Վանոն՝ որպես գրող, շշմելու է…

36274693_1053825664791767_1560363010206203904_n

Վանո Սիրադեղյանին ճանաչում էի որպես քաղաքական գործիչ, այն էլ՝ բացասական կերպարով, ու, չգիտեմ ինչու, ընկալում էի նաև որպես խրոխտ, հզոր և իսկական տղամարդու բոլոր չափանիշները գերազանց կրող մարդ։ Միևնույն ժամանակ մտածում եմ՝ այդ հզոր մարդուն ի՞նչը ստիպեց, որ անցնի ընդհատակ։ Ընդհատակում լինել և տեսնել երկրի վիճակը ու չկարողանալ ինչ-որ բան փոխել… Չեմ ուզում մտածել, որ անտարբեր է դարձել իր երկրի, ազգի, պետության հոգսերի, խնդիրների հանդեպ, քանզի անտարբերությունը … Ի՞նչ է անտարբերությունը, եթե ոչ հոգու ծանր հիվանդություն, հոգու կաթված, անժամանակ մահ: Читать далее

Реклама

Օտար մի երկրում։ Էռնեստ Հեմինգուեյ

1_zrn56LG3goX8FvPOFbo5Lg

Աշնանը պատերազմը դեռ շարունակվում էր, բայց մեզ համար այն այլևս չկար։ Միլանում աշնանը ցուրտ էր, ու շատ վաղ էր մթնում։ Վառվում էին էլեկտրական լույսերը, և հաճելի էր թափառել փողոցներում՝ նայելով ցուցափեղկերին։ Խանութների դրսի մասում կախված էին մեծ քանակությամբ թռչուններ, աղվեսի մորթիների վրա ձյուն էր մաղված, ու քամին ուռցնում էր դրանց պոչերը։ Փորոտիքը հանած եղնիկի սառեցված մսեղիքը ծանր կախ էր ընկած, քաշքշում էր դրանց փետուրները։ Читать далее