Շաբաթվա երկրորդ կիրակին։ Վանո Սիրադեղյան

timthumbԱյդ երեխան բաց դռների գիժ է։ Նա ամբողջ օրը սենյակի դուռը թակում է ներսից։ Ծնողները տանը լինելիս դուռը ներսից են փակում, միջանցք ելնելիս դրսից են փակում: Նրանք այնպես միանգամից են գյուղից քաղաք ընկել, որ քաղաք ասելով՝ փակ դուռ են հասկանում։ (Նրանք օրինավոր կենվորներ են։ Երբ վաղը տանտեր դառնան, նրանց կենվորներն էլ են երեխաներին սենյակում փակելու։ Նրանց նմանները երեք սենյակից մեկը տալիս են վարձով և կյանքում այդպես մնում են կենվոր՝ ուրիշի, ապա սեփական տանը)։ Ու այդ երեխան, երկու տարեկան այդ հրեշտակը առանց հոգնելու, առանց լացի դուռը օրնիբուն թակում է ներսից։

Читать далее

Реклама

Մեր ճանապարհները պիտի խաչվեին մի օր․․․ Հարցազրույց Աշոտ Բլեյանի հետ

download-237x190Վանոյի ներկայությունը մթնոլորտ է, միջավայր է: Որ ինքը պարզապես քայլի փողոցում: Լինի, նստի, զրուցի, ժպտա: Որ իմանաս, որ էսինչ սրճարանում կարող ես հանդիպել ու հետո մեկին պատմել՝ գիտե՞ս, էսօր Վանոյին տեսա: Ո՞նց ենք հիմա ես ու դու զրուցում…
Հարցազրույցը՝ Վասակ Դաբինյանի

– Աշոտ, դու նույնպես ներկայացնում ես 70-ականների համալսարանականների սերունդը. սովորել ես Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում: Բանասիրականը այդ տարիներին կարծեմ նույն մասնաշենքում էր. Վանոյի հետ, այսինքն, երկու տարի դասի եք հաճախել նույն շենքում:
– Հարցը կանխեմ՝ այդ տարիներին չեմ ճանաչել Վանոյին: Ծանոթացել ենք շատ ավելի ուշ. մինչև մեր ծանոթությունը ուղղակի կարդացել էի պատմվածքները: Հետո մի քանի թռուցիկ հանդիպումներ եղել էին սրճարաններում, բայց ուսանողական տարիներին չենք շփվել, առիթ չի եղել: Читать далее

Վանո Սիրադեղյանի մասին։ Հրանտ Մաթևոսյան

f5475577b72f60_5475577b72f97-770x510Չեմ ասի, թե մուտքը արձակի երկիր խանդով ընդունեցի: Ամենևին: Արձանագիր հաջողությունն այնքան քիչ էր, Վերքի ողբով մեկընդմիշտ բացարձակված աբովյանական լեզվահեղեղը այնքան հաճախ էր խուսափում արձակի խաղաղ մարգագետինը խաղաղորեն սնելուց, որ թվում էր թե պատումը հայերենի տարերքը չէ, որ հայերենի տարերքը արձակը չէ, որ հայոց լեզվով ինքնանկարը մեկընդմիշտ հակացուցված է հայ գրողին: Читать далее

Անանձրև հուլիս։ Վանո Սիրադեղյան

Vano.SiradeghyanՍուրճի դառնությունը պետք չի, որ շեղի. շաքարավազ բեր, լցրու կես գդալ՝ քաղցրությունը թող չշեղի, և խառնիր զգույշ, հանկարծ գդալը գավաթի պատին աղմուկով չառնի, — եթե աչքերդ սառել են առավոտ կանուխ, ուրեմն հայացքդ անցնելիք ճանապարհ ունի, այս վաղ ժամին հյուր չեն գալիս: Մոխրամանդ փոխիր, թող թվա, թե անցած օրը իր աղբն ու հետքը տարել է հետը, այսօր էլ ապրիր երեխայի պես՝ օրը սկսիր որպես նոր կյանք: Հագնվիր այնպես, որպես թե տնից դուրս ես գալիս, ճանապարհի շորերդ հագիր: Այս առավոտ վեր ես կացել՝ օրը գտել ես քեզ բազկապանակ. թուղթը՝ աջիդ տակ, ծխախոտն ու սուրճը՝ ձախիդ, պատը՝ դեմդ, — քո կախարդական հայելին է, աստված օգնական՝ հիմա կտեսնես քեզ այն օրվա մեջ:

Читать далее

Ռուբեն Ֆիլյան

ruben-filyan

Հաճելի տհաճություն

Իմ ողջ կշիռը փոխանցվեց անկողնուս, և անկողինս փախավ։ Բիբերս սկսեցին երերալ փակ աչքերիս մեջ ու ես պտտվելով բարձրացա վերև, սակայն տանիքի մոտ ինձ սթափեցրեց առավոտվա եղյամը։ Այդ րոպեներին կարծես ոչնչությունից էլ թեթև էի։ Տանիքի մոտ ես մի քիչ զրուցեցի էլեկտրական լարերի հետ, ապա վերադարձա՝ շալակած մի բուռ տհաճություն։ Այդ տհաճությունը մի կերպ տեղավորեցի գլխումս եւ քնեցի․․․ Читать далее

Քրիստոսի մտերմիկությունը։ Ժան-Պիեռ Ռոնե

jean-pierre-rosnayՀիսուսը երկու ձու է եփում իր համար: Նա սանրված չէ, սափրված չէ, ոտաբոբիկ է: Իր խաչը թողել է մի անկյունում: Հենց որ ազատ մի պահ է գտնում, նկարում է մանուկների, մանուկների, մանուկների: Երբեմն կարդում է թերթեր և ուսերը թոթվում: Այն, ինչ տարածում են իր մասին, իրեն նյարդայնացնում է, սաստկացնում իր տենդը:

Հիսուսը հանում է իր հեծանիվը. նա պիտի գնա ձուկ բաժանելու, մի ամբողջ հավերժություն է, որ ժամանակ չի ունեցել զանգահարելու իր մորը: Վերջին անգամ, որ տեսավ նրան, Գողգոթայում էր, իր մահվանից քիչ առաջ: Նա դժվար դարավերջեր ունի: Читать далее