Քառասուն նամակ կնոջս։ Նադեր Էբրահիմի

nader-ebrahimiՆԱՄԱԿ ԵՐՐՈՐԴ

Տիկի՛ն, իմ առատաձեռն ու անկարոտ տիկի՛ն,
Քո՝ այդ քչապահանջությունն ինչպե՜ս է կոտրում սիրտս…
Քո՝ ոչինչ չպահանջելը, եղածով գոհանալը…
Ակնկալող աչք ու ձեռք ու լեզու չունենալը և ցանկապատից այն կողմ չնայելը քո…
Երանի ինչ-որ դժվարին ու անհնար գործ պատվիրեիր, որպեսզի ես հանուն քեզ՝ այն դարձնեի դյուրին ու հնարավոր…
Երանի ինչ-որ բան ուզեիր՝ բացարձակապես չգտնվելիք, որպեսզի ես ի հայտ բերեի այն քեզ համար … Читать далее

Սարդոստայնը։ Ակուտագավա Րյունոսկե

hqdefault

Մի անգամ Բուդդան միայնակ շրջում էր դրախտային լճակի ափին:

Ողջ լճակը ծածկել էին մարգարտափայլ ճերմակությամբ լոտոսները, նրանց դեղին միջուկները շուրջբոլորն անբացատրելի-անուշ բուրմունք էին սփռում:

Այդժամ դրախտում առավոտ էր:

Բուդդան մտորմունքի մեջ կանգ առավ եւ հանկարծ ջրի հայելում տեսավ լոտոսի լայն տերեւների մեջ առկայծող այն ամենը, ինչ կատարվում էր խորը ներքեւում, Լոտոսի լճակի հատակին: Читать далее

Սյուզի Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

28618869_2284229365137190_3143212496503165783_oԱնկեղծանում եմ, նեղացրել էր ինձ թագավարակը, ես համաձայն չէի իր մեղքով առաջացած դրության հետ։ Իմ պարագայում, հեռու իմ տնից, իմ սիրելի Երևանից, Հայաստանից (տարբեր ուժեղագույն իմ սերերը, դրա համար չեմ գրում իրենցից ուղղակի մեկը), իմ ընկերներից, իմ շատ սիրելի աշխատանքից։ Այնքան նեղացած էի, որ անգամ, իմ շատ սիրելի գրական ակումբի նյութերը չէի կարդում, որոնք երբե՛ք չէր եղել, որ չկարդայի, բաց էի թողել, սիրտ չունեի կարդալու, բայց բոլորը չկարդացվածները իմ անձնական պահոցում խնամքով պահել էի՝ անպայման կարդալու պայմանով, որովհետև գիտեմ, որ ամեն մեկը մի գանձարան է բացելու իմ առջև ու չկարդացած, բաց թողնված նյութ չի եղել, այս 3 տարվա գրական ակումբի պատմության մեջ։ Եվ ահա, երեկ այդ օրն էր, կարդացի Լ. Լ. ի Աղե Արձանը, կարդում ու կարդում էի, անկուշտի պես, ամեն նախադասությունը ծամելով ու մարսելով, երկա՜ր, այնպիսի աննկարագրելի հանգստություն եկավ, խաղաղվեցի, երջանկացա, սիրեցի, լցվեցի, հարստացա, ներեցի թագավարակին։ Գնահատեցի, ահա ամենամեծ ու լուրջ ձեռքբերումս, չէ, չէի գնահատել մինչև այս պահը այսպես ուժեղ, դե, ո՞վ չգիտի, որ կարդալը լավ բան է, զուտ այդքանը, որ կարդալը այսքան մեծ, լայն հոգևոր թևեր է տալիս՝ խորությամբ հասկացա, դե գրական ակումբի նյութերը ջրի պես ինքնահոս եկել էին, հեշտ տրվել էին, ես էլ պարտաճանաչ լինելով, կարդացել էի մեկով շատ սավառնել, մեկով ոչ։ Բոլոր բաց թողնվածները մի շնչով կարդացի, շարունակեցի ապրել սիրով և հավատքով։ Շնորհակալ եմ, շշմելու սիրուն, տարբեր շերտերով մտածելու պատմություն։
Սիրով կիսվում եմ, կարդալ սիրող ընկերներիս հետ։

Աղե արձանը: Լեոպոլդո Լուգոնես

logunes-1Ահա, թե ինչպես պատմեց ուխտագնացը Սոսիստրատի ճշմարիտ պատմությունը.
– Նա, ով երբևէ չի եղել սուրբ Սաբաս վանքում, չգիտե, թե ինչ բան է ամայությունը: Պատկերացրեք չափազանց հիմավուրց մի շինություն` կառուցված Հորդանան գետի վրա, որի դեղնավուն ավազով ներծծված ջրերը, արդեն գրեթե բոլորովին նվաղած, սահում են դեպի Մեռյալ ծով` Սոդոմի խնձորենիների ու պիստակենիների թավուտների միջով: Այդ ողջ փոխարքայությունում մեն մի արմավենի կա, որի ճյուղերը ձգվում են վանքի պատերից վեր: Читать далее