Ներսը և դուրսը։ Հերման Հեսսե

Alternative-Hermann-Hesse-pic

Կար մի մարդ Ֆրիդրիխ անունով, որը պարապում էր հոգևոր առարկաներով և տիրապետում էր բազմապիսի գիտելիքների: Սակայն նրա համար էական չէր, թե այդ գիտելիքը կամ միտքը ինչպիսին կլիներ, նա պարզապես սիրում էր մտածողության մի որոշակի եղանակ, իսկ մյուսներն արհամարհում էր և խորշանք ուներ նրանց հանդեպ: Այն, ինչը նա սիրում էր և ինչի նկատմամբ հարգանք էր տածում՝ տրամաբանությունն էր, այդ այնքան հրաշալի մեթոդը, և ապա միայն ընդհանրապես այն, ինչը նա «գիտություն» էր անվանում:

«Երկու անգամ երկու հավասար է չորսի»,– հոգու թրթիռով արտասանում էր նա,– «դրան եմ ես հավատում, և այս ճշմարտությունից ելնելով միայն պետք է մարդուս միտքը գործի»: Читать далее