Դանդաղ մահ։ Էրսկին Քոլդուել

hqdefaultՀազիվ թե կարիք կա նշելու, որ այս պատմվածքը գրվել է 1932 թվականին։
Ամբողջ օրը մենք նստած էինք եղել դաշնամուրի արկղի մեջ՝ սպասելով անձրևի դադարելուն։ Ներքևում՝ քսան քայլ այն կողմ, հոսում էր պղտոր Սավանան , դեպի ծով տանելով սոճու չորացած կոները և զառիթափի ծառերի փտած մնացորդները։ Հինգերորդ փողոցի վերջերս կառուցված կամուրջը վերևից մեզ պաշտպանում էր անձրևից։ Արկղի անկյունների տակ աղյուսի կտորներ էինք դրել՝ հատակը չոր պահելու համար, և կամրջից ու կարմրակավ ափից առհոսող ջուրը գնում էր դեպի վարարուն գետը։ Ժամանակ առ ժամանակ Դեյվը, չորեքթաթ, շտկում էր ծղոտը։ Բանանի ծղոտ էր՝ խոնավ, գարշահոտ։ Երկուսով հազիվ էինք տեղավորվել արկղի մեջ, և եթե ծղոտը հարթ չէր փռվում, քարե կոշտերի պես անհանգստացնում էր։ Читать далее