Գրողի խոստովանություն։ Վիլյամ Սարոյան։ Վերլուծություններ

l-ZnYHXVuqZLԱնի Արղության, 9—դ դասարան

Հաճախ մենք մտածում ենք, որ գումարը, իշխանությունը, փողը, այդ ամենը մեր կյանքի իմաստն են, որ յուրաքանչյուր մարդ ձգտում է այդ ամենն ունենալ, սակայն ոչ բոլորն են այդ ամենին ձգտում… Վիլյամ Սարոյանն ապացուցում էր ամեն անգամ, որ նա գումարին չի ձգտում, որ ամեն բանի մեջ գումար չի փնտրում, որ ինչ-որ բան սկսելուց առաջ, ինքնազարգանալուց և նոր բան նախաձեռնելուց առաջ մի փորձեք այդ ամենի մեջ գումար հայթայթել, սակայն Վիլյամ Սարոյանը նաև նշում է, որ այդպիսի մարդկանցով հիանում է, մարդկանցով, ովքեր կարողանում են ամեն բանից փող հայթայթել, սակայն ինքը շատ իրավիճակներում ապացուցում էր, որ չնայած նրան, որ գրելուց բացի նա ուրիշ ոչ մի գործից գումար չի ստացել, և գրելը նրա գումար վաստակելու միջոցն է եղել, սակայն ի վերջո նա երբեք չի փորձել գրելով գումար աշխատել, երբեք պայմանագրեր չի ստորագրել, երբեք մարդկանց ցանկությամբ իր գրքերը չի գրել, չի փոփոխել ոչինչ գումարի դիմաց…Եկեք մի փոքրիկ հատված առանձնացնեմ․<<Թե որ բնույթով գործնական մարդ լինեի, հիմա, ինչպես ասում են, ֆինանսապես ապահովված կլինեի: Կարծում եմ` ֆինանսական ապահովությունը վատ բան չէ, բայց ես այլ ապահովություն եմ նախընտրում: Նախընտրում եմ ընդունել այն ճշմարտությունը, որ պետք է աշխատեմ, և հավատալ, որ կարող եմ>>: Եթե բոլորս գոնե մի քիչ այս մտածելակերպից ունենայինք, սովորեինք, ստեղծեինք, աշխատեինք, ամեն բան անեինք, թեկուզ և գումար աշխատեինք․․․ Բայց այդ ամենը չանեինք միայն նրա համար, որ մենք ուզում ենք գումար աշխատել, այլ մտածեինք, որ սա բիզնես չէ, մենք ուղղակի զարգանում ենք, ամեն բան անում ինքներս մեզ համար: <<Ես հպարտանում եմ իմ քսան տարիներով, որքան կարելի է` անզարդարուն: Ես հպարտ եմ, որ գրող եմ, այն գրողը, որ ե’ս եմ, և ինձ համար կարևոր չէ, թե մյուսները ինչով են հպարտանում>>: Այո, հենց այսպիսին էր Վիլյամ Սարոյանը՝ բարի, անկեղծ, անկաշկանդ, իր գրածների մեջ՝յուրաքանչյուր տողի մեջ։ Կյանքի դասեր կարծես լինեն գրված, ամեն մի տողը լի է իմաստությամբ, ճշմարտությամբ և ամենակարևորը՝անկեղծությամբ:

Անգելինա Արզումանյան, 11-րդ դասարան

Կարդալով Սարոյանի գրածը՝ շատ երիտասարդներ կարծում եմ կոգեշնչվեն: Նրա խոստովանությունը վստահություն է ներշնչում: Միայն համառորեն առաջ շարժվելով՝ կարելի է հասնել արդյունքի: Ստեղծագործական ճանապարհին բազմաթիվ գայթակղություններ կլինեն, բայց դրանց տրվել պետք չէ: Պետք է հավատարիմ մնալ սկզբունքներին, ինչու չէ նաև երազանքներին: Ազատ խոսել, գրել, բղավել: Չվախենալ քննադատությունից կամ անհամաձայնություններից: Գրողին պարտավոր չեն միշտ հասկանալ, ընդունել: Բայց կարծում եմ՝ գրողը պարտավոր է տրվել իր գրչին: Նա չունի այլ առաքելություն: Նրա գործ կարևորներից է:
Սարոյանի կարևոր խոսքեր կարդացի: Գուցե ես էլ սկսեմ ազատ գրել: Որքան էլ խոսեմ ազատությունից՝ այդքան էլ ազատ չեմ: Երևի սահմանները կոտրելու ժամանակն է:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s