Վարունգի որքը: Հուշանգ Մորադի Քերմանի

moshadiՔունը չէր տանում. վեր ելավ, սեղանի վրայի մրգամանից մի վարունգ վերցրեց, ուզեց կեղևել ու ուտել, լավ չէր տեսնում՝ ակնոցը դրեց, դանակը վերցրեց: Նայեց վարունգի որքին ու գխին. մանրիկ ու թոռոմ մի ծաղիկ էր կպած վարունգի գլխին: Նայեց կոմոդի վրայի վայելչագրության արվեստի գործին. ամեն անգամ, երբ ուզում էր վարունգ ուտել, աչքն ընկնում էր դրան ու ժպտում.
«Կյանքը վարունգի է նմանում՝ որքը դառն է»: Читать далее

Գաճաճի խոսքերից։ Ագուտագավա Ռյունոսկե

hqdefault

ՆԱԽԱԲԱՆ

«Գաճաճի խոսքերը» միշտ չէ, որ արտահայտում են մտքերս: Դրանք սոսկ հնարավորություն են ստեղծում պատկերացում կազմելու, թե մտքերն իմ ինչպես են օր-օրի փոփոխվում: Լինում է, որ ցողունը մի քանի շիվ է տալիս. Ով իմանա` քանիսը:

ՔԻԹԸ

Հանրահայտ է Պասկալի այն ասույթը, որ` եթե Կլեոպատրայի քիթը ծուռ լիներ, պատմությունն այլ ընթացք կարող էր ունենալ: Սակայն սիրահարը հազվադեպ է տեսնում իր սիրո առարկայի իրական դիմագծերը: Երբ սերը բռնում է մեզ, ի՜նչ եզակի հմտությամբ ենք ինքներս մեզ խաբում: Читать далее

Հարիսոն Բերջերոն։ Կուրտ Վոնեգուտ

375px-Kurt_Vonnegut_19722081 թիվն էր, երբ վերջապես բոլոր մարդիկ հավասար դարձան։ Մարդիկ հավասար էին ոչ միայն Աստծո առաջ, օրենքի առաջ, այլև հավասար էին ամեն առումով։ Ոչ ոք ավելի խելոք չէր, քան մյուսները, ոչ ոք ավելի գեղեցիկ չէր, քան մյուսները։ Բոլոր մարդիկ նույնքան ուժեղ էին։ Այս հավասարությունը հաստատվեց Սահմանադրության մեջ կատարված 211֊րդ, 212֊րդ և 213֊րդ փոփոխությունների և ԱՄՆ Գլխավոր Զսպողի աչալուրջ աշխատակիցների շնորհիվ։ Ինչևէ դեռ կային բաներ, որ իդեալական չէին։ Օրինակ ապրիլ ամիսը շարունակում էր փոփոխական լինել և մարդկանց շփոթեցնել՝ գարուն է, թե՝ ոչ։ Այդ ամիսն էր, երբ Գլխավոր Զսպողի մարդիկ տարան Ջորջ և Հազել Բերջերոնների 14֊ամյա որդուն՝ Հարիսոնին։ Ինչ խոսք, դժբախտություն էր, բայց Ջորջը և Հազելը չէին կարող դրա մասին խորը մտածել։ Հազելը միջին ինտելեկտի տեր էր, իսկ Ջորջը, թեև նորմալից շատ ավելի խելոք էր, ականջին կրում էր ուղեղի աշխատանքը զսպող սարք։ Օրենքն էր պարտադրում, որ այդ սարքը նա կրի միշտ։ Սարքը հաղորդիչ էր, որ կապ էր տալիս կառավարությանը։ 20 վայրկյանը մեկ հաղորդիչը սուր ձայն էր արձակում, որ Ջորջի պես խելոք մարդկանց թույլ չտար առիթից օգտվել և իրենց ուղեղները օգտագործել մտածելու համար։ Ջորջը և Հազելը հեռուստացույց էին նայում։ Հազելը լաց էր լինում, բայց հասցրել էր մոռանալ՝ ինչից էր հուզվել։ Հեռուստատեսությամբ բալետ էին ցույց տալիս։ Ջորջի ականջի մեջ նորից խշշաց։ Նրա մտքերը ցրվեցին։ Читать далее