Մեր ճանապարհները պիտի խաչվեին մի օր․․․ Հարցազրույց Աշոտ Բլեյանի հետ

download-237x190Վանոյի ներկայությունը մթնոլորտ է, միջավայր է: Որ ինքը պարզապես քայլի փողոցում: Լինի, նստի, զրուցի, ժպտա: Որ իմանաս, որ էսինչ սրճարանում կարող ես հանդիպել ու հետո մեկին պատմել՝ գիտե՞ս, էսօր Վանոյին տեսա: Ո՞նց ենք հիմա ես ու դու զրուցում…
Հարցազրույցը՝ Վասակ Դաբինյանի

– Աշոտ, դու նույնպես ներկայացնում ես 70-ականների համալսարանականների սերունդը. սովորել ես Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում: Բանասիրականը այդ տարիներին կարծեմ նույն մասնաշենքում էր. Վանոյի հետ, այսինքն, երկու տարի դասի եք հաճախել նույն շենքում:
– Հարցը կանխեմ՝ այդ տարիներին չեմ ճանաչել Վանոյին: Ծանոթացել ենք շատ ավելի ուշ. մինչև մեր ծանոթությունը ուղղակի կարդացել էի պատմվածքները: Հետո մի քանի թռուցիկ հանդիպումներ եղել էին սրճարաններում, բայց ուսանողական տարիներին չենք շփվել, առիթ չի եղել: Читать далее

Վանո Սիրադեղյանի մասին։ Հրանտ Մաթևոսյան

f5475577b72f60_5475577b72f97-770x510Չեմ ասի, թե մուտքը արձակի երկիր խանդով ընդունեցի: Ամենևին: Արձանագիր հաջողությունն այնքան քիչ էր, Վերքի ողբով մեկընդմիշտ բացարձակված աբովյանական լեզվահեղեղը այնքան հաճախ էր խուսափում արձակի խաղաղ մարգագետինը խաղաղորեն սնելուց, որ թվում էր թե պատումը հայերենի տարերքը չէ, որ հայերենի տարերքը արձակը չէ, որ հայոց լեզվով ինքնանկարը մեկընդմիշտ հակացուցված է հայ գրողին: Читать далее