Գրողի խոստովանություն։ Վիլյամ Սարոյան։ Վերլուծություններ

l-ZnYHXVuqZLԱնի Արղության, 9—դ դասարան

Հաճախ մենք մտածում ենք, որ գումարը, իշխանությունը, փողը, այդ ամենը մեր կյանքի իմաստն են, որ յուրաքանչյուր մարդ ձգտում է այդ ամենն ունենալ, սակայն ոչ բոլորն են այդ ամենին ձգտում… Վիլյամ Սարոյանն ապացուցում էր ամեն անգամ, որ նա գումարին չի ձգտում, որ ամեն բանի մեջ գումար չի փնտրում, որ ինչ-որ բան սկսելուց առաջ, ինքնազարգանալուց և նոր բան նախաձեռնելուց առաջ մի փորձեք այդ ամենի մեջ գումար հայթայթել, սակայն Վիլյամ Սարոյանը նաև նշում է, որ այդպիսի մարդկանցով հիանում է, մարդկանցով, ովքեր կարողանում են ամեն բանից փող հայթայթել, սակայն ինքը շատ իրավիճակներում ապացուցում էր, որ չնայած նրան, որ գրելուց բացի նա ուրիշ ոչ մի գործից գումար չի ստացել, և գրելը նրա գումար վաստակելու միջոցն է եղել, սակայն ի վերջո նա երբեք չի փորձել գրելով գումար աշխատել, երբեք պայմանագրեր չի ստորագրել, երբեք մարդկանց ցանկությամբ իր գրքերը չի գրել, չի փոփոխել ոչինչ գումարի դիմաց… Читать далее

Գրողի խոստովանություն։ Վիլյամ Սարոյան

1934 թվի հոկտեմբերի 15-ին հրատարակվեց իմ առաջին գիրքը` «Խիզախ երիտասարդը թռիչքաձողի վրա և այլ պատմվածքները»: 1934 թիվը միանգամայն մոտ է թվում, բայց փաստն այն է, որ արդեն քսան տարի է, ինչ ես գրում եմ: Այդ քսան տարիներին շատ բաներ պատահեցին, այդ թվում` և ինձ հետ:
Գրելուց բացի, որևէ այլ ճանապարհով գոնե մեկ դոլար չեմ վաստակել: Գրել եմ կարճ պատմվածքներ, պիեսներ, վեպեր, ակնարկներ, բանաստեղծություններ, գրախոսություններ, բազմազան մեկնաբանություններ, խմբագիրներին ուղղված նամակներ, անձնական նամակներ և երգեր:
Ոչինչ չեմ գրել պատվերով, պայմանագրով կամ փողի համար, թեպետ գրածներիս մեծ մասով փող եմ վաստակել: Եթե մի խմբագիր հավաներ պատմվածքս այնպես, ինչպես գրել էի, կարող էր գնել: Եթե պատվիրեր փոխել որոշ մասեր, չէի անի: Ոչ ոք չի պատվիրել: Մի խմբագիր կամայականություններ էր թույլ տվել Ծննդյան տոների առթիվ գրած մի կարճառոտ գործիս հանդեպ, և մի հեղինակ, որի խոհարարական գրքի համար նախաբան էի գրել անվճար, մի քանի տող էր ավելացրել` փորձելով ինձ հայրենասեր զինվոր ներկայացնել: Ես բողոքեցի խմբագրի և խոհարարական գրքի հեղինակի դեմ, բայց, իհարկե, վնասն արդեն կար: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ես որևէ քարոզչական բան չգրեցի, թեպետ մի շարք անգամներ ինձ հրավիրել են գրելու: Բանն այն է, որ քսան տարի շարունակ ես եղել եմ ամերիկացի գրող` լիովին ազատ ու անկախ: Читать далее