Զբոսանք։ Արթուր Շնիցլեր

Արթուր-ՇնիցլերԴանդաղասահ մայրամուտ ապրող հունիսյան արև: Մայրուղու դիմաց լայնատարած ձգվում էր միօրինակ տների բարձր, երկարավուն շարքը՝ անհրապույր սպիտակադեղնավուն մարմրող գույների մեջ: Բաց պատուհաններից նայում էին մի տակ շապիկով տղամարդիկ, որ անտարբեր հայացքով ակամա հետևում էին զրնգացող տրամվայներին, երևում էին անխնամ հագնված կանայք: Երեխաները խաղում էին փողոցներում, փոշեթաթախ, աղմկոտ: Հազիվ կանաչին տվող թոշնած մարգագետիններում, որ տարածվելով գնում, անհետանում էին հեռվում ծվարած սարավանդներում, երևում էին բնազդաբար դեպի մաքուր օդը ձգվող չքավորներ, գնդակի ետևից վազվզող տղաներ ու աղջիկներ, ազատություն ստացածի ինքնագոհ, բութ դեմքով զինվորականներ՝ էժանագին ծխախոտը ձեռքներին, երբեմն հայտնվում էին պոռնիկներ, որ սովորականի նման երկու- երեք ընկերուհիներով քրքջալով անցնում են իրենց ճամփան. տեղ-տեղ երևում էին միայնակ անցորդներ. կարծես դուրս էին եկել՝ փորձելու սահմանային տարածություններում ծնվող յուրօրինակ զգացողությունները մի վայրում, ուր քաղաքն աստիճանաբար վերջանում էր և նրա խուլ, երկարաշունչ, տագնապահույզ հևքը նվաղում էր, դառնում ամոքող հառաչանք: Читать далее