Կոնֆուցիոս: Զրույցներ

mudrec-770x510

Գլուխ առաջին

1.1. Կոնֆուցիոսն ասաց.

― Մի՞թե մեծ բավականություն չէ այն, երբ սովորում ես մի բան և հետո մշտապես վարժվում սովորածիդ մեջ[1]։

― Մի՞թե ուրախանալու պատճառ չէ այն, որ դիմավորում ես հեռվից եկող բարեկամներիդ։

Մի՞թե ազնվականի նշաններ չունի այն մարդը, որը թեև չի ճանաչվում մարդկանցից, սակայն դրա համար երբեք ու երբեք չի դառնանում։ Читать далее

Թավուտում։ Ռյունոսկե Ակուտագավա

akutagawa-ryunosuke1ԹԵ ԻՆՉ ԱՍԱՑ ՓԱՅՏԱՀԱՏԸ ԴԱՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆԱՎՈՐԻ ՄՈՏ, ՀԱՐՑԱՔՆՆՈւԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Ճիշտ այդպես։ Ես եմ գտել դիակը։ Այսօր առավոտյան, սովորականի պես, ծառ կտրելու նպատակով ես ավելի հեռու լեռները գնացի։ Եվ հանկարծ լեռան ստորոտի անտառում մի դիակ տեսա։ Ասում եք՝ որտե՞ղ։ Յամասինա տանող բանուկ ճանապարհից մոտավորապես չորս-հինգ տյո[1] հեռավորության վրա։ Դա անմարդաբնակ մի վայր է, որտեղ բամբուկ է աճում ու մեջ-մեջ էլ մատղաշ կրիպտոմերիաներ։ Читать далее

Կիլիմանջարոյի ձյուները: Էռնեստ Հեմինգուեյ

hemingway-1957Կիլիմանջարոն ձյունածածկ լեռ է, ունի 19710 ոտնաչափ բարձրություն։ Ասում են, որ Աֆրիկայի ամենաբարձր կետն է։ Մասաի ցեղի մարդիկ նրա արևմտյան գագաթն անվանում են «Նգայե֊նգայի», որ նշանակում է Աստծո տուն։ Արևմտյան գագաթի մոտ ընկած է ընձառյուծի չորացած ու սառած մի դիակ։ Մինչև հիմա ոչ ոք չի կարողացել բացատրել, թե ընձառյուծն ինչ գործ ուներ այսպիսի բարձրության վրա։
— Զարմանալի է, որ այլևս չի ցավում,- ասաց նա։- Եվ հենց դրանից էլ հասկանում են, թե երբ է սկսվում։

— Իսկապե՞ս չի ցավում։

— Բոլորովին։ Միայն ներիր, որ հոտ է գալիս։ Երևի տհաճ է քեզ համար։ Читать далее

Վանոն՝ որպես գրող, շշմելու է…

36274693_1053825664791767_1560363010206203904_n

Վանո Սիրադեղյանին ճանաչում էի որպես քաղաքական գործիչ, այն էլ՝ բացասական կերպարով, ու, չգիտեմ ինչու, ընկալում էի նաև որպես խրոխտ, հզոր և իսկական տղամարդու բոլոր չափանիշները գերազանց կրող մարդ։ Միևնույն ժամանակ մտածում եմ՝ այդ հզոր մարդուն ի՞նչը ստիպեց, որ անցնի ընդհատակ։ Ընդհատակում լինել և տեսնել երկրի վիճակը ու չկարողանալ ինչ-որ բան փոխել… Չեմ ուզում մտածել, որ անտարբեր է դարձել իր երկրի, ազգի, պետության հոգսերի, խնդիրների հանդեպ, քանզի անտարբերությունը … Ի՞նչ է անտարբերությունը, եթե ոչ հոգու ծանր հիվանդություն, հոգու կաթված, անժամանակ մահ: Читать далее

Օտար մի երկրում։ Էռնեստ Հեմինգուեյ

1_zrn56LG3goX8FvPOFbo5Lg

Աշնանը պատերազմը դեռ շարունակվում էր, բայց մեզ համար այն այլևս չկար։ Միլանում աշնանը ցուրտ էր, ու շատ վաղ էր մթնում։ Վառվում էին էլեկտրական լույսերը, և հաճելի էր թափառել փողոցներում՝ նայելով ցուցափեղկերին։ Խանութների դրսի մասում կախված էին մեծ քանակությամբ թռչուններ, աղվեսի մորթիների վրա ձյուն էր մաղված, ու քամին ուռցնում էր դրանց պոչերը։ Փորոտիքը հանած եղնիկի սառեցված մսեղիքը ծանր կախ էր ընկած, քաշքշում էր դրանց փետուրները։ Читать далее