Հանճարը։ Ռոբերտ Վալզեր

valzerՄի անգամ, ցրտաշունչ գիշերով, Վենցելը` հանճարը, կանգնած էր փողոցում` բարակ, բարալիկ, թրթռիկ հագուստով և ողորմություն էր մուրում անցորդներից: Տիկնայք և պարոնայք մտածում էին, Տեր Աստված, բայց չէ՞ որ նա հանճար է, նա կարող է իրեն նման բան թույլ տալ: Հանճարին այնքան էլ հեշտությամբ չի բռնում հարբուխը, ինչպես սովորական մահկանացուներին: Վենցելը գիշերն անցկացրեց թագավորական պալատի դարպասի մատույցներում, և ահավասիկ, նա կարծես չմրսեց: Հանճարները միանգամից չեն մրսում, նույնիսկ եթե շատ ցուրտ է: Առավոտյան նա դիմում ներկայացրեց պատկան մարմիններին` իր այցի մասին զեկուցելու երիտասարդ և գեղեցկուհի արքայադստերը, ընդսմին՝ այն նույն հանդերձանքով, որ նա կրում էր նախկինի պես: Читать далее

Реклама