Հանդիպում Տիգրան Գորշի հետ

44394666._SX318_

 

Սեպտեմբերի 3-ին,

ժամը՝ 14․30, Գեղարվեստի

ԱրտաՍահմանում հանդիպում

մեր ժամանակակից

ստեղծագործող Տիգրան

Գորշի  /Տիգրան Գրիգորյան/ հետ։

 

 

Читать далее

Реклама

Խառնարան — խոհափիլիսոփայական մտքերի ժողովածու: Տիգրան Գորշ (Տիգրան Գրիգորյան)

Տիգրան_Գորշ_2017-10-31_20-50

1. Մեր կողքին են, բայց չենք նկատում ՆՐԱՆՑ

…ում ամեն ինչ ստիպում է, որ չարանան, բայց փոխարենն ավելի բարի են դառնում,- մեղավոր չեն, բայց առաջինն են ներողություն խնդրում,- արդար են, բայց արժանապատվորեն մեղադրանք են լսում,- կարիքի մեջ են, բայց օգնություն չեն աղերսում ու անգամ հաճույք են ստանում, երբ մերժվում են ստիպված արված խնդրանքում,- այլոց դարդերին սրտակից են լինում, սեփականն էլ` լուռ կրում,- հույս են տալիս` իրենք դրա կարիքում,- լուսավորում այլոց ճամփան` իրենք խավարի մեջ մնում … Նրանց համեստությունը խեղճություն ենք համարում, անկեղծությունը` միամտություն,- արհամարհում ենք, իսկ հարկ եղած դեպքում` նրանցով ինքնահաստատվում, բայց նրանք չեն դժգոհում, անգամ դա են արդարացնում,- տառապանքին էլ հարգանքով են վերաբերվում, ու այն բացառիկ տեսակին են պատկանում, որ անգամ ճաղերի ետևում ԱԶԱՏ ԵՆ մնում,- ՍԻՐՈՒՄ ԵՆ և ՈՉ ՆՄԱՆԱԿՈՒՄ… Читать далее

Քաղաքի ամենագեղեցիկ կինը: Չարլզ Բուկովսկի

GettyImages-166537651_master-1024x672Քեսսը ամենափոքրն ու ամենագեղեցիկն էր հինգ քույրերից: Քեսսը քաղաքի ամենագեղեցիկ աղջիկն էր: Կիսով հնդկացի էր, ճկուն, տարօրինակ, օձի պես գալարվող մարմնով և  բոցավառ աչքերով, որոնք այդ ամենին շատ սազում էին: Քեսսը կարծես չհանգչող կրակ լիներ:
Նրա մազերը  սև էին, երկար, փափուկ և իր գալարվող մարմնի պես գանգուր: Փոփոխական տրամադրություն ուներ` և՛  բարձր, և՛ անկումային: Ամբողջ քաղաքում Քեսսի նմանը չկար: Ոմանք կարծում էին, որ նա խելագար է: Հիմարներն էին միայն այդպես կարծում: Նրանք երբեք չէին հասկանում Քեսսին: Տղամարդկանց համար նա միշտ ցանկալի կին էր, և նրանց պետքն էլ չէր` խելագար է, թե ոչ: Քեսսը պարում էր, ֆլիրտ էր անում, համբուրվում էր, իսկ երբ բանը հասնում էր բանին` հաջողում էր ծլկել, լքել տղամարդկանց: Читать далее