Անանձրև հուլիս։ Վանո Սիրադեղյան

Vano.SiradeghyanՍուրճի դառնությունը պետք չի, որ շեղի. շաքարավազ բեր, լցրու կես գդալ՝ քաղցրությունը թող չշեղի, և խառնիր զգույշ, հանկարծ գդալը գավաթի պատին աղմուկով չառնի, — եթե աչքերդ սառել են առավոտ կանուխ, ուրեմն հայացքդ անցնելիք ճանապարհ ունի, այս վաղ ժամին հյուր չեն գալիս: Մոխրամանդ փոխիր, թող թվա, թե անցած օրը իր աղբն ու հետքը տարել է հետը, այսօր էլ ապրիր երեխայի պես՝ օրը սկսիր որպես նոր կյանք: Հագնվիր այնպես, որպես թե տնից դուրս ես գալիս, ճանապարհի շորերդ հագիր: Այս առավոտ վեր ես կացել՝ օրը գտել ես քեզ բազկապանակ. թուղթը՝ աջիդ տակ, ծխախոտն ու սուրճը՝ ձախիդ, պատը՝ դեմդ, — քո կախարդական հայելին է, աստված օգնական՝ հիմա կտեսնես քեզ այն օրվա մեջ:

Читать далее