գույների մեջ: Բաց պատուհաններից նայում էին մի տակ շապիկով տղամարդիկ, որ անտարբեր հայացքով ակամա հետևում էին զրնգացող տրամվայներին, երևում էին անխնամ հագնված կանայք: Երեխաները խաղում էին փողոցներում, փոշեթաթախ, աղմկոտ: Հազիվ կանաչին տվող թոշնած մարգագետիններում, որ տարածվելով գնում, անհետանում էին հեռվում ծվարած սարավանդներում, երևում էին բնազդաբար դեպի մաքուր օդը ձգվող չքավորներ, գնդակի ետևից վազվզող տղաներ ու աղջիկներ, ազատություն ստացածի ինքնագոհ, բութ դեմքով զինվորականներ՝ էժանագին ծխախոտը ձեռքներին, երբեմն հայտնվում էին պոռնիկներ, որ սովորականի նման երկու- երեք ընկերուհիներով քրքջալով անցնում են իրենց ճամփան. տեղ-տեղ երևում էին միայնակ անցորդներ. կարծես դուրս էին եկել՝ փորձելու սահմանային տարածություններում ծնվող յուրօրինակ զգացողությունները մի վայրում, ուր քաղաքն աստիճանաբար վերջանում էր և նրա խուլ, երկարաշունչ, տագնապահույզ հևքը նվաղում էր, դառնում ամոքող հառաչանք: Читать далее